23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շատ երկար տարիներ այստեղ ապօրինի շինություններ են կառուցված եղել եւ միայն պարոն Սամվել Ալեքսանյանի կառուցածը չէ, այլ հազարավոր ապօրինի շինություններ ունենք Երեւանում: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ցավում եմ, որ այդ միտումը գնացել է եւ ցավն այն է, որ մենք ունենք կառավարության որոշում, որը թույլ է տալիս քո ապօրինի շինությունն օրինականացնես:
Այդ որոշումը պատուհաս է դարձել մեր քաղաքի համար: Այսինքն մարդը գիտի, որ ապօրինի շինություն կատռուցի, հետո կարող է դիմել եւ օևրինականացնել իր շինությունը: Մենք արդեն 2019-ի փետրվարին դիմել ենք կառավարությանը, նախագիծ ենք պատրաստել, որ կառավարության այդ որոշման մեջ փոփոխություն լինի, որ գոնե համայնքային եւ պետական հողերի վրա, անկախ ամեն ինչից, ոչ ոք իրավունք չունենա ինքնակապ, ապօրինի շինությունն օրինականցնելու:
Ցավոք սրտի, պրոցեսը երկարել է, որովհետեւ տարբեր գերատեսչություններտարբեր կարծիքներ են տալիս, եւ մեր այս նախագիծն անընդհատ շրջանառության մեջ է, բայց ոնց որ թե, ի ուրախություն մեզ, այս ամենը հասնում է իր դրական ավարտին:
Այսինքն մենք առնվազն համայնքային եւ պետական հողի վրա կառուցված ապօրինի շինությունը չենք օրինականացնելու»,-ասաց քաղաքապետը:
Նա հստակեցրեց, որ խոսքը այդ պահից սկսած կռուցված ապօրինի շինությունների մասին է. «Այսինքն մինչ այդ կառուցված բոլոր ինքնակամ կառույցները ունենալու են երկու ճանապարհ. կամ իրենք դիմելու են եւ մեզ վրա պարտավորություն կա դա օրինականացնելու, կամ կամ մենք մերժելու ենք օրինականացումը եւ հմաատասխան ընթացք է ստանալու այդ ամենը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին։
Ըստ կայացված որոշման՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Երեւանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ:
Սամվել Ալեքսանյանը հրավիրվել է լսումների Երեւանի քաղաքապետարան հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Նրա լիազորված անձ Հրանտ Մարգարյանը հայտնել է, որ խնդրո առարկա շենք-շինությունները կառուցվել են դեռեւս 2005 թվականին եւ իրենք դիմելու են Երեւանի քաղաքապետարանին դրանք օրինականացնելու խնդրանքով: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության 19.08.2020 թվականի հ.18-06/1007 գրության համաձայն, Ալեքսանյանի կողմից Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ Երեւան քաղաքի Շրջանային փողոցի հ․102/4 հասցեի հետնամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար որեւէ դիմում չի ներկայացվել եւ չի քննարկվել։
Որոշվել է Ալեքսանյանին գրավոր առաջարկել՝ սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու եւ դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն Ալեքսանյանի կողմից ինքնակամ շինությունները քանդելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել:
Արդյունքում քաղաքապետը որոշել է.
Չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։
Պաշտպան Երեմ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Քիչ առաջ, որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։
Տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանի կողմից բեկանելուց և վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ դատախազի և պաշտպանների կողմից վճռաբեկ բողոքներ ներկայացնելուց հետո, Գագիկ Ծառուկյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու ընթացքում և դրա շրջանակում տեղեկություններ ենք ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի և Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։
Ընդ որում, անկանխատեսելի որոշումներից խուսափելու նպատակով «որոշվել» է վճռաբեկ բողոքներն այն ժամկետներում
մերժել և այն ժամկետներում գործը մուտքագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գործի մուտքագրումը համապատասխանի Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակահատվածին, որտեղ էլ նախապես որոշված կարգով դատական գործը պետք է մակագրվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով էլ արագ կարգով պետք է քննի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացնի։
Քանի որ պաշտպանության կողմի տրամադրության տակ առկա են նաև այս տեղեկությունները հաստատող փաստական տվյալներ և ապացույցներ, ինչպես նաև մատնանշել ենք այնպիսի ապացույցների առկայության մասին, որոնք կարող են ձեռք բերվել քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու պարագայում՝ քննչական և դատավարական գործողությունների միջոցով, ուստի այդ փաստերի շարադրմամբ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։
Հաղորդման մեջ նաև մատնանշվել են իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց կողմից կատարված՝ պրակտիկայից և սովորականից տարբերվող այնպիսի գործողություններ, որոնք վկայում են Գագիկ Ծառուկյանի գործով այդ անձանց ակնհայտ շահագրգռվածության և խտրական վերաբերմունքի վերաբերյալ, որոնք կատարվել են հենց կալանավորման միջնորդության քննությունն արագ կարգով և հատկապես Կենտրոն նստավայրում ու նախընտրած դատավորի կողմից ապահովելու հատուկ ջանասիրությամբ։
Տեղին է նշել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, այսինքն՝ իրավունք ունի, որ իր վերաբերյալ գործը քննվի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից։
Իսկ վերը նշված փաստական հանգամանքներն առնվազն ողջամիտ հիմք են տալիս պնդելու, որ Գագիկ Ծառուկյանի այդ իրավունքն ինչ-որ պաշտոնատար անձանց կողմից դիտավորյալ կերպով խախտվում է։
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու համար` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին և որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով։
Ավելին, նույն օրենսգրքի 308-րդ հոդվածով քրեական պատասխաանտվություն է նախատեսված հետևյալ աարքի համար․«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»։
Իսկ նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։
Հուսով ենք, որ իրավասու մարմինները կգործեն առանց կաշկանդվածության, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ կհարուցեն քրեական գործ, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձանց պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն》,֊գրել է փաստաբանը»։
Հայաստանում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 392 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48643 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 276077, վերջին մեկ օրում` 3842 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4002 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 254-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 43401 անձ` վերջին մեկ օրում 135 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 947 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է:
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում դարձյալ սրվել է։ Կառավարության այսօրվա նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ վերջին մեկ օրում ՀՀ–ում գրանցվել է 374 նոր դեպք`3913 հետազոտությունից։
Փաշինյանն այս վիճակագրությունը վերագրում է մարդկանց շարժի ավելացման հետ` հավելելով, որ վարչական վերահսկողություը պետք է խստորեն իրականացվի, այդ թվում` տուգանքները։
«ՀՀ կառավարությունն այս առումով խիստ թափանցիկ է։ Մենք որևէ թիվ այս ընթացքում չենք փոխել։ Այն, ինչ գիտենք մենք, գիտեն ՀՀ քաղաքացիները»,– ասաց վարչապետը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ներկա վիճակագրության պայմաններում հիվանդանոցային կարողությունների ավելացման անհրաժեշտություն չի առաջանում։ Նրա խոսքով` 1230 սովորական ու 170 վերակենդանացման մահճակալների 30%-ն այս պահին ազատ են։
«Մոտ 20 բուժհաստատություններից կորոնավիրուսի բուժմամբ այս պահին դրությամբ զբաղվում են 5-ը»,– ասաց նախարարը` հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում ամբողջ ռեսուրսը` 2800 սովորական ու 300 վերակենդանացման մահճակալով, դարձյալ կարող է գործի դրվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն առողջացած, 945-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272 235 թեստավորում:
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 945–ի։ Ընդհանուր առմամբ, ևս 292 պացիենտ է մահացել, որոնց մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Politik.am-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի կառավարման ավելի քան 2,5 տարվա ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ կառավարությունը կամ պետական կառույցներն առանց մրցույթի մեկ անձից գնում են կատարել, իսկ հետագայում պարզվել է, որ ընկերությունը կամ դեռ գրանցված չէ, կամ գրանցված է, բայց չի գործում և չունի աշխատակիցներ։ Պաշտոնական e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը ԱՁ Արթուր Մանուկյանի (ՀՎՀՀ 25440867) հետ կնքել է N ՀՀՎԱ -ՄԱ — ԾՁԲ — 20/32 պայմանագիրը, որով նշված անհատ ձեռնարկատերը պետք է Անկախության օրվա առթիվ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայություն մատուցի։
Պայմանագրի արժեքն է ավելի քան 43 միլիոն 422 հազար դրամ։ Նախ փորձեցինք պետական ռեգիստրի պաշտոնական www.e-register.am կայքից տեղեկություններ ճշտել ԱՁ հիմնադիրների վերաբերյալ։ Նշված պաշտոնական կայքում առկա էր ավելի քան 30 ԱՁ-ների մասին տեղեկություններ, որոնցից որևէ մեկի ՀՎՀՀ-ն չէր համապատասխանում առկա պայմանագրում նշված ՀՎՀՀ-ին։ ԱՁ «Արթուր Մանուկյան»-ի հիմնադիրների մասին տեղեկություններ առկա չէին նաև tender-monitoring.am կայքում։ Այս կայքը պետական գնումների մասին տեղեկություններ պարունակող մասնագիտական հարթակ է։ tender-monitoring.am կայքն օգտվում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգի տվյալներից: Armeps-ը էլեկտրոնային գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության էլեկտրոնային համակարգ է, որը գործարկվել է 2016թ-ին և ներառում է գնումների մասին տվյալներ՝ 2012թ-ից: Կառավարության կողմից հրապարակված պայմանագրում նշված ՀՎՀՀ-ով փորձեցինք ճշտել, թե քանի աշխատակից ունի «Արթուր Մանուկյան» ԱՁ-ն։
Այս գործում մեզ օգնության եկավ Զինծառայողների ապահովագրության հիմանդրամի պաշտոնական 1000plus.am կայքը, որտեղ ցանկացած ընկերության ՀՎՀՀ միջոցով կարելի է ճշտել աշխատակիցների թվաքանակի մասին տեղեկություններ։ «Արթուր Մանուկյան» ԱՁ-ի վերաբերյալ այս համակարգում չկային տեղեկությունները, ինչը նշանակում է, որ ընկերությունը չունի աշխատակիցներ։ Այն որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նշված ընկերությունը վճարներ չի անում հաստատվում է նաև tender-monitoring.am կայքում։ Այսպիսով կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ավելի քան 43 մլն դրամ գումար է տվել մի ընկերության, որը չունի աշխատակիցներ, որի մասին նաև տեղեկություններ գտնելն անհնար է։ Սա կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք է, որի մասին իշխանությունները պարտավոր են բացատրություններ տալ»։
ՊԵԿ քննչական վարչությունում «Գև Գար» և «Էրեմ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրի 193-րդ և 205-րդ հոդվածի 2-դր մասով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Է. Ս-ն շահույթ ստանալու նպատակով այդ ընկերությունների անվամբ 2019-2020 թվականների ընթացքում կազմակերպել ու ղեկավարել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն շուրջ 950 մլն ՀՀ դրամ արժողությամբ հացահատիկային մշակաբույսերի ու սերմերի ներմուծման և իրացման ձեռնարկատիրական գործունեությունը:
Այսպես, նշված ապրանքների ներմուծման և մեծածախ իրացման արդյունքում, նա նույն ժամանակահատվածում ամբողջությամբ ստացել է հատուցման ենթակա համարժեք գումարները և ունենալով բավարար ֆինանսական հնարավորություն, պետության հանդեպ առաջացրած պարտավորությունները չկատարելու դիտավորությամբ, ձեռնարկատիրական գործունեության մասով չի վճարել շուրջ 200 մլն ՀՀ դրամի չափով հարկերը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված ակտիվները տնօրինել է իր հայեցողությամբ և կանխամտածված ստեղծել անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս:
ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող քաղաքացի Է. Ս-ն: Միաժամանակ, քրեական գործով տարբեր հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր ու փաստաթղթեր:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում, հարկեր չվճարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:
Օբյեկտիվ պատճառներով մեր քաղաքացիները հաճախ են գործ ունենում վարկային կազմակերպությունների հետ, երբ օգտվում են գնումներ կատարելու ապառիկ եղանակից: Բայց փորձը ցույց է տվել, որ երբեմն այն խնդիրներ լուծելու փոխարեն հենց խնդիրներ է ստեղծում: Այսպիսի մի իրավիճակում խնդրի առջև է կանգնել փաստաբան Վահե Հովսեփյանը, ով 2020 թվականի փետրվար ամսին «Արփի Սոլար» ընկերությունից ապառիկ եղանակով գնել է արևային ջրատաքացուցիչ, իսկ գործարքի վարկավորումն իրականացրել է «ԳլոբալԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Մեզ հետ զրույցում Վահե Հովսեփյանն ասաց, որ «Արփի Սոլար» ընկերությունից գնած արևային ջրատաքացուցիչը վարկավորվել է «ԳլոբալԿրեդիտ»-ի կողմից 420 հազար դրամի չափով:
Ինչպես նշեց քաղաքացին, պայմանագրի համաձայն`վարկը տրամադրվել է տարեկան 11 % տոկոսադրույքով, իսկ փաստացի տոկոսադրույքը կազմել է 11,57 %, ինչպես նաև նույն պայմանագրի համաձայն`«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության վերաֆինանսավորմամբ`Հովսեփյանն օգտվում է դրամաշնորհի հնարավորությունից, ըստ որի` մայր գումարից 63 հազար դրամը դեպք է մարվի դրամաշնորհի հաշվին: Սակայն, Հովսեփյանի փոխանցմամբ, դեպքերի հետագա ընթացքը ցույց է տվել, որ դրամաշնորհի գումարը, որը պայմանագրի համաձայն պետք է մարվեր 2020 թվականի հունիսի 15-ին մինչ օրս չի մարվել, ու դա արտացոլվել է թե՛ ընկերության ուղարկած քաղվածքներում, թե՛ նաև իր բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS հաղորդագրություններում, ինչպես նաև մինչ օրս անհայտ է, թե դրամաշնորհի հաշվին մարման ենթական 63 հազար ՀՀ դրամից որքանն է մարվել, կամ ընդհանրապես որևէ մարում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։
Հետագայում Վ. Հովսեփյանը ևս մեկ ուշագրավ փաստ է արձանագրել. բազմիցս զանգահարելով «Գլոբալ Կրեդիտ»՝ պարզելու համար, թե արդյոք մարվել է դրամաշնորհը, թե ոչ, ամեն անգամ ստացել է «Դեռ չի մարվել» պատասխանը, և ամեն անգամ ընկերությունից հավաստիացրել են, որ այն կմարվի առաջիկա 2 շաբաթների ընթացքում, սակայն այդպես էլ մարումը չի կատարվել։ Իսկ սեպտեմբերի 11-ին «Գլոբալ Կրեդիտ» կազմակերպության կողմից նա ստացել է լատինատառ SMS հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ՝ «Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք, որ Ձեր վարկի դրամաշնորհի փոխարեն Ձեր վարկի տոկոսը 11%-ից կիջնի 8,5 %»: Այս կետի վերաբերյալ Հովսեփյանը նշեց, որ փաստացի «Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ը չի կատարել դրամաշնորհը ֆինանսավորելու պարտականությունը, իսկ «Գլոբալ Կրեդիտ»-ը միակողմանիորեն փոխում կամ արդեն փոխել է պայմանագրի պայմանները։ Փաստացի, «Գլոբալ Կրեդիտ»-ը խախտել է թե՛ՀՀ օրենսդրությունը, թե՛ կնքված պայմանագիրը: Բացի այս, քաղաքացին նշեց, որ ինքն իրավունք ուներ կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարել, բազմիցս ցանկացել է կատարել մայր գումարի վճարումներ, որի պարագայում նվազելու էր նաև իր կողմից վճարման ենթակա ամսական տոկոսադրույքը, սակայն այդ ընկերության աշխատակիցները հորդորել են մայր գումարից ավելի վճարումներ կատարել պայմանագրով սահմանված դրամաշնորհի գումարը մարելուց հետո միայն, ինչը ևս օրենքի խախտում է։
Վահե Հովսեփյանն արդեն իսկ այս խնդրով ՀՀ Կենտրոնական բանկ դիմում է ներկայացրել, որպեսզի ԿԲ-ն վարույթ հարուցի «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ, կիրառի պատժամիջոց, քանի որ ընկերության կողմից ուղարկված SMS-ները, էլեկտրոնային փոստով ուղարկված քաղվածքները փաստացի չեն պարունակել իրական տեղեկատվություն վճարված գումարի, առկա պարտավորությունների մարման մասին, իսկ այս հանգամանքը հիմք է տվել մտածելու, որ «Գլոբալ Կրեդիտը» հաշվետվություններում ներկայացրել է կեղծ տվյալներ, որոնք կարող ենք բացահայտվել ԿԲ-ի կողմից իրականացվելիք ստուգման արդյունքում։
Հովսեփյանը Կենտրոնական բանկից խնդրել է «Գլոբալ Կրեդիտ»-ի նկատմամբ կիրառել«տուգանք», «վարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականից զրկում»,«լիցենզիայի՝ ուժը կորցրած ճանաչում» պատժամիջոցներից մեկը, իսկ օրենսդրական խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել օրենսդրությունից բխող անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Վահե Հովսեփյանը նաև մեզ է փոխանցել փաստաթղթեր, հաղորդագրություններ, որոնք պարունակում են իր պնդումները հավաստող տվյալներ։
2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 298 հոդված, որոնցից 127-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 158-ը՝ չեզոք։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննադատությունունների կիզակետում է։ Նրա մասին դիտարկվել են մեծամասամբ բացասական հոդվածներ։
Մամուլում նշվում է, որ Արսեն Թորոսյանը հովանավորչություն է իրականացնում իր ոլորտում և իր մտերիմներից շատերը տարբեր պաշտոններ են ստացել․ «Հեղափոխությունից հետո Առողջապահական պետական ԾԻԳ-ի տնօրեն նշանակվեց Հայկ Սայադյանը, ով Թորոսյանի մանկության ընկերն է: Նարեկ Վանեսյանը, որն ավելի ուշ նշանակվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն, սակայն Բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որն իր մտերիմ ընկերն է: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն էլ նշանակվել է սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, նախարարի մտերիմ Հովհաննես Մադոյանը»։
Մամուլն, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, գրել է․ «Արդեն որքան ժամանակ է, ինչ հասարակության տարբեր խմբեր հանդես են գալիս բողոքի ակցիաներով։ Եթե նրանք սկզբում պահանջում էին գործող իշխանության անդամների՝ մասնավորապես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը, ապա այսօր պատկերը փոքր-ինչ այլ է՝ մարդիկ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ցանանում են իշխանափոխություն»։
Արյունաբանական կենտրոնի շուրջ ծավալվող խնդիրների մասին մամուլը գրել է․ «Պարզ չէր, թե ինչ հիմնավորմամբ կամ պատճառով էր Արսեն Թորոսյանը որոշել ազատվել Սամվել Դանիելյանից, որին հենց ինքն էր նշանակել, բայց կենտրոնի աշխատակիցները պնդում էին, որ նա եզակի մասնագետ է, առանց որի ոլորտը չի կարող առաջ շարժվել: Ավելին, Գևորգ Թամամյանն էլ որոշումը որակել էր որպես «թայֆաբազության հետևանք»:
Ըստ հրապարակումների՝ անհասկանալի մի լծակով երեք հոգի վարչապետ Փաշինյանի վրա ունեն վերահսկիչ փաթեթ։ Արայիկ Հարությունյանը, Հայկ Մարությանը և Արսեն Թորոսյանն ունեն անհասկանալի լծակներ, որոնց միջոցով Փաշինյանին մշտապես հիշեցնում են իր չափն ու տեղը․ «Մի քանի շաբաթ առաջ Ա. Թորոսյանը պետական կառավարման համակարգում չընդունված տոնով հայտարարեց, որ որևէ պարագայում հրաժարական չի տա։ Հասկանալի է, որ դրա հասցեատերը վարչապետն էր։ Ամեն ինչ հուշում է այն մասին, որ այս երեքն ունեն ինչ-որ գաղտնիք, որով կարողանում են Փաշինյանին վերահսկողության տակ պահել։ Արսեն Թորոսյանը տապալեց համաճարակի դեմ պայքարը, տվեց հազարից ավելի մահ, առ այսօր ամեն օր տալիս է մահեր, տասնյակ հազարավոր մարդկանց թողեց առանց բուժօգնության, բայց շարունակում է վստահորեն պաշտոնավարել»։
Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ
Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին` նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են:
Տեղեկությունների իսկությունը ստուգելու ընթացքում, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պարզվել է, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.