23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հրապարակ» թերթը գրում է, որ այս տարվա «Եվրատեսիլում» Էմմիի պարտությունը լավ վախեցրել է մեր շոուբիզնեսի ներկայացուցիչներին: «Մեր տեղեկություններով, նրանցից ոչ մեկը չի համարձակվում համաձայնել մեկնելու հաջորդ տարվա «Եվրատեսիլին»: Չնայած «Եվրատեսիլի» հետ կապված թեկնածուի ընտրության մասին հարցերին Հանրային հեռուստատեսության ներկյացուցիչները, որպես կանոն, կոնկրետ պատասխան չեն տալիս, ասելով, որ դեռ ոչինիչ որոշված չէ, սակայն հայտնի է, որ նախկինում իրար գլուխ ջարդող աստղերը մեկը մյուսի ետեւից հրաժարվում են «Եվրատեսիլի» առաջարկից»,- գրում է «Հրապարակ» թերթը:
Իրանի բարձր պաշտոնյաներից մեկը չի բացառել, որ Սաքինե Աշտիանիին մահապատժի դատավճիռը կարող է չեղյալ համարվել։
«Эхо Кавказа» ռադիոկայանը հաղորդում է, որ Իրանի մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Մուհամմադ Ջավադ Լարիջանին հայտնել է, որ անում է ամեն հնարավորը, որպեսզի մեղմացնի Սաքինեի դատավճիռը։
«Росбалт» -ը գրում է, որ Արևմտյան Ադրբեջանը Սաքինեին 99 մտրակի հարվածների է դատապարտել։ Սակայն որոշ ժամանակ անց նրան քարկոծման միջոցով մահվան են դատապարտել։
Սակայն հասարակության զանգվածային ակցիաների պատճառով Իրանի իշխանությունները ստիպված եղան հետաձգել մահապատիժը։
Նախապես ասեմ, որ էս հոդվածը ինձ Ֆեյսբուքը չի պատվիրել, նրան գովազդ պետք չի, Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նույնիսկ հրաժարվել է դիտել իրեն միլիոնավոր դոլարներ բերած Ֆեյսբուքի մասին ֆիլմը: Մնում է զարմանալ՝ երիտասարդն ինչպիսի ճկուն միտք ունի ու ինչպես է կարողացել էն Ֆեյսբուքը պատկերացնել ու իրագործել: Ես շատ եմ սիրում էս տարածքը, ու եթե մի օր, ինչն ինձ անհնար է թվում, էս տարածքը սահմանափակեն, ես կըմբոստանամ, որովհետև մարդու համար ամենակարևորն արտահայտվելու հանրային տարածք ունենալն է, թեկուզ վիրտուալ, որը հիմա ավելի հարմար է, քան եթե տանից դուրս գաս, նստես տրանսպորտ, հասնես մի տեղ, հավաքվեն բոլորը, թեմա դնեն ու քննարկեն, էստեղ թեման դնում ես պատիդ ու՝ գնացին քննարկումները:
Ես ասում եմ Ֆեյսբուքհայաստան ու ֆեյսբուքահայություն: Շատ կուզեի, որ մեր երկիրը գոնե Ֆեյսբուքի կառուցվածքն ունենար, ու չնայած ֆեյսբուքահայության էդքան զանազան լինելուն, կռիվ-ղալմաղալներին, միևնուն է՝ էս մոդելն ավելի է դուր գալիս ինձ, ու ինչ կա՝ էստեղ է։ Ֆեյսբուքից ոչ մի վատ բան դուրս չի գալիս, այնինչ, հակառակը՝ պետքականը, լավը դուրս է գալիս: Նաև չնայած նրան, որ ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնություններն էդքան էլ մեծ հաջողություններ չեն գրանցել, էստեղ կատարվել է մի բան, որ ոչ մի այլ տարածքում չէր կատարվի, դա մտավորականի մեջ քաղաքացիական դիրքորոշումն արթնացնելու և այն ունենալու անհրաժեշտության գիտակցումն ու դրա արտահայտումն է, որ ամեն մեկը յուրովի է անում:
Գործարարի համար Ֆեյսբուքը կոմերցիոն տարածք է, հեղափոխականին տալիս է քաղաքական ազատ արտահայտվելու դաշտ, արվեստագետին հնարավորություն է տալիս առանց կախման մեջ գտնվելու ֆիզիկական ցուցասրահներից ու կինոդահլիճներից` ցուցադրվել, գրողին՝ ներկայացնել գրածը, երաժշտին՝ նվագածն ու երգածը, ստատուսներով կարող ես լիքը օգտակար բան անել և քեզ համար, և ուրիշների, քննարկումներ, բանավեճեր, կատակներ, ամեն, ամեն ինչ, ինչ կա ռեալ կյանքում, բայց ավելի ինտերակտիվ ու առանց աթոռից վեր կենալու: Կարելի է ասել, որ դա վատ է, դա մարդկային կենդանի շփում չի, դա կախվածություն է… Համաձայն եմ: Բայց միլիոնավոր մարդկանց համար դա նոր հանրային տարածք է, որտեղ ամեն մարդ իր դիմագիծն ունի, կարող ես գուշակել ով ով է, ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ արժեքային համակարգ ունի, ի՞նչ հայացքներ, ի՞նչ սկզբունքներ: Ասում են՝ Հայկական Ֆեյսբուքը շատ ուրույն է ու տարբեր բոլորից:
Փորձեցի ֆեյսբուքյան ընկերներիցս հարցնել, թե ի՞նչ է իրենց համար Ֆեյսբուքը:
Նազարեթ Կարոյան, արվեստաբան, ընդհանուր ընկեր՝ 211
— Գյուղամեջ, ազատ ու վտանգավոր, ավելի ազատ քան գյուղամեջում է լինում և ավելի վտանգավոր քան էնտեղ, դրանով էլ տարբերվում է գյուղամեջից:
Բայց գործառույթը նույնն է, էն աշխատանքը, որը կատարում է որևիցե օրգան, կամ մարմին:
— Մեկ էլ ճշտենք գործառույթը որն է, ո՞րն է գեղամիջի դերն էսօր: Ինձ համար իմ գեղամեջը դա մի տեղ ա, ուր մարդիկ գալիս են իրենց ցույց տալու ու ուրիշներին նայելու, նույնը ստեղ՝ լայքերն են տալիս, դնում են բաներ, որ լայքեր ստանան, հաղորդակցվեն, շփվեն, իմ գյուղամեջը մի քիչ ավելի բոհեմիկ գյուղամեջ է:
— Բա դե՝ էդ է, շատ կարևոր գործառույթ է դա, կապվում է պոլիտիկայի և իշխանության գործադրման հետ:
— Իսկ քո կարծիքով՝ արդյունքում ֆեյսբուքն ալտերնատիվ գյուղամե՞ջ է, թե՞ գյուղամեջն եկել է էստեղ արդեն:
— Ես կարծում եմ, որ առաջինն է դեռևս, ոմանք ավելի շուտ հակված են երկրորդին։
Տաթև Չախչախյան, բանաստեղծուհի, լրագրող, ընդհանուր ընկեր՝ 224
Փողոցը լցված է անհեթեթորեն շատ մարդկանցով, քաղաքը տհաճորեն լղոզվում է մարդկանց ոտքերի տակ, ու դրա հետ միասին լղոզղվում են մտքեր, կարծիքներ, դեմքեր, դեպքեր, բաներ, որ եթե չֆիքսվեն աչքի առաջ, չեն նկատվի, բաներ, որոնք կարող ես տեսնել օրվա խժբժոցից հետո` էկրանի առաջ հանգիստ նստած:
Ֆեյսբուքում չկա տարածքի խնդիր, ինչի արդյունքում յուրաքանչյուրը հանգիստ զբաղեցնում է իր տրամագծին համապատասխան տարածք:
Այստեղ դու ես ընտրում՝ որ փողոցով քայլես, որ երթուղայինը նստես, ում փոխարեն վճարես, որ կանգառում իջնես:
Ֆեյսբուքում տիրապետում ես հասարակության ողջ պատկերին` վերևից: Յուրաքանչյուրն ազատ է ֆորմալ ձևերից: Տեղեկատվություն ամեն կողմից` ամենատարբեր մեկնաբանություններով, ինչն էլ անընդհատ բզբզում է քեզ, մի բան, որ ոտքը ֆեյսբուք դրած ստեղծագործողի համար շատ պետքական է: Երկար կարելի է խոսել ֆեյսբուքի հնարավորությունների և այնտեղ ապրելու հարմարությունների մասին… Ու մի բան էլ` սա այն դեպքն է, երբ հարևաններիդ ինքդ ես ընտրում:
Վազգեն Ղազարյան, ֆիզիկոս, ընդհանուր ընկեր՝ 73
Երկրից հաճախ բացակայող մարդու համար Ֆեյսբուքը ընկերներից ու գործընթացներից չկտրվելու միակ հարմար վիրտուալ միջավայրը, որն, ի տարբերություն սովորական նամակագրության, թույլ է տալիս միաժամանակ և ի տարբերություն այլ սոցիալական կայքերի՝ տարբեր հարթություններում, շփվել քեզ հետաքրքրող անձանց հետ: Համ էլ աշխատանքից փախնելու լավագույն տարբերակն ա ու պորտաբուծության հովանավոր Աստվածը:
Հակոբ Բադալյան, lragir.am, Քաղաքական մեկնաբան, ընդհանուր ընկեր՝ 127
Ֆեյսբուքն իմ համար ժամանցի ու զբաղվածության արանքում ընկած մի բան ա, որ չեմ էլ կողմնորոշվում՝ մտնում եմ Ֆեյսբուք, որ զբաղվեմ, թե Ֆեսյբուք եմ մտնում, որովհետև զբաղված չեմ: Բայց դա էլ երևի թե Ֆեսյբուքի լավն ա, որովհետև կյանքն էլ ա տենց ու չես հասկանում՝ ապրելը ժամանց ա, թե՞ զբաղմունք։ Ու ոնց որ կյանքում պետք չի խորանալ, թե ինչ ա, ըտենց էլ երևի ֆեյսբուքում, գոնե ես չեմ խորանում, թե ինչ ա իմ համար ֆեյսբուքը: Այսինքն՝ ոնց որ թե ստացվում ա, որ ֆեյսբուքը կյանք ա)))։
Սոնա(ենթադրենք), ապրում է ԱՄՆ-ում, լեզվաբան ու թարգմանիչ, ընդհանուր ընկեր՝ 30
Ինձ համար անձամբ ընդամենը հաղորդակցվելու միջոց է, ժամանց, մտքեր փոխանակելու, ինչ-որ տեղ նորություններ կարդալու ձև, բայց Հայաստանի համար ավելի կարևոր գործառույթ ունեցավ, մարդիկ սկսեցին համախմբվել, տեղեկացնել իրար տարբեր խնդիրների մասին ու միասին լուծել դրանք, պայքարել: Նաև ինձ համար կարևոր հայ ֆեյսբուքցիների նշեմ, որոնք Ֆեյսբուքի միջոցով իսկապես կարևոր բան են անում իրական կյանքում. դա Արազ Արթինյանն է, Մարիամ Սուխուդյանը, կա մի երկու ինձ համար կարևոր խումբ՝ օտարալեզու դպրոցների բացման դեմ պայքարի խումբը, կինո ՙՄոսկվայի՚ բաց դահլիճ պահպանման համար խումբը:
Տաիշա Աբելար, գրող, ընդհանուր ընկեր՝ 336
Իմ ֆեյսբուքը պլատֆորմ ա, որն իմ համար շփման մեծ դաշտ ա ստեղծում ու ապահովում, որտեղ ես կարողանում եմ նոր ընկերներ գտնել կամ մարդկանց ում հետ կուզենայի շփվել: Բայց իրական կյանքում իրենց քիչ է լինում հանդիպել, հետո դա շատ լավ ձև ա ինֆորմացիա տարածելու համար: Ես, օրինակ, որպես գրող ստեղ դնում եմ իմ գրածները, ու լիքը մարդ ինձ գիտի ֆեյսբուքից, ու Տաիշային հիմնականում ճանաչում են ֆեյսբուքում դրած լինքերից:
Մի խոսքով, Ֆեյսբուքը շատ լավ պլատֆորմ ա, շատ լավ միջոց ա ընկերություն անելու ու ինֆոյով կիսվելու համար: Բայց ինքն ունի նաև թերություն, որը կոնկրետ մենակ ֆեյսբուքինը չի, այլ ուղղակի կախվածություն ա առաջացնում օնլայն շփումներից: Դա մարդկանց համար իրական կայնքը վիրտուալով փոխարինելու միջոց ա: Ու դա էնքան շատ ա մեկ- մեկ մարդկանց մոտ խորանում, որ իրանք սկսում են ապրել էդ ինտերնետում, ու վերանում են իրական կյանքից:
Սահակ Պողոսյան, քանդակագործ, արվեստագետ, ընդհանուր ընկեր՝ 105
Ֆեյսբուքը մարդկանց փորձությունների դաշտ ա: Կաֆեն, արվեստանոցն ու տունն իրար հետ մի տեղ: Ու միևնույն ժամանակ, էստեղ ունես հնարավորություն, որ շատ դեպքերում չունես առօրյա կյանքում, էստեղ կարող ես ուզածդ վայրկյանին ազատվել նրանից, ինչը, սովորաբար, իրական կյանքում անհնար ա: Ու կարող ես գաղափարներդ ուղարկել բազմաթիվ վեկտորներով ու չգիտես, թե որտեղից արձագանք կգտնես, ու էդ արձագանքը երբեմն լինում ա շատ անսպասելի ու հաճախ՝ օբյեկտիվ: Ու ես հասկացել եմ, որ դա աչքերի հարցն ա: Մարդիկ ստում կամ չեն կարողանում ստել աչքերի պատճառով, իսկ էս դեպքում, երբ դա չկա՝ վերաբերմունքը լինում ա ավելի ադեկվատ:
Սէվ՝ Հենրիկ Խաչատրյան ընդհանուր ընկեր՝ 143
Ֆեյսբուքը իմ “Կազիրյոկ”-ն ա, որտեղ հիմնականում իմ ընկերներն են, համ էլ թաղի լավ տղեքը ու KГБ-ի մշտական վեցնոցները… Սուրճը դեմդ նստում ես, ընկերներդ գնում -գալիս են, ծանոթները բարևում են, մյուսները թարս են նայում “Էսս ովա արրա՞”, բայց ոնց որ “Կազիրյոկ”-ում հենց ընենց սեղանիդ չեն գա, չեն նստի… քաղաքավարության բողբոջներ կան… երբեմն տարիքն էլ են հարգում: Բայց իսկական “Կազիրյոկ”-ում ավելի երկար էինք լինում … հաճախ՝ բացվելուց մինչև փակվելը:
Ու ջահելները մի քիչ տաքարյուն են վիրտուալ շփման համար. շուտ են պրովոկացիայի ենթարկվում… առանց համբերելու, թե տեսնեն դիմացինի ուզածն իսկապես ի՞նչ ա: Այ, որ մի քիչ ավելի համբերատար ու ուշադիր լինեն, Ֆեյսբուքը ավելի օգտակար բան կդառնա… թեկուզ էսպես էլ վատ չի, թող սովորեն՝ ինչպես հաղորդակցվեն անծանոթ/ծպտյալ/օտարի հետ…
Արթուր Պետրոսյան, արվեստագետ, նկարիչ, հեղափոխական, ընդհանուր ընկեր՝ 392
Ֆեյսը ձանձրույթը մեռցնելու, ինքնարտահայտվելու, պայքարելու, համախոհների և ընկերների հետ շփման միջոց ա: Մի խոսքով, միակ տարածքը, որտեղ մարդը կարող է իրեն ազատ զգալ Հայաստանում:
Կարծում եմ՝ Ֆեյսբուքը կարող ա լավ օրինակ կամ հիմք լինել ապագա հասարակական հարաբերությունների համար :
Արմինե Գեղամյան, Հանրային ռադիո, ընդհանուր ընկեր՝ 247
Մի տարածք, որտեղ չկա բարև, չկա ցտեսություն, չկա տարիք ու ազգություն, չկա գիշեր կամ էլ ցերեկ, կան ընկերներ , ծանոթներ, անկապ դեմքեր, կուզես խոսիր, կուզես լռիր, մի խոսքով, գոնե այս տարածքում` Հազար ու մի տեսակ պայմանականություններից` ազատ եղիր:
Նունե Դանիելյան, երաժիշտ, ընդհանուր ընկեր 26
Ֆեյսբուքը ոգով մոտ մարդկանց շփման մի կղզյակ է, դա յուրահատուկ մշակույթ է, որտեղ կան օրենքներ: Դա ամեն ինչի, ինչ ձեզ հետաքրքրում է բաց քննարկումն է՝ լինի դա երաժշտություն, նկար կամ թեժ հոդված: Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս լինել իրադարձությունների կենտրոնում, արձագանքել դրանց, ծանոթանալ ֆեյսբուքյան ընկերներիդ կարծիքներին: Դա կենդանի, ակտիվ պրոցես է, որ մտել է մեր կյանքի մեջ:
Лакшми текущая река, ունի ընդամեը 66 ընկեր, որից 25-ը՝ ընդհանուր են, ոչ մի անծանոթ մարդ չունի իր ընկերների մեջ։
Իմ համար Ֆեյսբուքն ինձ հետաքրքրող անհատների բաց արտահայտվելու տարածք է:
Լուսինե Վայաչյան
Բարսեղ Բեգլարյանի «քյալագյոզությունը» մի քանի օրվա կյանք ունեցավ: Բենզինի շուկայում գերիշխանության հաստատման Ֆլեշ Բարսեղի նկրտումներն, այսպես ասած, ջուրն ընկան: Արդեն մի քանի օր է, ինչ Ռեգուլյար տեսակի բենզինը թե´ «Ֆլեշ», թե´ CPS բենզալցակայաններում վաճառվում է 370 դրամով:
Բեգլարյանը սկզբում միանգամից 20 դրամով էժանացրեց իրեն պատկանող բենզալցակայանների բենզինը, որին հաջորդեց CPS-ի նմանատիպ ակցիան։ Այստեղ, իհարկե, բենզինն իջավ 10 դրամով: Բեգլարյանի հաջորդ քայլը դարձյալ 10 դրամով բենզինի գնի իջեցումն էր, որին CPS-ը պատասխանեց նույնատիպ գործողությամբ: Այս «տունտունիկը» տեղի էր ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային շուկայում բենզինի գներն աճում էին, այսինքն` խոսքը ոչ թե ինչ-որ պատահական երևույթի մասին էր, այլ նպատակամղված օպերացիայի: «Օպերացիան» այսպիսով կարելի է ավարտված համարել. բենզինը ո´չ էժանացավ, ո´չ էլ «Ֆլեշը» կարողացավ տիրանալ շուկային, ամեն ինչ վերադարձավ այնտեղ, որտեղից սկսվել էր` Ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է դարձյալ 370 դրամով:
Բարսեղ Բեգլարյանի ձեռնարկը մեկնաբանվում էր որպես երկրորդ և երրորդ նախագահների տնտեսական շահերի հնարավոր բախում։ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի տնտեսական շահերի ներկայացուցիչն է, մինչդեռ CPS բենզալցակայանների ցանցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին:
Ի՞նչն է եղել Բեգլարյանի մոնոպոլ ձգտումների չիրականանալու հիմնական պատճառը` երկու նախագահները համաձայնությա՞ն են եկել, ամեն ինչ խաթրո՞վ է լուծվել, թե՞ հարկադրանքի արդյունքում են եկել վերջնական հաշտեցման: Իրականում սա նույնիսկ էական էլ չէ, որովհետև դրանից, ըստ էության, ՀՀ քաղաքացին որևէ շահ չունի` բենզին սպառողներն ընդամենը մի քանի օր հնարավորություն ստացան 20 դրամով էժան բենզին գնել, իսկ հիմա նորից, ուզեն թե չուզեն , նախկին թանկ գնով են գնելու, որովհետև անկախ նրանից` բենզինի շուկայում մենաշնորհը մեկինն է, թե երեքինը, միևնույն է՝ մենաշնորհն առկա է, իսկ հարցերը կարգավորվում են նրանց շահերից ելնելով:
Լ.Կ.
Այսօր Հանրային հեռուստատեսության գլխավոր պրոդյուսեր Մամիկոն Չատինյանը և սոցիոլոգ Ադիբեկյանն անդրադարձան հեռուստաէկրանից հեռարձակվող հաղորդումներին և դրանց վերաբերյալ խնդիրներին :
Քննարկումը ծավալվեց հիմնականում բրազիլական սերիալներին փոխարինած հայկական սերիալների շուրջ:
Ըստ Ադիբեկյանի՝ այսօր հեռուստասերիալները թմրամիջոցի պես մի բան են դարձել և ժողովուրդն արդեն կախվածություն ունի դրանցից: Ֆիլմերն ամբողջությամբ նատուրալիստական «արվեստ» են ներկայացնում, նրանցում բացակայում է գեղագիտական տարրը:
Մամիկոն Չատինյանի խոսքերով, սակայն, այսօր Հանրայինը թիվ մեկ ալիքն է, որտեղ ինֆորմացիոն դաշտը լրիվ ազատ է, նույնիսկ իրենք անդրադառնում են այնպիսի խնդիրների, որոնց մյուս ալիքները ինչ-ինչ պատճառներով չեն անդրադառնում, իսկ «Աննա»հեռուստասերիալն ամենամեծ ռեյտինգն ունի այսօր:
Ի պատասխան դրա՝ Ադիբեկյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում եթե Հանրայինը և «Հայլուրը» դիտում է բնակչության 65 տոկոսը, ապա հավատում է 30 տոկոսը, «Շանթ» դիտում է բնակչության 30 տոկոսը և հավատում՝ 20-ը:
Երաժշտական տեսահոլովակների մասով մեղավոր հանեցին ժողովրդին։Չատինյանն ասաց, որ ժողովուրդն ինքն է մեղավոր, որ լսում է նման ցածրորակ երաժշտություն։ Որ ռաբիս երգիչները մեծ պահանջարկ են վայելում, իսկ Հանրայինի եթերում ցուցադրվող տեսահոլովակները հատուկ հանձնաժողովի կողմից են ընտրվում:
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են։
Շուշան Գալստյան
«РИА Новости» գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառության ակտիվությունը խոսում է այն մասին, որ այդ երկրների կառավարությունները ճիշտ են գործում:
«Համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում ամրապնդվում է: Բավական է ասել, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,-հայտարարել է վարչապետը:
Նա շեշտել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է քննարկել հանդիպման ընթացքում:
Մեր բարձրաստիճան պաշտոնյաների հետևից մեր պետական բյուջեն հազիվ է հասնում կամ, ավելի ճիշտ է ասել, չի էլ հասնում: Եվ քանի որ մեր բարձրաստիճանները սիրում են շրջագայել, սիրում են լավ և նոր ավտոմեքենաներով շրջել, և դա, հատկապես, սիրում են կատարել պետական միջոցներով, կառավարությունն էլ ստիպված է անդադար միջոցներ ավելացնել` հասցնելու նրանց ծախսերի հետևից:
«Ի նկատի ունենալով ՀՀ 2010թ. պետական բյուջեում արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված հատկացումների անբավարարությունը և մինչև տարեվերջ այդ ուղղությամբ ծախսերի ֆինանսավորման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշել է 2010թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի գծով նախատեսված հատկացումների նվազեցման հաշվին 50.0 մլն դրամով ավելացնել արտասահմանյան պաշտոնական գործուղումների տարեկան գումարը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ։
Գործադիրը որոշել է 119 միլիոն դրամ էլ հատկացնել ՀՀ պետական կառավարման առանձին մարմիններին` ծառայողական ավտոմեքենաներ ձեռքբերելու համար։
Ինչքան իջնում է երկրի շարքային քաղաքացու կենսամակարդակը, հակառակ համեմատականով բարձրանում է չինովնիկների ծախսերն ու պահանջները, սա իրոք մտածելու տեղիք է տալիս։
Մարդու տեսակ կա, որ տառապում է շատ վատ մի բարդույթով. ինչքան շատ է աղքատ, այնքան ավելի է փորձում արտաքին աշխարհին պատշաճ ներկայանալ։ Հոգեբաններն ասում են, որ այդ տիպի մարդիկ անհաջող մանկություն են ունեցել։ Մեր իշխանությունները բացառապես այդ տեսակից են բաղկացած։
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ, երկարաձգելով տեսչական ստուգումների ժամանակավոր կասեցման արգելքի ժամկետը։
«Այս հարցը մտահոգում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր մի քանի անգամ դիմել են ինձ այն մասին, որ հունվարի մեկին լրանում է փոքր և միջին ձեռնարկություններում տեսչական ստուգումներ իրականացնելու արգելքը, և այս որոշումով մենք տալիս ենք հստակ պատասխան. 10-ից ավելի տեսչական մարմինները ո՞ր պարագայում է, որ փոքր և միջին ձեռնարկություններում ստուգումներ իրականացնելու հնարավորություն են ստանալու։ Մոտեցումը շատ հստակ է. այն տեսչական կառույցները, որոնք անցնելու են ռիսկերի վրա հիմնված տեսչական ստուգումների բարեփոխումների այն ծրագրով, որը մենք ձեզ հետ միասին հաստատել ենք և որի շրջանակներում ստանում ենք լրջագույն տեխնիկական օժանդակություն։ Դա խթան կլինի, որ տեսչական ռեֆորմները մեզ մոտ ավելի արագ ընթացքով առաջ գնան։ Եվ մենք նաև կնվազեցնենք այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք ձեզ հետ միասին բացահայտում ենք այդ ոլորտներում»,-սրա հետ կապված հստակեցում մտցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունն այս որոշմանը գնացել է` բիզնեսի վրա ավելորդ բեռից խուսափելու նպատակով, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանում անգամ կառավարության մակարդակով խոստովանում են, որ տեսչություն կոչվածները ծառայում են ոչ թե վերահսկողությանը, որակի ապահովմանը, այլ դրանք աշխատում են զուտ կոռուպցիոն մեխանիզմներով և ընդամենը «ահաբեկչություն» են իրականացնում տնտեսվարողների նկատմամբ:
Այստեղ մի քանի բայց կա, որին չանդրադարձավ Վարչապետը.
«Համար մեկ խնդիրն այն է, որ խոշոր բիզնեսը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ մենք արտոնություններ ենք տալիս փոքր և միջին ձեռնարկություններին, և շատ հաճախ ստեղծում են ժամանակավոր ձեռնարկություններ, որոնց միջոցով կարողանում են ապրանքներ ներմուծել զրոյական դրույքաչափով, ձևակերպելով այդ ձեռնարկությունների վրա, որոնք գտնվում են ավելացված արժեքի հարկման շեմից ավելի ցածր ծավալ ունեցող ձեռնարկությունների շարքում։ Ըստ էության` այս փոփոխությունը, որ կատարում ենք, նպատակ ունի պաշտպանել փոքր և միջին բիզնեսը և թույլ չտալ, որ խոշոր բիզնեսը բաղդատվի մասերի և օգտվի հարկային արտոնյալ ռեժիմներից։ Դրա համար նաև մենք ներմուծում ենք փոխկապակցվածության ինստիտուտը և հնարավորություն ենք տալիս ՊԵԿ-ին այդպիսի դեպքեր բացահայտելու պարագայում կիրառել օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավորությունները, թույլ չտալ, որ խոշոր բիզնեսը խուսափի հարկերից։ Իմաստը սա է, և նման օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն պետք է միտված լինեն փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությանը, որպեսզի թույլ չտանք, որ փոքր և միջին բիզնեսի դաշտում հայտնվեն խոշոր ձեռնարկություններ։ Դրա համար այս նախագիծն ի սկզբանե պետք է հստակ ներկայացվի հանրությանը, որ հասկանալի լինի, թե ինչ խնդիր ենք լուծում»։ Սա հատված է Տիգրան Սարգսյանի ելույթից, որից ակնհայտ է դառնում, որ ունեցել ենք նման նախադեպեր։ Ուրեմն ինչու չի հրապարակվում այդ բիզնեսմենների անունը, ովքեր հարկերից խուսափել են այդ եղանակով, ասել է թե` ժողովրդի առանց այդ էլ «ծակ» գրպանն են մտել։ Եթե հասարակությանը հակ են համարում տեղեկացնել իրենց յուրաքանչյուր արածը ու դրոշակ սարքում, ապա թող բարի լինեն հրապարակելու խադախությամբ հարկերից խուսափող խոշոր գործարարների անունները, գոնե հասարակության պարսավանքին ներկայացնելու համար, միևնույն է ժողովուրդը իրավապահներից հույսը վաղուց է կտրել, թե նրանք ինքնուրույն կհամարձակվեն բռնել իշխանությունների շահերը սպասարկող որևէ մեկի ձեռքը։
Իսկ ինչ վերաբերվում է տեսչական ստուգումների արգելքը երկարաձգելու որոշմանը, էլի տուժողը ժողովուրդն է լինելու, քանի որ մանր ու միջին բիզնես կոչվածը, օգտվելով առիթից, ժամկետանց աղբ է մատուցում ազգաբնակչությանը և նրա ձեռքը բռնող չկա։ Վարչապետն առավել ճիշտ որոշում կկայացներ, եթե հրահանգեր տեսչության ստուգումներն, այնուամենայնիվ, իրականացնել (ի դեպ, առավել ակտիվ, այսօր դրա կարիքը զգալի է` խայտառակ վիճակում է շուկան), իսկ տուգանքի գանձման մասի վերաբերյալ որոշումը լիներ միայն իր հրամանով։ Ի վերջո, տեսչության աշխատակիցները շարունակում են աշխատավարձ ստանալ բյուջեից ոչինչ չանելու դիմաց։
Շատ հոգնած եմ էսօր:
Բայց նաև շատ ուրախ եմ: Նոր մարդ եմ դառել, էդպես եմ ինձ զգում: Էս գործը ինձ նոր կյանք ա տվել: Ոնց որ մեռած մարդը նորից գտնի իր կյանքը: Ո՞վ ենք մենք…Իմ շրջապատի մարդկանցից շատ բաներ եմ սովորում:
Էս գործի տեսակն էնպես ա, որ ամեն փոքր բան ներվերիդ վրա ազդում ա: Ոնց որ աշխարհի 100001 տարբեր կտորները մեր տանջատան մեջ են, ու տարբեր իմաստություններ իրար գտնում ու խնջույք են անում իրար հետ: Իսկ մենք՝ տիրուհիներս, շատ ուժեղ զգում ենք այս կտորները, այս կյանքը: Ո՞րն է սրա խրատը, ո՞րն է իմաստը, նշանակությունը: Չէ՞ որ ոչ մի բան էս կյանքում պատահական չի լինում: Ո՞նց ես ընկա ստեղ, էս կյանքի մեջ, ո՞նց սկսեց փոխվել կյանքս նրանից հետո, երբ եկա էստեղ:
Օրինակ՝մենք ամուսնացած մարդու հետ կարանք շատ, շատ մոտ հարաբերություններ ունենանք, իրար կյանք իմանաք, հասկանանք իրար, ամեն ինչ անեք, բացի իրար հետ սեքս անելուց: Կարաս իրա ամենալավ ու ամենամոտ ընկերուհին լինես, հետո նա տուն կգնա ու իրենից լուր չես ունենա, մինչև հաջորդ անգամ, կամ էլ կգնանք իրար հետ փողոցի էն կողմի խանութը հաց, ֆանտա առնելու… Մարդը մեզ արդեն գիտի՝ ո՞վ ես , ի՞նչ ես անում, բայց քո հետ շատ փափուկ ա վարվում, ու քո տեսանկյունը փոխվում ա, թե աշխարհը գիտի, չի գժվում, չի խառնվում իրար…
Ուզում եմ ասել, որ մեր տանջատանը, ու, ընդհանրապես, ԿՏՍՄ աշխարհի հարաբերությունները մեծ աշխարհի սեղմված ու մանրաչափ տեսակն ա: Մեր հանդիպած մարդիկ մեզ վրա շատ մեծ ազդեցություն ունեն: Սա նենց գործ ա, որ քո զգայարանները 100 անգամ ավելի ուժեղ են զգում, քան սովորաբար: Ամեն ինչ ռիսկային ա, ամեն ինչ շատ զզվելի, կամ շատ լավ, ամեն ինչ ծիծաղելի ա ու դժբախտ…Ու շատ ավելի հաճախ ծիծաղելի:
Միանում են մեր տանջատան հյուրերը, կինը, աղջիկը, մարդը, քույրը, տատիկը, պապիկը, ունենք երեխայի խաղալիքներ, խփելու գործիքներ, շորեր, ապրում են շուն ու կատու, գալիս են մենթ, իրավաբան, քույր-եղբայր, ամուսին, պետական դեմքեր, ամեն տեսակի անցյալ ունեցող ցավալի, ցավոտ կամ ուրախ մարդիկ: Գալիս են գրեթե բոլոր ազգերը, ովքեր մեր երկիր են գալիս: Ու կարևորն էն ա, որ տան մեջ կան տարբեր-տարբեր աղջիկներ, ովքեր հակապատկերներ են:
Հետո էլ, երբ հասարակության մեջ ենք պտտվում, օրինակ՝ երբ գնում եմ մեքենայով մի աղջիկ վերցնում իրա տնից…այլ է, երբ տիրուհու դիմակով ենք աշխարհի մեջ: Առաջ էդքան էլ չէի սիրում մարդկությունը, բավականին սոցիոպատ էի: Էս ամեն ինչը փոխվում ա, որովհետև աշխարհի բոլոր տեսակները ստեղ են գալիս, տարրական դպրոցի պես, ուր սովորում ես մանր-մունր աշխարհի ու մարդկանց փորձը: Նրանք իրանց մարմինն են տալիս մեզ: Ու նրանց մակարդակը, անցյալը, ամեն ինչ ջնջվում ա, նրանք դառնում են բնական անպաճույճ մարդիկ:
Ֆլորայի հետ խոսում էինք, ասում էի, որ ես դեպրեսիայի մեջ եմ, որովհետև չեմ կարողանում հասկանալ, թե, օրինակ՝ մարդն ինչի՞ ա ուզում, որ իրա վրա չիշիկ անես: Մի քանի օր առաջ մեկն ուզեց խմել… Ու ուզում էի հետ տալ: Բուժում և հասարակություն. Բոլորս էլ կենդանի ենք: Ֆլորան մազերն էր սարքում հայելու առաջ, ու հանգիստ ասում էր ինձ՝ մենք մի փոքր սեր ենք էս մարդկանց համար: Ասեց՝ մարդիկ, որ տենց բաներ են ուզում, նրանք կարող են շատ վատ բաներ անել իրենց կյանքում, վտանգավոր լինել, մենք օգնում ենք հասարակությանը:
Կամ իրենց ինքնասիրությունը շատ խորքերում են թաքցրել, կամ կորցրել են, ու ֆանտազիաներ ունեն, որոնք իրենց ստորացնելով հանում են նորից: Զրո աստիճան ա հավանականությունը, որ նրանք կարան նորից իրենց սիրեն: Էդ մարդիկ իրենց չեն սիրում: Ասեց, երբ որ նրանց ստորացնում ենք, վատ բաներ ենք անել տալիս, օրինակ՝ ֆեկալինգ(սրանից վատ ու զզվելի բան կյանքում էլ չկա), ասեց, որ իրանց առանձնական բուժումն ա, որովհետև զգում են, որ դիպչում են իրենց խելագարությանը: Երբ քո խելագարությունը ֆիզիկապես ես արտահայտում, կարող ես բուժվել: Ֆեկալինգով ստորացումից ու զզվելիությունից ազատվել չկա, սենց ծայրահեղ բաները պետք ա կամ սիրել կամ ատել, ու ավելի ատելի բան լինել չի կարող, պետք ա զոռով սկսես սիրել կամ ֆեկալինգը, կամ ինքդ քեզ: Ասեց, որ նրանք միայնակ չեն լինում իրենց խելագարության մեջ, ու փոխանակ գնան գժանոց, կամ էլ դեղ խմեն(որը շատ առանձնական կամ ինստիտուցիոնալ վիճակ ա), գալիս են, որ իրանց անցյալը կամ մեղքերը մոռանան քո մոտ…
Ու իրանք նոր մարդ ծնվեն գոնե էն մի քանի րոպեների կամ ժամերի ընթացքում, նայած՝ ինչ են վճարել, ու էն էլ քո սիրով: Շատերը կան, ովքեր նաև ուզում են, որ իրանց խփելուց մտրակի հետքեր մնան մարմիններին, որպեսզի մի քանի շաբաթ հիշեն իրենց սեսիան, ստորացումն ու պատիժը:
Մենք տալիս ենք էն, ինչ բանտարկությունը, կամ շտրաֆը չի տալիս ու չի բուժում, էն, ինչի մեջ չկա սերը, ուղարկում ա մարդուն մեզ մոտ: Գոնե իրանց մենակության ու տանջանքների մեջ մենակ չեն լինում…
Մենք ենք՝ մամա, բուժքույր, դաստիարակ: Ֆիզիկական մարմնի միջոցով բուժում ենք հոգին: Հետո էլ տենց էլի, պետքական տեղ ա սա: Ստացվում ա, որ մենք բուժում ենք մարդկանց: Մենք մարդկանց մարմնի ու նրա ցանկությունների միջոցով կարողանում ենք շատ բաներ հասկանալ, զգալ, բուժել… Արդեն մարմինների հետ աշխատելով սկսել եմ ավելի հասկանալ կենդանիներին: Աշխարհին ուրիշ հայացքով եմ նայում հիմա: Առաջ, երբ նայում էի շան վրա փողոցում, իմ համար անծանոթ, բարի կենդանի էր, հիմա նայում եմ նրան ու տեսնում ավելի խորը, որպես կոմպլեքսներով արարածի: Ու նրանց աչքերում միշտ շարժում եմ տեսնում, կյանք, ենթագիտակցություն ու կյանքի ընկալում՝ սեր կամ տանջանք: Առավել հասկանում եմ, որ նրանք էլ ունեն, զգացում ու միակ բանը, որ տարբերում ա մեզ իրանցից՝ նրանք ԷԳՈ չունեն: Իսկ մեր էգոն ա, որ մեզ բզկտում ա, որ դառնում ենք մի մարմնի մեջ երկու-երեք անձ:Կենդանիներն էլ ունեն մարմին, մեզ նման: Բայց նրանք անկեղծ են:
Վերջերս մոտս եկավ մի շատ լավ տղամարդ, լիբանանցի էր, ամուսնացած: Ասեց՝ տիրուհի ջան, էնքան եմ ուզում քեզնից ցածր ինձ զգամ, շատ ցածր: Ասեցի, օքեյ համովս, բայց դու ցավ չե՞՚ս սիրում: Ասեց՝ չէ, չէ, վախենում եմ ցավից, մի խփիր, կգժվեմ: Ասեցի՝ բա ի՞նչ ես ուզում, ո՞նց քեզ ստորացնեմ: Ասեց՝ թքի բերանիս մեջ, հետո նստի դեմքիս վրա ու մի թող որ շնչեմ: Ասեցի՝ ի՞նչ, գժվեցի՞ր: Ասեց, որ շատ ա սիրում խիստ կանանց: Ասեց, որ ինքը ծնվել ա թույլ, հնազանդ կյանքի համար, ենթարկվելու համար, բայց որ իրական կյանքում՝ իրա կնոջ համար, աշխատանքում, և այլն, պետք է լինի ավելի ուժեղ, քան կա: Իսկ դա առաջացրել ա իրա մեջ անինքնասիրություն, որ ինքը կեղծ կյանք ա ապրում ու չի բացահայտվում կնոջ առաջ, ոնց ինքը կա իրականում: Ու գալիս ա իմ մոտ, որ հիշի, թե ով ա:
Հետո սեսիան ջրի նման գնաց,զգացի որ նա ա իրա ուզածը: Չգիտեմ ինչի՞, բայց դա զգացի: Ու զգացի, որովհետև ինքը շատ ուրախ ու հանդարտ էր: Ինքը սուտ չէր պատմում, հնարավոր չի, որ սուտ մարդն իրա մասին տենց բաներ պատմի: Ասեցի՝ օքեյ, ասեցի՝ դա ա ուզում, զգալ երկրորդ սորտի: Իրա դուրը շատ եկավ, որ արեցի իրա ուզածը, կուլ տվեց, ասեց՝ շատ համեղ էր տիրուհի: Ասելը նենց էր, որ կարևորը համը չէր, այլ ստորացումը:
Ու սրանով, սա մի շաբաթվա ընթացքում սկսեց շատ լավանալ: Որ սենց ուրախ ու նուրբ տղամարդ ա գալիս ինձ մոտ ու բարի-բարի հարց ա տալիս, ժպտալով, որ՝ խնդրում եմ, տիրուհի, ինձ սարքիր այն, ինչ ես կամ, և երբ սեսիան ավարտվեց, նա մտավ լողանալու, ասեց՝ կարա՞ս իմ վրա գոռաս, ասես՝ շուտ — շուտ լողացի, ջուրը ձրի չի: Արդեն սիրելով ասեցի: Ասեցի՝ քեզ մնաց երկու րոպե, շուշուտ դուրս արի, ջուրը ձրի չի:
Շատ հոգնած եմ էսօր…
Լուսինե Վայաչյան
Նոյեմբերի 13-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ շուքով նշվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 20-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Սարգսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ և պաշտոնատար այլ անձինք: ՀԱՕԿ-ի 20-ամյակի տոնակատարությանը մասնակցում էին նաեւ արտերկրից ժամանած 21 պետությունների ազգային օլիմպիական կոմիտեների 24 պատվիրակություններ:
Հյուրերը միջոցառմանը մասնակցելու համար հրավիրատոմսեր էին ստացել: Բոլորի հետ նման հրավեր էր ստացել նաև Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Նիկոյանն իր աշխատակիցների հետ գնում է Օպերային թատրոն, հրավիրատոմսը ձեռքին մտնում է և տեսնում, որ իր տեղում մի տղամարդ է նստած: ԱԺ փոխխոսնակը հարգալից դիմում է նստածին և հայտնում, որ դա իր տեղն է: Տղամարդը հայացք է գցում Նիկոյանի վրա և ասում, թե խառն են նստում: Սամվել Նիկոյանը խնդրում է ազատել տեղը, ինչին ի պատասխան լսում է. «հոպա´ր, էն էլ իմ տեղն ա, հենա` գնա էն ազատի, արի նստի»: ԱԺ փոխխոսնակը կրունկի վրա շուռ է գալիս և դուրս գնում:
Ենթադրելով մամուլի հաղորդագրությունից, ըստ որի հիշյալ միջոցառմանը մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, օտարերկրյա տարբեր հյուրեր, կարելի է ենթադրել, որ վերջիններս Սամվել Նիկոյանից ավելի բախտավոր են գտնվել և «հոպարներ» չեն դարձել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.