23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևում է էմոներ — ոստիկանություն շինծու հակադրությանը ոգևորել է որոշ մարդկանց: Հասարակությունը չի կարողանում հասկանալ, թե ո՞րն ա էդ էմոն, ախր շատերն են նեֆորմալ հագնվում, ո՞նց ջոկես, ամեն ջակի էլ էմո ա սովորական մարդու համար, ուր մնաց, թե ոստիկանի: Հիմա երևում է որոշել են անցնել միասեռականներ-ոստիկանություն հակակրանքին` լարելով ոստիկանությանը տրանսերի դեմ:
Էսօր ինձ զանգեցին ասեցին, որ «Հրապարակ» օրաթերթում տպագրված է բաց նամակ Ալիկ Սարգսյանին, որում «միասեռականների մի խումբ», այսպես է ստորագրված նամակը, դիմում է Ալիկ Սարգսյանին հարցով, թե ինչի՞ համար պետք է տուգանել «համասեռամոլներին»: Այս բառն է օգտագործված և ոստիկանապետի հարցազրույցի մեջբերումից, և նամակի հեղինակների նրան ուղղած պատասխանից, մեջբերում եմ. «Շատ ներողություն, ինչո՞ւ պետք է տուգանեք համասեռամոլներին, ինչի՞ համար, իրենց զգացմունքների՞, թե՞ նրա համար, որ որևէ մեկի հետ հարաբերություն ունենալիս չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչպես Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետում: Այս դեպքում հարց. ինչո՞ւ չեք տուգանում Ներսիկ Նազարյանին: Ի դեպ, Դուք գիտե՞ք, թե որտեղից է Ն. Ն.-ին այդքան գումար»:
Ուշադրություն դարձրեք անվանական առաջադրված լուրջ մեղադրանքի վրա: Սա արդեն «մի խումբ» ստորագրելով չպետք է, որ վերջանա, պետք է, որ Նազարյանը քայլեր ձեռնարկի և գտնի իրեն մեղադրողներին: Իսկ ավելի վաղ այդ նույն թերթում եղել է նյութ, որտեղ կոմայգու տրանսվեստիտները սպառնում են պիկետ անցկացնել «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմաց, ի նշան բողոքի, որ ոստիկաններն իրենց պաշտպանելու փոխարեն ճնշում ու ծեծում են: Ն.Ն.-ն տրամաբանորեն պետք է դուրս գար հենց էդ տրանսերի վրա, ու հենց նրանք պետք է պատասխան տային մի նամակի բովանդակության համար, որը իրենք չեն գրել:
Տրանսերը, սեռական փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող «Փինկ Արմենիա» ՀԿ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանի հետ միասին այցելեցինք epress.am խմբագրություն, որպեսզի էն խավը, որին նամակի հեղինակները հարվածի տակ էին դրել, հերքի իր մասնակցությունը բաց նամակին: Քանի որ, ինչպես իրենք են ասում, էլ օր ու արև չեն ունենա: Եկել էին Մադոննա Դիվան, Մագան ու Վիկա Սվարովսկին, ի դեպ վերջինիս հետ կապված մի հրապարակում էլ կար նույնպես «Հրապարակ»-ում: Ասվում էր, որ իբրև Վիկան զանգահարել է խմբագրություն ու հաղորդագրություն տարածել, որ ոմն գործարար Հովիկ սեռական հարաբերություն ունենալուց հետո զենքով սպառնացել է իրեն, թե կսպանի եթե նա «բերանը փակ չպահի»: Վիկան իբր թերթին ասել է, որ եթե այդ Հովիկը շարունակի «բռնություն» գործադրել, ապա ինքը կհրապարակի Հովիկի անձնական տվյալները:
Վիկան ժխտում է և´ փաստի գոյությունը, և´ զանգինը: Կա միայն մի տրանս Վիկա, ու դա ինքն է, ու ինքն էլ էդպիսի զանգ չի կատարել, էդ մասին իմացել է մի կլիենտից, որը խուսափել է իրենից, իմանալով որ անունը Վիկա է. <իմ գործին խփում են, իմ անունն են օգտագործում, ես գործ տվող չեմ, ու նման արարքների ընդունակ չեմ, ես բողոքում եմ, պահանջում եմ, որ «Հրապարակ»-ը նախքան մի բան հրապարակելը, ճշտի տվյալ մարդուց: Տրանս Վիկա միայն ես եմ, ուրիշը չկա»: Մադոննա Դիվան ասում է, որ չնայած էդ նամակում նշված որոշ բաների հետ համաձայն է, սակայն երբեք ոստիկանները իրենցից 100 դոլար չեն գանձել, ու հարաբերությունները ոստիկանների հետ փոփոխական են, նրանք սիրում են, երբ իրենք հարուստ կլիենտներ են ունենում, հավանաբար հետո տուգանքներ են գրում: «Պատահում է, լինում են բախումներ, բայց ոստիկանության ֆունկցիան մեզ պաշտպանելն է, ու մենք չէինք ուզի, որ մեր հարաբերությունները ոստիկանների հետ լարվեին: Իսկ նման նամակները վատ ծառայություն են մեզ համար, քանի որ ոստիկանը առնչվում է ոչ թե վերացական «մի խումբ միասեռականների», այլ կոնկրետ մեր՝ կոմայգու տրանսվեստիտների հետ, որոնց համար էդ գործը գոյատևելու միջոց է, հետևաբար՝ անհրաժեշտություն: Իսկ հարաբերությունների սրումը ոստիկանների հետ մեր կյանքը կվերածի դժոխքի »- ասում է Մադոննան: Հարցրեցինք, իսկ բացառո՞ւմ են, որ գուցե իրենցից մեկնումեկն է արել: Մադոննան ասաց. «Մեր ժողովուրդն էնքան ալարկոտ ա, մենք քեզնից բացի ոչ մեկին չենք էլ վստահում, որ վերցնեինք նամակ գրեինք էդ թերթին: Դա հաստատ մեզ ուզել են վնաս տան, ուզել են լարեն ոստիկաններին ու մեզ իրար դեմ: Նրանք կարծում են, որ դա շինծու նյութ է, ինչպես ասաց Վիկան. «Էդ նամակը գրողն էլ, զանգողն էլ, նյութը գրողն էլ մի մարդ ա, թող ներկայացնի ապացույցներ, որ զանգել եմ իրենց, եթե իմ անունը հոլովում են: Նույնը էն մյուս նյութի հետ կապված: Իրանք մեզ են մեջբերում, բայց մենք կապ չունենք»: Երբ մենք զանգահարեցինք խմբագրություն, այնտեղ մեզ ասացին, որ երբ հերքում տանք, այդ ժամանակ էլ կպարզաբանեն: Մի կողմ դնենք լրագրողական էթիկայի հարցը, որովհետև Հայաստանում ենք ապրում: Իսկ դա նշանակում է, որ կարող ենք շարունակել չճշտված ինֆորմացիա օգտագործել մեր նյութերում, կարող ենք մոռանալ, որ գործ ունենք մարդկային գործոնի հետ, որ հնարավոր է, մեր վարկանիշի հետևից ընկնելով մեկի կյանքը կործանել: Էդ ամենը թողնենք հրապարակողների խղճին: Ինձ ուրիշ բան է հետաքրքրում թե ո՞վ է գրել նամակը, ո՞ւմ է պետք: Եկեք միասին անցնենք վերջին ժամանակների ներհասարակական կյանքի հակադրություններին: Սկզբում կային ՀՀՇ ու աղանդներ, հետո ավելացան էրոտիկ կայքեր ու «համասեռամոլներ», հետո եկան ադրբեջանական ֆիլմի կողմնակիցները՝ թուրք են, հետո, որ ամենածիծաղելին է, էմոները, ու հիմա եկանք հասանք մի տեղ, ուր ոստիկանությունն ու տրանսերը ռեալ ամեն օր բախվում են՝ Կոմայգի: Համաձայնեք՝ պատրաստի կոնֆլիկտ: Ու հաշվի առնելով հասարակության տոլերանտությունից տիեզերաչափ հեռու լինելը, դժվար չէ եզրակացնել, որ ինչ արվում է, արվում է ներհասարակական արդեն իսկ անառողջ մթնոլորտը սրելու համար: Մեկ էլ, մի բան` «Մեկ ազգ»-ի ու ոստիկանության նախասիրություններում հակակրանքն ու համակրանքը ինչ-որ շատ նման չե՞ն: Մեկն ասեց, ջինը բացվել է արդեն: Ջինն էլ` էմո ու միասեռական: Երեխեքի խաղեր, են, մի՞թե չեն կարում գոնե էնպիսի բան մտածել, որ մարդիկ հավատան, ոչ թե տկարամիտ ու ստրկամիտ մարդանման չգիտակցող նեղճակատ գոյաքարշերը: Այսինքն, ինչի՞ չեն կարում, լավ էլ հորինել են: Ուղղակի մոռանում են, որ բոլորը չեն տկարամիտ ու ղեկավարվող, ու որ ստի ոտը կարճ ա: Լուսինե Վայաչյան
Ըստ մասնագետների, Հայաստանում սեյսմակայուն շենքերի կառուցման և հների ամրացման աշխատանքները բավարար չեն Եթե Երևանում 1988թ. Սպիտակի երկրաշարժին համարժեք հզորությամբ երկրաշարժ լինի, ապա շենք-շինությունների 80 տոկոսը կփլուզվի կամ լրջորեն կվնասվի, կլինեն 300 հազար զոհեր, անթիվ-անհամար վիրավորներ և անտուն մարդիկ: Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցի օրը` դեկտեմբերի 7-ին, «Դե ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը: Նա իր այս մտահոգությունը բացատրեց Երևանի, հատկապես մայրաքաղաքի կենտրոնի խիտ բնակեցված և կառուցապատված լինելու հանգամանքով:
Ըստ նրա, եթե խորհրդային տարիներին իշխանությունները հետաքրքրված չէին Հայաստանում սեյսմակայուն շենքեր կառուցել, ապա անկախության տարիներին էլ իշխանությունների կողմից այս ուղղությամբ կատարվող աշխատանքները բավարար չեն: Մ.Մելքումյանը կարևորեց դպրոցների, հիվանդանոցների, կառավարական շենքերի ամրացումը: Սակայն, նրա խոսքերով, չնչին քանակությամբ դպրոցների շենքեր են ամրացվել, իսկ արտակարգ իրավիճակների նախարարության շենքը «նաֆ-նաֆի» տնակն է հիշեցնում: «Եթե արտակարգ իրավիճակների նախարարության շենքը փլուզվի, ո՞վ է ղեկավարելու աղետի դեպքում կազմակերպական աշխատանքները»,- հարց է տալիս նա: Մ.Մելքումյանը նշեց, որ Երևանում 41 հազար շենք-շինություններից 30-32 հազարը սեփական բնակելի տներ են, որոնք կառուցվել են առանց հաշվի առնելու սեյսմակայունության նորմերը, և 7000-ը` խորհրդային տարիների կապիտալ և երկաթբետոնե շենքեր են: «Դրանք ֆիզիկապես մաշված են»,- ասաց նա, հավելելով, որ միայն 36 նոր շենքեր են կառուցվել կամ կառուցվում են սեյսմամեկուսացման համակարգի ներդրմամբ: Մինչդեռ բոլոր շենքերի կառուցման դեպքում այն պարտադիր պետք է ներդրվի, հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է չափազանց սեյսմավտանգավոր գոտում:
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքի գրադարանում հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի անհայտ ձեռագրերից մեկը, որի մասին տեղեկություններ չեն եղել: Այդ մասին այսօր հայտնել է «The Guardian» բրիտանական թերթը:
Ձեռագիրը գտնվել է տեղացի լրագրողներից մեկի շնորհիվ, ով կարդալով Վերածննդի ժամանակաշրջանի հանճարի կենսագրությունը, կարողացել է հայտնաբերել այն:
Ենթադրվում է, որ ձեռագիրը հին իտալերենով է գրված: Չի բացառվում, որ այն նաև այլ լեզուներով գրված հատվածներ ունենա: Սակայն դա շատ դժվար է պարզել, քանի որ Դա Վինչին գրում է «Հայելային» եղանակով` աջից ձախ: Ձեռագրի «ապակոդավորմամբ» կզբաղվեն մասնագետները:
Նանտի վերոնշյալ գրադարանում 2008թ. հայտնաբերել էին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անհայտ ձեռագիրը:
Երկու փաստաթղթերն էլ Նանտում են հայտնվել 1872թ., երբ հարուստ հավաքորդ ու բարերար Պիեր Անտուան Լաբուշերը քաղաքին ավելի քան 5000 հին փաստաթղթեր ու ձեռագրեր նվիրեց:
«The Guardian» բրիտանական թերթը հրապարակել է սկանդալային «Վիքիլիքսի» հերթական տվյալները , որոնց համաձայն` 2010թ. ՆԱՏՕ-ն Էստոնիան, Լատվիան և Լիտվան Ռուսաստանից պաշտպանելու ծրագիր է մշակել:
Մերձբալթյան երկրները ռուսական կողմի ագրեսիայի պայմաններում պաշտպանելու ծրագիրը մշակվել է ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից` ԱՄՆ-ի և Գերմանիայի ճնշման տակ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի ստորագրությամբ փաստաթղթում գրված է, որ այդ ծրագիրը կստիպի վերանայել ՆԱՏՕ-ի` Եվրոպաում տարվող մարտավարությունը: Բրիտանական թերթի տվյալների համաձայն` վերոնշյալ նախագիծը նախատեսում է, որ ՆԱՏՕ-ն պետք է տարածաշրջանի անվտանգության նոր համակարգ մշակի, որտեղ ընդգրկված կլինեն նաև Բալթյան երկրները և Լեհաստանը: Ծրագրի գաղտնի անունն է « Eagle Guardian», ինչը թարգմանաբար նշանակում է պահապան արծիվ: Ծրագրի համաձայն` Ռուսաստանի ագրեսիա ցուցաբերելու դեպքում, ՆԱՏՕ-ն օգտագործելու է ամերիկյան , գերմանական, բրիտանական և լեհական դիվիզիաները:
Հյուսիսային Լեհաստան և Գերմանիա կուղարկվեն ամերիկյան և բրիտանական ռազմական նավեր:
«Վիքիլիքսի» փաստաթղթերում նշվում է, որ առաջին զորավարժությունները ՆԱՏՕ-ն կանցկացնի 2011թ.-ին:
ՆԱՏՕ-ն նաև զուգահեռ բանակցություններ է վարել Լեհաստանի հետ, որոնց ընթացքում խոսել է Ռուսաստանից պաշտպանվելու միջոցների մասին: Լեհաստանին առաջարկել են ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ տեղակայել Գդանսկում ու Գդինայում, ինչպես նաև Գերմանիայից C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ ներկրել: Բացի դրանից, Լեհաստանին առաջարկել են F-16 կործանիչներ տեղակայել:
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմաթիվ անգամ ընդգծել են, որ այդ ծրագիրը պետք է գաղտնի պահվի, քանի որ կգանգնեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վատթարացմանը:
Ամեն դեպքում, եթե օրդ վատ ա անցել, դու հիվանդ ես, հումորի զգացումդ էլ ոտքիդ բութ մատի եղունգի մեջ ա մտել, ավելի լավ՝ քո գործի համար:
Երբ ես մտա տանջատուն, շատ հոգնած էի, մորաքրոջս ամուսնու մոտ էի էդ օրը, ինքը խանութ ունի, ես էլ ամիսը մի անգամ իրա թղթերն եմ ամփոփում:
Ինքը չգիտի՝ ես ինչով եմ զբաղվում: Վազելով եկա տանջատուն, որովհետև մի ռուս կլիենտ ունեի էդ օրը: Արդեն ուշանում էի: Նա գալիս ա, մի 15 րոպե լողանում ա, չիուզում իմ առաջ կեղտոտ լինի, շատ ակուրատնի մարդ ա: Ես չեմ թողնում, որ իմ կլիենտները մոտս մաքուր չլինեն, հիմա արդեն Ռիմայի կլիենտներից հրաժարվում եմ, իմ մշտական կլիենտներին եմ սպասարկում: Հասա տանջատուն, Սուսանն ու Նունեն ընդեղ էին: Մենք իրար քույրեր ենք համարում, նրանք շատ ուրախ են, երբ ես իրանց հետ եմ, բոլորս բոլորիս հետ, ու տենց, համաձայնվել ենք, որ մենք քույրեր ենք: Ես կյանքումս շատ ընկերուհիներ չեմ ունեցել, նրանք են իմ իսկական ընկերները, որոնք զգում են, երբ ես վատ եմ լինում:
Մտա սենյակ, մի քիչ խոսեցինք, հետո էլ հոգնած էի, օրերը ցրտել են, մրսել էի մի քիչ, փորս ցավում էր: Հագս լատեքսի շորեր էին, որոնք մարմնիս կպած են, ամեն անգամ տանջվելով էդ լատեքսի հետ, ահավոր ներվային էի այս օրը: Հիմար, ծիծաղելի վիճակ էր, հասկանում եմ: Մեկ էլ կլիենտը դուռը ծեծում ա: Շուտ էր եկել պարզվեց: Ես էլ փորացավից ահավոր անտրամադիր եմ։ Եկավ, լողանում ա, ես էլ նստած, գլուխս դրել եմ պատին, ու լատեքսի շորերը հագս մտածում եմ, թե ոնց անեմ, որ էս կլիենտի սեսիան նորմալ ավարտեմ։ Նա սիրում ա փիսսինգ, որ միզում են վրեն, երբեմն՝ դեմքին, որ ստորանա:
Երբ մտնում եմ սենյակ, առաջին հինգ րոպեն ներվային եմ լինում: Որովհետև համեմատում եմ: Էս անգամ որոշեցի չհամեմատել: Գնացի, մտա սենյակ: Դեմքիս ոչ մի ժպիտ չկար, ու մարմինս էլ չէր ժպտում, ուղղակի անում էի էն շարժումները, որ ինձ էին պետք, ոչ թե իրան: Ասեցի. «Բարև, Ֆեոդոր, էսօր լավ չեմ», ու նայում էի ուղիղ աչքերի մեջ, որ վախենա, ու ինչ-որ պատասխան տա, առանց իմ օգնության: Ասեց. «Տիրուհի, շատ գեղեցիկ ես այսօր», հիմար տղամարդկային պատասխան: Ես էլ առանց ռեակցիայի, փորս պայթում էր արդեն ցավից, ասեցի՝ «համբերություն չունեմ սենց խաղեր խաղամ, ի՞նչ ես նստել անկողնու մեջ էս լաթը վրեդ, հանի վրայիցդ շուտ, էստեղ համերգի չես եկել, ոչ էլ կինո եմ քեզ համար»:
Սա երևում ա՝ ուժեղ գրգռվեց, նախ՝ չէր սպասում, հետո էլ ես անկապ բաների մասին չէի խոսում, ուղղակի դրան տեղն էի դնում, իրա երազած աղջիկն էի, իրա ուզածն էի անում: Ասեցի՝ «Հիվանդ եմ էսօր, կլինի՞ Սուսաննան գա սեսիան վերջացնի»: Ասեց. «Օքեյ, հարց չկա, տիրուհիս, ոնց ասես, հասկանում եմ»: Հետո կողքից մի շիշ ջուր վերցրեց, ինչ-որ շվեյցարական ջուր, տվեց ինձ, ու ասում ա. «Խմի, տիրուհիս, էս ջուրը քեզ համար եմ բերել, որ խմես ու չիշիկդ լավ համ ունենա»: Ասեցի. «Էս ի՜նչ անորակ բան ես բերել»: Ասեց. «Չէ, չէ տիրուհի, շատ լավն ա, շատ թանկ ջուր ա»: Ասեցի՝ օքեյ, հինգ րոպեից հետ կգամ կսկսենք:
Ու որոշեցի նոր բաներ փորձել իրա հետ: Գնացի սենյակ, աղջիկների մոտ, որ երեք րոպե հանգստանամ: Նստեցի դիվանին, Սուսանին ու Նունեին ասեցի. «Էսօր էն օրն ա, որ ես հիվանդ սեսիա եմ անելու»: Ասեցին. «Մենք ստեղ ենք, ջան, եթե օգնություն պետք լինի»: Երբ նոր ես ընդունվում գործի, դու նորեկ ես, իմ նման, իսկ նրանք աստիճանով բարձր են, հին են ավելի, ու իրանք տեսնում են բոլոր փորձություններն ու դեպքերը ու հետևում են, քաջալերում: Մտա սենյակ, արդեն փորս չէր ցավում( հենց խոստացա, որ տաք կհագնվեմ սրանից հետո, որ չհիվանդանամ, փորացավս թողեց): Ասեցի. «Տղաս, այսօր ես հիվանդ եմ: Դու պատրաստվի, որ նոր սեսիա ենք փորձելու միասին»: Դավաճան ժպիտս, ցավոք, արդեն հետ էր եկել: Ոչ մի բան չէր ասում: Ոնց որ իրա սրտի ուզածն էն լինի, որ ամեն բան կնոջ սրտով լինի, նրան զվարճացնի, ուրախացնի, ծառայի: Դա նրա դուրը գալիս ա: Ասեցի. «Շան նման հաչի շուշուտ»՝ հաչում էր, ու ծիծաղում: Դուրը գալիս էր, որ գոռում էի վրեն, ջահել տղա էր, մի քիչ պատանի նույնիսկ, չնայած 34 տարեկան էր:
Ինքն ուզում ա՝ ես լինեմ չար տիկին, որ իրան զոռով ստիպում ա ինչ-որ բաներ անել, օրինակ՝ իրա չիշիկի ֆետիշը՝ չեմ գոռում վրեն, բայց մանրից, փափուկ ստորացնում եմ այլ կերպ: Վերջը, ասեցի՝ «Նստի գետնին ու ինձ նայի, շան նման հաչա, ասա որ դու ոչխար ես»: Ինչ ասում էի, անում էր: Մի կես ժամ անցավ: Խաղեր խաղացինք: Իրա դուրը շատ եկավ, որ կրեատիվ կար սեսիայի մեջ, ու որ ես շատ խիստ էի: Փորացավս էլ անցավ, որովհետև անցավ մտահոգությունս, թե ինչ կլինի իմ էդ վիճակում էդ սիրուն, տարօրինակ տղայի հետ: Մի խոսքով, լավ անցավ:
Գնացի ներս: Աղջիկներին պատմեցի, թե ոնց էի ես հիվանդի տեսքով մռայլ սեսիա անում առաջին տաս րոպեն, նրանք ծիծաղում էին, հասկանալով, որ ամենալավ պահերը կլիենտի հետ լինում են, երբ դու քեզ լավ չես զգում ու չարանում ես: Էս մարդիկ ուզում են բուժվեն: Մեր հասարակության մեջ կնոջից պահանջվում է լինել հաճելի, ժպտերես, համեստ: Բայց հենց իրանք էլ ուզում են ու գալիս են մեզնից ստանալու դրա հակառակը՝ ուժեղ, տհաճ, խիստ կին իրանց համար, դա էն ա, ինչ իրանց պետք ա: Մեր ժպիտը կյանքում հաճախ արհեստական ա լինում: Ու պետք ա որ լինի նաև հակառակը՝ մռայլություն ու դաժանություն, որ մարդու հոգեվիճակը բալանս գտնի: Կարող ա տղամարդն իրա մեջ չի էլ սիրում կնոջ ընդունված՝ հաճելի, փայլուն, հաճախ՝ արտաքին ուրախությունը: Ուզում ա կենդանի, իսկական, անպաճույճ…
Լուսինե Վայաչյան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2010թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Սերգեյ Զավիկի Մանուկյանի ինքնասպանության գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Նորավան գյուղում գտնվող զորամասի ժամկետային զինծառայող շարքային Սերգեյ Զավիկի Մանուկյանը 2009թ. նոյեմբերի 10-ին սպանված հայտնաբերվել է զորամասի տարածքում: Նրա մահվան համար մեղադրվում են զորամասի հրամանատար` Գեղամ Ասատրյանը և երկու սպաներ` պաշտոնական դիրքը չարաշահելով Մանուկյանին ինքնասպանության հասցնելու համար: Ուշագրավ էր, որ զորամասի հրամանատարը գտնվում էր ազատության մեջ, սակայն 2010թ. դեկտեմբերի 3-ին դատարանը բավարարեց Սերգեյ Մանուկյանի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Մուրադյանի միջնորդությունը և զորամասի հրամանատար Գ. Ասատրյանին դատական նիստերի դահլիճից կալանավորեց:
Հանգուցյալ Ս. Մանուկյանի մայրը` Լամարա Մանուկյանի հետ զրույցում նշվեց, որ որդու սպանության պատճառը մինչ օրս իր համար անհասկանալի է` ինչպե՞ս է որդին ինքնասպանություն գործել իրեն կրակելով, երբ նրա դիակից 16 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են նրա արյան հետքերը, ինչպե՞ս է որդին կանգնած վիճակում կրակել իր գլխին և ընկել երկու պատերի արանքում, այն դեպքում, երբ պատերին արյան հետքեր չեն հայտնաբերվել:
Զինվորի մայրն ասաց նաև, որ իր որդու նկատմամբ զորամասի սպաների կողմից դրսևորվել է անմարդկային վերաբերմունք, որդուն ծեծել են, հայհոյել, նսեմացրել և այդ ամենը կատարվել է առանց որևէ պատճառի: Որդին ծխախոտ է խնդրել սպայից, վերջինս հայտնել է, որ չունի, այնուհետև հանել է ծխախոտը և ծխել, իսկ Սերգեյի հարցին, թե ինչու իրեն ծխախոտ չի տալիս, սպան սկսել է տղային հայհոյել, նսեմացնել և հարվածել: Մեկ այլ դեպքում, զորամասի հրամանատարը դարպասների մոտ սպասելու համար իջել է իր մեքենայից և դարպասները 20 վայրկյան ուշ բացելու համար բռունցքով հարվածել որդուն: Զորամասի մյուս սպաները, ովքեր քաջատեղյակ են եղել զինծառայողներին ծեծելու, նվաստացնելու և ծաղրուծանակի ենթարկելու մասին, լռել են և չեն հայտնել իրավապահ մարմիններին:
Հերթական որդեկորույս մայրն իր խոսքով դիմում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, «Ո՞վ է մեղավոր բանակում տիրող այս բարձիթողի վիճակի, ամենաթողության և անպատժելության համար, ու՞մ ձեռքն ենք տալիս մեր զավակներին, ու՞մ ենք վստահում հազիվ կյանք տեսած 18 — 20 տարեկան մեր երեխաներին»: Տիկին Լամարան հավելեց նաև, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի դատաքննությունն իրականացվում է գրեթե արագացված ընթացակարգով, դատավոր Հ. Դավթյանի` գործի քննությունն արագ ավարտելու ցանկությունից և ամբաստանյալների` դատավորի հետ համաձայնեցված գործողություններից հետևում է, որ դատավճիռն արդեն իսկ որոշված է և իր որդու մահվան մեջ մեղավորների համար նախատեսված է առավել քան մեղմ պատիժ:
«The Guardian»-ը է հրապարակելով սկանդալային «Վիքիլիքսի» տվյալները տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին անվանել է «կուլիսային տիկնիկավար»:
Վարչապետին այդկերպ բնութագրելով, Քլինտոնը ընդգծել է, որ Պուտինը դժգոհ է իր դերից: Վերջինիս կարծիքով` մինչև 2012թ. վարչապետը միայն էներգետիկ ոլորտով կկարողանա զբաղվել, իսկ մնացած հարցրեը լուծելու է Դմիտրի Մեդվեդևը: Իսկ Մեդվեդևին Քլինտոնն ավելի լիբերալ քաղաքական գործիչ է անվանել, շեշտելով, որ նա փորձում է Պուտինի կողքին հենակետ գտնել:
ԱՄՆ պետքարտուղարն իր կարծիքը հայտնել է Ավստրալիայի վարչապետի հետ զրուցելիս:
Գեներալ Մանվելի ընտանիքի շուրջ հերթական աղմկոտ պատմությունն է։ Գրիգորյանները կրկին հաշվեհարդար են տեսել ՀՀ մեկ այլ քաղաքացու նկատմամբ: Այս անգամ «հերոսությամբ» աչքի ընկնողը գեներալի որդին` Կարեն Գրիգորյանն է, ում գեներալը ժամանակին դարձրեց Էջմիածնի քաղաքապետ:
Փառապանծ քաղաքապետը դաժան ծեծի է ենթարկել մի քաղաքացու, ում անունը մենք դեռևս չկարողացանք պարզել: Ողջ օրը փորձեցինք այդ մասին տեղեկություն ստանալ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն պետը զարմանալիորեն տեղում չհայտնվեց։ Նրան չգտան աշխատակիցները, ովքեր խուսափողական պատասխաններ էին տալիս և խնդրում պարզաբանումը ստանալ միայն պետից` չցանկանալով ընկնել անձեռնմխելի գեներալի որդուն վերաբերող վտանգավոր ինֆորմացիա հայտնելու պատասխանատվության տակ:
Երբ ժամը 19-ից հետո մեզ վերջապես հաջողվեց խոսել վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, վերջինս խնդրեց մի փոքր սպասել, մինչև ինքը ճշտումներ կատարարի և անձամբ կկապվի մեզ: Ոստիկանության պաշտոնական պատասխանը հայտնեց վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը` ասելով, թե «նոր նայեցինք ամփոփագրերը, նման հաղոդում չկա»: Ոստիկանության կայքի ամփոփագրում (սվոդկաներում) օրվա ընթացքում նման ինֆորմացիա իսկապես չկար, այլ հարց է, թե իրական «ամփոփագրերում» ի՞նչ է եղել և ի՞նչն էր փորձում թաքցնել ոստիկանությունը:
Մեր ունեցած տեղեկություններով, որ ստիպված ենք հրապարակել, քանի որ պաշտոնականը չլրացրեց մերը` չնայած դաժան ծեծին` այս քաղաքացու բախտը բերել է և նա «Ճուտ Գևորի» վախճանին չի արժանացել:
Հայտնի է, որ գեներալ Մանվելն արդեն բավականին ժամանակ է՝ լրջորեն նախապատրաստվում է գալիք խորհրդարանական ընտրություններին`նպատակ ունենալով իր աչքից ընկած եղբորորդու` Հրանտ Գրիգորյանի փոխարեն այս անգամ Ազգային ժողով ուղարկել սիրելի կնոջը` Նազիկ Գրիգորյանին: Դատելով վերջին շրջանում գեներալի ընտանիքի անդամների պահվածքից, այդ ընտանիքում շատ հետաքրքիր ձևով են որոշել նախապատրաստվել ընտրություններին։ Նազիկ Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերությունում ինքնասպանության է հասցնում իր հաշվապահին` Ճուտ Գևորը այդպես էլ չդիմացավ գեներալի կնոջ բարոյական, թե ֆիզիկական ճնշմանը (սա ևս ոստիկանությունը դեռևս չի պարզել), իսկ այդ ընթացքում Կարեն Գրիգորյանը դաժանաբար ծեծում է մեկ ուրիշին: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ, ոստիկանությունը դարձյալ ոչինչ չի իմանում դրա մասին:
Եվ այսքանից հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ցանկանում է, որ Հայաստանի քաղաքացիներն անվերապահորեն վստահեն ոստիկաններին և, ի վերջո, ոստիկանության հեղինակությունը մեր երկրում բարձրանա:
Ինչ վերաբերում է գեներալի որդու կատարած հանցագործությանը, ապա կարելի է չկասկածել, որ ոստիկանությունն այդպես էլ որևէ տեղեկություն չի ունենա դրա մասին, որևէ քրեական գործ չի հարուցվի Կարեն Գրիգորյանի նկատմամբ ճիշտ այնպես, ինչպես վստահաբար կարելի է ասել, որ պատասխանատվությունից դուրս կմնա Նազիկ Գրիգորյանը։ Իսկ գեներալ Մանվելը կշարունակի ստրկության մատնել ողջ Էջմիածինը ու նրա շրջակայքը և որևէ մեկը չի համարձակվի դեմ կանգնել Հայաստանի ամենահզոր ֆեոդալներից մեկին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարինե Ղազարյան, հրապարակվեց առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ մեղադրվող Հրանտ Բարամյանի դատավճիռը ։
Այս շատ հետաքրքիր դատավարության հիմքում ընկած է առավել քան հետաքրքիր պատմություն։ Բանն այն է, որ խարդախության համար 7 անգամ դատապարտված Հրանտ Բարամյանը կարողացել է «Վարդաշեն» ՔԿՀ-ից բջջայինով զանգահարել «Բարի Սամարացի» ընկերության տնօրենին և ներկայանալով որպես Սերժ Սարգսյանի թիկնազորի աշխատակից ,ասել, թե պետք է վերևներում` Նոր տարվա նվերների հարց լուծել: Իսկ 50- ական եկեղեցու հավատացյալ Հովհաննես Հովակիմյանը սիրահոժար համաձայնվել է և պայմանավորված տեղում ու ժամին «նախագահի» վստահված անձին փոխանցել օծանելիք, 45 և 15 հազար դոլարանոց ժամացույցներ, որոնք գնել է Պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Խրոնոգրաֆ» խանութից:
1959 թվականին ծնված Հրանտ Բայրամյանը Էջմիածնի Գրիբոյեդով գյուղից է, նախկին ազատամարտիկ է, կռվել է Մանվել Գրիգորյանի գլխավորած 5-րդ ջոկատում: Հրանտն ինտերնետի միջոցով պարզելով «Բարի Սամարացի» ընկերության տվյալները և, հավանաբար, վստահ լինելով, որ նա շաատ բարի կլինի, զանգել է `ներկայանալով Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ: Պայմանավորված վայրում վստահված անձին է փոխանցվել նվերները։ Սակայն գործը բացահայտվել է։
Դատավարությանը «Բարի Սամարացու» տնօրենը չէր մասնակցում։ Նրա ներկայացուցիչ Ռուբեն Խոջոյանը դատարանից պահանջեց վերադարձնել թանկարժեք իրերը, սակայն ամբաստանյալն ասաց, որ ինքը 5միլիոն 550000 դրամ արժողության ժամացույցը վաճառել է գեներալ Մանվելի եղբորը ՝ 5 հազար դոլարով։ Վերջինս վճարել է, հետո կասկածել, թե նման ժամացույցն այդ գումարով չի կարող իսկապես ֆիրմային լինել, որոշել է հետ վերադարձնել ֆալշ ապրանքը, բայց պարզվել է՝ 2000 դոլարն արդեն ծախսել են գումարից։
Մեղադրող Ղալեչյանը մեղադրական եզրակացության մեջ նշեց, որ նվերներ անելու պատրվակով Բարամյանը Հովակիմյանից հափշտակել է 5միլիոն 550000 դրամ արժողության ժամացույց, մեկ ուրիշ` 15 միլիոն 540000 դրամ արժողությամբ ձեռքի ժամացույց և 540 000 դրամ արժողությամբ տղամարդու օծանելիք, և դատարանից պահանջեց խարդախին դատապարտել 9 տարվա ազատազրկման։
«Ես հանցագործ չեմ, չնայած հանցանք եմ կատարել, ձեզ թվում ա ես ռեցեդևիստ եմ, չէ, կարգին տղա եմ։ Այդ քայլին եմ գնացել, որովհետև ունեմ երեք երեխա, քաղցկեղով հիվանդ եղբայր»,- ընդունելով մեղքը, իր խոսքում ասաց ամբաստանյալ Բարամյանը և միջնորդեց գործը քննել արագացված դատավարության կարգով։ Պաշտպան Հայկուշ Դավթյանը դիմեց դատարանին հաշվի առնելու Բարամյանի մարդկային որակները, հայրենիքին մատուցած ծառայությունները, որոնց համար ստացել էր բազմաթիվ շքանշաններ և մեղմացնել պատիժը։ Սակայն դատարանը որոշեց բավարարել մեղադրողի պահանջը`դատապարտելով Բարամյանին 9 տարի ազատազրկման ,առանց գույքի բռնագրավմամբ։
Որոշվեց նաև վերադարձնել թանկարժեք իրեղեն ապացույցները։ Հովակիմյանը խնդրել էր ապահովել հատկապես այդ մասը։
Հետաքրքիր է երկու հանգամանք. նախ` որտեղից է Հրանտին հայտնի դարձել, որ նախագահ Սարգսյանը հատուկ սեր ունի թանկարժեք ժամացույցների նկատմամբ։ Բացի այդ, «Բարի Սամարացին» իր ներկայացուցչի միջոցով հայտնել է թե. «Աստված իր հետ, ես ներում եմ իրեն» ու ասել, որ եթե 5հազար դոլար էր պետք Հրանտին, թող ասեր՝ ինքը նրան կտար։
Հ.Գ. Բանն այն է, որ այն փողոցը, որտեղ ապրել ու այժմ իր բիզնեսն է զարգացնում Հովակիմյանը, սարսափելի անմխիթար վիճակում է գտնվել տարիներ շարունակ, անգամ խուլ գյուղական ճանապարհն ավելի բարեկարգ է քան այն, ու ինչ է արել բարի հավատացյալ ու շռայլ սամարացին` բոլորովին վերջերս ասֆալտապատել է փողոցի միայն իր տան դիմացի հատվածը, երևի իր քույրիկ -եղբայրների աղոթքը տեղ է հասել, որ գոնե նրանց ոտքի տակ է մաքրվել պատմական ցեխից։
Կարծում ենք՝ այս իմանալուց հետո Հրանտն այնքան խելք կունենա, որ չի հուսա ստանալու նրա առաջարկած 5հազար դոլարը, ինչքան էլ կարիքի մեջ լինի։
Ազնիվ Կարապետյան
Օտարերկացիների համար 2010թ. ամենաթանկ քաղաքն է համարվել Տոկիոն:
Այդ մասին են վկայում «ECA International» խորհրդատվական ընկերության նոր տվյալները: Անցյալ տարի Ճապոնիայի մայրաքաղաքը երրորդ տեղն էր զբաղեցնում: Մոսկվան, նոր տվյալներով, 14-րդ տեղում է գտնվում, իսկ անցյալ տարի զբաղեցնում էր 25-րդ տեղը:
Հետաքրքիր է, որ ամենաթանկ քաղաքների ցուցակի 14-րդ տողում գրված է Ռուսաստան, այլ ոչ թե` Մոսկվա:
Առաջին եռյակի մեջ են ընդգրկվել նաև Լուանդա և Նագոյա խոշոր ճապոնական քաղաքները:
Եվրոպական ամենաթանկ քաղաքն է համարվել Օսլոն (6-րդ տեղ): Նրան հաջորդում են Ցյուրիխն ու Ժնևը: Լատինական Ամերիկայում առաջին տեղն է զբաղեցրել Կարակասը:
Ցուցակը կազմողները հաշվի են առել սննդի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, հագուստի, սարքավորումների և բենզինի գները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.