23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մի ժամանակ Ազգային ժողովի բուֆետը ահագին լավ համբավ ուներ. այստեղ և´ էժան էր, և´ որակով: Հիմա դա էնքան վատն ա, որ… ուտելուց հետո անպայման սիրտդ խառնում ա, ինչքան էլ թան ու հյութ բան խմես, մեկ ա, խառնում ա, ինչ էլ ուտես` միևնույն ա, էնքան զզվելի ա, որ…
Ազգային ժողովի բուֆետը էնքան վատն ա, որ ինչ ժամի էլ գաս կերակուրը անպայման սառն ես ուտում. ճաշերը, ուտեստները հատուկ ամանների մեջ են լցված, որոնք այլ` նման կարգի բուֆետներում, մշտապես տաքացվում են, բայց այստեղ ոչ մի բան էլ չի տաքացվում:
Անգամ բուֆետի աշխատողների բարեհամբույր վերաբերմունքը չի փրկում. միևնույն է` այստեղ պատրաստված ուտելիքը այնքան վատն է, որ… երևի մեղքը ոչ թե այդքան ուտելիքինն է, որքան խոհարարինը։
Հետաքրքիր է` ասում են թե սա ևս Հովիկ Աբրահամյանի` խորհրդարանի որակը բարձրացնելուն ուղղված քաղաքականության արդյունք է. գուցե Ազգային ժողովի նախագահը ֆիքսել էր, որ պատգամավորներն ավելի շատ սիրում են ժամանակ անցկացնել բուֆետում, քան նիստերի դահլիճում, և կարգադրեց այնպես անել, որ պատգամավորները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքու՞մ մտնեն բուֆետ: Այդպես բուֆետը զրկվեց գոլդ պատգամավորների ներկայությունից` այստեղ ճաշում են միայն աշխատող պատգամավորները, որոնք հանուն անխափան օրենսդիր գործունեության պատրաստ են իրենց ենթարկել կտտանքների` սնվելով այն ճաշերով, որ մատուցում են այս բուֆետում:
Իսկ այդ ճաշերը ինձ հիշեցնում է իմ մանկապարտեզի խոհարարին` գուցե ԱԺ նախագահի մոտ էլ դրանք յուրօրինակ նոստալգիա են առաջացնում և մտովի տեղափոխում մանկություն:
Ի դեպ, ասում են` նախագահականում և կառավարությունում կարգին հաց են տալիս. երևում է` այս երկու կառույցներում որակի բարձրացման խնդիր չկա` երանի այնտեղ սնվողներին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Ամանորի շեմին Հայաստանի «փառապանծ» ոստիկանության աշխատակիցներից մեկն ապացուցել է, թե ինչքան են հաշվի առնում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` ոստիկանների հեղինակությունը բարձրացնելու կարգադրությունը:
Այս գիշեր` ժամը 00 : 20-ի սահմաններում, Արթուր Հովհաննիսյանը Երևանի Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու կանանց` մոր ու աղջկա, և, թողնելով անօգնական, փախել է:
Մայրը` 50-ամյա Կարինե Գասպարյանը, մահացել էր տեղում, դուստրը` 18-ամյա Աննա Գասպարյանը, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն քիչ առաջ տեղեկացվեց, որ աղջիկը ևս մահացել է. բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Երկու կանանց սպանելուց մի քանի րոպե հետո ոստիկանը, որը հետո արդեն փորձաքննությամբ պարզվել է, որ հարբած է եղել, շարունակել է իր արագընթաց երթը` փորձելով ճողոպրել դեպքի վայրից և գլխապատառ փախչելու հետևանքով պատճառ դարձել ևս մեկ վթարի. Երևանի ՃՈ աշխատակիցները արդեն Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել են «ՎԱԶ-2106» մակնիշի E-109 PH-26 ռուսական համարանիշով ավտոմեքենա, որը հարվածել էր «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 համարանիշի տաքսի ավտոմեքենայի:
Պարզվել է, որ վրաերթի մեղավոր 32-ամյա Արթուր Կառլենի Հովհաննիսյանը` Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ է, աշխատում է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից «Պահպանություն» միավորումում որպես ոստիկան (կոչումով ավագ): Մեքենայի մեջ հայտնաբերվել է ոստիկանության աշխատակցի հագուստ` «կամուֆլյաժ»:
Զոհված կանանցից մայրը` Կարինե Գասպարյանն, աշխատում էր «Ֆիգարո» գեղեցկության սրահում որպես վարսահարդար, իսկ դուստրը` Աննա Գասպարյանը, սովորում էր Երևանի սլավոնական համալսարանի երկրորդ կուրսում: Տաքսու վարորդը Երևանի բնակիչ 38-ամյա Նորայր Մխիթարյանն է:
Երևանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վթարված ավտոմեքենայի դիմապակու և կողքի դռան վրա ոստիկանության փորձագետները հայտնաբերել են կանացի մազեր, իսկ վնասված ավտոմեքենայի վրա` արյան հետքեր:
Սա ընդամենը մեկ դեպք է, որը, թերևս, եթե չավարտվեր ողբերգությամբ, չէր էլ բացահայտվի, թե էլի ինչքա՞ն մարդ է տուժում հաբրգած ոստիկանների ձեռքից և հատկապես նրանց անօրեն արարքների ինչքան դեպքեր են կոծկվում, երևի հենց Սերգեյիչի ոստիկանի պատիվը բարձացնելու նկատառումից ելնելով։
Այս մեկը կոծկել չհաջողվեց, քանի որ աննախադեպ էր իր դաժանությամբ, ոստիկանն էլ` շարքային մեկը, որին «փուռը տալը» մեծ բան չէ: Եթե մեղավորը լիներ բարձրաստիճան ոստիկան, կամ բարձրաստիճան այլ պաշտոնյայի մտերիմ, կարելի է չկասկածել, որ դեպքի մասին չէր էլ իմացվի:
Այն, որ ոստիկանապետը ցանկանում է բարձրացնել ոստիկանի հեղինակությունը, լավ է, սակայն դրան հասնելը դեռ շատ մշուշոտ է թվում:
Օրենքի պահապանը, որ կոչված էր պաշտպանելու քաղաքացիների անվտանգությունը, գտնվելով անկառավարելի վիճակում, խախտելով ճանապարհային ոստիկանության կանոնները, բարձր արագությամբ վարելով ավտոմեքենան, պատճառ է դարձել երկու քաղաքացու մահվան, որից հետո դրսևորած նրա վարքը խոսում է մարդկային նկարագրի մասին։
Ահա սա է մեր ոստիկանության, մեր ոստիկանների պատկերը: Իսկ թե ինչքան ջանքեր դեռ կպահանջնվեն Ալիկ Սերգեյիչից նման ոստիկաններից համակարգը մաքրելու հարցում, Աստված գիտե:
Իսկ տեղի ունեցածը գալիս է ապացուցելու, որ ոստիկանի կերպարն այսօր շատ հեռու է մարդկային լինելուց։ Ու մարդկային թափթփուկների մեծ մասն ընտրում է այդ մասնագիտությունը միայն տանիք ունենալու ու անպատժելի լինելու համար։
Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևի աջակիցներն այսօր տարածեցին իրենց «Հարգելի Գործընկեր նամակը, որը կոչ է անում աջակցել մարդու իրավունքներին վերաբերող այս կարևոր օրինագծին, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):
Նամակում, որի հեղինակներն են ներկայացուցիչներ Ֆրենկ Փալոն Կրտսերը, Էդվարդ Րոյսը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփիերը և Բրեդ Շերմանը, կոչ է արվում «աջակցել 252-րդ բանաձևի անցկացմանը» և նշվում, որ օրինագիծը վերահաստատում է մեր «ազգի բարոյական պայքարը բոլոր ցեղասպանությունների դեմ» (ստորև կարդացեք ողջ նամակը):
«Մենք ողջունում ենք շարունակական նվիրվածությունը և աջակցությունը, որը ցուցաբերեցին 252-րդ բանաձևին կողմ քվեարկելու կոչ անող «Հարգելի Գործընկեր» նամակին միացած անդամները»,-նշեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Դիմադրելով թուրքամետ լոբբինգի շարունակական մերժողական քարոզարշավին, որում ներառված են պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները` մենք շարունակում ենք պայքարել վերահաստատող քվեարկության համար»,-հավելեց Արդունին:
Հարգելի Գործընկեր,
Մենք գրում ենք կոչ անելու Ձեզ աջակցել Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևին` մի երկկուսակցական բանաձևի, որն ունի շուրջ 140 համահովանավորներ:
Մարդու իրավունքներին վերաբերող այս օրինագիծը պարզապես հարգանքի տուրք է մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայոց Ցեղասպանության ընթացքում 1,500,000 տղամարդիք, կանայք և երեխաներ սպանվել են Օսմանյան Կայսրության կողմից մասնավորապես իրենց քրիստոնեական հավատքի պատճառով: Բանաձևը նաև պատշաճ կերպով հար•անքի տուրք է մատուցում այս հանցագործության դեմ Ամերիկայի` իր նախադեպը չունեցող մարդասիրական արձագանքին:
Մեր ազգային արխիվները լեցուն են հազարավոր էջերով, որոնք փաստագրում են հայ ժողովրդի կանխամտածված սպանդը: Մեր իսկ դեսպանը Օսմանյան Կայսրությունում` Հենրի Մորգենթաուն, իր հուշերում պատմում է, որ «թուրքերի մտքներով երբեք նույնիսկ չի անցել վերաբնակեցնել հայերին մի նոր երկրում»` վստահ լինելով, որ «իրենցից մեծամասնությունը… կամ կմահանա ծարավից և սովից, կամ կսպանվի անապատային վայրի մահմեդական ցեղերի կողմից»:
ԱՄՆ-ն դեռ վաղուց եղել է ողջ աշխարհում մարդու իրավունքները պաշտպանող համաշխարհային առաջնորդ: Հայոց Ցեղասպանության հարցում, սակայն, մենք ետ ենք մնում: Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Գերմանիայի և նույնիսկ Ռուսաստանի կառավարությունները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Որպես մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջնորդ հրամայական է, որ ԱՄՆ-ն պաշտպանի իր սկզբունքները և ճանաչի հայերի կոտորածները որպես «ցեղասպանություն»: Նախ և առաջ այս բանաձևը փորձ է:
Հաստատելով այս միջոցառումը` ԱՄՆ-ն կշարունակի գործել ցեղասպանություններ դատապարտելու և հիշատակելու մեր վաղ և հարգարժան սովորույթին համապատասխան, որը ներառում է իհարկե Ներկայացուցիչների պալատի կոչմից Հոլոքոսթի, Ուկրաինայի, Կամբոջիայի, Ռուանդայի, Բոսնիայի և Դարֆուրի ցեղասպանությունների բանաձևերի ընդունումը: Բոլոր այս դեպքերում Կոնգրեսը չի փորձել օրենքի ուժ տալ պատմությանը, բայց վերահաստատել է մեր ժողովրդի բարոյական պայքարը բոլոր ցեղասպանությունների դեմ:
Պատմությունը շարունակվում է: Երեկվա տեղի ունեցածը ներազդում է այսօրվա վրա, որն էլ իր հեթին ներազդում է վաղվա վրա: Շատ ավելի դժվար է վաղվա օրը ճիշտ դարձնել, եթե երեկվա օրվան մենք ճիշտ արձագանք չենք տալիս: Սպանությանը դիմադրելու աշխարհի ուժը այսօր ավելի է ամրապնդվել հանուն ներկայի, ինչպես նաև անցյալի նկատմամբ պատասխանատվության: Այն թուլանում է, սակայն, անցյալի իրադարձությունների նկատմամբ պատասխանատվության ժխտմամբ: Հայոց Ցեղասպանությունը չճանաչելը որպես այդպիսին թուլացնում է մեզ:
Մենք ձեզ կոչ ենք անում աջակցել 252-րդ բանաձևի անցկացմանը:
ՖՐԵՆԿ ՓԱԼՈՆ ԿՐՏ.
Կոգրեսի անդամ
ԷԴՎԱՐԴ ՐՈՅՍ
Կոնգրեսի անդամ
ԱԴԱՄ ՇԻՖ
Կոնգրեսի անդամ
ՋԵՔԻ ՍՓԻԵՐ
Կոնգրեսի անդամ
ԲՐԵԴ ՇԵՐՄԱՆ
Կոնգրեսի անդամ
Տեխաս նահանգում, Դալլաս քաղաքի մերձակայքում ավտոպատահար է տեղի ունեցել, որից անուղղակիորեն տուժել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը: CNN-ը տեղեկացնում է, որ Բուշի տան բակ ավտոմեքենա էր ներխուժել, որի վարորդը պետք է այցելեր նախկին նախագահի հարևաններին, սակայն կորցրել էր մեքենայի կառավարումը: Ջորջ Բուշը և իր կինը տանն են եղել, սակայն բարեբախտաբար չեն տուժել:
Վարորդը անմիջապես ձերբակալվել ու հարցաքննվել էր գաղտնի ծառայության գործակալների կողմից, որոնք պատասխանատու են բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար: Դալլասի ոստիկանությունից հայտնել են, որ վարորդը պատահական է հայտնվել Բուշի բակում և նրան ազատ են արձակել:
Երևանի ավագանու խորհրդի այսօրվա նիստի հարցերից մեկը վերաբերում էր ստեղծագործական միություններին գույքահարկի արտոնություն տալուն:
Գրողների, կոմպոզիտորների, նկարիչների և մյուս միությունները զբաղեցնում են մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված շինություններ, սակայն դրանց համար գույքահարկ վճարել, ինչպես պարզվեց, խուսափում են: Խուսափում են, որովհետև խորհրդային տարիներից եկած ավանդույթով գիտեն, որ իրենց համար պետությունը մշտապես զիջումների է գնում և որովհետև պարզապես սովոր են ամեն ինչ ձրի վերցնել` չնայած հենց իրենք էլ իրենց շենքերի շատ ու շատ սենյակներ վարձով են տալիս և կայուն եկամուտ ապահովում կլոր տարին:
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ, ընդառաջ գնալով այս միությունների ղեկավարների` հավանաբար բազում խնդրանքներին, որոշել էր ընդառաջ գնալ և այս տարի էլ նրանց գույքահարկը զիջել: Ավագանու խորհուրդը կողմ քվեարկեց այս որոշմանը, որից հետո նոր քաղաքապետը ելույթ ունեցավ և հասկացրեց, որ ինքը Գագիկ Բեգլարյանը չէ, և որ այս պրակտիկան այլևս չի շարունակվելու:
«Նույնիսկ մեր տեսակետից` դիվիդենտ ստանալու տեսակետից ոչ մեկ սա որպես լավություն չի ընդունելու, ասելու են` ըտենց էլ պիտի անեին, ի՞նչ պիտի անեին: Սակայն, եթե գույքահարկը վերցնենք, հետո փողը տանք, հաստատ ավելի շատ կհարգեն մեզ դրա համար»:
Ավագանու խորհրդի այսօրվա նիստի ամենակարևոր հարցը 2011թ. քաղաքապետարանի բյուջեի ընդունումն էր: Քանի որ բյուջեն կազմվել էր նախկին քաղաքապետի օրոք, պարզվեց, որ չի կարող ընդունելի լինել նոր քաղաքապետի համար:
«Ես նայել եմ` այնտեղ հիմնականում դեկլարատիվ բնույթի ձևակերպումներ են, ասենք` մեծ և միջին տարողության ավտոբուսների ներկրում և այսպես շարունակ: Հարցերը հարկավոր է կոնկրետ դնել, քանի հատ ենք պատրաստվում բերել, երբ, թե չէ ինչ գրված է, ընդամենը ուղեցույցի դեր է կատարում: Եկեք սա ընդունենք այս տեսքով, սակայն կծանոթանանք և շտկումներ կկատարենք տարվա ընթացքում», -ասաց քաղաքապետը, որից հետո բյուջեն, այսպես ասած, ընդունվեց:
«Մեր քաղաքում որոշակի բաներ ռեալ պիտի փոխենք: Մենք միակ մայրաքաղաքն ենք, որ Նոր Տարուն տուրիզմը զրո է, եկողը մաքսիմում կարող է գնալ սրա-նրա տուն` բուդ ուտելու, այս օրերին ոչ մի բան չի աշխատում: Տուրիզմի վարչությունը պետք է ամեն ինչ անի` տուրիստների համար Երևանը հասկանալի դարձնելու համար` սկսած սերվիսից, տրանսպորտից, քարտեզներից, զուգարաններից: Ինվեստիցիաների համար պետք է բարենպաստ միջավայր ստեղծենք, թե չէ չերեսչուր ուտոպիա է: Մարդը գալիս է, ուզում է մի 50 մլն ներդնել, ասում ենք, գնա տես ինչ ես ուզում, արա: Պիտի հստակեցնենք, ոնց ենք տեսնում մեր քաղաքը 2015թ. …»:
«Հմուտ մարդը խելոքից գիտե՞ք ինչով ա տարբերվում` խելոքը երբ ընկնում ա դժվար իրավիճակի մեջ, կարողանում է լուծել և դուրս գալ, հմուտը այնպես է անում, որ չընկնի: Մենք պիտի հմուտ ձևով գործենք: Մեր քաղաքը լավն ա, ուղղակի պիտի կարողանանք լավ կառավարել»:
Քաղաքապետի այսօրվա ելույթները թույլ են մտածելու որ նա չի ընդունում, ու 100 տոկոսով փոխելու է նախորդի կառավարման մեթոդները։ Իհարկե, ուզում ենք հավատալ, որ Երևանն իսկապես լավ մենեջեր է ձեռք բերել` ի դեմս Կարեն Կարապետյանի, սակայն մի բան է խոսելը,այլ բան մենեջմենթը կիրառելի դարձնելը քուչի օրենքներով կառավարվող Երևանում։ Իսկ որ դա կերևա առաջիկայում ու շատ շուտով կարելի է չկասկածել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ օգոստոսյան գագաթաժողովի համար Հայաստան այցելելով, բացի արդեն հայտնի հանդիպումներից, պարզվում է, ունեցել է ևս մեկը` թերևս ամենախորհրդավորն ու հետաքրքիրը:
Հայտնի էր, որ Բելառուսի նախագահը Հայաստան եկավ մյուս բոլոր նախագահներից շատ ավելի վաղ` օգոստոսի 18-ին և նախընտրեց իջևանել ոչ թե հյուրանոցում, այլ իր մտերիմ ընկերոջ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դղյակում: Սրանից կարելի է եզրակացնել, որ Լուկաշենկոյի` Հայաստանում անցկացրած ժամանակահատվածում նրա գլխավոր հյուրընկալն ու ցանկությունները կատարողը ոչ թե ՀՀ նախագահն էր, ում հրավերով Հայաստան էին ժամանել իր գործընկերները` ՀԱՊԿ անդամ երկրներից, այլ անձամբ Գագիկ Նիկոլայևիչը։
Հարկ է հիշել, որ իր ժամանման հաջորդ օրը Բելառուսի նախագահը հանդիպեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. չի բացառվում, որ Բելառուսի նախագահի թիվ մեկ հյուրընկալը հենց նա էր, իսկ Ծառուկյանն ընդամենը ֆոն էր: Ինչևէ, սա այդքան էլ էական չէ:
Եվ այսպես, բացի հայտնի հանդիպումներից, պարզվում է, Բատկան ևս մեկն է ունենում: Իր հյուրի գաղտնի հանդիպման համար Ծառուկյանն ընտրում է Երևանի ամենաէլիտար ակումբի համարումն ունեցող «One club»-ը: Այցելուի ով լինելը մինչև վերջ էլ գաղտնի է պահվում. անգամ ակումբի տերերը մինչև հիմա էլ չգիտեն, թե ում համար էին օգոստոսյան այդ օրը փակել ակումբը, ով էր իրենց VIP սրահի հյուրը.
Այս ակումբի VIP սրահը հնարավորություն է տալիս այնտեղից լիարժեք տեսնել, թե ինչ է կատարվում ակումբում, ովքեր են նստած` անձնապես չնկատվելով որևէ մեկից: Հենց նման առավելությունն էլ հիմք է տալիս, որ այստեղ իր ժամանակն անցկացնի, այսպես կոչված, ոսկե երիտասարդությունը` գնահատելով, որ իրենց հրամցնում են ամեն ինչի թանկարժեքը` սպասարկում, տեխնիկա, այստեղ համաշխարհային ճանաչում ունեցող դիջեյներ են հրավիրվում դրսից` 5-10 հազար եվրո հոնորարով:
Մի խոսքով, իր բարձրաստիճան հյուրի ցանկություններն ի կատար ածելու համար հյուրընկալողն անում է ամեն ինչ, սակայն Բելառուսի նախագահը ռոմանտիկ հանդիպում էր ծրագրել, որի մասին, ըստ երևույթին, ոչ ոք ստույգ ոչինչ չի իմացել։
Ամեն ինչ կազմակերպվում է բարձր մակադակով: Նախագահը գալիս է, մտնում VIP սրահ: Գալիս է մի կին` ոտքից գլուխ ծածկված մահմեդական կնոջ արտահագուստով: Բելառուսի նախագահն ու կինը մոմերի լույսի ներքո ընթրում են, իրար հետ որոշ ժամանակ անցկացնում, որից հետո նույն կերպ խորհրդավոր` հեռանում:
Ո՞վ կարող էր լինել Բելառուսի նախագահի «հատուկ» հյուրը, ու՞մ համար էր փակվել Երևանի ամենաէլիտար ակումբը: Վերջին շրջանում համառորեն պտտվող լուրերը Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի սիրային կապի մասին և երևանյան այս հանդիպման փաստը, թույլ են տալիս ենթադրել, թե խորհրդավոր հյուրը հենց գեղեցկուհի Մեհրիբանն է` իսկ այս հանդիպումը դասել համաշխարհային պատմության մեջ հայտնի եզակի էքստրեմալ սիրային արկածների շարքը:
Հանդիպման եկած կնոջ անձի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, հայտնի է միայն, որ նա Հայաստան է մտել երկրի հարավային դարպասից` Իրանի կողմից` Մեղրիի անցակետով: Եթե իսկապես «One club»-ում տեղի է ունեցել Լուկաշենկո-Ալիևա հանդիպումը, ապա այս զույգն իսկապես ունի բոլոր շանսերը` ստանալու աշխարհի ամենաէքստրեմալ զույգի համբավը. կազմակերպել ռոմանտիկ հանդիպում թշնամի պետության սրտում` այդ երկրի ամենաէլիտար ակումբում` օգտագործելով այդ պետության իշխանավորների հովանավորությունը, որոնք հավանաբար, անգամ չեն էլ կասկածել, թե ում համար են ջանքեր թափում, ի զորու է միայն ամենաթունդ և ամենահամարձակ սիրահարը: Իսկ որ Ալեքսանդր Լուկաշենկոն համարձակ տղամարդ է, աշխարհում ոչ ոք չի կասկածում:
Եթե իսկապես բացահայտվի, որ Բելառուսի նախագահի ռոմանտիկ երեկոյի հյուրը եղել է հենց Մեհրիբան Ալիևան, ապա կասկածից վեր է, որ վերջինս էլ իր սիրեցյալից պակաս համարձակը չէ և պատրաստ ամենախենթ արարքների` ինչպիսին Երևան գալն ու ամուսնուց գաղտնի ռոմանտիկ հանդիպում ունենալն է:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները չեն դադարում, մինչդեռ…
Ասում են` ասողը Քոչարյանն է, այն էլ միայն մտերիմների շրջանում, թե երկրորդ նախագահը բոլորովին էլ մտադիր չէ վերադառնալ: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը մտերիմներին ասում է, թե նոր է միայն հասկացել, որ կարելի է նաև ապրել , «թե չէ ի՞նչ էր` տասը տարի միայն պրատակոլով եմ ապրել` օրը 24 ժամ աշխատանքի մեջ: Էդքան բան եմ արել, հիմա իրավունք ունեմ մի քիչ էլ ապրել»: Ակնհայտ է, որ երկրորդ նախագահը համեստություն է արել` անտեսելով հիշյալ 10 տարիներից առաջ ընկած ժամանակահատվածը` այն շրջանը, երբ ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղը, այնտեղի զինված ուժերը, իսկ պատերազմի մեջ գտնվող երկիր ղեկավարելը շատ ավելի դժվար պետք է լիներ, քան անգամ հետհոկտեմբեր 27-յան Հայաստանը:
Երևի թե հենց այս համատեքստում էլ հարկավոր է ընկալել երկրորդ նախագահի հետնախագահության վարքագիծը. ուզում է` գնում է Աֆրիկա որսի, չի ուզում, չի գնում, ուզում է` գնում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, չի ուզում, հանգիստ նստում է տանը` ընտանիքի հետ ժամանակ անցկացնում:
Քոչարյանի բացակայությունը Երևանի քաղաքապետի երդման արարողությանը որոշ մարդկանց համար զարմանալի էր թվացել, հատկապես հաշվի առնելով այն խոսակցությունները, թե Կարեն Կարապետյանը երկրորդ նախագահի մարդն է:
Սա առիթ էր դարձել, որպեսզի լրջորեն քննարկվի նաև երկրորդ նախագահի առողջական վիճակի հետ կապված խնդիրները. լուրեր են պտտվում, թե Քոչարյանը հիվանդ է քաղցկեղով: Երբ այս մասին հայտնեցինք ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանին, ում դստեր հետ ամուսնացել է երկրորդ նախագահի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, վերջինս զարմացավ, ժպտաց և ասաց. «Աստված տա, որ ես ու դու էլ էնպիսի առողջություն ունենանք, ոնց որ Քոչարյանն ունի: Նա էնքան առողջ մարդ է, իրեն էնպես է հետևում, ամեն օր ինչ ուզում է լինի` իրենով զբաղվում է` լողը, մարզումները տեղը-տեղին, հետո էլ տարվա մեջ երկու անգամ մեկնում է Գերմանիա` ամբողջական բժշկական քննության, որտեղ բոլոր օրգանները ստուգվում են»:
Ի դեպ, Կարապետյանի` քաղաքապետ ընտրվելու հետ կապված բավական հավաստի ինֆորմացիա կար նաև, որ «ՀայՌուսգազարտ» ընկերության գործադիր տնօրեն կնշանակվի Սեդրակ Քոչարյանը: Բադալյանը սա ևս հերքեց, ասելով, թե նա իր բիզնեսն ունի, իր ընտանիքն է պահում և բոլորովին մտադիր չէ պետական պաշտոնի անցնել. «ասում է` ինչի՞ս է պետք»:
Կմնան Քոչարյանները նույն կարծիքին, թե կմտափոխվեն, ցույց կտա ժամանակը, բայց որ երկրորդ նախագահը լուրջ ազդեցություն է շարունակում պահպանել Հայաստանի քաղաքական դաշտում, փաստ է: Եվ դատելով նրա քայլերից, երկրորդ նախագահը բոլորովին էլ մտադիր չէ իրեն միայն ուղղակի վայելքներին տալ, թեև անգամ ամենափայլուն նախագահը, որի հեռանալը քաղաքականությունից պետության մեջ անգամ մեկ քաղաքացի չի ցանկանա, իսկապես իրավունք ունի ուղղակի ապրել:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Արձագանքելով ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթնաժողովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի սեպտեմբերի 21-ի ելույթին.
Չանդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի ելույթում տեղ գտած ավանդական ստահոդ քարոզչությանը Լեռնային Ղարաբաղի մասին` Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը ուշադրություն է հրավիրում ադրբեջանցի պաշտոնյայի` սեփական երկրի սոցիալական վիճակի մասին իրական պատկերի ձևախախտված ներկայացման փաստը:
«Աղքատությունն Ադրբեջանում 2005 թվականին գրանցված 29,3 տոկոսից 2010 թվականին նվազել է մինչև 11 տոկոս»,- ասել է նախարարը:
Բացի այն, որ ՔԶՀԿ ուսումնասիրությունները ցույց են տալիս 2005 թվականին Ադրբեջանի աղքատության 35 տոկոս ցուցանիշ, առանձնահատուկ նշում ենք, որ 2010 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով, ադրբեջանական բնակչության շուրջ 11,5 տոկոսը գտնվում է չքավորության, այսինքն` աղքատության շեմից էլ ցածր պայմաններում:
«Գործազրկությունը նույնպես նվազել է. 2005 թվականի 7,6 տասնորդականի համեմատությամբ այն 2009 թվականին 6 տոկոս է կազմել»,-նշել է նախարարը: Թեև գործազրկության կրճատման տոկոսները բարձր են, բայց հարուստ և աղքատ խավերի միջև ճեղքը Ադրբեջանում աստիճանաբար ավելի է մեծացել. հատկապես հարկ է հաշվի առնել այն փաստը, որ զբաղվածության միայն նավթային ոլորտն է գերակա, մինչդեռ տնտեսական մյուս ճյուղերում թերզարգացած վիճակ է:
Ադրբեջանական բնակչության շուրջ 5 տոկոսը բարձր դասին է պատկանում (ապրում է չափազանց ճոխության մեջ), մինչդեռ բնակչության 70-75 տոկոսն ապրում է ցածր աշխատավարձերով և աղքատության մեջ:
Բացի այդ, ՔԶՀԿ հետազոտություններով հայտնի է դարձել, որ 2003-2009 թթ. ստեղծված աշխատետեղերի միայն շուրջ 70 տոկոսն է մշտական, մնացածը` կարճաժամկետ և պայմանագրային են: Իսկ մշտական աշխատատեղերի շուրջ 95 տոկոսը նավթային ոլորտն է ընդգրկում, ինչը վկայում է Ադրբեջանի տնտեսության անհահամասնական զարգացման մասին, և միաժամանակ կանխորոշում 2012 թվականի շրջաններում նավթային պաշարների կրճատմամբ պայմանավորված տնտեսական անկման ու սոցիալական ճգնաժամի զարգացման հնարավորությունը:
Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանի սահմանադրությունն ապահովում է աշխատանքային միավորումներ ստեղծելու իրավունքը, որը, սակայն, գործնականում սահմանափակված է:
Մամեդյարովը նաև նշել է, թե հատուկ ուշադրություն է հատկացվել կանանց իրավունքներին, պետական միջոցներ են հատկացվել մայրական առողջությանը նպաստելու և մանկական մահացությունը կրճատելու ուղղությամբ, նախագահի հրամանագրով ստեղծվել է ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտե:
Ադրբեջանցի նախարարը, սակայն, խուսափել է նշել կանանց ու երեխաների խնամքի հետ անմիջականորեն կապված առողջապահության ոլորտում տիրող անմխիթար վիճակի մասին, որտեղ անկառավարելիությունն ու ծառայությունների որակը դեռևս վատթար վիճակում են: Խնդիրներ կան նույնիսկ հիվանդանոցային անկողինների քանակի ապահովման գործում: Ծննդաբերական բաժանմունքներում ծաղկում է կաշառակերությունը, որի շնորհիվ է հիմնականում ապահովվում առողջապահական ծառայությունների մատուցումը:
Աղքատ գյուղական բնակավայրերը հիմնական առողջապահական ծառայություններից օգտվելու հասանելիություն չունեն: Գյուղեր կան, որ կա’մ (նույնիսկ) չունեն կլինիկա, կա’մ բնակիչներն ի վիճակի չեն վճարելու ծառայության կամ դեղերի համար:
Բացի այդ, մանուկների մահացության թիվը (IMR)` (1 տարեկանից ցածր) կազմում է շուրջ 56 (1000 ծնունդի հաշվով), որոնցից 65 տոկոսը տղա են:
Մեծարգո Նախագահ
Ձեզ եմ դիմում որպես վերջին հույս և պետության երաշխավոր: Երկար ժամանակ է ինչ սկսվել է մի գործընթաց, որի էությունը կայանում է իմ երկու եղբայրների` Մանվել և Վարշամ Ղարիբյանների միջև անհամաձայնություն` անգամ թշնամանք սերմանելու մեջ: Ցավը նրանում է, որ այդ ամենը կազմակերպվում է գլխավոր դատախազի` Աղվան Հովսեփյանի կողմից: Պարոն Նախագահ, ես անձնապես մեծ դժբախտություն եմ ապրում, երբ տեսնում եմ իմ երկու եղբայրների հակամարտությունը: Առավել ևս, որ իմ, բարեկամներիս և բոլոր մեր ընկերների փորձերը հաշտեցնելու եղբայրներիս, հակահարված են ստանում գլխավոր դատախազի կողմից: Նա աչք է դրել մեր «Շանթ» ընտանեկան բիզնեսի վրա և այդ նպատակին հասնելու համար բազմաթիվ ապօրինի քրեական գործեր են հարուցվել և հարուցվում եղբայրներիս, նրանց աշխատակիցների և մեր բարեկամների նկատմամբ: Ես համոզված եմ, որ գլխավոր դատախազը կոչված է երկրում օրինակություն ապահովելու, այլ ոչ թե մարդկանցից ունեցվածքը խլելուն:
Մեծարգո Նախագահ
Եղբայրներս մեր պետության հավատարիմ քաղաքացիներ են: Խնդրում եմ պաշտպանեք եղբայրներիս գլխավոր դատախազի ճիրաններից և նրա կողմից կազմակերպվող ոտնձգություններից:
Կանխավ շնորհակալություն.
Սամվել Ղարիբյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.