23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին շրջանում բուռն քննարկման առարկա դարձած մեծահարուստ Սերոբ Տեր-Պողոսյանի գործունեությունը, պարզվում է, հետաքրքրել է ԱԱԾ –ին. դեռևս հունվարի 26-ին գործ են հարուցել և նյութեր նախապատրաստել։ Այսօր ձերբակալել են նրան, սակայն ոչ թե մանկապղծության, այլ Քրօրի 140-րդ հոդվածով` անձին սեռական բնույթի գործողություններ հարկադրում։
Մանրամասները` առաջիկայում
6 ամսից ավել ա, որ էս գործի մեջ եմ: Կլիենտներն ու հատուկ իրավիճակները ինձ փոխեցին: Ամեն մի մարդ, ամեն իրավիճակ, օրեցօր: Ընդհանրապես, երբ մարդու գործը լինում ա միօրինակ ու միապաղաղ, մարդն անընդհատ ժամին ա նայում, թե երբ գործը կպրծնի, որ տուն գնա, էնքան որ ձանձրալի ա լինում:
Էս գործում հակառակն ա, ժամանակը թռնում ա: Գալիս են, ստանում են իրանց ուզածն ու գնում են: Ու չկա տիրուհի առանց ստրուկի, դրա համար էլ փոխվում ես: Ես չեմ էդ դերն ընտրել, նրանք են, որ համոզում են իրանց ստորացնել, ես էլ անում եմ…
Պատմեմ իմ երկու կլիենտների մասին, որոնք ինձ վրա մեծ տպավորություն են թողել: Տպավորություն` ոչ թեթև նշանակության: Բոլոր կլիենտների պատմություններն էլ տպավորիչ են՝ նրանց պատճառներն ու մղումները, ինչի՞ են գալիս մեզ մոտ, նրանց կեցվածքը, խոսալու ձևը:
Ամենահաճելին էն ա, որ սա մի մեծ աշխարհ ա: Սա հո մենակ խփել չի, դա ամեն մարդ էլ կարա անի, սա մշակույթ ա, աշխարհ, որի մեջ օգտագործում ենք մարմինն իբրև կտավ ու գործիք: Գործիքն անպայման գործում է: Իսկ մարմինդ ի՞նչ է գործում: Գործում է, էն էլ ոնց, բուժում ա մարդուն ու տրանսֆորմացնում տիրուհուն, եթե տիրուհին իրա դերն ընդունում ա, լավ անում ա, լավ խաղում ա: Ինչի՞ համար է ԿՏՍՄ-ն, ի՞նչ մտադրություններով: Հաճույք ու ցավ՝ կյանքի նման, բայց փոքր թատերական չափաբաժիններով, մի քիչ վտանգով…
Էս ամեն ինչը դեր ա խաղում մարդու ինքնագնահատականի ու պահվածքի վրա: Իսկ մարդը գալիս ա մեզ մոտ, որ բուժվի ու խաղալով բուժվի, կամ` բալանս գտնի էդ ցավի ու հաճույքի խառնուրդի մեջ: Սուսիկի հետ երբ անցյալ շաբաթ սեսիա արեցինք, ինձ շատ հաճելի էր, երբ ինձ կապկպեց: Ամեն մի խաղ նոր զգացումներ էր առաջացնում, ու ես ինձ նոր մարդ էի զգում, հատկապես` երբ կապեց անկողնու վրա ու վրես տաք մոմ թափեց, կամ` երբ խոսում էր հետս, երբ ես կապված ու թուլացած էի: Բոլոր մտահոգություններիցս ու վախերիցս ազատվեցի ու ինձ ուժեղ զգացի, չնայած`ենթարկվողի դեր էի կատարել:
Ես միշտ օգտագործում եմ «խաղ» բառը, երբ խոսում եմ իմ սեսիաների մասին, կամ էլ երբ կլիենտին առաջարկում եմ սկսել, ասում եմ. «Պատրա՞ստ ես խաղալ»: Մենք խաղում ենք սեսիայի ընթացքում: Անմեղ խաղ ա, բայց ամեն րոպե կարա փոխվի ու տանի որ կողմ ասես: Կարաս խաղի ժամանակ ծիծաղես, ցավացնես, խփես՝ բայց էդ ամենն անես լավ մտադրություններով՝ մարդուն օգնելու:
Մի լիբանանցի կլիենտ եկավ էն օրն ու Ռիմային ասեց, որ իրա ծնունդն ա, ու ինքը տխուր ա, որ Բեյրութում չի ընտանիքի ու ընկերների հետ: Ստեղ ինչ-որ բիզնես ունի: Ստեղ ինչ-որ մեկից լսել էր մեր մասին, ասել էին` «թույն աղջիկներ կան», ինքն էլ եկել էր: Չգիտեմ նույնիսկ`գիտեր ուր ա եկել, թե չէ, կարող ա` մտածում էր, թե սովորական բարդել ա եկել, բայց չէ, ուզած բաներից երևաց, որ գիտի: Ռիմային ասեց, որ բոյով ու սպիտակ մաշկով աղջիկ ա ուզում, Ռիման էլ ինձ առաջարկեց: Պուճուր բոյով, գիրուկ քաչալ մարդ էր:
Մտա ներքևի սենյակը, ուր նա ինձ սպասում էր: Հարցրեցի` ի՞նչ ես ուզում: Ասեց, որ ուզում ա`անխիղճ ձևով տանջեմ, ինչքան ուժ ունեմ: Ես արդեն վստահ էի, որ շատ լավ սեսիա կլինի: Էլ բան չասեց, թե կոնկրետ ինչ ա ուզում, ոչ մի բան չպարտադրեց, թողեց, որ ես որոշեմ: Բարձրացա վերև, Ռիմային հարցրեցի, թե դա ի՞նչ կլիենտ ա, ինչ պատկերացումներ ունի ԿՏՍՄ-ի ու ընդհանրապես կյանքի մասին: Դե ես ո՞նց կարամ մարդու բան առաջարկեմ, եթե չգիտեմ` ինչ ա ուզում: Ռիման ասեց, որ պետք ա շատ ուժեղ լինեմ, կոպիտ, գոռամ վրեն, ասեմ` «անկապ աքլորիկ», բայց ամենակարևորը, որ խոշոր ու անտաշ կնոջ նման վարվեմ հետը:
Էդ մարդուն նայելով երբեք չէիր ասի, որ ԿՏՍՄ սիրահար ա, հետո ինքս ինձ համոզեցի ու ուժեղ զգալու համար պատկերացրեցի, որ սովետի վախտվա կին եմ՝ չաղ, կարճ մազերով, ու խոհարար եմ բանտում: Ստացվեց, թե չէ` չգիտեմ, բայց շատ ուրախ էի, որ էս փոքրիկ լիբանանցին բոյով աղջիկ ա գտել վերջապես: Ինձ պատմեց, որ երկու ամիս առաջ ա ստեղ եղել, ու Ռիման իրան Սուսանի մոտ ա տարել: Հիասթափված էր: Դե, մարդը բոյով նիհար աղջիկ էր ուզում, ոչ թե Սուսիկի նման փարթամ, թմբլիկ, բարի ու անշառ մեկին: Ասում էր, ինձ հետ ի՞նչ կարար աներ ինքը որ: Ես ջղայնացա, քանի որ չեմ սիրում, որ կլիենտներս գալիս են ու սկսում մյուս աղջիկներից վատ խոսալ, ուզում էի մռթին հագցնեմ մի լավ:
Մի խոսքով, մտա սենյակ, իրան հրամայեցի, որ նայի գետնին ու քայլելուց պաչի ոտքերս: Հետո վրեն նստեցի, ու ինքն ինձ ձիու նման ման էր տալիս սենյակով: Հետո ասեցի, որ տկլորանա, ասեցի. «էս ի՞նչ ա, ի՞նչ վիճակ ա, դու ինչի՞՚ ես դեռ հագնված», թքեցի վրեն, ասեցի` ձիու նման վրնջա, կովի նման բառաչի, շան նման հաչա: Ասեցի. «Այ չաղլիկ, դու քեզ ինչի՞՚ տեղ ես դրել, որ մտածում ես, թե ինձ նման աղջկան կարաս ունենաս: Ես աստվածուհի եմ, դու ի՞՚նչ ես, այ ճիճու, կեղտոտ թերմացք: Ցույց տուր տեսնեմ` ոնց ես ուզում ինձ»: Հետո հրեցի գետնին մի քանի անգամ, որ չկարողանա նորից ոտքի կանգնել: Հետո ասեցի՝ արի, արի ոտքերս մասաժ արա, այ կով: Երբ արդեն մի կես ժամ անցել էր, ասեցի.
— Էսօր քո ծնունդն ա` ասում են, հա՞:
— Հա:
— Ուզեցիր մեզ մոտ գաս, ու ես քո նվերն ե՚՞մ:
— Հա, լավ է, մի քիչ թանկ է ձեզ մոտ, բայց կարժենա այս նվերին:
— Ինձ թվում ա, քեզ նման տղամարդու համար ավելի լավ կլինի, որ գնաս էրոտիկ տեղեր, նենց տեղեր, որտեղ քեզ ավելի լայն սեքսուալ ծառայություններ կկարողանան մատուցել, ամեն ինչ կանեն քեզ համար, ես ամեն ինչ չեմ կարա:
— Օ՜, չէ, ի՜նչ եք ասում, դա ի՞նչ է որ: Արդեն գիտեմ` նրանց մոտ ինչ պետք է լինի, ամեն ինչ կանխատեսելի է: Պիտի ասեն` ինչ ես ուզում, օքեյ, 50 դոլար, հետո պիտի մի քանի րոպե տևի, պրծա, ու հետո՞: Ի՞նչ կա դրա մեջ, ոչ մի հաճույք չկա, հակառակը…
— Բայց կարաս մենակ սեքսով չզբաղվես, կարաս խոսես հետները, ծիծաղես` փողով իհարկե: Աննորմալ հարց տվեցի, մարդ իրա ծնունդի օրը պետք ա փող տա, որ մի քանի հոգի հետը լինեն էդ օրը, աբսուրդ ա:
— Չէ, լսեք, ես ստեղ եմ գալիս, որովհետև սա սյուրպրիզ է, սա նորություն է, էսպիսի խաղերը չեն ստացվի, եթե երկուսն էլ չսիրեն դա անել: Իսկական է ձեզ մոտ ամեն ինչ: Երբ մարդը գիտի ինչ է անում ու սիրում է դա անել, որտեղ ուզում է լինի, դա զգացվում է:
Սկսեցի հարգել էս մարդուն, էլ կոլոտ ու քաչալը չկար, կար մի լավ մարդ, որի ծնունդն էր, ու որն ինձ իր համար նվեր էր ընտրել ու վճարել: Սկզբում հավատս չէր գալիս, դրա համար նրան ասում էի, որ ինքը ճիճու ա, անկապ ա, ես չգիտեի որ էս փոքրիկ չաղլիկը ԿՏՍՄ սիրահար ա ու գիտակ: Եթե ուրիշ բան զգայի, ուրիշ բան կասեի, սեսիայի ժամանակ ամեն ինչ զգացումների վրա ա:
Նա հասկանում ա մեր խաղից, երբ կինն ինչ ուզում ա անում ա իրա հետ, անում ա սրտանց, ու ստրուկն իրան կենդանի ա զգում:
Ու նաև սիրում ա, որ իր հետ լինի գեղեցիկ, ընտիր կին, որ նայի նրա ոտներին ու առանց որևէ ավել բանի գրգռվի: Բայց ավելի շատ սիրում ա, որ էդ ամեն ինչը իրա մասին լինի, էդ զգացումները ներքուստ լինեն, իսկական ու կենդանի:
Էդ իրա մի քանի խոսքերը արդեն իսկ ինձ փոխեցին: Մինչև հիմա հիշում եմ իրա պարերը, դրանք էլ ինձ շատ բան սովորացրին: Ես գիտեմ հիմա, որ երբ կինը չի ուզում, չի ստացվում, արհեստական ա լինում. եթե մի բան անում ես, պիտի լավ անես: Ես դա եմ հավանում ԿՏՍՄ-ի մեջ, որ էս զզվելի, բրուտալ ու տգեղ մարդը սեքս չուզենա կնոջից, այլ ուզենա պարզապես խաղալ: Այ մարդ, ուրախա´ցա:
Լուսինե Վայաչյան
Հյուսիսկովկասյան գրոհայինների ղեկավար Դոկու Ումարովը ստանձնել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Ծայրահեղականների քարոզչական կայքերից մեկում տեղադրված հաղորդագրությունում Ումարովն ասում է, որ ինքն է հրամայել պայթյունն իրականացնել: Նա խոստացել է նոր ահաբեկչություններ կազմակերպել Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններում: Ումարովը Ռուսաստանին «Արցունքների տարի» է խոստացել:
Ըստ գրոհայինների պարագլխի, Մոսկվա ուղարկված ահաբեկչի ազգանունը Սեյֆուլախ է: Բազմաթիվ լրատվամիջոցներ ենթադրում են, որ հենց նա է «Դոմոդեդովո» օդանավակայանի մահապարտը:
Պարզվում է, Ազգային ժողովի նախագահ լինելը դաժան բան է: Մարդը հազիվ գնում է արձակուրդ, էն էլ թարսի նման հենց էդ ժամանակ հունվարի 28-ն է գալիս` բանակի օրը: Բայց քանի որ ԱԺ նախագահն անգամ ծննդյան օրն էր անցյալ տարի աշխատանքի բերումով դուրսն անցկացրել, Հովիկ Աբրահամյանը որոշել էր այս անգամ գոնե արձակուրդն անցկացնել ինչպես հարկն է և մի անգամ էլ բանակի օրը նշել դրսում` արձակուրդի ընթացքում: Էն էլ…
— Պարո’ն Աբրահամյան, բանակի օրվա միջոցառումներին Ձեր չմասնակցելը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց:
— Ես մի շարք լրատվամիջոցների կցանկանայի ասել, որ եթե Աբրահամյան Հովիկը գտնվում է արձակուրդում, հանրապետությունում չի, նշանակում է, որ շատ պարզ է պատասխանը:
— Դուք տարաձայնություններ չունե՞ք նախագահի հետ:
— Ո’չ, չենք էլ ունեցել:
— Բայց դա կարևոր օր չէ՞ր, կարելի էր մի օրով վերադառնալ, չէ՞:
— Իմ ծննդյան օրն էլ կարևոր օր էր, բայց այստեղ չէի:
— Ծննդյան օրը համարժեք եք համարում բանակի օրվա հե՞տ:
— Մեր բանակը ինձ համար ամենակարևոր ատրիբուտներից մեկն է, սիմվոլն է մեզ համար, սիմվոլ:
Լուսինե Կեսոյան
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարինե Պետրոսյանը հրապարակեց մի վճիռ, ըստ որի` օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթին պարտավորեցվեց 2 միլիոն 44 հազարական դրամ վճարել ԱԺ երեք պատգավորների` խոշոր գործարարներ Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին:
Հիշեցնենք, որ այս պատգամավորների հայցի հիմքում «Հայկական ժամանակ»-ից պահանջն է` հերքել այն հրապարակումը, ըստ որի` Ռուսաստանի իրավապահ մարմինները ցուցակ են կազմել, որում ընդգրկված են եղել տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական քրեածին խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են եղել` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան և Լևոն Սարգսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան:
«ՀԺ»-ի հրապարակման համաձայն, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ:
Պատգամավորները պահանջում են փոխհատուցել իրենց հասցված բարոյական վնասը և դատական ծախսերը: Պատգամավորներից յուրաքանչյուրը պահանջել էր 2,5 միլիոն դրամ: Դատարանը մասամբ է բավարարել պատգամավորների պահանջը:
«Մեզ համար ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել: Եվ մենք այս վճիռն անպայման բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում։ Մենք չէինք էլ կասկածում, որ այս վճիռը պիտի լիներ»,- ասաց Հայկ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ մեկ տարվա ընթացքում սա օրաթերթի դեմ երկրորդ դատական հայցն է, որը դատարանը բավարարել է: «Պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման» պահանջով դատարան էր դիմել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Նա իրեն հասցված վնասը գնահատել էր 16 միլիոն դրամ:
Դատարանը պահանջը կրկին բավարարել էր մասամբ` օրաթերթին պարտավորեցնելով վճարել մոտ 3.5 միլիոն դրամ: Այս հայցի հիմքում ընկած էր Լևոն Քոչարյանի մասին 2010 թվականի փետրվարին տպագրված հետևյալ հոդվածը` «Ռոբերտիչի արկածները Դուբայում»: Հրապարակման մեջ նշվում էր, որ 2008 թվականի վերջին Լևոն Քոչարյանին հարբած վիճակում ձերբակալել է Դուբայի ոստիկանությունը։
ՌԴ Գիտությունների ակադեմիայի նյարդաբանական ինստիտուտի փոխտնօրեն Միխայիլ Պրադովը և Բորիս Մոիսեեւի տնօրեն Սերգեյ Գորոխը մամուլի ասուլիսում խաղաղեցրել են երգչի երկրպագուների խռովված հոգիները` հայտնելով, որ նա այժմ անհամեմատ լավ է և մոտ օրերս դուրս կգրվի հիվանդանոցից:
Ըստ Սերգեյ Գորոխի`Ալլա Պուգաչովան ամեն օր Մոիսեևին է ուղարկում իր ձեռքով պատրաստած հավի կոտլետ և կարտոֆիլով պյուրե:
«Իոսիֆ Կոբզոնը ողջ Մոսկվան իրար խառնեց ու գտավ լավագույն նյարդաբանին, հետո Պուգաչովայի հետ միասին Բորիսին տեղափոխեցին այս մասնավոր հիվանդանոցը»,- պատմել է բժիշկը:
Երգչի հունվարից-ապրիլ կայանալիք բոլոր համերգները հետաձգվել են մինչև աշուն: Ըստ բժշկի, Բորիսը երազում է բեմ վերադառնալ:
Կաթվածի հետևանքով վնասվել է Մոիսեևի գլխուղեղի աջ կիսագունդը, ինչի հետևանքով թուլացել են նրա ձախ ձեռքն ու ոտքը, խաթարվել է նաև խոսելու կարողությունը: Այժմ նրա հետ օրական մի քանի ժամ աշխատում են քաղաքի լավագույն նյարդաբանները:
Մեկ ամսից ավելի է, ինչ երգիչը գտնվում է հիվանդանոցում: Հետաձգվել է 45 համերգ, որոնցից յուրաքանչյուրի հասույթը հասնում էր 35 հազար դոլարի: Փաստորեն երգիչն արդեն իսկ կորցրել է 1.5 մլն դոլար:
Իտալացի լրագրողների ականջն է ընկել, թե ինչ-որ լուսանկարներ կան ասպարեզում, որտեղ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մարմնավաճառների հետ զվարճանում է մորեմերկ: Ասում են նաեւ, որ մերկ Բեռլուսկոնիին լուսանկարել է վերջինիս երեկույթների մշտական հյուրերից մեկը:
Ըստ բրիտանական «The Telegraph» թերթի, «խանդավառված» լրատվամիջոցները պատրաստ են մեկ միլիոն եվրո վճարել յուրաքանչյուր լուսանկարի համար:
Վարչապետի հերթական սեքս-սկանդալով զբաղվող քննիչները խուզարկել են Բեռլուսկոնիի սիրուհիների բնակարանները և առգրավվել համակարգիչներն ու բջջային հեռախոսները` 72-ամյա քաղաքական գործչի «ա լյա Կազանովա» լուսանկարները հայտնաբերելու ակնկալիքով:
Բնականաբար, Բեռլուսկոնիի փաստաբանները բողոքել և պահանջել են ապահովել լուսանկարների գաղտնիությունը:
Հիշո՞ւմ եք, սովետական «Միայնակ կինը ցանկանում է ծանոթանալ» ֆիլմը: Էն տարիներին դա բացառություն էր նույնիսկ համեմատաբար ազատամիտ ռուսական իրականության մեջ, բայց ֆիլմից ոգևորված շատ ու շատ մարդիկ են համարձակվել իրենց երկրորդ կեսին փնտրել հայտարարությունների օգնությամբ:
Հետո հայտնվեցին հայտարարությունների թերթեր, հետո՝ ծանոթությունների կայքեր, զանազան ամուսնական գործակալություններ, ու կամաց-կամաց անձնական բնույթի հայտարարությունները տեղափոխվեցին վիրտուալ տարածք, համենայն դեպս` մարդկության ինտերնետային մասի համար:
Մի քանի օր է Ֆեյսբուքում շրջում է էս հայտարարության ֆոտոն՝ փակցված Երևանի շենքերից մեկի նրբանցքի պատին. «Հարկավոր է կինարմատ 35-45 տարեկան: Միայնակ»:
Առաջին ռեակցիան բոլորի մոտ պետք է որ նույնը լիներ՝ ժպիտ հայտնվեր դեմքիդ, ու անկախ քեզնից մանկականությունդ ու ռոմանտիզմդ արևի շողի պես ծիկրակեին երևանյան գորշ ձմեռվա ու նույնքան գորշ իրականության մշուշի միջով: Ինձ մոտ համենայն դեպս էդպես էր:
Զանգեցինք էդ հեռախոսահամարով:
Զանգից ոգևորված տղամարդը սկսեց անկեղծանալ. «Ես 44 տարեկան եմ, անունս Սաքո ա, իմ խելքով եմ հայտարարությունը գրել, վաբշե մալյառ եմ, բայց ինչ գործ պատահի անում եմ` ապրանք եմ բարձում, ջրի տրուբեք եմ սարքում: Օրը 4000-5000 դրամ աշխատում եմ: Բաժանված եմ , 2 երեխա ունեմ, կինս լիրբ էր՝ բաժանվեցի, տղես բանակ պիտի գնա հեսա, էդ կնիկս էլ աղջկաս հետ ուզում են գնան` Ֆրանսիա ապրեն: 2 տարի ա, որ բաժանվել եմ:
Եսիմ ինչ կին կուզեմ լինի: Դե’ ես կոլոտ եմ, նենց՝ նորմալ, ոչ սիրուն եմ, ոչ գեշ, ինքն էլ թող միջահասակ լինի, ոչ չաղ, ոչ նիհար, ամենակարևորը` մաքրասեր լինի ու լավությունը հասկացող, որ ես իրան պենուառ կամ կնիկական մի բան նվեր տամ՝ գնահատի:
Ապրում եմ Կինոհայրենիքի քաղմասի հետևի տներում, տունս 2 սենյականոցա, որ գաք` կտեսնեք ինչ մաքուր ա: Էդ հայտարարության ձեռը կրակն եմ ընկել, հա զանգում են, ով ասես, ռուսերեն էին խոսում մի անգամ, ոնց հասկացա ագենստվայից են, էն որ պսակում են փողով, ես էլ լավ չեմ էլի’ ռուսերենից, կարգին չջոկեցի` ինչ են ասում:
Էս քանի օրը էնքան կանանց ու աղջիկների եմ հանդիպել, վերջինը մի 25 տարեկան աղջիկ էր: Դրա խոսալը լսեիր, հագածը տեսնեիր… Դրան որ տուն բերեի` ինձ ինֆարկտը կխփեր: Թող ամուսնացած — բաժանված լինի , բայց մաքրասեր ու գնահատող լինի: Եսիմ է’, հիմնականում փչացածներ ու լրբեր են զանգում, ինձ տենցը պետք չի:
Էնքան ման կգամ, մինչև իմը կգտնեմ: Ես հավատում եմ էդ սեր ասվածին, բայց դե ինձ համար եփել-թափելու մոմենտն ավելի կարևոր ա, ես մաքրություն անում եմ, բայց կարգին չեմ կարում ճաշ եփեմ, փիս ա ստացվում, ստիպված տալիս եմ շանը, էն էլ չի ուտում: Եսիմ, ուզում եմ լավ մարդ լինի կողքիս էլի’, մենակ չլինեմ»,- ասում էր մալյար Սաքոն:
Ինչ-որ սիրուն բան կա չէ՞ էս ամեն ինչի մեջ, անձնական երջանկության ռոմանտիկ փափագ, վայրի վստահություն խելահեղ թվացող նախաձեռնության հաջող ավարտի մեջ:
Բայց մեզ շրջապատող իրականությունը դարձել է մանկությունից պատանեկություն անցման շրջանի տարիքի երեխաներին հատուկ ամեն ինչ զավեշտի վերածելու, քեզնից սոցիալական ու մտավոր ունակություններով տարբերվողի վրա «ղժժալու» սովորության գերակայության իրականություն, իսկ այդ տիպի սարկազմը դաժան է, կարող է վատ հետևանքներ ունենալ մարդու համար:
Բնական է, ռուսերեն խոսողները «Ռադիո ՎԱՆ»-ի հաղորդավարներն էին. Գլումովն ու իր ընկերը էլի «глумиться» էին անում խեղճ մարդու վրա, որը ռուսերեն շատ վատ էր հասկանում ու խոսում, ինչպես մի քանի ամիս առաջ դա անում էր էդ նույն Գլումովը «Շանթ» հեռուստաընկերության X-Factor երաժշտական հեռուստաշոուի Իսահակ անունով երաժշտական լսողության ֆիզիկական թերություններ ունեցող մասնակցի հետ: Ու ողջ ինտերնետը «ղժժում» էր տղայի վրա: Չեմ հասկանում` ոնց, բայց տղան մասնակցում էր ամանորյա եթերին՝ էլի ադեկվատ չէր ընկալել տեղի ունենալիքը, իմ կարծիքով:
Ո՞նց կարելի է ծիծաղել մարդկանց վրա էդ կերպ, ո՞նց կարելի է ծափահարել էդ անողներին ու լավ զգալ դրանից: Մի՞թե առողջ հասարակությունում էդպիսի բաները ողջունվում են: Բայց ի՞նչ եմ խոսում, ի՜նչ առողջ հասարակություն, ի՜նչ բան:
Սաքոյից, ով ընդամենը անձնական երջանկություն է փնտրում, կին, կողակից, ոնց կարողանում է, իրեն հասանելի միջոցներով ու մեթոդներով, ոնց ինքն է ասում` «իմ խելքով»: Հետո՞ ինչ, որ նրա խելքը կտրեց հայտարարություն գրել ու փակցնել փողոցում, այլ ոչ թե օդնոկլասսնիկներում ու ֆեյսբուքներում աղջիկ կպցնել բոլորի նման: Վախենամ՝ շուտով նոր շոու ստանան, կանչեն ռադիո ու հեռուստաշոուների, նույնիսկ հասնեն աբսուրդի ու, առանց հաշվի առնելու մարդու ազնիվ մղումները, ազգովի ծիծաղեն նրա վրա: Ինձ համար մարդու վրա ծիծաղելը մեղք է, հետո՞ ինչ, թե նրա մտահորիզոնն ու աշխարհը իմից չեն, պարզունակ են ու արտաքինից կոպիտ, բանվորական հագուստով, բայց հաստատ Գլումովից նուրբ են ու մաքուր ներքուստ: Իսկ բոլոր նրանք, ովքեր ծիծաղում են էսպիսի մարդկանց վրա, ծափահարում են զավեշտին, իմ արժեքային համակարգով մալյար Սաքոյից շատ ցածր են:
Թող Սաքոն գտնի իր կողակցին, հետո մենք կծիծաղենք ձեզ վրա, «ղժժացողներ» ջան:
Լուսինե Վայաչյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.