23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր ունեցած տեղեկություններով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Հ. Խլղաթյանը: Վերջինս, մինչ այդ պաշտոնին անցնելը եղել է Էջմիածնում կառուցվող ՔԿՀ-ի պետը, իսկ մինչ այդ երկար տարիներ պաշտոնավարել է «Երևան- կենտրոն», կամ ինչպես ասում են` ԿԿԲ-ի մեկուսարան, քրեակատարողական հիմնարկում: «Վարդաշենի» պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Գրիգորյանը կշարունակի աշխատել նույն հիմնարկում պետի տեղակալի պաշտոնում:
CNN կայքը տեղեկացնում է, որ մի երիտասարդ եգիպտացի իր նորածին դստեր անունը Ֆեյսբուք է դրել: Նման անուն տալով աղջկան, Ջամալ Իբրահիմը փորձել է շնորհակալություն հայտնել սոցիալական ցանցին, որը նպաստեց բողոքի ցույցերի անցկացմանը Եգիպտոսում:
Իբրահիմի դստեր ծննդյան ճշգրիտ օրը չի նշվում, սակայն բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդել են այն մասին, որ Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ պայքարող երիտասարդները նորածին Ֆեյսբուքին բացիկներ են ուղարկել:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության` այսօր կայացած կոլեգիայի նիստում «Բիոկաթ» ընկերության տնօրեն Գարիկ Սարուխանյանը որոշ նրբություններ բացահայտեց պանրի թանկացման պատճառների վերաբերյալ:
«Նախագահը մեզ հարցրեց, թե պանիրը ինչի՞ թանկացավ
, մենք չկարողացանք ոչ մեկս պատասխան տալ նախագահին և ասել, թե իրականում պանիրը ինչու թանկացավ: Ա´յ, էն Պարկինսոնի հիվանդությունից, որ էդքան տառապում են, դա բրուցիլոզով վարակված կովերի կաթից պատրաստված պանիր ուտելուց է, դա ի հայտ է գալիս 10 տարի հետո` հոդերի թուլացումը: Դրա դե´մ պայքարեք, մի´ թողեք, որ էդ տիպի կաթից պանիր սարքեն:
Հայաստանի Հանրապետության կաթը էսօր բավարարում ա մեկ, մեկուկես ամիս միայն: Բնականաբար, 80 տոկոսը փոշին ա, պանիրը ինչի՞ թանկացավ, կաթը գնում ա կաթի փոշի, կաթնամթերք, պաղպաղակ սարքելու վրա: Էն փոշին, որ էժան գալիս էր, դառնում էր կաթնամթերք ու պաղպաղակ: Մեր եղած տեղական կաթը դառնում էր պանիր ու 1000 դրամով ման էր գալիս շուկայում: Հիմա որ փոշին թանկացավ, եղած կաթը դառավ փոշի` ապահովելու կաթնամթերքը: Էլ պանրին չբավարարեց: Մենք ուտում ենք տարեկան 20 հազար տոննա պանիր: Մի կիլոն ստացվում է 8-10 լիտր կաթից: Արտահանման մասին եք խոսում, ինչի՞ մասին է խոսքը, եկեք մի հարվածով երկու նապաստակ խփենք: Քվոտավորում դրեք, ոնց որ մյուս պետությունները, եթե դուք չեք կարողանում ապահովել տեղական շուկան, ինչի՞ եք արտահանում, 100 կիլո պանիր տեղում ա ծախում, 100 կիլո արտահանում ա, էլի արտահանենք, բայց եթե մեզ չի բավարարարում… Եթե մենք երշիկեղենը պատրաստենք տեղական մսով, կբավարարի 15 օր, 20 օր, բոլոր տեսակի մսամթերքը…»:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հետաքրքիր բաներ են կատարվում փոքրիկ Սևանում:
Օրերս լրատվամիջոցներին է դիմել Սևան քաղաքի բնակչուհի Անժելա Գալստյանը և խնդրել է իր ընտանիքին ազատել Սևանի «ոստիկանական մաֆիայի խարդախություններից և հետապնդումներից»: Սակայն, երբ Սևանի փողոցում միրգ վաճառող կնոջը խնդրել են պատմել իրականությունը, տիկինը հրաժարվել է , ասելով` ես էդ Անժելան չեմ: Դեպքը, ըստ տիկին Անժելայի, իրոք տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի երեկոյան: Ժամը հինգի կողմերը ոմն Սարգիս զանգահարել է Մարատ Գալստյանին և հրավիրել ինչ-որ օբյեկտում «նստելու»: Սևան քաղաքի օբյեկտներից մեկում նրանք հանդիպել են Մարատի եղբոր կնոջը` Աննային և Սևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կյաժ մականունով Արմեն Հարությունյանին:
«Էդ Կյաժը ման ա գալիս մյուս հարսիս հետ (մյուս որդին մի քանի տարի է` ազատազրկված է), և Մարատս քանի անգամ ասել ա` հեռու մնա հարսիցս: Դրա համար որոշել են տղուս արանքից հանեն»,- մամուլում փակագծերը բացել է տիկին Անժելան:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, Արմեն Հարությունյանը եղել է Աննայի ամուսնու մտերիմ ընկերը: Գալստյանների ընտանիքը հարսի և Արմեն Հարությունյանի կապի մասին վաղուց ի վեր տեղյակ է:
Ինչևէ, հանդիպումն աննկատ չի անցել. օբյեկտում վեճ է բռնկվել, նաև կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Մարատ Գալստյանը թոքի վնասվածքով տեղափոխվել է Հրազդան քաղաքի հիվանդանոց:
Այս պատմությանը չէինք անդրադառնա, եթե չպարզվեր, որ չնայած Արմեն Հարությունյանը մեծահարուստ չէ, այլ ընդամենը մի փոքրիկ կրպակ ունի, սակայն չի կալանավորվել հասարակական վայրում կատարած խուլիգանության և կրակոցների համար: Ի դեպ, Արմեն Հարությունյանի դեմ ոչ մի ապացույց չի արձանագրվել, որովհետև ներկաներից ոչ ոք իր ցուցմունքում նրան չի մեղադրել, ոչ ոք նրա դեմ վկայություն չի տվել, սակայն անհերքելի է, որ միջադեպ եղել է, և ոստիկանությունը ստույգ տեղեկություն ունի դեպքի մանրամասների վերաբերյալ: Իսկ մեր օպերատիվ ու անաչառ ոստիկանության համար ինչ մի դժվար է ցանկացած ցուցմունքը ձեռք բերելը: Փաստորեն` պարզապես չեն ցանկացել…
Առայժմ միջադեպի մասնակիցներից որևէ մեկը ձերբակալված չէ. Մարատ Գալստյանը և Արմեն Հարությունյանը ազատության մեջ են, սակայն գործը դեռ փակված չէ: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակման` տիկին Անժելան պատմել է, որ Գալստյանները փորձել են «Թեժ գծի» միջոցով իրենց խնդիրը բարձրաձայնել, ինչը, փաստորեն, չարիք է դարձել հենց իրենց գլխին ու մնացել անարձագանք: 2011-ի հունվարի 28-ին Գալստյաններին զանգել և Մարատին ու կնոջը կանչել են ոստիկանություն՝ իբր իրենց հերթական ցուցմունքը տալու:
Ոստիկանությունում նրանց դիմավորել է ոչ թե գործով քննիչ Վ. Ղարիբյանը, այլ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Հարությունյանը և ուղարկել իր տեղակալի մոտ, իսկ նա, ըստ տիկնոջ պատմածի, ասել է. «Նայի, մերդ զանգել ա «Թեժ գիծ», եթե մեր համար մի բան լինի, ուրեմն` դու պիտի Սևանից փախնես»: Հետո իբր նույն տեղակալն իր մոտ է կանչել երեք երիտասարդի՝ ներկայացնելով իբրև «Թեժ գծի» աշխատակիցներ (հետագայում, սակայն, պարզվել է, որ դրանք Աբովյանի «օրգանի» աշխատողներ են), ովքեր ասել են, թե իրենց պիտի տանեն նախարարություն:
Այսպիսի «մանր-մունր» բաներ:
Այսօր նախագահականի մոտ հավաքվել էին «Էլիտ Շանթ» ընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանի կողմից դաժանաբար ծեծված Հովհաննես Եղիազարյանը և նրա ազգակաները:
Նրանք նամակով էին բերել ՀՀ նախագահին, խնդրելով աջակցել դադարեցնելու Եղիազարյանի իրավունքների ոտնահարումը:
Նախագահականի մոտ հավաքվածները պատմեցին, որ Եղիզարյանին առևանգել ու «Էլիտ Շանթ» գործարանում դաժան ծեծի է ենթարկել իրենց ազգական Ղարիբյան Յուրան.« Նրան առևանգել, ստիպել են թուղթ ստորագրել, որով հաստատել է, որ 12 միլիոն դրամ պարտք է: Հիմա դիմել ենք նախագահին, հույսով որ կօգնի»- պատմեցին բողոքավորները: Նամակում ավելի մանրամասն էր. « Դեռևս 2008թ. սեպտեմբերի 23-ին ինձ մեր տան գյուղի դիմացից առևանգել են, Երևանի «Էլիտ Շանթ» գործարան տեղափոխել ու դաժան ծեծի ենթարկելով, ստիպել են իբր խոշոր գումարի պարտք ունենալու մասին ստացականներ գրել, սակայն այսօր ես ոչ միայն առևանգման ու բռնության զոհ եմ, այլ նաև ամենաթողության ու հովանավորչության:
Այսպես` 2008թ. սեպտմեբրի 23-ին ժամը 00.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում գտնվող իմ տան դիմաց, իմ «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենան կայանելու պահին ինձ վրա է հարձակվել հորաքրոջս որդին` Երևան քաղաքում գործող «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության նախագահ Վարշամ Ղարիբյանը, որը, հարվածներ հասցնելով ինձ և նստելով ավտոմեքենային ղեկին, այն վարել է մինչև Երևան քաղաքում գտնվող «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության գործարան, որտեղ ինձ տեղափոխել է գործարանի սենյակներից մեկը: Այնտեղ մի քանի ժամ շարունակ ես դաժան ծեծի եմ ենթարկվել Վ. Ղարիբյանի կողմից, ինչը զուգորդվել է իմ ու ընտանիքիս անդամների հասցեին սեռական բնույթի լկտի հայհոյանքներով, հագուստներս վրայիցս հանելով և այլն:
Այս ամենից հետո Վ. Ղարիբյանը ստիպել է ինձ գրել ստացական, ըստ որի` իբր ես Վ. Ղարիբյանին պարտք եմ 2.000.000 ՀՀ դրամ, որի դիմաց պարտավորվում եմ նրան հանձնել իմ «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենան: Բացի այդ, Վ. Ղարիբյանի պարտադրմամաբ ես գրել եմ պարտավորագիր, թե իբր Վ. Ղարիբյանին պարտք եմ 10.000.000 ՀՀ դրամ, որը պետք է վերադարձնեմ մինչև 2008թ. նոյեմբերի 29-ը: Ապա Վ. Ղարիբյանը գրպանիցս հանել է 120.000 ՀՀ դրամ, որից 5000 դրամը վերադարձրել է` տաքսի ավտոմեքենայով տուն հասնելու համար:
Իրականացված բռնության արդյունքում ստացել եմ բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց թվում` գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք և մինչև 2008թ. հոկտեմբերի վերջերը բուժում եմ ստացել:
Դեպքի առթիվ 29.09.2008 թ. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մարդուն առևանգելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սակայն 13.02.2009փ. Վարշամ Ղարիբյանը որպես մեղադևյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (առողջությանը թեթև վնաս պատճառելը): Isk 28.02.2009թ., 06.08.2009թ., 11.03.2010թ. որոշումներ են կայացվել քրեական գործի վարույթը կարճելու և Վարշամ Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Ի պատիվ իրեն ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 30.06.2009թ. 19.10.2009թ. 10.06.2010. երեք անգամ շարունակ վերացրել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները և կարճված քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Քրեական գործով ողջ նախաքննության ընթացքն իրականացվել է միակողմանի, թերի և ոչ օբյեկտիվ, ինչի հետևանքն են նախաքննական մարմնի կողմից արդեն 3 անգամ կայացված` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին արտառոց որոշումները:
Դատարանի կողմից վերացված բոլոր որոշումները նախապես բողոքարկվել են Արմավիրի մարզի դատախազություն, սակայն ապարդյուն, դատախազությունը մշտապես մերժել է բոլոր բողոքներս:
Քննչական մարմինների և դատախազության նման պահվածքը ունի իր պատճառները : Քրեական գործի շարունակաբար ապօրինի կարճումները ուղղակի կապվում են ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի անվան հետ: Վարշամ Ղարիբյանը գտնվում է ՀՀ գկխավոր դատախազի անձնական հովանավորության ներքո:
Այդ համոզմունքս փարատելու նպատակով, խնդրել էի իմ շահերը ներկայացնող փաստաբաններին ընդունելություն խնդրել ՀՀ գլխավոր դատախազից, գործի հանգամանքներն անձամբ իրեն ներկայացնելու համար, հույս ունենալով, որ փաստական հանգամանքներին ծանոթանալու դեպքում Ա. Հովսեփյանը մի կողմ կթողնի Վ. Ղարիբյանի հետ ունեցած իր անձնական ու տնտեսական հարաբերությունները և գործին օրինական լուծում կտա:
Սակայն ընդունելության խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին հղված դիմումն անհասկանալի պատճառներով հայտնվել է գործը քննող քննիչի մոտ, ինչից հետո ես վերջնականապես համոզվեցի, որ Ա. Հովսեփյանը մինչև վերջ մտադրված է պաշտպանել Վ. Ղարիբյանին և ամեն ինչ անելու է, որպեսզի նա խուսափի օրենքով իրեն հասանելիք քրեական պատասխանատվությունից:
Ավելին` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչի կողմից 17.09.2010թ. կայացվել են Վ. Ղարիբյանի նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ:
Այս անգամ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր մեջ ուժ չի գտել վերացնելու այդ որոշումներն ու իմ կողմից այդ որոշումների դեմ ներկայացված բողոքները մերժել են: Այժմ այդ որոշումների վերացման պահանջով բողոքը քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Սարսափում եմ այն մտքից, որ Վ. Ղարիբյանը հովանավորողները այս անգամ էլ կարող են իրենց ազդեցություն ունենալ դատարանի վրա և ստիպել կայացնել ապօրինի որոշում: Ինչի հետևանքով Վ. Ղարիբյանը ոչ միայն կկարողանա խուսափել քրեական պատասխանատվությունից, այլ նաև հնարավորություն կստանա, ստիպողաբար գրված կեղծ ստացականների միջոցով իմ ձեռքից խլել հայրական տունս, ընտանիքիս թողնելով փողոցում:
Հարգելի պարոն Նախագահ, սա է պատճառը, որ ճարահատյալ դիմում եմ Ձեզ հայցելով Ձեր միջամտությունը ինձ առևանգելու և ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերսկսելու և օրինական ընթացքն ապահովելու հարցում»:
Նամակը հանձնողներին քաղաքավարությամբ լսել ու ճանապարհել էին նախագահականում խոստանալով պատասխանել սահմանված կարգով:
«Մեզ շատ լավ ընդունեցին, լսեցին մեր պահանջները և խոստացան նամակը անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնել ու գործին ընթացք տալ»,-պատմեցին բողոքի մասնակիցները:
Բժշկական համալսարանի ռեկտորի աթոռի շուրջ կրքերը գնալով շիկանում են: Նախնական տեղեկություններով, ռեկտորի պաշտոնի ամենալուրջ հավակնորդը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինն էր` Բելլա Քոչարյանը: Նախկին առաջին տիկնոջ թեկնածության հարցը հաջողությամբ լուծված էր համարվում, հաշվի առնելով, որ Քոչարյանի թիմի դրածո Գոհար Քյալյանը հաստատապես չէր կարող խոչընդոտել շեֆի տիկնոջ ցանկությունների իրականացմանը: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, խաղի մեջ է մտել նոր թեկնածու, ով կարող է ավելի քան լուրջ խոչընդոտ դառնալ Բելա Քոչարյանի նպատակների իրականացման ճանապարհին:
Բժշկականի ռեկտոր դառնալ է ցանկանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Մինասյանը` նախագահ Սերժ Սարգսյանի խնամին, ամենակարող Միքայել Մինասյանի հայրը: Եվ ստացվում է, որ որքան էլ ասում են, թե երկրորդ և երրորդ նախագահների միջև իրականում տարաձայնություններ չկան, թե նրանք մի թիմի անդամ են և միասնաբար կառավարում են Հայաստանը, այնուամենայնիվ, փաստն այն է, որ, ինչպես տեսնում ենք, Հայաստանի ամենաեկամտաբեր բուհերից մեկը ղեկավարելու պայքարում ակամայից բախվում են ընկեր-նախագահների շահերը:
Արա Մինասյանի` ռեկտոր դառնալու մտադրությունն, ի դեպ, նոր չէ: Բժշկականի ռեկտորի նախորդ աթոռակռվի ժամանակ Արա Մինասյանը դարձյալ խաղի մեջ էր, սակայն այն անգամ զիջեց, որի արդյունքում բուհի ղեկավարությունը բաժին հասավ Քոչարյանի պրոտեժե Գոհար Քյալյանին: Փաստորեն, այն անգամ ևս, կարելի է ասել, աթոռի համար բախվել էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերը: Սակայն այն անգամ Արա Մինասյանը զիջեց և, փաստորեն, հաղթող դուրս եկավ գործող նախագահը. ռեկտոր դարձավ Քոչարյանի բիզնես շահերը ներկայացնող օլիգարխի` Սամվել Մայրապետյանի կինը` Գոհար Քյալյանը:
Իհարկե, էքսցենտրիկ և շատ դեպքերում ոչ պատշաճ վարք դրսևորող Քյալյանը սիրում է կրկնել, թե ինքը «որ Քյալյա~ն էր, ո՞վ էր Մայրապետյանը» (Սամվել Մայրապետյանը Գոհար Քյալյանի երկրորդ ամուսինն է), … սակայն որքան էլ հայկական էլիտայի կանանց շրջանում իր վարքուբարքով առանձնացող տիկինը ցանկանա իրեն ներկայացնել որպես Մայրապետյան-Քյալյան զույգի դոմինանտ, այնուամենայնիվ, փաստն այն է, որ եթե Մայրապետյանը չլիներ, Ռոբերտ Քոչարյանը դժվար թե պետության կարևորագույն բուհերից մեկը վստահեր Քյալյանին:
Աթոռակռվի ներկա գործընթացի` մեր նշած երկու հիմնական թեկնածուների կողքին տիկին Քյալյանը ևս հույսեր է փայփայում: Սակայն հաշվի առնելով այն, որ տիկինն իր պաշտոնավարման ընթացքում հաջողացրեց իր դեմ հանել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի 90 տոկոսին, աչքի ընկավ բազմաթիվ սկանդալային և խայտառակ պատմություններով, որոնցից վերջինը երևի թե ամենախայտառակն էր և, հավանաբար, հենց դա էլ լցրեց համբերության բաժակը` հիմք դառնալով, որ ռեկտորի փոփոխության հարցը դիտվի որպես օրախնդիր. Խոսքը համալսարանի մասնաշենքերից մեկի գրավադրման մասին է. բացահայտվեց, որ տիկին Քյալյանը վարկ վերցնելու նպատակով, գրավ է դրել բժշկական համալսարանի մասնաշենքերից մեկը, ընդ որում, գրավադրումը կատարել է ամուսնուն պատկանող բանկում:
Այս ամենը հաշվի առնելով` տիկին Գոհար Քյալյանի` պաշտոնավարման շարունակման շանսերը կարելի է զրոյական համարել: Ինչ վերաբերում է մյուս երկու թեկնածուներին, ապա պարզից էլ պարզ է, որ երկուսն էլ բավական ուժեղ են, երկուսն էլ երկու նախագահների մոտ մարդիկ` մեկը` խնամին, մյուսը` կինը, այնպես որ դժվար է նույնիսկ կանխատեսել, թե նրանցից ով վերջապես հաղթող դուրս կգա:
Տրամաբանորեն, ինչպես նաև արդարության տեսանկյունից, պետք է որ այս անգամ հաղթանակը բաժին հասնի գործող նախագահին. նախորդ անգամ Սարգսյանի թեկնածուն տանուլ էր տվել` ասպարեզը զիջելով Քոչարյանին: Արդարությունից ու տրամաբանությունից բացի, գործող նախագահի թեկնածուն ակնհայտորեն առավելություններ ունի նաև մասնագիտական տեսանկյունից. Արա Մինասյանն այս ոլորտի ամենահարգված անձնավորություններից մեկն է, որի գլխավորած բժշկական կենտրոնը ևս, շնորհիվ ղեկավարի, բավական մեծ հեղինակություն է վայելում: Ասում են, թե Արա Միխայլիչի շնորհիվ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, ի տարբերություն հանրապետության մյուս` մինչև ուղնուծուծը կոռուպցիայի մեջ թաղված հիվանդանոցների, կաշառակերության տարածման առումով ամենաստորին հորիզոնականներում է: Այդ ամենով հանդերձ հարկ է շեշտել, որ դա դեռ ոչինչ չի նշանակում և անհնար է ասել, թե ինչպիսի ռեկտոր կարող է դառնալ Մինասյանը, քանի որ մեծ հարց է, որ որևէ մեկը կկարողանա որևէ բան անել տարիներ շարունակ միանգամայն այլ բարքերով գործող բուհում:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Ըստ «The Sun»-ի, 2011թ. մայիսի կեսերին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը պաշտոնական այցով մեկնելու է Իռլանդիա:
Եթե այդ այցը տեղի ունենա, ապա Եղիսաբեթը կդառնա առաջին բրիտանական միապետը, ով վերջին հարյուր տարիների ընթացքում այցելել է Իռլանդիա:
Միապետերից վերջինը, որ 1911թ.-ին Իռլանդիա է այցելել` թագուհու պապիկն է` Գեորգ V-րդը:
Թերթի տեղեկություններով, թագուհին անհամբեր սպասում է այդ ուղևորությանը, քանի որ նրան միշտ անհանգստացրել են հարևանի հետ լարված հարաբերությունները:
Իռլանդիայի Հանրապետությունը դուրս է եկել Միացյալ Թագավորության կազմից 1921թ.-ին` անկախության համար մղված պատերազմից հետո: Դրանից հետո ոչ մի բրիտանացի միապետ չի այցելել անկախացած Իռլանդիա:
Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները ծայրահեղ լարված էին հիմնականում Հյուսիսային Իռլանդիայի պատճառով, քանի որ այդ երկիրը դեռևս Միացյալ Թագավորության տիրապետության տակ է:
Զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ հայտարարելով, նորանոր հյուրանոցներ կառուցելով հանդերձ, արդեն որերորդ տարին մայրաքաղաքի ուրույն ոճ ունեցող հյուրանոցներից մեկը`«Դվին»-ը, անտերության է մատնված:
Ասում են, «Դվինի» սեփականատերը Իոսիֆ Կոբզոնն է: Հայաստանի կառավարությունը 2004թ. ընդունած իր որոշումներից մեկով «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցրել էր «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ին։ Այսօրվա նիստում կառավարությունը սահմանել է ընկերության ներդրումների չափերը և ժամանակացույցը, ըստ որի` համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարվելու է մինչև 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, այդ թվում` 2011-ին` 2.6 մլն, 2012-ին` 7 մլն, 2013-ին` 4 մլն ԱՄՆ դոլարի չափով:
Երբ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացնում էր հիշյալ որոշումը, վարչապետը տեղից ասաց. «Հստակ երաշխիքներ լինեն, որ կանեն»: Կարծես ուզենար ասել. «Ախր գոնե էս անգամ մի բան անեն»:
Կազդի՞ կառավարության այս որոշումը սեփականատերերի վրա, դժվար է ասել: Եթե դարձյալ սայլը տեղից չշարժվի, սնահավատներն իրավունք կունենան պնդելու, որ նախկին սեփականատիրոջ`Վանիկի անեծքն է պատճառը: Տարիներ առաջ «Դվին» հյուրանոցային համալիրը նախ խլեցին Վանիկից, հետո էլ`սպանեցին նրան… Ու մինչ օրս «Դվին» հյուրանոցը «ոչ ինձ-ոչ քեզ» վիճակում է:
Լ.Կ.
Այսօր հոգեբույժ Հարություն Մինասյանը մի շատ հետաքրքիր բացահայտում արեց. ըստ նրա` ինչպես աղանդների ճիրաններում հայտնված մարդն է հակված հոգեկան խանգարման, եթե չի կարողանում հարմարվել նույն տեղում, այդպես էլ` կուսակցությունից կուսակցություն անցնողը. «Ես ծանոթ չեմ աղանդի այնպիսի տեսակի, որը մարդուն դրդի ինքնասպանության: Ոչ թե աղանդներն են պատճառ դառնում հոգեկան հիվանդության, այլ տվյալ մարդը շեղում ունի դեպի աղանդը. նույնը կարելի է ասել կուսակցությունների մասին, երբ մարդը մի կուսակցությունից մյուսն է անցնում»:
Լրացնենք նրան. երկուսն էլ ողջ կյանքում մնում են չբավարարված` միայն մեկ տարբերությամբ. առաջինի դեպքում մարդը հոգեկան սովի զգացում ունի, երկրորդ դեպքում` ֆինանսական։ Բայց միևնույն է, ինչպես հոգեբանն է փաստում, երկուսն էլ շեղում են համարվում։
Հոգեբույժ Մինասյանի կարծիքով, Հայաստանում հոգեկան հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը սոցիալական պայմաններն են, որոնք հաճախ հասցնում են լուրջ խանգարումների։ Հոգեկան շեղումը նաև համարվում է ժառանգաբար փոխանցվող։
Այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված է 44 հազար 400 հոգեկան հիվանդ: Մեր հարցին, թե Հայաստանում տարեկան քանի հոգեկան հիվանդ է մահանում հոգեբուժարաններում, Հարություն Մինասյանը շատ հետաքրքիր պատասխան տվեց. «Ըստ էության, հոգեկան հիվանդությունները մահվան պատճառ չեն կարող լինել, որովհետև այդ հիվանդությունները ենթակա են բուժման կամ գոնե դրանց թեթևացման: Այլ բան է, եթե խոսենք ինքնասպանությունների մասին, քանի որ հոգեկան շեղում ունեցողների մեծ մասը դիմում է այդ քայլին»:
Նկատենք, որ հոգեկան հիվանդությունները չեն բուժվում, համաձայնենք հոգեբույժի հետ` ընդամենը հիվանդի վիճակը թեթևացվում է, իսկ հոգեբուժարանում մարդիկ մահանում են ոչ թե բուն հիվանդությունից, այլ տարբեր պատճառներով: Բայց սա ուրիշ խոսակցության թեմա է։
Ինչևէ, բժիշկն ավելի շատ հակված էր խոսելու ինքնասպանությունների մասին, քանի որ այսօր դա մտահոգիչ խնդիր է։ Ըստ պաշտոնական տվյալների, Հայստանում 2010 թվականին 600 ինքնասպանության դեպք է գրանցվել` մեծ մասը մահվան ելքով: Այսինքն, ամեն օր մեր հանրապետությունում 2 ինքնասպանության դեպք է գրանցվում:
Մեծ մասամբ այդ ծայրահեղ քայլին են դիմում երիտասարդ մարդիկ, հիմնականում` 16-40 տարեկան:
Հոգեբույժը բացառեց բանակի` որպես բռնաճնշիչ գործոնի դերը ինքնասպանությունների հարցում` «պարզապես բանակում ծառայողներն ամենախոցելի տարիքում են գտնվում»:
Այսօր հանրապետությունում հոգեբուժական 2000 մահճակալ կա, որն, իհարկե, չնչին է 45 հազար հոգեկան հիվանդների պարագայում:
Հոգեբույժը չմոռացավ նաև հեռուստատեսությունների դերն ու ազդեցությունը` հատկապես մարտաֆիլմերը և սարսափ ֆիլմերը «լուրջ հոգեկան տրավմայի կարող են հանգեցնել»:
Դպրոցներում ընթացող բարեփոխումները, մեղմ ասած, ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանեցին։ Մի շարք փոփոխություններ բացասական ազդեցություն ունեցան կրթության որակի, աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերության, ուսուցչի հեղինակության և այլ հարցերի վրա. Մասնավորապես` ըստ աշակերտների թվի ֆինանսավորվող դպրոցներում, հատկապես մարզերում ու փոքր քաղաքներում, ուսուցչին կախման մեջ են դրել աշակերտից և նրա ծնողից: Աշակերտը չի ենթարկվում` վստահ, որ իր գոյությամբ է դասարանը պահպանվում, իսկ ծնողը սպառնում է, թե ցածր գնահատականի դեպքում երեխային կտեղափոխի այլ դպրոց։ Սրանք հարցեր են, որոնց առավել մանրամասն կանդրադառնանք հետագայում։
Իսկ այսօր ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ներկայացրեց մեկ այլ նորամուծություն, որը նախորդներին ոչնչով չի զիջում իր հեղհեղուկությամբ։
Առաջին անգամ Հայաստանում դպրոցների տնօրենները կհանձնեն հավաստագրման քննություններ: Այդ քննություններից առաջինը կանցկացվի փետրվարի 18-ին` Երևանի թիվ 114 դպրոցում: «Հավաստագիր տալով` նախարարությունը պատասխանատվություն է վերցնում տնօրենի գործունեության որակի համար: Մենք տալիս ենք հավաստագիր, երաշխավորում, որ նա կարող է լինել տնօրեն: Հատուկ ուշադրություն է դարձվելու տնօրենի բարոյական կերպարին, որը ծանր բան է»,- ասաց փոխնախարարը: Հենց այսպես` ծանր բան է… Փոխնախարարի ասածից նաև մութ է մնում` խոսքը բարոյականությա՞ն հավաստագրի մասին է, թե այլ արժեքներ են հարկավոր տնօրեն լինելու համար։
Քննակարգը բաղկացած կլինի երկու փուլից` գրավոր և բանավոր: Առաջին գրավոր քննությունից 90 և ավելի միավոր հավաքած թեկնածուները կմասնակցեն հինգ հարցից բաղկացած բանավոր քննությանը: Յուրաքանչյուր օր քննություն կհանձնի մինչև 20 տնօրեն: Մանուկ Մկրտչյանը նշեց, որ մինչ օրս ստացել են քննությանը մասնակցելու ցանկություն հայտնողների մոտ 300 հայտ: Ընդ որում, դպրոցների տնօրենները կարող են քննությանը մասնակցել մեկ տարվա ընթացքում` ըստ իրենց ցանկության: Մասնակիցներին ըստ օրերի կբաշխեն համակարգչային ծրագրի օգնությամբ:
Նախարարը նախապես ապահովագրեց իրեն`մեր Հայաստանում ցանկացած նոր բան որոշակի բողոքի ալիք է բարձրացնում: Իսկ այդ բողոքները հիմնավոր պատճառ ունե՞ն` հարցին պատասխանեց. «Հարցաշարերը դեռ կճշգրտվեն, կկատարելագործվեն: Կազմման ընթացքում նրանք հայտնի ու հասանելի են եղել: Մշակվել են, խմբագրվել, ու ճշգրտված տարբերակն էլ բոլորին հասանելի է եղել»:
Նախատեսված է նաև ուսուցիչների ատեստավորում, և յուրաքանչյուր դպրոցի ուսուցչական կազմի առնվազն 20 տոկոսը պետք է ամեն տարի ատեստավորում անցնի: «Առաջինը պարզ ատեստավորումն է, որն անհրաժեշտ է դպրոցում դասավանդելու իրավունք ստանալու համար, երկրորդը տարակարգեր ստանալու ատեստավորման փուլն է, որը կամավոր է: Տարբեր տարակարգերի համար հավելավճարներ են նախատեսված: Կրթական հաստատությունն ինքն է որոշում, թե որտեղ պետք է անցնի վերապատրաստումը»,- տեղեկացրեց Մկրտչյանը:
ՀՎ. Մենք փորձեցինք կապվել թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի հետ` տեղեկանալու, թե նա պատրա՞ստ է ատեստավորմանը, և ինչո՞վ է պայմանավորված առաջինն իրեն վերապահված պատիվը, սակայն տիկին Կոստանյանը հիվանդանոցում էր և չկարողացավ պատասխանել մեր հարցերին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.