23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Շատ բան կա, որ կարող էի ժամանակին իմանալ, բայց բաց եմ թողել: Այսօր կարող էի խոսել երեք օտար լեզուներով, չեմ խոսում: Տարբեր իրադրություններում` Եվրոպայի, միջազգային պատվիրակություններում արդեն մենք նեղություն ունենք, որ մեր պատգամավորները չգիտեն շատ օտար լեզուներ: Օրինակ, մեր պատվիրակության անդամները միշտ պատմում են, օրինակ, Ադրբեջանի պատգամավորները գալիս են` երկու-երեք լեզու գիտեն, իրանք ուղղակի նախապատրաստվում են: Հիմա մենք 2012թ. պառլամենտական ընտրությունների ժամանակ նախապատրաստում ենք նման երիտասարդ կադրեր, ովքեր որ երկու-երեք լեզու գիտեն, որ մենք միջազգային կառույցներում կարողանանք ներկայացնել Հայաստանը, մեր երկիրը»,- այսօր Ազգային ժողովում աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասաց խորհրդարանի խոսնակը:
Ուղիղ մեկ տարի առաջ, դեռ մի քիչ էլ ավելի` 2009 թ. դեկտեմբերի վերջին կայացած ասուլիսում Հովիկ Աբրահամյանը հնչեցրել էր իր հռչակավոր միտքը. «Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ: Այնքան մարդիկ կան, որ պատահական կարող են դառնալ քաղաքական գործիչ, բայց չկա մի մարդ, որ պատահական դառնա գործարար»: Ինչպես երևում է, ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավորները որոշ առումով բարենպաստ ազդեցություն են գործել Հովիկ Արգամիչի վրա: ԱԺ խոսնակը խորհրդարանական պատվիրակություններով էլ է սիրում շրջագայել տարբեր երկրներ, հանդիպել այդ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների հետ: Հենց այդ հանդիպումների ժամանակ էլ, հավանաբար, Արգամիչը հայտնաբերել է, որ Հայաստանի քաղաքական գործիչն այլ հասկացություն է, քաղաքակիրթ երկրների քաղաքական գործիչը` միանգամայն այլ:
Եվ փաստորեն, ՀՀ ԱԺ նախագահի խոսքից կարելի է դատել, որ անգամ ադրբեջանցիք են մերոնց թասիբի գցել և, փաստորեն, ոչ միայն տնտեսական զարգացման ցուցանիշներով, այլև օրենսդիր մարմնի որակով Իլհամ Ալիևի ղեկավարած պետությունն առաջ է անցել մեզանից: Ժամանակին կրթությանը մեծ տեղ էր տալիս Ադրբեջանի ամենամեծ քաղաքական գործիչներից մեկը` Հեյդար Ալիևը. Նրա ֆինանսավորմամբ և հովանավորությամբ մեծ թվով ադրբեջանցի երիտասարդներ բարձրագույն կրթություն էին ստանում խորհրդային պետության առաջատար բուհերում և, վերադառնալով հայրենիք, փաստորեն, հասան այն բանին, որ այս երկիրն անգամ իր կրթական որակով առաջ անցնի մեզանից: Ի դեպ, մեր հարևան մյուս պետությունը`Վրաստանը, ևս այս առումով միանգամայն օրինակելի է. Սահակաշվիլու ղեկավարած երկրի խորհրդարանը նույնպես անհնար է որևէ առումով համեմատել ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի հետ. այնտեղ ևս հիմնականում երիտասարդ, մի քանի լեզու տիրապետող կադրեր են:
Իհարկե, լավ է, որ ՀՀ ԱԺ նախագահը երեխաներին նման բաներ է հորդորում, նրանց մղում լավ սովորելու, լեզուների տիրապետելու, ինչը հույս է ներշնչում, թե հաջորդ գումարման խորհրդարանում շեշտը դրվելու է միանգամայն այլ որակի ազգընտիրների վրա: Սակայն դատելով նախընտրական գործընթացներից, տեսնելով. թե կուլիսներում ինչ կարգի գործարքներ են կնքվում, և ինչպես է այս կամ այն անձնավորությունը հենց այսօրվանից հաշվում, թե ինչքան գումար է հարկավոր նախատեսել` 2012-ին մանդատ ձեռք գցելու համար, դժվար է պատկերացնել, թե Հովիկ Արգամիչի` կյանքի փորձով հասկացած ճշմարտությունը կարող է մեկ տարի հետո կյանքի կոչվել: Բայց գոնե լավն այն է, որ ի վերջո գոնե Հայաստանի խորհրդարանի խոսնակը հասկացել է, որ քաղաքական գործիչ լինելու համար «շատ խելքը» պետք է գալիս… գոնե դրսում, գոնե ուրիշների մոտ խայտառակ չլինելու համար…
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Քիչ առաջ տեղեկացանք, որ Մշակութային արժեքների պահպանման գործակալությանը կից փորձագիտական կենտրոնն ավարտել է օրեր առաջ մաքսանենգության ճանապարհով հայտնաբերված շուրջ երկդարյա պատմություն ունեցող մատենագրերի ու արծաթյա իրերի փորձագիտական հետազոտությունը:
Փորձագիտական բաժնի պատասխանատու Տիգրանուհի Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չորս մատենագրերից երեքի արդյունքներն արդեն հայտնի են: Մատենագրերից երկուսը տպագիր են, մեկը` ձեռագիր: Ձեռագիրն ավելի արժեքավոր է և մանրամասն հետազոտություն է պահանջում:
«Վենետիկի Սուրբ Ղազար կղզում և Կոստանդնուպոլսում հրատարակված աղոթագրքերը, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մատենագիրքն այնքան էլ արժեքավոր չեն, քանի որ դրանցից մեծ տպաքանակ կա. Նարեկացին 1851 թվականի հրատարակություն է, գնահատվել է 200 հազար դրամ, Պոլսում 1866-ին լույս տեսած Սաղմոսարանը` 130 հազար, իսկ Վենետիկյան Սաղմոսարանը` 150 հազար դրամ: Իսկ մնացած արծաթյա իրերից և ճարմանդներից յուրաքանչյուրի արժեքը չի հատում 40 հազար դրամը: Այդ զարդերը սովորական եվրոպական արտադրության զարդեր են և մշակութային արժեք չեն ներկայացնում»,- ասաց Տիգրանուհի Մկրտչյանը:
Մենք փորձեցինք ճշտել, թե հայտնաբերված սաղմոսագրքերը որևէ վայրում` թանգարաններում կամ գրադարաներում հաշվառված են եղել, թե ընտանեկան արժեքներ են, փորձագիտական բաժնի պատսխանատուն ասաց, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում: «ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ը դիմել է մեզ, որպեսզի ընդամենը պարզենք այդ իրերի արժեքը, մենք իրավասու չենք պարզել դրանց հաշվառման տվյալները»,- ասաց Տիգրանուհի Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ պատմական արժեք ներկայացնող այս բոլոր իրերը, մաքսային հսկողությունից թաքցնելով, փորձել էր ներմուծել ՀՀ քաղաքացի Արտակ Բալոյանը: Նա հանրապետություն էր մուտք գործել Բավրայի մաքսակետով` Թուրքիայից ժամանած երթուղային ավտոբուսով: Ա. Բալոյանը ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցներին ասել էր, որ այդ ապրանքներն իրեն փոխանցել է մայրը` Հայաստան տեղափոխելու նպատակով, սակայն սահմանը հատելիս Բալոյանը «մոռացել է, որ դրանք իր ճամպրուկում են» և չի հայտարարագրել:
Շուշան Գալստյան
2010 թ. նախօրեին հանրահայտ ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բեյոնսեն և երգիչ Աշերին ելույթ են ունեցել Սենտ Բարտս կղզում կազմակերպված երեկույթին:
Ըստ լրատվամիջոցների, այդ երեկույթը կազմակերպել էր Մուամար Քադաֆիի որդի Հանիբալը, որը Բեյոնսեին մոտ մեկ միլիոն դոլար է վճարել 5 երգ կատարելու համար:
Այս տարվա մարտի 2-ին երգչուհու ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ ելույթի համար ստացած գումարը Բեյոնսեն տրամադրել է բարեգործությանը այն բանից հետո, երբ պարզել է, որ խնջույքի կազմակերպիչը Քադաֆիի ընտանիքն է:
Բեյոնսեի մենեջերը պարզաբանել է, որ մոտ մեկ տարի առաջ երգչուհին գումարի մի մասը փոխանցել է Հաիթիի ավերիչ երկրաշարժից տուժածների հիմնադրամին:
Հիմնադրամից հաստատել են, որ երգչուհին իսկապես գումար է փոխանցել աղետից մեկ շաբաթ հետո:
Միացյալ Թագավորության ազգային պատմության թանգարանում նոր ցուցանմուշ կցուցադրվի` աշխարհի ամենախոշոր դեղին ադամանդը: Վառ դեղին ադամանդը տանձաձև է, քաշը` 22 գրամ, մեծությունը` 110 կարատ:
Այս շատ հազվագյուտ ադամանդն ստացել է Cora Sun-Drop անունը և իր վառ գույնն ածխածնային բյուրեղյա կառուցվածքում առկա ազոտի շնորհիվ է:
Ցուցահանդեսն այս եզակի ցուցանմուշն այցելուների ուշադրությանը կարժանացնի 6 ամիս:
Ամեն օր «էրեբունի» հիվանդանոցի դիմացից ես գնում եմ մամուլի շենք, ու տաքսու վարորդներն ինձանից մի անգամ քիչ վարձավճար են պահանջում, մի անգամ` շատ, սկսած 500 դրամից մինչև 800:
Ինձ շատ հետաքրքրեց, թե դա ինչ հանելուկ է, ու փորձեցի պարզել` պատճառը հաշվիչներն են, թե վարորդները. քանի որ, օրինակ, «Բռավո+» տաքսի ծառայության երկու տարբեր մեքենաներ նույն ճանապարհը անցնելու համար տարբեր չափի վարձավճար պահանջեցին: Որ երևանյան տաքսի ծառայությունները նորանոր մեթոդներ են հնարում հավելյալ գումար աշխատելու համար, նորություն չէ, սակայն խոսքն այս դեպքում տաքսիների հաշվիչ սարքերի մասին է: Վարորդներն իրենք էլ են խոստովանում, որ տերերը հաշվիչների հետ ինչ-որ բան են անում, բայց դե`իրենց ինչ, իրենք` վարորդներն են թուքումուր ուտում, տերերը հո չեն շփվում ուղևորի հետ:
Շարունակությունն ավելի հետաքրքիր է: Փորձեցինք ճշտել, թե ով է վերահսկում տաքսիների աշխատանքի թափանցիկությունը, կամ` ով է ոլորտը կանոնակարգում: Նախ` կապի և տրանսպորտի նախարարությունից պատասխանեցին, որ իրենք կապ չունեն, իրենք միայն արտոնագիր են տալիս, իսկ այդ հարցերով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը: Այստեղից էլ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն մատնացույց արեցին, որին էլ վերապահված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր չափիչ սարքերի, դրանց թվում` տաքսիների հաշվիչների պետական չափագիտական վերահսկողությունը:
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նշված կենտրոնից, սակայն մեզ ասացին, որ իրենք զբաղվում են միայն հաշվիչների ստուգաչափմամբ: Այսինքն, մինչև գործարկումը հաշվիչը ստուգվում է և, տեխնիկական համապատասխանության դեպքում, ուղարկվում շահագործման: Ստուգաչափման պարբերականությունը, ըստ օրենքի, սահմանում է իրականացնող մարմինը: Տաքսիների հաշվիչների համար «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն սահմանել է մեկ տարի ժամկետ:
Նաև վստահեցրին, որ Հայաստանում գործող տաքսիների գերակշիռ մասի հաշվիչները ստուգաչափված են:
Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունն սկսեց տաքսիների արտոնագրման գործընթաց, որով սահմանվեցին տաքսիների գործունեության որոշակի չափորոշիչներ:
Պետությունը դեղին համարանիշներ պարտադրեց տաքսի ծառայություններին, այսինքն` պահանջեց մտնել հարկային դաշտ:
Ստացվում է, որ պետության գրպանը մտնել չի կարելի, բայց քաղաքացու գրպանը` կարելի է:
Պարզ է արդեն, որ պետությունը չի վերահսկում հաշվիչների աշխատանքը: Տարեկան մեկ անգամ ստուգվող հաշվիչը (այն էլ գերակշիռ մասը, ոչ թե բոլորը) չի կարող կոռուպցիոն ռիսկեր չպարունակել: Դրա հետևանքով տուժողը ուղևորն է, որի բողոքը հասցեատեր չունի: Ու օրենքում առկա հերթական բացթողման դիմաց քաղաքացին անպաշտպան է ու խաբված:
Ռուզան Ավոյան
Lenta.ru-ի հաղորդմամբ, ռուսական Forbes-ը հրապարակել է առևտրային անշարժ գույքից առավել մեծ եկամուտներ ստացող ռուսաստանցի գործարարների ցուցակը:
Գործարարների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Կրոկուս» ընկերության ղեկավար Արաս Աղալարովը: Աղալարովի որդին, որն ակտիվորեն մասնակցում է հոր բիզնես գործերին, ամուսնացած է Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ։ Առաջին տեղը զբաղեցրած գործարարի միայն անշարժ գույքից ստացած տարեկան եկամուտը գնահատվում է 550 մլն դոլար։
Երկրորդ տեղում են հայտնվել բիզնես գործընկերներ Զարախ Իլիևը և Գոդ Նիսանովը: Նրանց են պատկանում Մոսկվայի մի քանի առևտրի կենտրոններ, «Ուկրաինա» և «Սլավյանսկայա» հյուրանոցները և այլն։ Այս երկուսի եկամուտը կազմում է 520 մլն դոլար:
«Տաշիր» հոլդինգի տնօրեն Սամվել Կարապետյանը ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը Մոսկվայի, Յարոսլավլի, Բելգորոդի, Իվանովոյի, Կալուգայի, Սոչիի և Յալթայի իր անշարժ գույքից ստացած 410 մլն դոլար եկամուտով։ «Տաշիրին» են պատկանում մի քանի առևտրի կենտրոններ, որոնց թվում է «Ռիո» ցանցը: 2010-ին «Տաշիր» հոլդինգի հասույթը կազմել է 1,7 մլրդ դոլար։
Ըստ Forbes-ի 2010 թ. հրապարակած վարկանիշային աղյուսակի, առաջատարը «ИКЕА Мос» ընկերությունն էր, որի եկամուտը գնահատվել էր 890 մլն դոլար:
Այսօր լուսաբացին Արաբկիր վարչական շրջանի Բանջարանոցային փողոցում գտնվող իր աղջկա ամուսնուն պատկանող ավտոտնակում հայտնաբերվել է 83 -ամյա Ղուկաս Թամամյանի դին: Մեզ հասած տեղեկություններով Թամամյանն ինքնասպան է կախվելու միջոցով: Հանգուցյալը, որ իր աղջկա հարևանությամբ ապրում էր նույն շենքում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հայրն է, որին օրերս պաշտոնանկ են արել:
Քիչ առաջ Ղուկաս Թամամյանի դին տեղափոխվեց Առողջապահության նախարարության Հանրապետական դատա — բժշկական գիտագործնական կենտրոն: Նշանակվել է դիակի դատափորձաքննություն, ինչից հետո կհրապարակվեն մահվան հանգամանքները: Հիշեցնենք, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 26-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին և Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու և կադրերի ռեզերվ տեղափոխելու մասին:
Այս ազատման հիմքում ընկած է Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը, խոսքը 150 հազար դոլարի կաշառքի և Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա սպանության մի գործ բարդելու մասին է, որը բավականին երկար ժամանակ ու խիստ ծածուկ քննվում էր ՀՔԾ — ում: Գործում առկա են մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի և ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի անունները։
Այսօր առավոտյան Փարիզում գտնվող իր առանձնատանը մահացել է ֆրանսիացի հայտնի դերասանուհի 80-ամյա Աննի Ժերարդոն: Այս մասին գրում է « 20 minutes» թերթը:
Վերջին տարիներին դերասանուհին գրեթե լիովին կորցրել էր հիշողությունը և տառապում էր Ալցհեյմերի հիվանդությունից: Իր կարիերայի ընթացքում, որը սկսվել է 50-ականներին
, Ժերարդոն խաղացել է տասնյակ հայտնի կինոնկարներում: Դերասանուհին արժանացել է ֆրանսիական « Սեզար», ինչպես նաև Կաննի և Վենետիկի կինոփառատոնների մրցանակներին:
Աննի Ժերարդոյի ամենահայտնի կինոնկարներն են « Ռոկոն և նրա եղբայրները», «Մահանալ սիրուց», « Դաշնակահարուհին» և այլն:
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցավ Օսկարի 83-րդ մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է «Կոդակե թատրոնում»: Արարողությունը վարել են դերասաններ Ջեյմս Ֆրանկոն և Էնն Հեթվեյը:
«Կոդակից» հեռարձակումն իրականացրել է ABC հեռուստաընկերությունը, որի տվյալներով արարողությունը դիտել է մի քանի հարյուր միլիոն հեռուստադիտող տարբեր երկրներից։ Արարողությունը լուսաբանելու համար արտոնվել է մոտ 704 լրատվամիջոց:
Տարվա լավագույն
ֆիլմ ճանաչվեց բրիտանական «Թագավորը խոսում է» պատմական դրաման, որը պատմում է Անգլիայի թագավոր Գեորգ VI-ի մասին: Ֆիլմի ռեժիսոր Թոմ Հուփերը տարվա լավագույն ռեժիսոր ճանաչվեց, իսկ Գեորգիին մարմնավորած Քոլին Ֆերթը «Օսկար»-ի արժանացավ տղամարդու լավագույն դերակատարման համար, իսկ Դեյվիդ Սիդլերը բաղձալի պարգևն ստացավ լավագույն օրիգինալ սցենարի համար: Մեծ աղմուկ հանած «Սկիզբ» կինոնկարը նույնպես «Օսկար»-ի արժանացավ հատուկ էֆեկտներ, ձայնային մոնտաժի որակ, ձայնային էֆեկտներ, կինեմատոգրաֆիայում ունեցած նվաճումներ անվանակարգերում:
Լավագույն մոնտաժի, լավագույն երաժշտության և լավագույն ադապտացված սցենարի համար մրցանակն ստացավ «Սոցիալական ցանց» կինոնկարը: Լավագույն կնոջ դեր անվանակարգում հաղթեց Նատալի Փորթմանը` «Սև կարապ» ֆիլմի համար: Լավագույն մուլտֆիլմ անվանակարգին արժանացավ «Խաղալիքների պատմություն 3» մուլտֆիլմը:
Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր անվանակարգում հաղթեց Մելիսա Լեոնը, իսկ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար նախատեսված «Օսկար»-ը ստացավ Քրիսթիան Բեյլին: «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմը հաղթեց լավագույն գեղարվեսատական ձևավորման և դեկորացիայի որակի համար: Այս ֆիլմը հաղթեց նաև հագուստի լավագույն դիզայն անվանակարգում: Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթեց «Ներքին գործ» կինոնկարը:
Հենց Գյումրի ես մտնում, առաջինը, որ աչքի է զարնում` լքված, ամայի մի տարածք է`աղբանոց հիշեցնող: Սակայն` միայն առաջին հայացքից: Իրականում դա Հայաստանի կառավարության, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի կառավարության, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի կառավարության Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հիմնած Գյումրիի հռչակավոր տեխնոպարկն է:
Որ սա հենց տեխնոպարկն է
, գլխի ընկնելու համար մեծ ջանք պետք չէ. անցող-դարձողին դրա մասին ազդարարում է մեծ վահանակը: Ճիշտ է, Ներսես Երիցյանն ավելի շուտ զրկվեց Էկոնոմիկայի նախարարի աթոռից, քան տեխնոպարկի գաղափարն իրականություն կդառնար, սակայն, ինչպես երևում է` «իդեոլոգի» հեռանալը բարերար ներգործություն է ունեցել «իդեայի» վրա: «Գյումրիի տեխնոպարկ» անվանումը կրող կազմակերպության տնօրեն Գուրգեն Պարոնյանն օրեր առաջ լրագրողներին ասել էր, թե իրենք պատրաստվում են Գյումրիում ինքնաթիռներ նախագծել: Այդ նպատակով Պարոնյանի հրավերով Գյումրի էին ժամանել «Միկա Պրոգրեսինգ» ընկերության մասնագետները` գյումրեցիների ավիաշինարարական կարողություններին ծանոթանալու նպատակով:
Արդեն իսկ «Հայկական Դավոս» հռչակված «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ այս ծրագրից, քանի որ տեխնոպարկը Էկոնոմիկայի նախարարության ծրագրերից է:
— Պարո´ն նախարար, մենք իրո՞ք ինքնաթիռաշինության ծրագիր ունենք Գյումրիի տեխնոպարկում:
— Ճիշտ կլինի` տեխնոպարկի ղեկավարությունից ճշտեք:
— Այսինքն, հնարավոր է, որ կե՞ղծ տեղեկատվություն էր:
— Ամեն ինչ հնարավոր է, պետք է ճշտել, իմանալ:
— Այսինքն, Դուք տեղյակ չե՞ք:
— Ես դեռ ժամանակ ու առիթ չեմ ունեցել, որպեսզի ինքս ճշտեմ, ունեմ էն ինֆորմացիան, ինչ որ կա մամուլում:
— Այսինքն, կարող է տեխնոպարկի ղեկավարությունն իր նախաձեռնությամբ նման ծրագիր ունենա, հետո նոր ներկայացնի Էկոնոմիկայի նախարարին, այո՞:
— Իհարկե´, նրանք ծրագրեր են մշակում և ներկայացնում մեր հավանությանը. այնպես չի, որ անպայման մենք պետք է պարտադրենք կամ չպարտադրենք:
— Ուղղակի նման հզոր ծրագիրն առանց պետության միջամտության մի տեսակ դժվար էր պատկերացնել:
— Հզոր է, թե հզոր չի, ես դեռ չգիտեմ, ինձ կներկայացնեն, կծանոթանամ ծրագրին և էն ժամանակ Ձեզ կասեմ դրա մասին: Ծավալները, մասշտաբները, բովանդակությունը…
— Դե, ինքնաթիռաշինությունը, թեկուզև նախագծումը, ըստ էության հսկա ծրագիր կարող է լինել. եթե ստացվի, իհարկե:
— Գիտե՞ք ինչ, պետք է մի հատ նայել, ես դեռևս հնարավորություն չեմ ունեցել ծրագրի մանրամասներին ծանոթանալու, կծանոթանամ, մենք ձեզ հետ միասին կքննարկենք, կորոշենք, թե ինչքանով է դա հզոր և իրատեսական:
Նախարարի հետ այս կարճատև զրույցը, ի դեպ, անցավ շատ ուրախ մթնոլորտում: Հենց լսեց «ինքնաթիռ» բառը` նրա աչքերը սկսեցին պսպղալ, ժպիտը դեմքից չիջավ մինչև վերջ:
Իսկապես հետաքրքիր կլինի հանկարծ տեղեկանալ, որ իրոք Հայաստանում սկսել են ինքնաթիռներ նախագծել և արտադրել` առանց Էկոնոմիկայի նախարարության իմացության, և այդ ամենը հաջողվել է մի երկրում, որտեղ նույնիսկ «Երազ» ավտոմեքենայի արտադրությունը երազ դարձավ:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.