23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվեց և ավարտվեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի՝ հերքման իրավունքի պահանջով քաղաքացիական հայցն ընդդեմ «Կենտրոն» հեռուստաընկերության դատավարությունը ։
Դատավճիռը կհրապարակվի մարտի 18-ին:
Խոսքը դեռևս նախորդ տարվա օգոստոսի 29-ին հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարի ժամանակ հրապարակված տեղեկատվության մասին է` առ այն, որ Մհեր Ենոքյանը 1996 թ. սպանել էր համակուրսեցուն` Իոսիֆ Աղաջանովին, ապա վերջինիս դին բաժանել 17 մասի։ Օրենքով սահմանված կարգով, սեպտեմբերի 17–ին, Մհեր Ենոքյանը սխալ տեղեկատվությունը հերքելու պահանջով դիմել էր հեռուստաընկերություն։
Հիշեցնենք, որ «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հերքումը հրապարակվում է առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Իսկ նույն հոդվածի 2-րդ կետով` անճշտություն տարածած ԶԼՄ-ն, հերքման պահանջը ստանալուց հետո, մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է տեղեկացնել հերքման եղանակի, օրվա ու ժամի մասին։
Սակայն բոլոր ժամկետները լրանալուց և «Կենտրոն» հեռուստաընկերությունից որևէ պատասխան չստանալուց հետո` նոյեմբերին Մհեր Ենոքյանը քաղաքացիական հայցով դիմել էր դատարան` հերքման իրավունքի պահանջով: Ի դեպ, դատը պարբերաբար հետաձգվում էր պատասխանող կողմի ներկայացուցչի բացակայության պատճառով: Այս անգամ ներկայացել էր հեռուստաընկերության լրատվական բաժնի լրագրող Արթուր Հակոբյանը: «Ո՞ր մարմինը կամ պաշտոնատար անձն է տրամադրել տեղեկատվություն, ըստ որի` իմ պաշտպանյալի կողմից 1996–ին համակուրսեցու դիակը բաժանվել է 17 մասի». «Կենտրոն» ՀԸ ներկայացուցչին հարցրեց Մհեր Ենոքյանի փաստաբան Վահագն Մանուկյանը։
Պատասխանողը նախ ասաց, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքն իրավունք է տալիս լրատվության միջոցին` չհրապարակել իր տեղեկատվության աղբյուրը, սակայն փաստաբանի` հարցի վերաձևակերպումից հետո լրագրողը նշեց, որ հաղորդումը պատրաստվում է ՀՀ դատախազության պատվերով, և որ հեռարձակվող նյութերը տրամադրում է հենց այդ մարմինը: Պատասխանող կողմը, «Կենտրոն» ՀԸ տնօրենի անունից, դատարան ներկայացրեց գրություն, ըստ որի` հեռուստաընկերությունն ընդունում է, որ տեղի է ունեցել անճշտություն, և 2010-ի նոյեմբերի 28-ին «Հետաքննություն» հաղորդաշարի շրջանակներում օգոստոսի 29-ին եթեր հեռարձակված անճշտությունը, թե Մհեր Ենոքյանը համակուրսեցու դին բաժանել է 17 մասի` հերքվել է։
Ենոքյանի փաստաբանը որպես ապացույց ներկայացրեց դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնք, ի դեպ, արձանագրված են նաև 1996-ի դատավճռում. «Այնտեղ որևէ խոսք չկա դիակի մասնատման մասին»,-հայտարարեց փաստաբան Վահագն Մանուկյանը` հիշեցնելով նաև youtube.com կայքում դեռևս պահպանվող նույն հաղորդման տեսագրության մասին, ինչին ի պատասխան` Արթուր Հակոբյանն ընդգծեց, որ հեռուստաընկերությունը համացանցում չի տեղադրում տեսագրությունները:
Հիշեցնենք, որ երկրորդ փախուստից հետո` 2010-ին Մհեր Ենոքյանին վերագրվել էին երկու և ավելի անձանց սպանություն կատարելու մեղադրանք, նաև` ավազակային հարձակում։ Այս ամենի մասին Ենոքյանն իմացել էր պատահաբար: Իր «Ես ողջ եմ, բայց վանդակի մեջ» հոդվածում նա գրում է. «Փաստերի ճնշման տակ դատարանն ընդունեց սխալը: «Մհեր Ենոքյանը երբևէ չի մեղադրվել իրեն վերագրված սպանությունների համար, ինչպես նաև երբևէ չի մեղադրվել որևիցե ավազակային հարձակման համար: Դատավճռում տեղի է ունեցել գրասխալ»:
Ինձ` Մհեր Ենոքյանիս, և ինձ հետ միասին նաև ազնիվ փաստաբաններին ու քաղաքացիներին մնում է միայն ասել` կեցցե՛ մեր «արդարադատությունը», որն իրեն մեկ տարի շարունակ կույր էր ձևացնում: Եվ միայն անդադար պահանջներից ու շատ կարևոր է` ԶԼՄ-ներում հարցը լուսաբանելուց հետո միայն, ՀՀ քաղաքացուն օդից վերցված սպանությունների մեջ մեղադրելն անվանվեց ուղղակի գրասխալ:
Զարհուրելի է, որ մեր դատարաններում քաղաքացուն այդպես հեշտ կարող են սպանությունների համար մեղադրել և հետո ասել` կներեք, պարզապես գրասխալ է տեղի ունեցել: Եվ սա այսօրվա դրությամբ` 2011 թվականին: Իսկ ի՞նչ է կատարվել 15 տարի առաջ, երբ ինձ մահապատժի դատապարտեցին…»:
Սևանա լճի ճանապարհամերձ հատվածում օբյեկտների շարք է: Դրանցից «Սեմոյի» օբյեկտը անհայտ դրդապատճառներով հայտնվել է որոշ մարդկանց ուշադրության կենտրոնում: Ըստ մեզ հասած տեղեկությունների, մոտ 2 ամիս առաջ այստեղ միջադեպ էր գրանցվել` հնչել էին կրակոցներ, սակայն գործը քննվեց գրեթե փակ գաղտնի և ընթացք չտրվեց: Այդ ժամանակ արդեն խոսակցություններ կային, որ միջադեպը կապված է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի կամ նրան ներկայացնող անձանց հետ: Վերջին մի քանի օրերին «Սեմոյի» օբյեկտի շուրջ կրկին կրքերը թեժացել են:
Նախագահի եղբոր անունից ներկայացող անձինք ասել են, որ օբյեկտը Սաշիկ Սարգսյանին դուր է եկել և պիտի նրան նվեր տրվի:
Սակայն Ծովագյուղի ողջ բնակչությունը մեկ մարդու նման ոտքի է կանգնել` պաշտպանելու իր համագյուղացու «թասիբը»: Համագյուղացիները նույնիսկ սպառնացել են փակել բոլոր ճանապարհները, և թույլ չտալ Ս. Սարգսյանին` ոտք դնել Ծովագյուղ տանող մայրուղին:
Թե ինչով կավարտվի այս պայքարը, ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ կողմը բավարարվի «նալոգներ» ստանալով, ինչի մասին ևս ակնարկ է եղել: Ճիշտ են ասում` ախորժակը ուտելիս է բացվում:
Agence France-Presse գործակալությունը տեղեկացրել է, որ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին պատկանող ինքնաթիռը, ըստ Հունաստանի պաշտպանության նախարարության հայտարարության, ուղևորվել է Եգիպտոս:
Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ ինքնաթիռը հատել է երկրի օդային սահմանը Կրետե կղզու շրջանում: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է գտնվում ինքնաթիռում: BBC News-ը տեղեկացնում է, որ ինքնաթիռը Տրիպոլիից Կահիրե է ուղևորվել, և սովորաբար այդ ինքնաթիռը միայն պաշտոնական անձանց է տեղափոխում: Սակայն օդաչուն այս ենթադրությունը չի հաստատել:
Մարտի 19-ին Լուսինը Երկրից ամենամոտ հեռավորության վրա կհայտնվի: Նման դիրքում մեր արբանյակը վերջին անգամ 1992 թվականին է եղել: Այդ դիրքը գիտնականնները կատակով «սուպերլուսին» են անվանել: Այսպիսով, արբանյակը Երկրից ընդամենը 356.5 հազար կմ հեռավորության վրա կհայտնվի: Բազմաթիվ գիտնականներ պնդում են, որ այս երևույթը, որին սպասել են 19 տարի, կհանգեցնի բազմաթիվ բնական աղետների:
Երկրի կլիման կարող է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվել. կուժեղանան հրաբուխների ակտիվությունը և երկրաշարժերի հաճախականությունը: Լուսնի մաքսիմալ մոտեցման փուլեր եղել են նաև 1955,1974,1992 և 2005 թվականներին: Հենց այդ տարիներին են օդերևութաբանները ծայրահեղ եղանակային պայմաններ արձանագրել, որոնց հետևանքով մի շարք խոշոր բնական աղետներ տեղի ունեցան:
Օրինակ` 2005-ին ցունամին Ինդոնեզիայում հազարավոր մարդկանց կյանք խլեց, իսկ 1974-ին «Թրեյսի» ցիկլոնը ոչնչացրեց ավստրալական Դարվին քաղաքը: Սակայն ռադիոաստղագիտության միջազգային կենտրոնի գիտնականներից մեկը` Փիթ Ուիլերը կարծում է, որ աշխարհի վերջին դեռ երկար ենք սպասելու: Ուիլերին համակարծիք է նաև ավստրալացի աստղագետ Դեյվիդ Ռենեկեն: Ըստ նրա, մարդիկ պարզապես սիրում են բնական աղետների համար «մեղադրել» երկնային մարմիններին:
Գիտնականների մեկ այլ խումբ կարծում է, որ Լուսնի մոտենալը հնարավորություն կընձեռի բազմաթիվ ուսումնասիրություններ կատարել: Այսպես, այս տարվա հունվարին պարզվեց, որ Լուսնի միջուկը Երկրի միջուկի նման հեղուկ է: NASA-ի գիտնականները դա կարողացել են պարզել նոր տեխնոլոգիաների միջոցով, որոնք թույլ են տալիս վերծանել ամերիկյան Apollo տիեզերական արշավախմբի կողմից 1971թ.-ին Լուսնի մակերեսին տեղակայված սեյսմիկ սենսորների ազդանշանները:
Հետազոտողների տվյալներով, Լուսնի խորքում գտնվում է 241 կմ շառավղով ամուր մետաղական գունդ` շրջապատված հեղուկ մետաղական հանգույցով, որի շառավիղը մոտ 330 կմ է:
Ի՞նչ է մարտի 8 կանանց համար: Մեզ հաճելի մի օր, նախևառաջ այն պատճառով, որ այդ օրը տղամարդիկ ջանում են ինչ-որ կերպ զարդարել մեր առօրյան, հիշում են մեր կանացի սկզբի մասին, նույնիսկ այլ կերպ են նայում մեզ, ավելի քնքուշ ասես… Միայն այն, որ ծաղիկներ են նվիրում ու օծանելիք….
Մենք արժանի ենք, որ մեզ հետ այդպես վարվեն 365 օրից յուրաքանչյուր:
Բայց ամեն դեպքում, այդ օրը կանայք անակնկալ են սպասւմ, գեղեցիկ խոսքեր, ուշադրություն: Եվ դա հրաշալի է: Քանի որ դա մեր օրն է, միայն մերը: Մենք` սիրո ծագման պատճառն ենք, մենք սրտի տակ ենք կրում այդ նույն սիրո պտուղը, հետո անհավանական տանջանքներով լույս աշխարհ ենք բերում այդ հրաշքը, օջախի պահապանն ենք, ի վերջո դառնում ենք ընտանիքի սյունը: Հաջողակ կանայք, չկայացած կանայք, երջանիկ ու դժբախտ կանայք, երիտասարդ ու հասուն կանայք, մայրեր ու տատիկներ, դուստրեր, ծայրահեղ աղքատ կանայք, շատ հարուստ կանայք, ամուսնացած ու բաժանված կայանք, սիրված ու չսիրված կանայք, բիզնեսմեն կանայք ու գիտնական, գրող ու արվեստաբան, հացթուխ ու գյուղացի կանայք, փողոցի առեւտրական կանայք, հալածված ու պաշտպանված կանայք, , հիմար ու խելացի կանայք, գեղեցիկ ու հպարտ կանայք, անվստահ ու թշվառ կանայք, համարձակ ու ընբոստ կանայք, հեզ ու խոնարհ կանայք, իմ երկրի բոլոր կանայք ու աղջիկներ, շնորհավոր Ձեր տոնը:
Եւ մի մոռացեք, որ այս օրը ի սկզբանե, ոչ թե գեղեցկության ու մայրության տոն է եղել այլ կանանց՝ իրենց իրավունքների համար պայքարելու օրը: Մի ենթարկվեք կյանքի թելադրած պայմաններին, մի թողեք որ ձեզ բռնանան ու իշխեն, եղեք ըմբոստ ու գիտակից, բայց միաժամանակ խոհեմ ու կանացի, քնքուշ ու բարի: Եվ փորձեք մնալ այդպիսին տարվա բոլոր օրերին:
«Արդեն 1,5 տարի է իմ և ընտանիքիս փաստաթղթերն ուղարկել եմ Հայաստան, բայց այդպես էլ ինձ քաղաքացիություն չեն տալիս: Իսկ Ռուսաստանում` երեք շաբաթվա ընթացքում ստացա: Երևի արժանի չեմ: Աշխարհի շատ երկրների քաղաքացիություն ունեմ, բայց իմ հարազատ երկրում չունեմ: Ամանորին նույնիսկ Չեչնիայի ազգային արտիստի կոչում եմ ստացել»,- այսօր լրագրողներին բողոքեց արմատներով հայ, սիրված երգիչ Աբրահամ Ռուսոն` Աբրահամ Իբջյանը:
Իր այս տարվա ծրագրերում նա մեծապես կարևորեց հայերեն ալբոմի ձայնագրումը, սակայն ցավով նշեց, որ Հայաստանից համագործակցության առաջարկ չի ստանում, այնինչ` թե’ Ռուսաստանում, թե’ արտերկրում շատերն են ցանկանում աշխատել իր հետ. «Երազում եմ հայերեն ալբոմ ձայնագրել, կա արդեն 3-4 երգ, բայց միայն երաժշտությունն է, բառեր չկան, փնտրում եմ գործընկերներ Հայաստանում, ում հետ կարող եմ աշխատել:Սակայն տեսեք. եթե ես Ռուսաստանում կամ որևէ այլ երկրում ասեի, որ պատրաստվում եմ ձայնասկավառակ թողարկել իրենց լեզվով, ապա հաստատ կգտնվեին մի քանիսը, ովքեր կառաջարկեին իրենց աջակցությունը»,- դժգոհեց երգիչը:
Հիշեցնենք, որ Ռուսոն չորս տարի բացակայում էր ռուսական էստրադայից և ԱՊՀ-ից: Նա պատմեց, որ այդ ընթացքում հանգստանում էր ԱՄՆ-ում, բայց հասցրել է թողարկել երկու ձայնասկավառակ: Այս ընթացքում նա ՌԴ-ում և ողջ ԱՊՀ-ում բազմաթիվ համերգներ է ունեցել: ՌԴ-ում մասնակցել է նաև երկու մեծ բարեգործական համերգի: «Դա ինձ համար շատ կարևոր էր, որովհետև շատ հաճելի է օգնել մարդկանց, և ես փորձում եմ ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներին օրինակ ծառայել: Նրանք պետք է հասկանան, որ այս աշխարհում մենք մենակ չենք: Բոլոր այն մարդիկ, ովքեր փող ունեն, պետք է օգնեն միմյանց: Մի բուռ հայ ենք, այդ իսկ պատճառով ով կարողանում է, թող օգնի»,-ասաց երգիչը:
Այս տարի նա համագործակցելու է արաբական երկրների հետ, արաբերեն ձայնասկավառակ է թողարկելու: Ռուսոն տեղեկացրեց նաև, որ գործի 50 տոկոսն արված է: «Սկսել եմ իմ ռուսական երգերը թարգմանել արաբերեն, սակայն ոճը փոխում եմ»,- ասաց երգիչը: Անդրադարձավ նաև իր հայ լինելու հարցին. «Ես երբեք չեմ ժխտել այդ փաստը: Աղջիկս էլ է խոսում հայերեն. երբ տանը չեմ լինում, նրանով զբաղվում է մայրս: Հպարտությամբ կարող եմ ասել, որ աշխարհում միակ երգիչն եմ, ով դրսում ապրելով` շարունակում է խոսել հայերեն»:
Շուշան Գալստյան
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդին` Ջամալը, ինքնասպանության փորձ է կատարել: Ալժիրյան «Echorouk» թերթի տեղեկությունների համաձայն, Ջամալը թույնի մեծ չափաբաժին է ընդունել այն բանից հետո, երբ ոստիկանները հայտնել են նրան, որ իր բոլոր բանկային հաշիվները սառեցված են:
Տվյալներ կան
, որ Ջամալ Մուբարաքը միլիոնավոր դոլարներ ունի Իռլանդիայի, Շվեյցարիայի. Ֆրանսիայի և Նորվեգիայի բանկերում: Երիտասարդը թույնը լցրել է թեյի մեջ, խմել և կորցրել գիտակցությունը: Նախկին նախագահի որդուն փրկել են ժամանակին դեպքի վայր հասած բժիշկները: Արյան անալիզի արդյունքները հաստատել են, որ նրա օրգանիզմում իսկապես թույն կա:
Ինքնասպանության փորձը պաշտոնապես չի հաստատվել: Հայտնի է միայն, որ դեպքը տեղի է ունեցել Հոսնի Մուբարաքի Կահիրեում գտնվող առանձնատանը:
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալել է մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս, 20-ամյա Արթուր Պողոսյանին: 2006թ. նոյեմբերի 17-ին` 15 տարեկան հասակում Ա.Պողոսյանը նոր աստղ է հայտնաբերել:
Արթուրը ծնվել է 1991թ. հոկտեմբերի 5-ին, Մարտունիում: Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն` Օկտյաբրսկ քաղաք: Էքստերն հանձնելով քննությունները` ստացել է միջնակարգ դպրոցի 9-րդ և 11-րդ դասարանների ավարտական վկայականներ: 18 տարեկանում գերազանց ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժինը, այժմ սովորում է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: Ուսումնասիրում է լույսի արագությունը, նոր բացահայտումներ է կատարել այս բնագավառում:
2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային տիեզերագնացության գործակալությունից ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, և 2016թ. օգոստոսի 31-ին Ա.Պողոսյանը, առաջինը Հայաստանի Հանրապետությունից, կթռչի տիեզերք:
Հ.Հակոբյանը, նշելով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մեծ ներուժի և գիտության տարբեր բնագավառներում ունեցած նվաճումների մասին` կարևորել է այդ ամենն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման և հզորացման օգտագործելու անհրաժեշտությունը:
Հայաստանի կառավարությունը սիրում է, մեղմ ասած, երբեմն ընկնել ծայրահեղությունների գիրկը: Երբ հարցը վերաբերում է աշխատավարձերին, նպաստներին, գործադիրը դառնում է նախանձելի խնայող, բայց երբ բանը հասնում է իր կողմից գերակայություն հռչակած ոլորտներին, այդ ժամանակ էլ կառավարության շռայլությունն է նախանձելի դառնում:
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա էր www.armhotels.am առաջին ազգային առցանց ամրագրման համակարգի շնորհանդեսին, որի ստեղծման համար գործադիրը «Ռումեա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ընկերությանը տրամադրել էր 25 մլն ՀՀ դրամին համարժեք վարկային միջոցներ:
«Այս հաջող ձեռնարկի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացումը խթանելն է, ինչը կառավարության գերակայություններից մեկն է: Կառավարության ջանքերը զբոսաշրջության զարգացման գործում տալիս են իրենց դրական պտուղները: Դրա մասին են վկայում ցուցանիշները. 2009թ. ճգնաժամային տարվա ընթացքում, երբ ունեցանք աննախադեպ տնտեսական անկում, զբոսաշրջության ոլորտում գրանցեցինք շուրջ 4 տոկոսանոց աճ, և դա այն պարագայում, երբ 2009թ. համաշխարհային զբոսաշրջության ցուցանիշները նվազեցին: 2010թ. աճն ավելի շոշափելի էր` շուրջ 17 տոկոս: Մենք լիահույս ենք, որ 2011թ. զբոսաշրջության աճը շարունակվելու է: www.armhotels.am առցանց ամրագրման համակարգը լավագույն ներդրումներից մեկն է զբոսաշրջության զարգացման բնագավառում: Այս ժամանակակից ծրագիրը բազմաթիվ պատուհաններ է բացում աշխարհի տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնելու համար և հնարավորություն ստեղծում օնլայն ռեժիմով օգտվել ծառայություններից»,— այսօր ասել է վարչապետը:
Կառավարության կողմից զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակելն իրենց մաշկի վրա առաջինն զգացին Հայաստանի քաղաքացիները. քանի որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ է, այս գործով զբաղվողներն ամեն ինչ անում են գերշահույթ ստանալու համար: Գերշահույթ ստանալու սկզբունքով աշխատող Հայաստանի զբոսաշրջային կենտրոններն ըստ այդմ զրկվեցին ներգնա տուրիզմից (Հայաստանի քաղաքացիները նախընտրում են շատ ավելի մատչելի գումարներով իրենց հանգիստը վայելել արտերկրում, քան մասնակցել հայրենի զբոսաշրջության զարգացմանը), այնպես որ` հույսը մնաց դրսի զբոսաշրջիկների վրա: Հենց այս զբոսաշրջիկներն էլ պարտավոր են ամեն ինչ անել, որ կառավարության գերակա ճյուղը մնա գերակա դիրքերում:
Բայց ամբողջ հարցն այն է, որ գերշահույթով աշխատող Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից հիասթափվեցին նաև արտերկրից Հայաստան ժամանածները: Մեկ անգամ ըմբոշխնելով Հայաստանի զբոսաշրջության «վայելքները»` սփյուռքահայերն իրենց ընկերներին և ծանոթներին խորհուրդ են տալիս հեռու մնալ Հայաստանից: Հենց այս ամենը հաշվի առնելով` ավելի քան հետաքրքիր են Տիգրան Սարգսյանի ներկայացրած տվյալները: Առաջին հայացքից այս տվյալները կարող են կասկածի տեղիք տալ, սակայն ավելի ուշադիր վերլուծելով վարչապետի ներկայացրած տվյալները, դրանց հիմնավորվածության վրա կարելի է այլևս չկասկածել:
2009 թ. Ճգնաժամային տարում Հայաստանում զբոսաշրջությունը 4 տոկոսանոց աճ է ունեցել, քանի որ Հայաստանում զբոսաշրջիկ կատեգորիայի մեջ են մտնում բոլորը, ովքեր հատում են Հայաստանի սահմանը: Հայաստանում զբոսաշրջության գերակա ճյուղի արդարացման համար զբոսաշրջիկ են համարվում թե’ Հայաստան այցելած սփյուռքահայը, թե’ տուն եկող խոպանչին: Ճգնաժամային տարում զբոսաշրջությունը 4 տոկոսանոց աճ է ունեցել, քանի որ խոպանչիների վիճակը վիճակ չէր, դրսում ճգնաժամի պատճառով շատերը մնացել էին առանց աշխատանք, հետևաբար անգամ գումար չէին կարողացել հայթայթել` տուն վերադառնալու համար: 2010 թ. վիճակը համեմատաբար բարելավվել էր, ըստ այդմ` նախորդ տարի հարազատներին չայցելած խոպանչիներից շատերը վերադարձել էին: Խոպանչիների հենց այս զանգվածն էլ հնարավորություն տվեց Հայաստանի վարչապետին` այսօր պարծենալ կառավարության հռչակած գերակա ճյուղի արձանագրած աճով:
Գեղարքունիքի մարզում հունվար-փետրվար ամիսները հարսանիքների սեզոն են. խոպանչիները հենց այս ժամանակահատվածում են գալիս և, որպես կանոն, երիտասարդների պսակադրությունները հենց այս շրջանում են կազմակերպվում: Երիտասարդ խոպանչիները գալիս, արագ կարգով ամուսնանում են և նույն ձևով էլ արագ վերադառնում` իրենց հետ տանելով նաև իրենց կանանց: Ճիշտ է, այս շարժից Հայաստանի զբոսաշրջության վիճակագրությունն ահագին առաջընթաց է ունենում, սակայն իրականում դրանից տուժում է Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը: Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը տուժում է նաև սփյուռքահայերի` Հայաստանի զբոսաշրջության ցուցանիշների բարելավմանը նպաստելուց. սփյուռքահայերը ևս ձգտում են աղջիկ տանել Հայաստանից:
Այս ամենի հետևանքով, ճիշտ է, կառավարության գերակա ճյուղը մի քանի տոկոսով աճ է արձանագրում, բայց փոխարենը մեր ապագա մայրերի թիվն է օրեցօր նվազում: Բայց քանի որ Տիգրան Սարգսյանի կառավարության համար գերակա ճյուղը ոչ թե Հայաստանի դեմոգրաֆիական վիճակի բարելավումն է (հասկանալի է, որ սա չի կարող լինել տնտեսության գերակա ճյուղ, բայց, փաստորեն, իրականությունն այն է, որ տնտեսության խայտառակ վիճակն է այն հիմնական պատճառը, որ Հայաստանում արտագաղթի տեմպերն օրեցօր ավելի վտանգավոր չափերի են հասնում, իսկ գերակա ճյուղն այդպես էլ իրականում չի դառնում գերակա), այլ զբոսաշրջությունը, ենթադրելի է, որ այս տեմպերը կշարունակվեն նաև այս տարի:
Կառավարության գերակա ճյուղի առաջընթացի գործում վճռորոշ ավանդ ունենալու առումով Հրանուշ Հակոբյանին կարելի է գոնե կես դրույքով ընդունել նաև որպես զբոսաշրջության նախարար, քանի որ սազն առած տուն կանչելով` «Արի տուն» ծրագրի հեղինակը ավելի շատ գործ արեց և դեռ կարող է անել տուրիզմում թիվ նկարելու հարցում Սարգսյանին պարզերես անելու համար, քան այսօր գերակա ճյուղով զբաղվող գերատեսչությունը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.