23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«The Daily Telegraph» թերթը հրապարակել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի երեկույթների սկանդալային լուսանկարները: Մասնավորապես, լուսանկարներից մեկում պատկերված է ոստիկանական համազգեստով մի կին: Մնացածներում այլ` զանազան-զարմանազան աղջիկներ են, որոնք համբուրվում են և գրեթե մերկ են: Դժվար է ճշտել, թե որտեղ և ինչ հանգամանքներում են արվել այդ լուսանկարները, քանի որ Բեռլուսկոնին այնտեղ պատկերված չէ:
Ենթադրվում է, որ լուսանկարները Բեռլուսկոնիի և 17-ամյա Կարիմա Էլ-Մարութի անօրինական կապին առնչվող նյութերի մի մասն են: Ըստ նախաքննության վարկածի, վարչապետը վճարել է աղջկան սեռական հարաբերությունների համար, ինչն արգելված է օրենքով: Որոշ տեղեկությունների համաձայն, նկարներն արվել են 2010-ի հոկտեմբերի 23-24-ին:
Ըստ Australian թերթի, ոստիկանությունը փաստեր ունի, որ նկարահանումները կատարվել են հենց Բեռլուսկոնիի տանը:
Ես հոգնել եմ էս կրկեսից: Հոգնել եմ ինձ օգտագործված զգալուց, հոգնել եմ էս մթնոլորտից, հոգնել եմ հարամ եղած էս հաղթանակից, Ազատության Հրապարակի փչովի այլանդակություններից, քավության նոխազի դեր ստանձնած Րաֆֆի Հովհաննիսյանի ուրվականից, Լևոն Տեր-Պետրոսյանի մճճող տեքստերից, գերլուսնից, գերսուղ ծախսելուց, ըմբոստ ու պոտենցիալ պայքարի ուժ ունեցող ու համակրելի իմ համաքաղաքացիների փոխադարձ կծոցներից, անձնական վիրավորանքների անցնելու սովորությունից, Ձկան համաստեղությունից, քաղցկեղով հիվանդների զանգերից` անուժ եմ, օգնել ցանկացողների սուղությունից, լուտանքների առատությունից, թվացյալ ազատությունից, ամեն մեկի մեջ շպիոն տեսնելուց, ամեն լավ քայլի մեջ թաքնված իմաստ փնտրելուց, Կարապետիչի մայմունությունից, Ժառանգության անտաղանդ PR-ից, էդ PR-ից օգտվողներից, երկերեսանի ճամբարե-ճամբար թռնողներից, դրանց թռցնողներից, Աստծուն ու աստվածայինը շահարկողներից, էդ շահարկումը ծափահարողներից, սրան ու նրան հարողներից, բոլոր -մետերից ու -ականներից, -իզմերից ու դրանց վրադիրներից, Ֆեյսի լակռահաչոցից, ընկերներիս ու բարեկամներիս բաժանողներից ու էդ բաժանումը ցնծալով վայելողներից, բանակում սպանվածների մասին հաղորդագրություններից, հայամետ ու հայատյաց դաշինքներից, ՄԵԿ ԱԶԳ-ի անճաշակ թռուցիկներից, Ճապոնիայի ռադիացիայից, ռուսախոս թուրքերից, գազի ու լույսի չեկերից, ինտերնետի գլյուկերից, ռազբորկեքից, համատարած գորշությունից, ուղեղները ըստ պահանջի չօգտագործողներից, «աչոկներ» հավաքողներից, խաբողներից, քցողներից, գողերից ու ավազակներից…
ՀԵՐԻՔ ԵՂԱՎ, ԹՈՂԵՔ ԱՊՐԵՆՔ
Հիմա փորձեմ մարդավարի: Քեզ եմ դիմում, էլեկտորատ, որ արթուն ես ու գիտակից, քեզ են նեղել, քո որակն են անտեսել ու տեսակդ թերագնահատել: Դու ես տերը էս երկրի, դու ես տանում աջ կամ ձախ, մնացածը բոլոր թևերի համար ոնց եղել են, տենց էլ կան. Կեսը` զոմբի, կեսը` ֆանատ, կեսը` մարմնի համապատասխան մասում բնակվել սիրողներ ու նաև` նվիրյալներ ու երդվյալ կռապաշտներ: Հարկ է խոնարհվել գուցե, գուցե վախենա՞լ, բայց նրանք միշտ անփոփոխ են, դու, դու, ո՞ւր ես նայում, ո՞ւր ես գնում, ո՞ւմ հետ, համոզվա՞ծ ես, ծանութեթև արե՞լ ես, կոզԸրները գցել-բռնե՞լ ես, հավատո՞ւմ ես, հա՞ որ, չէ՞, բա ի՞նչ էլ, ո՞ւր էլ, աթոռ ունե՞ս, հարցնում են, բա էլ քյարդ ո՞րն ա, ապեր, կամ էլ` քիրա, ի՞նչ բանի ես…
Ես փոփոխական մարդ եմ, պլաստիլինե, բայց ինձ չեն ծեփում, ես ինքնածեփվող եմ, ինքնաբուխ ու ինքնակազմակերպվող եմ: Եթե մի բան անել որոշեմ՝ չեմ կարա ասեմ` վախտը գա` կանե՞մ , թե՞ չեմ անի, վախտը կգա, օրը ցույց կտա:
Հիմա գիշերվա` առավոտին մոտ, ժամը հինգն է, ես արթուն եմ, մտածում եմ, անալիզ եմ անում, ինքս ինձնից քաղաքացի եմ ծեփում: Անալիզս ինձ ասաց, որ ոչ մեկին չեմ հավատում, ասի՝ ես էլ գցեմ-բռնեմ, բալքիմ մի ոսկե ձկնիկ բռնեմ, ելքը ցույց տա: Ոսկե ձկնիկ չբռնվեց: ՐՀ-ն հացադուլից դուրս չի գալիս, աչքիս` ԼՏՊ-ին է սպասում: Մի սպասեք, չի գա, բայց մի նեղվեք՝ խասյաթ ի… Ես լինեի, ոչ էլ կսպասեի, մի սիրուն բան կմտածեի, էդ սաղ կատակի կտայի, կմոռանայի ամեն ինչ, ու ինձ համակրողներին կասեի. «Մենք ուժեղ ենք մեր միասնությամբ, եկեք միանանք մեծամասնությանը»: Ախր, էական չի՝ բարև տվեց, թե չտվեց, համ էլ` բարև տալը կամ չտալը բարոյական տեսանկյունից նույնիսկ տվողի-չտվողի պրոբլեմն է, իսկ Դուք սարքել եք. քիչ է, Ձերը, դեռ PR-շիկներն էլ շարունակում են ներբեռնել էդ «պրոբլեմը» սաղ ազգին… Ո՞վ է տեսել էդպիսի բան էս եքա աշխարհում…
Ինչո՞ւ եք թույլ տալիս զանազան կասկածելի կարապետիչներ խղճահարության դիմակ հագած այցելեն Ձեզ, ինչո՞ւ եք թույլ տալիս Ձեր սիրուն արարքը վերածել զավեշտի, շահարկել Ձեզ` գցելով կուսակցության վարկանիշը… Ախր դուք Զառա ունեք՝ աշխարհը չունի, Ստյոպա ունեք ու Դավիթ, Արմեն ու Անահիտ, Լյուդմիլա ու… լիքը սեր ու համակրանք… որը էս կրկեսի մեջ կկորչի, կվերածվի կլոունադայի… Ձեր կուսակցության պատգամավորները հիրավի ժողովրդական են, հիրավի սիրելի, կարծում եմ՝ մոլոր են հիմա, ու հեչ լավ չեն…
ԼՏՊ ջան, ես Ձեզ հետ եմ, ու Ձեզ հետ չեմ, նայած օր, նայած վախտ… Հավատում եմ, որ ուզում եք երկիր փոխել, բայց Դուք հո չե՞ք ուզում Ձեր հետևորդները լինեն կասկածելի մարդկային որակների… Վաղը նրանք չեն մոռանա, այսօրվա Ձեր մտերիմները կարող են դառնալ ընտրապայքարի Ձեր հակառակորդները… Ու չեմ կասկածում, որ նրանք էլ կշահարկեն էս օրերը, վախտը գիտի, շահը գիտի… Ես ո՞վ եմ, որ առաջնորդին էսպիսի բաներ ասեմ, ո՞վ եմ, որ համակրելով հանդերձ` համարձակություն ունեմ:
Ես եմ տերը էս երկրի, ես եմ քաղաքացին գիտակից, դուք, դուք երկուսդ էլ սպասել եք ինձ, ուզել եք, որ ես ծնվեմ, որ ընտրեմ խղճի մտոք ու գիտակցված, ուրեմն՝ բարի եղեք, ինձ մի տանջեք, քանզի (էս բառն էլ կյանքումս առաջին անգամ տեղին եկավ) ես չեմ կարողանում ընտրել, երկու կրակի արանքում եմ, էլ չեմ դիմանում, մի արեք, խնդրում եմ, աղաչում ու պաղատում եմ, մի սպանեք ինձ, մի խեղդեք օրորոցում քաղաքացիական ըմբոստությունս, մարդկայնությունս ու հպարտությունս: Ես էլ եմ մարդ, ուշքի´ եկեք:
ՀԵՐԻՔ ԵՂԱՎ, ԹՈՂԵՔ ԱՊՐԵՆՔ
Ապրիլի 8-ին, ես` Լուսինե Վայաչյանս (քաղաքացի), հրավիրում եմ Համերաշխության Հանրահավաքի: Կազմակերպիչներ` Հայ Ազգային Կոնգրես ու Ժառանգություն կուսակցություն
Մարտի 19-ին, Երևանի Charlotte ռեստորանում Կարեն Խաչատրյանն իր շաբաթօրյա հանգիստն էր վայելում: Ինչպես շատ հաճախ է լինում հայ իրականության մեջ, հաբռգած տղերքի հանգիստն ուղեկցվել էանվայել հայհոյանքներով:
Այդ նույն երեկո, ընկերների հետ այդ նույն ռեստորանում է եղել նաև Ավտոկայանի Բոգոն։ Կողքի սեղանին նստած այս քրեական հեղինակությունը զգուշացրել է, որ Կարեն Խաչատրյանը դադարեցնի հայհոյանքը, ինչին վերջինս հակադարձել է, և ծեծկռտուք է սկսվել Բոգոյի և Կարենի միջև։
Միջամտել է ոստիկանությունը։ Սակայն ծեծկռտուքից բաժին է հասել նաև նրանց, ինչից հետո ոստիկանության աշխատակիցներին մի կերպ հաջողվել է միջադեպի մասնակիցներից երեքին տանել Երևանի Կենտրոնի ոստիկանություն։
Սակայն, Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ուղղակի հրահանգով` երեք ձերբակալվածներն էլ ազատ են արձակվել։ Սա, իհարկե, այն դեպքը չէ, որ մարդկանց վրա գործ հարուցեն. մեր ոստիկանության գործելաոճին շատ հարիր է մանր-մունր քաշքշուկի պատճառով մարդկանց վրա գործ բարդել, իսկ խոշոր հանցագործների ձեռքը սեղմելով ճանապարհել: Հետաքրքիր է, Ալիկ Սերգեյիչն այս դեպքում ինչպես է վերաբերվում ծեծված ոստիկանների պատվի խնդրին:
Ի դեպ, վիճաբանողներն այնքան էլ ոստիկանության ատամի բանը չեն. Կարեն Խաչատրյանը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է և աշխատում է Հարկային ծառայությունում, իսկ Բոգոն հայաստանյան իրականության մեջ շատ հետաքրքիր մի անձի` հանրահայտ քրեական հեղինակություն Ֆառի` Արթուր Սարգսյանի մերձավորն ու զինակիցն է: Եթե դրան ավելացնենք, որ Ֆառը երկրում պրոբլեմ չունեցող անձանց շարքին է դասվում, իսկ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը չափազանց ջերմ հարաբերություններ ունեն, կարծում ենք, եղածը տարօրինակ չի թվա։ Այս պարագայում շատ հետաքրքիր է դատախազության դիրքորոշումը:
Բրիտանացի լրագրողները չինական Գուդուն նահանգում երեք տարեկան երեխա են հայտնաբերել, որը ավելի քան 60 կգ է կշռում: Լու Հաոն չի շփվում իր հասակակիցների հետ, քանի որ խաղալու ընթացքում կարող է վնասել նրանց: Հաոն քայլել չի սիրում, փոխարենը միանգամից չորս ճաշատեսակ է ուտում:
Երեխայի մայրը պատմել է լրագրողներին, որ երեխան լաց է լինում և չի հանգստանում ` մինչև չի ստանում իր ուզած սնունդը:
Լու Հաոն իր հասակակիցներից հինգ անգամ խոշոր է: Տղան ընդամենը 2.6 կգ է ծնվել, սակայն երեք ամսականից հետո սկսել է արագ գիրանալ:
Ծնողների կարծիքով` պատճառը հորմոնալ խանգարումն է: Նրանք վախենում են, որ իրենց որդու սիրտը չի դիմանա, քանի որ Հաոն նույնիսկ շարժվել չի կարողանում:
Մարտի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության Երեւան քաղաքի Կենտրոնի դատախազի նախկին տեղակալ Պերճ Տեր-Հարությունյանը դիմել է ոստիկանություն հայտարարելով, որ իր տղան երկու օր առաջ տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Նույն օրը` մարտի 18-ին նրան է զանգահարել որդին եւ ասել որ իրեն առեւանգել են, եւ որպես փրկագին պահանջել 5 հազար ԱՄՆ դոլար:
Օպերատիվ խումբը պարզել է, որ զանգը ստացվել է Պտղնի գյուղի տարածքից, եւ մարտի 18-ի կեսգիշերին ոստիկանները Պտղնի գյուղի բնակիչ, 43-ամյա Ալբերտ Չիլինգարյանի ամառանոցում հայտնաբերել են Հովհաննես Տեր-Հարությունյանին` կապկպված վիճակում: Վերջինս, ի դեպ, նախկին ոստիկան է եւ դատապարտվել է կաշառակերության համար: Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները Երեւանի ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել ոստիկանության նախկին աշխատակից, նախկինում դատված Ալբերտ Չիլինգարյանին եւ նախկինում մի քանի անգամ դատապարտված, Երեւանի բնակիչ, «Ժողովրդական կուսակցության» անդամ 47-ամյա Ռաֆայել Աղամյանին:
Ըստ նախնական վարկածի առևանգման դրդապատճառը եղել է առեւանգողների եւ առեւանգվածի միջեւ եղած ֆինանսական խնդիրները:
Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով (Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով): Սույն հոդվածը ենթադրում է 4 -8 տարի պատժաժամկետ:
Մարտի 21-ը գարնանային գիշերահավասարի օրն է: Հնագույն հայերի մոտ գիշերահավասարի օրը համարվում է նոր տարվա սկիզբ:
Այս օրը նաև խորհուրդ ուներ` արևածագին գաթա կամ հաց էին թխում և առավոտ վաղ մեկնում դեպի արեգակը: Հենց արևի շողերը դիպել են հացին, հացը համարվել է օրհնված: «Այդ արարողությունն ուներ հոգևոր էներգետիկ լիցք, որով մարդիկ ամբողջ տարին լիցքավորվում էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
Ըստ նրա, մարտի 21-ը որպես տոն ունի հայկական հիմքեր և հնդեվրոպական ակունքներ: Այս տոնը շատերը փորձում են համեմատել «Նովրուզ Բայրամի» հետ, որը նշում են մուսուլմանական երկրներում:
Աստղաբանը նշեց նաև, որ այս տարի, ըստ հայկական տոնացույցի, մեկնարկում է Երկվորյակի տարին:
Աստղաբանը Հայաստանի վերաբերյալ մի շարք կանխատեսումներ արեց: Ըստ նրա` մարտ-ապրիլ ամիսներին մի շարք վտանգներ են սպասվում և հայտարարեց, որ հատկապես վտանգավոր են մարտի 21-ը, 23-ը, 24-ը և 25-ը:
«Տարին «դիպլոմատիկ» է և հաջողություններ կարող են լինել դիվանագիտության ոլորտում»,- ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:
Պարտիայի հերթական քայլը Ազատության հրապարակի ազատումն էր
Սոցիալական պայթյունավտանգ իրավիճակից ոտքի ելած բազմահազար քաղաքացիներին (ընդդիմության առաջնորդը հայտարարեց, թե հանրահավաքի մասնակիցների թիվը 100 հազար է` ժողովրդի բազմությունը հասել էր մինչև «Նաիրի» կինոթատրոն, մինչդեռ ոստիկանությունը դարձյալ, իր սկզբունքներին հավատարիմ, 9 հազարի կարգի թիվ հրապարակեց) Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում կարողացավկառավարել այնպես, ինչպես պետք էր:
Ժողովուրդը բացականչում էր «Հիմա´», «Ա´յժմ», քանի որ մարդիկ արդեն հոգնել էին հանրահավաքներին միայն բարոյախրատական ճառեր լսելուց և որևէ կոնկրետ գործողության ականատես չլինելուց, սակայն առաջին նախագահը անգամ ձայնը բարձրացրեց, թե` թողե´ք ձեր այդ «հիմա»-ներն ու «այժմ»-ները, թե` սա լուրջ գործ է, թե` սա միտինգ չէ, սա քաղաքական լրջագույն աշխատանք է, որը յուրաքանչյուր մասնակցից տքնաջան աշխատանք է պահանջում, թե` մենք քինգբոքսինգի չենք դուրս եկել, այլ շախմատ ենք խաղում: Այս ամենը ասվեց մի բանի համար. մենք գիտենք` երբ է պահը:
«Հիմա» և «այժմ» գոռացողները, բնականաբար, դարձյալ հիասթափվեցին: Հիասթափությունը մեծացավ, երբ առաջնորդը հայտարարեց, թե շտապելու խնդիր չունեն, թող իշխանությունները շտապեն, թե պայքարի հաջողությունը կախված է բացառապես համբերությունից, սառնասրտությունից, ինքնավստահությունից և կարգապահությունից: Բայց շախմատ խաղացող Տեր-Պետրոսյանը միաժամանակ հասկանում էր, որ այդքան էլ հեշտ չէ ընդդիմադիր նման զանգված փողոց դուրս բերել, որ եթե ռեալ մի բան չարվի, ապա հաջորդ հանրահավաքին այս մարդկանց մեծ մասը պարզապես չի գա այլևս: Եվ հանրահավաքի վերջում հայտարարվեց, թե անակնկալ է լինելու. ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն առաջարկեց գնալ և վերանվաճել Ազատության հրապարակը:
Ժողովրդի գետը լցվեց Մաշտոցի պողոտա. այդ գետը կարող էր շարժվել նաև Բաղրամյան 26, և դժվար է ասել, թե ինչ կարող էր լինել… Սակայն դատելով ոստիկանական զորքերի` Ազատության հրապարակի պաշարումից (Հայաստանում երևի թե ինչքան ոստիկան կար` բերվել էր Ազատության հրապարակ` մի քանի շարքով շրջափակելու համար), դատելով մի քանի րոպեանոց բանակցություններից հետո ընդդիմությանը միանգամից թույլտվություն տալուց (2008թ. մարտի 1-ից այս կողմ Ազատության հրապարակը փակ էր ընդդիմության հանրահավաքների համար), կարելի է ենթադրել, որ սա ևս պայմանավորված քայլ էր շախմատ խաղացողների պարտիայում.
ժողովրդին հարկավոր էր գոնե մի կուտ տալ: Կուտը, բնականաբար, չէին կարող սոցիալական վիճակը բարելավող քայլերը լինել, չէր կարող իրական իշխանությունը լինել (Հայաստանն այդպես էլ չունեցավ ժողովրդի մասին մտածող առաջնորդ` ժողովրդի հոգսերով չեն քնում-արթնանում ո´չ Սերժ Սարգսյանը, ո´չ էլ առավել ևս Լևոն Տեր-Պետրոսյանը): Դա կարող էր լինել ընդամենը հաղթանակի պատրանք, որի լավագույն տարբերակը Ազատության հրապարակը բացելն էր. այստեղ հանրահավաք անելը միանգամայն արդարացի պահանջ է և շատ ավելի տրամաբանական, քան անշնորհք ու գագիկբեգլարյանական ճաշակով գույնզգույն խաղալիքներով հրապարակի տարածքը զբաղեցնելը:
Ընդդիմությունը մտավ Ազատության հրապարակ: Այստեղ արդեն երրորդ օրն է հացադուլ է անում «Ժառանգության» առաջնորդ, բայց ՀԱԿ-ին չմիացած, սակայն մշտապես աջակցած Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ արմատական ընդդիմությունը հրապարակ մտնելու թույլտվություն ստացավ, Հովհաննիսյանը ոտքի կանգնեց իր բարձրացրած դրոշի կողքը: ՀԱԿ ղեկավարությունը մտավ հրապարակ, ուղղվեց դեպի բեմ և այդպես էլ չմոտեցավ և անգամ մի բարև չտվեց «Ժառանգության» ղեկավարին:
Նույն կերպ Մարտի 1-ի հանրահավաքին ծաղիկներով եկած ժառանգականներին` Հովհաննիսյանի գլխավորությամբ, երբ նրանք ցանկացել էին բարձրանալ հարթակ, թույլ չէին տվել` հասկացնելով, թե այնտեղ իրենց ներկայությունը ցանկալի չէ: Այդպես մի պահ Ազատության հրապարակում բավական հետաքրքիր և հայաստանյան ընդդիմությանը բնորոշ իրավիճակ ստեղծվեց. Տեր-Պետրոսյանը հարթակում էր, Րաֆֆի Հովհաննիսյանը նստարանների մոտ` իր դրոշի կողքին: Ժողովրդի մի մասը գոռում էր «Լևո´ն, Լևո´ն», երբ հանկարծ մի մասն էլ սկսեց բացականչել «Րաֆֆի´, Րաֆֆի´» և, որ ամենազավեշտալին էր, սկսեցին գոռալ «Միացու´մ, միացու´մ»` այն դեպքում, երբ անգամ ընդդիմադիրներն իրենց ամբիցիաների պատճառով չեն միանում, ուր մնաց թե… ու՞մ միացում, ինչի՞ն, ինչի՞ համար… գուցե թուրքերի՞ն. հայկական ընդդիմության պարագայում դա հավանաբար ավելի իրատեսական է:
Հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում, Եգիպտոսում և այլուր, տեղի կունենա նաև Հայաստանում` իշխանությունը ենթարկվելու է ժողովրդին, սակայն… դա լինելու է սահուն, անցնցում կերպով, իշխանությունը ստիպված է լինելու ընդունել մեր խաղի կանոնները և մեզ հետ խոսել գործընկերային դիրքերից:
«Գործընկերային դիրքերից» ընդդիմության մասին, ըստ էության, խոսեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում` ասելով, թե ընդունում է քննադատությունները, սակայն լավ կլինի, եթե առաջարկներն ավելի իրատեսական լինեն (ոչ թե, ասենք, առանցքային բոլոր ֆիգուրների պաշտոնանկությունը): Նախագահն ասել էր, թե շատ նորմալ է վերաբերվում ընդդիմության հանրահավաքներին, իհարկե, ընդդիմության գործը իշխանություններին քննադատելն է, հանրահավաքներ անելը, որպեսզի հետո ընտրությունների միջոցով կարողանան գալ իշխանության: Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքին շարժվեց «գործընկերոջ» խորհուրդներով. հանրահավաքը` անգամ Ազատության հրապարակի վերանվաճումը անցկացրեց «կոռեկտության սահմաններում» (սա նախագահի առաջ քաշած պայմանն էր հանրահավաքների համար) և առաջադրեց ընդամենը երեք պահանջ. ազատել քաղբանտարկյալներին, Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքների իրականացում և մարտիմեկյան դեպքերի բացահայտում ու մեղավորների պատժում։
Ազատության հրապարակի «ազատագրումը» տեղի ունեցավ ժամը 19:15-ի սահմաններում: Ընդդիմադիր զանգվածը այստեղ մնաց ևս երկու ժամ, պարեցին, կանգնեցին, նստեցին, ընդդիմության մեկ-երկու ղեկավարի խոսք լսեցին, որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե որպես պապի` բոլորին մաղթում է մշտական ցնծություն և հրահանգեց գնալ տուն: «Սա մեկ օրվա լուծելու խնդիր չէ, բայց երկար էլ չի տևելու»: Լևոն Տեր-Պետրոսյանը լավ գիտե` ինչ է անում, լավ գիտե, թե որն է իր աշխատանքը, լավ գիտե, թե ինչ պետք է խաղա շախմատի այս պարտիայում. ՀԱԿ-ը հիմա պարզապես պետք է պատրաստվի գալիք խորհրդարանական ընտրություններին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է Լիբիայում ռազմական գործողություններ սկսել մի քանի ժամվա ընթացքում, հայտնել է Agence France-Presse գործակալությունը:
Գործողությունների բնույթի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, սակայն գործակալությունը մի քանի օր առաջ հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է օդային հարվածներ հասցնել Լիբիային , որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ մի բանաձև է ընդունել, որով պահանջել է անհապաղ հրադադար հայտարարել Լիբիայում: Փաստաթուղթը միջազգային հանրությանը թույլ է տալիս դիմել գրեթե ցանկացած քայլի` Լիբիայի խաղաղ բնակչության հանդեպ կիրառվող բռնությանը վերջ տալու համար:
Իսկ ահա Մուամար Քադաֆիի կողմնակիցները հայտարարել են, որ ՄԱԿ-ի բանաձևը սպառնում է ազգային միասնությանը, քանի որ լիբիացիներին կոչ է անում սպանել միմյանց: Ավելի վաղ Տրիպոլիից զգուշացրել էին, որ ռազմական գործողությունների դեպքում իրենք կսկսեն ռմբակոծել քաղաքացիական ինքնաթիռներն ու նավերը: Ներկայումս իրավիճակը Լիբիայում շատ լարված է: Այսօր առավոտյան Քադաֆին խոստացել է գրավել Բենղազին, որն ընդդիմադիրների «մայրաքաղաքն» է դարձել:
«Մեր նիստերը հիշեցնում են քաղսովետի առաջվա նիստերը, բոլորը կողմ են քվեարկում` առանց իմանալու, թե ինչի համար: Անդամների մի մասը քվեարկում է մի երկու րոպեում միայն այստեղ ծանոթանալով հարցերին կամ հավատալով այն անդամներին, ովքեր ծանոթ են: Մենք լրիվ կտրված ենք քաղաքապետարանի աշխատանքներից, տեղեկություն ենք ստանում մամուլից, հեռուստատեսությունից»,- այսօր չդիմացավ և ամբիոնից հայտարարեց Երևանի ավագանու խորհրդի ՀՀԿ խմբակցության անդամ Հրաչիկ Պողոսյանը:
Բազմավաստակ ճարտարապետն ասում էր, թե լավագույն դեպքում իրենց տալիս են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հաստության մի գիրք` օրակարգ կոչվածը, թե` կարդացե´ք, ծանոթացեք. «Կարող է, դա լավ գիրք է, բայց էդքան կարդալ հաստատ չի լինի, այսինքն` ավագանիների ներկայությունը խորհրդի նիստերին այսպես թե այնպես ֆորմալ բնույթ է կրում»:
Եթե ՀՀԿ-ական ավագանու անդամն է բողոքում… ապա պարզ է, թե ինչ կարող է ասել ԲՀԿ-ականը (ինչպես «չեղած տեղից կաղամբն է դառնում միրգ», այդպես էլ ընդդիմադիրների բացակայության պարագայում` այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը որոշեց բոյկոտել Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքները և չմասնակցել ավագանու աշխատանքներին, ավագանու խորհրդի ԲՀԿ խմբակցությունը, իջեցված հրահանգի համաձայն, դարձավ, այսպես ասած, ընդդիմադիր): ԲՀԿ-ականները միշտ էին տրտնջում, թե իրենց բանի տեղ չեն դնում…
Կարեն Կարապետյանը լսեց Հրաչիկ Պողոսյանի` ավագանիների աշխատանքի ակտիվացմանն ու ձևականության վերացմանն ուղղված առաջարկները և ընդամենը հանգիստ տեղեկացրեց, թե համաձայն չէ «քաղսովետի նիստերի» հետ համեմատությանը: «Մենք կարող էինք, իհարկե, իմիտացիա անել, բուռն աշխատանքի տպավորություն ստեղծել, մի երկու ժամ քննարկել, հարցեր տալ, բայց այդ ամենն արվում է նախօրոք, դրա համար էլ շատ նորմալ է, որ այստեղ ուղղակի քվեարկում են: Ես չեմ ուզում կասկածել, թե ավագանիները ծանոթ չեն հարցերին…»: Հասկացվեց, որ ավագանու անդամների ու իրենց անելիքի միջև ընկած տարածությունը վակուում եղել է ու վակուում էլ մնալու է:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանում վառվում է վերամշակված վառելիքի պահեստը, հայտարարել է ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը` ՄԱԳԱՏԷ-ն:
Գործակալության տվյալներով, ռադիոակտիվ նյութն անմիջապես մթնոլորտ է արտանետվում: Պահեստի շուրջ ռադիացիոն ֆոնը ժամում 400 միլիզիվերտ է, ինչը մոտ 1000 անգամ գերազանցում է առավելագույն թույլատրելի արժեքը: Հրդեհի ստույգ պատճառները դեռևս անհայտ են: Ենթադրվում է, որ պայթյունը առաջացել է պահեստում կուտակված ջրածնից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.