23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չափազանց կարևոր։
Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։Այս մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, հաղորդում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:
«Ամերիկահայերն ու Կոնգրեսում մեր դաշնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Էրդողանն ու Ալիևը՝ երկու բռնապետեր, որոնք պայմանավորվել են ավարտել 1915թ. գործը, պետք է պատասխանատվության ենթարկվեն արդեն հիմա»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 35 անդամներ արդեն դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հարձակումները։
Հայաստանում հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 543 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51925 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 303707, վերջին մեկ օրում` 3482 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 6068 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 363-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 44583 անձ` վերջին մեկ օրում 177 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 972 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 302 է:
Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում»,-գրել է նա։
***
Ժամը 08:25 ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ նա նշել էր, որ գիշերը թեժ մարտեր են ընթացել. «Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում»,-հավելել էր նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական խորհրդի երկօրյա արտահերթ գագաթնաժողովին ժամանելու առիթով քիչ առաջ ուղիղ եթերում անդրադարձ է կատարել մի շարք հարցերի, այդ թվում և առաջին հերթին անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի թեմային։
Ուղիղ եթերում Մակրոնն ասել է.«Մենք տիրապետում ենք հավաստի տեղեկությունների այն մասին, որ Թուրքիան Սիրիայում հատուկ պատրաստվածություն անցած իսլամիստ գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան։ Գրոհային–ջիհադիստները Սիրիայից տեղափոխվել են թուրքական Գազիանթեպ, որտեղից էլ նրանց տեղափոխվել են Ադրբեջան՝ մարտական գործողություններին՝ ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ մղվող մարտերին մասնակցելու համար։ Սա շատ լուրջ հանգամանք է, որն, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Բրյուսելում այսօր մեկնարկող Եվրամիության երկօրյա արտահերթ գագաթնաժողովի ընթացքում։ Ես հեռախոսազրույցներ եմ ունեցել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ։ Ե՛վ Թրամփի, և՛ Պուտինի հետ մենք մտքեր ենք փոխանակել այս մասին, որպեսզի մեր ունեցած տեղեկությունները համադրելով համապատասխան հետևություններ անենք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներն էլ խնդրի առնչությամբ մոբիլիզացվել են։ Պետք է հատուկ կերպով ընդգծեմ և հավաստիացնեմ, որ արվելու է ամեն ինչ՝ առանց նախապայմանների հրադադարի ռեժիմին վերադառնալու և հակամարտությունը բանակցային, իրավական ճանապարհով կարգավորելու համար»։
Անդրադառնալով այսօր Արցախում վիրավորում ստացած ֆրանսիացի լրագրողների թեմային, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է.«Տեղեկացված եմ Լեռնային Ղարաբաղում լրագրողական առաքելություն իրականացնող ֆրանսիացի լրագրողների՝ հրետակոծության արդյունքում վիրավորում ստանալու լուրի մասին։ Պետք է նշեմ, որ նրանք արդեն իսկ տեղում ստացել են բժշկական առաջին անհրաժեշտ օգնությունը և հիմա նրանց շտապ կերպով Ֆրանսիա տեղափոխելու համար մեր ինքնաթիռն ուղևորվում է Հայաստան։ Վստահ եմ, որ լրագրողները բարեհաջող կերպով կհասնեն Ֆրանսիա՝ այստեղ հետագա բուժման կուրս անցնելու և կազդուրվելու համար»։
Ռուսաստանն իր սեփական տվյալներն ունի այն մասին, որ Մերձավոր Արեւելքից զինյալները կռվում են Լեռնային Ղարաբաղում, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք ունենք այդ տվյալները, սա այն տեղեկատվությունն է, որը մենք ունենք»,- ասել է նա հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով հարցին` արդյո՞ք Ռուսաստանը սեփական տվյալներն ունի հատուկ ծառայությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկանների տեղափոխման մասին
Ինչպես նշել է դիվանագետը, այդպիսի տեղեկատվություն հայտնվել է բազմաթիվ լրատվամիջոցների հրապարակումներում եւ սոցիալական ցանցերում: «Բայց նման մեկնաբանություն անելով, որը երեկ հրապարակվեց ԱԳՆ կայքում` մենք, անշուշտ, ունեինք նաեւ մեր սեփական տվյալները, փաստերը եւ տեղեկատվությունը»,- շեշտել է Զախարովան:
ԱՀ պաշտպանության բանակի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Սարգսյանի խոսքով` ցավոք, ունենք բավականին շատ վիրավորներ։
Հայկական կողմը 54 նոր կորուստ ունի: Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցում հայտնեց ԱՀ պաշտպանության բանակի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Սարգսյանը։
«Վիրավորների քանակը ճշտվում է: Ցավոք, ունենք բավականին շատ վիրավորներ»,- ասաց հրամանատարը:
Զոհերի՝ հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում մնացած դիակների փոխանակման մասին հարցին, Սարգսյանը պատասխանեց, որ դրա համար հարկ է, որ գոնե ժամանակավոր զինադադար լինի, որն այս պահին չկա:
Նրա խոսքով` գիշերվա ընթացքում հակառակորդի կիրառած զինտեխնիկայի ու մարդկային ներուժի քանական աննախադեպ է եղել: Այդուհանդերձ, գիշերը լարվածությունը մեծ չի եղել, թեև հակառակորդը ողջ գիշեր շարունակել է հրետակոծությունները:
«Իր ձեռագրին համապատասխան հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերը, մանավորապես՝ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները»,- ասաց Սարգսյանը:
Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոընդունիչ սարք, որի առգրավման արդյունքում պարզվել է, որ մարտերը ղեկավարվում են արաբերեն լեզվով։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելության հիման վրա պատրաստել է միջանկյալ զեկույց, որում ներկայացված են սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ գործողությունները։ «Բաց և փակ աղբյուրներից մենք տեղեկություն ունենք, որ զոհված հայ զինծառայողների մարմիններ կան, որ գտնվում են ադրբեջանական Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հաշվի առնելով 2016թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված վայրագությունները՝ կենդանի և մահացած զինծառայողների հանդեպ, ներառյալ՝ գլխատումները, խոշտանգումները, դիակապտությունները, այդ բոլոր դեպքերն արձանագրել ենք նաև մենք՝ ՄԻՊ-ի զեկույցում։ Բոլոր դեպքերից 90%-ում արձանագրվել են նմանատիպ խախտումներ։ Շատ կարևոր է արձանագրել, որ դրանից հետո ադրբեջանական իշխանությունները հրապարակավ պարգևատրել և խրախուսել են այդ տիպի հանցագործություններ կատարած անձանց։ Այդ համատեքստում, կարծում եմ, որ այժմ մեր զինծառայողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են և հավանականությունը բարձր է, որ նրանց մարմինները կարող են լրացուցիչ իրավախախտումների և վայրագությունների ենթարկվել։ Այս տեսանկյունից ևս միջազգային իրավապաշտպան համայնքը մեծ անելիք ունի կանխարգելելու նմանատիպ խախտումները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։
Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 10 ուղղաթիռ, 90 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.