23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացի համատեքստում շատերն են խոսում այն մասին, որ այդ ցնցումները չեն շրջանցելու նաև հետսովետական երկրները, մասնավորապես` խոսքը Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի պետությունների, նաև` Ռուսաստանի մասին է: «Արաբական սինդրոմի» անկանխատեսելիությունը,
դրա կրկնության հնարավորությունն այլ երկրներում` հաճախ քննարկվող թեմաներ են նաև այն պատճառով, որ շատերս առայժմ չենք կարողացել ընկալել արաբական իրադարձությունների հնարավոր հետևանքները, մասշտաբայնությունը: Մի բան ակնհայտ է` այդ իրադարձությունների հետևանքով ոչ միայն կոնկրետ երկրներ են փոխվում, այլ նաև` ռեգիոնը, աշխարհը:
Միլիոնավոր արաբներ հոգնել են կառավարման արխայիկ ձևերից, դիկտատորներից, կոռուպցիայից: Բայց նույնիսկ արաբական երկրներից յուրաքանչյուրում զարգացումներն ունեն իրենց առանձնահատկությունները: Մուբարաքը հեռացավ, բայց Եգիպտոսի կառավարման համակարգը դեռևս շարունակում է ավտորիտար մնալ` ենթարկվելով զինվորականության դիկտատին: Եթե Թունիսի իշխանափոխությունը նմանվում էր անցյալ դարի 80-ականների վերջին Եվրոպայում տեղի ունեցած «թավշյա հեղափոխություններին», ապա Լիբիայում նույնիսկ միջազգային միջամտությունը ցանկալի և էֆեկտիվ արդյունք չի տալիս: Եթե չգտնվեն քաղաքական արագ լուծումներ, Եմենն ու Սիրիան կկանգնեն քաղաքացիական պատերազմի շեմին: Այս ամենը չի կարող չմտահոգել աշխարհի մյուս ավտորիտար ռեժիմներին, դրանց թվում` հետսովետական տարածքում: Արաբական դիկտատուրաների գոյությունը մի տեսակ լեգիտիմացնում էր նրանց ավտորիտարիզմը: Հիմա այդ վիճակը վերանում է: Տարբեր է ավտորիտար ռեժիմների արձագանքը:
Ռուսաստանում ուժեղացվում է վերահսկողությունը սոցցանցերի նկամամբ, Բելառուսում, ահաբեկչությունը բացահայտելու քողի տակ, թիրախ են դառնում ընդդիմադիրները, Ադրբեջանում բռնությամբ ցրվում է ընդդիմության հավաքի յուրաքանչյուր փորձ: Թուրքմենստանում իշխանություններն ավելի առաջ են գնացել` սահմանափակելով իրենց քաղաքացիների մեկնումը արտասահման, վերահսկելով մարդկանց, որոնց որդիները սովորում են եվրոպական ԲՈւՀ-երում: Հայաստանում թմբկահարվում են կոռուպցիայի դեմ պայքարի, գյուղի նկատմամբ հոգածություն ցուցաբերելու մասին թեզերը: Բայց նաև իշխանությունը մեղմացրել է վերաբերմունքն ընդդիմության հանդեպ, հրապարակավ բավարարվում են նրա որոշ պահանջներ, ակտուալ է դարձել երկխոսության թեման:
Իրականության մեջ ավտորիտար ռեժիմներն ունեն երեք վարկած: Առաջին`ավելի խորացնել կառավարման ավտորիտար մեթոդները` այս պահին վերահսկելի դարձնելով վիճակը, սակայն խորացնելով իշխանություն-հասարակություն հակադրությունը, Երկրորդ՝ կատարել իմիտացիոն բարեփոխումներ` ժամանակ շահելու նպատակով, գիտակցելով, որ առանց քաղաքական բարեփոխումների` հնարավոր չէ կոռուպցիայի դեմ պայքար կամ մարդկանց կյանքի որակի բարձրացում, Երրորդ`կատարել համակարգային բարեփոխումներ` քաղաքական և տնտեսական հարաբերություններում մրցակցային միջավայր ձևավորելու նպատակով, ռեժիմների բացվածությունը ապահովելու, դատարանների անկախությունը անշրջելի դարձնելու հեռանկարով: Յուրաքանչյուր ռեժիմ ինքն է ընտրելու զարգացման իր տարբերակը` դրանով էլ կանխորոշելով այս կամ այն երկրի սոցիալ-քաղաքական հարաբերությունների հեռանկարը:
«Ռոսիա» կինոթատրոնի տարածքը, որը մի մեծ գարշահոտ ցնցոտի է հիշեցնում, ասես ուրիշ քաղաք լինի Երևանի մեջ՝ իր պետական սահմանն ու անվտանգության գոտին ունեցող: Սա օդանավակայան չէ, մետրո կամ գոնե ջրանցք, բայց արի ու տես, որ «յարմըրկեն» ռազմավարական նշանակության այս օբյեկտներից պակաս խիստ չի վերահսկվում
: Էժանագին ակնոցների և ծագումը կորցրած հովանոցների արանքով կիսասափրագլուխ տղաներ են վազվզում՝ լրտեսներ փնտրելով անցորդների մեջ: Պարզվում է, այս տարածքը հետաքրքիր է լրտեսներին, որոնք կարող են նկարահանել ռազմավարական «յարմըրկան» ու պրոբլեմ դառնալ Սուքիասյանի և նրա ընտանիքի գլխին:
Չնայած երևանցիներն այստեղ գլուխը կախ են քայլում, որ արագ անցնեն «բոշայատես» և «պեռաշկիահոտ» այս վայրը, ու չեն էլ նկատում կանգառի ահռելի ցուցանակը` վրան ջնջած տեսախցիկ: Երևի թե մենք էլ չէինք նկատի, եթե չլիներ մեր գործընկեր, գրող, լրագրող Գայանե Բաբայանի մասին ֆիլմը, որի նկարահանման համար եկել էինք այստեղ: Մեկ տարի առաջ ավտովթարից զոհված մեր ընկերուհին հենց այս գարշահոտ տարածքով է անցել տուն գնալու ճանապարհին, քուրդ բանաստեղծ Ալիխանե Մամեի հետ, որի հետ զրուցում էինք այդ թեմայով: Բայց Ալիխանեն չհասցրեց բացել բերանը: «Ստեղ նկարահանումներ չի թույլատրվում: Էս սաղ տարածքը մերն ա, էս մայթով-բանով-սաղ սենց «Նարեկ» ՍՊԸ-ինն ա»,- վրա հասան երկու կիսասափրագլուխ և սկսեցին քշել մեզ և պատկառելի բանաստեղծին… փողոցից:
«Մենք կանգառում կնկարենք, տոնավաճառի կողմը չենք պահի կամերան»,- շվարած համոզում էինք տղաներին: «Կանգառը սեփականաշնորհված է «Նարեկ» ՍՊԸ-ի կողմից»: «Լավ, մայթի եզրին»,- խնդրեցինք: «Մայթը «Նարեկ» ՍՊԸ-ինն է»,- պնդեց «աշխատողը»՝ ներկայանալով որպես «Նարեկ» ՍՊԸ-ի «անվտանգություն»: Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից փորձեցինք ճշտել, թե արդյոք նա սեփականաշնորհե՞լ է հանրային սեփականություն հանդիսացող մայթը, և որևէ օլիգարխ կամ կիսաօլիգարխ առհասարակ այդ իրավունքն ունի՞: Մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը հաստատեց, որ մայթն իրոք սեփականաշնորհել է «Նարեկ» ՍՊԸ-ն, և որ այդտեղ, անվտանգության նկատառումներով, արգելված են ոչ մասնագիտական տեսա- և լուսանկարահանումները: «Մի հատ ինձ զանգեիք, և ամեն ինչ լավ կլիներ», — բարյացակամորեն ասաց նա: Մենք կարող էինք պնդել, որ մասնագիտական խումբ ենք, որ անվտանգության աշխատողներն իրավունք չունեին, բայց սրա փոխարեն հանկարծ «դեժավյու» ապրեցինք:
Մի պահ թվաց, թե վերադարձել ենք 94 թվական, երբ այս թաղով անցնելիս կիսասոված մարդիկ շշուկով խոսում էին Գռզոների հարստության մասին ու, մատով ցույց տալով նրանց կառուցած տձև, թեք շենքը, որը նոր հայկական քաղքենության առաջին սիմվոլներից էր Երևանում, պատմում էին, թե էլ ում է իր «կրիշի» տակ առել Գռզոն, էլ ում է քշել քաղաքից Վանոն, էլ ինչ նոր շենք ու առևտրի վայր է վերցրել: Հետո այլ անճաշակ շինություններ հայտնվեցին`սևամորթների երրորդ աստիճանի բիստրո հիշեցնող «Քվինբուրգերը», չպատճառաբանված բարձր գներով գաճաճ «Լունապարկը», տոնական զբոսավայր-եկեղեցին, որտեղ փուչիկներով են մտնում, և որն այդպես էլ չընդունեցին երևանցիները: Ու մի պահ, գուցեև անարդարացի, բայց օրինաչափ թշնամանք ապրեցինք այն թիմի դեմ, որի համար իր կյանքի վերջին տարիներին այդքան կրքոտ պայքարում էր ընդդիմադիր լրագրող, մարտի 1-ով մարդկանց դատող-դատապարտող Գայանե Բաբայանը:
Ամերիկահայ հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ժամանակն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Քարդաշյանը:Նա կոչ է արել իր երկրպագուներին՝ միանալ Աղոթքի ազգային օրվան` ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհի հայերը նշումեն Զատիկն ու աղոթում Հայոց ցեղասպանության զոհերի համար: Նա կրկնել է, որ հպարտանում է իր արմատներով:
«Շատերը կարող են զարմանալ, թե ինչո՞ւ եմ այս թեմայով խոսում իմ բլոգում: Հենց դա էլ ուզում եմ ցույց տալ: Որ սա պատմություն չէ: Հայ ժողովուրդն ապրելու է վշտի մեջ, քանի դեռ չի բացահայտվել իր հայրենակիցների հետ կատարվածը, նաև՝վախի մեջ, որ կարող է նույնը կրկնվել»,-գրել է Քարդաշյանը:
«Ֆուկուսիմա 1» ատոմակայանի տարածքից տարհանման գոտին Ճապոնիայի իշխանությունները մեծացրել են 10 կմ-ով: Սա նշանակում է, որ կէվակուացվեն նաև ատոմակայանից 20-30 կմ հեռավորության վրա ապրող բնակիչները։ Էվակուացման ենթակա շրջաններին կգումարվի Ֆուկուսիմայից հյուսիս-արևմուտք ընկած ևս 5 շրջան։ Մինչ այդ բնակիչները պետք է հետևեն կառավարության հրահանգներին և դուրս չգան տներից ։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ճապոնական Հոնսյու կղզուց 130 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 9 բալանոց երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով վթարային իրավիճակ ստեղծվեց «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում, որի հետևանքով վնասվեցին ռեակտորների հովացման համակարգերը։ Ազգային ոստիկանական գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի տարհանման շրջաններում շարունակում է բնակվել առնվազն 145 հազար մարդ։
Այսօր աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը լրագրողներին մի շարք կանխատեսումներ «մատուցեց»`մասնավորապես նշելով, որ մայիս ամսին խոցելի կլինեն քաղաքական գործիչները, ինչպես նաև հարվածի տակ կլինեն տրանսպորտը և բարձր տեխնոլոգիաները: Իսկ ահա տարերային աղետների համար վտանգավոր է հունիսի 22-ը, և չի բացառվում, որ այդ օրը ցունամիներ ու ջրհեղեղներ լինեն:
Ըստ Գուրգեն Հովհաննիսյանի`այս կանխատեսումները պայմանավորված են աստղերի դիրքերով, ըստ որոնց՝ այդ ժամանակահատվածում քաղաքական գործիչները կարող են հապշտապ որոշումներ կայացնել, որոնց հետևանքները վատ լինեն: Աստղաբանի խոսքով, ըստ արեգակնային ներկայիս պտույտի՝ մենք այժմ գտնվում ենք Ցլի շրջանում, ինչը նույնացվում է հնագույն աստված Տորքի հետ, իսկ Տորքը կամքի ուժի, խոչընդոտների հաղթահարման խորհրդանիշ է: Տորքի շրջանն ունի երկու հատված` կամային ուժերի արտահայտման և «դիպլոմատիկ» գործունեության շրջան: Հովհաննիսյանի կանխատեսմամբ`մայիսի 6-21-ին կտրուկ «դիպլոմատիկ» շրջանն է սկսվում, որի ընթացքում կկարևորվեն խոսքը և տեղեկատվությունը: Եվ եթե ճիշտ օգտվենք այդ ժամանակաշրջանից, ապա կունենանք մեծ հաջողություններ, կարծում է աստղաբանը:
Ըստ ճապոնական «Կիոտո» գործակալության, Ճապոնիայի կառավարությունն ընդունել է ընթացիկ ֆինանսական տարվա լրացուցիչ բյուջեն, որը նախատեսում է 50 մլրդ դոլար հատկացնել մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքները վերացնելու նպատակով։
2-րդ համաշխարհային պատերազմից հետո այս երկրաշարժն ամենակործանարարն է Ճապոնիայի տնտեսության համար։ Գործակալության տվյալներով, 1995 թ. Ճապոնիայի Հոնսյու կղզու Կոբե քաղաքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքները վերացնելու համար կառավարությունն ընդամենը 3,23 տրիլիոն իեն էր հատկացրել։
Ճապոնիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ պետությունն ի վիճակի է աղետի գոտու վերականգնման համար անհրաժեշտ միջոցներ տրամադրել` առանց լրացուցիչ արժեթղթեր թողարկելու։
Այսօր Երկիր Մոլորակի օրն է, որն արդեն 41 տարի է, ինչ նշվում է աշխարհի ամենատարբեր երկրներում:
Այս օրը մեկ անգամ ևս մարդկության ուշադրությունն է հրավիրվում մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա: Այս տարի այն անցկացվում է «Միլիարդավոր կանաչ գործեր» կարգախոսով: Ինչպես հավաստում են աշխարհում Մոլորակի օրը նշելու նախաձեռնողները, խոսքը այսպես կոչված «փոքրիկ գործերի» մասին է, որոնք կարող են օգուտ բերել շրջակա միջավայրին:
Գնաճը քաղաքացիական գիտակցություն է արթնացնում պասիվ երիտասարդների մոտ, սակայն բողոքը հնչեցվում է դեռևս միայն համացանցի մակարդակում: Գնաճըև գնաճային ճնշումները Հայաստանում կանխատեսում են սոցիալական բողոքի նոր ալիքներ: Սոցիալական հուզումները խմորվում են անգամ այն երիտասարդների շրջանում, ովքեր դեռ քաղաքականապես պասիվ են,և համացանցում սոցիալական բունտ կազմակերպելու կոչեր են հնչում:
Գրող, հրապարակախոս Լուսինե Վայաչյանը ով վերջերս հայտնի է Facebook սոցիալական ցանցում իր ակտիվ գործունեությամբ, միացել էր ապրիլի 2-ին «Հեղաֆորում» անունը կրող քաղաքացիական ֆորումի կազմակերպիչներին՝ երկրի վիճակով մտահոգ ու լուծումներ փնտրող մի խումբ ՀՀ քաղաքացիների: «Հեղաֆորումին հավաքվել էր մեր հասարակության գիտակից, ակտիվ հատվածը՝ բացօթյա առևտրականներ, մանկատան սաներ, բանակում զոհվածների ծնողներ, բնակարանային անարդար գործարքների զոհեր, կանանց իրավունքների պաշտպաններ, ուսանողներ, լրագրողներ… Դա հասարակության մինի մոդելն էր, իր հայացքների ողջ բազմազանությամբ, բայց միավորված մի ցանկությամբ` լինել երկրի իրական տերը»:
Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) տվյալներով` 2011-ի երկու ամիսներին Հայաստանում գրանցվել է գրեթե 5 տոկոսանոց գնաճ, պարենային ապրանքների դեպքում` ավելի քան 6 տոկոս: Անցած մեկ տարում գներն աճել են ավելի քան 12 տոկոսով, ընդ որում մեկ տարում պարենային ապրանքների գներն աճել են գրեթե 19 տոկոսով, իսկ գյուղմթերքների գները` գրեթե 40 տոկոսով: 28-ամյա սոցիոլոգ Քրիստինե Դեղոյանը, ով գրանցված չէ սոցիալական ցանցերում, ընկերներին ակտիվացնելու հեռախոսային տարբերակն է ընտրել: Նա զանգահարում է իր բոլոր ընկերներին, սոցիալական բունտ կամ ցույց կազմակերպելու առաջարկով:
«2,5 դոլարից (1000 դրամ) պակաս ոչ մի սննդամթերք հնարավոր չէ գտնել: Հնդկաձավարը նախկինում մոտ 1 դոլար էր (400 դրամ) էր, հիմա 2,4 դոլար (950 դրամ) է: Նման պայմաններում անիմաստ է մտածել բնակարան ձեռք բերելու մասին», — դժգոհում է նա: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ ԱՎԾ-ի սպառողական ապրանքների գների ինդեքսի հաշվարկը լիարժեք չի արտահայտում իրական վիճակըև կրում է միակողմանի բնույթ։ Ըստ փորձագետի`Հայաստանում, աղքատության շեմին գտնվող խավը եկամտի 70 տոկոսը սննդի վրա է ծախսում, մինչդեռ զարգացած երկրներում, անգամ ճգնաժամի պայմաններում, սննդի ծախսերը եկամտի 10-20 տոկոս են կազմում:
Տնտեսագետ, Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արա Նռանյանը կարծում է, որ Հայաստանի երիտասարդները հիմա ավելի քիչ են քաղաքականացված, քան 20 տարի առաջ, սակայն գնաճի պայմաններում իրավիճակը կարող է փոխվելև ավելի մեծ խնդիրներ երեւան բերել`փակ քաղաքական համակարգը, օլիգարխների կողմից վերահսկվող տնտեսությունըև այլն:
«Միայն գնաճը չէ, որ ազդում է երիտասարդների վրա, այլեւ բնակարաններ ձեռք բերելու խնդիրը, որը, կարծես թե, գերակայություն չէ կառավարության համար»: Մասնագետները կարծում են, որ տնտեսության մեջ գործող մենաշնորհները բացառում են մրցակցությունը, ինչն իր հերթին բերում է գների արհեստական բարձրացման: Փետրվարի վերջին Հայաստանի օրենսդիր իշխանությունը որոշում է ընդունել փոփոխություն կատարել «Առեւտրիև ծառայությունների մասին» օրենքում` նպատակ ունենալով «վերեւից» զսպել սոցիալական նշանակություն ունեցող առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքների գնաճը: 30և ավելի օրերի ընթացքում մանրածախ ապրանքների 30և ավելի տոկոս գների աճի դեպքում կառավարությանը կտրվի միջամտելու լիազորությունև սահմանելու առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների վերին շեմը։
Սա, մասնավորապես կրկնում է Ռուսաստանում կիրառվող «Գնային առաստաղի» մոդելը, որը, ըստ մասնագետների, չի կարող կիրառվել այստեղ, քանի որ Հայաստանը ներկրում է իր համախառն ներքին արտադրանքի 40 տոկոսից ավելին:
«Ռուսաստանը ինքնաբավ, տնտեսական փակ համակարգ է, երբ Հայաստանը ներմուծումներից կախված երկիր է: Ուստի այս «գնային առաստաղը» չի կարող կիրառվել Հայաստանում», — ասում է անկախ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը: «Սա կարող է ստեղծել ապրանքային դեֆիցիտ: Արտադրողը պարզապես չի սպառի իր ապրանքըև կսպասի ժամկետի ավարտին: Իրավիճակը կարող է դառնալ անվերահսկելի», — ասում է տնտեսագետ, Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արա Նռանյանը: «Ավելի լավ է ունենալ մրցակցային տնտեսությունև բարձր գներ, քան մենաշնորհային տնտեսությունև արհեստականորեն ճնշված, ցածր գներ: Բարձր գների պայմաններում կձեւավորվեն նաեւ բարձր աշխատավարձեր»:
Անդրադառնալով տնտեսական ներկա դրությանը` ապրիլի 13-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը տնտեսական ներկա վիճակը պայմանավորել է հետճգնաժամային իրավիճակով ու նշել, որ գործադիրն անում է ամեն հնարավորը գնաճը կրճատելու համար: Միեւնույն ժամանակ, համացանցն աստիճանաբար դառնում է վատթարացող տնտեսական իրադրության դեմ բողոքի ալիք բարձրացնելու միջոցներից մեկը: Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների 70 տոկոսը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են:
Երիտասարդներից ավելի քան 120 000 հազարը գրանցված են Facebook-ում, որտեղև սկիզբ են առել մի շարք երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություններև որը գնալով ավելի շատ է օգտագործվում մի շարք հարցերում իշխանությունների քաղաքականության դեմ բողոքելու համար:
Կարին Գրիգորյան
Կովկասյան լրատու
Լուսինե Կեսոյան
Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի ստեղծելիք «Երևանցիներ» անունը կրող հասարակական կազմակերպության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո: Թոխմախի Մհերը հայտարարում էր, որ, հասարակական կազմակերպությունից բացի, նաև նույնանուն կուսակցություն է ստեղծելու: Ենթադրվում էր, որ սա լինելու էր բավական հզոր և ազդեցիկ կառույց` ի զորու լուրջ դերակատարում ունենալ առաջիկա ընտրություններում:
Թոխմախի Մհերը մի տեղ էր հավաքելու Երևանի «ավտարիտետներին», այսինքն` նրանց, ում միջոցով այս երկրում իրականացվում են ընտրական գործընթացները: Յուրաքանչյուր թաղամաս հայտնի է իր, այսպես ասած, հեղինակություն վայելող մարդկանցով. «ավտարիտետ» կոչվածները հիմնականում, ճիշտ է, գողական աշխարհի ներկայացուցիչներ են, սակայն հայաստանյան ներկա իրականության պայմաններում հարցերը լուծվում են հենց այս մարդկանց միջոցով: Սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ Թոխմախի Մհերից և նրա ծրագրերից որևէ նորություն չկա: Մհեր Սեդրակյանն ու նրա «Երևանցիներ»-ը անցել են ընդհատակ:
Մեր տեղեկություններով, Թոխմախի Մհերի այսօրինակ վարքագիծը բավականին հիմնավոր է և պատճառաբանված: Բանն այն է, որ «Երևանցիներ» նախագիծը Թոխմախի Մհերի համար յուրահատուկ «զենք» էր` իշխանությունների ուշադրությունն իր նկատմամբ մշտապես վառ պահելու համար: Թաղապետի պաշտոնը թողնելուց հետո Սեդրակյանը պետք է նոր` իրեն արժանի մեկ այլ պաշտոնի տեր դառնար: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մեծ ծառայություններ է մատուցել իշխանություններին 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Սակայն ժամանակն անցավ, և նախատեսված պաշտոնն այդպես էլ չգտավ տիրոջը: Իսկ Սեդրակյանն այն անձնավորությունը չէր, որին այդքան հեշտությամբ շրջանցեին: Դա էր պատճառը, որ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո նոր թափ առան խոսակցությունները «Երևանցիներ»-ի մասին և, ենթադրելի էր, որ եթե դրա մեջ մտնի նաև «տուժած» Բեգլարյանը, ով պակաս «ավտարիտետ» չէր որպես Չոռնի Գագո, ապա «ավտարիտետները» կարող էին ուզածին հասնել: Բաղրամյան 26-ում, սակայն, որոշում է ընդունվում այլևս չհետաձգել Սեդրակյանի «փոխհատուցումը» և թույլ չտալ «Երևանցիներ» պրոյեկտի հետագա ծավալումը: Սեդրակյանին է տրվում փայտ ներկրելու քվոտան: «Երևանցիներ»-ի ու Թոխմախի Մհերի ընդհատակ անցնելու հիմնական պատճառը հենց փայտն է:
Սեդրակյանը փայտը ներկրում է «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերգեյի ՍՊԸ-ով, նրան տալիս է շահույթի որոշ մասնաբաժին, սակայն ներկրման քվոտան իրենն է, հիմնական շահույթը` նույնպես: Փայտ ներկրելու իրավունք ուներ նաև ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը` լեգենդար Սյամոն, սակայն ներկայումս, ըստ մեր տեղեկությունների, այս բիզնեսում նա այլևս նախկին թափը չունի: Քվոտան տրվել է Թոխմախի Մհերին` որպես քաղաքական դաշտում նրա վերահսկելիության երաշխիք: Այնպես որ, ըստ Սեդրակյանի «փայտային» բիզնեսի հաջողությունների՝ կարելի է նաև ենթադրություններ անել, թե «Երևանցիներ»-ը մեկ էլ երբ կփորձեն լույս աշխարհ գալ Երևանում: Ամեն ինչով հանդերձ, սա ևս մեկ անգամ վկայում է, թե Հայաստանում որքան վերահսկելի է քաղաքական դաշտը, և թե քաղաքական այս կամ այն պրոյեկտի ակտիվացման կամ պասիվացման հիմքում իրականում ինչ գործընթացներ են ծավալվում:
Թուրք — բուլղարական սահմանի երկարությունը կազմող 269 կիլոմետրից 210 ում Բուլղարիայի նախարարների խորհրդի որոշմամբ, Թուրքիայի հետ սահմանի երկայնքով կանցկացվի փշալար: Թուրքական Milliyet թերթը գրում է որ աշխատանքները հավանաբար կավարտվեն 2011-ի հոկտեմբերին:
Ըստ բուլղարական կողմի նախագծը նպատակ ունի երկուստեք արգելել անասունների մուտքը երկրի տարածք: Պատճառաբանվում է նաև, թե
դրանով կկանխվի նաև հիվանդությունների տարածումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.