23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ:
Քրեադատավարական պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու մասին փաստական տվյալներ, որպիսիք քննության այս փուլում բավարար են եղել կասկածանքը հիմնավոր համարելու համար, ուստի 2020 թվականի հոկտեմբերի 2-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 38-302-րդ հոդվածի (ՀՀ քաղաքացու կողմից լրտեսությանն օժանդակելու) կասկածանքով:
Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ օտարերկրացիների ու ՀՀ քաղաքացիների ինքնությունները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս գործընթացում ակնկալում է նաև հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության:
Ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մի ուշագրավ առանձնահատկություն։ Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Ոչ մեկ կատապուլտ չի լինում։ Հարց է առաջանում, իսկ միգուցե չեն կարողանում, որովհետեւ անջատված է կատապուլտը։ Այսինքն Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա այլ ամենաթանկարժեք ռազմական մասնագետների։ Այս տեսակետը հիմնավորվում է նաեւ նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում»,- գրել է Հովհաննիսյանը։
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լոկալ հակամարտությունը լիովին կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի Կասպից տարածաշրջանի մեծ թվով երկրների մասնակցությամբ: Իսկապես, բացի Ադրբեջանից, խաղի մեջ կարող է մտնել Հայաստանն ու Թուրքիան, Ռուսաստանն ու Թուրքմենստանը, գրում է New Europe պորտալը:
Թուրքիան բախվում է էլ ավելի լուրջ, քան երբեւէ, ներքին տնտեսական խնդիրների, ինչպես նաեւ զարգացող միջազգային մեկուսացման հետ խոշոր արեւմտյան գերտերությունների՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից:
Վերջին տասնյամյակում ամեն գնով իշխանությունը պահելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ավտորիտար ռեժիմ, որն աստիճանաբար վերածվում է դիկտատուրայի, ինչը քայքայել է տնտեսությունն ու ընկղմել երկիրը տնտեսական սկանդալների մեջ, որոնց մեջ մասնակցել են հիմնականում նախագահի ընտանիքի հարազատներն ու բարեկամները: իրական խնդիրներից հասարակական կարծիքը շեղելու համար Էրդողանը ներքաշվել է պատերազմի մեջ Սիրիայում, Լիբիայում, իսկ այժմ նաեւ Հայաստանում, ինչպես նաեւ փորձել է հրահրել պոտենցիալ պատերազմ Հունաստանի եւ Կիպրոսի դեմ՝ պահանջելով հորատման իրավունք Էգեյան ծովի որոշ շրջաներում, որոնք, համաձայն գործող միջազգային համաձայնագրերի, չեն պատկանում Թուրքիային:
Հարկ է նշել, որ Թուրքիան ընդլայնել է ռազմական ներկայությունը ռազմաբազաներով հետեւյալ երկրներում.
Ալբանիա. 20-250 զինծառայող Բլյորի ռազմածովային բազայում, 2 ֆրեգատով:
Ադրբեջան. Գիզիլ Շերգ ռազմական քաղաքում շենքեր եւ կառույցներ, եւ մեկ օդակայան, որը տեղակայված է Գաձի Զեյնալաբդին գյուղում:
Իրաք. 2000-հոգանոց բազա: Բացի այդ, ավելի քան 20 ռազմական եւ հետախուզական բազա երկու նահանգներում՝ Իրաքյան Քրդստանի Էրբիրում եւ Դախուքում:
Լիբիա. Ալ Վաթիայում, Միթիգում եւ Միուրաթում ավիաբազա, ի լրումն՝ Զվարում:
Հյուսիսային Կիպրոս. ընդհանուր առմամբ 30 000 թուրք զինվորական:
Քաթար. 5000 մարդուց բաղկացած բազա:
Սոմալի. ԹՅՈՒՐՔՍՈՄ ճամբար 200 մարդ անձնակազմով (կարող է ավելանալ մինչեւ 1000):
Սիրիա. բազաներ Էլ Բաբեում, Էր Ռաիում, Ախթարինում եւ Ւարաբլուսում առնվազն 5000 հոգի անձնակազմով: Ստեղծվել են նոր բազաներ Աթմայում եւ Դարաթ Իզայում:
Սակայն կործանման սարսափի եւ Ֆեթուլա Գյուլենի ուրվականի պայմաններում Էրդողանը պետք է հնարի ներքին թշնամիներ՝ որպես իշխանությունը պահպանելու միակ միջոց: Այդ պայմաններում Վաշինգտոնը տրամադրված է չափավոր քննադատության, քանի որ Թուրքիան շարունակում է անդամակցել ՆԱՏՕ-ին:
ԵՄ-ն, թեպետ նրա տարածքները գտնվում են Թուրքիայի կողմից ուղիղ սպառնալիքի տակ, նույնպես պահպանում է չափավոր քննադատություն, սակայն ունի հստակ դիրքորոշում Գերմանիայի ճնշման ներքո: Գերմանիայում բնակվում է շուրջ հինգ միլիոն մահմեդական, որոնք երբեք չեն ինտեգրվել գերմանական հասարակության մեջ: Նրանք բոլորը եղել են Անկարայի հսկողության տակ, լավ կազմակերպված, նրանք ունեն հազարավոր մզկիթներ, իսլամական մշակութային կենտրոններ, դպրոցներ եւ գետո, եւ Գերմանիայի կառավարությունը չունի ո՛չ ուժ, ո՛չ վճռականություն դիմադրել մշտական թուրքական շանտաժին:
Քանի որ Թուրքիան, չնայած մեղմ ձեւակերպման, ԵՄ ճնշման ներքո ստիպված էր նվազեցնել թշնամական վերաբերմունքը ԵՄ երկու անդամ երկրների՝ Հունաստանի եւ Կիպրոսի նկատմամբ, եւ սկսել բանակցություններ իմպուլսը պահելու համար, Էրդողանը կարգադրել է Իլհամ Ալիեւին պատերազմ հայտարարել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով:
Ադրբեջանն առավել պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ եւ կոչված է կարեւոր դեր խաղալ Անկարայի հետագա պլաններում, որոնք նախատեսում են իսլամական միության ստեղծում: Այն որոշված է որպես ինքնատիպ ՆԱՏՕ մահմեդական աշխարհում, որը կպաշտպանի ամբողջ աշխարհի մահմեդականների շահերը, եւ դրա առաջին թիրախը կլինի Եվրոպայի իսլամացումը:
Թուրքիան խորապես համակրանք է տածում Ադրբեջանի նախագահի վարչակազմի հետ, ինչը բացատրվում է նավթագազային ոլորտում եւ խողովակաշարերի սեկտորներում տարբեր գործարքներով: Նույն այդ համատեքստում Էրդողանը կարգադրել է Ալիեւին պատերազմ հայտարարել Արցախին, եւ պատահական չէ, որ հայ զինվորականները գտնում են ներարկիչներ եւ օփիոիդներ սպանված ադրբեջանցի զինվորների գրպաններում. տակտիկա, որը սովորաբար կիրառվում է Լիբիայում թուրքական բանակի կողմից:
Կասպից տարածաշրջանը տեղանք է, որտեղ դեռեւս դրսեւորվում են Ռուսաստանի ամենալուրջ շահերը: Բացի Իրանից, բոլոր մյուս երկրներն այդ տարածաշրջանում եղել են խորհրդային հանրապետություններ խորն արմատներ ունեցող ռուսական շահերով:
Ուստի, եթե հաղթի Ադրբեջանը, նա կպարտվի, քանի որ Ռուսաստանը կօգտվի առիթից բոլորին ցույց տալու՝ ով է գլխավոր խաղացողը Կասպից շրջանում:
Ռուսաստանին արգելել են թռիչքներ կատարել Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով Հայաստանին օգնելու համար, սակայն դա չի կարող խանգարել Մոսկվային միջամտել եւ վերածել սահմանամերձ հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի, երբ նա անհրաժեշտ համարի դա:
Այդ շրջանում վաղեմի չլուծված հարցերից մեկն է Բաքվի մերձակայքում նավթային աշտարակի համար Թուրքմենստանի հավակնությունները: Նավթային աշտարակը տեղակայված է Բաքվից մի քանի մղոն հեռավորության վրա դեպի Թուրքմենստան եւ, համաձայն Բաքվի, գտնվում է Ադրբեջանի տարածքային ջրերում: Սակայն Աշխաբադը պնդում է, որ քանի որ Կասպից ծովն իրականում լիճ է, Ապշերոնի թերակղզին, որը հարում է լիճը, իրավունք չունի կոնտինենտալ շելֆի, ուստի նավթային աշտարակը գտնվում է Թուրքմենստանի տարածքային ջրերում: Հաշվի առնելով, որ ռուսները հսկում են թուրքմենական նավթի եւ գազի ամբողջ միջազգային առեւտուրը, բարդ չէ պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ Կասպից տարածաշրջանում տեւական հակամարտության դեպքում:
Ադրբեջանի իշխանություններն այն կարգի թքած ունեն իրենց զինծառայողների վրա, որ հրաժարվում են ռազմաճակատում ժամանակավոր դադարի գնալ։ Այս մասին գրառում է է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Իսկ դա պատերազմող կողմերի համար պետք է որ կարևոր նշանակություն ունենար՝ հասկանալու, թե արդյո՞ք ռազմաճակատի թեժ հատվածներում զոհված կամ վիրավոր զինծառայողներ կան։
Ապրիլյան պատերազմի օրերին, եթե չեմ սխալվում 2-3 նման դադար եղավ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 15 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Թշնամին որքան շատ է ոչնչանում և զգում, որ մեր ոգու առաջ դատապարտված է կործանման, այնքան ավելի ագրեսիվ է դառնում խաղաղ բնակչության նկատմամբ՝ հեռվից հրետակոծելով քաղաքներն ու գյուղերը: Այստեղ ևս պետք է լինենք ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ՈՒԺԵՂ և ԱՌԱՆՑ ԽՈՒՃԱՊԻ…
Անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստ լինենք «Օդային տագնապ» ազդանշանին: և պահպանենք անվտանգության անհրաժեշտ կանոնները: Այդ նպատակով Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ներկայացնում է իրազեկող և ուղղորդող տեղեկություններ՝ ի՞նչ անել «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ:
Ինֆորմացիան վերցված է ՀՀ ԱԻՆ կայքից, ունի ուսուցողական նպատակ:
«ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ»
«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան՝ 2-3 րոպե տևողությամբ։ Բջջային հեռախոսներով տրվելու են կարճ հաղորդագրություն՝ «Օդային տագնապ». պատսպարվել պաշտպանական կառույցներում Անհրաժեշտ է հիշել, որ
Տանը գտնվելիս
Մինչ բնակարանը լքելը անհրաժեշտ է անջատել գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում:
Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին:
Փողոցում և բաց տարածքներում գտնվելիս Արագ` առանց խուճապի, որոշել մոտակա թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ:
Մոտակայքում թաքստոցների բացակայության դեպքում պատսպարվել ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախատեսված կառույցներում, տարբեր տեսակի փ
ոսորակներում, թմբապատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) հետևում: Քաղաքային տրանսպորտում գտնվելիս Չլքել տրանսպորտային միջոցը ընթացքի ժամանակ և չխոչընդոտել վարորդի գործողությունները:
Տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո արագ, բայց առանց խուճապի, դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:
Աշխատավայրում և հասարակական շենք-շինություններում գտնվելիս
Ուշադիր և հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հաղորդագրությունը) մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ երթուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվել նշված երթուղով և պատսպարվել թաքստոցում:
Համապատասխան հրահանգ (հաղորդագրություն) չլինելու դեպքում դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:
Արտադրական կազմակերպություններում
Դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքավորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո պատսպարվել թաքստոցում:
Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերել անվտանգ աշխատակարգի և պատսպարվել թաքստոցում։ Անհրաժեշտ է հիշել նաև, որ ռմբակոծության ժամանակ անհրաժեշտ է բացել բերանը և ձեռքերով փակել ականջները:
Թաքստոցներ են՝ շենքերի և շինությունների նկուղներն ու կիսանկուղները, ստորգետնյա շինությունները, բնական միջավայրի խորացված տարածքները, խորշերն ու անձավները, հանքախորշերը, ստորգետնյա անցումները, մետրոպոլիտենի ստորգետնյա կայարանները, որոնք նախատեսված են պատսպարվողների վրա հարվածային ալիքի ազդեցությունը նվազեցնելու և բեկորներից պաշտպանելու համար։
«Օդային տագնապի ավարտ» ազդանշանը տրվում է Էլեկտրաշչակների միջոցով` անընդհատ (չընդհատվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), որից հետո անհրաժեշտ է հետևել հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։ Համապատասխան թույլտվությամբ կարող եք դուրս գալ թաքստոցներից։ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «Հովազ-1» մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի կաատարած սխրագործությունը:
«Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ
Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ:
Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները:
Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք:
Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում»:
Ռուսաստանում հայերի միությունը հայտարարություն է տարածել,որով դիմել է ՌԴ ղեկավարությանն ու ռուս հասարակությանը և պահանջել Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հարցում կոչերից ու գնահատականներից անցնել հստակ գործողությունների:
«Սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը, որոնց սատարում են թուրք զինվորականների հրամանատարությամբ և համաշխարհային առաջնորդների կոչերն արհամարհող Էրդողանի բացահայտ աջակցությամբ գործող սիրիացի ջիհադականները, ռազմական հանցագործություններ են կատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության հանդեպ:
Ակնհայտ է, որ 100 տարի անց թուրք իսլամիստները կրկին անցել են հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման իրենց ծրագրերն իրագործելուն: Այսօր, փաստելով, որ մենք ճիշտ էինք մեր գնահատականներում առ այն որ «Ադրբեջանի հետ խաղերը կարող են հանգեցնել նրան, որ նա իր դաշնակից Թուրքիայի հետ դանակով կհարվածի Ռուսաստանին մեջքից», դիմում ենք Ռուսաստանի իշխանություններին և ռուսական հասարակությանը.
Մեր կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ղեկավարվի այն հանգամանքով, որ Հայաստանին Ռուսաստանի հետ կապում են ոչ միայն ռազմավարական և դաշնակցական հարաբերություններ, այլև բազմադարյա եղբայրական զգացմունքներ, որոնք փորձվել են ժամանակով և փորձություններով:
Կրկնելով սեպտեմբերի 27-ի մեր կոչը և աջակցելով Արցախի ԱԳՆ հայտարարությանը Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին՝ կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի փրկության և Արցախի հուսալի պաշտպանության գրավականը կլինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը Հայաստանի և միջազգային հանրության կողմից:
Ռուսական «հավասար հեռավորության» քաղաքականությունն այն դեպքում, երբ խոսքը հայ ժողովրդի ցեղասպանության մասին է, որն իրագործվում է, ինչպես ժամանակին գրել էր մեծ ռուս գրող Մաքսիմ Գորկին, «քրիստոնյա Եվրոպայի ստոր լռությամբ», համարում ենք վտանգավոր ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի ապագայի համար:
Սա այսօր շատերն են հասկանում Ռուսաստանում, սակայն ժամանակն է, որ դա հասկանան երկրի իշխանության գլուխ անցած այն մարմինները, որոնք որոշումներ են կայացնում՝ չառաջնորդվելով ռուսական պետության շահերով, այլ վարում են դրսից, այդ թվում Բաքվից, թելադրվող հակառուսական քաղաքականություն:
Ժամանակն է, որ համաշխարհային գերտերությունները ոչ միայն գնահատական տան ագրեսոր երկրներին, այլև հստակ քայլեր և պատժամիջոցներ ձեռնարկեն՝ կանխելու համար նրանց ահաբեկչական ծրագրերն ու գործողությունները»,- ասվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ:
2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։
Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։ Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է։
Ստորև Ֆրանսիայի Հանրապետության նախագահի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հարցին Եվրոպական խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Մեր սեփական տեղեկություններով արձանագրել ենք, կարող եմ անձամբ հաստատել, որ 300 գրոհային մեկնել է Սիրիայից և ժամանել Բաքու Գազիանթեփով։ Վերոհիշյալ գրոհայինների ինքնությունը, գործունեության աշխարհագրությունը հայտնի են, նրանք նույնականացված են։ Սերում են Հալեպի շրջանում գործող ջիհադիստական խմբավորումներից։
Արձանագրված փաստ է։ Մոտավորապես նույն չափի այլ խմբավորումներ ևս պատրաստվում են։ Չէի ցանկանա Ձեզ ասել, որ սա կարմիր գիծ է, քանի որ կարմիր գիծն արդեն իսկ հատված է։ Կարմիր գիծն այլևս հատվա՛ծ է։ Եվ երբ ես ցույց եմ տվել կարմիր գիծը, այն մատնանշել եմ այլ դեպքերում, օրինակ, Սիրիայի համատեքստում, այդժամ իմ արձագանքը չի ուշացել։ Ասում եմ, որ դա անընդունելի է:
Կոչ եմ անում ՆԱՏՕ-ի անդամ գործընկերներին իրատես լինել և արձանագրել, թե ինչպիսի վարք է դրսևորում ՆԱՏՕ-ի անդամ պետությունը։ Չեմ կարծում, որ այն հարիր է անդամ պետությանը։ Սա ևս մի հարց է, որի շուրջ պետք է ճշմարտության երկխոսություն ծավալենք Թուրքիայի հետ։
Առաջիկա օրերին այս հարցով կապ կհաստատեմ նախագահ Էրդողանի հետ, քանզի, կարծում եմ, որ որպես Մինսկի համանախագահ, Ֆրանսիան պարտավոր է խնդրի վերաբերյալ բացատրություններ պահանջել։ Ավելացնեմ, որ երեկ քննարկումներ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ։
Պատրաստելով եռակողմ հաղորդագրություն` հրապարակել ենք այն և կիսվել այդ տեղեկությամբ։ Կարծում եմ` կարող եմ ասել, որ ռուսական կողմն անում է նույն վերլուծությունն ինչ մենք։ Կարծում եմ նաև, որ Ռուսաստանի և տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից չափազանց վտանգավոր է հայտնվել նման իրավիճակում, զինյալ գրոհայինների դեմ հանդիման։ Ուստի շատ կարևոր է հարցի շուրջ խիստ քննարկում ունենալ Թուրքիայի հետ, հնարավորինս արագ լուծելու համար խնդիրը, որն ավելանում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.