23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մի քանի անգամ արդեն խոսվել է Ստեփանակերտի օդանավակայանի բացման և դրա հետաձգման պատճառների մասին: Ներկայիս նշված բացման օրը` մայիսի 8-ը առիթ է տվել նոր մեկնաբանությունների. «Ես միայն կարող եմ ասել, որ օդանավակայան կառուցելը հնարավոր է, սակայն գործնականում «անհնար» է, որ այն գործի առանց Ադրբեջանի թույլտվության,- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին,-
ողջ աշխարհը գիտի, որ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների օդային տարածությունը պատկանում է Ադրբեջանին: Դրա համար գոյություն ունեն միջազգային նորմեր»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բացվելու է օդանավակայանը, որի առաջին ուղևորն է լինելու ինքը, իսկ թուրքական Zaman օրաթերթի վերլուծաբան Ֆիքրեթ Էրթանը իր «Մայիսի 8-ին սպասելիս» խորագրով հոդվածում, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը, գրել էր, թե 2011 թվականի մայիսի 8-ը կարող է պատմական օր դառնալ մեր տարածաշրջանի համար:
Մայիսի 4-ին Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման արարողությունը: Առաջին փուլի հանդիպումները կկայանան մայիսի 5-ին և կընթանան 4 մրցափուլերով:
Ինչպես հայտնի է, Հայաստանի առաջատար գրոյսմայստեր Լևոն Արոնյանը նույնպես կմասնակցի աշխարհի թագի համար մղվող պայքարին և առաջին փուլում նրա մրցակիցը կլինի ռուս` Ալեքսանդր Գրիշչուկը:
Մյուս զույգերում մրցելու են հետույալ շախմատիստները.
Կրամնիկ – Ռաջաբով, Թոփալով – Կամսկի, Գելֆանդ — Մամեդյարով:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել ներկայիս տիտղոսակիր Վիշվանաթան Անանդի հետ:
Մայիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսին` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի ուղեկցությամբ:
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ այն կարևոր ներդրմանը, որ հիմնադրամը կատարում է Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Ի դեմս ՀՄԿ գործադիր տնօրենի Վեհափառ Հայրապետը գնահատանք հայտնեց Միացյալ Նահանգների ժողովրդին և բարի արդյունավորում մաղթեց հիմնադրամի աշխատանքներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանը կհաղթահարի իր առջև ծառացած դժվարություններն ու խնդիրները` դրանում մեծապես կարևորելով հոգևոր արժեքների վերականգնումը:
Պրն. Դանիել Յոհաննեսն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման ընթացքի դիտարկման արդյունքները:
Զրույցի ընթացքում, ի պատասխան հյուրի հարցումների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությունը, անդրադարձավ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:
Մայիսի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւան ժամանած Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Հիսասի Տոկունագային:
Էդվարդ Նալբանդյանը խորին ցավակցություններ հայտնեց մարտին Ճապոնիայում պատահած բնական արհավիրքների հետեւանքով հազարավոր զոհերի կապակցությամբ:
Փոխնախարար Տոկունագան երախտագիտություն հայտնեց մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների եւ հետեւանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար: Նա հավելեց, որ ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերապրած հայ ժողովուրդը ճապոնական ժողովրդի վիշտն ընկալեց ինչպես իր սեփականը եւ այս կապակցությամբ Երուանում տեղի ունենալիք միջոցառումը՝ նվիրված արհավիրքների զոհերի հիշատակին, հայ ժողովրդի բարեկամության հավաստումն է եւ Ճապոնիան շատ բարձր ենք գնահատում այն:
Նախարար Նալբանդյանը, գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, ընդգծելով, որ Ճապոնիայի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի համար կարեւոր ուղղություն է:
Հայաստանի արտգործնախարարին հանձնելով Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեակի Մացումոտոյի ուղերձը հյուրն ասաց, որ Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եւ ցանկանում են առավել ընդլայնել դրանք: Նա հավելեց, որ իր այցելությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ճապոնական բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է եւ այն վկայում է վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք նշվեց, որ բարձրաստիճան փոխայցելությունները, ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունները կարեւոր դեր են խաղում փոխգործակցության ամրապնդման եւ խորացման համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց, որ շուրջ երկու տարի առաջ Տոկիո կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ իրականացվում են:
Ճապոնիայի փոխարտգործնախարարը շեշտեց, որ անցյալ տարի Ճապոնիայում ՀՀ դեսպանության հիմնումը նոր լիցք է հաղորդել երկու երկրների միջեւ համակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ համագործակցությանը միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացին:
Երկուստեք կարեւորվեցին խորհրդարանների միջեւ համագործակցության խթանման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, առեւտրա-տնտեսական բնագավառի փոխգործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ:
Օբամայի վարչակազմը դեմ է Ուսամա բեն Լադենի դիակի լուսանկարները հրապարակելու ԿՀՎ-ի առաջարկին:
ԿՀՎ-ի կարծիքով՝ ահաբեկչի լուսանկարների հրապարակումն անհրաժեշտ է, որպեսզի «Ալ Ղաիդայի» ղեկավարի մահվան իսկության շուրջ հնչող կասկածները փարատվեն, իսկ Սպիտակ տունը հակադարձում է, որ լուսանկարների բովանդակությունը կարող է ցնցել հասարակությանը:
«Այդ լուսանկարները պարզապես սարսափելի են»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ հավելելով, որ դրանց հրապարակումը նպատակահարմար չէ:
Սակայն, ըստ ԿՀՎ-ի, սպանված Բեն Լադենի նկարների հրապարակումն ամերիկացիների համար ահաբեկչի մահվան վերջնական ապացույց կարող է դառնալ:
Ի դեպ, ԿՀՎ-ի այս որոշումը բուռն քննադատության է արժանացել:
Որոշ քննադատներ, օրինակ, կարծում են, որ այդ լուսանկարները տհաճ են և կարող են ոչ միայն վիրավորել մահմեդականներին, այլև շահարկման առարկա դառնալ ծայրահեղականների համար:
Դրանից զատ, Օբամայի վարչակազմն արդեն հայտարարել է, որ ԴՆԹ-ի հետազոտությամբ ապացուցվել է, որ սպանվածը հենց Ուսամա բեն Լադենն է եղել:
Իսկ ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետը այլ կարծիքի է: «Խնդիրն այն է, որ մենք վերջապես ոչնչացրել ենք Բեն Լադենին և կարող ենք ամբողջ աշխարհին ցույց տալ»,- ասել է Պանետը:
ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն, մայիսի 3- 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6, և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Արձանագրված գողության 24 դեպքից բացահայտվել է 17-ը, խուլիգանության 3 դեպքից՝ 2-ը:
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որից 1-ը՝ վրաերթ: 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական և սպանության փորձի ու խարդախության 1-ական դեպք:
«Այս տարի ունենք 18 500 վճարովի և 2 428 անվճար տեղ, այսինքն` ընդունվելու համար, որոշ ֆակուլտետներում անվճար սովորելու համար անգամ բավարար է դրական ստանալը», Հայաստանի պետական 28 և մասնավոր 48 բուհեր ընդունվելու պայմանները ներկայացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը:
Նասիբյանը տեղեկացրեց, որ ավարտվել է առաջին փուլի դիմորդների տվյալների ամփոփումը. այս տարի առաջին փուլի քննություն հանձնողների թիվը 1209 է` 320-ը Երևանից, 143-ը Շիրակից, 108 Արմավիրից, 104-ը Արարատից, մյուս շրջաններից դիմորդների թիվը չի գերազանցում 100-ը: Դիմորդները պետք է հանձնեն միասնական քննություն: «Այս տարի անհամեմատ քիչ են, քանի որ հանրակրթական հաստատությունները շրջանավարտներ չունեն: Այս տարվա դիմորդներն են նախորդ տարիներին բուհերից դուրս մնացած, անցյալ տարի չընդունված, բանակից զորացրված և այս ու նախորդ տարիներին սփյուռքի շրջանավարտները, հեռակա բաժինների կամ մասնավոր բուհերի ուսանողները, որ ցանկանում են ընդունվել պետական, անվճար համակարգ»,-տեղեկացրեց Նասիբյանը:
Ապրիլի 10-ին դիմումների ընդունումն ավարտվել է: Քննությունների լրացուցիչ փուլը կազմակերպվելու է հունիսի 24-ից հուլիսի 2-ը: Թույլատրվելու է հայտագրել 2 անվճար և 8 վճարովի տեղ: «Լուրեր կան, թե լինելու են հեշտ քննություններ, եթե 1209 դիմորդ ունենք, դա չի նշանակում, որ բոլորն ընդունվելու են»,- նշեց Նասիբյանը` հավելելով, որ քննությունների ընթացքը հսկվելու է ամենայն խստությամբ:
Նա ասաց նաև, որ միասնական քննություն տվողների թիվն քիչ է. ընդամենը 11 քննական կենտրոններ կան, որտեղ լինելու են Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցներ. «Եթե նախորդ տարիներին կային 41-55 գնահատման կենտրոններ, և մենք դրսից ստիպված էինք լինում հրավիրել մասնագետներ, ապա այս տարի մեր մասնագետները լիովին կարող են հետևել բոլոր քննություններին»:
Նախորդ տարվա սերտիֆիկատ ստացած դիմորդներին ևս թույլատրվում է մասնակցել քննություններին, բայց անբավարարի դեպքում, չի կարող շարունակել:
Նասիբյանը գտնում է, որ «Եթե բուհերի ռեկտորները ճիշտ քաղաքականություն վարեն, այս տարի գները կիջեցնեն»: Նա բացառեց բուհերի վարձավճարների բարձրանալու տարբերակը:
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են բանակցել ցուցարարների հետ, հաղորդում է The Christian Science Monitor-ը: Ըստ այս գործակալության տվյալների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բութայնա Շահաբանն այս պահին փորձում է բանակցողներ գտնել ընդդիմության ներկայացուցիչների շրջանակում:
Սակայն ընդդիմադիրները չեն ցանկանում բանակցել Սիրիայի իշխանությունների հետ: Դրանից զատ, ընդդիմությունը չունի ղեկավարներ, որոնք լիազորված են ներկայացնել իրենց պահանջներն ու շահերը:
Հիշեցնենք, որ Սիրիայում զանգվածային անկարգությունները սկսվեցին և շարունակվում են մարտի կեսերից: Սկզբնական շրջանում ընդդիմադիրները պահանջում էին բարեփոխումներ:
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը մերժել է Բարաք Օբամայի առաջարկը` այցելել սեպտեմբերի 11-ի ահաբեկության վայրը:
«Նա բարձր է գնահատել այդ առաջարկը, սակայն որոշել է հեռու մնալ այդ իրադարձություններից»,- ասել է նախկին նախագահի ներկայացուցիչ Դևիդ Շեզերը:
Մայիսի 5-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի սեպտեմբերի 11-ի ահաբեկության զոհերի ընտանիքների հետ:
Հենց Ջորջ Բուշն էր ահաբեկչական հարձակումներից հետո սկսել Բեն Լադենի ոչնչացման գործընթացը, սակայն իր կառավարման 8 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել թիվ մեկ ահաբեկչին:
Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները մարդատար ինքնաթիռներով հարվածեցին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ երկնաքերերին և Պենտագոնի շենքին: Ահաբեկության հետևանքով զոհվեց առնվազն 3000 մարդ:
Մայիսի 3-ին ՝ժամը 21.10-ին ստացված տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող էլ. ենթակայանի տարածքում հայտնաբերվել է հոսանքահարված պատանու դիակ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Դեպքի վայրում պարզվել է, որ բարձր լարման էլ. մալուխից (10000 վոլտ) հոսանքահարվել է Արմավիր քաղաքի 41-րդ փողոցի թիվ 47 տան բնակիչ,1995թ.-ին ծնված Վազգեն Թադևոսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.