23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունն իր ընդունած մոտ մեկ տասնյակ որոշումներով կանոնակարգել է կենսաթոշակների նշանակմանը, վերահաշվարկմանը, վճարմանն առնչվող հարաբերությունները` դրանով իսկ կատարելով 2011թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջները և սահմանելով կենսաթոշակի նշանակման, աշխատանքային ստաժի հաշվարկման և բազմաթիվ այլ կարգեր և ցանկեր։ Գործադիրը նաև որոշել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տալ 25 հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն` այն վճարելով յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ ընդհանուր գումարով։
Որոշումներից մեկով սահմանվել է, որ կենսաթոշակի վճարման ցուցակները 5 տարվա փոխարեն պետք է պահպանվեն 10 տարի, ինչը հնարավորություն կտա կենսաթոշակի վճարման առնչությամբ ծագած խնդիրները կարգավորել նաև այդ ցուցակների օգնությամբ։
Պաշտպանվում են սպառողների շահերը
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, ինչը պայմանավորված է կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտում օգտագործվող անարատ կաթի պահանջարկի ավելացման, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ։ Ներկայումս կաթի և կաթնամթերքի արտադրությունում օգտագործվում են զգալի քանակությամբ անարատ չոր կաթ, չոր յուղազերծ կաթ, կաթնային չոր շիճուկ և անարատ չոր սերուցք, որոնց մասին սպառողը լիարժեք տեղեկություն չի ստանում։ Չոր կաթի համատարած օգտագործման հետևանքով նվազում են անարատ կաթի մթերման ծավալն ու գինը։ Որոշման ընդունումը կխթանի կաթնամթերք արտադրող տնտեսվարողների միջև մրցակցության ծավալումը, անարատ կաթի պահանջարկի և մթերման գնի ավելացումը` նպաստելով անասնաբուծության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։
Կառավարությունը հաստատել է ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը, որը կերաշխավորի թողարկվող մթերքի անվտանգությունը` նպաստելով արտահանման խթանմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը։ Մեկ այլ որոշմամբ լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրով ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 59 միլիոն դրամ։ Կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման միջոցով կանտառապատվի 20 հեկտար տարածք, ինչը կնպաստի բնակլիմայական սանիտարահիգիենիկ և ռեկրեատիվ պայմանների բարելավմանը։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց արդյունքում ակնկալվում է կատարելագործել ընդերքօգտագործման ոլորտում տեղեկատվության պահպանման և տրամադրման գործընթացը, ինչն իր հերթին կնպաստի ընդերքի արդյունավետ և լիարժեք օգտագործմանը։
Վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը 285 միլիոն դրամ է հատկացրել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածի առաջնահերթ հիմնանորոգման ֆինանսավորումն իրականացնելու համար։
Գործադիրն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ծառայության վարչական շենքի կառուցման որոշում։ Շենքը կառուցվելու է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի Ա.Միկոյան փողոց 109/8 հասցեում։ Որպես կառուցապատող ներգրավվել է «Լև ընդ Դավ գրուպ» ՍՊԸ-ն։
Արմավիրի մարզի Լուկաշինի, Ջրաշենի, Քարակերտի, Շենավանի և Հուշակերտի համայնքներում առաջացած ֆինանսական ծանր կացությունը մեղմելու համար պարտադիր ապահովագրության վճարի և եկամտահարկի գծով չկատարված պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով ս.թ. առաջին կիսամյակում Արմավիրի մարզպետարանին է հատկացվել մինչև 40 մլն 232 հազար 300 դրամ։
Պարզեցվում է գնացքով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգը
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը պարզեցրել է միջպետական հաղորդակցության մարդատար գնացքի բեռնային վագոնով տեղափոխվող, ինչպես նաև ուղևորային մասում տեղակայված, սակայն օրենքով սահմանված չափերը գերազանցող ապրանքների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման ընթացակարգերը։ Լրացում կատարելով ավելի վաղ ընդունած իր մեկ այլ որոշման մեջ, կառավարությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրական գործառույթներում նախատեսել է զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրման և իրականացման դրույթ։
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը 2010թ. ընթացքում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրերով կատարված աշխատանքի վերաբերյալ, որի համաձայն նման ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 135 կազմակերպություն։ Դրանցից են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` 5 մլրդ 82 մլն դրամ, «Մատենադարան» հիմնադրամը (Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման 4-րդ փուլի աշխատանքների իրականացում)` 3 մլրդ 62 մլն դրամ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը (առաջավոր տեխնոլոգիաների ուսուցման երիտասարդական կենտրոն)` 2 մլրդ 48 մլն դրամ և այլ ճանաչված կազմակերպություններ։
Կառավարության որոշմամբ ՀՀ սեփականությունը հանդիսացող, որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված «Շիմիձու» կորպորացիայի կողմից Նուբարաշենի թափոնակուտակչի տարածքում կառուցված 1 մլրդ 25 մլն 866 հազար 800 դրամ արժեքով կենսագազի հավաքման և այրման կառույցը նվիրվել է Երևանի քաղաքային համայնքին։ Մեկ այլ որոշմամբ Տավուշի մարզի Վազաշենի գյուղական համայնքի սողանքային գոտում գտնվող բնակելի տների քանդումից հետո հողամասերը փոխադրվել են պետական սեփականության պահուստային հողերի կատեգորիա։
Փոփոխելով ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու` իր ավելի վաղ ընդունած որոշումը, կառավարությունը նպատակ ունի ավելի արդյունավետ կազմակերպել այդ գործառույթների հետ կապված փաստաթղթաշրջանառությունը։
Կատարելագործվում է իմունականխարգելման գործընթացը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
— ՀՀ առողջապահության նախարարության ԳԱՎԻ աջակցությամբ իրականացվող առողջապահության համակարգի հզորացման և նախարարության «Իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2011թ. նախահաշիվները,
-ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով հաստատված «Տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ. ծրագրի» իրականացման նպատակով ստեղծված գանձապետական հատուկ հաշվի տնօրինման կարգը, որը հնարավորություն կտա առավել թափանցիկ դարձնել արտերկրից տոհմային երինջների ներկրման և հատկացման գործընթացը,
— ՀՀ պետական բուհերի 2011/2012 թթ. ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսումնական վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 1684 տեղ, որից պարտադիր զինվորական զորակոչից տարկետման իրավունքով` 387 տեղ,
-ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «Մարդու իրավունքների պաշտպանին միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից հատկացվող ֆինանսական աջակցություն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների 2011թ. ծախսման նախահաշիվը,
-2011թ. մայիսի 26-ից 27-ը Երևանում կազմակերպվելիք «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի ծրագիրը։
Կմեծանա դատարանների դերը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կկատարելագործվի դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգը։
Կառավարության հավանությունն է ստացել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով կընդլայնվի փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակը` դրանով իսկ բարելավելով երկրի գործարար միջավայրի ցուցանիշը։ Հավանության է արժանացել «Ներքին շուկայի պաշտպանության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է ապահովել ոչ խտրական մոտեցում տեղական և ներմուծվող արտադրանքի նկատմամբ և խուսափել շահագրգիռ տարբեր երկրների կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ՀՀ նկատմամբ հնարավոր առևտրային վեճերի նախաձեռնումից։ Նույն նպատակին կծառայի նաև կառավարության հավանությունն ստացած «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
Գործադիրը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով մինչև 2011թ. մայիսի 1-ը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտրվի սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից։
Գործադիրը քննարկել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ եզրակացության համաձայն այն ունի լրամշակման կարիք։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագծի վերաբերյալ։ Ըստ էության առաջարկվում է մրգերի ու բանջարեղենի բացօթյա վաճառքի իրականացում, ինչը հակասում է օրենքի պահանջներին։
Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որով լրացուցիչ արտոնություններ են նախատեսվում աղետից տուժածների համար։ Գործադիրը խնդրի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։
Այսօր առավոտյան Եգիպտական դատարանը 12 տարվա ազատազրկման դատապարտեց երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ Ադլիին: Պաշտոնյային մեղադրում են պետական միջոցների ապօրինի իրացման համար:
Ըստ եգիպտական «Ալ Մասրի Ալ Յոում» թերթի տեղեկությունների, նախկին նախարարի գործը լսվել է Գիզա քաղաքի դատարանում:
Հաբիբ ալ Ադլին դատարանում հայտարարել է, որ իր դեմ հարուցված մեղադրանքն անհիմն է:
Ի դեպ, նախկին նախարարի դեմ այս դատավճիռը վերջինը չէ: Նրան մեղադրում են նաև հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանությանը ներգրավված լինելու համար: Ըստ նախաքննության տվյալների՝ հենց ինքն է հրամայել կրակել ընդդիմադիրների ուղղությամբ:
Նախկին ՆԳ նախարարից զատ, իրենց դատավճռին են սպասում նաև Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ու իր որդիները:
Երեկ և այսօր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կադրային տեղաշարժեր է իրականացրել համակարգում:
Երեկ աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ավետիք Ստեփանյանը: Նրան նշված պաշտոնում փոխարինել է ոստիկանության գնդապետ, Չարենցավանի բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանը ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել Հրազդանի ոստիկանության պետ:
Իսկ այսօր ոստիկանապետի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Ահարոնյանը նշանակվել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ: Նա վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքը վերակազմավորվել եւ դարձել է ՃՈ հետաքննչական բաժին: Նշված բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Հարություն Մարգարյանը, ազատվելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից:
Transparency International միջազգային հակակառուպցիան կազմակերպությունը իր զեկույցում Հարավկովկասյան երեք երկրներում ամենալուրջ խնդիրները արձանագել է դատական համակարգում եւ քաղաքացիական ծառայության ոլորտում:
Հայաստանիում ըստ զեկույցի 2010-ին աննշան տեղաշարժեր են արձանագրվել, մասնավորապես, դատական համակարգի բարեփոխումների եւ քաղաքացիական ծառայության համակարգերում: Դատական համակարգում խնդիրներ են անկախության եւ թափանցիկության պակասը, դատական համակարգը, ոստիկանության հետ մեկտեղ, համարվում է երկրորդ ամենակոռումպացված ոլորտը: Զեկույցի հեղինակները նշել են, որ քաղաքացիական ծառայության ոլորտը խիստ քաղաքականացված է:
Գրեթե նույն վիճակն է Ադրբեջանում. զեկույցի հեղինակները նշում են, որ այդ երկրում արդարադատության համակարգը թույլ է, մեծապես տուժում է անկախության եւ թափանցիկության պակասից:
Վրաստանում ևս դատական բարեփոխումների եւ քաղծառայության ոլորտներում զգալի տեղաշարժ չի արձանագրվել, քանի որ համակարգը գերքաղաքականացված է:
Transparency International-ի զեկույցում ասվում է որ, դատավորներից ու ոստիկաններից կոռումպացվածությամբ հետ չեն մնում նաեւ պետական պաշտոնյաները:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին որպես իր իրավահաջորդ է ընտրել էկոնոմիկայի նախարար Ջուլիո Տրեմոնտիին: Ի դեպ, Բեռլուսկոնին չի բացառել իր մասնակցությունը 2013 թվականի ընտրություններին՝ ընդգծելով, որ կարող է հրաժարվել պայքարից, եթե մյուս թեկնածուները ուժեղ լինեն:
Հիշեցնենք, որ նախկինումԲեռլուսկոնինորպեսիրիրավահաջորդներկայացրել էրոչթեՏրեմոնտիին, այլարդարադատությաննախարարԱնջելինոԱլֆանոյին: Թեինչու է վարչապետըփոխելիրկարծիքը, դեռևսպարզչէ: Այս անգամ Բեռլուսկոնին ընդգծել է, որ հետագայումչիփոխելուիրիրավահաջորդի «թեկնածությունը»:
Իտալիայիվարչապետըմտադիր չէլքել «Ազատությանժողովուրդ» կուսակցությաննախագահիպաշտոնը:
Երեկ հարձակման է ենթարկվել Աֆղանստանի Պարվան նահանգում գտնվող հարավկորեական մի ճամբար« որտեղ ապրում են քաղաքացիական մասնագետներ« ոստիկաններ և ռազմական պահակախումբ: Այս մասին տեղեկացնում է www.vesti.ru-ն:
«Աշյոնա» կոչվող ճամբարի տարածքում պայթել է չորս հրթիռ: Այժմ հարավկորեական իշխանությունների ներկայացոիցիչները փորձում են պարզել, թե, հատկապես, ով է հրթիռակոծման պատասխանատուն: ՙԱշյոնայում՚ ապրում են 90 քաղաքացիական մասնագետներ և ոստիկաններ և նրանց պաշտպանում են 340 զինվորներ: Նրանք բոլորն Էլ Կորեայի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք ղբաղվում են Աֆղանստանի պատերազմի հետևանքով ավերված տնտեսության վերակառուցմամբ և բժշկական օգնություն են ցույց տալիս տեղի բնակչությանը:
Հավելենք, որ հարավկորեական այս ճամբարը արդեն վեցերորդ անգամ է հարձակման ենթարկվում: Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ առայժմ տվյալներ չեն հաղորդվել:
ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակը հայտարարել է, որ ամերկահայությունը նույնպես պատրաստ է մայիսի 31-ին անժաmկետ նստացույց հայտարարել, եթե բանտում նույնիսկ մեկ քաղբանտարկյալ մնա:
«Այսօր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ` կա’մ մինչև մայիսի 31-ը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, կա’մ իրենց ստորագրությունը դնել հասարակություն-իշխանություններ ջրբաժանի ընդդիմության կոչի տակ: Իշխանություններն այլևս սպառել են ինչպես Հայաստանի հասարակության համբերության, այնպես էլ միջազգային հանրության հանդուրժողականության բոլոր պաշարները և այս պահանջը չկատարելու դեպքում կանգնելու են համաժողովրդական ընդվզման փաստի առաջ, որի առաջին հրահրողները և պատասխանատուն հենց իրենք են` երկրի համար կենսական նշանակության բոլոր բնագավառներում սեփական անհեռանկար քաղաքականության շնորհիվ: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ չեն կարող անվերջ երկարաձգել հասարակության պահանջի և միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունների կատարումը:
Սիրելի հայրենակիցներ, ինչպես վերջին հանրահավաքի ավարտին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, Ազատության հրապարակում անժամկետ նստացույց կսկվի, եթե մինչև մայիսի 31-ը ազատ չարձակվեն քաղբանտարկյալներր: Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում իր համակիրներից, որոնք ցանկություն են հայտնում միանալու Հայաստանի նստացույցին: Այստեղ նույնպես սպառվում է մարդկանց համբերությունը:
Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակը հայտարարում է, որ եթե գեթ մեկ քաղբանտարկյալ մնա բանտում մինչև մայիսի 31-ը, ապա Լոս Անջելեսի հայությունը ևս, ի աջակցություն Լևոն Զուրաբյանի նախաձեռնության, նստացույց կկազմակերպի Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության մասնաշենքի դիմաց:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին որպես համաժողովրդական պայքարի արդյունքում Հայաստանի ժողովրդավարացման ուղղությամբ տարվող կարևորագույն քայլի»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ոստիկանների ուղեկցությամբ բացօթյա առևտրի իրավունքից զրկված առևտրականները Բաղրամյան 26-ից իրենց բողոքի ակցիան տեղափոխեցին Ազատության հրապարակ:
Առևտրականները նստացույց են սկսել Ազատության հրապարակում` «Ազատ, անկախ Հայաստան» «Պահանջում ենք կառավարությունից մեր աշխատատեղերը», «Հետ տվեք մեր գործը», կարգախոսերով: Նրանք մտադիր են չնահանջել մինչև հարցի վերջնական լուծումը: Վաղը կրկին կշարունակեն ակցիան:
Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում:
Ծանոթանալով հիմնախնդիրներին՝ նա հանձնարարել է արձանագրել դրանք և գտնել ու առաջարկել լուծման հնարավոր տարբերակներ: «Փոքր վարչական շրջան լինելը ինչ-որ տեղ նաև առավելություն է խնդիրների գույքագրման և լուծման առումով»,- նկատել է Կարեն Կարապետյանը:
Շրջայցից հետո քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քաղաքապետարանի ներկայացրած լուսաբանման մեջ ակնարկ անգամ չկա այն մասին, որ Կարապետյանը զրուցել է քաղաքացիների հետ, և ի՞նչ են սպասում իրենցից, իրե՞նք ինչ են պատրաստվում անել: Ներկայացված է միայն քաղաքապետի խոսքը, որն այս համայնքի վերաբերյալ մխիթարական չէ. «Ճիշտ է, Նուբարաշենը քաղաքից կտրված է, բայց քաղաքի մի մասն է, և այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում, պետք է իր անդրադարձն ունենա նաև Նուբարաշենում»:
Փաստացի 6000 բնակիչ ունեցող այս վարչական շրջանում կուտակված խնդիրներն աչք են ծակում՝ ցածր է աղբահանության վճարների հավաքագրման ցուցանիշը, վերանորոգման կարիք ունեն բազմաբնակարան շենքերի տանիքներն ու շքամուտքերը, բարեկարգման անհրաժեշտություն կա բակային տարածքներում:
Հնարավոր չէ անտեսել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Էրեբունի» ՔԿՀ-եր տանող ճանապարհը, որը, կարելի է ասել, ամենաբանուկներից էր և տարիների ընթացքում վերածվել է դարուփոսի: Ամենահետամնաց գյուղերում անգամ այսօր նման ճանապարհ չես գտնի: Եթե Նուբարաշենի համայնքապետը չի հարգում այն բազմաթիվ ՀՀ քաղաքացիներին, որոնք ստիպված են ամեն օր անցնել այդ ճանապարհով, ապա քաղաքապետը պետք է մտահոգվի՝ գոնե եվրոպական դիտորդների առջև սևերես չլինելու համար: Ճիշտ է՝ երբեմն, բայց նույնիսկ տարեկան մեկ անգամ էլ եթե այդ ճանապարհով նրանք այցելեն մեր կալանավայրերը, կասկած չկա, որ ամբողջ կյանքում չեն մոռանա:
Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը դառնում է օրակարգային. այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի կողմնորոշվել՝ հաստատե՞լ, թե՞ հերքել, որ մարտի 1-ի գործով ազատազրկվածներին ներում շնորհելու խնդրանքով Գարեգին Բ-ն դիմել է Հայաստանի նախագահին:
Քանի որ որոշվել է, որ հեղինակությունները խնդրեն ՀՀ նախագահին, Աժ նախագահից հետո այդ պատվավոր գործը ստանձնել է Կաթողիկոսը: Սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը չի կողմնորոշվել ինչ պատասխանել. նա պարզապես շրջանցել է հարցը. «Տարբեր առիթներով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջնորդություններ կատարել է նման իրավիճակներում, սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի միջնորդությունների մասին չի բարձրաձայնել, հարկ չի համարել գովազդել, ներկայացնել հանրությանը, ուղղակի փորձել է իր աջակցությունը բերել խնդրի վերանայմանը, լուծմանը»: Իսկ կոնկրետ այս դեպքի առնչությամբ Տեր Վահրամն ասել է. «Ես այդ մասին տեղեկատվություն չունեմ, ես դա չեմ կարող հաստատել»:
Ըստ Տեր Վահրամի, փաստորեն, Վեհափառը միջնորդություններ անում է, բայց դրա մասին չի բարձրաձայնում: Իսկ արդյո՞ք նրա միջնորդությունները հարգվում են:
Մեր տեղեկություններով, քաղբանտարկյալներից մեկի համար Գարեգին Բ-ն դիմել է ուր հարկն է, փորձել է օգնել, սակայն նրան մերժել են, հասկացնելով, թե` մի խառնվիր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.