23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի նոր խմբագրությամբ նախագծի վերաբերյալ նախնական համատեղ եզրակացության մեջ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետները, ինչպես և Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախորդ նախագծերի դեպքում, համատեղ եզրակացությունում ընդգծել են, որ իրապես ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը պայմանավորված չէ միայն համապարփակ ընտրական օրենսգրքով, այլ` նաև քաղաքական կամքով և ընտրական օրենսդրությունը բարեխղճորեն իրականացնելու ցանկությամբ: Այս կարծիքը նրանք վերահաստատեցին նաև մայիսի 5-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդարանական լսումներում:
Եվրոպական փորձագետները գոհունակությամբ նշեցին, որ ՀՀ ընտրական օրենսդրության վերաբերյալ իրենց վերջին` այս տարիների ընթացքում թվով 18-րդ, եզրակացությունը թարգմանվել և տեղադրվել է ԱԺ պաշտոնական կայքէջում: Ուստի նրանք անդրադարձան իրենց առաջարկություններից և առարկությունններից միայն մի քանիսին: Նշվեց, որ, չնայած նախագիծը ներառում է փորձագետների որոշ առաջարկություններ, այդուհանդերձ կան բարելավման ենթակա որոշ դրույթներ: Մասնավորապես, դա վերաբերում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, այդ թվում ղեկավար պաշտոնների ընտրությանը, ինչպես նաև թեկնածուների, դիտորդների իրավունքներին, քարոզարշավի կանոնակարգմանը, ընտրությունների արդյունքների վերահաշվարկին և բողոքարկմանը:
Թեկնածուների իրավունքների մասով փորձագետները գտնում են, որ ընտրական գրավի չափը մեծ է, իսկ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու համար սահմանված բնակության և ՀՀ քաղաքացիության որոշակի ժամկետային պահանջները անհամաչափ են: Ըստ եվրոպական փորձագետների, այս դրույթները և երկքաղաքացիների ընտրվելու բացառումը պետք է վերանայվեն: Ինչ վերաբերում է արտասահմանում գտվող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն իրականացնող ՀՀ ընտրողներին և նրանց ընտանիքների անդամներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունքին, ապա, ըստ փորձագետների, նման եղանակով հեռահար քվեարկությունը շատ վիճելի է, քանի որ չի կարող երաշխավորել գաղտնիությունը և ենթակա չէ տեղամասերում իրականացվող դիտարկմանը:
Լսումները կազմակերպած ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ միջազգային փորձագետների կոմից նախագծի մի շարք դրույթների քննադատությունն ընդունելի չէ: Մասնավորապես, թեկնածուների առաջադրման համար ներկայացված բնակության և ՀՀ քաղաքացիության ժամկետային պահանջը սահմանված է երկրի Սահմանադրությամբ, և վերանայման ենթակա չէ: Օրինակ, ՀՀ նախագահի թեկնածուն պետք է առնվազն վերջին 10 տարում հանդիսանա ՀՀ քաղաքացի և նույնքան մշտապես բնակվի ՀՀ-ում: «Կան դրույթներ, որոնք, մեր կարծիքով, կարող են վտանգել երկրի անվտանգությունը»,- ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ ասվածի վառ օրինակներից մեկն այն դրույթի քննադատությունն է, համաձայն որի Հանրապետության նախագահի պաշտոնում չի կարող առաջադրվել երկքաղաքացին, այսինքն` նաև այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը:
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի համոզմամբ, փորձագետների մի շարք առարկությունները «վատ թարգմանության կամ թարգմանությունը ճիշտ չընկալելու» արդյունք են: Այդուհանդերձ նա վստահեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքը շարունակվելու է: «Այն, որ ԸՕ-ի նախագծի դրույթների մի զգալի մասը կարող է փոխվել, և մենք կընդունենք առաջարկությունների զգալի մասը, դա միանշանակ է, սակայն, կարծում եմ, ոչ բոլոր առաջարկությունները կընդունենք այն տեսքով, որ առաջարկում է Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ աշխատանքային խումբը ներկայումս աշխատում է թվով շուրջ 4 տասնյակ, այդ թվում ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգի, ընտրությունների արդյունքների վերահաշվարկի, փոփոխությունների վրա:
Այսօր «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության 2 անդամ Եմենում ոչնչացվել է ինքնակառավարվող թռչող սարքի միջոցով :
Agence France-Presse գործակալության տվյալներով, ինքնակառավարվող թռչող սարքի թիրախն ի սկզբանե եղել է Սաուդյան Արաբիայում «Ալ Ղաիդայի» ղեկավարներից մեկը, սակայն նրան հայտնաբերել դեռևս չի հաջողվել:
Ոչնչացված գրոհայինները Աբդուլլահ և Մուբարաք ալ Խարադ եղբայրներն էին: Նրանք կազմակերպության ղեկավարներից էին:
Գործակալությունը չի նշում, թե որ երկրի ռազմաօդային ուժերին է պատկանում գրոհայիններին ոչնչացրած սարքը:
Ի դեպ, ականատեսները պնդում են, որ ինքնակառավարվող թռչող սարքի վրա երևացել է ԱՄՆ դրոշը: Եմենի իշխանությունները դեռևս այս լուրը չեն մեկնաբանել:
UPI գործակալությունը տեղեկացնում է, որ Կուբայի 67-ամյա բնակիչ Խոսե Կաստելար Կայիրոն պատրաստել է 70 մետր (230 ֆութ) երկարությամբ սիգար։
Սա Կայիրոյի առաջին նման գործը չէ: 2001 թ. նա պատրաստել էր 36 ֆութ, 2003-ին՝ 48 ֆութ, իսկ 2008-ին՝ 149 ֆութ երկարությամբ սիգարներ։
Խոսեն սկսել է 70 մետրանոց սիգարը պատրաստել այս տարվա ապրիլի 25-ից և ավարտել մայիսի 3-ին։ Սիգարը պատրաստելու համար նա օգտագործել է իր ֆերմայում աճող բարձրորակ կուբայական ծխախոտահումքը։
Խոսեի 70 մետրանոց սիգարը հավանաբար կներառվի Գինեսի ռեկորդների գրքում։
Սիգարը կարելի է տեսնել Հավանայի զբոսայգիներից մեկում։
Քրեական գործ է հարուցված «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ: Սա պաշտոնապես հաստատված միակ տեղեկությունն է մայիսի 4-ին տեղի ունեցած այս միջադեպի մասին:
«Սպայկա» ընկերության անունը վաղուց ի վեր կապվում է Քոչարյանների որդու` Սեդրակ Քոչարյանի անվան հետ: Թե ինչ հանցանքի մեջ են կասկածում Ղազարյանին, Պետեկամուտների կոմիտեն չի հայտնում: Լուրեր են տարածվում, որ խոսքը փաստաթղթերի կեղծման մասին է: Ձեռնարկությանը մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ պատճառը խոշոր մաքսային խախտումներն են, որոնք հնարավոր չի եղել պարտակել: Ըստ դրանց, երեկ Դավիթ Ղազարյանը ձերբակալված է եղել կարճ ժամանակով, իսկ այսօր արդեն գլխավոր տնօրենին բաց են թողել:
Ձեռնարկությունում, որը հիմնվել է 2001 թվականին և ի սկզբանե պատկանել է այդ նույն Դավիթ Ղազարյանին, չեն կասկածում, որ տնօրենը ջրից չոր է դուրս գալու, և ոչ անհիմն: Բանն այն է, որ այս նույն Դավիթ Ղազարյանը, որը «Սպայկայի» նախկին տերն էր, 2007թվականին բռնվել էր ապօրինի ճանապարհով Հայաստան 2 — 3 տոննա մոլիբդենի փոշի ներկրելու գործում: Այն ժամանակ Ղազարյանը կարողացավ խուսափել պատժից: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Դավիթ Ղազարյանին այս կերպ փորձում էին դուրս մղել մոլիբդենի շուկայից այդտեղ վերահսկողություն իրականացնող Քոչարյանները: Վերջիններիս փայատեր դարձնելու արդյունքում Ղազարյանին հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ ծաղկացնել իր բիզնեսը, իսկ ճաղավանդակների հետևում հայտնվեց նրա աշխատողը`մոլիբդենի փոշի տեղափոխող բեռնատարի վարորդը:
«Սթար» առևտրային ցանցը դեռ կես տարի առաջ հասկացավ, որ դուրս է մնում մրցակցությունից. Ցանցն իրոք վերազինվելու կարիք ուներ: Ընկերության զարգացման նոր շրջանին, կայանալիք ռեբրենդինգի և բաժնետիրոջ փոփոխությանը նվիրված այսօրվա ասուլիսին առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը հայտարարեց, որ որոշել են նոր շունչ հաղորդել ընկերության բրենդին և արդեն սկսել էր ռեբրենդինգ։
Ըստ նրա՝ ցածր գներ ապահովելու համար ընկերությունն արդեն սկսել է որոշ ապրանքների ներկրում անմիջապես արտադրողներից՝զերծ մնալով միջնորդ օղակներից, ինչի արդյունքում` առանձին ապրանքատեսակների գները նվազել են 10-15%-ով։
Այս տարի «Սթարի» 100% բաժնեմասը ձեռք բերած Viest Assets Ltd-ի (Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված ընկերություն) ներկայացուցիչ Հովսեփ Մանուկյանը վստահեցրեց, որ գնման գործարքը իրենք հաջողված են համարում: Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Գևորգ Աֆանդյանն է: Նշենք, որ Փետրվարին Viest Assets Ltd –ը «Սթարի» բաժնետերերից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Հենրիկ Զաքարյանցից, գնել էր նրանց պատկանող 100% բաժնեմասը:
Մանուկյանը վստահեցրեց, որ «Սթարի» սեփականատերը պատրաստ է ընկերությունում ներդրումներ կատարել։ Ըստ Մանուկյանի՝ Viest Assets Ltd-ն հայկական կապիտալով ընկերություն է, և «Սթարի» կապիտալում քաղաքական կապիտալ ներառված չէ:
Ակնկալվում է, որ ռեբրենդինգի գործընթացը կավարտվի մինչև 2012թ. կեսերը: Կենտրոն վարչական շրջանում գտնվող երեք «Սթար» սուպերմարկետներ հանրությանը շուտով կներկայանան նոր տեսքով: Նախատեսվում է 10-12 նոր սուպերմարկետի բացում:
Ըստ Եվրահանձնաժողովի անդամ Սեսիլիա Մալմսթրեմի հայտարարության, Եվրոպական միությունը որոշել է մասամբ վերականգնել վերահսկողությունը Շենգենի գոտում: Նրա կարծիքով՝ այդ միջոցառումներն անհրաժեշտ են Շենգենյան գոտու կայունության ապահովման համար, հատկապես՝ «բացառիկ հանգամանքների» պարագայում:
Խոսքը հիմնականում այն մասին է, որ Հունաստանը չի կարողանում ամբողջությամբ պահպանել իր սահմանը Թուրքիայի հետ, ինչի հետևանքով այնտեղից բազմաթիվ գաղթականներ են ապօրինի մուտք գործում իրենց երկիր:
Բացի դրանից, Մալմսթրեմը խոսել է 25 հազար թունիսցի գաղթականների մասին, որոնց Իտալիան ժամանակավոր կացության թույլտվություն է տվել: Այդ թույլտվությամբ վերջիններս փորձել են անցնել Ֆրանսիայի տարածք, սակայն Ֆրանսիայի իշխանություններին հաջողվել էր կանխել գաղթականների մուտքը երկիր:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունում Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո բազմաթիվ տարաձայնություններ են ծագել նոր ղեկավարի ընտրության առնչությամբ:
Ենթադրվումմ է, որ Ուսամա բեն Լադենի իրավահաջորդը կդառնա Այման ազ Զավահիրին, որը համարվում է աշխարհի «թիվ երկու» ահաբեկիչը: Սակայն «Ալ Ղաիդա»-ի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ ղեկավարի պաշտոնը ստանձնողն ավելի երիտասարդ պետք է լինի:
Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների, 60-ամյա Զավահիրիին վերջին անգամ տեսել են 4 ամիս առաջ 5 գրոհայինների հետ՝ Պակիստանի լեռներում: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, նա Պակիստանից հաճախակի տեղափոխվում է Եմեն, այնտեղից էլ՝ Սոմալի:
Այսօր կառավարության նիստում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, թե իրավապահները կզբաղվեն բոլոր այն դեպքերով, երբ մահացած անձանց շարունակվում է կենսաթոշակ վճարվել: Նա վստահեցրեց, որ կհարուցվեն քրեական գործեր: Իսկ թե դրանք կառնչվեն կեղծիքները պարտակած բարձրաստիճաններին, հարցին նախարարը չպատասխանեց:
Նա ասաց, որ «Փարոս» համակարգով կեղծ տեղեկանքների հիման վրա ընտանեկան նպաստ ստացող անձինք եւս կենթարկվեն պատասխանատվության։
«Ազատիչը Լեւոն Տեր-Պետրոսյանին սարքեց դհոլ Արտաշ»,- այսօր իր գաղափարական առաջնորդի` Կարլ Մարքսի տարեդարձի օրը հայտարարեց Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:
Ըստ մարքսիստի` այնպիսի փորձված գայլ, ինչպիսին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, զարմանալիորեն կուլ տվել Սերժ Սարգսյանի «կեղծ խոստումների խայծը» եւ մեծ հարված հասցրեց ՀԱԿ-ի վարկանիշին` զրկելով նրան իր մոնոպոլ դիրքից: «Սերժ Ազատիչը վիրտուոզ խաղաց ընդդիմության հետ թղթախաղի պարտիան», — ասաց նա:
Հայ ազգային կոնգրեսն իր հեղինակությունը փրկելու երկու շանս ունի`պետք է զիջի իր մոնոպոլ դիրքը եւ պահանջի արտահերթ նախագահական ընտրություններ` ամբողջական կապիտույլացիայի ենթարկելով գործող վարչակազմին, կարծում է Հակոբյանը. սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը ներկա պահին անիմաստ եւ ուշացած է:
Նա կրկնեց այն` ինչ հաճախ է ասում. Իդեալոգիան ամենակարևորն է, որ բացակայում է մեզանում: «Ընդդիմադիր դաշտի համախմբումն այսօր պատմական անհրաժեշտություն է, որը պետք է տեղի ունենա ոչ թե ինչ-որ անձի կամ ուժի, այլ «նորին մեծություն իմպերատրիցա իդեալոգիայի» շուրջ:
Հակոբյանն ունի իր բառապաշարը` «լիդերամանիային» պետք է վերջ տալ, քանի որ այն խանգարում է ընդդիմադիր դաշտի համախմբմանը: Ըստ նրա, Հայ ազգային կոնգրեսն իր գոյության ընթացքում թույլ է տվել մի շարք գռեհիկ սխալներ. «ՀԱԿ-ը նախագահական ընտրություններից հետո այդպես էլ չկարողացավ գրագետ, հասարակությանը հուզող կարգախոսներ առաջարկել եւ բավարարվեց ընդամենը մի քանի «դատարկահաչ» պահանջ-կարգախոսներով` Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացվելու թույլտվություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի «նոր ռազբորկաներ» Երեքն էլ ժամանակավրեպ, երեքն էլ կործանարար, երեքն էլ բացարձակ քաղաքական բովանդակություն չունեցող կարգախոսներ են»:
Մարքսիստը հարցեր էր առաջադրում, հետո ինքն էլ պատասխանում. «Ի՞նչ կապ ունի Ազատության հրապարակը նոր տնտեսական քաղաքականության եւ Արցախյան հարցի նոր դիվանագիտական հայեցակարգի հետ: ՀԱԿ-ն իր ասելիքը կարող էր արտաբերել նաեւ այլ հարթակից, եթե իհարկե ասելիք ուներ, եւ երրորդ` քաբանտարկյալ ունենալ-չունենալը չպետք է պատճառ դառնա, որպեսզի ՀԱԿ-ն իր դիրքորոշումը հայտնի իշխանության նկատմամբ:» Ըստ նրա`ՀԱԿ-ը մարտի 1-ի բացահայտում է պահանջում մի մարդուց, որի «իշխանագողության» համար է տեղի ունեցել մարտի 1-ը:
Այսօր` մայիսի 5-ին միջազգային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի օրը:
ՄԱԿ-ի` Հաշմանդամների իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրն ընդունվել է 2006 թ-ի դեկտեմբերի 13-ին:
Ավելորդ է ասել, որ չնայած ներկայացված աշխատանքին, մեր երկրում հաշմանդամների իրավունքները պաշտպանված չեն, և չեն էլ կարող լինել, քանի որ նրանք սոցիալապես ամենաանապահով խավն են` չնչին բացառությամբ:Իսկ այդ դեպքում իրավունքի մասին խոսելն ավելորդ է: Ըստ սոցապ նախարարության տվյալների` 2010թ հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է 179 257 սահմանափակ հնարավորություններ ունեցող, իսկ 2011թ հունվարի 1-ի դրությամբ` 185 080 անձ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.