23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 718 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 54473 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 316479, վերջին մեկ օրում` 3656 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 7855 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 502-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 45312 անձ` վերջին մեկ օրում 202 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 1004 է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում: Ներկայացնում ենք այն ստորև.
-Դուք վերադարձել եք Լեռնային Ղարաբաղից։ Ինչպիսի՞ իրադրություն է հիմա այնտեղ։
-Ես եղա Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Ստեփանակերտը գործնականում շուրջօրյա գտնվում է հրթիռակոծության տակ և այնտեղ, իհարկե, տուժում են խաղաղ բնակիչները։ Եվ դա դուրս է բոլոր սահմաններից: Դուք հասկանու՞մ եք՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մասը լինի, և եթե նրանք իսկապես մտածում են, թե ղարաբաղցիներն ու ադրբեջանցիները կարող են ապրել կողք կողքի, ապա ստացվում է, որ նրանք ավերում են իրենց իսկ քաղաքները։ Եկեք փորձենք հասկանալ Իլհամ Ալիևի (Ադրբեջանի նախագահի — ՌԲԿ) մտքերի ընթացքը։ Նա կարծում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը, և դրանից հետո ղարաբաղցիները կապրե՞ն Ադրբեջանի կազմում։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Դա արդեն իսկ բացառվում է։ 100 տոկոս: Եվ դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով:
-Ադրբեջանը վերջին օրերին հայտարարում է ռազմաճակատում ունեցած հաջողությունների, մասնավորապես՝ շփման գծում մի քանի գյուղեր գրավելու մասին։ Դա ճի՞շտ է։
-Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։
-Ինչո՞ւ եք այդպես ասում։
-Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում։
-Տվյալներ կա՞ն ադրբեջանական կողմի կորուստների մասին:
-Այո, կան տվյալներ, արդեն կա Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, և շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել: Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի:
-Մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։ Հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում:
-Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը։
-Այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա:
-Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը։
-Դուք հակամարտության սկզբից մի քանի անգամ հեռախոսազրույց եք ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ի՞նչ է քննարկվում։ Խոսք գնո՞ւմ է արդյոք Ռուսաստանից Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին:
-Քննարկվում է ամեն ինչ։ Բայց գլխավոր թեման, որը քննարկվում է, իրավիճակն է մեր տարածաշրջանում և հատկապես ահաբեկիչների ներկայությունը Հարավային Կովկասում։ Որովհետև, գիտեք, եթե ուղղակի կռվում են Ղարաբաղն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Ադրբեջանը, դա մի իրավիճակ է։ Իսկ եթե ռազմական գործողությունների մեջ ներգրավված են ահաբեկիչներ կոնկրետ ահաբեկչական խմբավորումներից, (ի դեպ, երեկ ռուսաստանցի պաշտոնյաները հիշատակել են կոնկրետ ահաբեկչական կազմակերպություններ, որոնց անդամները կռվում են հակամարտության գոտում), արդեն բոլորովին այլ իրավիճակ է, դա արդեն ոչ միայն Ղարաբաղի, այլև մեր տարածաշրջանում անվտանգության հարցն է ավելի լայն իմաստով՝ Ռուսաստանի և Իրանի անվտանգության։
Դա առհասարակ գլոբալ անվտանգության հարց է։ Քանի որ դա նշանակում է, որ ահաբեկիչներն ընդլայնում են իրենց արեալը։ Այսինքն՝ ստացվում է, որ ահաբեկիչների մոտ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությամբ նորանոր տարածքներ են հայտնվում, որտեղ նրանք կարող են դրսևորվել։ Եկեք պատկերացնենք, որ ինչ-որ կերպ այս հակամարտությունն ավարտվում է, և դրանից հետո նրանք ի՞նչ են անելու։ Անկասկած, այդ ահաբեկիչների մի մասը կմնա տարածաշրջանում և կգործի այնտեղ։ Մենք տեղեկություն ունենք, որ այդ ահաբեկիչներն արդեն իրենց կարգերն են հաստատում ադրբեջանական որոշ գյուղերում։ Եվ դա հարց է առաջացնում, թե որքանով են Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները վերահսկում իրավիճակը սեփական երկրում։ Որովհետև եթե ինչ-որ տեղ ցանկացած նորմալ երկրում գործում են ահաբեկիչներ, նորմալ իշխանությունը պետք է աշխատի նրանց ոչնչացնելու ուղղությամբ, այլ ոչ թե նրանց հնարավորություն տա ոչ միայն անխոչընդոտ գործելու, այլև սեփական կարգերը հաստատելու։
-Այս փոփոխված համատեքստում արդյոք Հայաստանին տրվե՞լ են ռուսական ռազմական միջամտության երաշխիքներ:
-Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մենք անվտանգության ոլորտին առնչվող կոնկրետ պայմանավորվածություններ ունենք։ Օրինակ, մենք ունենք ընդհանուր հակաօդային պաշտպանություն։
-Իսկ ՀՕՊ-ն այժմ գործի՞ է դրված:
-Այո, իհարկե։
-Եվ մարտակա՞ն գործողություններում:
-Ոչ, ոչ մարտական: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Բայց եթե ՀՕՊ-ի գծով սպառնալիք լինի Հայաստանի տարածքի համար, այդ դեպքում մեր համատեղ ուժերը պետք է գործի դրվեն։ Եվ դա նախատեսված է մեր պայմանագրերով, կանոնադրություններով և այլ փաստաթղթերով։
-Բայց ահաբեկչական սպառնալիքը, ինչպես Դուք ասեցիք, Լեռնային Ղարաբաղում է, իսկ հարցը ռուսական ռազմական միջամտության երաշխիքի մասին է։
-Այո: Եվ այդ երաշխիքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքին։
-Այդ երաշխիքները հաստատվե՞լ են Մոսկվայի հետ վերջին խոսակցությունների ժամանակ:
-Գիտեք, վերջին զրույցներում մենք քննարկել ենք այդ թեմաները, բայց քանի որ այդ ամենը նախատեսված է մեր պայմանագրերով, ամեն անգամ դա հաստատելու կարիք չկա։ Սա առկա փաստ է, և մենք քննարկել ենք այդ ոլորտի որոշ նյուանսներ։
-Ամեն դեպքում Դուք ակնկալո՞ւմ եք ռազմական տեխնիկայի նոր մատակարարում Ռուսաստանից:
-Ինչպես ես արդեն ասեցի, Հայաստանը և Ռուսաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով, որոնց անքակտելի բաղադրիչը նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է:
-Իսկ նոր մատակարարումներ կլինե՞ն՝ այս հակամարտության հետ կապված:
-Դա արդեն այլ հարց է, որը ես չեմ կարող հրապարակավ քննարկել։ Հատկապես այս իրավիճակում։
-Համաձա՞յն եք արդյոք, որ այս հակամարտությունը բանակցային գործընթացը ետ է մղել տարիներով, եթե ոչ տասնամյակներով: Կարո՞ղ է արդյոք հիմա ընդհանրապես հնարավոր լինել ինչ-որ փոխզիջում։ Կհամաձայնի՞ արդյոք, օրինակ, Երևանը ինչ-որ շրջանների հանձնմանը կամ ինչ-որ նոր բանաձևերի։
-Ես չեմ կարծում, որ հիմա տեղին է դա քննարկելը։ Դուք հարցրեցիք՝ մտածո՞ւմ եմ արդյոք, որ այս պատերազմը բանակցային գործընթացը տասնյակ տարիներ հետ մղեց։ Ես կարծում եմ, որ այս պատերազմն ընդհանրապես փոխում է այս հակամարտության համատեքստը, ամբողջ համատեքստը։ Քանի որ սա արդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չէ։ Դա հակաահաբեկչական պատերազմ է, որը վարում են Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը։ Սա ահաբեկչական հարձակում է Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նախաձեռնել է Ադրբեջանը, և կազմակերպել է Թուրքիան։ Դա արդեն սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար, այլ կոնկրետ սպառնալիք Ռուսաստանի համար։ Եվ փաստն այն է, որ Ռուսաստանը նույնպես մոտավորապես այսպես է գնահատում իրավիճակը։ Եվ եթե Դուք հետևեք վերջին օրերի պաշտոնական հայտարարություններին Մոսկվայից, ակնհայտ է, որ Ռուսաստանը, եթե ոչ 100 տոկոսով, ապա 80 տոկոսով մոտավորապես նույն կերպ է ընկալում այս իրավիճակը։
-Այսինքն՝ պատերազմը կարող է ավարտվել միայն Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի՞ դեպքում:
-Ոչ, պատերազմը կարող է ավարտվել միայն ահաբեկչական խմբերի անվերապահ կապիտուլյացիայի դեպքում։ Որովհետև Հայաստանն ու Ղարաբաղը չունեն Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի նպատակներ։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը նպատակ ունեն՝ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկել ահաբեկչական խմբերին, որոնք գործում են հակամարտության գոտում։
-Բայց դա Երևանի և Բաքվի միջև հարցերը չի լուծում։
-Իհարկե։ Ես արդեն ասել եմ, որ նրանց ներկայությունը և ընդհանրապես Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում փոխում է համատեքստը։ Ինչո՞ւ Թուրքիան 100 տարի անց վերադարձավ Հարավային Կովկաս։ Երկու պատճառով։ Առաջինը՝ Հայոց ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար։ Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, առնվազն Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն կսկսվի։ Եվ դա չափազանցություն չէ։ Բայց ինչո՞ւ է Թուրքիայի համար կարևոր ցեղասպանության քաղաքականության շարունակությունը։ Քանի որ Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի համար վերջին խոչընդոտն են դեպի հյուսիս և արևելք էքսպանսիայի համար։ Եվ եթե այս իրավիճակին նայենք այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Իրաքում, Սիրիայում, պատկերն ավելի պարզ կդառնա։ Դա կայսերական քաղաքականություն է, որն սպառնում է ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, այլ նաև շատ երկրների, որոնք այստեղից բավական հեռու են գտնվում։
-Կցանկանայի ամփոփել՝ ճի՞շտ եմ հասկանում, որ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը հնարավոր է միայն այն դեպքում, եթե շփման գծում Ադրբեջանի տարածքից հեռացվեն ահաբեկչական միավորումները:
-Բանակցություններն ընդհանրապես այլ թեմա են, քանի որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որի կազմում Ռուսաստանն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Եվ նրանք (այդ երկրները -ՌԲԿ) աշխատում են բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Նրանք հայտարարություն են արել իրավիճակի հետ կապված՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է դադարեցնել բռնությունները և հրաձգությունը, ռազմական գործողությունները: Հայաստանը ողջունել է այդ հայտարարությունը: Ցանկացած իրավիճակում բանակցելու և բանակցային գործընթացի հնարավորությունը, իհարկե, կարևոր է: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այդ ջանքերը, և մենք, իհարկե, հնարավորինս կառուցողական կլինենք համանախագահների հետ աշխատանքներում, որքանով դա հնարավոր է:
-Ավելի քան 25 տարի է, որ տարվում է բանակցային գործընթացը: Ինչպես տեսնում ենք, այն ոչնչի չի բերել: Եվ Ստեփանակերտն արդեն 7-րդ օրը գտնվում է անընդմեջ հրաձգության տակ: Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
-Մենք դա քննարկել ենք և ասել ենք, որ մեր օրակարգում նման հարց կա: Բայց սա այդ իրավիճակը չէ, որ հնարավոր է շատ կոնկրետ բացատրել կամ շատ կոնկրետ պլանավորել, որ եթե այսպիսի բան տեղի ունենա, ապա կհանգեցնի դրան: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ մենք քննարկում ենք մեր գործողությունների մի քանի տարբերակ: Բայց կա նաև այսպիսի նրբություն՝ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ամենավատ իրավիճակում էլ առավելագույնս կառուցողական լինենք, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հարաբերություններում:
— ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները կամ ՀԱՊԿ ձեր դաշնակիցները խնդրո՞ւմ են ձեզ չճանաչել ԼՂՀ-ն:
-Ոչ: Նման խնդրանք չի եղել: Ես Ձեզ ազնվորեն կասեմ՝ այն պահից, երբ մենք հայտարարեցինք, որ քննարկում ենք այդ հարցը, ոչ ոք մեզ չի խնդրել դա չանել: Այդպիսի բան չի եղել:
-Իսկ ինչո՞ւ չեք ընդունում: Որովհետև դա կնշանակի վերջ բանակցությունների ավա՞րտ:
-Դա չի նշանակի բանակցությունների ավարտ: Դա կախված կլինի այն կոնկրետ իրավիճակից՝ ինչպես և երբ կկայացվի կամ չի կայացվի այդ որոշումը:
-Բայց հիմա Դուք ԼՂՀ ճանաչմանը ավելի մո՞տ եք, քան շաբաթվա սկզբին:
-Ես արդեն ասեցի, որ այդ հարցը դրված է մեր օրակարգում: Բայց դա չի նշանակում է, որ մենք անպայմանորեն նման որոշում կկայացնենք: Դա չի նշանակում, որ մենք նման որոշում չենք կայացնի: Մենք քննարկում ենք:
-Խնդրում եմ հստակեցրեք Ձեր դիրքորոշումը խաղաղապահների առնչությամբ: Դուք կո՞ղմ եք շփման գծում խաղաղապահների տեղակայմանը:
-Գիտեք, ճիշտ չէ վերցնել Ղարաբաղյան հարցի նման մեծ հարց և քննարկել դրա առանձին դետալները, հնարավոր կարգավորման դետալները: Այստեղ ամեն ինչ պետք է դիտարկել պատճառահետևանքային կապերի շղթայում:
-Բայց այդ դեպքում մնում է միայն պատերազմը, եթե խնդրի լուծման ինչ-որ տարբերակներ չգտնվեն՝ կապ չունի դա կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ընդունում, խաղաղապահների տեղակայում, շրջանների հանձնում կամ այլ մեթոդներ:
-Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բանակցային գործընթացում, որը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ:
-Դուք կարծո՞ւմ եք, որ այդ բանակցային գործընթացը կսկսվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը բավական կթուլանա, որպեսզի ցանկանա վերադառնալ բանակցություններին:
-Եթե լայն դիտարկենք այս հարցը, բանակցային գործընթացը շարունակվում է նաև հիմա: Մեր նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Գիտեմ, որ համանախագահները կապ են պահպանում նաև ադրբեջանցիների հետ: Այսինքն՝ այդ խոսակցությունը շարունակվում է, բանակցային գործընթացը երբեք չի դադարել և չի դադարում: Բայց, իհարկե, այս իրավիճակում հնարավոր չէ քննարկել հակամարտության կարգավորման դետալները: Հիմա պատերազմ է ընթանում, և գլխավոր հարցն այն է՝ ինչպես դադարեցնել պատերազմը:
-Բայց ռազմական գործողությունների այս ողջ ընթացքում Երևանի և Բաքվի միջև որևէ կապ չի՞ եղել:
-Ոչ, իհարկե, ոչ մի տեսակի:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեռ 2018-ի հունիսին հայտարարել էր իր այն նպատակի մասին, որ Թուրքիան կմտնի «աշխարհի ուժեղ տերությունների տասնյակ»: Իր երկիրը գերտերություն դարձնելու Էրդողանի հավակնությունների շրջանակներում Թուրքիան ակտիվորեն մասնակցում է Սիրիայի եւ Լիբիայի հակամարտություններին, փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Էգեյան ծովում՝ ապօրինի հորատելով Կիպրոսի գազի հետախուզման բլոկները, մեղադրում է ԱՄԷ-ին պաղեստինցիներին դավաճանելու մեջ, եւ այժմ աջակցում է Ադրբեջանին «Հայաստանի հետ պատերազմում»,- գրում է Times of India-ն:
«Բայց հարցն այն է, թե այս բոլոր քայլերը ամրապնդո՞ւմ են Էրդողանի շքեղ հավակնությունները, թե՞ իրականում խարխլում են դրանք, եւ փլուզվում է արդյոք Թուրքիան գերտերություն դարձնելու նրա երազանքը։
Թուրքիան ռազմական բազաներ է հիմնել Կատարում եւ Սոմալիում, եւ որոշ տվյալներով՝ նա ջանքեր է գործադրում Կարմիր ծովի ափին եւ Աֆրիկյան Եղջյուրի վրա Սուդանի Սուակին կղզում բազա հիմնելու համար, որտեղ Անկարան եւ Կատարը պայքարում են ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի դեմ ազդեցության համար:
Էրդողանի գործողությունները հետ են մղել Թուրքիայի ամենահզոր կողմնակիցներից շատերին:
Անկարան զայրացրել է Արեւմուտքին՝ փորձելով սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, եւ նույնիսկ ԱՄՆ պատժամիջոցների ռիսկի է ենթարկվել՝ С-400 հրթիռային պաշտպանության համակարգեր գնելու համար: Բայց Սիրիայում, Լիբիայում եւ այժմ Լեռնային Ղարաբաղում Թուրքիան եւ Ռուսաստանը աջակցում են տարբեր կողմերի:
Անկարայի քաղաքականությունը վանել է իրենից նախկին բարեկամներին, եւ ներկայումս միակ երկիրը, որին կարելի է համարել նրա դաշնակիցը, Կատարն է:
Անկասկած, Թուրքիայի տնտեսությունն այժմ գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ, ինչի վկայությունն է այն փաստը, որ տարեսկզբից թուրքական լիրան կորցրել է իր արժեքի 22%-ը: Էրդողանը, փոխանակ փորձելու գտնել տնտեսությունը բարելավելու ուղիներ, փորձում է հասարակությանը շեղել Թուրքիայի տնտեսական խնդիրներից դեպի «ազգային պայքար» արտերկրում, այսինքն՝ «պաշտպանել» այլ երկրներում գտնվող թյուրքական ժողովուրդներին:
Վերջին ամիսներին երկրում COVID-19-ի դեպքերի թիվը կայուն աճում է, եւ մի քանի շաբաթ առաջ Անկարայում Թուրքիայի բժշկական ասոցիացիայի ղեկավարը մեղադրեց կառավարությանը COVID-19 դեպքերի եւ դրանց հետ կապված մահվան դեպքերի իրական թիվը թաքցնելու մեջ, մինչդեռ բժիշկները զգուշացնում էին, որ հիվանդանոցներում մահճակալները չեն բավարարում` վարակի ալիքի պատճառով:
Նշվում է, որ համավարակի պատճառով Թուրքիայի տնտեսության կարեւոր հատվածը՝ զբոսաշրջությունն, այս ամռանը կորցրել է իր շահույթի մոտ մեկ քառորդը: Անգամ Սեւ ծովում գազի խոշոր հայտնաբերումը, որը նախնական գնահատվում է 11,3 տրիլիոն խորանարդ ֆուտ, չի կարող փրկել Թուրքիայի տնտեսական մռայլ հեռանկարները, քանի որ զարգացումը կտեւի ավելի քան հինգ տարի, եւ մինչ գազը կոմերցիոն առումով կենսունակ կդառնա, կպահանջվեն հսկայական ներդրումներ:
Ավելին, օտարերկրյա ներդրողները, որոնց նախկինում արժեթղթերի եւ բաժնետոմսերի շուկայի շուրջ 40 տոկոսն էր բաժին ընկնում, այժմ Moody’s-ի կողմից թուրքական պարտատոմսերի վարկանիշը մինչեւ «աղբային» մակարդակ իջեցնելուց հետո միայն 5 տոկոսն է կազմում:
Թուրքիայի տնտեսության համար մեկ այլ մեծ հարված է Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների վրա հոկտեմբերի 3-ից սահմանված էմբարգոն, որը տարեկան կազմում է մոտ 3,3 միլիարդ դոլար: Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները խիստ վատթարացել են Պարսից ծոցում Անկարայի վարած քաղաքականության, Սիրիայում ռազմական գործողությունների եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի վրա բանավոր հարձակումների պատճառով, որին թուրքերը բացահայտ մեղադրում են սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը պատվիրելու մեջ:
Ժողովրդավարությունների պաշտպանության ամերիկյան հիմնադրամի Թուրքիայի ծրագրի ավագ տնօրեն Այքան Էրդեմիրն ասել է, որ «Թուրքիայի կառավարության առջեւ ծառացած աճող խնդիրները այժմ աճում են արտերկրում ագրեսիվությանը զուգընթաց», եւ հիշեցրել է, որ «Էրդողանը երբեք չի խուսափել ուժի կիրառումից: Սիրիայում նա հաստատ կանգ չի առել հռետորաբանության վրա»։ Էրդողանը ցանկանում է իրեն ներկայացնել որպես ընդհանրապես մահմեդականների պաշտպան, իսկ Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության մեջ՝ «թուրով մեծ ռազմիկ, որը պաշտպանում է մահմեդական-ադրբեջանցիներին քրիստոնյա-հայերից»:
Սակայն ճշմարտությունը կարող է այլ լինել: Մարդիկ եւ ռազմական տեխնիկա ուղարկելով Ադրբեջան՝ Էրդողանը, հնարավոր է, փորձում է վրեժ լուծել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ նյարդայնացրել են Անկարային՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մինչ այժմ Էրդողանը Թուրքիայի հասարակության կարծիքը հաջողությամբ շեղել է հրատապ խնդիրներից՝ բնակչությանը լարվածության մեջ պահելով եւ ստիպելով նրան համախմբվել դրոշի շուրջ: Հարցը, սակայն, այն է, թե որքան ժամանակ կարող է նա կիրառել այս մարտավարությունը»։
ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց Թուրքիայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
«Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայաստանում հոկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 672 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53 755-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 995 է:
Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1297-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 178 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45 110, փաստացի բուժվողներինը՝ 7348 (մեկ օրում ավելացել է 489-ով): Մեկ օրում արվել է 2878 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 312 823 թեստ:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (կին), 72 (տղամարդ), 92 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Դավոյան Գագիկ Լևոնի, ծնվ. 2000թ.
Ղուշունց Գեղամ Սարմենի, ծնվ. 1984թ.
Մնացականյան Էդմոն Արտակի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Վահե Հրանտի, ծնվ. 2000թ.
Ղարաջյան Գոռ Հակոբի, ծնվ. 2000թ.
Ավետիսյան Կնյազ Գևորգի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Հայկ Օնիկի, ծնվ. 2002թ.
Վարդանյան Գոռ Գուրգենի, ծնվ. 2002թ.
Գասպարյան Գոռ Գևորգի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Սևակ Արմենի, ծնվ. 2001թ.
Արզումանյան Աշոտ Սողոմոնի, ծնվ. 2001թ.
Մելքոնյան Սամվել Սայադի, ծնվ. 2000թ.
Գերասիմյան Մարատ Հրաչիկի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Սիմոն Արտակի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Մկրտիչ Հակոբի, ծնվ. 1986թ.
Խաչատրյան Գառնիկ Հուսիկի, ծնվ. 1987թ.
Հայրապետյան Գառնիկ Հենրիկի, ծնվ. 1976թ.
Հովհաննիսյան Երվանդ Արտյոմի, ծնվ. 1986թ.
Աղասյան Արթուր Գրիգորիի, ծնվ. 1997թ.
Մելիքյան Հովհաննես Մուշեղի, ծնվ. 1994թ.
Ենգոյան Պատվական Արամի, ծնվ. 1995թ.
Ազատյան Հրանտ Սեմյոնի, ծնվ. 1997թ.
Վարդանյան Նարեկ Վարդանի, ծնվ. 1993թ.
Սանասարյան Շիրազ Զորիկի, ծնվ. 1998թ.
Ավանեսյան Շամո Նիկոլայի, ծնվ. 1987թ.
Գրիգորյան Կարեն Հրաչյայի, ծնվ. 2001թ.
Հախինյան Արթուր Արկադիի, ծնվ. 2001թ.
Համբարձումյան Դավիթ Միքայելի, ծնվ. 2001թ.
Զաքարյան Դավիթ Աշոտի, ծնվ. 2000թ.
Համբարյան Դավիթ Մամիկոնի, ծնվ. 2001թ.
Բադալյան Արթուր Ռոբերտի, ծնվ. 2001թ.
Հայրապետյան Գեղամ Վարդանի, ծնվ. 2000թ.
Այվազյան Թաթուլ Կամոյի, ծնվ. 2001թ.
Վարդանյան Հովհաննես Հայկի, ծնվ. 2001թ.
Մուրադյան Գևորգ Արարատի, ծնվ. 2001թ.
Մելքոնյան Տիգրան Վահանի, ծնվ. 2000թ.
Խեչոյան Արսեն Կարենի, ծնվ. 2001թ.
Չիտչյան Մարսել Ռաֆայելի, ծնվ. 2001թ.
Ազատյան Գրիշա Գագիկի, ծնվ. 2001թ.
Քոչարյան Վիգեն Համլետի, ծնվ. 2001թ.
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետեւ մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։
Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետեւանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլեւ արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։
Հ.Գ.
Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս )»,- գրել է Պողոսյանը։
Ազգերի լիգայի հոկտեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպումը կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։ Ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նախորդ շաբաթ անվտանգության երաշխիքները հավաստող պաշտոնական գրություն էին տրամադրել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը։ ՀՖՖ-ն, իր հերթին, պնդել է, որ պատրաստ է Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈՒԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների։ Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ։
Սիրիան նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանն Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվամիջոցին, այս մասին ասվում է արաբական երկրի ԱԳՆ հայտարարությունում:
«Թուրքիան նպատակ է հետապնդում էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական վեճերի սրման»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:
Սիրիան Երևանին և Բաքվին կոչ է անում «միջոցներ ձեռնարկել նվազեցնելու համար ռազմական էսկալացիան և տարաձայնությունների խաղաղ միջոցներով կարգավորման ելք որոնել»:
«Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոնություն դրսևորի, որպեսզի չընկնի թուրքական թակարդը և պատասխանի հակամարտությունը զսպելու և երկխոսության վերադառնալու հայկական նախաձեռնությանը»,- ընդգծել են Սիրիայի ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուրին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
Տեսանյութում նշվում է, որ մեծաքանակ կորուստները կոծկելու համար եւ ստեղծված պարտվողական իրավիճակով պայմանավորված Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր հանրության ուշադրությունը շեղել ու սադրել՝ տարածելով կեղծ լուսանկարներ ու տեղեկություններ:
Տեսանյութում ներկայացվում է Ադրբեջանի նախագահի օգնականի տարածած լուսանկարը, եւ նշվում է, որ նա հայտարարել է, թե ՀՀ տարածքից հրթիռային հարված են հասցրել Մինգեչուրի էներգաբլոկների ուղղությամբ: Հայկական կողմը հերքել է եւ նշել, որ ՀՀ տարածքից որեւէ կրակ չի եղել Ադրբեջանի ուղղությամբ:
Մասնագետները նշում են, որ ՀՀ տարածքից մինչեւ Մինգեչաուր 108 կմ է, ինչը նշանակում է, որ հնարավոր չի ՀՀ տարածքից «Սմերչ» հրթիռային կամակարգով հարվածել Մինգեչաուրին: «Քանի որ ինքը հավասարակշռությունից դուրս է գալիս, մարտական մասն անջատվում է, ինքը չի կարող այսպես ընկնել, խրվել: Սա միայն շարժիչային մասն է»,-ասում է մասնագետը՝ հավելելով, որ լուսանկարում երեւում է, որ ասֆալտն անգամ չի ուռել«Եթե հրթիռը պայթել է եւ սա շարժիչային մասն են ցույց տալիս, շարժիչային մասն էլ այսպիսի հետեւանքներ չի լինում: Այսինքն մարտագլխիկը պետք է ցույց տան, թե որտեղ է ընկել եւ ինչ վնասներ է հասցրել»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.