23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 10-ին Հայաստանի ԱԳ նախարարն հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին:
Ողջունելով հյուրին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը միջխորհրդարանական համագործակցության կայացած ձեւաչափ է եւ Հայաստանը իր ակտիվ մասնակցությունն է բերում այդ կառույցի գործունեությանը:
Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցեր:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը կարեւորեց եւ վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը` հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման միջոցով եւ շեշտեց, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումը այլընտրանք չունի:
Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռըզա Գիլանին խորհրդարանի նիստում հերքել է ԱՄՆ իշխանությունների մեղադրանքը, ըստ որի՝ Պակիստանի բանակն ու հատուկ ծառայությունները թաքցրել են «Ալ Ղաիդայի» ղեկավարի գտնվելու վայրը:
Վարչապետը նաև քննադատել է ԱՄՆ իշխանություններին, քանի որ նրանք աշխարհի թիվ մեկ ահաբեկչին սպանել են առանց համաձայնեցնելու պաշտոնական Իսլամաբադի հետ:
Ի պատասխան այն բանի, որ Բեն Լադենի սպանության գործողությունները ամերիկացիներն իրականացրել են առանց Իսլամաբադին տեղյակ պահելու, Պակիստանի հետախուզությունը գաղտնազերծել է Պակիստանում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության բաժանմունքի ղեկավարի անունը:
Associated Press գործակալության տվյալներով, Միացյալ Նահանգները մտադիր չէ հետ կանչել գաղտնազերծված գործակալին։ Դրանից բացի, պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ Բեն Լադենը օգնական է ունեցել Պակիստանում, քանի որ նա երկար ժամանակ թաքնվել է հենց այդ երկրի տարածքում:
Այսպիսով, երկու երկրների միջև բավականին լուրջ հակամարտություն է ծագել:
Այնուամենայնիվ, ստեղծված անհարմար իրավիճակը հարթելու համար Յուսուֆ Ռըզա Գիլանին հայտարարել է, որ Բեն Լադենի գործով հետախուզության ձախողումը վերաբերում է ոչ միայն Պակիստանի, այլ նաև ողջ աշխարհի հատուկ ծառայություններին։
ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը Պակիստանի հետ ։
Այսօր Հաղթանակ զբոսայգում միջոցառման սկզբին աններելի «վրիպում» է եղել: Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումը սկսվել է Ռուսաստանի հիմնով, որից հետո միայն հնչել է Հայաստանի օրհներգը: Այնտեղ էին Հայաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներները:
Մայիսի 7-ին ինքնասպան է եղել գերմանացի լուսանկարիչ եւ միլիոնատեր Գյունտեր Սաքսը:
Lenta.ru –հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Շվեյցարիայի Գշտադ լեռնադահուկային առողջարանի իր առանձնատանը: Սաքսը հայտնի դերասանուհի Բրիջիդ Բարդոյի ամուսինն էր: Նրանք ամուսնացել են 1966 թվականին:
Սաքսի մահվան լուրը տարածել է Բարդոյի հիմնադրամը, որտեղից հայտնել են, թե առայժմ հայտնի չէ, 78-ամյա Սաքսի ինքնասպանության պատճառը:
Գյունտեր Սաքսը շատ հայտնի լուսանկարիչ էր, ում նկարները տպում էին ամենահեղինակավոր հանդեսները:
Ըստ The Guardian բրիտանական թերթի, ՆԱՏՕ-ի ռազմանավերը չեն օգնել Աֆրիկայից Եվրոպա ընթացող նավի ուղևորներին:
Վերոնշյալ նավի ուղևորները սնունդ և խմելու ջուր չեն ունեցել: Թերթը գրում է, որ նավն օգնություն է խնդրել Միջերկրածովյան երկրներից և ՆԱՏՕ-ի զորամիավորումներից, սակայն նրանք օգնության չեն հասել:
Նավը Աֆրիկայից ծով է դուրս եկել դեռևս մարտ ամսին: Ողջ մնացած 9 փախստականներից մեկի խոսքով՝ իրենք ամեն առավոտ արթնացել և մի քանի անշունչ մարմին են հայտնաբերել նավի մեջ, որոնց ծովն են նետել 24 ժամ հետո:
Զոհված փախստականների թվում էին 47 եթովպիացի, 7 նիգերիացի, 7 էրիթրեացի, 6 գանացի և 5 սուդանցի: 72 ուղևորներից 20-ը կանայք են եղել, երկուսը` փոքրահասակ երեխաներ, որոնցից մեկը՝ ընդամենը մեկ տարեկան:
«10 տարին մեկ ացկացվող այս խորհրդաժողովը հնարավորություն կտա ֆորումի անդամ երկրներին «տնտեսական զարգացման լիարժեք եւ երկարաժամկետ մեթոդներ մշակել», — մայիսի 9-ին Ստամբուլում մեկնարկած զարգացող երկրների վերաբերյալ ՄԱԿ-ի չորրորդ խորհրդաժողովին, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
Ֆորումը կընթանա մինչեւ մայիսի 13-ը: Մասնակցում են 192 երկրների ներկայացուցիչներ, մի քանի հազար գիտնականներ եւ հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ: ՄԱԿ-ի խորհրդակցությանը չեն մասնակցում Հայաստանի եւ Իսրայելի ներկայացուցիչները ։
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նշել է, որ առավել թույլ զարգացած երկրների քաղաքացիները կազմում են աշխարհի բնակչության 13 տոկոսը, սակայն նրանց բաժին է հասնում համաշխարհային տնտեսության միայն 1 տոկոսը։
Մայիսի 20-ից «Հայկական վարկած» էլեկտրոնային թերթի (armversion.com կամ armversion.am) շրջանակներում գործելու է «Ընտրություն» մամուլի ակումբը:
Ակումբի աշխատանքները համակարգելու եմ ես, ինչպես նաև` վարելու եմ ասուլիսներն ու բանավեճերը:
Պատահական չեն ընտրված ոչ ակումբի անունը և ոչ էլ բացման օրը:
Չնայած քսանամյա գոյությանը` մեր պետությունը կանգնած է ընտրության առաջ, հասարակությունը նույնպես կողմնորոշումների փուլում է:
Ընտրությունը գլոբալ հասկացություն է և վերաբերում է թե՛ երկրի ընթացքին, թե՛ յուրաքանչյուրիս կողմնորոշումներին:
Բայց ընտրությունը նաև կոնկրետ դրսևորում է, եթե նկատի ունենանք, որ 2012-2013 թթ.-ը մեր երկրի համար ընտրական են: Բնականաբար, այդ գործընթացը գտնվելու է մեր նորաստեղծ ակումբի ուշադրության կենտրոնում:
Մայիսի 20-ն էլ պատահական ամսաթիվ չէ. 21 տարի առաջ այդ օրը, դեռևս Խորհրդային Հայաստանում, անցկացվեցին առաջին այլընտրանքային խորհրդարանական ընտրությունները: Հենց դրա մեջ է ընտրության իմաստը, փիլիսոփայությունը:
Մեր ակումբում հյուրընկալվելու են պետական, քաղաքական, հասարակական հայտնի գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ:
Մենք պատրաստ ենք պատասխանելու ցանկացած հարցի, որ մեր ընթերցողը կհասցեագրի ակումբին: Յուրաքանչյուր ասուլիսից կամ բանավեճից մի քանի օր առաջ «Հայկական վարկած» կայքէջում կներկայացնենք հյուրին, կստանանք ձեր հարցերը, իսկ ասուլիսից հետո մեր կայքում կարող եք ընթերցել ձեզ հուզող հարցերի պատասխանները:
Հայ ազգային կոնգրեսը` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել են Հաղթանակի զբոսայգի:
ՀԱԿ –ի ներկայացուցիչները նշել են Շուշիի ազատագրման, Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի օրերը: Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ի կազմում եղած կուսակցությունների առաջնորդները ծաղկեպսակ են դրել «Անմար կրակի» հուշարձանին` հարգելով Երկրորդ աշխարհամարտում ընկած հայորդիների հիշատակը:
ՀԱԿ ներկյաացուցիչներն այցելել են նաեւ Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում նահատակված, ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.