23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Արցախի Հադրութի շրջանում ադրբեջանցիների կողմից հայ գյուղացու սպանության փաստը.
«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին:
Այս կարգի քայլերով Ադրբեջանը հակադրվում է ոչ միայն խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը, այլեւ ձգտում է բոլոր միջոցներով պահպանել լարվածությունը շփման գծում՝ խոչընդոտելով միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է նա:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը տարածել է տեղեկատվություն,ըստ որի Մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից քաղաքացիական անձ է զոհվել:
Շփման գծի հարավարեւելյան սահմանահատվածում ժամը 18:05-ի սահմանում տրակտորով աշխատելիս, հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում` Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 33-ամյա Արայիկ Նելսոնի Բալասանյանը:
Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Միայն վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ՊԲ դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ, տեղեկացնում է մամուլի կենտրոնը:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:
ԱՄՆ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Նյութ իր թեկնածությունն է առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
67–ամյա Գինգրիչը նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին հայտնել է Twitter սոցիալական կայքի միջոցով։
Ամերիկյան լրատվամիջոցները դեռ հունվար ամսին գրում էին , որ Գինգրիչը պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ վերջինս բանակցություններ է անցկացրել Հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Որոշ ժամանակ առաջ ապագա հանրապետական թեկնածուն ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ կարծիք էր հայտնել, թե «Օբամայի նախագահությունը Քլինթոնի նախագահության երրորդ ժամկետն է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան 2012–ի նոյեմբերի 6–ին։
Սլովակիայում ոստիկանությունը ձերբակալել է մարդակերության համար մեղադրվող մի տղամարդու, որն իր զոհերին գտնում էր ինտերնետի միջոցով: Վերջինս կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, ոստիկաններից մեկը վիրավորվել է, սակայն ինքն էլ հասցրել է կրակել մարդակերի ուղղությամբ:
Ինտերնետի միջոցով մարդակերը ծանոթացել էր ինքնասպանություն գործելու ցանկություն հայտնած շվեյցարացու հետ և համոզել նրան, որ մահը մահ է, ավելի լավ է՝ ինքը սպանի նրան, սպանելուց հետո էլ համտեսի նրա միսը: Շվեյցարացին սկզբում համաձայնել էր, հետագայում վախեցել էր և մարդակերի մասին հայտնել ոստիկանությանը:
Շվեյցարացու փոխարեն ոստիկաններն էին ներկայացել ժամադրավայր, սակայն մարդակերը հասցրել էր 7 անգամ կրակել ոստիկաններից մեկի ուղղությամբ:
Ձերբակալված մարդակերը 43 տարեկան է: Նա ապրում է Սոկոլ գյուղում՝ իր երկու դստրիկների հետ:
Սփյուռքի նախարարն այսօր Երևանի պետական համալսարանում լրագրողների հետ հանդիպմանը կարծես արդարանում էր մեկնաբանելով թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի հրապարակումը. «Ես իմ խոսքի մեջ ներկայացրել եմ «պոլսահայ համայնք, Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներ, բառակապակցությունները»:
Մինչդեռ «Հյուրիեթ» -ն, անդրադառնալով սփյուռքի նախարարի Ստամբուլ կատարած այցին, գրել էր, որ պոլսահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ են վրդովված նախարարի այցից. «նախարարը նրանց համարել է սփյուռքահայ, մինչդեռ պոլսահայերը իրենց չեն համարում սփյուռքահայ, քանի որ ապրում են իրենց նախնիների երկրում»:
Նախարարը հետաքրքիր մոտեցում ուներ. փորձելով հասկանալ թե ինչ են մտածել թուրքական պարբերականում. «Հյուրիեթը» երևի մտածել է, թե ինքը՝ որպես սփյուռքի նախարար, կարող էր պոլսահայերին դիմելիս օգտագործել «սփյուռք» բառը:
Տիկին նախարարը չափազանց լավատես է. «Դա միակ հնարավոր պրովոկացիան է, որ կարող էին անել»,- նշեց Հակոբյանը:
«Սփյուռքը Հայկական լեռնաշխարհից դուրս ապրող հայերն են, և այստեղ մենք անպայման առանձնացրել ենք, որ պոլսահայերն ու Արևմտյան Հայաստանի տարածքում ապրողները հազարավոր տարիներ ապրում են իրենց հողի վրա, որոնք Սփյուռք չեն համարվում: Սա թուրքական պետական քաղաքականություն է, որը փորձում է սեպ խրել հայրենիքի և հայրենիքից դուրս ապրող հայերի միջև»,- փորձել է երևույթը բացատրել Հրանուշ Հակոբյանը:
Նա նաև ապացույցներ կարող է ներկայացնել.ասենք ինչպես տիեզերագնաց տղայի դիպլոմները. «Ստամբուլ կատարած այցին մասնակցել են նաև հայ լրագրողներ, իմ բոլոր հանդիպումներն ու խոսակցությունները տեսագրված և ձայնագրված են»:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ ինքը քաջ գիտի թե ինչ ասել է սփյուռք: Նա ասել է, թե Հայրենիք-Սփյուռք հայեցակարգը մշակելիս իրենք արդեն որոշակիորեն քննարկել և ճշգրտել են, թե ինչ է իրենից ներկայացնում Սփյուռքը:
Այսօր դարձյալ նիրհող քաղաքական դաշտը զվարթացրեց ՀՀ անկրկնելի մարքսիստը` Դավիթ Հակոբյանը.«Մեծարգո լրատվության զինվորներ, թանկարժան կոլեգաներ, այսօրվա բրիֆինգի շարժառիթը երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից բխող հետագա գործընթացների մասին է, և ես ստիպված էի ժամանակից շուտ դուրս գալ քաղաքական արենա, որովհետև վերջին շաբաթվա ընթացքում ներքաղաքական զարգացումներն ուղղակի պարտադրում են դրան»:
Նա ասուլիս էր հրավիրել հաղորդելու նոր քաղաքական դաշինքի ստեղծման մասին. «Առաջնորդությունը՝ առաքյալների սկզբունքներով. միասնությունը վեր է ամեն ինչից։ Հայե՛ր, միաբանվե՛ք»,- իր կոչը հղեց մարքսիստը, հայտնելով, որ դաշինքի վերջնական ձևավորումը կավարտվի մինչև սեպտեմբեր: Դաշինք` որի խնդիրն ըստ Հակոբյանի, ձերբազատվելն է խոնտիսկական կուսակցականությունից, նպատակ ունենալով ձևավորել պետական նոր տիպի մեքենա:
Ներքաղաքական իրավիճակը բնութագրելիս մարքսիստը չխնայեց ոչ մեկին. «Իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական սուբյեկտներից առաջինը, ով իրեն թմբկահարում է որպես ընդդիմություն, «Դաշնակցությունն» է. քաղաքական դիմանկարը՝ Առաջ մորթիդ, նոր՝ որդիդ, ջուր են տեսնում՝ ձուկ են դառնում, հող են տեսնում՝ մուկ են դառնում։ Այս մանրբուրժուական ուժը չափից ավելի կերպարանափոխությունների ենթարկվեց՝ չպահելով առանցքային ոչ մի դոկտրինա: Երկիրը դարձել է երեք նախագահների կռվախնձոր։ Իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական սուբյեկտները գործում են ազգային շահին անհարիր:
«Ժառանգություն» կուսակցությունն, էլ ստացավ իր գնահատականը. «Դեռ սպասում է՝ իրադարձությունները զարգանան, նոր դրսևորի իր մոտեցումները։ Երկրորդ հակամարտող ուժը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ճամբարը, առայժմ կարծես կրիայի նման իր տաշտակից գլուխը չի հանում՝ թաղված անորոշության և անհայտության գրկում»:
Այսօր քննարկվող թիվ մեկ թեման. ՀԱԿ-ի և իշխանության երկխոսությունը, Մարքսիստյան մեկնաբանմամբ անխնա էր. Հակոբյանն իր գոհարները պահել էր հատկապես սրա համար.«Կարծում եմ ՀԱԿ-ը մինչև 2012թ. այնքան կփչանա, որ այլևս օգտագործել չի լինի: Իրեն գլխավոր հայտարարած ՀՀՇ-ն՝ կերպարանափոխված ՀԱԿ-ի, իր տասնյակ արբանյակների հետ քաղաքական և բարոյական կրախ ապրեց անդրկուլիսյան գործամոլության արդյունքում, և դարձավ արցախյան վիկինգների քաղաքական սպասավորը»:
Սիդնեյ քաղաքի նավահանգստում հայտնաբերվել է 52 միլիոն դոլար արժողությամբ հերոին, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
42 կգ հերոինը թաքցրել էին կահույքի բեռնարկղի մեջ, որը Սիդնեյ էր տեղափոխվել Մալայզիայից: Թմրանյութը հայտնաբերել են մաքսատան աշխատակիցները:
Դեպքի առնչությամբ ձերբակալվել են Մալայզիայի երկու քաղաքացիներ, որոնց անունները չեն հրապարակվել:
Նրանց մեղադրում են թմրանյութերի անօրինական վաճառքի համար: Եթե ձերբակալվածները մեղավոր ճանաչվեն՝ ցմահ կազատազրկվեն:
Մայիսի 11-ին, դատարանը բավարարել է Ֆրանսիական համալսարանի դասախոսների ներկայացրած բոլոր պահանջները: Նրանք վերականգնվել են աշխատանքում, իսկ համալսարանին պարտավորեցրել է վճարել դասախոսներին հարկադիր պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի չափով, և արձակուրդայինների համար յուրաքանչյուրին` միջինը 4մլն 200 հազար դրամ առանց հարկերի, տուրքերի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին դատական կարգով աշխատանքի վերականգնված դասախոսները։
Դասախոսները պատմեցին, որ հեռացված 29 դասախոսներից 13-ն է միայն դիմել դատարան: «2010թ. Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ ստացել են 4 ծանուցում. առաջինը տեղեկացնում էր, որ իրենց պայմանագրի ժամկետը մայիսին լրանում է, իսկ հետագա համագործակցությունը կքննարկվի, երկրորդը մի քանի օր անց հաղորդում էր, որ համալսարանը համագործակցությունն այլևս չի ցանկանում շարունակել, ևս մեկ ծանուցում` թե հուլիսի 1-ից արձակուրդ են տրամադրում դասախոսներին, և օգոստոսի 2-ից ազատում են աշխատանքից՝ 48 օր արձակուրդ տրամադրելու հիմնավորմամբ։ Ոչ մի երկրի մաթեմատիկայով հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 2-ը 48 օր չի կարող լինել»,- պատմեց դասախոս Մարատ Ատովմյանը։
«Համալսարանի ռեկտոր Ժոել լե Մորզելեքը զլացել էր թերթել Հայաստանի օրենսգիրքը՝ հասկանալու համար, որ իրենց բացատրությունները կարող են լինել առավելագույնս անհիմն»,- ասաց Գայանե Հակոբյանը:
Դասախոսներին հեռացնելիս նախապես նշել էին, թե իրենց չեն բավարարում նրանց պրոֆեսիոնալիզմը, աշխատանքային որակները, սակայն դատարանում այդ մասին չի խոսվել։ «Պարզապես նշել էին, որ մեր աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրացել են, և որոշել են այլևս չշարունակել համագործակցությունը»,- ասաց Հակոբյանը։
Հանդիպմանը դասախոսները ներկայացրեցին այն վիճակը, որ ներկայումս տիրում է համալսարանում. Այստեղ կրճատվել են դասաժամերն ու առարկաները, կրճատվել է պրակտիկայի ուղարկվող ուսանողների թիվը, կրճատել են դասապրոցեսներն ու գործնական աշխատանքները, ֆրանսերեն լեզվի գործնական խմբերը 15 հոգանոցից դարձրել են 30, ինչի պատճառով ուսանողները դիմում են անհատական պարապմունքների համար։ էապես տուժում է համալսարանական կրթության որակը և վարկը, և այդ պայմաններում ուղղակի անհրաժեշտ է, որ ղեկավարությունը փոխի իր ռազմավարությունը կամ փոխվի ղեկավարությանը:
Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ Լիբիայի պետական հեռուստատեսությունը վերջապես «ցուցադրել է» երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիին, որին «կորցրել էին» որդու և երեք թոռների սպանությունից հետո:
Տեսագրության մեջ սև հագուստով և արևային ակնոցով Լիբիայի առաջնորդը, Տրիպոլիի բարձրակարգ հյուրանոցներից մեկում, հանդիպում է տեղական ցեղախմբերի առաջնորդներին։
CNN-ի տեղեկություններով, ՆԱՏՕ-ի ավիացիան մայիսի 12-ի առավոտյան կրկին ռմբակոծել է Քադաֆիի նստավայրը։ Լիբիայի իշխանությունները հաստատել են այս տեղեկությունը:
Մայիսի 11-ին Իսպանիայի հարավարևելյան շրջաններում տեղի է ունեցել 2 երկրաշարժ, մահացել է առնվազն 10 մարդ: Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդման, երկրաշարժի էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5.1-5.3 բալ: Նման ուժգնությամբ երկրաշարժ վերջին անգամ Իսպանիայում գրանցվել էր 50 տարի առաջ:
Երկրաշարժի հետևանքով ամենաշատը տուժել է Լորկա քաղաքը: Այնտեղ բազմաթիվ շենքեր են փլուզվել:
Ոստիկանները փակել են քաղաքի պատմական կենտրոնը: Իսպանիայի իշխանությունները զոհերի և վիրավորների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հաղորդել:
Ի դեպ, երեկ Իտալիայի մայրաքաղաքը լքել էին հազարավոր մարդիկ, քանի որ տասնյակ տարիներ առաջ ինքնուս սեյսմոլոգ Ռաֆայել Բենդանդին 2011 թ. մայիսի 11-ին հզոր երկրաշարժ էր «կանխագուշակել» Հռոմում: Բազմաթիվ իտալացիներ հավատում էին նրա «կանխատեսումներին», քանի որ 1976 թ. Վենետիկում տեղի ունեցած երկրաշարժը նույնպես նա էր «կանխագուշակել»: Փաստորեն այս անգամ Բենդանդին «մի քիչ» սխալվել էր՝ երկրաշարժը հարևան պետությունում տեղի ունեցավ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.