23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ:
Փոխանակումը տեղի է ունենալու Կարմիր Խաչի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան:
Այս մասին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակում են ընթանալ մարտական գործողությունները: Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում: Ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ»:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածել է մեկնաբանություն, որտեղ ասված է.
«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են:
Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Առանց գիտակցելու Արցախի հանդեպ իրենց հավակնությունների անիրավաչափ ու պատրանքային լինելը, Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են՝ իրենց հակահայկական քարոզչությամբ, տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերով և միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանմամբ:
Նախ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թվականից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ:
Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու նաև բարոյական իրավունքը: Իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի սանձազերծումից հետո, որի ընթացքում ադրբեջանական բանակը նպատակաուղղված գնդակոծում էր քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչության դեմ կիրառում էր արգելված տեսակի զենքեր, այդ թվում՝ կասետային զինամթերք, Բաքվի նման պնդումները պարզապես սին ու անիմաստ բառակույտ են դառնում:
Երկրորդ՝ սանձազերծելով հերթական ագրեսիվ պատերազմը և հակամարտությունը կրկին փորձելով լուծել ուժի կիրառման միջոցով` Ադրբեջանը զրոյացրեր է միջազգային միջնորդների բոլոր ջանքերը և մշակումները խաղաղ կարգավորման գործընթացում: Ստեղծված պայմաններում միայն մեկ ելք է մնում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում կապահովի երկարատև խաղաղություն և կայունություն, ինչպես նաև կբացառի Ադրբեջանի կողմից հերթական պատերազմ սանձազերծելու փորձերը և կկանխի Բաքվի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործումը»։
Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ: Այս մասին հայտարարություն է տարածե․ ՀՀ ԿԳՄՍ նաարարությունը։
Մշակութային ժառանգության վայրերի թիրախավորումը հատկապես պատերազմական իրավիճակում խստորեն արգելված է մի շարք միջազգային կոնվենցիաներով (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիա և դրան կից 1954 և 1999 թվականներիի արձանագրությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման մասին» հռչակագիրը):
Սիրիայից մինչև Աֆղանստան, Մալիից մինչև Եմեն մենք ականատես ենք եղել համամարդկային արժեք ներկայացնող մշակութային ժառանգության ոչնչացմանը, որը բազմաթիվ դեպքերում հնարավոր չի եղել վերականգնել:
Ցավոք, հայկական կողմի այն պնդումները և ապացույցները, որ Ադրբեջանի, մասնավորապես՝ Նախիջևանի տարածքում ոչ պատերազմական իրավիճակում սիստեմատիկ կերպով, տարիներ շարունակ ոչնչացվում էր հայկական պատմամշակութային ժառանգությունը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը այդպես էլ կոշտ արձագանքի և գնահատականի չարժանացավ, իսկ ոչնչացված հուշարձանների թիվը կազմում էր ավելի քան 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար:
Միջազգային կառույցների ոչ հասցեկան կոչերը այսօր կրկին հանգեցնում են նրան, որ կրկին թիրախավորվում են այս անգամ էլ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները:
2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել և հրթիռակոծվել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:
Այս քայլով Ադրբեջանը կոպտագույնս խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները:
Ի հակադրություն ադրբեջանական իշխանությունների՝ տասնամյակներ ընթացող մշակութային վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության՝ Հայաստանը և Արցախը միշտ հավատարիմ են իրենց տարածքներում մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության միջոցով խաղաղության և համերաշխության առաջընթացի գաղափարին՝ անկախ դրանց էթնիկ և կրոնական ծագումից:
Սրա վառ ապացույցը Շուշիի «Գյովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթի վերականգնում էր, որը զգալիորեն տուժել էր արցախյան ազատամարտի տարիներին և գտնվում եր կիսաքանդ վիճակում:
2019թ․ Արցախի կառավարության հետ համագործակցությամբ, «IdeA» հիմնադրամի միջոցներով իրականացվեց Շուշիի «Գյովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթի վերականգնումը:
Արցախի Հանրապետության գոյության ողջ ընթացքում վերականգնվել և բարեկարգվել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին (1988 թվականին Շուշիից հայերին արտաքսելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան հրեշտակների արձանները և եկեղեցին վերածել զինապահեստի, իսկ
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը), Գանձասարի վանական համալիրը (պատերին առկա են ռմբակոծության հետքեր), Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցին, Ամարասի վանական համալիրը պատերին (բազմիցս արկակոծվել է), Քաշաթաղի շրջանի 4-րդ դարի Ծիծեռնավանք եկեղեցին, ինչպես նաև Դադիվանքի վանական համալիրը (օգտագործվել է որպես անասնագոմ):
Միջազգային հանրությանը և միջազգային հեղիանակավոր կառույցներին կոչ ենք անում վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, որի ընթացքում հայկական մշակութային ժառանգությունը մեծապես վտանգված է և կանգնած է ոչնչացման վտանգի առաջ:
Լռություն պահպանելով՝ մենք ճանապարհ ենք հարթում աշխարհի տարբեր ծայրերում նոր մշակութային ոճրագործությունների համար։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնից ազատման հարցը։
Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը։ Նա նման կարծիք է հայտնել Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Հենց սկզբից եմ ասել, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք է ազգային անվտանգությանը»,–ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանը։
Քյարամյանը շատ կարճ պաշտոնավորեց` ընդամենը 4 ամիս։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին։ Ավելին, նա ԱԱԾ համակարգ էր ոտք դրել տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Ավելի վաղ` 2019 թվականի մարտի 1-ից, Քյարամյանն աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Spiegel» շաբաթաթերթին, որը տեղադրվել է նաև շաբաթաթերթի կայքում: Ներկայացնում ենք այն ստորև.
Spiegel — Պարոն վարչապետ, Դուք նոր եք վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Ինչպիսի՞ն է այնտեղ իրավիճակը: Ի՞նչ տեսաք Դուք Ստեփանակերտում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեսա հրթիռակոծվող քաղաք և հրթիռների հարվածի թիրախ դարձող բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Եվ կարծում եմ, որ ադրբեջանցիները հարված հասցնելիս գիտեն, որ իրենք հարվածում են բնակելի տների, քաղաքացիական ենթակառուցվածքների, դպրոցների, մանկապարտեզների: Բայց դա չի կանգնեցնում նրանց: Եվ զարմանալի չէ: Որովհետև հիմա արդեն միջազգայնորեն արձանագրված փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմին՝ որպես Ադրբեջանի զինուժի դաշնակից, մասնակցում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ: Եվ այդ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան: Այս պատկերն ամբողջանում է դրանով:
Spiegel – Անձամբ Ձեզ համար ինչպե՞ս սկսվեց այս պատերազմը: Հարձակումն սկսվեց կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:00-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինձ Արցախի Հանրապետության նախագահը զանգեց և ասաց, որ հարձակում է տեղի ունեցել: Դրանից հետո տեղեկատվությունը ճշգրտելու համար ես զանգեցի մեր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Եվ նա տեղեկությունները հաստատեց: Դրանից հետո մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցինք և երկրում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարեցինք: Որովհետև մենք գնահատում էինք, և հետագան ցույց տվեց՝ ոչ առանց հիմքի, որ կա նաև Հայաստանի Հանրապետության վրա հարձակման անմիջական վտանգ: Եվ մենք տեսանք, որ հետագա օրերին Հայաստանի բնակավայրեր ռմբակոծվեցին, և քաղաքացիական բնակչության շրջանում եղան տուժածներ: Նաև ընդհուպ Երևանի և հարակից քաղաքների վրա երևացին թշնամական անօդաչու թռչող սարքեր:
Spiegel – Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար մարտեր և փոխհրաձգություններ են եղել՝ 2016 թվականին, 2018 թվականին, 2020 թվականի հուլիսին: Սակայն այս անգամ բախումներն այնպիսի ինտենսիվություն ունեն, ինչպիսին տասնամյակներ ի վեր չի եղել: Ինչո՞ւ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, Դուք իրավացի եք: Մեր ռազմական փորձագետներն ասում են, որ այսպիսի լայնածավալ պատերազմ՝ այսքան զինուժի, տեխնիկայի, զինատեսակների կիրառմամբ, թերևս 21-րդ դարում ընդհանրապես ոչ մի տեղ չի եղել կամ էլ եղել է, համենայնդեպս, ոչ հաճախ: Եվ դա ունի մեկ բացատրություն՝ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում:
Spiegel – Կխնդրեի պարզաբանեք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Դուք գիտեք, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության օրոք տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: Բայց այդ ցեղասպան քաղաքականության նպատակը միայն էմոցիաները չեն կամ ատելությունը հայերի նկատմամբ: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու: Այս քաղաքականությունը մենք պետք է դիտարկենք այն ընդհանուր քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում: Եվ այս քաղաքականության մեջ ընդգրկվում են ահաբեկիչները և վարձկանները: Միջազգային հանրությունը և հատկապես Եվրոպան պետք է շատ լուրջ գնահատական տա այս փաստին: Եթե Եվրոպան դա չանի, անհրաժեշտ է Թուրքիային այսպիսի էքսպանսիոնիստական քաղաքականությամբ սպասել Վիեննայի մոտակայքում:
Spiegel – Դուք փաստացի պնդում եք, որ Թուրքիային չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը, այլ Թուրքիան ցանկանում է միջանցք ստեղծել հայկական տարածքի միջոցով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այո: Եվ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից Ադրբեջան պետությունը կլանելու խնդրի լուծում: Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները:
Spiegel — Ադրբեջանական բանակն առաջ է շարժվում հիմնականում հարավում՝ Իրանի հետ սահմանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամեն օր հայտարարում է բնակավայրեր վերցնելու մասին: Ինչո՞ւ ուղղակի այդ գյուղերը չեք թողնում նրանց: Այդ տարածքն անմարդաբնակ է, կոպիտ ասած՝ չի պատկանում Լեռնային Ղարաբաղին, այլ անվտանգության գոտում է, որը տարիներ առաջ ձևավորել են հայերը վիճելի տարածքի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար վաղ է այդպիսի հայտարարություններ անել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ, և այդ գործողությունների արդյունքում է, որ մենք պիտի տեսնենք, թե ինչ է կատարվում տեղում: Անվտանգության գոտին քմահաճույքի համար չի ձևավորվել: Խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու, պոտենցիալ ռմբահարողներին քաղաքներից ու գյուղերից հեռու պահելու մասին: Այսօրվա գործողությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ գոյութենական սպառնալիքի ներքո Ադրբեջանի կողմից:
Spiegel – Դիմե՞լ եք Ռուսաստանին ռազմական օգնության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Հայաստանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում դաշնակիցներ են և ունեն որոշակի պայմանագրային փոխհարաբերություններ: Եվ ես համոզված եմ, որ համապատասխան իրավիճակներ ձևավորվելու դեպքում Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի:
Spiegel – Ի՞նչ է դա նշանակում՝ երբ Հայաստանի տարածքի վրա հարձակո՞ւմ կլինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Դա գնահատման որոշակի խնդիր ունի՝ սպառնալիքի չափը, ծավալները և պոտենցիալը: Մենք ունենք պայմանագրային մեխանիզմներ: Գիտեք, որ 102-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Ռուս սահմանապահները պահում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանը:
Spiegel – Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Պուտինն անգամ չի զանգահարել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ես չեմ կարող, իհարկե, դա մեկնաբանել, բայց այնպես չէ, որ ուղղակի ինքնանպատակ զանգեր են տեղի ունենում: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը պաշտոնապես արձանագրեց, որ ընդդեմ Ղարաբաղի և ընդդեմ Հայաստանի կռվում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եվ Ռուսաստանն ամենևին էլ առաջին երկիրը չէ, ով խոսում կամ առնվազն ակնարկում է դրա մասին: Դրա մասին խոսել են Ֆրանսիան, խոսել է Իրանը: Որոշակի առումով սա քաղաքակրթական պատերազմ է, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այս պատերազմում փաստորեն գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Մենք պայքարում ենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության և միջազգային ահաբեկչության դեմ:
Spiegel — Դուք փոխզիջման հնարավորություն տեսնո՞ւմ եք, օրինակ, անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Վերադարձնողը ես չեմ, վերադարձնողը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է: Իսկ այդ պարագայում ո՞վ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:
Սիրելի հայրենակիցներ. Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ:
Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:
Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի:
Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի:
Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ սև ցուցակի մեջ/»,-նշել է նա։
Իրանում մտահոգություններն աճում են՝ պայմանավորված Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող մարտերով: Այս մասին գրում է Jerusalem Post-ը՝ մատնանշելով իրանական կողմի նախազգուշացումներն իր սահմանի մոտ բախումների հարցով ու միջնորդությամբ հանդես գալու առաջարկը:
Իրանն այժմ նախազգուշացնում է տարածաշրջանային պատերազմի հավանականության մասին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Թուրքիային ուղղված մեղադրանքների ֆոնին: Սիրիացի առաջնորդը թուրքական ղեկավարությանը մեղադրել էր գրոհայիններին Հայաստանի դեմ կռվի ուղարկելու համար:
«Իրանը մտահոգված է, քանի որ մարտերը մոտ են իր սահմանին և հանգեցրել են Իրանում ադրբեջանական փոքրամասնության ցույցերին: Իրանն ավելի մտերիմ է Հայաստանին, սակայն խաղաղություն և առևտրային հարաբերություններ է ուզում իր հարևանների հետ տարածաշրջանում»,- նշվում է հոդվածում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 30 զոհված զինծառայողի անուն է հրապարակել։
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Սանոսյան Արտյոմ Սարգիսի, ծնվ. 2001թ.
Ղարիբյան Վազգեն Վիգենի, ծնվ. 2002թ.
Սարգսյան Աբրահամ Աշոտի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Սերժիկ Արտակի, ծնվ. 2000թ.
Խեմչյան Արտակ Նորիկի, ծնվ. 1982թ.
Պահեստազորային Սարգսյան Էդգար Ռոբերտի, ծնվ. 1988թ.
Հայրապետյան Ալեքսանդր Սամվելի, ծնվ. 1991թ.
Միտիչյան Գոռ Սամվելի, ծնվ. 1991թ.
Մկրտչյան Մարտուն Մկրտչի, ծնվ. 1982թ.
Սիմոնյան Մյասնիկ Կարապետի, ծնվ. 1984թ.
Պետրոսյան Ալիկ Իշխանի, ծնվ. 1982թ.
Աղաջանյան Սարգիս Հենրիկի, ծնվ. 1978թ.
Համբարյան Լևոն Խորոնի, ծնվ. 1992թ.
Մկրտչյան Սերգեյ Հարությունի, ծնվ. 1991թ.
Սարգսյան Հովհաննես Վարդգեսի, ծնվ. 1990թ.
Սահակյան Խաչիկ Հովհաննեսի, ծնվ. 2001թ.
Այվազյան Սարմեն Սամվելի, ծնվ. 2001թ.
Գասպարյան Կարեն Վռամի, ծնվ. 2001թ.
Ալավերդյան Արման Արթուրի, ծնվ. 2001թ.
Օսիպյան Դավիթ Վլադիմիրի, ծնվ. 2002թ.
Հակոբյան Արթուր Դավիթի, ծնվ. 1983թ.
Աբրահամյան Նաիրի Արայիկի, ծնվ. 1998թ.
Մուրադյան Արսեն Վանիկի, ծնվ. 2001թ.
Բաբայան Դավիթ Ալբերտի, ծնվ. 1998թ.
Սահրադյան Սուրեն Հայկի, ծնվ. 1994թ.
Պահեստազորային Կարապետյան Էդո Արմենի, ծնվ. 1964թ.
Պահեստազորային Սիրեկանյան Գագիկ Վահանի, ծնվ. 1959թ.
Պահեստազորային Գրիգորյան Գագիկ Ֆրիդոնի, ծնվ. 1961թ.
Պահեստազորային Սարգսյան Համլետ Ռուզվելտի, ծնվ. 1973թ.
Պահեստազորային Մնոյան Մուշեղ Լավրենտի, ծնվ. 1966թ.
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.