23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեզանում, կարծես, այլևս ոչ ոք չի զարմանում, որ հիմնական պատասխանատուների փոխարեն՝ նրանց գործառույթները ստանձնում են բոլորովին այլ մարդիկ: Այս դեպքում ևս՝ Գագիկ Ծառուկյանն առաջ է անցել ի պաշտոնե նման նախաձեռնություն իրականացնելու պարտավորություն կրող Արմեն Աշոտյանից և Հասմիկ Պողոսյանից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը տեղեկացրել է, որ մայիսի 12-ին ԲՀԿ առաջնորդը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել մոտ 70 գիտնականների և հայտնի մշակույթի գործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթին, արվեստին, գիտության, կրթության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր և գլոբալ խնդիրներ: Հանդիպման նախաձեռնողը եղել է Ծառուկյանը:
Ըստ Գալստյանի, մինչ հանդիպումը երկար ժամանակ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել: Հանդիպման բոլոր մասնակիցներին ուղարկվել են հրավերներ: Բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկայումս ուսումնասիրվում են, և դրանց լուծման ուղղությամբ կտրվեն կոնկրետ հանձնարարականներ:
Որոշվել է հետագայում քննարկումները շարունակել ոլորտային աշխատանքային խմբերի ֆորմատով, իսկ ընդհանուր նիստերը գումարել պարբերաբար: Հարցին, թե ինչու՞ է ակադեմիկոսների, ինստիտուտների տնօրենների, պրոֆեսորների, երաժիշտների, միջազգային ճանաչում ունեցող գիտնականնների հետ հանդիպումը փակ եղել, Խաչիկ Գալստյանն ասել է, որ իրենք ոչ բոլոր հանդիպումների մասին են իրազեկում, իսկ այդ հանդիպումը բաց ֆորմատով էր` ազատ շփման եղանակով: Նման հանդիպումները, ըստ նրա, պայմանավորված են դրանց անհրաժեշտությամբ և երկուստեք հետաքրքրությամբ:
Կրթության և գիտության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչպես են վերաբերվում իրենց գործառույթը ստանձնած Ծառուկյանի նախաձեռնությանը, այնտեղից մեզ պատասխանեցին, որ իրենց նախապես՝ ոչ գրավոր, ոչ բանավոր, տեղյակ չեն պահում այդպիսի հանդիպումների մասին, և այս դեպքում էլ՝ կոնկրետ Գիտությունների ազգային ակադեմիան կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել և իր խնդիրները քննարկել ցանկացած հասարակական կամ քաղաքական գործչի հետ: «Այս հանդիպման վերաբերյալ, կարծում եմ, պայմանավորվածությունը եղել է ԳԱԱ նախագահի և Գագիկ Ծառուկյանի միջև»,- ասաց կրթության և գիտության նախարարության աշխատակիցը:
Մշակույթի նախարարությունից էլ այս պատասխանը հնչեց. «Մարդու սահմանադրական իրավունքն ա, ում հետ կուզի՝ կհանդիպի: Իսկ այս դեպքում՝ եթե կա մի մարդ, ով ցանկանում է օգնել գիտնականներին, ակադեմիկոսներին կամ մշակույթի գործիչներին, շատ լավ փաստ է»:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան տարածել է հաղորդագրություն.
Ցավոք, ընտանեկան բռնություն կոչվող ախտը շարունակում է նորանոր հրեշավոր և վտանգավոր դրսևումներ ստանալ մեր հասարակությունում, որտեղ շատ ու շատ կանայք արմատացած գենդերային կարծրատիպերի գերիներն են:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ընտանեկան բռնության նորանոր դեպքերի մասին տեղեկատվություն է ստանում և հետևում է դրանց զարգացմանը:
Վերջերս արձանագրված դեպքերից կարելի է նշել, օրինակ, ք. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ՔԿԱԳ բաժնում ս/թ մայիսի 2-ին ամուսնու` Հայկ Դավթյանի կողմից կատարված դանակահարության փաստը` կնոջ` 25-ամյա Աստղիկ Ղազարյանի նկատմամբ: Վերջինս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն: Ա. Ղազարյանին վիրահատել են: Ներկայումս նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Մեկ այլ դեպք գրանցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ոստիկանության բաժանմունքում, երբ 73–ամյա ամուսինը դանակով հարվածել է կնոջը: Բարեբախտաբար, կնոջ առողջությանը վտանգ չի սպառնում:
Ընտանեկան բռնության հանդուրժումը և հասարակության անտարբերությունը այս երևույթի նկատմամբ խարխլում է հայ ընտանիքների հիմքը, այս չարիքը դառնում է շատ կանանց և երեխաների դժբախտության, անդառնալի կորստի պատճառ:
Մի′ լռեք, բարձրաձայնե′ք հանուն ձեր կյանքի, առողջության, հանուն ձեր և ձեր երեխաների անվտանգ ապագայի:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց շրջապատում ականատես են լինում ընտանեկան բռնության դեպքերի, ահազանգել ներքոհիշյալ հեռախոսահամարներով`
Ընտանեկան բռնության դեպքում
0 800 80 850, 010 54 28 28, 010 44 07 40
Սեռական բռնության դեպքում
0 800 01 280
Թրաֆիկինգ
0 800 50 558, 0 800 80 801
www.justiceforzaruhi.blogspot.com
Էլ.փոստ: csvwarmenia@gmail.com
Այսօր ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում կատարողականի հաշվետվության ընթացքում հրապարակեց տվյալներ ՀՀ արտաքին պարտքի վերաբերյալ.
Այն 2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար:
2009 թվականին արտաքին պարտքը եղել է 2 միլիարդ 967 միլիոն դոլար:
Ըստ նրա, եթե արտաքին պարտքը միջազգայնորեն ընդունված ցուցիչների համաձայն գնահատելիս, կարելի է ասել, որ Հայաստանը պարտքի նվազ բեռ ունեցող երկիր է, իսկ այլ ցուցիչներով գնահատելիս՝ միջին պարտք տեր երկիր։
Ըստ նրա՝ պարտքի հիմնական մասը՝ 2 միլիարդ 736.4 միլիոն դոլարը, կառավարության հիմնական պարտավորություններն են, իսկ մնացածը՝ ԿԲ-ի պարտավորությունը։
Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրեց, որ պարտքի սպասարկումն առաջիկա տարիներին խնդիրներ չի առաջացնի:
ԱՄՆ հետախուզության գործակալները Պակիստանում հարցաքննել են «Ալ Ղաիդա»-ի սպանված ղեկավար Ուսամա բեն Լադենի երեք կանանց: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հարցաքննությանը հետևել են Պակիստանի գաղտնի ծառայության գործակալները: Ի դեպ, ըստ տեղեկությունների, ահաբեկչի այրիներն իրենց բավականին ագրեսիվ են պահել և ընդամենը մի քանի հարցի են պատասխանել: Երեքն էլ ապրում էին բեն Լադենի հետ Աբեթաբադում, որտեղ էլ մայիսի 2-ին սպանվեց «Ալ Ղաիդա»-ի ղեկավարը: Կանանցից մեկը Եմենից է, երկուսը՝ Սաուդյան Արաբիայից են: Ինչպես հայտնի է՝ Ուսամա բեն Լադենը 5 կին ուներ, որոնցից 2-ը բաժանվել էին նրանից:
Պակիստանի իշխանություններին, մեղմ ասած, չի ոգևորել բեն Լադենի կանանց հարցաքննելու ամերիկացիների ցանկությունը: Պակիստանի պաշտոնատար անձանց մեծամասնությունը նաև դժգոհ է, որ բեն Լադենի սպանությունը ամերիկացիներն իրականացրել են առանց պաշտոնական Իսլամաբադին տեղյակ պահելու:
Սակայն, այս նույն Պակիստանի դժգոհ ղեկավարությունը պարտավոր է բացատրություններ տալ նաև, թե ինչու էր աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը հենց իր երկրի տարածքում հանգրվանել:
17 տարի առաջ, երբ կնքվում էր հրադադարի հաստատման եռակողմ պայմանագիրը, բոլորը հույս ունեին, որ ԼՂ հակամարտության կարգավորումը սարերի հետևում չէ:
Լավատեսների կանխատեսումները չիրականացան: Հակամարտության կողմերի մոտեցումները տրամագծորեն տարբեր են, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս:
«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը երկար կշարունակվի, քանի դեռ Երևանում և Բաքվում դոմինանտ է «Ղարաբաղը մերն է» պարզունակ բանաձևը: Հակամարտության կողմերը շեշտը դնում են Ղարաբաղի տարածքային պատկանելության ասպեկտի վրա` քիչ կարևոր համարելով հակամարտության հետևանքների վերացման անհրաժեշտությունը:
Մոտ ապագայում էլ քիչ հավանական է, որ կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրվի:
Նախ, առաջիկա տարիներին Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններ են, ինչի հետևանքով իշխանություններն ավելի են կարծրացնում իրենց դիրքորոշումները:
Մյուս կողմից, միջնորդական առաքելության ռեսուրսները չեն բավարարում` կարգավորման գործընթացում շրջադարձ ապահովելու համար: Արևմուտքը ներքաշված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտությունները կարգավորելու գործընթացում: Առայժմ իրենց զգացնել են տալիս նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները: Ռուսաստանը, որը վերջին շրջանում ամենաակտիվն է կարգավորման գործընթացում, ակնհայտորեն չի կարող միայնակ լինել այդ բարդ և ծախսատար գործընթացի դոնորը:
Համանախագահները քաջ գիտակցում են ստեղծված իրավիճակը և հիմա առավելապես կենտրոնացել են պատերազմի վերսկսման ռիսկերի չեզոքացման, իրավիճակը տարածաշրջանում վերահսկելի պահելու վրա:
Հատկապես վերջին մեկ տարում հաճախակի են դարձել հրադադարի խախտման դեպքերը` պատճառ դառնալով մարդկային կորուստների, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում:
Բոլորս պետք է գիտակցենք, որ «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը հղի է պատերազմի վերսկսման վտանգով: Մի օր կարող են բավարար չլինել նաև իրավիճակը տիրապետելու միջնորդների ռեսուրսները:
Խաղաղությունը, Հայաստանում, Ղարաբաղում, Ադրբեջանում ապրող մարդկանց անվտանգությունը պետք է նպատակ լինեն բանակցային գործընթացի մասնակիցների համար: Այդ պատասխանատվությունը բնորոշ էր հետպատերազմյան Եվրոպայի առաջնորդների համար, որոնց հաջողվեց կարգավորել հարյուրամյակների պատմություն ունեցող տարածքային վեճերը` համաեվրոպական ինտեգրացիայի անհրաժեշտության գիտակցման համատեքստում:
Կարգավորման այլընտրանքը պատերազմն է, որի կանխումը պետք է լինի քաղաքական առաջնորդների գլխավոր նպատակը:
Սուրեն Սուրենյանց
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շաբքադար քաղաքում այսօր երկու ահաբեկություն է իրականացվել:
Երկու պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 100-ը: Զոհվածները հիմնականում ոստիկանության ակադեմիայի ուսանողներ են:
Նախնական տվյալներով, պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Euronews հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ ահաբեկիչներից մեկը մոտոցիկլետով բախվել է ավտոբուսին և պայթել: Վայրկյաններ անց հնչել է երկրորդ պայթյունի ձայնը:
Ահաբեկությունների պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը: Շարժման ներկայացուցիչ Էհսանուլլա Էհսանը զանգահարել է Agence France Press գործակալության խմբագրություն և ասել, որ դրանք Ուսամա բեն Լադենի մահվան վրեժի առաջին քայլերն են ընդամենը: Էհսանը սպառնացել է, որ ահաբեկությունները շարունակվելու են:
Մայիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վոլոգդայի մարզի Սոկոլսկի շրջանի ղեկավար Սերգեյ Սարոգինին եւ «Վոլոգդայի մարզի հայերի միություն» կազմակերպության փոխնախագահ Սոս Մուրադյանին:
Ըստ ՀՀ Սփյուրքի նախարարության մամլո հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվեցին Վոլոգդայի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ կատարվեց կիրակնօրյա դպրոցների գործունեությանն աջակցելու, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին Վոլոգդայի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների առավել ակտիվ մասնակցության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վոլոգդայի մարզի միջեւ տուրիստական կապերի խթանման հնարավորություններին:
«Վոլոգդայի մարզի հայերի միություն» կազմակերպության զարգացման, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին համայնքի գործուն մասնակցության եւ հայապահպանության գործին զգալի աջակցության համար, ինչպես նաեւ ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ Սոս Մուրադյանը պարգեւատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
«Լավ է, որ Ղարաբաղում ապրել ցանկացողների թիվը մեծանում է։ Պետությունը պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի ղրղըզստանաբնակ համշենահայերին և այս հարցում օգնի նրանց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ «Հայ դատ»-ի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը`ողջունելով Ղրղըզստանից ԼՂՀ տեղափոխվելու և այնտեղ բնակություն հաստատելու ցանկություն հայտնած համշենահայերի որոշումը:
Սակայն, դաշնակցական գործչի կարծիքով, նրանց առջև կրոնափոխ լինելու և քրիստոնեություն ընդունելու պայման պետք է դրվի։ Հարցին, թե արդյոք ԼՂՀ անվտանգությունը չե՞ն վտանգի մահմեդական համշենահայերի 200 ընտանիքները, Մանոյանը պատասխանեց, որ նման բան չի լինի, եթե ժամանակի ընթացքում այդ մարդիկ հավատափոխ լինեն և վերադառնան իրենց քրիստոնեական արմատներին։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ղրղըզստանցի համշենահայերի բնակություն հաստատելու որոշման մասին հայտարարել էր Ղրղըզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը, որն այդ ծրագրի մշակման նպատակով ժամանել է Հայաստան: Նա Հայաստանից մեկնելու է Արցախ, որպեսզի համշենահայ 200 ընտանիքների բնակության համար հարմար վայր ընտրի։
Նկատենք, որ դեռևս 1984 թվականին որոշվել էր քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից և Աբխազիայից, մահմեդական համշենահերին՝ Միջին Ասիայից, Լոռու գյուղերից մեկը տեղափոխել, սակայն Սպիտակի երկրաշարժի պատճառով այս մտադրությունն իրականացնել չհաջողվեց։
Ըստ Reuters գործակալության տեղեկությունների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արգելել է ռազմական ուժերին՝ կրակել ցուցարարների ուղղությամբ:
Ցուցարարներից մեկն ասել է գործակալությանը, որ այդ որոշման մասին Ասադը խոսել է իր խորհրդականներից մեկի` Բութայնա Շաաբանի հետ:
Այսօր Սիրիայում կրկին լայնածավալ բողոքի ցույցեր են սպասվում:
Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերի ընթացքում Սիրիայում առնվազն 700 ցուցարար է սպանվել, զոհվել են ավելի քան 100 ոստիկան և զինվորական: Ցուցարարների տվյալներով՝ հազարավոր մարդիկ անհետ կորել են:
Երեւանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդն այս տարվա իր առաջին նիստում քննարկել է Գարեգին Նժդեհի հրապարակում նրա ձիարձան — հուշարձանի տեղադրման եւ Երեւանի Աբովյան փողոցում Առնո Բաբաջանյան համերգասրահի հարեւանությամբ հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի արձանի տեղադրման առաջարկները: (Հայհամերգի շենքը կառուցվել է բարերարի միջոցներով:)
Նիստը վարել է խորհրդի նախագահ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Կարծիքները տարաբնույթ են եղել և քաղաքապետն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարելով հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի կողմից համակողմանի քննարկելուց հետո:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.