23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երկու օր է մամուլը ողողված է Դոմինիկ Ստրոս Կանի հետ կապված սկանդալային պատմության մանրամասներով: Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը ձերբակալվել է Նյու Յորքի օդանավակայանում: Նրան մեղադրում են հյուրանոցի սպասուհու դեմ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ:
Հայտնի քաղաքական գործիչ Ժան Մարի Լե Պենի դուստրը, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը, որը վերջերս է այս պաշտոնում փոխարինել իր հորը, իրեն ևս համարում է Կանի զոհերից. Նա հայտարարել է, թե ինչ-որ առումով ինքն էլ է Դոմինիկ Ստրոս Կանի զոհը:
«Ես պետք է նշեմ, որ Ֆրանսիայի արդարադատությունը պետք է օրինակ վերցնի ամերիկյանից: Ամերիկյան ոստիկանությունը ստացել է հյուրանոցի սպասուհու բողոքը, և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը ձերբակալվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն»,- ասել է Մարին Լե Պենը:
Նա հավատացրել է, որ Ֆրանսիայում Ստրոս Կանի հետ կապված վաղուց են շրջանառվում ուրիշ կանանց նմանատիպ հայտարարությունների մասին լուրերը: «Ես էլ եմ ինչ-որ առումով ինձ նրա զոհը զգացել, երբ բանավիճում էի նրա հետ: Նրա հայտարարությունները լրիվ անտեղի էին»,- ասել է Լե Պենը:
Այս մասին հաղորդում է Franec Presse գործակալությունը:
Արցախյան ազատամարտը խնդիր չուներ գրավել ողջ Ադրբեջանը, արցախյան ազատամարտը խնդիր ուներ ազատագրել Արցախը, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և խաղաղություն պարտադրել հակառակորդին: Կարծում եմ, ակնհայտ է, որ դրված խնդիրը լիարժեք կատարվել է: Արցախի ժողովուրդը որպես ժողովրդավարական հասարակության օրինակելի կերպար այսօր իր առաջընթացն է ապահովում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ժամանակ շահելուն, կարծում եմ միամտություն կլիներ կարծել, թե միայն Ադրբեջանն է օգտվել ժամանակ շահելուց»,- «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա այսկերպ պատասխանել է հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեսակետը, ըստ որի, հրադադարի հաստատումը Ադրբեջանին թույլ տվեց խուսափել լրջագույն կորուստներից, ժամանակ շահել և նախապատրաստվել հետագա ռազմական արկածախնդրության, այնինչ եթե հրադադարը չլիներ, հայկական կողմը կարող էր ավելի մեծ ձեռքբերումներ արձանագրել`
Խոսելով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործողությունների մասին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծում եմ, այդ գործողություններով փորձում է իր զինվորականության մոտ կոտրել պարտվողի կարծրատիպը` իհարկե փորձելով նաև ազդել հայ հասարակության վրա: Այդ գործողությունները հայ հասարակությանն ու բանակին, ընդհակառակը, համախմբվելու և վճռական գործողութունների առիթ է տալիս, որը մենք լիարժեքորեն իրականացնում ենք: Իհարկե այդ գործողությունները ունեն նաև ներքին և արտաքին քաղաքական շարժառիթ»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացմանը, որի արդյունքում հայ զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում` Սեյրան Օհանյանը նշել է. «Դիպուկահարների գործողություններին լիարժեք պատասխան է տրվում, սակայն քանի որ այդ գործողությունները վերջին շրջանում մեր հասարակության լայն քննարկման առիթ է հանդիսացել, կցանկանայի նորից կրկնել, որ այդ գործողություններին պատասխան է տրվում անհամաչափ պատժի կիրառմամբ: Դա նշանակում է, որ նրանք պատժվում են մի քանի անգամ ավելի մեծ կորուստներով, այլ բան է, որ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները իրենց հանրությանը դա ներկայացնում են, այսպես ասած, իրենց ձևով»:
Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև գարնանային զորակոչի անցկացմանը:
«Ստեղծված են համապատասխան մեխանիզմներ, որպեսզի մենք ներքին և արտաքին վերահսկողություն իրականացնենք զորակոչի գործընթացի նկատմամբ: Այսօր զորակոչը վերահսկվում է ոչ միայն պաշտպանության նախարարության, այլև Անվտանգության խորհրդի, իրավապահ մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների կողմից: Գործում է նաև դիմում-բողոքների հստակ մեխանիզմ. քաղաքացիները դիմում-բողոքների կամ պարզաբանումների համար կարող են դիմել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ, ինչպես նաև տեղեկացնել 1-88 վստահության հեռախոսահամարով»:
Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը:
Երեւանում Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակության անդամները կհանդիպեն ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամների հետ:
Նախատեսվում է Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Բազմաթիվ հնավայրեր, որոնք, ըստ էության, համարվում են Հայաստանի պատմության անձնագիրը, այսօր գտնվում են լքյալ վիճակում: Եկեղեցու, պատմության և մշակույթի բազմաթիվ բացառիկ հուշարձաններ անկախ Հայաստանի տարածքում այսօր կատարյալ անտերության են մատնված:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի մեկնարկը, որի շրջանակներում շաբաթը մեկ նախաձեռնության անդամները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզերում գտնվող հնավայրեր և կմաքրեն դրանց շրջակա տարածքը: Ակցիան իրականացվում է մասնակիցների անձնական միջոցներով:
Նախօրեին երիտասարդները այցելել են Վայոց Ձորի մարզի Ցաղաց Քարի վանական համալիր (989թ.):
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտսասրդությանը` հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ: «Ճանաչիր քո երկիրը»-ն բացառապես երիտասարդների նախաձեռնությունն է, քաղաքականապես լիովին անկախ է և իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որևէ քաղաքական ուժի:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա աշխատանքային այցով մայիսի 16-ին կայցելի Ֆրանսիա. Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Այցի ընթացքում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Մենք արդեն անդրադարձել ենք այս պատմությանը.
Հիշեցնենք, որ Մայիսի 14-ին ժամը 10-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում դիակ կա:
Դիակի ձեռքերն ու ոտքերը կապած է եղել քարով, իսկ գլխին տոպրակ է եղել:
Ոստիկանությունն արդեն պարզել է, որ Քանաքեռ ՀԷԿ-ի 8-րդ ջրավազանից դուրս բերվածը Երևանի բնակիչ, 1957թ.-ին ծնված Մարինե Գալստյանի դիակն է բռնության հետքերով:
Մարինե Գալստյանը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս էր: Որը դեկտեմբերի 13-ի առավոտյան դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Դասախոսի հարազատները բնակարանը գտել էին խառնած վիճակում:
Ինքնասպանություն է գործել Պեկինի Օլիմպիադայի 2008 թ չեմպիոն, Քենիացի վազորդ 24 ամյա Սամուել Վանջիրուն: Վանջիրուն ցած է նետվել Քենիայի իր տան պատշգամբից: Տեղի ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի մանրամասները:
Բանն այն է, որ ոստիկանության աշխատակից Ջասպեր Օմբամին հայտարարել է, թե ինքնասպանության դրդապատճառի վերաբերյալ իրենք կասկածներ ունեն, որն ամենայն հավանականությամբ ընտանեկան խնդիրն է եղել. Վանջիրուի կինն ամուսնուն տեսել է ուրիշ կնոջ հետ հարաբերվելիս և դուռը փակել նրանց վրա: Նրա կարծիքով հենց այդ պատճառով էլ մարզիկն իրեն նետել է պատշգամբից:
Մայիսի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 41-ամյա Նորիկ Մ.-ին, որը 2010 թ. հուլիսի 17-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Նորիկ Մ.-ն կալանավորված է:
Կատարվում է քննություն
Մայիսի 16-ին հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Վիգեն Ա.-ն և 26-ամյա Աղասի Չիբուխչյանի դիակը:
Պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղից դեպի «Սպարտիկի աղբյուր» կոչվող տարածքում Ա. Չիբուխչյանին պատկանող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը ստացել է մարմնական վնասվածք, իսկ Ա. Չիբուխչյանը` տեղում մահացել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Մայիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում 50-ամյա Արսեն Կիրակոսյանի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Փամբակ գետը:
Պատահարի ընթացքում վարորդն ավտոմեքենայից դուրս է ցատկել և նույն օրը, ժամը 09.50-ին, ներկայացել ոստիկանության Թումանյանի բաժին, իսկ 4 ուղևորները մնացել են ավտոմեքենայի մեջ:
Որոնողական աշխատանքների շնորհիվ, Ձորագետ համայնքի սկզբնամասում` Փամբակ գետում, հայտնաբերվել են 2 ուղևորների՝ Ալավերդի քաղաքի բնակիչներ, 41-ամյա Արմեն Ասրյանի և 43-ամյա Մարատ Շախկուլյանի դիակները:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս ուղևորներին՝ 54-ամյա Վահան Երիցյանին և 45-ամյա Հարություն Երզնկյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` մայիսի 16-ին երկօրյա այցով կայցելի Բելառուս` մասնակցելու Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հինգերորդ նիստին: Պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Նիստի ընթացքում քննարկվելու են միջտարածաշրջանային համագործակցության, երկկողմ փոխհամագործակցության հարցերը, նաեւ առեւտրի ոլորտում օրենսդրության խնդիրները:
Այսօր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով կադրային փոփոխություն է կատարվել ոստիկանությունում:
Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Էդվարդ Ղազարյանն թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանապետի խորհրդական:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.