23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը այսօր արդարացրել է Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանին` հանցակազմի բացակայության հիմքերով:
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` Արեգ Գևորգյանը 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել` պարտադիր զինծառայությունից խուսափելու մեղադրանքով:
Արեգը, սակայն, պնդում է, որ իրեն` 2010 թ. ապրիլի 20-ին ձերբակալելու հիմքերն այլ են:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արեգ Գևորգյանը, ձերբակալությունից հետո ասել են, որ ինքը հետախուզման մեջ է գտնվում. «Ուղղակի ծիծաղելի է, ես ակտիվ հասարակական գործունեություն եմ ծավալում և ինձ գտնելը բարդ չէր»:
Մեկ տարի տևած դատաքննության արդյունքում նա դատապարտվել էր 1 տարի 6 ամիս պայմանական ազատազրկման:
«Դատաքննության արդյունքում, սակայն պարզվեց, որ առողջական խնդիրների պատճառով չեմ կարող բանակ գնալ»,- նշեց Արեգ Գևորգյանը:
Նրա խոսքերով` դատական գործընթացը մի նպատակ էր հետապնդում` խոչընդոտել իր քաղաքական և հասարակական գործունեությունը և մշտական լարվածության մեջ պահել, ինչը նրանց չի հաջողվել:
Նշենք, որ այսօր Արեգ Գևորգյանը նիստի վերջում դատավորին նվիրել է «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, որը մարտի 1-ի իրադարձությունների մասին է:
Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվել է նաև ՀԱԿ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի դատավարությունը:
Դատական նիստը հետաձգվել է, քանի որ գործով անցնող վկաները և տուժողները չէին ներկայացել դատարան:
2010թ. դեկտեմբերի 28-ին Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրանց դատապարտել էր 2 տարվա պայմանական ազատազրկման:
Ա1+
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի դեմ հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ Զարուհի Փոստանջյանը խնդրի վերաբերյալ ահազանգել է Եվրոպայի խորհրդին:
Հացադուլի պատճառների մասին փորձեցինք մանրամասներ ճշտել քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանից, որը խոստացավ ավելի ուշ պատասխանել:
Հարցը ուղղեցինք նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանին: Ահա պատասխանը. «Ինքը ուզում ա մատը ճտացնի՝ իրան բաղնիք տանեն, ու չգիտես ինչեր ա ուզում: Դիտորդական խումբ ա եկել: Ըստ էության՝ ինքը շանտաժ ա անում»: Իսկ թե ինչ շանտաժի մասին է խոսքը, Տիգրան Նավասարդյանը չմանրամասնեց. «Բայց ես պարտավոր չեմ տեղեկացնել, ու հետո կա մամուլի պատասխանատու, դիմեք պարոն Բաբայանին, թող նա էլ մանրամասնի»:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձել է Երևանի մի շարք խնդիրների՝ մասնավորապես աղբահանության կազմակերպմանը: Քաղաքապետն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երևանցիներին անհանդուրժողականություն քարոզել քաղաքն աղտոտողների նկատմամբ: Սա, ինչ խոսք, ամենահեշտ և ոչինչ չասող տարբերակն է: Քաղաքը մաքուր պահելու շատ ձևեր կան, օրինակ՝ ավելի շատ անհատ աղբահավաքների ներգրավումը: Կամ՝ տուգանքի մեխանիզմը: Հարգելի քաղաքապետ, տուգանեք այն կազմակերպություններին, որոնք աղբը թափում են հանրային տարածքներում (դրանց փնտրել պետք չէ՝ ամենուր են), և այդ գումարով աղբահավաքներ վարձեք:
Կարապետյանը շարունակական վերահսկողության պահանջ է դրել մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների մասով, ասված է պաշտոնական տեղեկության մեջ: Նա հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել նաև հասարակական տրանսպորտում ծխող վարորդներին վարչական տույժերի ենթարկելու ուղղությամբ, որը ևս օրենքի կոպիտ խախտում է: Շատ բարի: Բայց ինչպե՞ս է գործելու այդ մեխանիզմը: Նախ՝ անհրաժեշտ է, որ մեր քաղաքի տաքսիների և երթուղայինների վարորդները հատուկ դասընթաց անցնեն հիգիենայի տարրական կանոնների մասին: Ասենք՝ նրանց հուշեն, որ շաբաթական մեկ անգամ արժե լողանալ, կամ՝ գոնե մեկ-մեկ լվանան գուլպաները և այլն: Բայց մի՞թե դրանց մասին պետք է Երևանի քաղաքապետը ասեր…
Իսկ մյուս երկու առաջարկների, ըստ որի՝ քաղաքապետը նաև հանձնարարել է ներկայացնել առաջարկներ հանրային սննդի օբյեկտներում ծխողների և չծխողների համար առանձնացված գոտիներ ստեղծելու վերաբերյալ, նաև շարունակել հետևողական վերահսկողությունը մայրաքաղաքում գործող շուկաներում և ավտոշուկաներում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով, մենք շատ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ մինչև չհասկանանք, որ յուրաքանչյուրս մեզանից պիտի սկսենք, ու մեզ ոչ մի քաղաքապետ էլ չի օգնի:
Հայկական «Գրանդ» հոլդինգը մտադիր է Մինվոդի քաղաքում 3 մլն դոլար ներդնել ծխախոտի արտադրության մեջ: Տարվա վերջին այստեղ 500 նոր աշխատատեղեր կբացվեն, հայտնում է Ստավրոպոլի շրջանի նահանգապետի մամուլի ծառայությունը: Այս մասին ասում է «Էքսպերտ օնլայն» պարբերականը:
Չի բացառվում, որ Հայաստանի սահմաններից դուրս ծխախոտի գործարանի կառուցումը պայմանավորված է քաղաքական որոշակի գործոններով, նշվում է լրատվամիջոցում:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու հանձնաժողովի հերթական նիստը:
Քննարկվել է ութ դիմում-հայտ` մայրաքաղաքի վեց վարչական շրջաններից: Ներկայացված բոլոր դիմում-հայտերը քվեարկությամբ միաձայն հաստատվել են հանձնաժողովի կողմից:
Համաձայն սահմանված ընթացակարգի, հանձնաժողովի ընդունած որոշումները կուղարկվեն ՀՀ Պաշտպանության նախարարություն` հետագա ընթացք տալու համար:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քիչ առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին և նրա որդուն` Սայֆ Ալ-Իսլամին ձերբակալելու սանկցիա է տվել, «մարդկության դեմ գործած հանցանքների» մեղադրանքով:
Վաղօրոք էր հայտնի, որ Քադաֆիին ձերբակալելու սանկցիան տրվելու է այսօր` մայիսի 16-ին, երբ տարածվել էր համապատասխան հաղորդագրություն:
Ըստ դատախազության` քննությունը պարզել էր, որ երեք անձինք ամենամեծ պատասխանատվությունն են կրում այս հանցագործությունների համար: Քննությանը հաջողվել էր նաև ձեռք բերել անհերքելի ապացույցներ` ներկայացնելով 11 երկրներից 50 վկաների հարցաքննության տվյալները:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
2010 թվականին ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում արդարացման դատավճիռ է կայացվել 27 դատական գործով՝ 35 անձանց նկատմամբ:
Ի պատասխան մեր հարցման, այս տեղեկությունը տրամադրեցին Դատական դեպարտամենտից : 25 դատական գործի վերաբերյալ արդարացումը եղել է լիովին, իսկ 2 գործով`փոփոխություններով, այսինքն` արդարացման վճիռը կայացվել է դատապարտումից հետո միայն:
2010-ին դատապարտվել է 4402 անձ:
Դատական դեպարտամենտից մեզ տեղեկացրին նաև, որ 2010 թվականին Վերաքննիչ դատարանը կայացրել է արդարացման մեկ վճիռ` մեկ անձի նկատմամբ, իսկ Վճռաբեկը ոչ մի արդարացման որոշում չի կայացրել:
Մայիսի 21-ը Երևանում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար. <<Շաբաթօրյակ ասելով միայն չի նշանակում, որ պետք է իջնենք և թափված թղթերն ու պոլիէթիլենային տոպրակները հավաքենք: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել նաև բարեկարգմանն ու կանաչապատմանը>>,- նշել է քաղաքապետը:
Հանձնարարվել է լուրջ ուշադրություն դարձնել բակային տարածքների մաքրման և կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքի աշխատանքներին. <<Ցանկալի է, որ մեր բնակիչները հրաժարվեն որոշ բակերում առկա <<բոստանային>> տարածքներից: Փոխարենն այդ տեղերում համոզված եմ ավելի բարեկարգ ու աչք շոյող միջավայր կունենանք>>,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով Երևանի աղբահանության կազմակերպմանը, Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ մաքուր և բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ: Ըստ այդմ, քաղաքապետն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երևանցիներին անհանդուրժողականություն քարոզել քաղաքն աղտոտողների նկատմամբ: Քաղաքապետի կողմից շարունակական վերահսկողության պահանջ է դրվել մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների մասով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել նաև հասարակական տրանսպորտում ծխող վարորդներին վարչական տույժերի ենթարկելու ուղղությամբ, որը ևս օրենքի կոպիտ խախտում է:
Այս համատեքստում քաղաքապետը նաև հանձնարարել է ներկայացնել առաջարկներ հանրային սննդի օբյեկտներում ծխողների և չծխողների համար առանձնացված գոտիներ ստեղծելու վերաբերյալ:
Քաղաքապետը հանձնարարել է նաև շարունակել հետևողական վերահսկողությունը մայրաքաղաքում գործող շուկաներում և ավտոշուկաներում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով:
Անդրադառնալով տնտեսավարողների կողմից վարձակալած տարածքների հարակից հատվածները բարեկարգելու և կանաչապատելու խնդրին, քաղաքապետը աշխատակազմի համապատասխան կառույցներին հանձնարարել է ամբողջ քաղաքի մասով ընդհանուր պատկեր ունենալու համար ստեղծել տեղեկատվական բազա:
Քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում, Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել գլխավոր մայրուղիների, կամուրջների, ինչպես նաև շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման, մաքրման և կանաչապատման խնդիրներին:
«Ղեկավարների մոտ միշտ էլ գայթակղություն կա քննադատել նախորդներին: Ինչպես ասում են՝ «ամեն մեկն իրեն ստրատեգ է համարում՝ մարտին նայելով կողքից»: Ես երկիրը ղեկավարում եմ 2008-ից և առաջին իսկ օրվանից խուսափել եմ այդ մոտեցումից: Նախորդներին քննադատելը նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին: Դա ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ և´ իմ նախորդներին, և´ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի համար ինչ-որ լավ բան արել են»,- ասել է Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Մոսկովսկիե նովոստի» ռուսական թերթին:
Քաղաքական հանդուրժողականության, տոլերանտության բացառիկ դրսևորում, որը բնորոշ չէ Հայաստանի ո՛չ պետական պաշտոնյաներին, ո՛չ ընդդիմության առաջնորդներին:
Նման մի շեշտադրում էլ, հիշում եմ, 1999 թ.-ի հունվարին, ՀՀԿ համագումարում Վազգեն Սարգսյանի ունեցած ելույթում, որտեղ արժեվորվեցին Առաջին, Երկրորդ, Երրորդ Հանրապետությունների հիմնադիրները:
Սակայն գանք մեր օրերը և Հայաստանի գործող նախագահի արտահայտած մտքին:
Այսպիսի մտքեր պարբերաբար արտահայտում են դեմոկրատական երկրների ղեկավարները, և ոչ մեկը արտառոց չի համարում դա: Ավելին, ամերիկացիները նույնիսկ շատ նորմալ են վերաբերվում այն հանգամանքին, որ Ուսամա բեն Լադենի ոչնչացման լուրը գործող նախագահ Բարաք Օբաման նախ հայտնում է իր նախորդին` Ջորջ Բուշին, ապա նոր՝ հասարակությանը:
Եթե նորմալ պետություն ես, այդպես էլ պետք է լինի, քաղաքական ժառանգականության սկզբունքը պետք է գործի:
Հետսովետական տարածքում այլ պրակտիկա է: Ռուսաստանի այսօրվա իշխանություններն ինքնահաստատվում են ելցինյան ժամանակաշրջանի քաոսը քննադատելով: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի սիրված թեման «նախկին հանցավոր ռեժիմը» անարգանքի սյունին գամելն էր: Սերժ Սարգսյանն էլ զերծ չի մնացել այդ գայթակղությունից: Օրինակ` 2008-ի նախագահական ընտրարշավի ժամանակ նա «քիրվա» անվանեց իր հիմնական մրցակցին, ով նաև մեր երկրի առաջին նախագահն է: Կամ` նրա պաշտոնավարման օրոք ազատազրկված մնացին մարդիկ, ովքեր դեր են խաղացել պետության կայացման գործում:
Բայց Սերժ Սարգսյանի վերջին ամիսների հռետորաբանությունը, քաղաքական վարքագիծը փոխվել են: Նա արժեվորում է ընդդիմությանը, երկխոսության ինստիտուտը, հանդուրժողականության միջավայրի ձևավորմանն ուղղված քայլեր է անում:
Ու այդ ամենը շատ լավ է` անկախ այն հանգամանքից, թե որ մոտիվներն են գործող նախագահին դեմոկրատ դարձրել:
Եթե նրան չպակասի հետևողականությունը, մենք կունենանք շատ ավելի ազատ երկիր, որը նաև քաղաքական ավանդույթներ է ստեղծում:
Սուրեն Սուրենյանց
«Երրորդ ուժի» հավակնություն ունեցող ուժերը, ձեն-ձենի տված, անցկացնում են իրենց համաժողովները:
Ընդ որում, դրանց ընթացքում հնչող ելույթներն առանձնապես հետաքրքիր չեն, աչքի չեն ընկնում նոր բովանդակությամբ: Հազար անգամ ասված-լսված խոսքեր են:
Եթե իշխանության և ՀԱԿ անելիքները, հետապնդած խնդիրները բոլորին պարզ են ու տեսանելի, ապա նույնը չի կարելի ասել «երրորդուժականների» մասին:
Տիգրան Կարապետյանի կազմակերպած հայրենասիրական ուժերի և անհատների համաժողովում որևէ նոր գաղափար չհնչեց, պաշտոնապես չասվեց նաև, որ նոր կուսակցություն է միանում այս դաշինքին, անգամ պարզ չեղավ, թե ում է ներկայացնում պատգամավոր Վարդան Խաչատրյանը` Հնչակյան կուսակցությա՞նը, խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցությա՞նը, թե՞ ինքն իրեն: Այս համաժողովում, սակայն, տեսանելի էր Աշոտ Մանուչարյանի ու նրա թիմի ակտիվ մասնակցությունը: Ենթադրաբար, Կարապետիչի նախաձեռնության հեղինակային իրավունքը պատկանում է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամին:
Աշոտ Մանուչարյանը Հայաստանի նորանկախ պատմության մեջ հայտնի է նրանով, որ ընդդիմադիր մի քանի այսպիսի միավորում է ստեղծել, սակայն բոլոր այդ նախագծերն էլ մնացել են սաղմնային վիճակում: Նույն հեռանկարը, թերևս, սպասում է հերթական պրոյեկտին` անկախ այն հանգամանքից, որ Տիգրան Կարապետյանը պաշտոնապես հայտարարեց, որ «Երրորդ ուժը» ձևավորված է:
Մի նման համաժողով էլ մայիսի 21-ին հրավիրելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք ակտիվ խորհրդակցությունների փուլում են, և չի բացառել նոր միավորման ծնունդը, որն ընդդիմադիր կլինի թե՛ իշխանությանը, թե՛ ՀԱԿ-ին:
«Ժառանգության» վրա որոշակի խաղադրույք են կատարում նաև հանրապետության երկրորդ նախագահի շուրջ հավաքված մարդիկ: Նրանք, ի դեմս «Ժառանգության», տեսնում են քաղաքական նոր կենտրոնի ստեղծման հնարավորություն:
Անգամ ոչ պաշտոնապես մի քանի վարկած է շրջում:
Ասենք, «Ժառանգությունը» կարող է համալրվել նոր մարդկանցով, որոնք սերտ առնչություններ ունեն Քոչարյանի շրջապատի հետ:
Կան ավելի հեռուն գնացող կանխատեսումներ, որ փորձ կարվի ավելի լայն կոալիցիա ստեղծել` «Ժառանգության», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի մասնակցությամբ: Սա, սակայն, ֆանտաստիկայի ոլորտից է և իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանն իրոք ցանկանա վերադառնալ քաղաքականություն` իր շուրջ ստեղծելով քաղաքական նոր ազդեցիկ կենտրոն:
Ամեն դեպքում, մայիսի 21-ին նույնպես ավելի հետաքրքիր կլինի համաժողովի մասնակիցների կազմը, քան` նրանց ելույթները:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.