23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սոֆիա ժամանեց Բուլղարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ© Աբգար վարդապետ Հովակիմյանը: Օդանավակայանում Հայր Սուրբին դիմավորեցին մեծ շուքով և ջերմությամբ: Ներկա էին Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիար Արսեն Սղոյանն իր աշխատակազմով« Բուլղարիայի Թեմական խորհրդի ատենապետ պրն© Ռուբեն Գրիգորյանը` ուղեկցությամբ Թեմական խորհուրդի անդամների« Սոֆիայի և Պլովդիվի հոգևոր հովիվներ Տ. Գուսան քահանա Հատավյանը և Տ. Գևորգ քահանա Խաչերյանը« Սոֆիայի և Պլովդիվի եկեղեցական հոգաբարձությունների անդամներ« ՙԵրեվան՚ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքպաշյանը« ՙԲարեգործականի ձայն՚ ամսաթերթի խմբագիր Հռիփսիմե Երնիասյանը և այլ անձինք:
Բարի գալստյան ջերմ մաղթանքներով Հայր Սուրբին ողջունեցին դեսպան Արսեն Սղոյանը և դոկտ. Ռուբեն Գրիգորյանը: Ի պատիվ առաջնորդական տեղապահի` երեկոյան դեսպանատան և Թեմական խորհրդի կողմից հայկական ճաշարանում ընթրիք կազմակերպվեց« ուր հնչեցին բարեմաղթանքներ և բարի ցանկություններ:
Հոգեշնորհ Հայր Սուրբն իր խոսքում Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակվելու առիթով երախտագիտության խոսք ուղղեց Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարձր գնահատանքի և վստահության համար: Նա վստահեցրեց, որ Աստծո կամքով և հավատավոր հայորդիների աջակցությամբ կանի ամեն ինչ, որպեսզի Բուլղարիո հայոց թեմին վերադարձնի իր պատմական անցյալի փառքը« ինչպես նաև մոտակա ժամանակներում արձանագրվեն նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:
Բարի գալուստ շատ սպասելի և սիրելի Հայր Սուրբին:
Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվան
20-ամյա Սուսաննա Քոչարյանը հաղթել է Նովոսիբիրսկ քաղաքում անցկացված «Կովկասի գեղեցկուհի» մրցույթում:
Կովկասի գեղեցկուհու թագի համար մրցել են Վրաստանի Ադրբեջանի, Հայաստանի, Դաղստանի եւ Ինգուշեթիայի ներկայացուցիչները:
2011 թվականի վերջին Մոսկվայում կկայանա «Ռուսաստանի Կովկասի գեղեցկուհի» մրցույթը:
Այսօր Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն խորհրդարանում լրագրողներին պարզաբանեց, թե ինչպես է եղել , որ նա հայտնվել է Ինֆորմացիայի ազատության մասին օրենքը խախտած պաշտոնյաների «սև ցուցակում»:
«Մենք միշտ ինֆորմացիա տրամադրում ենք, այնտեղ տեխնիկական խնդիր է եղել, և մենք խիստ զգուշացում ենք հայտարարել, որ անպայման միշտ սահմանված ժամկետում տրամադրվի տեղեկատվությունը»,- ասաց նախարարը:
Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը վերջերս հրապարակել էր պետական կառույցներում տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավիճակի վերաբերյալ 2011թ. առաջին եռամսյակի տվյալները: Առողջապահության նախարարը ի թիվս մի քանիսի հայտնվել էր Ինֆորմացիայի ազատության մասին օրենքը խախտող պաշտոնյաների «սև ցուցակում»:
«Առաջին տարին է, որ լսում եմ՝ մտել եմ այդ ցանկում, և այս տարի էլ դուրս կգամ»,- խոստացավ Հարություն Քուշկյանը:
Ի դեպ, Քուշկյանը, ի տարբերություն շատերի, միշտ էլ սիրով է պատասխանել լրագրողների հարցերին, մասնավորապես խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, երբ որոշ նախարարներ պարզապես փախչում են լրագրող տեսնելիս:
Մայիսի 17-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:
Մայիսի 18-ին Եվրախորհրդարանի նախագահը Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ ՍերԺ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:
Մայիսի 18-ի առավոտյան Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այցը կամփոփվի Եվրախորհրդարանի նախագահի եւ ԱԺ նախագահի համատեղ մամուլի ասուլիսով / մայիսի 18-ին, ժամը 17.00-ին, ԱԺ 330 սենյակ/:
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի մայիսի 31-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասին իրազեկումը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետի լիազոր ներկայացուցչի այսօրվա` մայիսի 16-ի որոշմամբ, ընդունվել է ի գիտություն ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանի մայիսի 13-ի իրազեկումը մայիսի 31-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ — Մաշտոցի պողոտա — Կորյունի փողոց — Աբովյան փողոց — Թումանյան փողոց — Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 13-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 20-ը, գողության 32 դեպքից՝ 18-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության 12 դեպքից` 11-ը, իսկ խուլիգանության 5 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու ` 3 և գողության 4 դեպք:
Անցած երեք օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, որից 7-ը՝ վրաերթ. 9 մարդ զոհվել է, 29-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մայիսի 13-ի երեկոյան գործարար Մարատ Ջանվելյանի ձերբակալված որդուն` Գեղամ Ջանվելյանին ու նրա վարորդին`Արգիշտի Վարդանյանին ստորագրությամբ ազատ են արձակել: Մեր տեղեկություններով ստորագրությամբ է բաց թողնվել նաև հայր Ջանվելյանը: Ոստիկանությունից քիչ առաջ ասացին, որ այլ զարգացումներ դեպքի հետ կապված չեն եղել:
Ինչպես հայտնել էին` «Արզնի» ԹԲԽ ԲԲԸ տնօրեն Մարատ Ջանվելյանի որդիներից մեկը` Արմենը, դեռ ձերբակալված է: Ջանվելյան եղբայրների դեմ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Հատիս գյուղի բնակիչների եւ Ջանվելյանների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել: Նրանք վիճաբանել էին գյուղացների հետ, եղել են կրակոցներ և ծեծկրտուք:
Միջադեպի արդյունքում ոստիկանության Աբովյանի բաժին բերման էին ենթարկել նաև գյուղացիներից 3 հոգու, սակայն ուշ երեկոյան ազատ են արձակել:
Հանցավոր աշխարհի «թագակիրների» երկու խոշոր խմբավորումների միջև հակասությունները նորանոր էջեր են բացում. Դեդ Հասանի մարդիկ մի քանի օր առաջ առգրավել էին «գողական քսիֆը», որը հաստատում էր Տարիել Օնիանիի գողական լիազորությունները: Այդ թուղթը ստորագրողներից մեկը 48-ամյա «օրենքով գող» Բախա-Բախան էր Սուխումիից, որին իրավապահները ձերբակալել են և Ռուսաստանից արտաքսել Աբխազիա:
Նա խորհրդային տարածքի ամենաազդեցիկ «օրենքով գողին»` «Դեդ Հասան» մականունով Ասլան Ուսոյանին հակառակ քայլ է արել հօգուտ Տարիել Օնիանիի, որի հանցախմբի մեջ է ներգրավված:
Չնայած Մերաբ Բախիան արդեն հրաժարվել է այդ ստորագրությունից` հայտարարելով, թե իր անունը դրվել է առանց իր համաձայնության, և հավատացրել է, թե Ուսոյան-Օնիանի հակամարտության վերաբերյալ իր կարծիքն ունի, որը պատրաստ է ներկայացնել «օբշչակին», սակայն կարծես միջադեպը չի հարթվել:
Մեկ այլ տեղեկություն ևս՝ դարձյալ Դեդ Հասանին առնչվող: Հայտնի է, որ Իվանկովի`հանրահայտ Յապոնչիկի մահից հետո ամենահեղինակավոր «օրենքով գողն» ու որոշումներ կայացնողը Դեդ Հասանն է. նա նախատեսում էր «օրենքով գողերի» հավաքն անցկացնել Հայաստանում: Ներքին աղբյուրները հաղորդում են, որ հավաքը կայացել է, սակայն՝ ոչ մեր հանրապետությունում: Ասում են, որ գողական հավաքից առաջ Դեդ Հասանի հակառակորդ թիմից Մերաբ Ջանգվելաձեն վերջնագիր է ներկայացրել` սպառնալով հաշվեհարդար տեսնել բոլորի հետ, ովքեր Հասանի կողմից կմասնակցեն «թագադրմանը»:
Չնայած դրան, հավաքին մասնակցել է շուրջ 20 «նշանավոր գող», և նրանց ներկայությամբ հինգ հոգու «շնորհվել է» «օրենքով գող» տիտղոսը: Դրանք են` ազգությամբ հայ Արմենը, ռուս Օլեգ Ցիրկաչը, բելոռուս Սաշա Կուշները, չեչեն Գելանին, դաղստանցի Շամիլը:
Հասանականներն այդ քայլով փաստացի ընդունել են մարտահրավերը, և դժվար չէ կանխագուշակել, որ առաջիկայում կլսվեն սպառնալիքի արձագանքները:
Որ Երևանի քաղաքապետարանն ամենակոռումպացված կառույցներից էր և է, դժվար թե որևէ մեկի մոտ կասկած հարուցի: Այստեղ վարչության պետերի և նույնիսկ շարքային աշխատակիցների մակարդակով հնարավոր էր ցանկացած գործարք իրականացնել, բնականաբար՝ համապատասխան վարձատրության դիմաց: Ասում են, փողի կարիք չունեցող քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է ձեռնպահ մնալ գործարքներից և ուղղակի քաղաքապետ է աշխատում, քանի որ դրայվ է զգում դրանից, այլ ոչ թե՝ որովհետև Երևանի քաղաքապետ լինելը եկամտաբեր գործ է: Բայց որ քաղաքապետարանի աշխատակազմին անգամ Կարեն Կարապետյանի դրայվը չի կարող զերծ պահել գործարքներից, կարելի է շատ հանգիստ ապացուցել` ուշադիր հետևելով այստեղ ընդունվող որոշումներին: Այդպիսի գործարքներից մեկը մեզ հաջողվեց բացահայտել Երևանի ավագանու խորհրդի վերջին նիստից հետո:
Մայիսի 6-ի նիստում քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը (ամենայն հավանականությամբ՝ այս գործարքի շահագրգիռ կողմերից մեկը) ավագանու խորհրդին մի որոշում հրամցրեց` ակնկալելով արագ «դակում»: Ավագանու անդամները, սակայն, Ուլիխանյանի սպասելիքները չարդարացրին. «Թիվ 4 բուժսանմաս» և «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-երը միացնելու որոշումը կասկածներ ծնեց ավագանու մի քանի անդամի մոտ, և հարցը թեժ քննարկման առիթ դարձավ:
Վարչության պետը կրծքով պաշտպանում էր իր առաջարկը, փաստարկներ բերում հօգուտ միացման, տեղյակ լինելով գումարները տնտեսելու և ոչ մի ավելորդ դրամ չծախսելու քաղաքապետի մտադրության մասին՝ պնդում էր թիվ 4 բուժսանմասի պահպանման աննպատակահարմարության մասին: Մի խոսքով, վարչության պետն արեց ամեն ինչ, որպեսզի, գուցեև նախապես կայացած, գործարքը հաջողությամբ ավարտին հասցնի: Անգամ Կարեն Կարապետյանը, անտեղյակ լինելով, թե իրենցից ինչ են ներկայացնում հիշյալ բուժհաստատությունները, զգաց, որ ինչ-որ բան այն չէ, և առաջարկեց հարցի պարզաբանման համար առանձին քննարկում կազմակերպել:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանին և Երևանի ավագանու խորհրդի անդամներին գործարքին ակամա մասնակցությունից զերծ պահելու ցանկությամբ՝ ներկայացնենք այս ընթացքում մեր բացահայտածը:
Գործարքի հիմքում իսկապես որոշ մարդկանց շահերն են ընկած և, ինչպես միշտ է կատարվում մեզանում, մեկ-երկու հոգու շահի համար տուժողը մի ամբողջ կոլեկտիվ է լինելու:
Եվ այսպես, թիվ 4 բուժսանմասը, այսպես կոչված, Կաուչուկի պոլիկլինիկան է: Սա ժամանակին մեծ բուժհաստատություն էր` շուրջ 200 աշխատողով, «Պոլիվինիլացիտատ» գործարանում ուներ մասնաճյուղ, տարբեր գործարաններում էլ ուներ առողջապահական կայաններ` առկայաններ, որոնք փակվեցին, երբ պոլիկլինիկաներում վճարումը սկսեց իրականացվել սպասարկվող բնակիչների թվով: Ներկայումս այս բուժհաստատությունում աշխատում է շուրջ 40 աշխատող, և հենց նրանց էլ հիշյալ գործարքով պատրաստվում են վերադրույքավորել անգամ սեփական աշխատակիցների համար նորմալ պայմաններ չունեցող թիվ 13 պոլիկլինիկայում:
Բացի որոշ սուբյեկտներին ձեռնտու դրդապատճառներից, այստեղ առավել հետաքրքիր է, թե ինչու՞ հենց անպայման թիվ 13 պոլիկլինիկայի հետ է հարկավոր միավորել այս բուժհաստատությունը, երբ թիվ 18 պոլիկլինիկան ևս կարող է շատ ավելի մեծ շանսեր ունենալ թիվ 4-ի հետ միավորվելու առումով:
Բանն այն է, որ թիվ 4 բուժսանմասը երկար տարիներ ղեկավարում էր Էմիլ Նաջարյանը` հայտնի Էմիլ Վարդգեսովիչը, ում հաջողվեց երկրի համար ամենածանր տարիներին անգամ պոլիկլինիկան կենդանի պահել որպես ակտիվ հիմնարկ:
Նրա շնորհիվ էր, որ այս բուժհաստատությունը դարձավ այն կենտրոնը, որը կազմակերպում է աշխատողների բժշկական հետազոտություններ. տարբեր հիմնարկների աշխատողները տարեկան մեկ անգամ պարտադիր կարգով անցնում են բժշկական զննություն, ինչի իրավասություն ուներ միայն թիվ 4 բուժսանմասը: Հարգարժան Էմիլ Վարդգեսովիչը կարողանում էր իր հեղինակության շնորհիվ նորանոր ընկերությունների հետ պայմանագրեր կնքել: Այդպես, այս հաստատությունում էին հետազոտվում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր»-ի, «Մաքուր երկաթ»-ի, «Գրանդ-Տոբակո»-ի, «Հայկենցաղքիմիա»-ի, «Սթար»-ի, Շենգավիթի մանկապարտեզների և բազմաթիվ այլ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները:
Բուժհաստատությունը, բացառապես իր հեղինակության շնորհիվ, առանց պետական աջակցության վերազինվեց անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով: Ավելին, հենց կնքված պայմանագրերի շնորհիվ, եթե պետությունից հատկացվող գումարը հիշյալ բուժհաստատությանը կազմում է շուրջ 12 մլն դրամ, ապա վճարովի ծառայություններով այս հիմնարկը ունի շուրջ 14 մլն դրամի եկամուտ:
Երբ գործարաններն այլևս չէին աշխատում, այսինքն` թիվ 4 բուժսանմասը, կարելի է ասել, զրկվում է իր հիմնական կոնտիգենտից, դարձյալ երջանկահիշատակ Էմիլ Վարդգեսովիչի ջանքերի շնորհիվ ամեն ինչ արվում է, որ հաստատության գործունեությունը չդադարի: Պոլիկլինիկային կցվում է 3 տեղամաս. թիվ 18 պոլիկլինիկայից երկու տեղամաս է վերցվում, թիվ 13-ից` մեկ: Այդպես՝ այս բուժհաստատությունն ապահովվում է շուրջ 4000 բնակչով, որոնց առողջության պահպանման խնդիրները հոգալու համար էլ պետությունը գումար է հատկացնում:
Այստեղ շատ ավելի հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարող էր Երևանի ավագանու խորհրդին ներկայացվել որոշում` լաբորատոր սարքավորումներով, հավելյալ վճարովի ծառայություններ մատուցող, այսինքն` ինքնաբավ մի հիմնարկի լուծարման և մեկ այլ հաստատության միացման մասին, ու՞մ գլխում կարող էր նման անհեթեթ գաղափար ծնվել: Հենց այս հարցի պատասխանն էլ հնարավորություն տվեց շատ ավելի հետաքրքիր իրողություններ բացահայտել.
2009-ին հանկարծամահ է լինում Էմիլ Վարդգեսովիչը: Տարիների ընթացքում գլխավոր բժշկի շնորհիվ ձևավորված առողջ և իրենց գործին անմնացորդ նվիրված կոլեկտիվը ծանր է տանում սիրելի ղեկավարի կորուստը, սակայն հետաքրքիր է, որ նվիրյալ բժիշկներից ոչ ոք չի ցանկանում թողնել ակտիվ բժշկությունը և զբաղվել վարչական աշխատանքով: Որոշ ժամանակ գլխավոր բժշկի պարտականությունները կատարում է փոխտնօրենը, որից հետո գլխավոր բժիշկ է դառնում ուսանողական աթոռից բուժսանմաս եկած սրտաբան Ռուզան Դուրգարյանը: Մեկ տարի աշխատելուց և վճարովի ծառայությունների մատուցման համար պայմանագրեր կնքել սովորելուց հետո, սրտաբանը դառնում է գլխավոր բժիշկ: Հետաքրքիր զուգադիպությամբ, թիվ 13 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը հանկարծամահ է լինում, ինչի պատճառով էլ աթոռը թափուր է մնում: Եվ Դուրգարյանը նշանակվում է թիվ 13 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ:
Սակայն ավելի մեծ պոլիկլինիկայի գլխավոր բժշկի աթոռը ձեռք գցելուց հետո էլ Դուրգարյանը որոշում է չհրաժարվել իրեն բժիշկ դարձրած բուժհաստատությունից: Ի դեպ, թիվ 13 պոլիկլինիկան մի քանի տարի առաջ միավորվեց նաև թիվ 7 մանկական պոլիկլինիկային: Դարձյալ մեծ թվով բնակչություն սպասարկող մանկական պոլիկլինիկան լուծարվեց և մի կերպ տեղավորվեց թիվ 13-ում: Եվ հիմա, փաստորեն, արդեն մեկ պոլիկլինիկա իր մեջ ներառած թիվ 13-ը որոշվում է միավորել իր կարգի ևս մեկ բուժհաստատության հետ:
Դատելով շենքային պայմաններից՝ ի սկզբանե կարելի է ասել, որ թիվ 4 բուժսանմասի 30-40 հոգանոց կոլեկտիվը պահպանելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Ենթադրվում է, որ գլխավոր բժիշկը իր նոր աշխատավայրում այնպիսի պայմաններ կստեղծի, որ թիվ 4 բուժսանմասի կոլեկտիվի գերակշիռ մասը հոժարակամ ազատման դիմումներ կգրի: Իսկ այս կոլեկտիվի աշխատակիցների մարդկային որակների մասին կարելի է դատել նրանց հոգածության տակ գտնվող բնակչության արձագանքներից, որոնք, ի դեպ, լսելով, որ թիվ 13 պոլիկլինիկայի հետ միավորման հարց կա, հայտարարել են, թե ոչ մի դեպքում չեն գնա այդ պոլիկլինիկան:
Կոլեկտիվում մարդիկ կան, որոնք իրենց կյանքը այս բուժսանմասից դուրս չեն պատկերացնում, և հիմա նրանցից շատերը, ծանր տարիներին անգամ առանց աշխատավարձի աշխատելուց հետո, մտավախություն ունեն, որ հայտնվելու են գործազուրկի կարգավիճակում, քանի որ բախտի բերմամբ գլխավոր բժիշկ դարձած իրենց երբեմնի գործընկերը որոշել է ավելի մեծ օբյեկտի տեր դառնալ` միավորելով իր նախկին և ներկա «օբյեկտները»: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ եթե այս գործարքն իրականանա, մարդիկ չեն էլ կասկածի, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը «դաբրո» է տվել և բուժսանմասի կոլեկտիվը ճամփեզրին թողնելու հաշվին ապահովել գլխավոր բժիշկ դառած մեկի ամբիցիաների իրականացումը:
Հ.Գ. Էմիլ Վարդգեսովիչի ջանքերով, ժամանակին կառավարության որոշում է ընդունվել, ըստ որի՝ բուժսանմասի տարածքը պետք է «Նաիրիտ» ՓԲԸ-ից հանձնվեր քաղաքապետարանին: Այլ հարց է, թե ինչու՞ հիշյալ որոշումը մինչև հիմա կյանքի չի կոչվում:
Լուսինե Կեսոյան
Սեռական բռնությունների դեպքերը Հայաստանում օրեցօր աճում են, այսօր ասուլիսի ժամանակ «ահազանգեցին» հոգեբան Ռուբեն Պողոսյանն ու ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Աննա Ոսկանյանը: Ոչինչ, որ հ/կ-ները մեռան ահազանգելով, էս երկուսը, ասես, Մարսից իջել ու հեծանիվ են հայտնագործել: Տրամաբանական ինչ-որ բան կա նրանց ասածների մեջ, զգացվում է իրավիճակի նկատմամբ անթաքույց անհանգստություն, բայց լինելով մասնագետներ՝ անհեթեթ, երկրորդական պատճառներ են բերում, մոռանալով առաջնայինի մասին:
«Այսօր երեխաների 80 տոկոսը պարբերական բռնության է ենթարկվում։ Եթե նախկինում նվաստացման դեպքերն էին գերակշռում, ապա այսօր ֆիզիկական և սեռական բռնություններն են աճել»,- ասում է Աննա Ոսկանյանը՝ մոռանալով հավելել, որ կանանց ավելի շատ տոկոսն է ենթարկվում բռնության զանազան տեսակների, ու եթե տանը բռնություն կա կնոջ հանդեպ, բնական է, որ պետք է լինի նաև երեխայի հանդեպ: Կամ՝ ի՞նչ ձայնի, խոսքի իրավունք ունի մայրը, որը տարիներ ի վեր իմանալով, որ տագրը կենակցում է իր անչափահաս աղջկա հետ՝ լռում է, իբր՝ «տան կեղտը տանը մնա» կարգախոսով:
Ռուբեն Պողոսյանի խոսքով՝ տարբեր խնդիրներով են այսօր երեխաները դիմում հոգեբաններին, բայց հետագայում հոգեբանի վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմքում ընկած է սեռական բռնությունը։ «Բերում են երեխաներին, հետո պարզվում է, որ նրանց բռնաբարել է քեռին։ Ուրեմն, մեր ազգի քաղաքակրթությունը ինչքան իջած պետք է լինի, որ արյունապղծությունը պտտվում է մեր մեջ, մեզ մոտ արդեն սկսվել են քեռիների և հորեղբայրների կողմից երեխաներին բռնաբարելու իրական դեպքեր», — ասաց հոգեբանը: Էդ դեպքերը միշտ էլ եղել են, ու գուցե շնորհիվ կանանց հիմնախնդիրներով զբաղվող հ/կ-ների՝ կանայք սկսել են խոսել. եթե առաջ կլռեին՝ «նամուսի համար», հիմա չեն լռում՝ երեխայի համար, ու էդպես է հայտնի դառնում հիմնականում:
«Խոսքը քաղաքակրթության մասին է, որը բացակայում է մեզանում։ Բռնարարքների հիմնական պատճառը տվյալ ազգի քաղաքակրթության մակարդակով է պայմանավորված։ Ի՞նչ է, դուք կարծում եք՝ մեր դպրոցներն ու բուհերը կրթո՞ւմ են այսօր։ Վերցրեք մանկապարտեզը, թեկուզ ընտանիքը կրթո՞ւմ է այսօր երեխային: Հայաստանում կրթության մակարդակն այնքան ցածր է, որ դպրոցներում խորացված սեռական դաստիարակություն անցնելն ամոթ է համարվում։ Սակայն, հոգեբանի կարծիքով, պետք է ոչ թե խորացված կենսաբանություն ուսումնասիրել, այլ կարևոր է հոգեսեռական դաստիարակություն ուսանելը»,– ասում է Ռուբեն Պողոսյանը։ Միայն «հոգեսեռական» բառն ինչ ասես արժի… психологическое сексуальное թե՞ духовное сексуальное, դե արի՝ հասկացիր:
«Դրա մեջ մեղավոր են առաջին հերթին՝ պետությունը, ապա` հասարակությունը և բոլոր այն անձինք, ովքեր խոչընդոտում են մասնագետների աշխատանքը»,- ասում է Պողոսյանը: Ճիշտն ասած, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ մասնագետների ու ինչ գործունեության մասին է խոսքը:
Դպրոցներում ջհանդամը, գոնե բուհերում մի բան սովորեցնեն էս երեխեքին, համ էլ՝ էդ ո՞վ պիտի դպրոցներում նմանատիպ առարկաներ դասավանդի: Բարեկամուհիս, որի աղջիկը մի ժամանակ անցնում էր սեռական դաստիարակություն ու վարքագիծ, ասում էր՝ վարում է կենսաբանության դասատուն, որի ժամանակ սիրո մասին զրույցներ են անում լավագույն դեպքում, ու էլի խոսում «ադաթներից»: Մասնագետներ չունենք, հարգելի Ռուբեն Պողոսյան, հ/կ-ներն ունեն, ուղղակի նրանք պետք չեն մեր հասարակությանն ու պետությանը, ոչ ոք էստեղից նրանց չի ֆինանսավորում, դրսից ֆինանսավորվողներն էլ թելադրում են իրենց պայմանները: Ուրեմն, էդ «գրանտակերները»՝ բռնության դեմ պայքարող, սեռական դաստիարակություն ուսուցանող հ/կ-ները, ձեր սոցիոլոգներից հազար անգամ ավելի շատ բան են արել: Ուրեմն, էնքան են արել, որ հիմա դուք կարողանաք ասուլիսներ հրավիրել ու խոսել:
Աննա Ոսկանյանն օրինակ բերեց «Հ1»-ով ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը, որտեղ վերջերս մի հերոսուհու ծեծը և բռնաբարությունն են ցուցադրել: Նրա խոսքով, դիտելով այդ ամենը, լսարանի մոտ ձևավորվում է վարքային մոդել, որը նա կարող է օգտագործել իր կենցաղում:
«Հայաստանյան միջավայրում բոլորը փորձում են ստանալ այն՝ ինչ հնարավոր է, այն ձևերով՝ ինչով հնարավոր է: Բարձիթողի վիճակ է, ինչ ուզում` ցուցադրում են, ինչ ուզում` տարածում են: Երեխան ամբողջ ժամանակ գտնվում է արհեստական գայթակղության մեջ»,- ասաց նա: Զարմանում եմ, որ հենց էնպես ասելու ու ձևի համար են «կպնում» «Հ1»-ին: Ո՞վ չգիտի՝ «Հ1»-ն ումն է կամ ինչ է, տիկին Ոսկանյան, կարող եք անվանական անձամբ դիմել պարոններին՝ վերևներում:
Հայ ընտանիքներում, ըստ նրանց, աճել են բռնության դեպքերը։ «Եթե երեխան ծնվում է բռնությունից, անպայման շեղվում է այդ երեխան»,– ասում են նրանք: Բռնությունը միշտ էլ եղել է հայ ավանդական ընտանիքի օջախի հավերժ վառ կրակը: Այլապես մեր հլու-հնազանդ հայուհիները, տնից դուրս պրծնելով բաց ընկած մտրուկի պես, չէին ծեփվի էս պատից էն պատը, զբոսանավից՝ պարահանդես:
Հայաստանում բռնարարքն ամենուր է՝ փաստում է Աննա Ոսկանյանը։ «Եթե մենք քայլեր չենք ձեռնարկում, որ բռնացողը հասարակության կողմից բացասական արձագանքի արժանանա… Հայաստանում մարդիկ ստանում են այն, ինչ ցանկանում են։ Հայաստանում այսօր տեսնում ենք հետևյալը՝ մեզ ցույց են տալիս, մեր մեջ սերմանում են դա. «Տես, բալիկ ջան, ուժեղը ճիշտ է»: Եթե երեխան դիտում է ֆիլմ, որտեղ ծեծում և բռնաբարում են, և ոչ ոք չի բացատրում նրան, թե ինչու այդպես եղավ, երեխան սովորում է դա»,– ասում է նա: Պարզունակ է, բայց ճշմարտության տարր կա. ուղղակի ես դա միայն հեռուստատեսությանը չէի ուղղի, կուղղեի ողջ հանցագործ համակարգին, համակարգն է ուժեղի տիրապետություն սահմանել իր անպատժելիությամբ: Նորություն չէ, որ հեղափոխությունը պետք է սկսվի ընտանիքից: Ի՞նչ իրավունք ունի տղամարդը, որը բռնանում է իր կնոջ կամ երեխաների կամքի, խոսքի, վարքի ու գործողությունների վրա, բողոքել նույնից՝ իշխանությունների պարագայում: Չի կարող նման բան լինել, չի ստացվի:
Համաձայն եմ, որ քաղաքակրթության պակասից է նաև, բայց ամենամեծ հրեշը հասարակական անտարբերությունն է բռնության հանդեպ, համատարած ամենաթողության մթնոլորտն է, տղամարդու «ճշտի» անքակտելիությունն է, կնոջ խոհանոցատեղաշորային հավելումի օրինականացումը, որն իր մեջ արդեն իսկ պարունակում է դիսկրիմինացիա ու բռնություն:
«Այգ»-ի ավագ մասնագետ, հ.գ.թ. Պողոսյանն էլ իր հերթին, թե`. «Բռնությունն այն երևույթն է, որտեղ խոսք չկա: Տեսեք, ասում են՝ ավելի լավ էր՝ ապտակեր, քան այդ բանն ասեր, հետևաբար, ինչ-որ բան հասկացնելու համար պետք է ոչ թե բռնության դիմել, այլ ճիշտ բառեր ընտրել: Մենք խոսքի տիրույթն ենք մոռացել: Երբ ժողովուրդը մտնում է պատերազմի մեջ, նախ համաձայնում են հավաքվել ու խոսել, և եթե խոսքերով համաձայնության չեն գալիս, նոր են անցնում պատերազմի, իսկ խոսքը, իր հերթին, առաջացել է, որ մարդը տարբերվի կենդանական աշխարհից»:
Իսկ հոգեբանական բռնություն չէ՞ այդ նույն խոսքով բռնանալը: Ըստ քրեական օրենսգրքի՝ բռնությունը ֆիզիկական գործողություն է: Իսկ պատիժ կա՞ հոգեբանական ճնշումների ու բռնարարքների համար, պատիժ կա՞կնոջը տանը փակելու կամ մոր տուն գնալու համար գլխին շան լափ թափելու համար: Հենց էդ դեպքերի համար են ասել երևի. «Ավելի լավ էր՝ ապտակեր, քան այդ բանն ասեր»: Քրեորեն պատժվում է միմիան ֆիզիկական բռնությունը, էն էլ՝ ծիծաղելի պատժաժամկետներով: Մի երկիր, որ չունենա մանկապղծության համար ՀԱՏՈՒԿ օրենք, բռնաբարության համար ՀԱՏՈՒԿ օրենք, ընտանեկան բռնության համար ՀԱՏՈՒԿ օրենք, չի ունենա ոչ առողջ մանուկներ, ոչ առողջ կանայք, ոչ էլ առողջ հասարակություն:
Նորմալ մարդը հիմա իր երեխային հեռուստացույցին մոտ չի թողնում, որ զանազան «աննաներ» ու «որոգայթներ» նայի: Էստեղ կարելի է խոսել հասարակության ընդհանուր մակարդակի մասին, թե ոնց անել, որ հասարակության մեջ վատ բաների մոդաներին փոխարինեն լավ բաների մոդաները. բռնությունը՝ օգնությամբ, «քցելու» սովորությունը՝ բարեգործությամբ, ուժեղի հետույքը մտնելը՝ թույլին օգնությամբ:
Մասնագետների խոսքով, բռնության, մասնավորապես՝ սեռական բռնության պատճառ են դառնում հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումները, սերիալները, լրատվամիջոցների տարածած նյութերը:
Հարց չի՞ առաջանում, թե ինչու ողջ աշխարհում դրանք պատճառ չեն դառնում, մեզ մոտ՝ դառնում են:
Բանախոսները կարծում են, որ Հայաստանում օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն, որոնցով բռնությունների համար սահմանվող պատիժը պետք է խստացվի:
Մեջբերում «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի կայքէջից.
«ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլուխ
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլուխը ենթակա է փոփոխման`
ՀԿ-ն 2010 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին նախաձեռնել և պատրաստել է օրենքի նախագիծ` ուղղված ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի (Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) հոդվածների լրացումներին ու փոփոխություններին»:
Լուսինե Վայաչյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.