23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենեւին էլ ժողովրդավարական երկիր չէ:
Այստեղ գործում է պետական մարմինների մի բարդ համակարգ, որի իմաստը հոգեւոր էլիտայի իշխանության ապահովումն է:
Իշխանության էլիտայի ներսում կան տարբեր խմբավորումներ` ծայրահեղ պահպանողականներից մինչեւ չափավոր բարեփոխականներ: Նրանց շահերի համադրումն ու հակակշռումն էլ թույլ է տալիս հոգեւոր առաջնորդին` կայուն պահել համակարգը:
Երկրի նախագահը ընտրովի պաշտոնյա է, բայց ամբողջական իշխանությունը պատկանում է հոգեւոր առաջնորդին: Ավելին, իշխանությունն է արտոնում այս կամ այն թեկնածուի մասնակցությունը նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին:
Ինչքան էլ Իրանը դեմոկրատական երկիր չէ`ընտրություններն, իշխանության պատկերացմամբ, պետք է որոշակիորեն արտահայտեն հասարակական տրամադրությունները, համադրեն էլիտայի ներսում առկա խմբավորումների տարբերվող շահերը:
2009-ի նախագահական ընտրությունները ոչ միայն հասարակական հուժկու ընդվզման պատճառ դարձան, այլ նաեւ խմորումներ առաջացրեցին իշխանության ճամբարում, կասկածի տակ դրվեց անգամ հոգեւոր առաջնորդի չվիճարկվող հեղինակությունը: Հասարակությունը պահանջեց նաեւ նրա հրաժարականը` իր կողմից մերժված Մահմուդ Ահմադինեժադին նախագահի պաշտոնում պահելու համար: Էլիտայում սկսեցին խոսել երկրի առաջնորդի ոչ օբյեկտիվ, կողմնակալ պահվածքի մասին:
Ականհայտ էր, որ նախագահական վիճահարույց ընտրությունները հարուցել են լուրջ ճգնաժամ քաղաքական, պետական համակարգում:
Այսօր դա տեսանելի է շատերի համար: Համեյնեի եւ Ահմադինեժադի միջեւ լուրջ հակասություններ կան: Նախագահը փորձում է ազատվել հետախուզության նախարարից, հոգեւոր առաջնորդը դրան ընդդիմանում է: Վերջին շրջանում, տարբեր պատճառաբանություններով, նախագահի մի քանի տասնյակ կողմնակիցներ կալանավորվել են:
Այսօր արաբական մամուլում լուրեր են տարածվել, որ մոտ ժամանակներս Մահմուդ Ահմադինեժադը հրաժարական է տալու: Ասում են` այս որոշումն արդեն իսկ համաձայնեցված է հոգեւոր առաջնորդի մակարդակով:
Սակայն անկախ սցենարներից` մի բան ակնհայտ է. ԻԻՀ-ում քաղաքական ճգնաժամը խորանալու է:
Սուրեն Սուրենյանց
Հայաստանի հանրապետութեան նախագահը թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին քաղաքականութիւններու ուղղութիւններուն վրայ յայտարարողական մակարդակով նշանակալի մօտեցումներ ցուցաբերեց։
Ներքին հարթութեան վրայ բնականաբար խօսքը կը վերաբերի ՀԱԿ-ի հետ սկսուած բաց երկխօսութեան, ինչպէս պիտի բնութագրէր երկրի առաջին նախագահը։ 1 մարտի դէպքերուն բացայայտումի հաւաստիացումը, «Ազատութիւն» հրապարակի տրամադրումն ու քաղաքական բանտարկեալներու տակաւ ազատ արձակումը ներքին դաշտին մէջ լճացած որոշ իրավիճակներ փաստօրէն ալեկոծեցին։ Քաղաքական վերլուծաբաններ նախագահին քայլը որակեցին ճատրակի քարի շարժում, որ կը ստիպէ հակառակորդին հակաշիռ քայլով հակազդել։ Երկրի առաջին նախագահն է, որ առիթը պատեհ նկատեց իր ստեղծած անել փակուղիէն դուրս գալու, յայտարարելու համար որ բաց երկխօսութիւն տեղի կ՛ունենայ իշխանութեան եւ ընդդիմութեան միջեւ ինչ որ ,ըստ իրեն, «մեր երազած պետութիւնն է»։
ՀԱԿ-ի առաջնորդին երազները կրնան շատ շուտով յօդս ցնդիլ, մանաւանդ որ յայտարարութիւնը քաղաքական առարկայական ու ճշգրիտ գնահատական տալէ աւելի փակուղիէ դուրս գալու միջոցի համար առիթը լիարժէք օգտագործելու համոզումը կը փոխանցէ։ Այն փակուղին, ուր ինքզինքն ու իր շարժումը առաջնորդած էր Տէր-Պետրոսեան առաւելապաշտ եւ մեղմ ըսելաձեւով՝ ոչ կառուցողական պահանջներ առաջադրելով։ Կասկածէ վեր է, որ ՀԱԿ-ի զանգուածը լուրջ հարցականներու առջեւ է զինք առաջնորդողներուն հետապնդած բուն նպատակները հասկնալու եւ ապակողմնորոշուած ըլլալու տեսակէտէն։ Արմատական ընդդիմութեան մօտ նկատուած փոփոխութիւնները ոճային չեն. բովանդակային են՝ համատարած համոզումով։
Արտաքին քաղաքականութեան ուղղութիւններու վրայ ի հարկէ արցախեան թղթածրարին եւ հայ-թուրք յարաբերութիւններուն կը վերաբերին նախագահ Սարգսեանի կատարած յայտարարութիւնները։ Եւ եթէ առաջինի պարագային հիմնական նորութիւն չկայ, ապա երկրորդին պարագային կա՛յ։ Հետեւեալն է.-Հայ-թրքական հաշտեցման գործընթացը կրնայ սկսիլ այն ժամանակ, երբ Թուրքիան ճանչնայ Հայոց Ցեղասապանութիւնը։ Առանց ճանաչման հաշտեցում չի կրնար ըլլալ։
Յայտարարութիւնը պէտք չէ շփոթ ստեղծէ նախ ներհայկական դաշտին մէջ. Նոյն հարցազրոյցին մէջ նախագահ Սարգսեան փորձած է կանխել շփոթը։ Այս չի նշանակեր, որ յարաբերութիւններու հաստատման գործընթացն ու հաշտեցման գործընթացը նոյն բաներն են։ Այս շփոթի կանխումը սակայն ներհայկական դաշտէն առաջ թրքական շահարկումի փորձերը կանխարգիլելու կը միտի։ Անգարան ամենայն հաւանականութեամբ պիտի շահարկէ յայտարարութեան առաջին բաժինը, բարձրաձայնելու համար, որ Երեւանը նախապայմանային մօտեցում ունի յարաբերութիւններու բնականոնացման համար։
Տրամաբանութեան շղթային իրերայաջորդ օղակները կը սկսին յարաբերութիւներու հաստատումով եւ կը շարունակուին հաշտեցման գործընթացով։ Յարաբերութիւնները արգելակողը նախապայմանային լեզուող խօսող Թուրքիան է։ Այժմ կը յայտարարուի, որ եթէ նոյնիսկ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատուին հաշտեցումը չի կրնար ըլլալ առանց Ցեղասպանութեան ճանաչումին։
Հաշտեցումին համար Ցեղասպանութեան ճանաչումը բաւարար չէ։ նախագահ Ուիլսընի իրաւարար վճիռի 90-ամեակին առիթով նախագահ Սարգսեան կը խօսէր Սեւրի պայմանագրին եւ իրաւարար վճիռին իրաւական այժմէականութեան մասին։ Հաշտեցման գործընթացը կրնայ սկսիլ միայն, երբ ճանաչումէն ետք իրաւական այժմէականութիւն ներկայացնող հատուցման թղթածրարը ամբողջանայ։ 100-ամեակէն առաջ հարկ է համապետական եւ համահայկական տարողութիւններով յստակացնել հաշտեցման գործընթաց սկսելու մեր նախապայմանները։
Շահան Գանտահարեան
«Ազդակ» գլխաւոր խմբագիր
ԱՄՆ և Թալիբան շարժման ներկայացուցիչները ուղիղ բանակցություններ են վարել Գերմանիայում: Նրանք քննարկել են Աֆղանստանի իրավիճակի կարգավորման հարցերը:
The Washington Post-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման բանակցությունների արդյունքները կհրապարակի հուլիսին, երբ կքննարկվի ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու հարցը:
Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ ԱՄՆ և Թալիբների ներկայացուցիչները առնվազն երեք անգամ հանդիպել են Գերամանիայում և Քաթարում:
Բանակցությունները կազմակերպել են ոչ կառավարական կազմակերպությունները, ինչպես նաև արաբական և եվրոպական երկրների կառավարությունները: ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մայքլ. Ա Համմերը չի հաստատել բանակցությունների մասին տեղեկությունները, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ մեծ կապեր ունի Աֆղանստանում:
Միևնույն ժամանակ Գերմանիայի իշխանությունները նույնպես չեն մեկնաբանել այդ նորությունները:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լիբիայի ներկայացուցիչները պատրաստ են ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, եթե ՆԱՏՕ-ն դադարեցնի իր ռմբակոծությունները:
«Լիբիայի ներկայացուցիչների պատասխանը բացասական համարել չի կարելի: Նրանք պատրաստ են ընդունել 1973 բանաձևը, սակայն նրանք պետք է վստահ լինեն, որ ՆԱՏՕ-ն կդադարեցի ռմբակոծությունները»,- ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջնորդ դառնալ Լիբիայի իշխանությունների և ապստամբների միջև:
Մայիսի 17-ը`մայիսի երրորդ կիրակին, նշվում է որպես հակաօդային պաշտպանության օր:
ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի պետ, գնդապետ Հայկազ Գևորգյանն ասաց, որ հակաօդային պաշտպանությունը ստեղծվել է խորհրդային բանակի՝ տարածաշրջանում առկա զորամասերի հիման վրա, իսկ 1992 թվականի մայիսից, երբ ազատագրվեցին Շուշին և Լաչինի (այժմ՝ Բերձոր) միջանցքը, հակաօդային պաշտպանությունը տեղափոխվեց Ղարաբաղ։
«2000 թվականից սկսել ենք մասնակցել ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ հավաքներին: 1999 թվականից մինչ օրս մասնակցում ենք ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միջոցառումներին: 2005 թվականին գերժամանակակից տեխնիկայով, S-300 համակարգով մենք երեք հաշվարկները փայլուն կատարեցինք և ստացանք գերազանց։ Մեր այդ ձեռքբերումներին ականատես է եղել անձամբ Ադրբեջանի նախագահը և հասկացել է, թե մեր հակաօդային պաշտպանությունը ինչ բարձր դիրքերում է»,- ասաց Գրորգյանը:
Նա պատմեց, թե ինչպես 1992 թվականին առաջին անգամ Ղարաբաղում՝ Խազազ կոչվող բարձունքին, հրետանավոր, ազգությամբ ռուս Վիտալիկի կողմից խփվեց «Կոկորդիլոս» անվամբ ուղղաթիռը. «Սա հետագայում դարձավ մեր հակաօդային պաշտպանության առաջին հաղթանակը: 1992 թվականի սեպտեմբերի 1-ին իր`Հայկազ Գևորգյանի կողմից կազմավորվեց հակաօդային պաշտպանությունը, և, ըստ հերթականության, կազմավորվեցին ներկայումս առկա հակաօդային պաշտպանության զորամասերը»:
Երբ առաջին անգամ «Հայկական վարկածում» կարդացի «Շանթի» Յուրայի քաջագործությունների մասին պատմող հրապարակումները, հիշեցի մի միջադեպ, որին ականատես եմ եղել անձամբ, երբ աշխատում էի նրա սեփականությունը հանդիսացող «Երևան» հեռուստաընկերությունում:
Դեպքը, որի մասին ուզում եմ պատմել տեղի ունեցավ հեռուստաընկերությունների հեռարձակման հաճախականությունների նախորդ մրցույթից հետո: Բնականաբար, հաղթեց «Երևան»-ը, քանի որ նրա մեջքին կանգնած էր Աղվան Գառնիկիչը: Մենք, աշխատողներս, նույնպես գիտակցում էինք, որ մեր հեռուստաընկերությունը չունի այն արժանիքները, որի համար էլ հաղթել է: Մրցույթից հետո Յուրան կոլեկտիվին հրավիրեց` իրենց սեփականությունը հանդիսացող «Շանթ» ռեստորանում նշելու «հաղթանակը»: Մեկ ժամ էլ չկար, ինչ նստել էինք սեղանների շուրջ և սկսել «խնջույքը», երբ մատուցողը` երևի մոտ 20 տարեկան երիտասարդ տղա, մոտեցավ և ցանկացավ փոխել Յուրայի մոտ դրված մոխրամանը: Մենք չհասցրեցինք էլ հասկանալ, թե ինչ կատարվեց, միայն այն տեսանք, որ Յուրան իր ուժեղ բռունցքով նստած տեղից հարվածեց երիտասարդի կրծքավանդակին, լսվեց ուժեղ դխկոց: Անակնկալ հարվածից և ուժեղ ցավից երիտասարդը կծկվեց, և թվաց, թե ուր որ է` վայր կընկնի: Բայց ով էր թողնում նրան վայր ընկնել. շեֆը դրանով չբավարարվեց, կանգնեց և շարունակեց հարվածելով երիտասարդին տանել դեպի խոհանոց: Այնտեղ էլ մի լավ բռունցքներին ազատություն տալուց հետո նա կարծես հանգստացած եկավ և նստեց սեղանի շուրջ: Քիչ անց հոգեկան հիվանդի նման նա նորից վազեց խոհանոց. թե հիմա ով կամ ինչն էր զայրույթի պատճառը, չիմացանք, բայց ականատեսն էինք, թե ինչպես է անկառավարելի դարձած Յուրան վերևից ցած նետում ու ջարդում խոհանոցի ափսեներն ու բաժակները, միաժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ տալով աշխատակիցներին: Հետո նորից վերադարձավ և նստեց իր աթոռին: Անկրկնելի վատ զգացողություն էր պատել մեզ` բոլոր ներկաներիս: Խնջույքն այդ օրը չստացվեց, քանի որ բոլորիս մեջ նստեց մեծ ատելություն ու արհամարհանք մեր ղեկավարի նկատմամաբ: Եվ ցավալի է, որ նման ինտելեկտի ու վարքագծի տեր մարդը ղեկավարում է հեռուստաընկերություն, իր աշխատողներին պարտադրում ներկայացնել իր ճաշակին ու գաղափաներին համապատասխան եթեր, իսկ այդ եթերը հրամցնում հեռուստադիտողին:
Վարորդական վկայական ստանալու նոր ընթացակարգը գործողության մեջ է մտել մայիսի 14-ից: Այս հարցով հանրությանը պարզաբանումներ տալու համար ասուլիս էր հրավիրել Ճանապարհային ոստիկանության հաշվառման, քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Տոնոյանը:
Նա պարզաբանեց, որ այսուհետ յուրաքանչյուր 18 տարին լրացած անձ, կարող է դիմել ՃՈ տարածքային հաշվառման քննական ստորաբաժանում` վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, քննություններ հանձնել և ստանալ այն:
«Տեսական որակավորման քննություններն անցկացվում են համակարգչային տարբերակով, թեստերի միջոցով, որում ներառված 10 հարցից 9-ին պատասխանելու դեպքում, քննությունը համարվում է հաջողությամբ հանձնված, որին հաջորդում է գործնական քննությունը` հաշվառման ստորաբաժանումում, ինչը ևս բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին ստանում է վարորդական վկայականը», — տեղեկացրեց բաժնի պետը:
Ըստ նրա, այն անձը, ով առաջին անգամ է ստանում վարորդական իրավունք, պետք է մասնակցի որակավորման քննություններին վարորդական իրավուք ստանալու համար: Քաղաքացին յուրաքանչյուր քննության համար պետք է վճարի 3.000-ական դրամ, վարորդական վկայական ստանալու համար 12.000 դրամ, իսկ գործնական քննության համար` 10.000 դրամ:
Ի տարբերություն նախորդ ընթացակարգի, քաղաքացին կարող է վարորդական վկայական ստանալ առանց բժշկական տեղեկանքի (փսիխո):
Ինչ վերաբերում է խորհրդային նմուշի վարորդական վկայականներին, ըստ Տոնոյանի, դրանց ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին:
Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները մայիսի 17–ի վաղ առավոտյան Մոսկվայի արևմուտքում մարդակեր են ձերբակալել։
ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքերով, վերջինիս տանը մարդկանց օրգաններ են հայտնաբերվել։
Մարդակերի անունն առայժմ չի հաղորդվում, սակայն հայտնի է , որ նա հաշվառման է կանգնած նյարդահոգեբանական և նարկոլոգիական դիսպանսերներում։
Մարդակերին բացահայտել են Մոսկվայի արևմուտքում հայտնաբերված մարդու ձեռքի շնորհիվ: Ձեռքի մատնահետքերի միջոցով ոստիկանները հաստատել էին սպանվածի ինքնությունը և հայտնաբերել հանցագործին։
Մարդակերը իր զոհի մարմինը անդամատել, ապա մաս առ մաս թաքցրել էր կոյուղու խողովակներում:
«Интерфакс» գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանության աշխատակիցները մարդակերի սառնարանում մարդու լյարդ են հայտնաբերել։ Իսկ ձերբակալման պահին տղամարդը մարդու լյարդից պատրաստված կերակուր էր ուտում։
Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն հայտնել է այսօր առավոտյան ձերբակալված մարդակերի և նրա զոհի անունը: Մարդակերը Նիկոլայ Շադրինն է, որը սպանել է իր ընկերոջը` 40-ամյա Իլյա Եգորովին և կերել նրա լյարդի մի մասը:
Քիչ առաջ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ կալանքի որոշում է կայացվել ` «Արզնի» ԹԲԽ ԲԲԸ տնօրեն Մարատ Ջանվելյանի որդու` Արմեն Ջանվելյանի նկատմամբ: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Հատիս գյուղի բնակիչների եւ Ջանվելյանների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել: Նրանք վիճաբանել էին գյուղացների հետ, եղել են կրակոցներ և ծեծկրտուք: Միջադեպի արդյունքում ոստիկանության Աբովյանի բաժին բերման էին ենթարկել նաև գյուղացիներից 3 հոգու, սակայն ուշ երեկոյան ազատ են արձակել: Մայիսի 13-ի երեկոյան գործարար Մարատ Ջանվելյանի որդիներին ձերբակալել են ապա որդիներից մեկին` Գեղամ Ջանվելյանին ու նրա վարորդին`Արգիշտի Վարդանյանին ստորագրությամբ ազատ են արձակել: Հարուցվել է քրեական գործ, խուլիգանության հատկանիշներով:Մեր տեղեկություններով ստորագրությամբ է բաց թողնվել նաև հայր Ջանվելյանը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:
Խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության բնագավառներում հայտնաբերված խախտումներին:
Կեղծարարության տարբեր մեթոդներով` կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավել կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար, որը յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
Հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.