23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իռլանդիայի Դուբլին քաղաքի «Ավիվա» մարզադաշտում կայացավ Եվրոպայի Լիգայի 2010/11 խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Այս անգամ մրցաշարի ամենակարևորագույն խաղը պատմության մեջ առաջին անգամ լիովին պորտուգալական էր: Միմյանց դեմ պայքարի էին դուրս եկել «Պորտուն» և «Բրագան»: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով` հօգուտ Պորտուգալիայի չեմպիոնների` «Պորտուի» ֆուտբոլիստների:
Հաղթական գոլը հանդիպման առաջին կեսի վերջին վայրկյաններին իր հաշվին գրանցեց մրցաշարի լավագույն ռմբարկու Ռադամել Ֆալկաոն: Վերջինս դառլնալով 18 գոլի հեղինակ, շրջանցեց «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Յուրգեն Կլինսմանին, ով 1995/96թթ. մրցաշրջանում աչքի էր ընկել 16 անգամ:
ևս մեկ հետաքրքիր փաստ: «Պորտուի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը դարձավ ամենաերիտասարդ մարզիչը, ով կարողացավ իր թիմի հետ նվաճել Եվրոպայի Լիգայի գավաթը: Վիլաշ-Բոաշը պատվավոր մրցանակը նվաճեց 33 տարեկան 213 օրեկան հասակում: Նախկին «ռեկորդը» պատկանում էր Ջանլուկա Վիալիին, ով «Չելսիի» հետ չեմպիոն էր հռչակվել 33 տարեկան 308 օրեկան հասակում:
Հավելենք, որ «Պորտուի» օգտին ևս մեկ ռեկորդ գրանցվեց: Թիմը կարողացավ հաղթել անցկացրած խաղերից 14-ում, այդկերպ թարմացնելով «Բարսելոնայի» 2002/03թթ. ռեկորդը, երբ կատալոնացիները հաղթել էին 13 խաղում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոսել է Իսրայելի ղեկավարության հետ իր վերջին հանդիպման մասին:
Հանդիպման ընթացքում Պան Գի Մունը պահանջել է, որպեսզի իսրայելցիները ավելի «ճկուն» լինեն պաղեստինյան ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում:
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, Պան Գի Մունը հայտարարել է, որ Իսրայելը պետք է Պաղեստինյան Ինքնավարությանը հստակ հիմնավորումներ ներկայացնի, որպեսզի ինքնավարության ղեկավարները վերսկսեն բանակցություններն առանց նախապայմանների:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի հաշտեցման գործընթացը ճիշտ քայլ կլինի այն դեպքում, եթե ՀԱՄԱՍ-Ը հրաժարվի ահաբեկչական պայքարից:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՙՍտեփանավանի ճանապարհների շահագործում եւ շինարարություն՚ ՍՊ ընկերության տնօրեն Ս. Ջիլավյանը 2009-2010թթ. ընթացքում կազմել եւ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել հիշյալ ընկերության` 2009թ. հուլիս-նոյեմբեր եւ 2010թ. մարտ-հունիս ամիսների ԱԱՀ -ի կեղծ հաշվարկներ, ինչպես նաեւ` 2009թ. գործունեության վերաբերյալ տարեկան կեղծ հաշվետվություն: Ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, այն է` իրացման շրջանառությունը թաքցնելու, պակաս ցույց տալու, ԱԱՀ-ի անհիմն հաշվանցումներ, նվազեցումներ կատարելու միջոցով, ՍՊ ընկերության տնօրենը չարամտորեն խուսափել է ընդհանուր առմամբ 25 167 120 դրամ առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:
Հարուցվել է քրեական գործ` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ստեփանավանի ճանապարհների շահագործում եւ շինարարությունե ՍՊ ընկերության տնօրեն Ս. Ջիլավյանը 2009-2010թթ. ընթացքում կազմել եւ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել հիշյալ ընկերության` 2009թ. հուլիս-նոյեմբեր եւ 2010թ. մարտ-հունիս ամիսների ԱԱՀ –ի կեղծ հաշվարկներ, ինչպես նաեւ` 2009թ. գործունեության վերաբերյալ տարեկան կեղծ հաշվետվություն: Ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, այն է` իրացման շրջանառությունը թաքցնելու, պակաս ցույց տալու, ԱԱՀ-ի անհիմն հաշվանցումներ, նվազեցումներ կատարելու միջոցով, ՍՊ ընկերության տնօրենը չարամտորեն խուսափել է ընդհանուր առմամբ 25 167 120 դրամ առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ըստ ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության մամլո հաղորդագրության, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ գլխավոր դատախազություն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր վերանայելու է արաբական երկրների ժողովրդավարացման տնտեսական աջակցության բազմամիլիարդավոր ծրագիրը: Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ առաջնահերթ օգնություն կստանան Եգիպտոսն ու Թունիսը, քանի որ այնտեղ իշխանություններն արդեն փոխվել են:
Ծրագիրը նախատեսում է վարկեր հատկացնել այդ երկրների զարգացման և նոր աշխատատեղերի բացման համար, ինչպես նաև՝ ստեղծել ներդրումային հիմնադրամներ:
Ըստ գործակալության տեղեկությունների, ամերիկյան պաշտոնյաները կարծում են, որ նմանօրինակ աջակցությունը կնպաստի ժողովրդավարության հաստատմանը այդ երկրներում:
Ծրագրի մանրամասները ներկայացնելու է Բարաք Օբաման:
Երեկ ՄԻՊ-ի կազմակերպած ֆորումում խոսել է նաև Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Նա մատնանշել է մի շարք ցավալի ու արատավոր իրողություններ, որոնց բախվում են փաստաբանները և նրանց դիմողները` ՀՀ քաղաքացիները: Սահակյանն իր տեսակետն է հայտնել քրեական գործերով անարդար դատաքննություն իրականացնելու պատճառների մասին:
«Խախտումները սկսվում են հետաքննության մարմնի աշխատանքներից՝ ապօրինի բերման ենթարկումներ, բացատրություններ ճնշման տակ, ապօրինի անազատության մեջ պահել… Դատախազական հսկողությունը զրոյական մակարդակի վրա է, դատախազության աշխատակիցների մեջ ինչ-որ վախ կա, վախենում են իրենց կարծիքն արտահայտել», — ասել է Սահակյանը:
Մինչդեռ քննիչները ճիշտ հակառակն են պնդում: Նրանք ասում են, որ դատախազությունը հենց գործի սկզբից «թաթը» դնում է գործի վրա, և իրենք անզոր են ինչ-որ բան անել: Ասում են նաև, որ հարց լուծողը միմիայն դատախազությունն է, իսկ իրենք ընդամենը «սևագիր անողներ» են, ու հարցերը լուծվում են հիմնականում դատախազության մակարդակով: Հետաքրքիր է, պարոն Սահակյանը տեղյակ չէ՞ այս ամենին, թե՞ ինքն էլ, իր որոշ փաստաբանների նման, դատախազությանը սիրաշահելու խնդիր ունի:
Մեկ այլ հարց էլ է մտահոգել «գլխավոր» փաստաբանին. «Շուտով մենք չենք ունենա նախաքննական մարմին, քանզի ոստիկանության քննիչների աշխատավարձը ծայրահեղ ցածր է, և նրանցից շատերը, հիմնականում փորձառուները, ամեն տարի լքում են քննչական ապարատը՝ դիմելով Փաստաբանների պալատ՝ որակավորման քննությունների նպատակով: Անցած տարի Փաստաբանների պալատ են դիմել 39 քննիչ և քննչական բաժնի պետ, այս տարի՝ 42: Լավ օրից չէ, որ նրանք դուրս են գալիս աշխատանքից, իսկ տակը մնում են երկու-երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող քննիչները, որոնք որակ չունեն: Այսօր ծանոթանում ենք քրեական գործի նյութերին և տեսնում, որ խայտառակ վիճակ է՝ հարյուրավոր հարցեր չեն տրվել, փորձաքննություններ չեն նշանակվել, նշանակվածներն էլ խախտումներով են եղել: Կարևոր գործերով քննիչը չգիտի, որ իրեղեն ապացույցը պետք է փաթեթավորված ուղարկի փորձագետին»: Այս դեպքում նա իրավացի է, բայց արժե ավելացնել, որ չնայած փորձառու քննիչները դառնում են փաստաբաններ, բայց այդ ինստիտուտը մեր երկրում այդպես էլ չի կայանում և գուցե հենց՝ Ռուբեն Սահակյանի նշած պատճառով: Քննիչները, որպես կանոն, չեն մոռանում, որ իրենք բարիկադի մյուս կողմում են և քաղաքացիներից գումար են վերցնում ամենևին էլ ո՛չ նրանց պաշտպանելու արդար մղումով, և փաստաբանի նկատմամբ նրան դիմած ՀՀ քաղաքացու վստահությունն այդպես էլ չի աճում:
Սահակյանը խոսել է նաև օպերատիվ հետախուզական գործողությունների իրականացման խայտառակ վիճակի մասին և նշել, որ կամայականորեն ինչ ուզում անում են. «Ցավոք, չկա Ժորա Վարդանյանը, որը սովոր էր տալ օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն՝ այն բանից հետո, երբ միջոցառումն արդեն անցկացված էր. նա մաքրում էր օպերատիվ հետախուզական մարմնի կեղտերն ու անպատիժ մնում»: Այո, ժորա Վարդանյանը պատվով գնաց թոշակի, իսկ նրան կփոխարինի որդին, որին, հավանաբար, հոր արժանիքների համար են Հատուկ քննչական ծառայությունում ընդունել աշխատանքի: Այս կառույցում, ըստ օրենքի, պետք է աշխատեն միայն տարիների փորձ ունեցող ու որակյալ քննիչներ. սակայն այսօր, չգիտես ինչ տրամաբանությամբ, ՀՔԾ-ի բոլոր քննիչների աշխատած տարիները գումարվում ու բաժանվում են քննիչների միջև:
Այսօր հրաժարական է տվել Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Ստրոս Կանը, որը մայիսի 14-ին ձերբակալվել էր Նյու Յորքի օդանավակայանում: Նրան առաջադրվել է սեռական բնույթի ոտնձգություն իրականացնելու մեղադրանք:
The Daily Telegraph թերթը գրում է, որ Ստրոս Կանի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը և Գերմանիայի կենտրոնական բանկի նախկին նախագահ Աքսել Վեբերը: Թերթի տեղեկություններով, այդ պաշտոնը կցանկանար զբաղեցնել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, սակայն գործող վարչապետ Դեյվիդ Քեմերոնն արդեն հասկացրել է, որ դեմ է նրա թեկնածությանը:
Քրիստին Լագարդի թեկնածությունն արդեն պաշտպանել են մի շարք քաղաքական գործիչներ, նրանց թվում՝ Շվեդիայի ֆինանսների նախարար Անդերս Բորգը: Եթե Լագարդի թեկնածությունը հաստատեն, ապա ԱՄՀ-ն առաջին անգամ կին կղեկավարի:
Իսկ Աքսել Վեբերը Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի ամենահավանական թեկնածուն էր, սակայն 2011 թ. սկզբին հրաժարական տվեց Գերմանիայի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնից: Սպասվում է, որ Աքսել Վեբերին կաջակցի Անգելա Մերկելը:
«Իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօրվա դրությամբ անկայուն է, պոտենցիալ պայթյունավտանգ եւ հղի ապակայունացմամբ», — այսօր` Երեւանում ընթացող «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սակայն «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը կստիպի ագրեսորին հրաժարվել իր մտադրություններից, քանի որ Հայաստանը ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորն է», — հավաստիացրել է ՊՆ նախարարը:
«1994թ. մենք ինքնուրույն լուծել ենք խնդիրը: Այսօր, հաշվի առնելով ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը, մենք իրավունք ունենք ակնկալելու մեր դաշնակիցների համապատասխան աջակցությունը, որոնք որոշակի պարտավորություններ ունեն միմյանց նկատմամբ»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը:
Օհանյանը խորհրդաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանի վարչակազմը անում է հնարավորը, որ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխի այլ ատյաններ. «Ադրբեջանն իր հակահայկական հռետորաբանության մեջ ներքաշում է նաեւ այլ երկրների, առաջին հերթին Թուրքիային, կյանքի կոչելով մեր երկիրը տրանսպորտային, էներգետիկ եւ տնտեսական շրջափակման ենթարկելու քաղաքականությանը»:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Ստրոս Կանը հրաժարական է տվել, սակայն պնդում է իր անմեղությունը: «Ես կտրականապես դեմ եմ ներկայացրած բոլոր մեղադրանքների», հայտարարել է նա:
Իր գրությունում Ստրոս Կանն ասել է, որ «ցանկանում է պաշտպանել այն կազմակերպությունը, որտեղ աշխատել է»:
Հիշեցնենք, որ Ստրոս Կանը ձեռբակալվել է շաբաթ օրը Նյու Յորքի Սոֆիտել հյուրանոցի աշխատողի հայտարարության հիման վրա` բռնաբարության մեղադրանքով:
ԱՄՀ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է Ջոն Լիպսկին:
«Վերջերս մի քանի հոգու ազատ արձակումը խոստումնալից որոշում էր, և ինձ հավաստիացրել են, որ բոլոր դեպքերի համար արդար և պատշաճ քննություն է անցկացվելու»,- այսօր Երևանում հայտարարեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսում: Նա ի նկատի ուներ քաղբանտարկյալներին և որոշումը որով ՀՔԾ-ն լրացուցիչ պետք է զբաղվի Մարտի մեկի գործի քննությամբ:
Այդ իրադարձությունների վերաբերյալ Բուզեկը կրկնեց նախկինում տված իր գնահատականը. «Սա բաց վերք է Հայաստանի համար, և երկու ամենակարևոր անձինք՝ Հայաստանի նախագահն ու խորհրդարանի նախագահը, ինձ հավաստիացրել են, որ հետաքննություն է տեղի ունենում, որպեսզի խնդիրը լուծվի»:
Նա ասաց, թե`«Սա համաձայնեցված է մեր ակնկալիքների հետ, որովհետև համակարգերը պետք է համատեղելի լինեն մեկը մյուսի հետ, որպեսզի համագործակցություն տեղի ունենա: Եվ այս տեսանկյունից դուք գտնվում եք ճիշտ ուղու վրա. Այն, ինչ անում եք, Ձեր ընտրությունն է: Մենք չենք ուզում որևէ բան պարտադրել, դա պետք է լինի Ձեր իշխանությունների որոշումը, ձեր ժողովրդի որոշումը, ձեր քաղաքացիների ակնկալիքները, բայց մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցույց տալ, որովհետև մենք բավականին մեծ փորձ ունենք»:
ԱԺ նախագահը ճիշտ է համաձայն չէր լրագրողի որակմանը,նա ասաց թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, սակայն տեղեկացրեց, որ նշված անձանց ազատ արձակման վերաբերյալ միջոցներ են ձեռք առնվում. Մասնավորապես, ազատազրկված պատգամավոր Սասուն Միքայելյանի ազատ արձակման հնարավորությանը, որի համար ԱԺ կոալիցիոն պատգամավորները դիմել էին Հայաստանի նախագահին, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հայաստանի նախագահի հետ խնդրի քննարկման ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ նման հնարավորությունը դիտարկվում է, և ես հուսով եմ, սա իմ անձնական կարծիքն է, որ առաջիկայում այդ հարցը կունենա դրական լուծում»:
Եվրախորհրդարանի նախագահը նշեց, նաև որ իրեն լավատեսություն է ներշնչել անցած դեկտեմբերին Հայաստանի նախագահի խոսքը, թե`«երկրի իշխանությունները պատրաստ են շատ բան փոխել երկրում»:Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ ինքը Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ քննարկել է դատական համակարգի արդարության կարևորության հարցը:
Ռուսական քաղաքական էլիտան սպասման ու անորոշության մեջ էր:
Նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր եռամյա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ մեծ ասուլիս էր հրավիրել: Ասուլիսին մասնակցում էին ռուսաստանցի և օտարերկրացի 800-ից ավելի լրագրողներ:
Եթե նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի համար նման ասուլիսները պարբերական բնույթ էին կրում, ապա գործող նախագահը ավելի հաճախ գերադասում է մարդկանց հետ շփվել փորձագիտական շրջանակներում, տարբեր էլիտար հարթակներում, սոցցանցերում:
Այս անգամ նա հրապարակային արտահայտման նոր ձևաչափ էր ընտրել, ու շատերը սպասում էին էական հայտարարությունների, որոնք կարող էին որոշակիացնել Ռուսաստանի քաղաքական կյանքը, հարաբերություններն իշխող տանդեմում:
Սակայն Մեդվեդևը չարդարացրեց սպասելիքները, հստակ չպատասխանեց այն հարցին, թե ով է լինելու իշխանության թեկնածուն գալիք տարի նշանակված նախագահական հերթական ընտրություններում: Նրա պատասխանից պարզ դարձավ, որ Մեդվեդև-Պուտին զույգն առայժմ վերջնական որոշում չի կայացրել կամ առնվազն որոշել է առայժմ չբարձրաձայնել կայացված որոշման մասին:
Պուտինի սիրած «կայունությանը» Մեդվեդևը սիրում է հակադրել իր սիրած «մոդեռնիզացիան»: Իր սիրած գաղափարով էլ բլոգեր-նախագահը ներկայացել էր ասուլիսին:
Այնուամենայնիվ, երկար սպասված ասուլիսում մի հետաքրքիր միտք հնչել է: Դմիտրի Անատոլևիչն ասել է, որ ազատազրկված գործարար Միխայիլ Խոդորկովսկուն վտանգավոր չի համարում հասարակության համար: Հիշեցնենք, որ վարչապետ Վլադիմիր Պուտինը տրամագծորեն հակառակ կարծիքն ունի:
Ինչևէ, անդրադառնանք գործող նախագահի հնչեցրած մտքին: Այս հայտարարությունն անելով` նա, թերևս, հասկացնել տվեց, որ այս հարցում տարաձայնություններ ունի Պուտինի հետ: Այսպես կարելի է, իհարկե, շահել լիբերալ էլեկտորատի համակրանքը:
Սակայն այս հայտարարությունը կարող է նաև բումերանգի նման հարվածել հենց Մեդվեդևին: Եթե նա համարում է, որ Խոդորկովսկին վտանգավոր չէ, ապա ինչո՞ւ է մարդն ազատազրկված: Եվ մի՞թե այս հայտարությունը սեփական անզորության խոստովանություն չէր: Համենայնդեպս, այդպես կընկալվի, եթե հայտարարությանը չհետևեն կոնկրետ գործողություններ:
Մի խոսքով, ասուլիսի շուրջ եղած աղմուկն ավելին էր, քան` բուն ասուլիսը:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.