23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կատարվեց այն, ինչ կատարվեց, որոշ առումով խոցելի կարգավիճակում հայտնվեցին նաև նրա հարազատները, հովանավորյալները: Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին, թե ստուգումներ են սկսվել նաև Պետական գնումների գործակալությունում, որի ղեկավարը, ինչպես հայտնի է, Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբն է: Իսկ սա այն կառույցն էր, որտեղ հարկատուներիս փողերով պետությունը գնումներ է կատարում, սակայն մեկուսացած գործակալությունում երբեք հաշվետու չեն լինում հանրությանը, ասենք, գոնե ասուլիսի միջոցով: Վերահսկիչ պալատն այստեղ ուսումնասիրություններ է իրականացրել ավելի քան մեկ տարի առաջ, բնականաբար՝ ահագին բան բացահայտել է, բայց, չգիտես ինչու (ասում են՝ գուցե պատճառն այն է, որ Իշխան Զաքարյանը Բեգլարյանների մյուս եղբոր` Յուրա Բեգլարյանի ընտանիքի քավորն է, որն էլ, ասում են, Հակոբ Բեգլարյանի առաջխաղացման հիմնական երաշխավորն էր), Պետական գնումների գործակալությունն ու դրա պետը Վազգեն Խաչիկյանի վիճակում չեն հայտնվում, ավելին՝ այս կառույցի բացահայտումները գրեթե լռության մատնվեցին. ամեն դեպքում՝ Հակոբ Բեգլարյանի անունը չշոշափվեց: Վերջինս իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1984-85թթ.՝ Երեւանի «Շինանյութ» փորձարարական գործարանում իբրեւ կաղապարող:
Պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ նույնպես, վերջին մի քանի օրերի ընթացքում, Իշխան Զաքարյանը բազմաթիվ օրինակներ էր բերում, թե ինչպես է հաջողվում ինչ-որ մարմինների՝ մշտապես խաբել պետությանը և հրամցնել իրենց իրական արժեքից շատ ավելի բարձր գներով ապրանքներ: Իսկ պետական բոլոր տեսակի գնումները, ինչպես հայտնի է, կարգավորում է Պետական գնումների գործակալությունը: Այս կառույցն է հայտարարում մրցույթներ, այս կառույցում է որոշվում տենդերի հաղթողը: Այսինքն` պետական միջոցների վատնման մեղադրանքների հոսքը իրականում հարկավոր է ուղղել հենց այս կառույցին: Եվ ուրեմն զարմանալի է, թե ինչպե՞ս է մինչև հիմա Հակոբ Բեգլարյանին հաջողվել ամեն անգամ ջրից չոր դուրս գալ:
Իսկ Բեգլարյանը, ինչպես պարզվում է, ոչ թե ջրից չոր է դուրս գալիս, այլև նույնիսկ ջուրը չի մտնում. պարզապես աշխատանքի չի գնում: Նրա կարիքը չի էլ զգացվում, այստեղ նա անելիք չունի: Սա այն ոլորտն է, որտեղ ամեն բան որոշվում է շատ ավելի վերևում, և ընդամենը «գալոչկայի» համար աշխատանքի ներկայանալը Բեգլարյանի նման բիզնեսների և ունեցվածքի տեր մարդու համար այնքան էլ պատվաբեր չէ: Ճիշտ է, գործակալությունից հայտնեցին, որ նա պարտաճանաչորեն գնում է աշխատանքի և անգամ այսօր է գնացել, սակայն, մեր տեղեկություններով, ամենևին էլ այդպես չէ. պետական գնումների ողջ համակարգը կոորդինացնող կառույցի շեֆը կարող է անգամ շաբաթներով գործի չգնալ, և այս համատեքստում Հակոբ Բեգլարյանին քավության նոխազ դարձնելը ոչ միայն մարդկային չէ, այլև վարչակազմում գործող թայֆայական օրենքները թույլ չեն տալիս: Կհաջողվի՞ Բեգլարյանին խուսափել պատասխանատվությունից` պետական միջոցների այդօրինակ վայրի յուրացումների, այսինքն` մի քանի անգամ ավելի բարձր գնումներ թույլ տալու համար, և ու՞մ ուսերին կդնեն այդ բեռը, ցույց կտա ժամանակը: Իսկ այս պահին ավելի քան հետաքրքիր քայլ է մտածվել՝ գործակալությանն ընդհանրապես պատասխանատվությունից զերծ պահելու համար:
Ամեն ինչ, ինչպես սովորաբար լինում է այստեղ, կազմակերպվել է օրինականության սահմաններում, օրենքի տառին հավատարիմ մնալով: Բայց եթե նախկինում գնումների կազմակերպման գործում հիմնական կազմակերպիչն այս գործակալությունն էր կամ գոնե առնչվում էր դրան ինչ-որ ձևով, ապա այս տարի, համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, գործակալությանն այլևս դժվար է լինելու որևէ բանում մեղադրել: Եվ ահա թե ինչու:
Երբ փորձեցինք հիշյալ կառուցվածքային փոփոխությունների մասին տեղեկություն ստանալ անձամբ Հակոբ Բեգլարյանից, պարզվեց՝ նա դարձյալ աշխատանքի վայրում չէր: Մամուլի պատասխանատու Վասակ Թարփոշյանը փորձեց ներկայացնել, թե ինչպես է կատարվել այդ ամենը: Եվ այսպես, նախկինում գործակալությունը հայտարարում էր մրցույթը, ընդունում հայտերը, պետական կառույցները հանձնաժողով էին կազմում, որը պետք իրականացներ գնումների գործընթացը: Այս հանձնաժողովում գործակալությունը ներկայացվում էր ընդամենը քարտուղարի հաստիքով, որը որոշման կայացման հետ որևէ առնչություն չէր ունենում: Մրցույթի հաղթողին որոշում էր հանձնաժողովը: Այսինքն, այն ժամանակ ևս գործակալությունը կարողանում էր ասել՝ «не виноватая я»: Բայց հիմա արդեն անգամ մրցույթ հայտարարելու գործն է վերցվելու գործակալությունից, մրցույթներն այլևս՝ սկսած հայտարարելուց, վերջացրած գնումով, իրականացնելու են նախարարություններին կից գործող ԾԻԳ-երը: Այստեղ է հայտարարվելու մրցույթ, այստեղ են որոշվելու մրցույթի հաղթողները, այստեղ է կատարվելու գնումը, այսինքն` պետական փողերի հետ ողջ խաղը իրականացվելու է այս հարթությունում, գործակալությունն այլևս որևէ բանի հետ կապ չի ունենալու և, բնականաբար, գործակալությանն այլևս հնարավոր չի լինի մեղադրել որևէ բանում` ոչ միայն աննորմալ գնումների, այլև գոնե դրանք թույլ չտալու համար:
Բայց հարց է ծագում` եթե գնումները վերցվել են գործակալությունից, եթե այլևս պետական գնումների հետ պետական գնումների գործակալությունը կապ չի ունենալու, այդ դեպքում ի՞նչ կարիք կա պահելու նման գործակալություն, ինչու՞ զուր տեղը պետական միջոցներ վատնել անիմաստ կառույց պահելու համար, եթե գնումների գործը պետական ամեն կառույց հենց ինքը կարող է կազմակերպել՝ գուցե շատ ավելի խելամիտ ձևով տնօրինելով իրեն վստահված միջոցները: Պարզվում է, այս ուղղությամբ էլ են հոգատար միջոցառումներ իրականացվել և գործակալությանը ապահովել ինչ-որ բան անողի կարգավիճակին վայել գործառույթներով:
Գործակալությունը սրանից հետո կազմակերպելու է ուսուցում: Ի՞նչ ուսուցում: Պատասխան` ինչպե՛ս գնել: Գործակալությանն է թողնվել նաև բողոքարկման ֆունկցիան: Հաշվի առնելով, որ բոլորին էլ հայտնի է, թե ինչպես են այս մրցույթները իրականացվում, կարելի է այսօրվանից էլ ասել, որ այս առումով ևս գործակալությունը անելիք չի ունենա՝ ոչ մեկը չի բողոքարկի: Ուրեմն հասկանալի է, որ այս ֆունկցիայի համար նույնպես մի ամբողջ գործակալություն պահելն անիմաստ է: Գործակալությունը մեկ էլ զբաղվելու է ինչ-որ «շրջանակային համաձայնագրերով». սրանք նախկինում կոչվել են «պարբերական», հիմա այլ անուն են ստացել՝ մի քանի տարվա համաձայնագրեր են: Մի խոսքով, էնքան որ մի բան լինի գործակալությանը զբաղեցնելու համար: Հա, մեկ էլ էլեկտրոնային գնումների համակարգի սերվերն են տեղադրել այս գործակալությունում, այնպես որ՝ այս առումով գործակալությունից մի օգուտ կա. սերվերը գործակալության շենքում է:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի Հանրապետությունում իսկապես շարունակվում է խիստ արդյունավետ պայքարը պետական միջոցների վատնման դեմ: Պետական գնումների գործակալությունում կատարված վերոհիշյալ փոփոխությունները, ի դեպ, իրականացվել են միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխան, և փաստորեն, ինչպես տեսնում ենք, մերոնց հաջողվում է թե´ միջազգային ատյաններին գոհացնել, թե յուրայիններին: Հո չէին թողնելու, որ պետական միջոցների միլիոնների հասնող վատնումները բարդվեն Հակոբ Բեգլարյանի կամ թեկուզ նրան փոխարինող մեկ այլ յուրայինի ուսերին:
Լուսինե Կեսոյան
Այսօր` Երեւանում ժամը 16:50-ի սահմաններում ԱԺ գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին եւ դիմել փախուստի: Նրան ուղեկցող Mitsubishi Pajero մակնիշի 13 ՕՍ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ զենք է հայտնաբերվել:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ ոստիկանները կանգնեցնել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի BMW-740 մակնիշի 022 ՕՕ 11 համարանիշի, և նրան ուղեկցող ավտոմեքենան:
Երկու մեքենաների վարորդներն էլ եղել են առանց ամրագոտիների:
Պատգամավորը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության տեսուչին, ով պատգամավորից փաստաթղթեր, մասնավորապես, վարորդական իրավունքի վկայական է պահանջել: Արզաքանցյանն ու նրան ուղեկցող ավտոմեքենաները, դիմել են փախուստի: Նա պարզապես ասել է, որ ոստիկաններն իրավունք չունեն իր մեքենան զննել և հեռացել է:
Նրան ուղեկցող Mitsubishi Pajero-ն չի կարողացելհետևել նրան: Մեքենայի ուղեւորները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանց մոտ զենքեր են հայտնաբերվել:Օրինակա՞ն են դրանք, կպարզի ոստիկանությունը:
Իսկ ոստիկանության Կենտրոնականի բաժնից Mitsubishi Pajero ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:
Այսօր քաղաքի տարբեր հատվածներում ականատես ենք լինում ապօրինի, անհիմն շինարարական աշխատանքների:
Կեղծ PR-ի մակարդակում դրանք սկսվում են անհիմն, ցուցադրական պաստառների հրապարակումից:
Այսօր Նալբանդյան 106/1–ի հարակից շենքերի բնակիչները կազմակերպել էին Ապապաստառապատում խորագրով բողոքի ակցիա՝ ընդդեմ դեռևս չհաստատված նախագծի, որը պաստառի տեսքով փակցվել էր իրենց բակում:
Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք կազմակերպեցին, որը մտադիր են հանձնել «Ավագ Շին» ՍՊԸ-ի տնօրենությանը: Պահանջի ձևակերպմամբ տեքստի մեջ մասնավորապես նշվում է.
«Հիմք ընդունելով Սայաթ-Նովա պող., Նալբանդյան, Ա. Պետրոսյան և Թումանյան փողոցներով պարփակված տարածքի 150 բնակիչների ստորագրությամբ պատկան մարմիններին ուղղած մեր դիմումին Երևանի քաղաքապետարանի 23.03.2011-ի N 18/08/1-Կ-402 պատասխանը՝ պահանջում ենք դադարեցնել վերոնշյալ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները և տարածքից անհապաղ դուրս բերել ողջ շինարարական տեխնիկան:
Պահանջում ենք նաև տարածքից հանել դեռևս չհաստատված շինարարական ծրագրի նախագիծը պատկերող ցուցապաստառը՝ մինչև պատկան մարմինների կողմից վերջնականապես չմշակվեն և չհամաձայնեցվեն տարածքի բարեկարգմանն առնչվող համապատասխան փաստաթղթերը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ նշանակված գալիք շաբաթօրյակի շրջանակներում մենք՝ բնակիչներս ու Երևանի ազատ քաղաքացիներս, պատրաստվում ենք շաբաթօրյակի ժամանակ մասնակցել Նալբանդյան 106/1-ի նախկին մանկապարտեզի տարածքում ծառերի արմատների խնամքի աշխատանքներին»:
Հիշեցնենք, որ բողոքի ալիք բարձրացրած պաստառը փակցվել է ՀՀ բնապահպանության և քաղաքաշինության նախարարների այցի հաջորդ օրը, գաղտագողի` երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում: Դեռևս առանց շին.թուլտվության և այլ անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի առկայության փակցված պաստառը, որը ներկայացնում է տեղում իբր-կառուցվելիք շենքի համակարգչային գրաֆիկական պատկերը, պատվիրատու «Ավագ Շին» և կատարող «Դիաբազ» ՍՊԸ-ների տվյալները և քանդման թույլտվության համարը, շինարարությունն արտոնող ոչ մի հիմնավոր տեղեկություն չի ներկայացվում:
Նշենք, որ ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին ակցիայի սկսվելուց տասնհինգ րոպե առաջ, դժգոհեցին մասնակիցների թվից ու թերևս թերագնահատելով այդ հանրային նախաձեռնության կարևորությունը հեռացան նախքան մասնակիցների հավաքվելը: Չնայած ընդունելի է, որ ակցիայի մասնակիցներն այս անգամ համեմատաբար սակավաթիվ էին, սակայն նրանք արտահայտեցին իրենց ասելիքն՝ ի լուր պատկան մարմինների, ինչպես նաև հանձնեցին վերոհիշյալ պահանջագիրը:
Մեր Քաղաքը քաղաքացիական նախաձեռնություն
Երեկ Երևանի թիվ 114 ավագ դպրոցում շարունակվեց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար քննությունների հանձնման երկրորդ ` բանավոր փուլը: Միջանցքում սպասող տնօրենացուների հուզմունքը նմանվում էր ընդունելության քննության եկած ուսանողների: Ամենահետաքրքիրն այն էր, որ դուրս եկող մասնակիցները նախ և առաջ թելադրում էին այն հարցերը, որոնք քննական տոմսի մեջ էին և հաջորդ օրվա մտնողները հերթով գրում էին այդ հարցերը:
Քննությունը բավականին թափանցիկ էր: Լրագրողներին հնարավորություն էր տրված լուսանկարել և ձայնագրել մասնակիցների պատասխանը: Որպես դիտորդ հրավիրված Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ևս այդ կարծիքին էր. «Ճիշտն ասած քննությունները բավականին արդար և թափանցիկ են կազմակերպված: Եթե հետևենք ամբողջ ընթացքին կտեսնենք, որ որևէ տեղ չի թողնված կաշառքի համար: Կարող են խախտումներ լինել փաստաթղթերում այսինքն կեղծել ստաժը նույնիսկ եղել են այդպիսի մի քանի դեպք, բայց բացահայտվել է: Եվ ես լինելով ընդիմադիր գործիչ ուզում եմ այս մասին բացահայտ հայտարարել: Այս ամենը կբացառի, որ տնօրենը լինի անգրագետ ու անկիրթ, քանի որ գոնե 60 հարցի տիրապետելը այն էլ օրենքների մասին, գոնե ահագին գիտելիք կտա տնօրենին: Այսինքն ստեղծվել է մի շեմ, որից ցածր չի կարող լինել տնօրենը»,-ասաց Անահիտ Բախշյանը: Մեր այն հարցին թե նախկինում իր ղեկավարած դպրոցի տնօրենը անցե?լ է այս փորձությունը նա ասաց. «Ես տեղյակ չեմ : Մեր հարաբերություները բավականին լարված են, քանի որ նա այն մարդը չէր, ով արժանի էր գալ ու իմ ստեղծածին տիրապետել»:
Քննությանը որպես դիտորդ հրավիրված Մեհրաբայն գիտաուսումնական կենտրոն ՀԿ նախագահ Վահե Բաբայանը քննության թափացիկությունը հիմնավորեց նրանով, որ ԶԼՄ-երին հնարավորություն է տրված հետևել գործընթացին: Նա ասաց նաև, որ այս անգամ բավականին բարձր է հայտատուների գիտելիքների մակարդակը. «Երևի կազակերպված վճարովի դասընթացներին մասնակցելը բավականին օգնել է և համեմատած անցած փուլի, որից շատերը կտրվեցին այս անգամ բավականին լավ են պատրաստվել»:
Նշենք , որ առաջին փուլց կտրվեցին երեք հայտատուներ:
ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետությունը վերականգնվող էներգիայի նոր աղբյուրների միջոցով:
Հաղորդագրության մեջ նշված է, որ վերջին տարիներին Հայաստանի էներգահամակարգում զգալիորեն աճել է փոքր հզորություն ունեցող էլեկտրակայանների կշիռը` հիմնված վերականգնվող էներգաաղբյուրների վրա: Դրա հետ մեկ տեղ անհրաժեշտ է ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի շահագործումը:
IFC-ի «Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիր»-ը մշակվել է էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու եւ Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով:
Ծրագիրը մեկնարկել է 2010թ. հունվարին եւ իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ:
Լիբիայի իշխանությունները պաշտոնապես հերքել են այն լուրը, ըստ որի՝ Մուամար Քադաֆիի դուստրն ու կինը փախել են երկրից:
Los Angeles Times թերթը գրում է, թե Լիբիայի արտաքին գործերի փոխնախարար Հալիդ Քաիմը հայտարարել է, որ Սաֆիա և Աիշա Քադաֆիները տվյալ պահին գտնվում են Տրիպոլիում:
Քաիմը հերքել է նաև տեղեկությունն այն մասին, որ երկրի նավթային արդյունաբերության նախարարության ղեկավար Շուքրի Հանեմը անցել է ապստամբների կողմը: Քաիմը հավաստիացրել է, որ Հանեմը կնոջ հետ Վիեննայում է, իսկ նրա երկու դուստրերը մնացել են Տրիպոլիում:
Հետաքրքիր է ռումբի վերաբերյալ հերթական կեղծ ահազանգն է իրար խառնել «Զվարթնոց» օդանավակայանի անձնակազմին և ստիպել ԱԻՆ և իրավապահ կառույցի աշխատակիցներին լքել իրենց աշխատասենյակները թե՞ այնուամենայնիվ օդանավակայանում ռումբ կա տեղադրված:
Ահազանգը ստացվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում` անհայտ քաղաքացուց:
Այս պահին որոնողական աշխատանքներ են ընթանում:
Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ Իրաքի Քիրքուկ քաղաքում այսօր եռակի ահաբեկություն է տեղի ունեցել: Տարբեր լրատվամիջոցներ զոհերի և վիրավորների մասին տարբեր տվյալներ են հրապարակել: Տեղական առողջապահական հանձնաժողովը հաղորդել է 27 զոհերի և 89 վիրավորների մասին, իսկ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է 29 մարդ, վիրավորվել են՝ 80-ը:
Զոհվածների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են եղել: Պայթյունների հետևանքով վնասվել են նաև մերձակայքում գտնվող բնակելի շենքերը:
Երեք պայթյուններն էլ տեղի են ունեցել գրեթե կես ժամվա ընթացքում: Տեղական ժամանակով ժամը 9.20-ին ոստիկանության շենքի մոտ որոտացել է առաջին պայթյունը: Երբ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները և փրկարարները, որոտացել է երկրորդ պայթյունը: Երրորդ ռումբը պայթել է տեղական ժամանակով ժամը 10.30-ին: Հիշեցնենք, որ երեկ Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ձերբակալել «Ալ Ղաիդայի» անդամներից մեկին:
Պայթյունները, հավանաբար, այդ տեղեկության արձագանքներն են:
Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները, տասը անմեղ զոհից բացի, ունեցան նաև երկու այլ հետևանք` դեպքերի ոչ լիարժեք բացահայտումը, ավելի ստույգ` հանցագործության կոծկումը, և քաղբանտարկյալների առկայությունը:
Մինչև վերջին շաբաթները շատերը մտածում էին, որ Մարտի 1-ն այդպես էլ չբացահայտված էջ է մնալու: Այդպես էին մտածում մարդիկ, ովքեր անկեղծորեն ձգտում են այդ ոճրագործության բացահայտմանը: Սերժ Սարգսյանի` նախաքննության մարմնին տված հրահանգը որոշակիորեն փոխել է իրավիճակը ու նաև սին դարձրել իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների նախորդիվ հնչեցրած պնդումները` Մարտի 1-ի էջը փակված համարելու մասին:
Շատերը նաև պնդում էին, որ այս կամ այն քաղկալանավորը ճաղերի հետևում մնալու է մինչև ընտրություններ: Այս պնդումն էլ, որ հիմնականում հնչում էր ընդդիմության ճամբարից` դարձյալ, կարծես թե, դատապարտված է իրականություն չդառնալուն:
Իշխանության, ընդդիմության ներկայացուցիչները խոսում են քաղբանտարկյալների շուտափույթ ազատարձակման հեռանկարի մասին: ՀԱԿ-ը նույնիսկ իր թռուցիկներում ծանուցում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը ելույթ են ունենալու մայիսի 31-ի հանրահավաքում: Ըստ էության նույն բանն է ասում նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` մի քիչ ավելի զուսպ տոնայնությամբ:
Քաղբանտարկյալների ազատարձակման հարցում առկա է նաև հասարակական վստահություն:
Բայց քաղբանտարկյալների խնդիրը Մարտի 1-ի հետևանքներից ընդամենը մեկն է:
Կարևոր է նաև այս ոճրագործության լիարժեք բացահայտումը՝ մարդկանց սպանության հանգամանքների պարզաբանումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:
Առանց դրա` հնարավոր չէ ակնկալել քաղաքական լարվածության լիցքաթափում, քաղաքական նոր մշակույթի ձևավորում, ի վերջո` նման ոճիրների կրկնության բացառում:
Կբացահայտվի՞, արդյոք, Մարտի 1-ը: Այս հարցում կարծիքները երկփեղկվում են, մարդիկ հնչեցնում են հարցեր, որոնք չունեն պատասխաններ:
Մի կողմից, բանականությունը հուշում է, որ այդ ոճրագործության բացահայտումը բխում է բարեփոխվող իշխանության շահերից, մյուս կողմից` դժվար է հավատալ, որ մեկեն օրինապաշտ է դառնալու այն համակարգը, որը երեկ անմեղին ազատազրկում էր, մեղավորի հանցագործությունը՝ կոծկում:
Մարտի 1-ը, դրա բացահայտումը կամ կոծկումը, դրա նկատմամբ վերաբերմունքը` հետաքրքիր մի ջրբաժան են:
Կամ իսկապես գործող նախագահը նպաստում է այս ոճիրի բացահայտմանը` ձերբազատվելով Քոչարյանի ժառանգությունից, նոր` ավելի քաղաքակիրթ իշխանության հայտ ներկայացնելով:
Կամ կոծկելով իր նախորդի կատարած հանցագործությունը` գործող իշխանությունը վերջնականապես նույնանում է երկրորդ նախագահի համակարգի հետ, գծում իր և հասարակության, իր և ապագայի բարիկադները:
Առաջիկա ամիսները ցույց կտան, թե որ ջրբաժանն է նախընտրում Սերժ Սարգսյանը:
Սուրեն Սուրենյանց
Այսօր շատ ակտիվ են եղել ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության դեսպանները: Նրանք ամբողջ օրն աշխատել են, ավելի ստույգ` ինտենսիվ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ընդդիմադիր դաշտի բոլոր առանցքային դերակատարների հետ: Վաղուց չեմ հիշում, որ եվրոպական դեսպանները նույն օրվա ընթացքում հանդիպեն ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: Ընդ որում, յուրաքանչյուրի հետ հանդիպել են առանձին-առանձին, լսել նրանց մոտեցումները ներքին և արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Նման ակտիվության պատճառն, ըստ ամենայնի, աշխարհում, նաև` Հայաստանում կատարվող փոփոխություններն են:
Մարտի 1-ի գործի վերաքննությունը, մինչև ամսվա վերջ քաղբանտարկյալների գրեթե անխուսափելի ազատարձակումը միանգամայն նոր իրավիճակ են ստեղծել Հայաստանում: Միջազգային կառույցները սովոր էին մեր երկրում ականատեսը լինել իշխանություն — ընդդիմություն կոշտ հակադրությանը, հիմա` երեկվա հակադրվողները խոսում են, որ երկխոսության դուռը կիսաբաց է: Ուրեմն, Հայաստանում նոր իրավիճակ է, նոր լուծումներ են պետք, և ԵՄ-ն ներկայացնող դեսպանները որոշել են առաջին ձեռքից ստանալ ինֆորմացիան, հասկանալ զարգացումների տրամաբանությունը:
Մի գործոն էլ կա, որ դեսպաններին ստիպում է ավելի ուշադիր լինել: Աշխարհի շատ ազդեցիկ երկրների, կազմակերպությունների համար անակնկալ եղան արաբական իրադարձությունները, ինչի հետևանքով նրանք դժվարանում էին ճգնաժամի հաղթահարման արդյունավետ դեղատոմսեր առաջարկել, ադեկվատ մոտեցումներ որդեգրել: Ըստ այդմ, Արևմուտքի դիվանագետները որոշել են ավելի աչալուրջ լինել ավտորիտար կամ ոչ դեմոկրատական երկրներում ընթացող զարգացումների, հնչող հրապարակային հայտարարությունների հանդեպ:
Ամեն դեպքում, եվրոպական կառույցների ուշադրության մեծացումը մեր իրականության հանդեպ միայն դրական կարելի է գնահատել, որովհետև դա հաճախ զսպող գործոն է հանդիսանում քաղաքական սուբյեկտների համար: Ի վերջո, զարգացման եվրոպական ուղղությունը ոչ թե պարտադրանք է, այլ` մեր ինքնակամ ընտրությունը:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.