23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր բանակցություններ է վարել պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչների հետ:
Լավրովի խոսքով՝ բանակցությունների ընթացքում «շատ էական» համատեղ հայտարարություն է ընդունվել, որը վերաբերում է Պաղեստինի քաղաքական միասնության վերականգնմանը:
«Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն արդեն ծանոթացել է այդ հայտարարությանը և բարձր գնահատական է տվել: Աբասն իր երախտագիտությունն է հայտնել ռուսական կողմին` բանակցությունների նպատակով ժամանակ և տարածք տրամադրելու համար»,- ասել է Լավրովը:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ այսօր ընդունել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Փոխվարչապետը նշել է, որ Յովանովիչի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր են իրականացվել: Նա մասնավորապես առանձնացրել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերը` հատկապես ընդգծելով ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բաղադրիչը:
Գևորգյանը բարձր է գնահատել նաև դեսպանի ջանքերը` թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում աջակցության և համագործակցության համար:
Հաջողված են համարվել նաև մարզերում և տեղական ինքնակառավարման մարմիններում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացված տարբեր ծրագրերը:
Դեսպանն իր հերթին Հայաստանում պաշտոնավարման տարիները հետաքրքիր և արդյունավետ է համարել` նշելով, որ հեռանում է լավագույն տպավորություններով: Նա վստահություն է հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կշարունակվի` ավելացնելով, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության զարգացման և մի շարք այլ հարցերի շուրջ:
Այսօր ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ ներքին պետական պարտքը կազմել է մոտ 101 մլրդ դրամ, 2009 թ.՝ մոտ 150 մլրդ դրամ, իսկ 2010 թ.՝ մոտ 180 մլրդ դրամ։
Վարչության պետը տեղեկացրեց նաև, որ ամեն երկուշաբթի թողարկվում և տեղաբաշխվում են կարճաժամկետ պարտատոմսեր, ամեն տարի մեկ անգամ թողարկվում են 3 և 5 տարի մարման ժամկետ ունեցող միջին ժամկետայնության ուղենշային պարտատոմսեր, որոնք տեղաբաշխվում են յուրաքանչյուր ամսվա 2-րդ և 3-րդ երեքշաբթի օրերին, և յուրաքանչյուր կենտ տարի թողարկվում են 7 տարի մարման ժամկետով երկարաժամկետ պարտատոմսեր, որոնք տեղաբաշխվում են յուրաքանչյուր եռամսյակի երկրորդ ամսվա 3-րդ հինգշաբթի օրերին:
Բոլոր այս թողարկումների համար սահմանված է թողարկման ծավալի նվազագույն չափ։ Այս կանոնները, ըստ Արշալույս Մարգարյանի, նաև այն բանի համար են, որ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկ ներկայացնողները (հիմնականում՝ առևտրային բանկերը) կարողանան պլանավորել իրենց ֆինանսական հոսքերը։ Կարող են լինել նաև լրացուցիչ թողարկումներ, որոնք իրականացվում են կանխիկ հոսքերի կառավարման կամ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման նպատակով։ Իսկ ընդհանրապես, պետական պարտատոմսերի թողարկման հիմնական նպատակը ֆինանսավորելն է ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը։
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Այսօր Նարեկ Սարգսյանը նշանակվեց Երևանի գլխավոր ճարտարապետ: Փաստորեն, դա ավելի գրավիչ պաշտոն է, քան՝ Հայաստանի գլխավոր ճարտարապետինը: Վերջինս շատ ավելի ֆիկցիա է, քան պաշտոն, քանի որ Հայաստանում, Երևանից բացի, այլ քաղաքներում ճարտարապետության մասին խոսելն անգամ անլուրջ կթվա: Իսկ Երևանը վաղուց ի վեր զարգանում է հենց Նարեկ Սարգսյանի մտածողությանը համահունչ:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ հրաժարականի դիմում էր ներկայացրել Երևանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Հրաժարականի պատճառը, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Հասրաթյանի անհամաձայնությունն է Երևանում իրականացվող մի շարք նախագծերի նկատմամբ: Հատկապես նշվում է Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հեռանկարը: Հետաքրքիր է, Նարեկ Սարգսյանի հետ նախապես համաձայնեցրե՞լ են այս նախագիծը:
Մեր հրապարկաման ի պատասխան Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից քիչ առաջ պարզաբանեցին, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում նոտարիրատի բաժինը վերակազմավորվել ու վերակազմակերպվել է:
Ինչի արդյունքում այս բաժինը առայժմ դադրեցրել է իր գործունեությունը: Այս համակարգի վերահսկողությունը վերապահվել է Արդարադատության նախարարության աշխատանքների օրինականության վերահսկողության տեսչությանը: Մամուլի ծառայությունից նաև տեղեկցրեցին, որ նոտարիատի բաժնի բոլոր աշխատողները, ոչ թե ազատվել են աշխատանքից, այլ պարզապես այդ բաժնից տեղափոխվել են քաղծառայության ռեզերվ:
Փաստորեն Ճիշտ էր մեր այն կանխատեսումը, որ տեղի ունեցածը կարող է ներկայացվել որպես կառուցվածքային բարեփոխումների հետևանք:
Եվրոպական Միությունն այսօր պատժամիջոցների կիրառման որոշում է կայացրել ընդդեմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի:
Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ ԵՄ անդամ 27 երկրների ԱԳ նախարարները համաձայնել են խստացնել պատժամիջոցները: Մինչ այդ՝ պատժամիջոցները տարածվում էին միայն Սիրիայի որոշ պաշտոնյաների վրա, այժմ կիրառվելու են նաև նախագահի դեմ:
Այսպիսով, Ասադին արգելվում է մուտք գործել Եվրամիության երկրներ, և նրա ակտիվներն այդ երկրներում սառեցվելու են:
Ըստ եվրոպացի դիվանագետների, պատժամիջոցներն ընդունվել են այն բանից հետո, երբ Սիրիայում ռազմական ոստիկանությունը ճնշումներ գործադրեց հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ, ինչի հետևանքով զոհվեցին հարյուրավոր ցուցարարներ:
Ի դեպ, օրեր առաջ Սիրիայի նախագահի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշում էր ընդունել ԱՄՆ-ն:
Մեզ հայտնի դարձավ, որ գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանի պաշտոնանկությունից հետո նոտարական բաժնի բոլոր աշխատակիցներից պահանջվել է ազատման դիմումներ ներկայացնել։ Նրանք էլ չեն դիմադրել, և արդեն գրել են իրենց դիմումները։ Քիչ առաջ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը հաստատեց այս տեղեկությունները։
Անցած հանգստյան օրերին հետաքրքիր իրադարձություններ են կատարվել հարևան Վրաստանում:
ԱԺ նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր գործիչ Նինո Բուրջանաձեի գլխավորած միավորումը սկսել է բողոքի ակցիաների շարք` նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջով: Ընդդիմադիրները խոստանում են, որ մայիսի 25-ին՝ «Ցասման օրը», նախագահ Միխեիլ Սահակաշվիլու իշխանության վերջն է լինելու: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, Վրացական կուսակցության առաջնորդ Իրաքլի Օքրուաշվիլին, որն իր երկրում մեղադրվում է քրեական հանցանքների համար և քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում` խոստացել է հայրենիք վերադառնալ հենց մայիսի 25-ին: Իշխանությունը, հավանաբար, լուրջ չի վերաբերվում այս սպառնալիքին, համենայնդեպս` երկրի նախագահը պաշտոնական այցով արտերկրում է:
Այնուամենայնիվ, ընդդիմության ակցիաները որոշակի լարվածություն ստեղծել են: Մասնավորապես, իշխանությունը երեկ Թբիլիսիում արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել` ցուցարարներին ցրելու նպատակով, Բաթումիում հատուկջոկատայինները ներխուժել են Բուրջանաձեի կուսակցության գրասենյակ` կալանավորելով մեկ տասնյակից ավել ընդդիմադիրների:
Այսքանով հանդերձ, փորձագետները վստահ են, որ ոչ մայիսի 25-ին և ոչ էլ մոտ ապագայում Վրաստանին հեղափոխություն չի սպառնում:
Ընդդիմության հանրահավաքներին գալիս է առավելագույնը 10000 մարդ: Բուրջանաջեն ասում է, որ իշխանությությունն է խոչընդոտում հանրահավաքների բազմամարդությանը: Այս վարկածին, սակայն, քչերն են հավատում: Թբիլիսի քաղաքում, նույնիսկ պաշտոնական տվյալներով, գերակշռում է ընդդիմադիր էլեկտորատը: Կնշանակի` հասարակությունն այնքան էլ չի հավատում գործող ընդդիմությանը:
Պատճառները մի քանիսն են` վրացական այսօրվա ընդդիմութունը չունի խարիզմատիկ առաջնորդ, կան լուրջ հակասություններ հարթակի գործիչների միջև, ընդդիմության առաջնորդներից ոմանց անուններն ասոցացվում են ռուսական իշխանությունների հետ:
Սակայն ավելի հետաքրքիր է գործընթացների համեմատական վերլուծությունը Հարավային Կովկասի հանրապետություններում: Ադրբեջանում ոստիկանությունը կանխում է ցանկացած հավաք, եթե դրան նույնիսկ մի քանի տասնյակ մարդ է մասնակցում, նույնիսկ` ոչ քաղաքական պահանջներով: Վրաստանում իշխանություն-ընդդիմություն հակադրություն է, որը գուցե չբերի իշխանափոխության, բայց կարող է հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի:
Այս համատեքստում շահեկանորեն տարբերվում է Հայաստանը, որտեղ իշխանության և ՀԱԿ-ի ներդաշնակ քայլերի արդյունքում` ներքաղաքական լարվածությունն էապես լիցքաթափվել է: Այս ֆոնին կարող է դրականորեն փոխվել նաև միջազգային հանրության կարծիքը մեր երկրի հանդեպ:
Associated Press գործակալությունը հաղորդում է, որ քիչ առաջ «Թալիբան» իսլամիստական խմբավորումը պաշտոնապես հերքել է իր առաջնորդ Մուհամադ Օմարի սպանության լուրը: Իսլամիստական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Օմարի սպանության մասին տեղեկությունը ճիշտ չէ և ընդամենը քարոզչական նպատակ է հետապնդում:
Նրա պնդմամբ՝ «Թալիբանի» առաջնորդն Աֆղանստանում է և շարունակում է ղեկավարել իսլամիստ գրոհայինների գործողությունները:
Հիշեցնենք, որ այսօր Պակիստանի TOLO հեռուստաալիքը հաղորդել էր, որ սպանվել է Աֆղանստանի «Թալիբան» շարժման ղեկավար Մուլա Օմարը:
Նրա սպանության մասին լուրը հաստատել է նաև Պակիստանի հատուկ ծառայությունների աղբյուրը, ըստ որի՝ Օմարը սպանվել է Պակիստանի Քվեթա քաղաքում՝ Հյուսիսային Վազիրստանի ճանապարհին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.