23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիոյ բանակին մէջ ծառայող հայազգի զինուորին սպանութիւնը կը շարունակէ խլել թրքական հասարակութեան կարգ մը ոլորտի լուսարձակները։ Համոզիչ չէր թրքական պաշտօնական աղբիւրներու անդադար շեշտելը, թէ Սեաւկ Պալըգիճին դժբախտ պատահարի զոհ էր։ Այժմ կը բազմանան այն լրատուութիւնները, որոնք կը սկսին փարատել թրքական իշխանութիւններուն յառաջացուցած ծխածածկոյթը այս դէպքին վրայէն։ Ի յայտ կու գայ, նոյնինքն թրքական այլ շրջանակներէ, որ Սեւակը սպաննած թուրք «մօտ ընկեր»ը կը պատկանի ազգայնական շարժումին եւ որ չէ պահած նաեւ իր մտածումները համացանցի ընկերային ծառայութիւններու վրայ հրապարակելու։
Թուրք զինուորին հրապարակած մտածումները դէպքէն անմիջապէս ետք հանուած են համացանցի համապատասխան էջերէն։ Հարցին ծալքերուն աւելի յստակ բացայայտումներ կատարուած են, երբ մարդկային իրաւունքներու պաշտպան եւ ժխտողականութեան դէմ պայքարող թուրք գործիչ մը հարկադրուած զգացած է պատասխանելու եւրոպական հարցերու թուրք նախարարի մէկ յայտարարութեան։ Ըստ թուրք նախարարին, «մեր եղբայր Սեւակը կը ներկայացնէր Անատոլուի գոյները»։
Խնդիրը այս պարագային ներթրքական հարթութիւններու վրայ երեւցող հարցի ծածկումին կամ հետապնդման ու բացայայտման միջեւ առկայ հակասութիւններէն աւելին հայկական կողմէն ակնկալուած հակազդեցութեան բացակայութիւնն է։
Եթէ կայ այն յստակ համոզումը, որ «մօտ ընկերոջ» մը հետ կատակի իբրեւ արդիւնք դժբախտ պատահար չէ արձանագրուածը, ապա այդ պարագային լոյսին պէտք է բերուի ամէնէն դատապարտող ձեւով թուրք ազգայնականութեան անհանդուրժողականութիւնը եւ շեշտուի ազգայնականութեան ցոյց տրուող ուղղակի թէ անուղղակի քաջալերանքը թրքական իշխանութիւններուն կողմէ։
Սպանութեան պարունակն ու շրջագիծը չեն տարբերիր Հրանդ Տինքի սպանութեան շարժառիթներէն։ Աւելի՛ն. Տինքը սպանողը իշխանութիւններուն թոյլտուութեամբ կ՛արժանանար հերոսի վերաբերումի, մինչ այս պարագային սպաննող զինուորը կը ներկայացուի իբրեւ «մօտ ընկեր», որուն հրապարակած մտածումներուն հետքերը կը ջնջուին։
Թրքական ազգայնականութիւնը կը շարունակէ անարգել արշաւելով զոհեր խլել փաստօրէն։ Պաշտօնական Անգարայի կիրարկած խաղի կանոնները՝ կոթողներ, վերանորոգելու, հանդուրժողականութիւն ցուցադրելու, երկխօսութեան ռահվիրայի խաբկանք ստեղծելու կը խանգարուին ազգայնական տարրերու կողմէ։ Կառավարական համապատասխան հաստատութիւններու ներկայացուցիչներ կը փութան ծածկելու նման պատահարները։
Ճիշդ հոս է, որ պաշտօնական Անգարայի վարքագիծին սնանկութիւնը փաստելու համար միջազգային ընտանիքին եւ առ հասարակ հանրութեան պէտք է ներկայացուին պատահարներու իրողական պատկերները։ Այս պարագային՝ Սեւակ Պարըգճիի սպանութեան բուն շարժառիթները, ներկայացուած բեմագրութիւններուն թատերական էութիւնը եւ ընդհանրապէս հարցը ծածկելու պաշտօնական քաղաքականութեան մանրամասնութիւնները։
Նման բացայայտումներ տարածելու համար նոյնինքն թրքական աղբիւրներու վրայ յենիլն ու թուրք գործիչներու կատարած յայտարարութիւններուն յղում կատարելը յաւելեալ կ՛օգնեն, որ դէպքին հետեւողը կարենայ զատել «մօտ ընկերը» թշնամիէն՝ գիտակցելու ,որ Թուրքիոյ նման երկրի մը մէջ չի հանդուրժուիր գոյներու տարբերութիւնը։ Սեւի բացարձակ տիրապետումը իրողական պատկերն է այսօր Թուրքիոյ մէջ։ Եւ այդ գոյնի գաղափարախօսութիւնը տակաւին նոր զոհեր խլելու համար նոր ագզայնականներ արտադրելու պարարտ ենթահողը ունի։ Ա՛յս պէտք է ցոյց տալ ամբողջ աշխարհին։
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների Ընդհանուր իրավասության դատարանը, հրապարակեց Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա տարիներ առաջ կատարված հարձակման գործով դատավճիռը: Ավելի քան մեկ տարի ընթացող գործը ի վերջո ավարտվեց հետևում թողնելով բազմաթիվ հարցականներ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի եւ նորաձեւության «ԱՍ» հանրախանութի սեփականատեր Արա Կարապետյանին, որպես հարձակման կազմակերպիչ դատապարտել է 15 տարվա ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ:
Նույն պատժաչափն է ստացել Նոր Նորքի ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը: Նրան ևս դատարանը մեղավոր է ճանաչել ավազակային հարձակում կազմակերպելու մեջ:
Տաս ամբաստանյալներից մնացյալ ութը դատապարտվել են` Հայկ Մելքոնյանը 14, Արշակ Գրիգորյանը՝ 13, Հովհաննես Նազարյանը եւ Սուրեն Մելքոնյանը՝ 11 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:
Հայր ու որդի Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանները, դատապարտվել են համապատասխանաբար 11 եւ 12 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Նիկոլայ Խաչիկյանը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման եւ տուգանվել 250 հազար դրամով, իսկ Աշոտ Խաչատրյանը՝ 9 տարվա ազատազրկման` տուգանվել 200 հազար դրամով: Մաքսայինի նախկին պետի տան վրա կատարված հարձակումը, ըստ իրավապահների` հանցախմբի բազմադրվագ գործունեության միայն մեկ արարն է:
Այսօր թերթերից մեկին տված հարցազրույցում երգչուհի Սոֆի Մխեյանն ասել է` շատ ավելի լավ է լսել, որ հայրդ է քեզ աջակցում, քան` սիրեկանդ:
Սա ինձ մի պատմություն հիշեցրեց: Երգչուհու հայրը` OԵԿ խմբակցությունից Գագիկ Մխեյանը, Ազգային ժողովի պատգամավոր էր, երբ Սոֆին սկսեց առաջին քայլերն անել շոու բիզնեսում: Մարդիկ սկսեցին խոսել, թե հայրն է աջակցել աղջկա բեմելին: Ավելի ուշ Սոֆիի անունը կապվեց Գագիկ Բեգլարյանի հետ, թե իբր՝ երգչուհուն բնակարան է նվիրել: Դե, քանի որ մեզանում մարդասիրական նպատակներով նման բաներ չեն արվում, հանրությունը սկսեց քննարկել այդպիսի դեպքերում հնարավոր միակ վարկածը:
Մի առիթով խոսք բացվեց, ու այն ժամանակ դեռևս թաղապետ Գագիկ Բեգլարյանը բացառեց իր ու Սոֆիի միջև ընկերական կամ այլ բնույթի որևէ կապ, ու պատմեց հետևյալը. «Որ բնակարան եմ տվել՝ ճիշտ է, բայց միայն այդքանը: Էդ աղջկան կյանքումս մի քանի անգամ եմ տեսել: Այն ժամանակ, երբ հայրը պատգամավոր էր, մի օր ասեց՝ մեր հարևանությամբ մի ծեր կին է ապրում, ոչ ոք չունի, մենք ենք խնամում, որ մահանա՝ կարո՞ղ ենք բնակարանը սեփականաշնորհել: Ես էլ ասեցի. «Եթե փաստաթղթերը նորմալ են, խնդիր չկա»: Որոշ ժամանակ անց, երբ Մելիքյանն այլևս պատգամավոր չէր, գնում է թաղապետ Բեգլարյանի մոտ. «Եկավ ասեց՝ հիմա էլ պատգամավոր չեմ, կարող ա՞ էլ խոսքս չանցնի, ես էլ ասեցի` էդ խոսքն իմ բերանից ա դուրս եկել, ես իմ խոսքի տերն եմ, փաստաթղթերը բերեք՝ ձևակերպենք: Ու էդ ժամանակ ինքը բերեց աղջկա` Սոֆիի փաստաթղթերը, որ ձևակերպենք իրա անունով: Իրան ես առաջին անգամ էդ ժամանակ տեսա իմ աշխատասենյակում: Էս ա ամբողջ պատմությունը: Տունը տվել ենք, բայց ոչ տենց՝ ոնց որ շահարկում են, տենց բան չկա, ու չէր էլ կարող լինել»:
In touch weekly ամսագիրը սենսացիոն նորություն է հրապարակել, ըստ որի՝ Անգլիայի թագաժառանգ Վիլյամի կինը` Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, չի կարող երեխա ունենալ:
Քեյթն առողջական խնդիրներ ունի, իսկ թագավորական ընտանիքում երեխայի որդեգրումն արգելվում է:
Այս լուրի աղբյուրները Քեյթի բժիշկն ու Վիլյամի խորթ մայրն են: Եթե Քեյթը ամուսնությունից 9 ամիս հետո երեխա չունենա, կխախտվի 200-ամյա թագավորական ընտանիքի ավանդույթը:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի Աբադան քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցի ընթացքում:
Իրանական Fars գործակալության տեղեկություններով՝ պայթյունի և դրա հետևանքով բռնկված հրդեհից տուժել է առնվազն 6 մարդ: Ահմադինեջադը չի տուժել:
«Ընդհանրապես այն երկրներում, որտեղ ընտրություններն անցնում են առանց որևէ խնդրի, Ընտրական օրենսգիրքն անգամ այդ երկրներում է փոխվում, որպեսզի փոխեն ընտրակարգը: Սակայն այն երկրներում, որտեղ օրենսգիրքը դեռևս պատշաճ մակարդակի չէ, այդ երկրներում ընտրական օրենսգրքերն ավելի շատ են փոխվում, որպեսզի արձագանքեն այդ խնդիրներին և ներմուծեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որպեսզի բարձրացվի հանրային վստահությունը, և բարելավվի ընտրությունների որակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` պարզաբանելով ԸՕ բարեփոխումների նպատակը:
Հարությունյանը նշեց, որ Ընտրական բարեփոխված օրենսգրքում շուրջ ինը տասնյակ փոփոխություններ են կատարվել, որոնց շարքում է դիտորդների իրավունքների փոփոխությունը, նաև էական փոփոխություններ կան քվեարկության ամփոփման և հետընտրական փուլերի վերաբերյալ: Նա էական փոփոխություն գնահատեց այն հնարավորությունը, ըստ որի՝ խորհրդարանական ընդդիմությունն իրավունք ունի ընտրական հանձնաժողովում ունենալ ընտրությունների ընթացքը վերահսկող երկու ներկայացուցիչ:
Հարցին, թե՝ նոր օրենսգիրքը հնարավորություն կտա՞ բացառելու ընտրակեղծիքները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մի երկրում հարյուր տոկոսով հնարավոր չէ բացառել ընտրակեղծիքները: Ինչ-որ խախտումներ կարող են լինել, սակայն մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի բացառենք հայտնի սողանցքերը, անգամ փորձել ենք կանխարգելիչ փոփոխություններ մտցնել՝ հաշվի առնելով, թե հնարամտությունը ինչ նոր մեխանիզմներ հորինելու հնարավորություն կարող է տալ»:
Անդրադառնալով ՀՅԴ-ի քննադատությանը, թե իրենց կարևոր առաջարկները չեն ընդունվել, Հանրապետական պատգամավորը նկատեց, որ դա քաղաքական հայտարարություն է՝ հավելելով, որ ՀՅԴ ներկայացրած չորս առաջարկություններից երեքը չեն ընդունվել, բայց փոխարենն ընդունվել են ավելի կարևոր առաջարկություններ, որոնց մասին, ըստ նրա, Դաշնակցությունը գերադասում է չխոսել: «Չի ընդունվել երեք առաջարկություն, նրանց հիմնական առաջարկությունները չորսն էին: Առաջինը նրանք պահանջում են 100%-անոց համամասնական ընտրություններ, ինչը, մեր կարծիքով, սխալ է: Այս փուլում դա չի համապատասխանում մեր երկրի պահանջներին: Այն փաստարկը, թե գիտեք ինչ, մեզ չի հաջողվում մեծամասնական ընտրություններում հաղթել, լավ փաստարկ չէ օրենսգիրք փոխելու համար: ԸՕ-ն փոխվել է հենց այդ տեսանկյունից, ուստիև վերլուծվել են քննադատական բազմաթիվ նյութեր, վերլուծություններ, զեկույցներ, և փորձ է արվել այդ բոլոր քննադատական գործողությունների հիման վրա փոխել մեր օրենսգիրքը, որը երեկ մանրամասն ներկայացրել եմ խորհրդարանում»,- ասաց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:
Այս օրերին հանրությանը հուզող թիվ 1 հարցին` համաներմանը, Դավիթ Հարությունյանը հրաժարվեց անդրադառնալ, ըստ էության կրկնելով ԱԺ նախագահի խոսքը՝ մի երկու օր էլ դիմացեք: «Ասուլիսի կոնկրետ թեման Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, ուստի թեմայից դուրս չեմ ցանկանում որևէ հարցի պատասխանել: Ինչ վերաբերում է համաներմանը, այդ մասին կխոսեմ վաղվանից հետո»,- ասաց ՊԻՀ հանձնաժողովի նախագահը:
Շուշան Գալստյան
Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Քանդահար մարզի Փանջվայ թաղամասում: Նախնական տվյալներով՝ ինքնաշեն ռումբը պայթել է բանվորներին տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում: Բեռնատարում այդ պահին 40 մարդ է եղել:
Քանդահարը «Թալիբան» շարժման հայրենիքն է, և այստեղ ահաբեկչություններ շատ հաճախ են լինում:
Հիշեցնենք, որ երեկ Աֆղանստանում պայթյունի հետևանքով ՆԱՏՕ-ի 5 զինվոր է մահացել:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը վարույթ է ընդունել Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների կոլեկտիվ հայցադիմումը ընդդեմ «Լիբեր» և «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ների, ինչպեսև բավարարել է հայցվորների միջնորդությունը և որպես հայցի ապահովման միջոց արգելել է պատասխանողներ «Լիբեր» և «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև վերջիններիս աշխատակիցներին Երևան քաղաքի Կոմիտաս պողոտա 5 հասցեում շինարարության իրականացումն ու ծառահատումները:
Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը ուշադրության կենտրոնում է պահելու նշված գործը` շարունակելով աջակցել նշված շենքերի բնակիչներին մինչև այս հասցեում վերջնականապես չկասեցվի բազմաբնակարան շենքի կառուցումը և չվերականգնվեն բոլոր կտրված ծառերը, ինչպես նաև հետևողականորեն տեղեկացնելու է հասարակությանը դրա ընթացքի մանրամասների մասին:
Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայություն
Երևանում այսօր` Կոմիտաս-16 շենքի դիմաց ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել երկու անձի և փորձել խուսափել պատասխանատվությունից:
Ճանապարհային ոստիկանության Երևանի 2-րդ հաշվառման քննչական բաժանմունքի տեսուչ` ավագ լեյտենանտ, 42-ամյա Արտակ Գրիգորյանը, վարելով Toyota Prado մակնիշի 91 NN 999 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ Իրանի քաղաքացիներ քույր ու եղբայր 16-ամյա Արդի Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երևանի թիվ 70 դպրոցի 11-րդ դասարանում) և 18-ամյա Արթուր Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսում):
Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Արթուրը գիտակցության չգալով մահացել է, իսկ քույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշենք որ,նրանք փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:
Ի դեպ, վրաերթ կատարող ոստիկանության աշխատակից Արտակ Գրիգորյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ իբր, ինքը սրճարանում նստած է եղել, որտեղից դուրս գալուց հետո տեսել է, որ իր Toyota Prado-ն չկա, առևանգել են: Սակայն շատ ավելի ուշ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության փորձաքրեագետները կարողացել են ապացուցել, որ ոչ մի ավտոառևանգում էլ չի եղել և վրարեթը կատարել է Արտակ Գրիգորյանն իր մեքենայով:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: Գործի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Ճապոնական «Ֆուկուսիմա 1» վթարված ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերությունը հաստատել է այն լուրը, ըստ որի՝ լիովին կամ մասամբ հալվել են ոչ միայն առաջին ռեակտորի միջուկային կաղապարաձողերը, այլ նաև՝ ԱԷԿ-ի մյուս երկու վնասված ռեակտորներինը։
Ընկերության հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ «Ֆուկուսիմայի» երկրորդ և երրորդ ռեակտորներում վառելիքի հալում էր գրանցվել դեռևս վթարի նախնական փուլում, որը տեղի էր ունեցել մարտի 11–ի ավերիչ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետևանքով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.