23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Գլխավոր դատախազի անունը շահարկելը նմանվում է մառազմատիկ երևույթի»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Մեկնաբանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով է «Նուբարաշեն» ՔԿՀ պետը խոչընդոտներ ստեղծում իր համար։
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, իսկ դրանց պատճենները՝ մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին, ԱԺ նախագահին` ներկայացնելով վատ պայմանները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պահվում է իր եղբայրը։
Ըստ պատգամավորի ՔԿՀ-ի պետը ստիպված է կատարել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումը, ով ապօրինի քրեական հետապնդում է սկսել իր եղբոր նկատմամբ` կապված նրա քաղաքական գործունեության հետ, — գրում էր Փոստանջյանը:
Գլխավոր դատախազության պաշտոնյան նշել է, որ օրենսդրությամբ հստակ սահմանվում է պետական գերատեսչությունների ենթակայությունը, այսինքն՝ թե որ հիմնարկը, որ վարչությունը ում ենթակայության տակ է. «Քրեակատարողական վարչությունը Արդարադատության նախարարության կազմում է, և իրավաբանությունից քիչ թե շատ տեղյակ ցանկացած անձ լավ գիտի, որ գլխավոր դատախազը որևէ իրավասություն չունի քրեակատարողական հիմնարկի պետին որևէ ցուցում տալ»,- պարզաբանել է Տոնոյանը:
Վաղը Ազգային ժողովը կսկսի քննարկել համաներման հարցը: Անկախությունից ի վեր՝ սա արդեն 9-րդ համաներումն է, սակայն ենթադրվում է, որ այս անգամ ևս ցմահ ազատազրկման դատապարտվածների վրա ոչ մի ազդեցություն չի գործի: Այս կատեգորիայի նկատմամբ չի գործում նաև օրենսդրությամբ սահմանված պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը. դատապարտյալին օրենքով թույլատրվում է, 20 տարին լրանալուց հետո, դիմել հանձնաժողովին, սակայն գաղտնիք չէ, որ դատապարտյալին զրկում են այդ հնարավորությունից: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձեցինք տեղեկություն ստանալ ցմահների նկատմամբ համաներման հնարավոր ազդեցության վերաբերյալ: Նախարարի պատասխանները դիտարկելիս հարկ է հաշվի առնել այս օրերի ընթացքում պաշտոնյաների դրսևորած խիստ զգուշավոր պահվածքը. բոլորը տալիս են խուսափողական պատասխաններ` վախենալով, որ ինչ-որ տեղեկություն կարող է հրապարակ նետվել հենց իրենց միջոցով:
— Պարո´ն նախարար, համաներումը ցմահ ազատազրկվածների վրա տարածվելու՞ է, թե՞ ոչ:
— Վաղը համաներումը կլինի, կտեսնենք, ես չգիտեմ:
— Բայց Դուք եք նախարարը, չգիտե՞ք:
— Ես Ձեզ էս պահին չեմ կարող ասել:
— Ցմահ ազատազրկվածները միշտ մնում են լուսանցքից դուրս: Նրանց նկատմամբ անգամ պայմանական վաղաժամկետ ազատումը չի կիրառվում, կոնկրետ Մանուկ Սեմերջյանի 20 տարին լրացել է, նա արդեն կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար, սակայն նրան մերժում են: Քաղաքական կամքի բացակայությու՞նն է պատճառը, թե՞ այլ պատճառ կա, որ այս մարդկանց այսպես են վերաբերվում:
— Դե, էդ մարդիկ հասարակության համար ամենավտանգավոր, ըստ իրենց դատավճռի, մարդիկ են, և դրանով է պայմանավորված: Առաջին դեպքն ա, որ 20 տարին լրացել ա, բայց… չգիտեմ, էդ հանձնաժողովն իմ լիազորությունների շրջանակում չի, դրա համար էլ միջգերատեսչական անկախ հանձնաժողով ա:
— Իսկ ուղղիչ որևէ գործառույթ ըստ էության չի իրականացվում նրանց փակի տակ պահելով, նրանք դատապարտված են ցմահ, բայց որևէ հույս, ակնկալիք ունենալ, փաստորեն, չեն կարող` 20 տարի լրանա, 25 տարի, միևնո՞ւյն է: Նորմալ վարքը և այլ գործոններ, փաստորեն, էական չեն:
— 20 տարին հենց իրենց հույսն է:
— Հույսն է, բայց ոչ մի ակնկալիք չի կարող տալ:
— Ես դրա համար էլ ասեցի՝ հույսն է, օրենսդրությամբ սահմանված հույսն ա, մնացածը էդ ոլորտի քաղաքականության` կոնկրետ յուրաքանչյուր դեպքի քննարկման, իրա պատիժը կրելու ընթացքում իր վարքագծի ուսումնասիրման արդյունքում կարող ա համապատասխան որոշում կայացվել:
— Այսինքն` դեռ որևէ խոսակցություն, որևէ շարժ այս առումով դարձյալ չկա՞:
— Չեմ կարող ասել…
Երեկ Բելառուսի ազգային բանկի հայտարարած ազգային արժույթի դեվալվացիայից և ազգային տարադրամի նոր փոխարժեք սահմանելուց հետո (1 ԱՄՆ դոլարը՝ 4930 բելառուսական ռուբլի (մինչեւ այսօր՝ 1 դոլարը՝ 3155 բելառուսական ռուբլի էր) երկրում խառնաշփոթ իրավիճակ է։ Երկու օրում գրեթե կրկնակի նվազել է Բելառուսի քաղաքացու միջին աշխատավարձը:
Արժութային ճգնաժամը ակտիվացրել է ապօրինի ֆինանսական գործունեությունը, սակայն ԱԱԾ–ն փորձում է կանխել դա. Բելառուսական լրատվամիջոցները հայտնում են տարադրամի առքուվաճառքով զբաղվող տասնյակ մարդկանց ձերբակալման մասին։ Բանկերին արգելվել է սպառողական վարկեր տրամադրել: Ազգային բանկում հայտնել են, որ առևտրային բանկերը գործառնություններ իրականացնելու համար արտարժույթ չեն ստանա։
Երկրում նկատվում է աժիոտաժային պահանջարկ հատկապես կենցաղային տեխնիկայի նկատմամբ։ Խանութներից սրբել տարել են սառնարանները, լվացքի մեքենաներն ու միկրոալիքային վառարանները։ Մսամթերքի գները վերջին երկու օրերին բարձրացել են մինչեւ 12 տոկոսով։ Կտրուկ թանկացել է սննդամթերքը։ Մարդիկ խուճապի մեջ են։ Գնում են առաջին պատահածը:
Արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ճյուղերում ավելացված արժեքների աճերը ԿԲ-ն այս տարվա առաջին եռամսյակի համար գնահատել է, համապատասխանաբար, 5.9%, 5.5% և 2.9%: «Գյուղատնտեսության ճյուղում գնահատվում է ավելացված արժեքի 1.0%-ով նվազում, որը պայմանավորված է, անասնապահության և բուսաբուծության ենթաճյուղերում թողարկման ծավալների անփոփոխ մակարդակի պայմաններում, ձվի արտադրության ծավալների անկմամբ: Այդուհանդերձ, պահպանվում են մինչև տարեվերջ ճյուղում թողարկման ծավալների աճի ակնկալիքները»,- կարծում է Կենտրոնական բանկը:
Հաշվի առնելով ԱՎԾ-ի հրապարակած 2011 թ. առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ ՀՆԱ-ի աճի տեմպը մարտի վերջին ԿԲ-ն գնահատել է 2.7%, ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի հրապարակած տվյալներում։ ԱՎԾ-ն Հայաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ տվյալները հրապարակելու է հունիսի կեսերին։
Ի դեպ, տնտեսության ակտիվության ցուցանիշը, ի տարբերություն ՀՆԱ-ի ցուցանիշի, հաշվարկվում է տնտեսական գործունեության տեսակների թողարկման ծավալների, ոչ թե ավելացված արժեքների ծավալների հիման վրա և չի ներառում արտադրանքի զուտ հարկերն ու ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները: Նշենք նաև, որ այս տարվա բյուջեով նախատեսված է ՀՆԱ-ի աճի 4.6% ցուցանիշ:
Украинская правда թերթը գրում է, որ Батькивщина կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, դատարանի որոշմամբ, բերման է ենթարկվել։
Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացուցիչ ՕլեգՊուշկարի՝ նման որոշման պատճառ է հանդիսացել «Տիմոշենկոյի կողմից քննչական գործողությունների տապալումը»։
Պուշկարը նաև տեղեկացրել է, որ այժմ Տիմոշենկոյին հարցաքննում են, որից հետո նա ազատ կարձակվի։
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է ջերմոցային գազերի արտանետման համար քվոտաների վաճառքից ստացված 480 մլն եվրոն ոչ նպատակային ծախսելու, ինչպես նաև շտապ օգնության 1000 ավտոմեքենա գնելու ժամանակ ծառայողական պարտականությունները և իշխանությունը գերազանցելու համար։
«Ռիա Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անսպասելի ժամանել է Աֆղանստան: Նա հանդիպելու է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նրանց հետ կքննարկի հարցեր, որոնք առնչվում են ՆԱՏՕ-ի զորքերի կողմից տեղի իշխանություններին իրավապահ և անվտանգության ոլորտի փոխանցմանը:
Ենթադրվում է, որ Ռասմուսենը կքննարկի նաև Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո տարածաշրջանում ստեղծված նոր պայթյունավտանգ իրավիճակը, քանի որ «Թալիբան» իսլամիստական խմբավորումն ամեն օր ահաբեկչական գործողություններ է իրականացնում Աֆղանստանում:
— Խեր ըլնի, իրար հետևից ընդունեցին…
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին «խեր»-ի մասին հիշատակողը դաշնակցական Արմեն Ռուստամյանն էր: «Խեր»-ը վերաբերում էր մի շարք օրինագծերի, որոնց ներկայացման ժամանակ գլխավոր զեկուցողը նախարարն էր: Առավոտից Հրայր Թովմասյանը խորհրդարանում էր և իրար հետևից ներկայացնում էր օրինագծերն ու պատասխանում հարցերին:
— Դե, ի՞նչ պիտի անեին: Էն ագռավի անեկդոտն ա, ասում ա` ագռավի բերանը պանիր ա ըլնում, ասում են` համաներում ուզում ե՞ս, ասում ա` հաաաաաա~, պանիրը ընկնում ա: Է, ասեր՝ չէ, էլի պանիրը կընկներ, էլի՛, ի՞նչ էր փոխվելու: Չընդունեին` ի՞նչ էին անելու:
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ համաներումը դեռ չեղած՝ արդեն անեկդոտներ են հայտնվել դրա վերաբերյալ, իսկ սա վկայում է, որ իսկապես «շա~տ լավ համաներում» է լինելու:
Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ընդունեց Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը՝ որպես բանակցությունների լեգիտիմ գործընկեր: Այս հայտարարության հեղինակը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է:
Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ պաշտոնական Մոսկվայի համար միայն Անցումային ազգային խորհուրդը չի լեգիտիմ, լեգիտիմ է նաև Լիբիայի կառավարությունը:
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ շուտով կայանալու է Աֆրիկյան միության նիստը, որտեղ բանակցելու են նաև Տրիպոլիի և Բենղազիի ներկայացուցիչները, և բանակցային գործընթացը նախաձեռնել են ապստամբների ներկայացուցիչները:
Վրաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի նկատմամբ հայ համայնքի ներկայացուցիչները, նրանց թվում՝ ջավախահայերը, չեզոքություն են պահպանում, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքով, սովորաբար հայ համայնքի ներկայացուցիչները, բոլոր երկրներում, նման իրավիճակներում աջակցում են գործող իշխանություններին, սակայն Վրաստանի դեպքում հայերը նախընտրում են չեզոքություն պահպանել:
Միաժամանակ Թորոսյանը նշել է, որ եթե ընդդիմությունը կոնկրետ խոստումներ տա Վրաստանի հայերին, որ կլուծի նրանց խնդիրները, կարգավիճակ կտա Հայ Առաքելական եկեղեցուն, այդ դեպքում հնարավոր է, որ հայ համայնքն աջակցի Վրաստանի ընդդիմությանը: Ի դեպ, վրացական ընդդիմությունն առայսօր որևէ խոստում չի տվել հայ համայնքին:
Ըստ Թորոսյանի, Բուրջանաձեի գլխավորած ընդդիմության կուրսը հուսադրում է, որ կլուծվեն սոցիալ-տնտեսական խնդիրները, բայց Ջավախքի հայերի հիմնական խնդիրը դա չէ, հետևաբար՝ ընդդիմությանը միանալու անհրաժեշտություն էլ չկա:
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց վարույթ հարուցել Fresh սուպերմարկետների ցանցի նկատմամբ՝
օրենքի հնարավոր խախտման առնչությամբ:
Վարույթ հարուցելու առիթը ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանին պատկանող Fresh սուպերմարկետների ցանցում պարբերաբար կազմակերպվող ակցիաներն են, որոնց շրջանակում մի քանի ապրանքատեսակ վաճառվում է որոշակի զեղչված գնով: Սակայն, այդ զեղչը եղել է թղթի վրա, և զուտ գովազդի նպատակ հետապնդելով՝ փաստացի խաբել են գնորդին: Այստեղ, իբր, մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել և հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ` զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ:
Հանձնաժողովում պարզել են, որ այդ թերթիկներում նշված է եղել, թե 3 կիվին միասին վաճառվում է 375 դրամով, մինչդեռ՝ երբ հաճախորդը մայիսի 10-ին սուպերմարկետից գնել է 3 կիվի, դրա դիմաց գանձվել է 510 դրամ: Պարզվել է, որ ակցիայի շրջանակում ընդգրկված ապրանքատեսակների իրական գինն ու գովազդային թերթիկում գրվածը չեն համապատասխանել:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ կիրականացնի Fresh սուպերմարկետների ցանցում` պարզելու նպատակով, թե որքանով են ապրանքների վաճառքի գները համապատասխանում գովազդում նշվող պայմաններին:
Հ.Գ. Ի դեպ, միայն Fresh- ում չի, որ նման բաներ են կատարվում, սրանից հետ չի մնում նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «ԵրևանՍիթին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.