23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

BBC News-ը տեղեկացնում է, որ մի խումբ գիտնականների, արբանյակից արված լուսանկարների միջոցով, հաջողվել է հայտնաբերել նախկինում անհայտ 17 եգիպտական բուրգ, հազարավոր դամբարաններ ու 3 հազար հին բնակավայր։
Տիեզերքից նկարահանման տեխնոլոգիան տեսանելի է դարձնում տեսնել նույնիսկ գետնի տակ գտնվող կառույցները։
Հնագետներն արդեն սկսել են աշխատանքները նշված վայրերում։ Նախնական տվյալներով՝ արդեն հաստատվել է 2 անհայտ բուրգի առկայությունը։
Ի դեպ, ամերիկացի գիտնականները հետազոտում էին 700 կիլոմետր բարձրությունից արված լուսանկարները՝ հողի ընդերքում գտնվող տարատեսակ նյութեր ուսումնասիրելու նպատակով։
Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ Եմենի մայրաքաղաք Սանայում կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև տեղի ունեցած հերթական բախման զոհ է դարձել առնվազն 38 մարդ:
Իսկ ահա պաշտոնական տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ընդամենը 14 զինծառայող, իսկ 20-ը՝ անհետ կորել են։
Հիշեցնենք, որ Եմենում նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի դեմ հակակառավարական ցույցերը սկսվել են այս տարվա փետրվարի սկզբին։ Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ ընթացքում զոհվել է 140 մարդ։
Երկուշաբթի օրը Արաբական Ծոցի երկրների համագործակցության խորհուրդը հայտարարեց, որ հետ է կանչում Եմենում իրադրության խաղաղ կարգավորմանն ուղղված իր նախաձեռնությունը, քանի որ նախագահ Սալեհը հրաժարվում է ստորագրել մեկ ամսվա ընթացքում իշխանությունը խաղաղ փոխանցելու համաձայնագիրը։
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից սուրճի ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի չարաշահումներ: Մասնավորապես, բացահայտվել է, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ: Այս ընկերության մասնաբաժինը լուծվող սուրճի շուկայում կազմում է 48,1 տոկոս:
Վերոնշյալի հիման վրա մայիսի 25-ի նիստում ՏՄՊՊՀ-ն որոշեց վարույթ հարուցել «Մոկոնաթ» ընկերության նկատմամբ: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը տնտեսվարողից կպահանջի բացատրություններ` հայտնաբերված օրենսդրական խախտումների առնչությամբ: Վարույթի արդյունքները սահմանված ժամկետում կներկայացվեն հանրությանը:
«Մոկոնաթե ընկերությունը խոշոր մասաբաժիններ ունի նաև «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ» ապրանքային շուկաներում:
Իտալիայում ձերբակալվել է նեապոլյան «Կամորրա» մաֆիայի պարագլուխ Ջուզեպպե Դել Աքվիլան: ANSA գործակալության տեղեկություններով՝ հանցագործին ձերբակալել են իր առանձնատներից մեկում:
Իտալիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մաֆիայի ղեկավարը մեղադրվում է գողացված ապրանքների գնման ու իրացման, ինչպես նաև փողերի լվացման համար:
Դրանից բացի, մաֆիայի նախկին անդամներից մեկը, որն այժմ համագործակցում է ոստիկանության հետ, պնդում է, որ Դել Աքվիլան ավելի քան հարյուր մարդկանց սպանության մասնակից է:
Դել Աքվիլան ընդգրկված է իտալական ոստիկանության «ամենացանկալի» հանցագործների ցուցակում:
Ըստ ANSA-ի տեղեկությունների, ձերբակալված հանցագործը միանգամից երկու կլանների ղեկավար է` «Կամորրա»-ի և «Միլարդո»-ի:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: Հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Այսօր չի հնչի Հայաստանի դպրոցներում ավանդաբար լսվող վերջին զանգը: Կապված 12-ամյա կրթական համակարգի անցնելու հետ, մենք այս տարի շրջանավարտ չունենք:
Վերջին զանգը, դպրացականների ամենասիրելի և ամենասպասված տոնն է: Այդ օրը նշում են գրեթե բոլոր երկրներում, օրվա խորհրդի հետ կապված, օրը տոն է դառնում նաև նրանց ծնողների համար, որոնք էլ վերջին շրջանում միջոցառումներ են կազմակերպում իրենց երեխայի կյանքի կարևորագույն փուլը նշելու առիթով:
Այսօր Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, մեկնաբանելով մամուլի հրապարակումները, ասաց թե Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը պաշտոնանկ չի արվի: Վարչական շրջանի ղեկավարը շարունակում է աշխատել իր բնականոն ռեժիմով:
Լուրն այն մասին, որ պաշտոնյան տեղյակ է իր պաշտոնանկության մասին եւ համաձայնել է դրան միայն մի պայմանով, որ իր որդուն` կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանին, նշանակեն Երեւանի Թումանյան փողոցի վրա գտնվող Քրիստափոր Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն:
Շուշան Սարդարյանը ասել է, որ Էդգար Գյանջումյանը մի քանի ամիս է, ինչ նշանակված է այդ պաշտոնում:
Երեւանի քաղաքապետարանը հերքել է նաև այն տեղեկությունները, թե Կարեն Կարապետյանը որոշել է հեռացնել Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին եւ նրանց փոխարեն նշանակել բացառապես իր մերձավոր շրջապատի մարդկանց:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով թաղապետներն արդեն տեղյակ են իրենց սպասվող պաշտոնանկությունից եւ արդեն զբաղված են առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով իրենց համայնքներից առաջադրվել որպես պատգամավորի թեկնածուներ:
Amnesty International-ը զեկույց է հրապարակել, որտեղ նշում է, որ Կոտ Դ’Իվուարում հակամարտության երկու կողմերն էլ մարդկության դեմ հանցագործություններ են կատարել:
Զեկույցում նկարագրվում են անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո կատարված սպանությունների եւ բռնությունների դեպքերը:
Կազմակերպությունը նաեւ մեղադրում է ՄԱԿ-ի խաղաղապահներին բնակչությանը չպաշտպանելու հարցում:
Իսլանդական Գրիմսվոտն հրաբուխի առաջացած մոխիրի ամպի պատճառով Գերմանիայի իշխանությունները ստիպված են եղել փակել երկրի մի քանի օդակայաններ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հետաձգվել են Բրեմենի եւ Համբուրգի չվերթները: Իշխանությունները չեն բացառում չվերթների սահմանափակումներ նաեւ այլ քաղաքներում, ընդ որում մայրաքաղաք Բերլինում:
Նշենք, որ նախօրեին 500 չվերթ է հետաձգվել Մեծ Բրիտանիայի հյուսիսում:
Մայիսի 24-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.45-ի սահմաններում 24-ամյա Միքայել Մ.-ի վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 81-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին` 34-ամյա Մարինե Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորները` 46-ամյա Գոհար Կ.-ն, 16-ամյա Կարեն Կ.-ն, 48-ամյա Ջիվան Մ.-ն և 36-ամյա Արփինե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.