29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սեքսուալ բնույթի գործողություններ 14 տարին չլրացած անչափահասի նկատմամբ, մարդկանց վաճառք. այս սարսափելի հանցագործությունները մեղսագրվում են 18-րդ հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Սմբատ Ուռումյանին։ Բայց հանրությունը մի տեսակ պասիվ արձագանքեց այս գործին։ Չատեց և չանիծեց Սմբատ Ուռումյանին, ինչպես անիծում էր 11-րդ հատուկ դպրոցի հայտնի մանկապիղծին, հանցագործ տնօրենին և սադիստ- ուսուցիչներին։ Պատճառն այն է, որ Ուռումյանի գործում երեք տարվա քննությունից հետո կրկին հակասություններ և մութ կետեր կան։ Ահա երեք դրվագ, որոնք ներկայացնում են գործով անցնող վկաները՝ 11-րդ դպրոցի նախկին սաներ Մերաբ Բժանիան, Արշակ Ժամկոչյանը, որին, իբր, բռնաբարելու փորձ էր արել Ուռումյանը, և Լևոն Աթարբեկյանը։
Մերաբ Բժանիա. Երբ Սմբատ Ուռումյանի դեմ գործ հարուցվեց, և նա կալանավորվեց, ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասված էր. «18 հատուկ դպրոցի փոխտնօրեն, 55-ամյա Սմբատ Ուռումյանը դրդել է նույն դպրոցի սաներ, 14 և 17 տարեկան Լևոն Ա.-ին և Մեհրաբ Բ.-ին՝ զբաղվել մուրացկանությամբ և հավաքված գումարը տալ իրեն: Հակառակ դեպքում՝ սպառնացել է ծեծի ենթարկել նրանց»: «Սուտ ա,- մեկնաբանում է Մերաբը:- Ես սուտ եմ ասել: Ուռումյանը լավ մարդ ա, իմ հետ լավ էր: Ասել եմ իրան, որ Վրաստանից եմ, զեմլյակ ենք, վրացերեն եմ խոսել, էդ օրվանից հետս լավ էր: Եղել ա դեպք, որ ջղայնացել ա, ծեծել ա, բայց ես շատ էի փախնում: Ինքը գիշերներով գալիս էր, ինձ գտնում, դպրոց էր տանում: Համ էլ խի՞ պիտի իրան փող տայի, ես էի ծախսում»: Հերթական փախուստից հետո Մերաբը վերադարձել է դպրոց ու իմացել է, որ Ուռումյանին «գաղութ» են տարել: «Էդ լրիվ տնօրենն էր սարքել՝ Ծովինարը: Ես որ փախնելուց հետո եկա դպրոց, իմ ընկեր Լևոնն ասեց, որ քաղմասը ինձ ա ման գալիս, որ ցուցմունք տամ: Ասեց. «Ընկեր ջան, ախպերական կասես, որ հավաքում էինք փողը, տալիս էինք Ուռումյանին, ու իբր ինքը խփել ա մեզ»: Ասեց. «Դատվելու եմ, եթե տենց չասես: Ծովինարն ա ասել, որ դատվելու եմ: Ասեց՝ դու էլ կդատվես, եթե տենց չասես»: Մերաբը պատմում է, որ թիվ 18 հատուկ դպրոց հաճախ էին ոստիկաններ գալիս, որոնք ծեծում էին իրենց, թե իբր իր ընկեր Լևոնին Ծովինար Գևորգյանը վախեցրել է և ստիպել Սմբատ Ուռումյանի դեմ սուտ ցուցմունք տալ: Ինքն էլ, հերթական անգամ ծեծվելուց հետո, ասել է Էրեբունու ոստիկաններին այն, ինչ ուզում էր ընկերը: «Ասում էին՝ դու փող ես հավաքում, բերում Ուռումյանի՞ն, ասում էի՝ հա-հա, որովհետև Ծովինարն էր ասել, հենց քննիչի ներկայությամբ ինձ դուրս հանեց ու համոզում էր. «Ճիշտը ասա, ոնց որ Լևոնն ա ասել»: Ի վերջո, Մերաբը նկարել է իր ստորագրությունն այն թղթի վրա, որը գրել են ոստիկանները: Ինքը գրել չէր կարող, հայերեն տառերը չգիտի, թեև այն ժամանակ` 2008 թվականի նոյեմբերին, դեռ սովորում էր 7-րդ դասարանում:
Արշակ ժամկոչյան. Մի օր Արշակի մորը՝ Սրբուհի Ժ.-ին զանգում են Էրեբունու ոստիկանությունից և հայտնում, որ դպրոցի ուսուցիչ, նախկին փոխտնօրեն Սմբատ Ուռումյանը բռնաբարել է իր տղային: «Ո՞նց կլինես, — ասում է մայրը,- որ էդ մարդուց կյանքում վատ բան չես տեսել: Էս երեխեն իրան ճղում ա, ասում ա՝ տենց բան չկա»: Դպրոցի աշակերտ Լևոն Ա.-ն էր իբր տեսել և պատմել ոստիկաններին, թե Սմբատ Ուռումյանը բռնաբարել է Արշակին: «Ինձ տարան բժշկի՝ ստուգեցին-տեսան, որ տենց բան չի եղել,- մորն ընդհատում է Արշակը,- բայց Լևոնն ասում է, որ Ուռումյանն իրա շալվարը ու քո շալվարը իջացրել ա, ես տեսել եմ: Ասում եմ՝ տենց բան չի եղել»: Իսկ ես պատկերացնում եմ այդ նվաստացնող փորձաքննությունը, որ 13 տարեկան տղան երևի թե իր ողջ կյանքում է հիշելու, ու մտածում եմ՝ տեսնես քանի՞ աղջիկ-տղա է հատուկ դպրոցների տնօրենների թեթև ձեռքով նման փորձաքննությունների ենթարկվել: Արշակը թիվ 18 հատուկ դպրոց է եկել Գավառի մանկատնից: Նա ասում է, որ առաջին օրվանից չի սիրել այս դպրոցը, և շատ ուրախ է, որ մայրը վերջապես հանեց նրան այստեղից: Ամենաշատը չարացած է մեծ տղաների վրա, որոնք ճնշում էին փոքրերին: «Արսենն ու Արմենը ասեցին ինձ՝ սրանց հետ չշփվեք, գառլախվել են,- ու բացատրում է:- Երեխեքի վրա թքում էին ու շռում: Էն ա նշանակում, որ բերանին են…: Ամոթ ա ասեմ Ձեզ»,- բայց ասում է։ «Համ էլ, որ դահլիճում էինք քնում, ինձ դնում էին զուգարանի հավաքարար, որ զուգարանը մաքրեի. եթե չանեի, Ա.-ն ուժեղ ծեծում էր ինձ: Ինքը կարատե գիտի, ինձ կանգնացնում էր, վազում-խփում էր, սեղանի մոտից մինչև պատը թռնում էի: Իսկ դաստիարակ Դավիթը, որ չարություն էինք անում, տանում էր վերև ու քաչալացնում էր»: Ես փորձում եմ բացատրել, որ տնօրենը գուցեև չի իմացել, որ իրենց հետ այդպիսի բաներ են արել, բայց տղան չի համոզվում. «Տո՛, ինձ ընկեր Գևորգյանը 10 հազար դրամ փող տվեց, ասեց՝ ասա, որ Ուռումյանը քեզ բռնաբարել ա: Ինձ Կարենը տարել էր կատելնի, ծեծել էր, Ջոնին էլ էր տարել ծեծել, թուղթ էր կերցրել: Ասում էր՝ կգնաս, միլիցեքին կասես, որ քեզ Ուռումյանը ծեծել ա, մենք չենք ուզում, որ ինքը էս դպրոցում աշխատի: Ես էլ վախենում էի ընկեր Կարենից: Ինքը իրա բոքսի պերչատկով խփել ա ուսիս»: Ի դեպ, և՛ Մերաբը, և՛ Արշակը դատարանում հետ չկանգնեցին այս ցուցմունքներից։ Իսկ երիտասարդ և խոստումնալից դատախազ Արթուր Ղամբարյանը, այս քննությանը զուգահեռ և, հավանաբար, ճնշում գործադրելու նպատակով, քրեական գործեր հարուցեց Մերաբի և գործով անցնող մեկ այլ վկայի՝ Նվեր Վոնի դեմ։
Լևոն Աթարբեկյան. Մեր հետաքննության ընթացքում այս երեխան, որ հիմնական վկան էր, խոստովանեց, որ ստել է դատարանին, այլ կերպ ասած՝ սուտ ցուցմունք է տվել, որովհետև տնօրեն Գևորգյանն իրեն «շանտաժատիպի բանի» է ենթարկել. «Ասավ՝ Ուռումյանը շատ վատ բաներ է արել դպրոցում: Լավ կանես, որ իրա դեմ գործ բաց անես, ու որ իրան հեռացնեն գործից ու… ասավ ձևերը»: «Իսկ բռնաբարությունը եղե՞լ է», — հարցրի: «Չգիտեմ»: «Դու տեսե՞լ ես»: «Չէ, էդ Մերաբի միտքն էր»: «Բայց դու՛ ես գրել»: «Մերաբի միտքն էր, ես եմ գրել»: «Հիմա ընդունու՞մ ես, որ քեզ ու Մերաբին Ուռումյանը մուրացկանության չի ուղարկել»: «Չի ուղարկել»: «Ձեզանից փող վերցրե՞լ է, թե՞ չէ»: «Փող չի վերցրել»: Լևոն Ա.-ն խոստովանեց նաև, թե չգիտեր, որ իր գրածի պատճառով մարդ կնստի, որ վախ ունի դատարանից և չգիտի՝ կասի՞, թե՞ չէ ճշմարտությունը, եթե դատավորն իրեն մի անգամ էլ կանչի:
Այս փաստերից և ոչ մեկը չի ուսումնասիրել Վերաքննիչ դատարանը, որը երիտասարդ դատախազ Արթուր Ղամբարյանի պահանջով ավելացրեց Ուռումյանի ազատազրկման ժամկետը՝ 9-ից դարձնելով 10 տարի, մեղավոր ճանաչելով նրան սեռական բնույթի բռնի գործողությունների համար՝ մեղադրանք, որն ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված չհամարեց։ Այսպիսով, հրեշավոր ուսուցչի մասին պատմություն չստացվեց։ Ուռումյանի հարազատները վստահեցնում են, որ գնալու են մինչև եվրոպական ատյան։ Իսկ մեզ մնում է հիշեցնել, որ այս գործը Վերաքննիչ մտավ մոտավորապես այն օրերին, երբ ԱՄՆ-ն դժգոհություն հայտնեց Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ գործերի ընթացքից, իսկ WikiLeaks-ը բացահայտում կատարեց «ՀՀ կառավարության կողմից հովանավորվող սեքսուալ թրաֆիքինգի մասին» հաղորդմամբ, որտեղ փաստեր էին հրապարակվում Հայաստանի վերաբերյալ, և որին հետևեց ՀՀ գլխավոր դատախազության կրքոտ արձագանքը։
Новости-Грузия գործակալությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Թբիլիսիի Ազատության հրապարակում ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» ցույցը ցրելու ժամանակ երկու մարդ է զոհվել։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նրանք զոհվել են ընդդիմության առաջնորդներից մեկի ավտոմեքենայի վրաերթի հետևանքով, որը մեծ արագությամբ փորձել է դուրս գալ բողոքի ակցիայի վայրից։
Նախարարության տվյալներով՝ զոհվել են ոստիկան Վլադիմիր Մասխուրաշվիլին և նախկին ոստիկան՝ 54-ամյա Նոդար Ցխադաձեն:
Եվս 37 մարդ (նրանց թվում՝ 8 ոստիկան) այս պահին հիվանդանացում է։
Ի դեպ, վրացական Apsny.ge կայքը տեղեկացնում է, որ ընդդիմադիրների առաջնորդ Նինո Բուրջանաձեն և ընդդիմության մյուս առաջնորդները գիշերը փախել են բողոքի ակցիայի վայրից։ Խորհրդարանի նախկին խոսնակին այժմ մեղադրում են ընդդիմադիրներին դավաճանելու համար։ Facebook սոցիալական ցանցում նույնիսկ էջ է բացվել՝ «Բուրջանաձեն պետք է ձերբակալվի» խորագրով, որին միացել են հարյուրավոր մարդիկ։ Հինգ օր շարունակ նա իր համակիրներին համոզում էր, որ մինչև վերջ նրանց կողքին կլինի։
Այս պահին Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ կողմնակիցներ հավաքվել են համապասխանաբար «Արթիկ» եւ «Բանտային հիվանդանոց» ՔԿՀ-ների մոտ: Այսօր համաներումը մտել է ուժի մեջ եւ հաշված ժամերի ընթացում այս քաղկալանավորներն ազատ կարձակվեն:
«Ձեր անձնական հսկողության տակ պահեք և խստորեն հետևեք, թե ինչպես են կատարվում ձեր հանձնարարականները»,– կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետը`հորդորելով ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ խստորեն հետևել կառույցում իրականացվող մոնիթորինգի արդյունքներին։
Ի պատասխան՝ Ալիկ Սարգսյանն ասել է. «Ընդամենը երեկ եմ եղել տեղերում և ստուգել աշխատանքները։ Ամեն մի փաստ առանձին քննարկման առարկա կդարձնեմ և կզեկուցեմ ձեզ»։
Կառավարության նիստում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Ոստիկանության տեղամասային տեսուչների աշխատանքների կազմակերպման մասին կարգում։ Ըստ այդմ՝ կհստակեցվեն տեղամասային տեսուչների իրավունքներն ու պարտականությունները:
WikiLeaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը իրազեկում է Ստամբուլի նահանգապետի ազգային փոքրամասնությունների հարցերով տեղակալ Ֆիքրիթ Քասաբօղլուի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի 2007 թ. մարտի 9-ին տեղի ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում նրանք խոսել են ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում քննարկվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի մասին։
Asbarez.com կայքը մեջբերում է Բրայզայի խոսքը, ըստ որի՝ նա ընդգծել է, թե վարչակազմը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Կոնգրեսին համոզի՝ չընդունել Ներկայացուցիչների պալատում և Սենատում քննարկվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, իսկ հայ-թուրքական պատմության մասին պետք է բաց քննարկում տեղի ունենա քաղաքացիական հասարակության շրջանակում:
Քասաբօղլուն իր հերթին նշել է, որ բանաձևի չընդունումը կարելի է հիմնավորել հետևյալ 4 կետերով.
1. Օսմանյան Կայսրության շրջանից ի վեր՝ Ստամբուլի հանդուրժողական քաղաքականության ավանդույթը տարբեր մշակույթների հանդեպ:
2 Ավելի քան 40 000 հայաստանցի նախընտրում է ապօրինի բնակվել Թուրքիայում, չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև պատմական և ներկայիս քաղաքական լարվածությանը։
3. Հրանտ Դինքի սպանության հանրային քննարկումը ցույց է տալիս, որ հարգանք կա մարդկանց և տարբեր մշակույթների նկատմամբ։
4. Ցեղասպանության քաղաքականացումը միայն ատելություն կսերմանի, քանի որ Թուրքիայի երիտասարդների մեծ մասի համար դժվար է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Խոսելով Թուրքիայում բնակվող հայերի մասին՝ թուրք պաշտոնյան ընդգծել է, որ նրանք աստիճանաբար ավելի ու ավելի են ընկալվում որպես Թուրքիայի հասարակության մաս, սակայն որոշ իրադարձություններ բարդացնում են իրավիճակը։
2009 թ. հունիսին Ռուսաստանի ամենախոշոր հոլդինգ ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում ընտրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այն ընտրությանը խորհրդի կազմը համալրվել էր 3-ով՝ 10-ից դառնալով 13:Կազմում ներգրավված երեք անդամներից մեկը եղել է Քոչարյանը` անկախ տնօրենի կարգավիճակով:
Այժմ կրկին ընտրություններ է և ԱՖԿ «Սիստեմա» ռուսական խոշորագույն ընկերության տնօրենների խորհուրդը բաժնետերերի տարեկան ժողովին առաջարկել է ընտրել խորհրդի երեք նոր անդամների, տեղեկացնում է RBC-ն:
Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ տնօրենների խորհուրդը նաև առաջարկել է Խորհրդում վերընտրել դրա 9 գործող անդամներին: Այդ ցանկում կա նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Նշվում է, որ Քոչարյանը ներկայումս ԱՖԿ «Սիստեմա»-ում զբաղեցնում է ներդրողների հետ կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Տեղեկացնենք, որ ԱՖԿ «Սիստեմա»-ի կազմում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են МТС-ը, որին պատկանում է VivaCell ընկերությունը, «Սիտրոնիքսը», «Բաշնեֆտը», «Ռուսնեֆտի» 49%-ը, «Ինտուրիստ»-ը և այլն:
«Արզնի-կաթ» ընկերության շուրջ վերջերս ծավալվող իրադարձությունները ստիպեցին, որ ականատեսի աչքերով փորձենք գնահատել իրավիճակը:
Սա բավականին մեծ տնտեսություն ունեցող ընկերություն է: Թռչնաֆաբրիկա, ձվի արտադրություն, 3000 գլուխ նախիր, որն արդեն սար էր բարձրացել:
Հրաշալի ձիանոց կար, խոշոր ու գեղեցիկ ձիերով: Ձիասպորտի դաշտ ու լրացուցիչ հարմարություններ էին կառուցվում: Նախրապահ շները ևս իրենց բնակելի հատվածն ունեին: Մի խոսքով՝ աշխատող, եռուն կառույց:
Վարչական շենքի դիմաց աշխատակիցների օթևանն էր: Նրանց հասնելու համար պահակակետում մեզ անցաթուղթ տվեցին տեղը տեղին` օր ու ժամով, ինչպես, ասենք, ցանկացած պահպանվող օբյեկտ մուտք գործելուց: Տնօրենը` Գեղամ Ջանվելյանը, մի քիչ նեղված էր ու չցանկացավ խոսել գործերից. «Գնացեք ձեր աչքով տեսեք, գրում եք՝ երեք մետրանոց պարիսպ կա, դուք գալուց պարիսպ տեսա՞ք»:
Պարիսպ իրոք չկար, ընդհանուր տարածքի մեջ ամբողջ տնտեսությունն էր, պարսպապատված էր միայն ֆաբրիկան: Մեզ հետաքրքրությամբ զննող աշխատակից-բնակիչները հիմնականում նախրապան ու կթվորներ էին: Կողք կողքի օթևաններում 11 տարուց ավելի ապրողներ կային: «Շատ էլ լավ ենք ապրում,-ասացին նրանք,- հարմարվել ենք, մեր գործը ստեղ ա, կոմունալ ծախսեր չենք վճարում, վարձ չենք վճարում»: Դատելով տան կահկարասուց ու նրանց հագուկապից, բացի սննդից՝ այլ բանի վրա պիտի որ ծախս չլիներ: Հարցին` թե էդ դեպքում փո՞ղն ինչ եք անում, երիտասարդ մի կին, որը երեխայի ու ամուսնու հետ Նոյեմբերյանից էր եկել աշխատելու, ուսերը վեր քաշեց:
Դատելով աշխատավարձերի ցուցակից՝ մեկ ընտանիքը 200-250 հազար դրամ գումար է վաստակում:
«Մի տան պես ենք ապրում, ոչ կռվում ենք, ոչ էլ հարամություն կա, մեզ նման աշխատող մարդկանց համար առաջնային ինչ պետք ա կա. փող են տալիս՝ երբ դիմում ենք, եթե՝ չէ, ձու են տալիս, հաշվում են 35-40 դրամ, իսկ մենք այդ ձուն խանութում հանձնում ենք 45-50 դրամով», -պատմում էր մի կին՝ մեզ ուղեկցելով այդտեղից վերջերս հեռացած ու աղմուկ բարձրացրած Գագիկ Ռոստոմյանի կացարանը: Հնոտիներից ու օղու շշերից բացի՝ ուրիշ ոչինչ չկար: «Հա, ալկագոլիկ էր, իրար հետ էինք աշխատում, քանի անգամ ա՝ ինչ ասես բերել գլխիս»,- իր նախկին հարևանի մասին ոգևորված պատմում էր կթվորուհի Արմիդան:
«Իրո՞ք ձեր աշխատողները համարակալված են»,- հարցրեցի Գեղամ Ջանվելյանին: «Եթե դա տենց ա, ես էլ եմ համարակալված, իմ համարը 86-ն է,- ասաց նա՝ ցույց տալով տաբելային ցուցակը,- դա ընդամենը աշխատավարձ ստանալու գործընթացը հեշտացնելու նպատակով ենք արել: Ինչ վերաբերում է «փախուստին»՝ նշեմ, որ նա ուղղակի առանց անցագրի դուրս է եկել տարածքից, ինչը աշխատանքային ժամին արգելվում է: Բայց, ինչպես ինքներդ տեսաք, պարիսպ հաղթահարելու խնդիր չկա: Դրանից հետո ինչ-ինչ մարդկանց է հանդիպել, հետո՝ հայտնվել ոստիկանությունում ու եկել իր կնոջն ու որդուն «ազատագրելու»: Ոստիկաններն էլ եկել էին, սակայն կինը չէր ցանկանում գնալ նրանց հետ՝ ասելով, որ իրեն այստեղ շատ լավ է զգում. «Ինչ կլինի՝ թողեք աշխատեմ, գնամ կովերս կթեմ, մարդս ինչ արել՝ արել է, ես իրա հետ գործ չունեմ»: Բայց մենք հետագա բարդություններից խուսափելու համար նրան ասել ենք, որ գնա»:
Ինչ էլ ասելու լիներ Գեղամ Ջանվելյանը՝ ակնհայտ է, որ նման աշխատակիցներ ունեցող ֆերմերը պարտադրված է ինչ-ինչ խստություններ կիրառել որը կարող է ժամանակ առ ժամանակ հունից հանել անօթևանի հոգեբանությամբ այս մարդկանց: Այստեղ խնդիրը մեկն է` երկրի սոցիալ-տնտեսական ողբալի վիճակը հազարավոր մարդկանց դարձնելով գործազուրկ ու տնազուրկ՝ ձևավորեց համապատասխան մտածողությամբ ու վարքով մի խավ, որը պատրաստ է մի քանի կոպեկի համար դավաճանել բարերարին կամ գործարքի գնալ` սեփական արժանապատվության գնով:
Շուշան Գալստյան
Հայտնի է դարձել Արցախի փողոցում մայիսի 17-ին տեղի ունեցած սարսափելի վթարում կենդանի այրված 4 դիակներից նաև մյուս երկուսի ինքնությունը:
Ոստիկանությունը պարզել է, որ վթարի հետեւանքով մահացածներից մեկը Երեւանի Զաքյան փողոցի բնակիչ 66-ամյա թոշակաու Սիլվա Արզումանյանն է, իսկ մյուսը` Նոր Արեշի բնակիչ 17-ամյա Սամվել Անտոնյանն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 4 զոհվածներից երկուսի` «ԳԱԶԵԼ»-ի ու «Մերսեդեսի» վարորդների ինքնությունը:
«ԳԱԶԵԼ»-ի վարորդը «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ աշխատակից 62-ամյա Աշոտ Հովհաննիսյանն էր: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 24-ամյա Սերգեյ Բաղշյանն էր:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար էին բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները: Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել էր եւ հրդեհ է բռնկվել: Մարդիկ այրվել են մեքենաների մեջ:
Նյարդային համակարգը մարդու օրգանիզմի կարևոր մասն է, եթե ոչ կարևորագույնը: Պարզվում է` Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի մոտ այն այնքան էլ կարգին չէ: Բանը հասել է այնտեղ, որ, Թորոսյանն այսօր, չգիտես ինչու որոշել էր խորհրդարանի նիստերի դահլիճում իր առջև տեղադրված համակարգչի մոնիտորը պառկեցնել: Հայտնի չէ` Թորոսյանն այս մոնիտորը I-pad-ի տեղ էր դրե՞լ, թե՞, իր առջև ամեն բան պառկած տեսնելու հերթական ամբիցիայով էր տարվել, փաստն այն է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ընտրյալը աշխատել նախընտրել էր պառկած համակարգչի հետ: Ինչքան էլ փորձենք, դժվար թե նրա վարմունքին տրամաբանական բացատրություն գտնվի: Ինչպես տեսնում ենք, պաշտոնաթողությունը իսկապես խորը հետքեր է թողել ԱԺ նախկին խոսնակի կարևորագույն համակարգի վրա:
Դաշնակցությունն այսօր Ազգային ժողովի դատին ներկայացրեց կառավարությանը պատասխանատվության կանչելու և անվստահություն հայտնելու հարցապնդում-առաջարկը: ՀՅԴ-ն ասում է, թե կառավարությանը հարկավոր է անվստահություն հայտնել և անհրաժեշտ է դա անել հենց հիմա, քանի որ 4 ամիս հետո շատ ավելի վատ է լինելու, քանի որ այս կառավարությունն օրեցօր միայն ավելի է վատացնում իրավիճակը: Նման եզրակացության հանգելուն ԱԺ ընդդիմադիր խմբակցության համար հիմք են ծառայել կոալցիոն հուշագրի 22 առաջնահերթությունները, կառավարության հռչակած ծրագրերը, նախանշած նպատակները և կատարած քայլերը:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կառավարությունը «առնվազն հինգ ուղղությամբ ձախողել է` սոցիալ—տնտեսական քաղաքականության հռչակած ցուցանիշների մասով, հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության մասով, ՀՀ կառավարության նախաձեռնած մի շարք իրավական ակտերի սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխանության մասով, գնաճի զսպման կարողության մասով, հայրենադարձության խթանման և արտագաղթի կանխման արդյունավետության մասով»:
ՀՅԴ-ն իր նկատառումները նախ ներկայացրել է կառավարությանը, որտեղից ստացված պատասխանը ընդդիմադիրներին ավելի է համոզել իրենց իրավացիության մեջ: Կառավարությունն իր հռչակած ծրագրերի ձախողումը կապում է հիմնականում ճգնաժամի և նախկինից ժառանգած` արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգ ունենալու հետ: Եթե նման ժառանգություն են ստացել, ի՞նչ կարող ենք անել` ասել են կառավարությունում: Դաշնակցականները սակայն բացել են կառավարության 2008թ. ծրագիրը, որտեղից պարզ երևում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանը 2008-ին շնորհակալություն էր հայտնում, որ ավելի քան լավ ժառանգություն է ստացել:
«Տնտեսական աճի բարձր տեմպերը երկրի հետագա զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման համար լավ հիմքեր են ստեղծել: Տնտեսական աճի և սոցիալական ճիշտ քաղաքականության շնորհիվ արձանագրվել է աղքատության զգալի կրճատում: 2001-2006թ-ից տարեկան 13 տոկոս աճը ամենաբարձրն է տարածաշրջանում» և այսպես շարունակ: Անցնում է երեք տարի և ահա թե ինչ է ասում կառավարությունը. «Մինչ ճգնաժամը մեր երկրի տնտեսական համակարգը կուտակել էր արդեն իսկ արտաքին ցնցումներին դիմակայելու թույլ կարողություններ և տնտեսությունում ճշգրտումների զգալի պահանջ, իսկ ճգնաժամը ուղղակի արագացրեց այդ գործընթացը»:
«Տպավորությունը այն է, որ այս երեք տարիների ընթացքում կառավարությունը արել է մի բան, ասել է մի բան, իսկ մտածել է բոլորից թաքուն միանգամայն այլ բան»,- ասում է Արմեն Ռուստամյանը: Դաշնակցականներն ասում են` եթե նման համակարգ էր բաժին ընկել, ապա ինչու՞ էիք գովերգում այդ համակարգը, եթե պատճառը ճգնաժամն էր, ապա ինչու՞ էր այն ժամանակ, երբ արդեն աշխարհի գերտերությունները իրար էին խառնվել, որպեսզի կարողանան ճգնաժամը մի փոքր հաղթահարել, ասում, թե ճգնաժամը մեզ չի սպառնում, թե մենք անգամ կարող ենք դրանից օգուտ քաղել: Իսկ գյուղատնտեսության բնագավառում անցյալ տարի արձանագրված խայտառակ անկումն արդեն կառավարությունը վերագրում է բնակլիմայական պայմաններին:
«Ժառանգություն, ճգնաժամ, և բնակլիմայական պայմաններ: Մնում է միայն ցավակցել կառավարությանը, որ նրան բաժին է ընկել նման համակարգ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկեց կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկի քվեարկությունը կազմակերպել վաղը: ԱԺ նախագահը պատասխանեց, թե կարիք չկա, քանի որ կոալիցիան, միևնույն է, դեմ է քվեարկելու: Հենց այդ ժամանակ էլ քվեարկությունները սկսեցին իրար հետևից տապալվել: Ասպարեզ մտավ նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա որոշեց դաս տալ Հովիկ Աբրահամյանին և ցույց տալ բոլորին, թե ինչ կարգի բարձր պրոֆեսիոնալ կորցրեց ՀՀԿ-ն` ի դեմս իրեն: ՀՅԴ-ն առաջարկն ուղղել էր ՀՀ նախագահին` կառավարության անվստահության հարցը քննարկելու համար: ԱԺ նախկին խոսնակը հայտարարեց, թե ըստ ՀՀ Սահմանադրության կառավարությանը կարող է անվստահություն հայտնել միայն Ազգային ժողովը, իսկ նախագահը` ոչ: Հովիկ Աբրահամյանը խնդրեց ասել իրեն, թե դա ո՞ր հոդվածն է, որ կարդա, բայց դաշնակցականները պնդեցին, թե իրենց հարցապնդում-առաջարկը միանգամայն օրինական է: Երրորդ անգամ միայն քվեարկությունը կայացավ: Եվ հենց այս քվեարկությունն էլ բացահայտեց, թե ինչքան դժգոհներ կան խորհրդարանում Տիգրան Սարգսյանի կառավարությունից:
Գրանցված 97 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին ընդամենը 23-ը, միայն ընդամենը 13-ը դեմ քվեարկեց, այսինքն` փրկեց Տիգրան Սարգսյանին և նրա նախարարներին, իսկ 10 դաշնակցականները, բնականաբար, կողմ քվեարկեցին: Արդյո՞ք եթե «Ժառանգությունը» մասնակցեր նիստի աշխատանքներին և աջակցեր ՀՅԴ-ին` կարելի կլիներ իսկապես կառավարության անվստահության հարցը բարձրացնել մինչև նախագահ: Դժվար է ասել… Չի բացառվում, որ այն ժամանակ ևս մի երեք հոգի կգտնվեին` Տիգրան Սարգսյանին փրկելու համար, սակայն անգամ այդ հնարավորությունը տեղ չի թողնում կասկածի, որ այսօրվա քվեարկությունը ավելի քան հստակ պատասխան էր կառավարությանը: Պետք է առնվազն կույր լինել` քաղաքական հստակ դիրքորոշում չտեսնելու համար կոալիցիայի պատգամավորների չքվեարկելու մեջ: Իսկ դաշնակցության բերած փաստերը ավելի քան խոսուն էին…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.