29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը չի հերքել երեկ` մայիսի 25-ին « Ընտրություն» մամուլի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԱՆ Նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանի հայտարարությունը, թե` բարձրաստիճան պաշտոնյաները Նոտարիատում գործարքներ կնքելիս չեն վճարում պետական տուրքը:
«Նոտարիատի բաժինը, որը կազմակերպվեց պետք է զբաղվեր վերահսկողությամբ, որպեսզի պետական տուրքերը վճարեին բոլորը, հետեւաբար արդեն իսկ ինքն իր հարցի պատասխանը տվեց դրանով: Մի գուցե վերակազմակերպման հիմքերից մեկը հենց դա էր, որ պատշաճ վերահսկողություն չէր իրականացվում, այնինչ այդ բաժնի գերխնդիրը հենց դա էր»,-ասել է Մուրադյանը:
Հարցին, թե մինչ Գաբոյանի հայտարարությունը իրենք տեղյա՞կ էին, որ տուրքեր չէր վճարվում, թե՞ այդ մասին տեղեկացել են իրենց կոլեգայի` «Պաշտոնանկության աղերծվածը» թեմայով ասուլիսից հետո, Մուրադյանն ասաց. «Այդ ահազանգը ինքը պիտի առաջինը ստանար եւ ժամանակին վերլուծեր: Մնացյալ մասով հետագա ահազանգերը, որոնք հասցեագրված կլինեն օրինականության վերահսկողության տեսչությանը, բնականաբար, բոլորը ուսումնասիրվելու են եւ արժանանալու են արձագանքի»:
Հետաքրքիր է, որ նախարարությունը տրամադրված չէ նախկին կեղտերը ոչ ջրի երես հանելու, ոչ էլ անցածի համար պատասխան տալու: Ուստի, հարցին, թե` այս սկանդալային հայտարարությունից հետո, կուսումնասիրե՞ն այն գործարքները, որոնց դեպքում չի վճարվել պետական տուրք, Մուրադյանը խուսափել է պատասխանել, պնդելով , որ ժամանակին Գաբոյանի ղեկավարած բաժնի խնդիրն է եղել` ուսումնասիրել այդ փաստերը եւ սահմանված կարգով ընթացք տալ:
Իսկ եթե բացահայտեն, որ Մարիամ Գաբոյանը տեղյակ է եղել ու չի զբաղվել դրանով, նա կպատժվի՞, Մուրադյանն արձագանքել է, «Եթե մենք ունենանք հավաստի տվյաներ, որ եղել են նման անօրինականություններ, անհապաղ ընթացք կտանք»:
«Գրանցված ավտովթարների դեպքերը հանրապետությունում, նախորդ տարվա համեմատ, աճել են»,- այսօր, ամփոփելով անցած չորս ամիսները, ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին չորս ամիսների ընթացքում գրանցվել է 574 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 60, մարմնական վնասվածք ստացել՝ 832 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ պատահարների քանակը աճել է 74-ով, զոհերի թիվը՝ նվազել 12-ով, իսկ վիրավորների թիվն աճել է 138-ով:
Չնայած վթարների թվի ակնհայտ աճին, Սարգսյանը հավատացնում է. «Սա ուղղակի զուտ բացարձակ թվերի աճ է, իրականում պատկերը նույնն է, ինչ որ 2010 թ.-ին է եղել: Ընդամենը աճը կապված է այն հանգամանքի հետ, որ հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց ԱՊՊԱ-ի համակարգը, և բոլոր տրանսպորտային միջոցները, ամենաթույլ վնասվածքների դեպքում, կանգնում են դեպքի վայրում, պահանջում են ապահովագրական կազմակերպության ներկայացուցչին: Այդ պատահարները գրանցվում են, ոչ մի պատահար դուրս չի մնացել հաշվառումից, այդ իսկ պատճառով էլ վթարների կոնկրետ թվի թեթևակի աճ է զգացվում»:
Սարգսյանը նաև հավելում է. «Շատ կարևոր է, որ զոհերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ պակասել է 12-ով, մենք մեր բոլոր հանդիպումների ժամանակ խնդիր էինք դրել պակասեցնել զոհերի թիվը, որը մեր կողմից ստացվել է, արդյունքները դրական են»: Ոստիկանությունն իրեն ճակատագրի դեր է վերապահում: Ծիծաղելի է. ինչ ասել է՝ խնդիր էինք դրել զոհերի թիվը պակասեցնել:
«Ընդհանուր վթարայնության վիճակը կայուն է հանրապետությունում, անհանգստացնող որևիցե բան չկա, խնդիրներ են, որ պետք է ընթացքում լուծվեն, ՃՈ-ի կողմից ամեն ինչ արվում է վթարայնության վիճակը կայուն պահպանելու համար»,- վստահեցրեց Նորիկ Սարգսյանը: Չնայած հավաստիացումներին, քաղաքացին տեսնում է, թե ինչպես է ՃՈ մեքենան, հատկապես վթարային իրավիճակներում, հանգիստ հեռանում տարածքից, և վթարների դեպքում, հիմա` երբ այդ հարցով զբաղվում է ԱՊՊԱ-ն, ոստիկանները որոշել են, որ իրենք առհասարակ անելիք չունեն:
Մենք ապրում ենք մի երկրում, ուր սոցիալական անարդարություններն այնքան շատ են, ու գոյատևելու խնդիրն այնպես է կլանել հայ մարդու ուղեղը, գցել նրան օրահացի անհրաժեշտության, դրա հայթայթման համար գոյացած կենցաղային ճահիճը, որ նա ժամանակ ու ցանկություն չունի տեսնելու ու գիտակցելու, որ ամեն օր ոտնահարվում են իր տարրական իրավունքները, էլ չեմ խոսում արժանապատիվ ապրելու մասին ու ամենակարևորը՝ հոգևորի: Իսկ այն քչաթիվ գերզգայուն մարդիկ, ովքեր այդ աղբի միջից տեսնում են հեռու, գեղեցիկ անհաս հորիզոնը, բախվում են այնպիսի կոնտրաստի, որ խախտվում են նրանց հոգեկան հավասարակշռությունն ու նյարդային համակարգը:
Վերջերս նկատելիորեն շատացել են ինքնասպանության դեպքերը երիտասարդների շրջանում, ու իշխանական ագիտպրոպագանդան շտապեց դրանք վերագրել էմոների սուբկուլտուրայի «ավերիչ» ազդեցությանը: Էմոներ կան բոլոր երկրներում, բայց ոչ մի տեղ ինքնասպանությունները նրանց հետ չեն կապում, իսկ այդ ամենը էմոյական շարժմանը վերագրելը իրավիճակի բնորոշման ակնհայտ խեղաթյուրում է: Սա թողնենք մասնագետներին՝ սոցիոլոգներին, հոգեբաններին ու իրավապահներին, եթե այդպիսիք կան մեր երկրում:
Մայիսի 13-ին՝ մթնշաղին մոտ, Դավթաշենի իրենց տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել Արթուր Հարությունյանը:
Ես զրուցեցի Արթուրի եղբոր՝ Արտակի հետ, որը ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը անբավարար համարելով՝ Ֆեյսբուքում միջոցառման էջ է բացել՝ «Կորել է» ու, համախմբելով ծանոթ ու անծանոթ մարդկանց, փորձում է նրանց միջոցով տարածել ինֆորմացիան ու նաև վարկածներ հավաքել սեփական հետաքննություն անցկացնելու համար: Արթուրն ասում է, որ փնտրել է նաև մասնավոր խուզարկու, բայց չի գտել: 2180 ֆեյսբուքահայ արձագանքել է կոչին, ինֆորմացիան ակտիվորեն տարածվում է ինտերնետում: Բայց, ինչպես ցանկացած ֆեյսբուքյան նախաձեռնություն, այստեղ էլ մարդկային ռեսուրսները Ֆեսյբուքից դուրս չեն գալիս կամ դուրս է գալիս, լավագույն դեպքում, հինգ տոկոսը: Այս դեպքում դա էլ չկա…
Արտակը տպել է 2000 լուսանկար՝ տարածող չկա, այդ 2180 մարդկանցից բոլորը զբաղված են: Արտակին տալով որոշակի խորհուրդներ ինֆորմացիայի տարածման իմ ունեցած փորձից՝ նկարներով այցելել մարդաշատ միջոցառումներ, շրջել մետրոյում, բաժանել տրանսպորտային, տաքսի ծառայություններին, համալսարաններին, բուժհաստատություններին և այլն, իմացա, որ Արտակը շատ բան է արել արդեն, Դավթաշենի տարածքում ամեն տեղ փակցված են Արթուրի լուսանկարները, բոլորը գիտեն, քաղաքի կենտրոնում նույնպես որոշ տեղեր կան, բայց դա բավարար չէ՝ քաղաքն այդքան էլ մեծ չի, իսկ Արթուրը ֆիզիկապես առողջ տղամարդ է ու կարող է գտնվել քաղաքի ցանկացած վայրում:
Մանավանդ որ՝ տնից հեռանալուց հետո նրան մի քանի անգամ տեսել են. մի անգամ մայիսի 16-ին՝ Դավթաշենի բակերից մեկում: Նա նստել է անծանոթ մեքենա և ասել, որ իրեն տեղափոխի Ծարավ Աղբյուրի փողոց՝ բժշկի մոտ: Մեքենայի վարորդին ասել է, որ գնում է բժշկի մոտ, մի քանի վայրկյան անց, սակայն, դուրս է եկել մեքենայից և հեռացել: Դրանից մի քանի օր անց Արթուրին էլի են տեսել Դավթաշենի մի ուրիշ բակում:
Վերջին անգամ Արթուրին տեսել են նորից Դավթաշենում՝ նորակառույց չբնակեցված տարածքներում, զորամասի մոտակայքում: Այսինքն, Արթուրին ոչ ոք չի առևանգել, նա չի կորել, սեփական կամքով գնացել է տնից ինչ-որ նպատակով կամ ինչ-որ բանից դրդված:
Իմ ու Արտակի զրույցից հետո փորձեցի որոշակի պատկեր ձևակերպել ու ներկայացնել ձեզ: Հոգեբան չեմ, բայց կփորձեմ նաև որոշակի վերլուծություն անել՝ փորձելով պարզել Արթուրի տնից հեռանալու պատճառն ու նպատակները, հասկանալ՝ ի՞նչ է անում Արթուրն իր ընտրած միայնության մեջ…
Արթուրը սովորական ընտանիքի հայ տղա է, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած է, ապրում է ծնողների, կնոջ, եղբոր ու եղբոր կնոջ հետ: Ոչ մի լուրջ տարաձայնություն կամ կոնֆլիկտ տանը չի եղել, որը կարող էր դրդել Արթուրին՝ հեռանալ տնից, այն էլ՝ առանց զգուշացնելու, ու թաքնվել: Նա ոչնչով չի տարբերվում մյուսներից, բացի նրանից, որ մարդամոտ չի, ավելի շուտ՝ մարդախույս է, տնից դուրս էր գալիս միայն անհրաժեշտության դեպքում: Հետևաբար՝ սոցիումի հետ ունեցել է պրոբլեմներ: Արթուրը 2005 թվականին զորակոչվել է բանակ, սակայն չի հասցրել ծառայել, քանի որ երեք օր անց նրան ուղարկել են հոգեբուժարան:
Բանակը, այնտեղ ծառայելու միտքը, երկու տարվա անորոշ ու աննպատակ կորսված կյանքը, որին դատապարտված է յուրաքանչյուր արական սեռի առողջ զորակոչի տարիքի տղա, Արթուրի հոգում անասելի ու, ինչպես պարզվեց, անհաղթահարելի վախեր էր առաջացրել, որից էլ նրա հոգեկան հավասարակշռությունը խախտվել է: Հիվանդանոցներում Արթուրին դեղորայքային բուժում են նշանակել, որը կարծես թե օգնել է, Արթուրի վիճակը լավացել է, ու նա սկսել է կյանք մտնել: Ու էլի բախվել է նոր վախի՝ ինքը երբեք չի կարող ինքնուրույն լինել, հոգալ իր ու իր ընտանիքի, մտերիմների կարիքները, որովհետև բարձրագույն կրթությամբ երիտասարդը պահանջարկ չունի. եթե հանճար չի իր ոլորտում, չունի ծանոթ-բարեկամ կամ սեփական բիզնես, դատապարտված է ցածր որակավորում պահանջող աշխատանքների կամ պատահական հավելումների:
Բացի դրանից, Արթուրն իրեն անլիարժեք էր զգում, բեռ՝ հարազատների համար, հիվանդ, որի մասին բոլորը պետք է մտածեն, իրեն «բույս» էր զգում: Նա ամեն ինչ իր մեջ էր պահում, չէր սիրում խոսել, զրուցում էր միայն Արտակի հետ, ու Արտակին միշտ թվացել է՝ ամեն ինչի մասին, բայց պարզվեց՝ ոչ… Նա հոգնել էր դեղերից, ասում էր, որ դրանք ավելի են անհանգիստ դարձնում իրեն, չէր ուզում խմել: Գումարվեց ևս մի ֆոբիա՝ դեղերի անարդյունավետության: Որ Արթուրն ունի հոգեբանական պրոբլեմներ՝ ակնհայտ է: Բայց նա խելագար չի, չի վնասում իրեն ու ոչ ադեկվատ պահվածք չունի: Նրա ողջ ոչ ադեկվատությունը նրա վախերն էին: Արթուրն ուզում էր գնալ վախ չափողի մոտ, վախ չափողին այցելությունը, իր ասելով, օգնել էր իրեն, որովհետև էլի էր ուզեցել գնալ, ու չնայած սկզբում Արտակն ասել էր, որ ավելի լավ է խմի դեղերը, բայց տարել էր վախ չափողի մոտ:
Արթուրը գիտակցում է, որ ֆոբիաներ ունի, ու միշտ ուզեցել է բուժվել, ազատվել իր վախերից, որոնք նույնիսկ իր իսկ ընկալմամբ են մտացածին: Նա ունի բազմաթիվ վախեր՝ չարագույժ թվերի վախ, աշխարհի վերջի վախ, դեղերի վախ, ինֆանտիլության վախ, մարդկանցից վախ, նույնիսկ մանկական վախեր, ու այդ վախերով հանդերձ՝ վեր է կացել մի օր ու գնացել տնից: Իմ կարծիքով՝ վախերը հաղթահարելու ու լիարժեք մարդ դարձած ընտանիք վերադառնալու մղումով: Համենայն դեպս, ես կուզենամ, որ այդպես լինի, ու նաև Արտակի հետ միասին նման հետևություն արեցինք: Այնպես որ, կարող եմ խոսել նաև Արտակի անունից:
Մայիսի 13-ի առավոտյան Արթուրն արթնացել է, գնացել է զբոսնելու, չնայած՝ տնից դուրս գալ չէր սիրում: Արտակը պատուհանից հետևել է Արթուրին. նա կանգնել է բակում մի հինգ րոպե, ծխել է, հետո վերադարձել տուն: Կեսօրին նորից է դուրս եկել՝ ասելով, որ գնում է բժշկի մոտ: Արտակն ուզեցել է ուղեկցել նրան, Արթուրն ասել է. «Մի խանգարիր ինձ»: Երկու անգամն էլ Արտակը նրա բջջայինը դրել է ծխախոտի տուփի վրա, որ չմոռանա: Գնացել է, վերադարձել է, սկսել է «Օդնոկլասնիկ»-ում ինչ-որ խաղ խաղալ: Նա այդտեղ առանձնապես չէր շփվում, ավելի շատ խաղում էր:
Երեկոյին մոտ՝ ութի կողմերը, երբ Արտակը քնած է եղել, Արթուրն էլի պատրաստվել է գնալ զբոսնելու: Այս անգամ Արտակը հեռախոսը չի դրել ծխախոտի տուփի վրա: Արթուրը գնացել է, երկու ժամ հետո տնեցիք սկսել են անհանգստանալ, հաջորդ առավոտ դիմել են ոստիկանություն, բայց մինչ այսօր չեն կարողանում գտնել Արթուրին: Գործով զբաղվում է Մաշտոցի ոստիկանութունը, որը տասն օր անց, չգիտես ինչու, որակել է «Սպանության գործ», չնայած ակնհայտ է, որ Արթուրի անհետանալուց հետո բազմիցս ողջ են տեսել նրան: Ասել, որ ոստիկանությունն անտարբեր է ու ոչինչ չի անում, ճիշտ չի լինի, ասում է Արտակը, քանի որ, օրինակ, Արմեն Հարությունյանը շատ սրտացավ է թվում: Երևի մեթոդներն են թույլ, ավելի շատ ժամանակ է ծախսվում փաստաթղթաբանության վրա, իսկ օպերատիվությունը աչքաթող է արվում…
Էլի է պատահել, որ Արթուրը գնացել է տնից ու մի օր կորած է եղել, հետո վերադարձել է, բայց ոչինչ չի պատմել: Նրա «Օդնոկլասնիկ»-ի էջում երևում էր, որ այդ գիշեր օգտվել է կայքից, բայց ինքը ասել է՝ չէ:
Ընտանիքը նորմալ ընտանիք է, կնոջ հետ հարաբերությունները լավ են եղել: Չուներ ոչ մոտ ընկերներ, ոչ թշնամիներ: Վարել է մեկուսի կյանք ընտանիքի մեջ, որտեղ նրան վերաբերվել են ընդգծված հոգատարությամբ, ելնելով նրա հոգեվիճակից՝ ֆոբիաներից բխող հոգեկան անհանգստությունից ու պարանոյայից: Մնացած ամեն ինչում Արթուրը նորմալ ու սովորական տղա է:
Ես ու Արտակը որոշեցինք, որ Արթուրը հոգնել է խնամյալ ու հիվանդ լինելուց, հոգնել է իր վախերից, հոգնել է իր «բույս» վիճակից ու գնացել է տնից՝ գուցե գտնելու վախերի պատճառներն ու ինքնուրույն, առանց դեղերի, որոնցից նույնպես վախենում էր, հաղթահարելու իրեն քայքայող ֆոբիաները:
Արտակը նրան փնտրել է Դավթաշենի բոլոր անկյուններում, կենտրոնում: Մարդիկ են զանգում, որոնք տեսել են նրան կամ իրենց թվացել է, որ տեսել են, նույնիսկ ես եմ, իմ կարծիքով, երեկ տեսել նրան Սայաթ Նովայի վրա, Օպերայի մոտակայքում, բաճկոնը բութ մատով ուսին գցած, մի քիչ տարօրինակ, թափթփված քայլվածքով… Բայց նա չարձաքանքեց, երբ «Արթուր» կանչեցի: Ու ես մտածեցի, որ սխալվել եմ: Արտակին նրա քայլվածքը նկարագրելուց հետո մտածեցի՝ գուցե իրականում ինքն է եղել, ու ես չեմ հետևել կամ չեմ զանգել այդ պահին:
Եթե դուք տեսնեք Արթուրին, մի կանչեք նրան, ավելի լավ է հետևեք՝ այդ ընթացքում զանգելով Արտակին:
Ինչ ունենք:
Արթուրին չեն առևանգել: Արթուրը հեռացել է սեփական կամքով: Չի բացառվում հոգեորսությունը: Հնարավոր է կապ լինի բանակի երեք օրերի հետ, բայց նա, ըստ խառնվածքի, ի վիճակի չի կռիվներ անելու կամ ինչ-որ ձևով վրեժխնդիր լինելու, մանավանդ որ Արտակին ասել է, թե ինքը կոնկրետ ոչ մեկի վրա «օբիդա» չունի, բանակի վախն ընդհանուր էր՝ բանակում ծառայելու միտքը:
Հնարավոր են ինչ-որ ինտերնետային, օդնոկլասնիկային տարբերակներ, դա պարզ կդառնա «Օդնոկլասնիկ»-ի գաղտնաբառը «ջարդելուց» հետո, որը դեռ չի արվել:
Վարկած-եզրակացություն
Արթուրն ինքն իրեն գտնելու, վախերը հաղթահարելու, լիարժեք մարդ դառնալու, ի վերջո՝ գուցեև իր ճշմարտությունը գտնելու նպատակով հեռացել է տնից Բուդդայի նման, և գուցե եղբոր ու մեր ակտիվությունը նրան խանգարում է ու նոր ֆոբիա ստեղծում: Արթուրն, իհարկե, իրավունք ունի ճշմարտություն որոնելու, բայց նրա մայրը մայիսի 13-ից մի կտոր հաց չի կերել և հալումաշ է լինում: Գուցե Արթուրը մորը խղճա ու տուն վերադառնա: Հետո էլի կգնա, եթե ուզենա: Բայց թող չանհետանա:
Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով համաներմանը, ասաց. «Համաներումը հաղթանակ չէ, քանի որ չկա ոչ մի երաշխիք, որ կրկին բանտախցերում չեն հայտնվի քաղաքական բանտարկյալներ»:
Հարցին՝ համաներումը կազդի՞ իր եղբոր` Տիգրան Փոստանջյանի վրա, պատգամավորը պատասխանեց. «Իմ եղբորը մեղսագրվող արարքն այլևս դադարել է լինել քրեորեն հետապնդելի, և այդ հիմքով պարտավոր են դադարեցնել քրեական հետապնդումը ու անհապաղ ազատ արձակել Տիգրան Փոստանջյանին»: Երկուշաբթի օրը Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ-ի ընդունած օրենքն ուժի մեջ է մտել, ըստ որի՝ Զարուհի Փոստանջյանի եղբայրը պետք է ազատ արձակվի: «Մինչ այս պահը Տիգրան Փոստանջյանը ազատված չէ: Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատավորին, իսկ դատավորը մեկ ժամ, հինգ րոպե էլ նրան պահելով անազատության մեջ, ինքն է խախտում ՔՕ-ի համապատասխան հոդվածը»,- ասաց Փոստանջյանը` ավելացնելով, որ մինչև խնդիրը համաներմանը հասնելը՝ նա պետք է ազատ արձակվի օրենքով:
Եգիպտոսի իշխանությունները որոշել են հանել 2007 թվականից գործող Գազայի շրջափակումը:
Այսուհետ սահմանը բաց կլինի ամեն օր, բացի ուրբաթ և տոնական օրերից: Եգիպտական « Ալ-Մասրի Ալ-Իոում» թերթը տեղեկացնում է, որ սահմանը բաց կմնա առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 5-ը:
Եգիպտոս մեկնելու համար պաղեստինցիները, բացի 18-40 տարեկան տղամարդկանցից, այլևս մուտքի վիզա ստանալու կարիք չեն ունենա: Թերթը նաև գրում է, որ վիզաները կտրվեն Ռամալլայում:
Լիբիայի կառավարության ղեկավարը պաշտոնական նամակ է հղել մի շարք պետությունների ղեկավարների՝ առաջարկելով անհապաղ զինադադար հայտարարել, բանակցել ընդդիմադիրների հետ և երկրի նոր սահմանադրություն ստեղծել: Բրիտանական The Independent թերթը հրապարակել է նամակի բովանդակությունը, ըստ որի՝ Լիբիայի վարչապետ Բահդադի Ալի ալ Մահմուդին գրում է պատերազմի դադարեցման և նոր կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին:
Ալ Մահմուդին ընդգծել է, որ բոլոր կարիքավոր լիբիացիները հումանիտար օգնություն կստանան: Ի դեպ, նամակում անդրադարձ չկա Մուամար Քադաֆիի հետագա գործունեության մասին, չնայած Լիբիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Քադաֆին շարունակելու է պայքարել:
Քիչ առաջ ԱԺ-ում քվեակության դրվեց երեկ չգիտես ինչու ընդհատված համաներման մասին Սերժ Սարգսյանի միջնորդությունը:
Այն ընդունվեց 91 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ ձայներով:
Արդեն պարզ է, դարձել որ համաներման արդյունքում ազատ կարձակվեն նաև «Մարտի 1-ի» գործով դատապարտվածներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, ուժը կորցրած ճանաչել սակագները հաստատելու նախկին որոշումը։ Նոր որոշմամբ մանրամասնորեն կարգավորվում են նշված հարաբերությունները և հնարավորինս հստակ թվարկվում նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները։ Մասնավորապես, վերացվում է «առանձնապես բարդ գործարքներ» հասկացությունը, որի համար ծառայության վճար էր նախատեսված նվազագույն աշխատավարձի 5-20-ապատիկի չափով, սահմանվում է, որ նոտարի կողմից կատարվող վճարը ներառում է ոչ միայն բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այլև օրինակելի ձևերի տրամադրումը։ Սակագների հստակեցմամբ նոտարին դիմած անձանց համար կապահովվեն առավել բարենպաստ պայմաններ` սահմանափակելով նոտարների կողմից իրենց հայեցողությամբ որոշակի ծառայություններն առանձնապես բարդ համարելու և դրանց համար առավել բարձր սակագներ սահմանելու հնարավորությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սա մեր նոտարական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված քայլերից է։ «Ցավով պետք է նշեմ, — հավելել է վարչապետը, — որ մեր մոնիտորինգի արդյունքները դեռևս գոհունակության տեղիք չեն տալիս. նոտարի ծառայություններից մեր քաղաքացիները դժգոհ են։ Այդ իրավիճակը պետք է շտկենք հնարավորին չափ կարճ ժամկետում։ Բոլոր գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը ևս մեկ անգամ ցանկանում եմ հրավիրել այս հանգամանքի վրա։ Ծառայությունների մոնիտորինգը մենք շարունակում ենք։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին շաբաթվա մեր մոնիտորինգի արդյունքներով էապես դրական ցուցանիշներ են արձանագրվել կադաստրի աշխատանքում։ Բյուրոկրատական քաշքշուկը վերացված է, ծառայությունները մատուցում են բարձր որակով, քաղաքացիներն էլ գոհ են այդ ծառայություններից։ Նույնը պետք է ապահովենք նոտարական գրասենյակներում»։
Պարզեցվում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման կարգը
Իր նիստում կառավարությունն ավելի վաղ ընդունած իր որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելուն և թափանցիկ դարձնելուն, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին իրավական լուծում տալուն։ Որոշմամբ նախատեսվում է հաշվառման գործողությունները, անկախ տրանսպորտային միջոցի կամ դրա սեփականատիրոջ հաշվառման վայրից, կազմակերպել ճանապարհային ոստիկանության վարչական մասի և տարածքային հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումներում։ Ընդ որում, տրանսպորտային միջոցի օտարման դեպքում տրանսպորտային միջոցը նախկին սեփականատիրոջ անվամբ գրանցումից և հաշվառումից հանվում է նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով գրանցելու և հաշվառելու հետ միաժամանակ` նույն հաշվառման ստորաբաժանման կողմից։ Որոշման ընդունմամբ կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս հաշվի կառնվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։ Վարչապետը ՀՀ ոստիկանության պետին հանձնարարել է ավտոմեքենաների գրանցման, գրանցումից հանելու մոնիտորինգի արդյունքները, ինչպես նաև ոստիկանապետի հանձնարարությունների կատարման ընթացքը վերցնել անձնական հսկողության տակ։
Երևանի կենտրոնը կբեռնաթափվի տարանցիկ տրանսպորտային միջոցներից
ՀՀ կառավարությունը որոշել է, հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված քաղաքի զարգացման հեռանկարները, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը մի շարք տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ, գերակա հանրային շահ։ Ծրագրի իրականացումը կնպաստի Երևանի կենտրոնը բեռնաթափելու խնդրին` Արտաշատի խճուղին միացնելով Աշտարակի խճուղուն, ինչպես նաև մայրաքաղաքը ՀՀ մարզերին կապելու քաղաքականության զարգացմանը։ Բացի այդ, Կարմիր բլուր հնավայրի կողքով նոր կառուցվող ճանապարհը կխթանի զբոսաշրջության զարգացումը։ Վարչապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի ստորագրած պայմանագիրն անհրաժեշտ է արագ ընթացակարգով վավերացնել, որպեսզի գերակա շահ ճանաչված գործընթացն սկսի իրագործվել։
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջև ավելի վաղ կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու համաձայնագրին, ըստ որի՝ Ախուրյան գյուղում նախատեսված բնակելի տների փոխարեն կկառուցվեն բազմաբնակարան շենքեր, որոնք ապահովված կլինեն բնակարանների կոմունալ առավել շատ հարմարություններով, ինչպես նաև կտնտեսվի մոտ 800 մլն դրամ։
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ կարգավորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտաբյուջետային միջոցների օգտագործման գործընթացը` ապահովելով պաշտպանի ֆինանսական անկախությունը։
ՀՀ կառավարությունը, փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում, նպատակ ունի հնարավորինս տնտեսել պետական գույքի օտարման հրապարակային ծանուցման համար հատկացված գումարները։ Ծանուցումներն այսուհետև կտեղադրվեն ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պաշտոնական կայքում։
Սոցիալական ոլորտում ներդրվում է միասնական տեղեկատվական համակարգ
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով ծառայությանը 2011 թ. առաջին կիսամյակում հատկացրել 84 մլն 500 հազար դրամ։ Ակնկալվում է, որ տեղեկատվական համակարգի ներդրմամբ նվազագույնի կհասցվի կոռուպցիոն ռիսկերի, միտումնավոր և պատահական սխալների հնարավորությունը, կբարելավվեն պետբյուջեի միջոցների հաշվին ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը և այլն։
Կառավարության ընդունած մի շարք որոշումներով հստակեցվել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունը և մեծացվել ոլորտի տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկության հավաստիությունը։ Այդ նպատակով հաստատվել է սոցիալական պաշտպանության իրավունքի համար անհրաժեշտ տեղեկատվությունը պետական համապատասխան մարմիններից` բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը։
ՀՀ կառավարությունը նաև հաստատել է`
— տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը,
— «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքման կարգը և պետական կարիքների համար շինարարական նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների հրապարակման ենթակա ցանկը,
— միջհամայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման նպատակով տրամադրվող գումարների ծախսման ուղղությունները, որոնց համաձայն՝ կլուծվի Լոռու և Շիրակի մարզերի անբարվոք վիճակում գտնվող համայնքային և միջհամայնքային ճանապարհների հիմնանորոգման խնդիրը,
— հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները,
— դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները ՀՀ-ում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ժամանակացույցը,
— ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը, ինչը բխում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի պահանջից։
Կթողարկվի «Նանսեն-150» հուշամեդալ
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման և Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ հոբելյանական հուշամեդալների թողարկման նպատակով կառավարությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 12 մլն 930 հազար դրամ։ Թանգարան-ինստիտուտն այդ գումարով տարբեր աղբյուրներից ձեռք կբերի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման համար անհրաժեշտ միավորներ, կհոգա «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով գիտաժողովին հրավիրված երկու օտարերկրյա գիտնականների ճանապարհածախսը, կթողարկի Նանսենին նվիրված հոբելյանական հուշամեդալի 500 օրինակ։
«21-րդ դարի հեռանկարներ» 12-րդ միջազգային դասական երաժշտական փառատոնի 2011 թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով գործադիրը «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 25 մլն դրամ։ Փառատոնի գործունեությունը մեծապես նպաստում է երկրում արվեստի բարձր չափանիշների և միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը։
Գործադիրը որոշել է հետ վերցնել Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանին ամրացված շենքի մի մասը, դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին։ Թանգարանը ներկայիս փայտաշեն տնակից կտեղափոխվի քարե շենք։
Այլ հարցեր
Գործադիրը հավանություն է տվել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերին։ Դրանց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, ինչի հետևանքով անարդյունավետ է ինստիտուցիոնալ համակարգը։ Օրենքի նախագիծը, որը կառավարությունը ճանաչել է անհետաձգելի, սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը հաստատել է Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, փոխել հողերի կատեգորիան բետոնախառնիչ և ավտոճանապարհ կառուցելու համար։ Համապատասխանաբար, հիդրոէլեկտրակայանի կարգավորիչ ավազանի, փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, շինարարական բազա, ավտոճանապարհ կառուցելու նպատակով գործադիրն այլ կատեգորիա է փոխադրել Վայոց ձորի մարզի Եղեգիսի, Շատինի, Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքների հողերի մի մասը։
Իր նիստում կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի արտոնագիր է տվել Երևանի «Արֆարմացիա» և «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ներին։
Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թիմի առաջատար ֆուտբոլիստներ Ռոբերտ Զեբելյանի և Մարկոս Պիզելիի մասնակցության կարևորությունը ֆուտբոլի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընտրական փուլերին, ինչպես նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությունը, կառավարությունն այդ ֆուտբոլիստներին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարբեր ժամկետներով տարկետում է տվել 25 անձի։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից մոտ 13 մլն դրամ հատկացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման և Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ հոբելյանական հուշամեդալների թողարկման նպատակով:
Նախատեսվում է գումարի մի մասով բնօրինակ թանգարանային արժեքներով համալրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերի ցեղասպանության թեմային առնչվող բաժինը, իսկ մյուս մասն ուղղել Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով գիտաժողովին օտարերկրյա գիտնականների մասնակցության ապահովմանը, ինչպես նաև Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված հոբելյանական հուշամեդալի թողարկմանը:
ԱՄՆ ՀԴԲ գործակալները խուզարկել են Կալիֆորնիա նահանգի 91-ամյա բնակչուհի Շարլոտա Հայդորնի տունը: Ըստ Associated Press գործակալության՝ Հայդորնը «ինքնասպանության համար նախատեսված հավաքածուների» արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերության սեփականատերն է:
Այս «հավաքածուն» պլաստիկ տոպրակ է, որի մեջ հելիում մատակարարող ճկուն խողովակ է դրված: 91-ամյա հանցագործի ընկերությունն այդ «հավաքածուները» հեռախոսի միջոցով է վաճառել` մեկ հատը 60 ԱՄՆ դոլարով: Հայդորնը պատմել է լրագրողներին, որ իր տուն ներխուժած գործակալներն առգրավել են իր համակարգիչը, կարի մեքենան և արդեն պատրաստի «հավաքածուները»:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նյու Յորքում հայտնաբերվել է հայտնի հոլիվուդյան ռեժիսոր և կոմպոզիտոր Ջոզեֆ Բրուքսի անկենդան մարմինը. նա ինքնասպանություն է գործել հենց նման «հավաքածուի» միջոցով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.