29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ինտերնետ հեռախոսակապի Skype ծառայությունը խափանվել է: Միկրոբլոգերները նշում են որ ծառայությունը չի աշխատում Windows, Linux,Mac, ինչպես նաև OS. X օպերացիոն համակարգերում:
Չի բացառվում, որ խափանումը մասնակի բնույթ է կրում, քանի որ որոշ օգտատերերի մոտ ծառայությունը շարունակում է բնականոն աշխատել:
ԱԺ նստաշրջանի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ պաշտոնական տեղեկագրում արդեն հրապարակվել է ԱԺ ընդունած «ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշումը, հետևաբար, ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ այն պաշտոնապես մտել է ուժի մեջ:
Համաներման ամբողջական տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով`
Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի`
1) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց.
2) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
3) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
2. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
2) 60 տարին լրացած անձանց.
3) հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց.
5) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն.
6) այն անձանց, որոնք Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն:
3. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, առավելագույնը ինը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձանց, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը, և
1) որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն.
2) որոնք Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու
համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն:
4. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած այն անձանց, որոնք դատապարտվել են`
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը.
2) առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը:
5. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար դատապարտված այն անձանց, որոնք դատապարտվել են`
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման.
2) առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը:
6. Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպեu նաև կարճել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, որոնցով`
1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.
2) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.
3) uույն որոշման 2-րդ կետում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.
4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:
7. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահuկողությունը, եթե պատժից պայմանական վաղաժամկետ չազատվելու դեպքում uույն որոշման 1-5-րդ կետերի հիման վրա այդ անձինք կազատվեին պատժից:
8. Պատժաչափի չկրած մաuը կրճատել`
1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.
2) կիuով չափ` uույն որոշման 2-րդ կետում նշված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի.
3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի.
4) մեկ քառորդով` սույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետում նշված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են.
5) մեկ քառորդով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 3-րդ մաuով, 178-րդ հոդվածի 3-րդ մաuով, 179-րդ հոդվածի 3-րդ մաuով, 180-րդ հոդվածի 3-րդ մաuով, 181-րդ հոդվածի 3-րդ մաuով, 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 183-րդ հոդվածի 3-րդ մաuով, 185-րդ հոդվածի 3-րդ մաuով, 227-րդ հոդվածի 2-րդ մաuով, 228-րդ հոդվածի 2-րդ մաuով, 229-րդ հոդվածի 2-րդ մաuով, 230-րդ հոդվածի 2-րդ մաuով, 231-րդ հոդվածի 2-րդ մաuով, 233-րդ հոդվածի 3-րդ մաuով, 237-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 258-րդ հոդվածի 4-րդ մաuով,
268-րդ հոդվածի 3-րդ մաuով նախատեuված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ:
9. Համաներումը չկիրառել`
1) սույն որոշման կիրառման oրվա դրությամբ պատիժը կրելու uահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ.
2) կրկին դիտավորյալ հանցանք կատարած այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ վերջին տասը տարվա ընթացքում`
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մաuին հրամանագրի կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, կամ
բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաuտանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մաuին հրամանագրի կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, կամ
գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ չի իրականացվել Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, կամ
դ. որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա.
3) այն անձանց նկատմամբ, որոնք քրեակատարողական հիմնարկում սույն որոշման կիրառման oրվա դրությամբ կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.
4) մինչև uույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2011 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.
5) հանցագործությունների առանձնապեu վտանգավոր ռեցիդիվի դեպքում.
6) այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել oրինական ուժի մեջ մտած դատական ակտով uահմանված նյութական վնաuը.
7) Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, 123-րդ հոդվածի 3-րդ մաuով, 131-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 3-րդ մաuով, 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 142-րդ հոդվածով, 149-154.5-րդ հոդվածներով, 166-րդ հոդվածի 3-րդ մաuով, 168-րդ հոդվածով, 175-176-րդ հոդվածներով, 190-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 202-րդ հոդվածով, 203-րդ հոդվածով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մաuերով, 217-224-րդ հոդվածներով, 226-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 3-րդ մաuով, 241-րդ հոդվածի 3-րդ մաuով, 245-րդ հոդվածի 3-րդ մաuով, 246-րդ հոդվածի 3-րդ մաuով, 247-րդ հոդվածի 3-րդ մաuով, 248-րդ հոդվածի 3-րդ մաuով, 261-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 262-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 264-րդ հոդվածի 2-րդ մաuով, 265-րդ հոդվածով, 266-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մաuերով, 269-րդ հոդվածով, 272-րդ հոդվածով, 274-րդ հոդվածի 2-րդ մաuով, 275-րդ հոդվածի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 3-րդ մաuերով, 280-րդ հոդվածի 3-րդ մաuով, 287-րդ հոդվածի 4-րդ մաuով, 297-րդ հոդվածի 2-րդ մաuով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-ին հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 311.1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 311.2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 312-րդ հոդվածի 3-րդ մաuով, 327-րդ հոդվածով, 329-րդ հոդվածի 2-րդ մաuով, 336-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մաuերով, 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4-րդ մաuով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մաuով, 352-րդ հոդվածի 3-րդ մաuով, 356-րդ հոդվածի 3-րդ մաuով, 357-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 358-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 361-րդ հոդվածի 6-րդ մաuով, 362-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 363-րդ հոդվածի 3-րդ մաuով, 364-րդ հոդվածի 3-րդ մաuով, 365-րդ հոդվածի 3-րդ մաuով, 366-րդ հոդվածի 3-րդ մաuով, 367-րդ հոդվածի 3-րդ մաuով, 368-րդ հոդվածի 3-րդ մաuով, 369-րդ հոդվածի 3-րդ մաuով, 371-րդ հոդվածի 3-րդ մաuով, 373-րդ հոդվածի 4-րդ մաuով, 375-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 377-րդ հոդվածի 3-րդ մաuով, 378-րդ հոդվածի 2-րդ մաuով, 379-397.1 ին հոդվածներով նախատեuված հանցագործությունները կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն.
8) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար uույն որոշմամբ համաներում չի կիրառվում.
9) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են և պատժի չկրած մաuի ընթացքում կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն.
10) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և փորձաշրջանի ընթացքում կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն:
10. Համաներման որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:
11. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ սույն որոշումը կիրառվում է բուժման համապատաuխան կուրuն անցնելուց հետո:
12. Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաuտանի Հանրապետությունում, սույն որոշումը կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատաuխանատվություն uահմանող` Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի հոդվածներին համապատաuխան:
13. Uույն որոշման կատարումը վերապահել`
1) դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, uակայն մինչև uույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն oրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահuկողություն իրականացնող այլ իրավաuու մարմնի միջնորդության հիման վրա.
2) Հայաuտանի Հանրապետության վերաքննիչ դատարանին` Հայաuտանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաuտանի Հանրապետության uահմաններից դուրu.
3) հետաքննության և նախաքննության մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.
4) Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.
5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանմանը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնին` այն անձանց նկատմամբ, որոնք`
ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
բ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահuկողություն.
6) կարգապահական գումարտակի հրամանատարին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են կարգապահական գումարտակում:
14. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության և նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանումների պետերի և կարգապահական գումարտակի հրամանատարի ընդունած որոշումները հաuտատում է դատախազը:
15. Uույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:
16. Հաշմանդամության հիմքով uույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչև 2011 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ տարիքային հիմքով կիրառվում է այն
անձանց նկատմամբ, որոնց 60 տարին լրանում է մինչև 2011 թվականի սեպտեմբերի 21-ը ներառյալ:
17. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է oրենքով uահմանված կարգով:
18. Սույն որոշումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն որոշմամբ անձը լրիվ ազատվում է պատիժը կրելուց:
19. Կարգապահական գումարտակներում և Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող, ինչպեu նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժի կրումը հետաձգվել է, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ կապ չունեցող պատիժների, սույն որոշման պահանջների կատարումն ապահովել մինչև 2011 թվականի սեպտեմբերի 21-ը ներառյալ:
ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլար պարգև են խոստացել նրան, ով տեղեկություններ կհաղորդի չեչեն ահաբեկիչ Դոքու Ումարովի մասին: «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ նման հայտարարություն արվել է Մեդվեդևի և Օբամայի հանդիպումից հետո, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են միջազգային ահաբեկության դեմ պայքարի հիմնական հարցերը:
Նախագահների հանդիպումը կայացել է «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում:
Դեռևս մարտ ամսից հանրապետությունում մեկնարկած երեխաների հաշվառման գործընթացի վերաբերյալ տարատեսակ խոսակցությունները չեն դադարում: Հիմա էլ այդ ամբողջ գործընթացը դրվել է ուսուցիչների վրա, որոնք պետք է, առանց դրա դիմաց վարձատրվելու, իրականացնեն աշակերտների հաշվառում և այդ տվյալները փոխանցեն համապատասխան անձնագրային բաժին: Թե ինչքանով է օրենքի շրջանակներում այս ամենը, և արդյո՞ք նրանք իրավասու են կատարել ուրիշների աշխատանքը, փորձեցինք նախ ճշտել կրթության և գիտության նախարարության հանրակրթության բաժնի պետ Նարինե Հովհաննիսյանից: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այդ խնդիրն իրենց գործառույթների մեջ չի մտնում, և այդ հարցերը պետք է ուղղել տարածքային կառավարման նախարարություն: Այսինքն, ըստ տիկին Հովհաննիսյանի, ստացվում է՝ եթե դպրոցի տարածքում, դասերի հաշվին բոլորովին այլ գործառույթ է կատարվում, դա չի մտնում ԿԳ նախարարության իրավասությունների մեջ: Թե ինչ կապ ունի դա տարածքային նախարարության հետ, դժվար է կռահել. Փորձեցինք պարզաբանում ստանալ այնտեղից:
Այստեղ էլ երկար-բարակ խոսեցին գործընթացի նպատակի մասին` նշելով, որ իրենք միայն վերահսկում են այս գործընթացը, բայց բուն գործողությունը, տեղեկությունների հավաքագրումը կատարում է ոստիկանությունը` այս դեպքում Անձնագրային և վիզաների վարչությունը: «Նպատակը բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է, ինչն անհրաժեշտ է մի շարք գործընթացների, օրինակ` զորակոչի հաշվառման, արդյունավետ կազմակերպման համար: Իսկ գործընթացի իրական նպատակը ՀՀ բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է, քանի որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006 թվականին, իսկ մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել անձնագիր՝ արտերկիր մեկնելու համար, ուստի մինչև 2006-ը տվյալների բազան ամբողջական չէ»,-ասացին հասարակայնության հետ կապերի բաժնից: իսկ հիմնական հարցի պատասխանը, թե այդ ամենի հետ ինչ կապ ունի դպրոցը, այդպես էլ չտրվեց:
Իսկ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանն էլ մեր հարցին այսպես պատասխանեց. «ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը տարեսկզբին մարզպետներին հանձնարարել է համատեղ աշխատանքներ իրականացնել համապատասխան պետական մարմինների հետ` նախադպրոցական և կրթական հաստատություններում սովորող երեխաների գրանցումը պետռեգիստրում կազմակերպելու համար: Այսինքն, հանձնարարությամբ իրավունք է տրվել դպրոցների տնօրինությանը՝ կազմակերպել այդ ամբողջ գործընթացը, հավաքել աշակերտների անձնագրային տվյալները, և տնօրենի հանձնարարությամբ՝ ուսուցչական կոլեկտիվից մեկը կամ մի քանիսն այդ տեղեկությունները հանձնում են տվյալ շրջանի անձնագրային բաժին: Եթե այդպես չկազմակերպվեր, պատկերացնու՞մ եք, թե ինչ հերթեր կգոյանային, եթե այդ ամբողջն իրականացնեին ծնողները: Այս ամենից խուսափելու համար գործառույթն իրականացնում է դպրոցի տնօրինությունը»:
Այս բոլոր մեկնաբանություններից հետո, միևնույն է, անհասկանալի մնաց, թե ինչու են ուսուցիչներին շահագործում՝ առանց վարձատրության ու առանց իրենց համաձայնության:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանին բռնաբարության մեղադրանք ներկայացրած հյուրանոցի սպասուհին վարձել է երկու փաստաբանի: Երեկ տուժածի հետ հանդիպել են Նյու Յորքում ԱՄՆ գլխավոր դատախազի նախկին օգնական Քենեթ Թոմփսոնը և Քաղաքացիական ազատության պաշտպանության Նյու Յորքի միության ղեկավարը: Այս տեղեկությունները հրապարակել է փաստաբան Ջեֆրի Շապիրոն:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ գործընթացին նման մարդկանց ներգրավումը վկայում է, որ Ստրոս Կանին ծանր ժամանակներ են սպասվում, և լուրջ դժվարություններ են ծագելու իր անմեղությունը ապացուցելու հարցում, եթե, իհարկե, իրոք անմեղ է:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են մայիսի 14-ին՝ նյույորքյան հյուրանոցներից մեկում սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` ՀՀ ստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին.
«23.05.2011 թվականին ՀՀ Աժ-ի կողմից ընդունվել է եւ 25.05.2011 թվականից ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 37-րդ հոդվածի համապատասխան` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել: Տիգրան Փոստանջյանին, ով արդեն 16-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է, մեղադրանք է առաջադրվել հենց այդ ուժը կորցրած` 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, հետեւաբար` Տիգրան Փոստանջյանն արդեն երկրորդ օրն է, ինչ ակնհայտորեն գտնվում է ապօրինի անազատության մեջ մի մեղադրանքով, որը ՀՀ քրեական օրենսգրքով առհասարակ նախատեսված չէ:
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, ում վարույթում է գտնվում Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, պարտավոր էր անհապաղ դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ որոշում կայացնել Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին:
Այսօր առավոտյան, ժամը 9.00-ին, Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին` պահանջելով դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ որոշում կայացնել անհապաղ ազատ արձակել նրան: Սակայն այդ միջնորդությանը ծանոթանալով` մինչ այս պահը` ժամը 15.30-ը, որոշում չի կայացվել Տիգրան Փոստանջյանին ազատ արձակելու վերաբերյալ:
Չդադարեցնելով Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ որոշում չկայացնելով Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը թույլ է տալիս ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարք` «Ազատությունից ապօրինի զրկելը»:
Այս ամենի դեմ Տիգրան Փոստանջյանը մայիսի 11-ից իր սկսած հացադուլի պահանջներին ավելացրել է նաեւ իրեն վերը նշված օրենքի կոպիտ խախտմամբ անազատության մեջ պահելու դեմ պահանջը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Տիգրան Փոստանջյանին ազատ արձակելու համար եւ սկսել քրեական հետապնդում Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարքի` անձին ազատությունից ապօրինի զրկելու համար»:
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ աշխատանքի համար եւ գոհունակությամբ փաստեց, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն էլ ավելի զարգացան ու խորացան, ինչի արդյունքում նաեւ խորհրդարանում իրականացվեցին ծրագրեր, որոնք նպաստեցին նաեւ Հայաստանի օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար մեծ ներուժ կա եւ այս առումով կարեւորեց նաեւ միջխորհրդարանական գործակցության ակտիվացումը:
Դեսպան Յովանովիչը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` կարեւորելով հայ-ամերիկյան գործակցության հետագա ամրապնդումը եւ զարգացումը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչը կարեւոր դեր ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը բարձր գնահատեց վերջին տարիներին օրենքների շուրջ Ազգային ժողովում կազմակերպվող բաց քննարկումները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Վերջում Հովիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպանին նրա հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ նա միշտ կմնա Հայաստանի բարեկամը:
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության օրվա առիթով, պետական մի շարք շքանշաններ, մեդալներ ու պատվոգրեր հանձնեց՝ գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և այլ ոլորտներում նշանակալի ավանդի համար ներդրում ունեցած անձանց: Այսպիսով, ավելացան վաստակավոր արտիստ, մանկավարժ, մշակույթի գործիչ, բժիշկ ու լրագրող կոչումներ ստացած անձանց թիվը, որոնք ի դեպ, այս անգամ աչքի ընկան տարիքային բազմազանությամբ:
Օրինակ՝ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած երգիչների թվում էին Ռադիկ Գաբրիելյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Արման Հովհաննիսյանը, բալետի պարուհի Մարիա Դիլանյանը, քանոնահարուրի Կարինե Հովհաննիսյանը և այլք:
Գիտության բնագավառում նշանակալի ավանդի համար «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվեց ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Իր շնորհակալական ելույթում ակադեմիկոսը նշեց. «Որոշել եմ մի քիչ էլ երկար ապրել, որպեսզի ստեղծագործեմ հայ ժողովրդի և Հայաստանի հանրապետության համար: Ես սիրում եմ Հայաստանը. Հայաստանն իմն է, քոնն է, մերն է. եկեք մոռանանք ամեն ինչ, հավաքվենք միասին, ուժ ու եռանդ կապենք և Հայաստանը դարձնենք գեղեցիկ, ծաղկուն երկիր»,-կոչ արեց ակադեմիկոսը:
Իրավական ոլորտում, հասարակական կյանքում իր ակտիվ գործունեության համար բարձր գնահատականի արժանացավ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:
Երկրորդ աստիճանի մեդալին արժանացավ «Կանանց հանրապետական խորհրդի» նախագահ Նորա Հակոբյանը:
Մխիթար Սեբաստացի, Անանիա Շիրակացի, Մովսես Խորենացի և Մխիթար Գոշի մեդալներին արժանացան մի քանի տասնյակի հասնող բժիշկներ, հասարակական գործունեությամբ զբաղվող ակտիվ անձինք, արվեստի ու գրականության ներկայացուցիչներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ սրանք այն ասպարեզներն են, որտեղ հայ ժողովուրդն իրեն դրսևորել է լավագույն հատկանիշներով: «Հայ գիտնականը, բժիշկն ու արվեստագետն արժանիորեն հեղինակություն են վայելել թե՛ մեզանում, թե՛ օտարների շրջանում, բայց պետք է խոստովանենք՝ միշտ չէ, որ այդպես է եղել: Եղել են նաև անկումների ժամանակահատվածներ՝ թե՛ հեռավոր, թե մոտ անցյալում»,-նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նկատեց, թե անկախ պայմաններից՝ տաղանդավոր անհատներ միշտ էլ եղել են և կլինեն, սակայն հավելեց, որ դա այն չէ, ինչին մենք ձգտում ենք: «Մենք այսօր իրականացնում ենք համակարգային փոփոխություններ, և մեր նպատակն է երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երաշխավորված կլինի նշված ոլորտների բազմակողմանի զարգացումը: Սա դժվար, բայց ժամանակ պահանջող գործ է: Ես ուրախ եմ, որ մենք դուրս ենք գալիս զարգացման լայն մայրուղի և աստիճանաբար ուղղում ենք իրավիճակը: Ավելին՝ մեր նպատակը նկատելի հաջողություններն են, մեր խնդիրն է՝ վերականգնել և արդարացնել մտավորական Հայաստանի վարկը՝ մեր հասարակության մեջ և աշխարհում»:
Նախագահը հավաքվածներին իր գոհունակությունը հայտնեց, ասելով. «Դուք ձեր գործը լավ եք կատարում, շատ լավ եք կատարում, եթե մեզանում բոլորն իրենց գործն անեն այնպես, ինչպես դուք՝ մեր պետության և հասարակության առջև ծառացած խնդիրները կլուծվեն ինքնաբերաբար: Այս առումով, դուք շատ թանկ մարդիկ եք թե՛ մեր հասարակության, թե՛ անձամբ ինձ համար: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ձեր վաստակի, աշխատանքի, սրտացավ վերաբերմունքի համար»:
Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել է, որ հնարավորինս պարզեցվում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ընթացակարգը: «Քաղաքացու մեքենան հաշվառման կանգնեցնելու պահից նույնիսկ պետական գրանցման վկայականը չենք պահանջում: Այդ գործառույթը ևս ոստիկանությունը վերցնում է իր վրա: Արագ կարգով կստուգի, տեղեկանք կտրամադրի, որպեսզի հերթեր չկուտակվեն»,- ասել է ՀՀ ոստիկանապետը:
Ալիկ Սարգսյանի խոսքով՝ այսուհետ, նույնիսկ առանց վարորդի մեքենայից դուրս գալու, ճանապարհային ոստիկանությունն անմիջապես զննման է ենթարկում թափքի համարը:
Ընթացակարգից, փաստորեն, հանվում է շարժիչի համարի ստուգումը, քանի որ, ըստ ոստիկանապետի, դա բավական ժամանակ է խլում: Նա նշել է նաև, որ այսուհետ քաղաքացին հնարավորություն է ունենալու առանց դիմում գրելու ընտրել իր նախընտրած համարանիշը: «Ի դեպ, որպես այդպիսին, աճուրդային համար այլևս չի լինելու: Թեև գնային քաղաքականությունը կպահպանվի, բայց քաղաքացին հնարավորություն կունենա տեսնել իր նախընտրած համարը, որը, նշելուց հետո, տպագրվում է և տրվում: Քաղաքացին ստանում է մեքենայի տեխնիկական անձնագիրը և իր համարանիշը»,- ասել է Սարգսյանը:
Ոստիկանապետի հավաստմամբ, տեղի հետ կապված խնդիրը նույնպես լուծվել է. «Օրինակ, երբ սյունիքցին երևանցուն էր վաճառում մեքենան, նա պետք է հասներ Սյունիք ու հաշվառումից հաներ մեքենան, 3 հազար դրամ էլ մուծեր համարանիշ ունենալու համար: Հիմա հեշտացել է ընթացակարգը, և կարելի է դա անելու համար դիմել Երևանի կամ Սյունիքի հաշվառման կենտրոն: Սրանով կոռուպցիոն ռիսկերն ենք նվազեցնում` ոստիկան-քաղաքացի կապը հասցնելով նվազագույնի: Նույնիսկ աշխատելու ենք, որ մաքսավորը մեզ մոտ լինի, որպեսզի ողջ գործընթացը հաշված րոպեների ընթացքում լինի»,- ասել է Ալիկ Սարգսյանը:
Երեկ ԱԺ-ում համաներման ընդունումը հետաձգվեց, պատգամավորների կողմից հնչեցված դիտողություններն ըստ էության քննարկելու նկատառումով:
Այսօր ԱԺ նիստին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց, թե որ առաջարկություններն են ընդունելի համարվել.
- Անզգույշ հանցագործությունների դեպքում, մեկ երրորդը փոխարինվել է մեկ քառորդով. «Նախագծի 5-րդ կետի 2-րդ ենթակետի 3-րդ բառը փոխարինվել է «մեկ քառորդի»-ով: Սա վերաբերում է անզգույշ հանցագործություն կատարելու համար պատժի մեկ քառորդը կրելուց հետո ազատվելուն: Ունենք հավասարության նշաններ` դրված դիտավորյալ հանցագործություն կատարելու և անզգույշ հանցագործություն կատարելու միջև: Երկուսի պարագայում էլ նախատեսված էր «մեկ երրորդ»: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անզգույշ հանցագործությունների դեպքում ավելի մեղմ մոտեցում պետք է ցուցաբերվի «մեկ երրորդ»-ը փոխարինվել է «մեկ քառորդ»-ով:
2. Նախագծի 5-րդ կետի 4-րդ ենթակետում «հունիսի 31»-ը փոխարինվել է «օգոստոսի 21»-ով: Այսինքն` երկարացվել է այն ժամկետը, որի ընթացքում հետախուզման մեջ գտնվող անձինք կարող են ներկայանալ, և ներկայանալուց հետո նրանց գործը կկարճվի:
3. Նախագծի 16-րդ կետում «հունիսի 30»-ը համապատասխանաբար փոխարինվել է «սեպտեմբերի 21»-ով, ինչը վերաբերում է 60 տարեկանը լրացած անձանց:
4. Նախագծի 16-րդ կետում «մայիսի 1»-ը փոխարինվել է «մայիսի 10»-ով: Սա էլ վերաբերվում է, տվյալ պահի դրությամբ հաշմանդամ ճանչված անձանց:
Առաջարկությունների մյուս մասը վերաբերում էր բացառություն համարվող հոդվածների շարքին, որոնց վրա չի տարածվում համաներումը .«տրանսպորտային վթարների արդյունքում երկու և ավելի մահ առաջացրած դեպքերին»:
«Հաշվի առնելով, որ սրանք ևս անզգույշ հանցագործություններ են, ապա բացառությունների շարքից, որոնց վրա չի տարածվելու համաներումը, այս հոդվածով կատարված հանցագործությունները ևս հանվել են: Սա նշանակում է, որ այն անձանց վրա, որոնք դատապարտվել են այս հանցագործությամբ կտարածվի: Բայց այս պարագայում, հաշվի առնելով նրանց պատժի մեծ չափը, ենթադրվում է, որ նրանց պատժաչափը կկրճատվի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.