23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հազար ժամ է Նիկոլ ենք սպասում՝ Հայաստանում ենք: Բոլորս սպասում ենք Նիկոլին: Նիկոլն ո՞վ է: Նիկոլն է, իմ կոլեգան, նստացրել են, քաղբանտարկյալ էր: Քաղբանտարկյալ է՞ր, Է՞Ր: Ի՜նչ լավ ստացվեց՝ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ էր…
Ինչ խառն եմ, ինձ սպասում են Կասկադում ՄաՄաՍյուի երեխեքը, նրանց քշել են, Էվան մենակ է, ես էլ Նիկոլին եմ սպասում, չեմ կարա գնամ, երկու տարի ա սպասում ենք Նիկոլին, տարբեր ձեւի ենք սպասում, ոմանք նկարներ են դնում գլխավոր ֆեյսում, ոմանք չեն դնում, ոմանք Արթիկ են գնում, ոմանք չեն գնում, ոմանք դուրսն են, ու բոլորը ուղիղ եթեր են նայում, կպել են մոնիտորներին, չեն հավատում, ստատուսներ են գրում, Նիկոլին են սպասում:
«Նիկոլը դուրս գա՝ լավ կլինի, հաստատ լավ կլինի», ասում են Նիկոլին հավատացողները, հաստատում են համակրողները, կասկածում են մոլորները, մղտռում են հակառակորդները, սաղ-սաղ մի 20 տոկոսը բնակչության: Էս կարող է շատ եմ ասում դեռ:
Նիկոլին եմ սպասում, ուզում եմ print screen անեմ, ու էդ մոմենտը ֆիքսեմ՝ Նիկոլի դուրս գալու: Ես նիկոլական չեմ, ու նիկոլաման չեմ, ես նիկոլամետ եմ ու նիկոլընկեր եմ, նիկոլահավատ եմ ու նիկոլաքննադատ եմ, Նիկոլ եմ սպասում: Ութին հինգ պակաս ա, Նիկոլը չկա:
Նիկոլը դուրս ա գալու, մեգաֆոնով ասեցին, քիչ մնաց… 20.03…
Լուսինե Վայաչյան
Բելգրադի գերագույն դատարանը որոշում է կայացրել գեներալ Ռադկո Մլադիչին Հաագայի միջազգային քրեական դատարանին հանձնելու մասին: Վերջինս բոսնիական պատերազմի ժամանակ եղել է բոսնիացի սերբերի ղեկավարը: Նա մեղադրվում է ցեղասպանություն կազմակերպելու և զանգվածային սպանությունների մեջ:
«Ռադկո Մլադիչի ձերբակալությունն իրականացվել է օրենքին համապատասխան, և նա ի վիճակի է պատասխան տալ ռազմական հանցագործությունների Միջազգային տրիբունալի առաջ», որոշում է կայացրել դատարանը:
Երեք օրվա ընթացքում Մլադիչը կարող է բողոքարկել այս որոշումը: Վերջնական որոշումը կայացնելու է Սերբիայի արդարադատության նախարարությունը, որը կարող է կատարվել մեկ շաբաթվա ընթացքում:
Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 26-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: Մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 267 դատապարտյալ:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — 27
«Էրեբունի» — 70
«Վարդաշեն» — 25
«Դատապարտյալների հիվանդանոց» — 14
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)
«Արթիկ» — 33
«Վանաձոր» — 8
«Սևան» — 21
«Հրազդան» — 16
«Աբովյան» — 1
«Գորիս» -11
«Կոշ» — 41
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների քանակի վերաբերյալ:
Այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից հայտնել են, որ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը հունիսի 15-ից կլքի իր պաշտոնը` սեփական դիմումի համաձայն:
Հետաքրքիր է, որ նշված պաշտոնյայի վերաբերյալ համենայն դեպս մինչև երեկ չափազանց դրական էին արտահայտվում: Դրա հավաստումն էր այն, որ Բեկոր Փափազյանը 6,2 մլն դրամի աշխատավարձ էր ստանում, ինչը նա շատ նորմալ էր համարում:
«Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր 20-րդ նիստում հաստատեց, որ Բեկոր Փափազյանի կատարած աշխատանքը խիստ կարեւոր է եղել կառույցի հիմնադրման, զարգացման եւ ոլորտային ուղղությունների հստակեցման տեսանկյունից: Պարոն Փափազյանը բարեխղճորեն իրականացրել է իր առջեւ դրված հիմնական նպատակը` Հայաստանում գործարկել պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով առաջնորդվող կառույց: Նրա պաշտոնավարման արդյունքում նաեւ մեկնարկել են հիմնադրամի առանցքային եւ խոշորագույն ծրագրերը զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտներում` գրանցելով էական առաջընթաց», — գրված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Հիմնադրամն անկախ կառույց է` հիմնված Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության, Հայաստանի առաջատար բիզնեսի ներկայացուցիչների համագործակցության վրա: Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Հիմնադրամի նպատակն է տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակությանը:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր` մայիսի 27-ին «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանին թույլ չեն տվել մուտք գործել մեկուսարան եւ հրաժարվել են տեղեկություն տրամադրել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանի մասին, ով արդեն տեւական ժամանակ հացադուլի մեջ է, թեեւ պատգամավորի այդ իրավունքը ամրագրված է օրենքով:
Այս առնչությամբ, Ա. Բախշյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունն, իհարկե առաջին հերթին կատարում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ապօրինի ցուցումը, ով ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ ջանքերով հարուցել է ապօրինի քրեական հետապնդում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր նկատմամբ` կապված Զարուհու քաղաքական գործունեության հետ:
Տիգրան Փոստանջյանն իր ոտնահարված իրավունքների համար եւ ՔԿՀ-ում տիրող անօրինականությունների դեմ 17-րդ օրն է, ինչ հացադուլի միջոցով բողոք է ներկայացնում: Այս ծայրահեղ քայլը նույնպես դուր չի եկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով, օգտագործելով իր հնարավորությունների շրջանակը` նաեւ կալանավայրում փորձում է ճնշում գործադրել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ: Սկզբից նա ցուցում էր տվել պահել Տիգրան Փոստանջյանին ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող կալանավայրում, հետո, չհասնելով իր նպատակին` ցուցում տվեց տեղափոխել նրան «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ պայմաններն անտանելի են եւ հավասար են խոշտանգման: Հիմա էլ հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի մասին տեղեկություններ չտրամադրելու միջոցով է փորձում ճնշում գործադրել:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության կողմից ապօրինի գործելը պայմանավորված է նաեւ ՔԿՀ-ներում տիրող կոռուպցիայով եւ անօրինականությամբ. վերջերս ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխություններով եւ Համաներման ակտով, համաձայն որոնց` բազմաթիվ կալանավորներ պետք է ազատ արձակվեն, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի եւ ՀՀ գլխավոր դատախազի համար պարարտ հող են ստեղծում կաշառակերության համար:
Վերը թվարկվածները`
Տիգրան Փոստանջյանի, ով 17-րդ օրն է, ինչ գտնվում է հացադուլի մեջ եւ անօրինական է պահվում կալանավայրում, վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը,
Այս շաբաթ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները եւ Համաներման ակտի կիրառման մասին տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը Լուրջ հիմքեր են տալիս կասկածելու, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, ի դեմս նրա պետ Տիգրան Նավասարդյանի, ոչ միայն ապօրինի է գործում, այլ նաեւ ինչ որ բան թաքցնելու ու կոծկելու նպատակ է հետապնդում»:
Խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանին հարց ուղղվեց, թե արդյո՞ք իր շեֆի` Արթուր Բաղդասարյանի անհետաքրքիր խոսքն էր պատճառը, որ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ մասնակիցներից մեկը նախընտրել էր տրվել պոռնո նայելու` անտեսելով ԱԽ քարուղարի ասածները և արդյո՞ք Արթուր Բաղդասարյանի համար դա ազդակ չի եղել` աշխատելու ինքն իր վրա` ավելի հետաքրքիր դարձնելու նիստերի բովանդակությունը:
«Յուրաքանչյուր մարդ` առավել ևս պաշտոնատար անձ իր կերպարն արտահայտում է ցանկացած քննարկումների ժամանակ և որևէ մեկը պատասխանատվություն չի կարող կրել: Ազգային ժողովում էլ ենք մենք դեպքեր հանդիպել և տեսել ենք, որ նստած թերթում են, չգիտես ինչ խաղեր են խաղում: Կարծում եմ հիմա էստեղ նստածներից որևէ մեկը, կարող է մեկը, չէ՞, հազար ու մի պատճառ բռնելով` զբաղվի այդ բանով, կարող է չէ՞, չի բացառվում»,-սկսեց շեֆին արդարացնել օեկականը` ակամայից խոստովանելով, որ, փաստորեն, Ազգային ժողովում ևս քիչ չեն պոռնոյի սիրահարները, որոնք գուցե վրիպել են լրագրողների հայացքից, բայց, ինչպես երևում է, չեն վրիպել ամենատես օեկականի աչքից. ով-ով, բայց պատգամավորները հո լա՞վ գիտեն, թե ովքեր ինչերով են զբաղվում նիստերի ժամանակ և, փստորեն, միայն համակարգչային խաղերով չէ, որ զբաղվում են:
Պատգամավորների դեպքում` հատկապես գիշերային ակումբներում գիշերներ անցկացնող և օրը մեջ հեքիաթային պատմությունների մեջ ընկնող պատգամավորների դեպքում սա ինչ-որ տեղ հասկանալի էր: Բայց որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամները կարող էին այն աստիճան վառ երևակայություն ունենալ, որ պատկերացնել, թե խեղճ ու կրակ լրագրողները անգամ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հանկարծ կարող էին տրվել անգիտակցականից ուղղորդվող լիբիդոյի հրահանգներին և շեղվելով ընտրյալների խորիմաստ ելույթները լսելուց, կարող էին նույնքան համարձակություն ունենալ, որքան կարողացավ ունենալ Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանը, արդեն վեր էր ամեն ինչից: Չնայած, ինչպես ասում է Հովհաննես Մարգարյանը, «ո՞վ գիտե, չի բացառվում, չէ՞, մարդ են, մեկ էլ տեսար»…
Կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ խմբակցության հայցադիմում-առաջարկին դեմ չքվեարկած պատգամավորների պահվածքի վերաբերյալ դաշնակցականների այն դիտարկմանը, թե դա ցույց էր տալիս, որ շատ հանրապետականներ հոգու խորքում համաձայն էին իրենց հետ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հակադարձել էր, թե շատ դաշնակցականներ էլ իրենց են հոգու խորքում պաշտպանում:
Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե կարիք չկա «Հանրապետականի հոգու խորքն այդպես ուսումնասիրելու», քանի որ ամեն ինչը բաց է, քանի որ իրենք իրենց մտքերը բաց են արտահայտում: Եվ քանի որ Գալուստ Գրիգորիչը հատուկ սեր ունի ոչ միայն մտքերը բաց արտահայտելու նկատմամբ, այլ ընդհանրապես ամենաունիկալ մտքեր արտահայտելն է Գալուստ Գրիգորիչի մոտ մի առնաձնահատուկ սիրով արվում, այս առիթը ևս բաց չթողնվեց: Իսկ առիթը ներկա կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերն էին:
«Ես մտածում եմ` տեսնես այնպիսի պայմաններ կլինի՞ ստեղծել, ինչպես եղավ Անդրանիկ Մարգարյանի և նրա հաջորդ Սերժ Սարգսյանի ժամանակ: 2000թ. կառավարությունը 72 մլրդ պարտք էր թոշակառուներին, ուսուցիչներին: Ոչ միայն այդ պարտքը փակվեց, այլև գնալով տնտեսությունը զարգացավ»,- նոստալգիայի մեջ ընկավ Գալուստ Գրիգորիչը:
Փաստորեն, դուրս է գալիս, որ դաշնակցության ներկայացրած հայցադիմումին տրված պատասխանում կառավարությունն ավելի քան անշնորք կերպով էր իրեն պահել` իր ներկա ձախողումների մեղքը բարդելով նախորդների վրա, որոնցից իբր ժառանգել էր արտաքին ազդակներին դիմակայելու անընդունակ տնտեսություն և այլն: Մինչ այդ էլ արդեն տևական ժամանակ Տիգրան Սարգսյանի կառավարության ինտելեկտուալները Քոչարյանի կառավարման շրջանի երկնիշ տնտեսական աճը փորձում էին ավելի ու ավելի ներկայացնել որպես փուչիկ: Բայց արի ու տես, որ դա ոչ թե ուղղակի աննախընթաց տնտեսական աճ էր, ոչ թե ուղղակի կովկասյան վագրի թռիչք էր, այլ պարզապես «ոսկե դար» էր` Հայաստանի տնտեսության զարգացման ոսկեդարը, որ, ոնց տեսնում ենք, գնաց ու, Աստված գիտե` էլ ե՞րբ հետ կգա: Իսկ Հայաստանի տնտեսության դիտարկումը ցույց է տալիս մի բան` գնալով մեզ մոտ ոչ թե առաջընթաց է լինում, այլ միայն ու միայն հետընթաց: Այնպես որ, հե~յ գիտի ոսկեդար, հե~յ գիտի Անդրանիկ Մարգարյան: Մեկ էլ տեսնես ե՞րբ ըտենց վարչապետ կունենանք:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պակիստան կատարած անակնկալ այցի ընթացքում հայտարարել է, որ Պակիստանի իշխանությունները տեղյակ չեն եղել Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին: Հիշեցնենք, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը, թաքնվում էր Իսլամաբադի մերձակայքում:
Քլինթոնի խոսքերով Իսլամաբադը խոստացել է գտնել նրանց, ովքեր օգնել և աջակցել են «Ալ-Քաիդայի» ղեկավարին:
Հիլարի Քլինթոնն ու ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մայք Մալլենը հանդիպել են Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի, վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանիի, ինչպես նաև զինված ուժերի հրամանատար, գեներալ Աշֆակ Փարվիզ Քայանիի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի նպատակը Իսլամաբադի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների կարգավորումն է, որոնք լարվել են Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո:
Լիբիայի տարածքում իրականացվող ռազմական գործողություններին մասնակցելու են նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ուղղաթիռները: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել գեներալ Շառլ Բուշարը:
Նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը հայտարարել է, որ Ռուսաստանը խիստ անհանգիստ է ՆԱՏՕ-ի `լրացուցիչ ուղղաթիռներօգտագործելու մտադրությամբ:
Նահմ եմենական ցեղի ապստամբները գրավել են հանրապետական գվարդիայի դաշտային ճամբարներից մեկը, որը ծառայում է երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին:
Ճամբարի համար պայքարի ժամանակ զոհվել է առնվազն 6 հոգի:
Ապստամբների ղեկավարը հայտարարել է, որ կառավարական զորքերը ռմբակոծել են ճամբարը այն գրավելուց անմիջապես հետո:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.