23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Երևանում ` մայիսի 28-ի տոնական օրը, քիչ առաջ Սարի Թաղի երկրորդ շարքի նորակառույց ճանապարհին տեղի ունեցած ավտովթարը պատճառ դարձավ, որ բնակիչների համբերության բաժակը լցվի:
Բանն այն է որ ավտովթարից փլվել է տներից մեկի պատը ու այժմ տարածքի սեփական տների բնակիչները` հիմնականում տարիքով կանայք, իրենց մանկահասակ երեխաների հետ իշավոտնուկներ են դրել, նստել ու փակել են ճանապարհը:
Այս ճանապարհը կատարյալ պատուհաս է դարձել թե տեղի բնակիչների, թե երթևեկողների համար: Կառուցելուց ի վեր բազմաթիվ ավտովթարներ են լինում, որոնք հաճախ ավարտվել են նաև մահվան դեպքերով: Այլ կերպ լինել չէր էլ կարող. Ճանապարհն այնքան նեղ է, որ անհասկանալի է, թե ինչ են մտածել այն կառուցողները: Այն համարյա անցնում է տների միջով, չհաշված անտանելի աղմուկն ու անընդհատ առկա վտանգը: Դա գիտեն նաև իրավապահները և քաղաքային իշխանության պատասխանատուները, սակայն ոչինչ չեն ձեռնարկում:Ավելին հենց իրենք են գտնում, որ ճանապարհն այդ տեսքով չպետք է ընդունեին:
Ոստիկանության աշխատակիցները փորձում են բնակիչների մի մասին համոզելով, մյուս մասին բռնությամբ հեռացնել փողոցից:Բայց մարդիկ հրաժարվում են բացել ճանապարհը և պահանջում են, որ դեպքի վայր ժամանեն քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Սակայն կարծես ոստիկաններին հանձնարարված է ամեն գնով հեռացնել բնակիչներին ու բացել ճանապարհը:
ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված և ՀՀ ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը:
ԱՄՆ դեսպանությունը նաեւ ողջունում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ անազատության մեջ գտնվողների արագ ազատ արձակումը:
Միացյալ Նահանգները հավատացած է, որ օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավարական հաստատությունները հիմնարար կարեւորություն ունեն Հայաստանի անվտանգության և քաղաքական ու տնտեսական զարգացման համար: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը` աջակցելու Հայաստանի կառավարությանը պատշաճ իրավական ընթացակարգերի, հանրահավաքների ու խոսքի ազատության ամրապնդմանը և բաց, կենսունակ ու ծաղկուն հասարակությանն աջակցելուն ուղղված քայլերում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ. «1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի:
Այն գոյատեւեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու եւ կես տարին շատ փոքր ժամանակահատված է ինչ-որ բան հասցնելու համար: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում այն ամենամեծ հեղափոխությունն էր, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի սրտում եւ գիտակցության մեջ: Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրում էր արժեքային նոր համակարգ` անկախություն եւ ժողովրդավարություն:
Եթե ներկայիս Հայաստանը ժառանգորդն է առաջին Հանրապետության (իսկ դա այդպես է), ապա առաջին հերթին ժառանգորդն է այդ արժեքային համակարգի: Դրանում ասվում է նաեւ, որ եթե մինչեւ մայիսի 28-ը մենք փորձում էինք ինքնակազմակերպվել կրոնական, մշակութային, կուսակցական, հասարակական եւ զանազան այլ կառույցներում, ապա մայիսի 28-ից հետո սկսեցինք կազմակերպվել պետականորեն, ինչն ազգի կազմակերպման բարձրագույն եւ ամենաարդյունավետ ձեւն է: Մենք շատ բան վերանայեցինք թե՛ մեր ներսում, եւ թե՛ մեր շուրջը:
Մինչեւ 1918 թվականի մայիսի 28-ը մենք հպատակ էինք. այդ օրը հայը հռչակվեց քաղաքացի: Ազատ երկրի ազատ քաղաքացի դառնալու ճանապարհը երկար է եւ բարդ: Ճանապարհի դժվարությունները մենք հաղթահարում ենք մինչեւ այսօր, բայց սա նոր սկիզբ էր եւ քաղաքական ճիշտ ուղեգիծ: Հայության բոլոր հատվածներն ու ժողովրդի բոլոր խավերը պատվով բռնեցին ճակատագրական քննությունը: Դա կատարվեց մի այնպիսի պատմական պահի, երբ շատերն աշխարհում բարձրաձայն կամ իրենց մտքի մեջ արդեն խաչ էին քաշել Հայաստան երկրի եւ հայության վրա: Ավելին` մեզանում էլ քիչ չէին հուսահատվածները: Բայց ազգային միասնությունը փայլուն դրսեւորումներ ունեցավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում: Հայության հավաքական կամքն իսկապես հրաշքներ գործեց այդ օրերին, եւ մենք հիմնավոր հպարտությամբ ու երախտագիտությամբ ենք դա ասում, քանի որ մայիսյան ճակատամարտերի հերոսների կյանքով ու արյունով Հայաստանը փրկագնվեց մահվան ճիրաններից: Կռվողներից ո՛չ զինվորները, ո՛չ աշխարհազորը, ո՛չ սպայական կազմը, եւ նույնիսկ ո՛չ հրամանատարությունը չգիտեին, որ ընդամենը մեկ-երկու օր հետո պաշտոնապես վերականգնվելու է հայոց պետականությունը, բայց կատարվել էր ամենակարեւորը. մենք կռվում էինք որպես Հայաստան եւ վատ չէինք կռվում: Սա արդեն իրականություն էր: Արդեն մենք էինք խաչ քաշում դարավոր ստրկության, թշվառ ու անկազմակեպ մեր անցյալի վրա:
Երկրում ծայրահեղ եւ արտակարգ իրավիճակ էր, բայց ո՛չ ժողովուրդը, ո՛չ իշխանությունները չմոռացան ամենակարեւորը` անկախությունն ու ժողովրդավարությունը չեն հակասում իրար: Ավելին` նրանք հզոր պատվար են միմյանց համար: Այո, մարդիկ` անհատները, զոհաբերում էին իրենց շահերը, իրավունքները, ունեցվածքը եւ նույնիսկ կյանքը հանուն հավաքական շահի, բայց արդյո՞ք կարելի է չհիշել այդ մարդու` անհատի շահերի, իրավունքների, նրա անձնական երջանկության մասին:
Ներկայիս Հայաստանը նույնպես ապրել է ծայրահեղ իրավիճակներ եւ կանգնած է եղել այս հակասության առաջ: Այսօր մենք` որպես ազգ եւ պետություն, բավականաչափ ամուր ենք` իրականացնելու համար մի նոր հոգեբանական վերափոխում, կյանքի կոչելու նոր բանաձեւ` անհատի շահերն ու իրավունքները սրբազան են այնքան, որքան հավաքական-ազգային շահը: Համոզված եմ, որ իրականում չկա հակասություն, կա հասարակական որոշ շերտերի մեջ իրողությունների ոչ խորքային ընկալում միայն:
Այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհասցրեց ու չկարողացավ անել մայիսի 28-ին վերածնված Հայաստանը, չնայած իր գործադրած անկեղծ եւ համառ ջանքերին, պետք է կարողանա անել սեպտեմբերի 21-ին վերածնված Հայաստանը:
Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ եւ պաշտպանված քաղաքացիների բանակը` շատ ավելի լավ: Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին ապօրինությունների դեմ: Եթե մարդը չունի լիակատար ազատություն եւ իրավունքներ իր հայրենիքում, նա ումի՞ց եւ ի՞նչ պետք է պաշտպանի: Կարծում եմ` այս հարցը բոլորը պետք է տան իրենց:
Ազգի շահերն ու ազատությունը կարելի է ու պետք է համադրել անհատների շահերին եւ ազատություններին: Ամենեւին էլ պարտադիր չէ, որ մեկը զոհաբերվի մյուսին: Ճիշտ հակառակը` սրանք մեկ համալիր են:
Մայիսի 28-ն այնպիսի իրադարձություն է, որ մեզ առիթ է տալիս վերաիմաստավորելու ո՛չ միայն այն, ինչ կատարվել է 93 տարի առաջ, այլեւ հատկապես այն, ինչ կատարվում է այսօր: Անցյալի նշանակալի իրադարձությունների թե՛ դրական, թե՛ բացասական փորձը ուսանելի է:
Սիրելի՛հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մենք բոլորս միասին եւ առանձին-առանձին արժանի շարունակողը լինենք մայիսի 28-ին սկիզբ դրված գործի: Եթե մինչեւ 1918 թվականի մայիսի 28-ը մենք եւ աշխարհը լսում էինք ցեղասպանություն ապրած ազգի հառաչանքները, ապա այդ օրը հնչեց մի ուրիշ ձայն: Դա վերապրելու, լինելու, հավերժանալու կանչն էր, եւ դրա արձագանքները սերունդների հոգիներում են:
Interfax գործակալությունը տեղեկացնոմ է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է զրկվել Ռուսաստանի կողմից Բելառուսին տրվող 3-3.5 մլրդ դոլար վարկից, եթե ռուսաստանյան լրագրողները դուրս հրավիրվեն այդ երկրից: Բացի դրանից Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ այդ որոշումը չէր կարող ազդեցություն չունենալ Ռուսաստանի դիրքորոշման վրա:
Հիշեցնենք, որ երեկ Լուկաշենկոն մեղադրել է ռուսաստանցի լրագրողներին իրավիճակը Բելառուսում դիտավորյալ սրելու և արտարժութային շուկայում տեղի ունեցող զարգացումները ոչ օբյեկտիվ լուսաբանելու համար:
Թբիլիսիի Մարջանիշվիլիի անվան թատրոնում տեղի ունեցող միջոցառման ժամանակ երեք երիտասարդներ շոկոլադ են նետել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վրա։
Դեպքի վայրում ձերբակալվել են Վախթանգ Մայսուրաձեն, Գիորգի Լապիաշվիլին և Դավիթ Փաթսաթիան: Վրացական լրատվամիջոցները գրում են, որ վերջիններս կենթարկվեն վարչական կալանքի և կտուգանեվեն 400 լարիով:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ դժվարությամբ է հավատում, թե Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը կարող էր բռնաբարել Նյու Յորքի հյուրանոցի սպասուհուն: Հաղորդում է Interfax գործակալությունը:
«Ինձ դժվար է գնահատել քաղաքական ենթատեքստը, և ես նույնիսկ չեմ ուզում այդ թեմային անդրադառնալ, սակայն չեմ էլ կարող հավատալ այն բանին, որ ամեն ինչ այնպես է, ինչպես նախապես ներկայացվել է»,- ասել է Պուտինը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են մայիսի 14-ին նյույորքյան հյուրանոցներից մեկում սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:
Պուտինն անդրադարձել էր նաև ԱՄՀ նոր ղեկավարի հնարավոր թեկնածուներին՝ նշելով, որ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի թեկնածությունն ընդունելի է իր համար:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մարկ Թոները հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պետք է հետաքննեն մի քանի օր առաջ Թբիլիսիում տեղի ունեցած ընդդիմության ցույցի դեպքերը և հարգեն իրենց քաղաքացիների՝ խոսքի ազատ արտահայտման իրավունքը։
Թոները կոչ է արել Վրաստանի կառավարությանը անհապաղ քննել վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը ։
Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ հինգշաբթի գիշերը ընդդիմության ցույցը ցրելու ժամանակ զոհվել է երկու ոստիկան։ Մինչդեռ ընդդիմության տվյալներով՝ զոհերի թիվն ավելի շատ է եղել, քան հաղորդում են իշխանությունները։
Այն բանից հետո, երբ ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար, համատեղության կարգով «Հայոց արծիվներ» անունը կրող հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի թիվ մեկ հիտլերգյունտեր Խաչիկ Ասրյանը փետրվարի 19-ին 10 հազարանոց միջոցառում կազմակերպեց մայրաքաղաքում` ցույց տալու համար, թե ինքն էլ կարող է ընդդիմադիրներից ոչ պակաս մարդ հավաքել, այն բանից հետո, երբ նույն «Հայոց արծիվներ»-ից ստեղծվեց «Հայոց արծիվներ»` շուրջ երեք հազար հոգանոց օպերատիվ գունդը և կազմակերպվեց նրա շրջայցն ու կրակային պատրաստությունը պաշտպանության նախարարության զորամասերում, պարոն Խաչիկ Ասրյանը որոշեց ձեռնամուխ լինել իր հերթական մտահղացման իրագործմանը:
3000 հոգանոց օպերատիվ գնդի ստեղծումը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք էր տվել, հատկապես, որ Ասրյանը հայտարարել էր, թե դա ստեղծվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միանգամից ծայր առան խոսակցություններ, թե ընտրությունների շեմին ինչի՞ համար կարող է ստեղծվել զինված խմբավորում, նախագահի ինչի՞ն է պետք նման խմբավորումն իր անվան հետ կապելը, երբ պետության ղեկավարը ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարն է և նրա տրամադրության տակ արդեն իսկ դրված է պետության ուժային ամոբղջ համակարգը:
Եվ ահա, հայտնի է դառնում, որ Խաչիկ Ասրյանը որոշել է այս անգամ էլ լրագրողներին զինել: Մարտի 27-ին ծրագրվել էր լրագրողական գունդ կազմավորել, տանել սահմանային զորամաս, նախնական տեղեկություններով` Նախիջևանի կողմերը, և լրագրողներին սովորեցնել կրակել: Ընդ որում, ծրագիրը բավական հագեցած էր լինելու, յուրաքանչյուր մասնակցի համար բավական մեծ քանակությամբ փամփուշտներ էին նախատեսվել, ճաշ էր տրվելու: Մի խոսքով, Ասրյանը տեղը տեղին որոշել էր լրագրողներին ևս իր նման հայրենասեր դարձնել` ձեռքի հետ էլ ցույց տալ, թե զորամաս գնալու և այնտեղ կրակային պատրաստություն ստանալու մեջ ոչ մի վատ բան չկա:
Հենց այս շաբաթ հայտնի դարձավ, որ «Հայոց արծիվների» ակտիվիստներից մեկը` Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Դավիթ Կիրակոսյանը երկու շաբաթ առաջ կալանավորվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով: ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները բռնել էին Կիրակոսյանին` սուբոտեքս տեսակի թմրամիջոց պարունակող 210 հատ դեղահաբ ներկրելու ժամանակ, որը նրան ուղարկվել է ծանրոցով` Ֆրանսիայից: Ինքը` Դավիթ Կիրակոսյանը, ըստ մեր տեղեկությունների, բազմավաստակ թմրամոլ է:
Սա տեղեկատվություն էր, որ չէր կարող չազդել այս կազմակերպության հեղինակության վրա: Եթե կազմակերպության տարածքային կառույցի ղեկավարը թմրամոլ է և, ավելին, նարկոդիլեր, ապա չի բացառվում, որ նա հիշյալ կազմակերպությունում կարող է համախոհներ էլ ունեցած լինել: Նման սկանդալային բացահայտումներից հետո որպես կանոն այդպիսի կազմակերպություններն ու նրանց ղեկավարները որոշ ժամանակով անցնում են ջրի հատակը` մինչև անցնի վտանգն ու էլի կարողանան վերադառնալ ակտիվ գործունեության: Ըստ այդմ ենթադրվում էր, թե խաչիկասրյանական լրագրողական ձեռնարկումը, որ նախատեսված էր մայիսի 27-ին` հանրապետության օրվա նախօրեին` այն հաշվարկով, որ անկախության օրը լրատվամիջոցները հեղեղված կլինեն Ասրյանի հերթական սուպեր միջոցառման լուսաբանմամբ, կհետաձգվեր կամ ընդհանրապես չեղյալ կհայտարարվեր: Մեր հարցմանն ի պատասխան, սակայն պարզվեց, որ միջոցառումն արդեն տեղի է ունեցել, լրագրողներին արդեն ոչ միայն տարել են զորամաս, այլև հասցրել են հետ բերել: Այս ակցիայի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն միայն տեղի ունեցածի փաստից կարելի է եզրակացնել, որ լրագրողներին վերբովկա են արել, և ևս մեկ անգամ հիանալ Խաչիկ Ասրյանի անկոտրում կամքով, իսկական աննկուն արծիվ`որին ոչինչ չի կարող խանգարել իրագործելու իր ծրագրերը:
Մինչեւ երեկ երեկո բոլորը վիճում էին այն հարցի շուրջ, թե արդյո՞ք քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն մինչեւ մայիսի 31-ի հանրահավաքը:
Այսօր` ընդամենը մեկ օր անց, այս հարցադրումը կորցրեց իր հրատապությունը: Առավոտից արդեն պարզ էր, որ քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանն ազատ են արձակվելու հենց այսօր: Իրադարձությունները հենց այդպես էլ զարգացան:
Երբ խոսվում էր քաղբանտարկյալների ազատարձակման կամ համաներումը նրանց վրա տարածելու հնարավորության մասին, համատարած մի մտավախություն կար, որ բոլորը գուցե ազատության մեջ հայտնվեն` բացառությամբ Նիկոլի եւ Սասունի: Եթե երկու քաղբանտարկյալը հիմա ազատության մեջ են, պարզ է, որ մնացածների խնդիրը տեխնիկայի հարց է, ու, հավանաբար, իսկապես մայիսի 31-ին մենք կունենանք երկիր` առանց քաղկալանավորների:
Սա ինքնին ենթադրում է քաղաքական մինգամայն նոր իրավիճակ, Հայաստան, որն իրականում ձերբազատվել է Մարտի 1-ի հետեւանքներից գոնե մեկից:
Միամիտ չեմ, որ կարծեմ, թե քաղբանտարկյալների ազատ արձակումով երկրում վերացվել են քաղաքական բոլոր բարիկադները: Բայց այդ ուղղությամբ նշանակալի քայլ է արվել, ավելին, քան` քաղաքական ժեստն է: Եթե նույնիսկ քաղաքական անտագոնիզմը պահպանվում է, ապա` միայն իներցիայի մակարդակով:
Հայտնվել ենք միանգամայն նոր քաղաքական իրավիճակում, որը նոր լուծումներ է պահանջում նաեւ քաղաքական սուբյեկտներից:
Հայաստանի քաղաքացին, հասարակությունը տեւական ժամանակ սովոր են եղել մի իրականության, երբ իշխանությունը բացառում էր ընդդիմության նույնիսկ գոյությունը, ընդդիմությունը իր գոյության միակ նպատակ համարում էր իշխանության հրաժարականի պահանջը:
Մի խոսքով, տոտալ հակադրության ռեժիմ էր, որը գուցե սնուցում էր տալիս հակամարտության երկու կողմերի էլիտաներին, բայց դարձել էր խոչընդոտ երկրի զարգացման համար:
Այսօրվանից սկսած` թե իշխանությունը, թե ընդդիմությունն ազատվում են տարիների բարդույթից: Իշխանությունը հնարավորության է ստանում ազատվել «ավտորիտարի» խարանից, ընդդիմությունը` պատանդի կարգավիճակից:
Երբ երկրում քիչ են ներքաղաքական պրոբլեմները, փոքր է նաեւ արտաքին միջամտության դաշտը, միեւնույն ժամանակ` մեծանում է քաղաքական դերակատարների պատասխանատվությունը:
Հակադրության ռեժիմը քաղաքական ուժերից ստեղծագործական մոտեցում կամ կրեատիվ ռեսուրս չի պահանջում: Տրամաբանությունը նման ռեժիմներում շատ պրիմիտիվ է. իշխանության ռեսուրսը ոստիկանական մահակն է, ընդդիմությանը` բարձրաձայն հայհոյող զանգվածը: Երկու պարագայում էլ` ինտելեկտուալ կարողություններ պետք չեն:
Երկխոսությունն ու քաղաքական մրցակցությունն ենթադրում է կենսունակ համակարգերի ստեղծում: Խոսքը վերաբերում է թե իշխանությանը, թե ընդդիմությանը:
Արդ, քաղաքական նոր ցիկլի հիմնական հարցը` անձնակենտրոն համակարգերից հրաժարումն է, բաց համակարգերի ստեղծումը: Հենց այս դաշտում էլ ընթանալու է մրցակցությունը: Քաղաքական օրակարգ ձեւավորելու հնարավորություն ստացել են թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Նախաձեռնության առաջնությունը կտրվի այն կողմին, որը նոր իրավիճակին ադեկվատ համակարգ կձեւավորի:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր Ստամբուլ-Երևան բեռնափոխադրումներ իրականացնող 4 ընկերությունների տուգանեց . դրանցից «Չորս ընկերը» տուգանվեց 55 մլն դրամով, «Սոհոն»՝ 30 մլն դրամով, «Պրոֆ իմպրոտեքսը»՝ 10 մլն դրամով, «Նանիսը»՝ 5 մլն դրամով:
Սակայն զավեշտալին այն էր, որ բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները միահամուռ հայտարարեցին, որ իրենք բնավ էլ բեռնափոխադրող չեն, այլ զբաղվում են ներմուծմամբ: Սակայն կառավարության շենքի առջև ցույց անող մի քանի տասնյակ քաղաքացիներ միաձայն վկայում էին, որ այդ ընկերությունների միջոցով ապրանքներ են ներկրել:
Հիշեցնենք,որ այս բեռնափոխադրող ընկերությունները օգտվելով շուկայում այլ տնտեսվարողերի բացակայության հանգամանքից` ապրանքի մաքսազերծման համար առևտրականներից նախկին 4 դոլարի փոխարեն պահանջել էին 8 դոլար (Չինաստանի պարագայում պահանջել են 14 դոլար, նախկին 7-ի փոխարեն):
Հանձնաժողովն այս 4 տնտեսվարողներից պահանջել է թանկացման պատճառների հիմնավորում: Ընկերությունների հայտարարության մեջ նշված է, որ միջնորդավճարի բարձրացման պատճառներն են Թուրքիայում գտնվող պահեստի վարձավճարի, թուրքական ընկերությունների աշխատակիցների սոցապահովության վճարների, Ստամբուլում գտնվող պահեստների վարձակալության գնի բարձրացումն է: Նրանք նշել են նաև, որ բեռի տեղափոխման ժամանակ Վրաստանում առաջացել են չնախատեսված մեծ ծախսեր, ինչը ևս անդրադարձել է միջնորդավճարի բարձրացման վրա:
Այսինքն, ըստ տնտեսվարողների, գների բարձրացումը կապված է ծախսերի ավելացման հետ և մաքսազերծման գների փոփոխություն չի եղել: Սակայն նշված 4 ընկերություններից և ոչ մեկը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեր պատճառաբանություններից գոնե մեկը:
Հասկանալով, որ այդ դեպքում տուգանքներից խուսափել չի լինի` բեռնափոխադրողները փոխել են մարտավարությունը: Նրանք Հանձնաժողովին ներկայացրել են փաստաթղթեր՝ ապացուցելու, որ իրենք բնավ էլ բեռնափոխադրող չեն: Սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դիտարկմամբ՝ այդ դեպում ինչո՞ւ էին նախապես պատճառներ թվում բեռնափոխադրման արժեքը բարձրացնելու վերաբերյալ:Արտակ Շաբոյանը կասկածելի համարեց, որ բեռնափոխադրող ընկերությունները մշտապես նույն պատճառաբանություններն են բերում, այնուհետև՝ նույն փաստարկներով հրաժարվում իրենց նախկին բացատրություններից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.