23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացն ավարտելուց հետո սկսել մոնիտորինգի աշխատանքները և իրականացնել մշտական վերահսկողություն:
Չգործող և ապօրինի կրպակների ապամոնտաժման մասով այսօր զեկուցվել է, որ մայիս ամսվա կտրվածքով 11 վարչական շրջաններում իրականացված գույքագրման արդյունքում գրանցվել է նմանատիպ 636 կրպակ: Առաջիկայում գույքագրման աշխատանքները կավարտվեն նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացը:
Միևնույն ժամանակ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու և կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանումը բացառելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուտով մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներում և կանգառներում ամբողջությամբ կավարտվի 60 տեսախցիկների տեղադրման գործընթացը:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով, Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից շուրջ 1000 խոտհնձող ժամանակակից սարքավորումներ կտրվեն դպրոցներին, մանկապարտեզներին և համատիրություններին: Քաղաքապետը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաև մայրաքաղաքը համակարգված, մասնագիտորեն հիմնավորված և Երևանին բնորոշ յուրօրինակ դիզայնով կանաչապատելու խնդրին:
Կարեն Կարապետյանը մասնավորապես կարևորել է կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման, կանաչապատման, շենքերի բարեկարգման և լվացման, ինչպես նաև մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացումը:
ՀԱԿ առաջադրած երեք պայմաններն իշխանությունը կատարել է, թեև ընդդիմության կողմից քաղբանտարկյալ ճանաչված անձանցից երեքը գտնվում են անազատության մեջ, և հազիվ թե վաղը փոխվի նրանց կարգավիճակը:
Այնուամենայնիվ, ՀԱԿ-ում ասում են, որ իշխանությունը կատարել է իրենց պահանջները և վաղվա հանրահավաքում պատրաստվում են հանրագումարի բերել քաղաքական անցած ցիկլի արդյունքները:
Իսկ հասարակությանը և քաղաքագիտական շրջանակներին առավելապես հուզում է, թե ինչ է լինելու առաջիկա շաբաթներին, ամիսներին, որովհետև ակնհայտ է, որ քաղկալանավորների ազատարձակմամբ հանրապետությունում կուտակված բոլոր հարցերը չեն լուծվելու կամ էլ` մարդկանց կյանքի որակը չի լավանալու:
Ի վերջո, ՀԱԿ երեք պահանջների կատարումով իշխանությունն ընդամենը վերացրել է Մարտի 1-ի որոշ հետևանքներ. ապագային վերաբերող հարցերը մնում են օդում կախված:
Իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա:
Առաջին. ընդդիմությունը, ինչպես խոստանում են ՀԱԿ առաջնորդները, ոգևորության ալիքի վրա պահանջում է արտահերթ ընտրությունների անցկացում և միայն այդ հիմքով է համաձայնում բանակցել իշխանության հետ: Իշխանությունը, բնականաբար, այդ պահանջը չի ընդունելու. այդ դեպքում երկխոսությունը կամ չի կայանա, կամ էլ` անարդյունավետ ավարտ կունենա: Արտահերթ ընտրություններ էլ տեղի չեն ունենա, բայց քաղաքական վիճակը դարձյալ կարող է սրվել, այս անգամ` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Իհարկե, այս սցենարի դեպքում` արտահերթ ընտրությունների տեսական հնարավորություն կա, բայց դա կապված է ոչ թե ընդդիմության պահանջի, այլ` ԼՂ կարգավորման գործընթացում ֆորսմաժորային հնարավոր զարգացումների հետ: Սակայն առայժմ հիմքեր չկան լրջորեն քննարկելու այդ հնարավորությունը:
Երկրորդ. ընդդիմությունն իր օրակարգում պահում է արտահերթ ընտրությունների պահանջը` սեփական էլեկտորատին մոբիլիզացնելու համար, սակայն երկխոսության ժամանակ այդ պահանջը չի պնդում: Այդ պարագայում, երկխոսությունը միտված է լինելու երկու խնդրի լուծմանը` իշխանությունը և ՀԱԿ-ը ճանաչում են միմյանց գոյությունը, մշակում «խաղի կանոններ», որոնք վերաբերելու են խորհրդարանական և նախագահական առաջիկա ընտրություններին, համակարգային բարեփոխումներին: Սա էվոլյուցիոն բարեփոխումների ճանապարհն է, որը ռեսուրսատար ու ժամանակատար է, բայց անցնցում է ու իր մեջ զարգացման ռեսուրս է պարունակում:
Երրորդ. իշխանությունը ՀԱԿ առաջադրած պայմանները կատարել է ոչ թե վերջինի հորդորով, այլ` միջազգային խաղացողների առջև ստանձնած պարտավորություններից ելնելով: Եթե այդպես է, իշխանությունը ՀԱԿ-ի հետ բանակցելու անհրաժեշտություն չունի: Եթե այդ երեք պահանջի կատարումով էլ իշխանությունը պատկերացնում է բարեփոխումը, ապա «խաղի կանոնների» փոփոխություն չենք նկատի, որովհետև մի կողմում կլինի վերարտադրության գերխնդիր ունեցող իշխանությունը, մյուս կողմում` արմատական շեշտադրումներն ուժեղացրած ընդդիմությունը:
Թե վարկածներից որն է իրականը` ցույց կտան առաջիկա շաբաթների գործընթացները: Մեզ մնում է սպասել ու հետևել իրադարձությունների զարգացմանը:
Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով առնվազն 15 իտալացի զինվոր է զոհվել, տեղեկացնում է ANSA գործակալությունը: Իսկ Agence France-Presse գործակալությունը հաղորդում է, որ Գերաթ քաղաքում՝ իտալական ռազմաբազայի մերձակայքում, երկու ահաբեկիչ մահապարտներ միաժամանակ պայթեցրել են իրենք իրենց: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները դեռևս տեղեկություններ չեն հրապարակել:
Միջադեպերի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ մայիսի 28-ին Հանրապետության օրվա առթիվ մեծ միջոցառում կայացավ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում: Ելույթ ունեցան Ջիվանի աշուղական դպրոցի «Հավասու» անվան երիտասարդական անսամբլի սաները` ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ: Միջոցառման նպատակն էր անմասն չթողնել դատապարտյալներին այդ գեղեցիկ տոնից:
Նախքան միջոցառման սկսվելը բացման ու ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ Հովիկ Պետրոսյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, ինչպես նաև ՔԿՀ-ի հոգևոր տեսուչ Ռուբեն աբեղա Զարգարյանը:
Միջոցառման ընթացքում համույթը ներկայացրեց բազմաթիվ ստեղծագործություններ: Դատապարտյալները խանդավառությամբ էին ունկնդրում երգն ու երժշտությունը: Իրապես, միջոցառումը մի փոքրիկ խնդություն բերեց նրանց սրտերին:
Տեղեկացնում ենք, որ մշակութային միջոցառումը նախադեպային չէ և պարբերական բնույթ է կրում:
ՔԿՀ մամուլի ծառայություն
Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել մայիսի 26-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ Բադրի Բիցաձեի դեմ, որը երկրի նախկին խորհրդարանի խոսնակ, «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեի ամուսինն է, հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Դավիդ Սակվարելիձեն։
Բիցաձեին մեղադրում են զինված դիմադրություն և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Բիցաձեին ներկայացված մեղադրանքները հիմնված են կոմպրոմատ պարունակող տեսանյութերի վրա, որոնք տարածել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը: Նրա դեմ ցուցմունք է տվել նաև ոստիկանության սպա Գիա Ուչավան:
Արդեն ակնհայտ է, որ ՀԱԿ-ի կողմից քաղբանտարկյալ ճանաչված գոնե երեք անձ վաղը ազատության մեջ չեն լինի: Սա կարող է ֆորմալ պատճառ լինել, որպեսզի հանրահավաքում հայտարարվի, որ ընդդիմության երրորդ պահանջն ամբողջովին կատարված չէ, հետևաբար` երկխոսության նախադրյալները բացակայում են:
Սակայն քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Սարգիս Հացպանյանն ու Մուրադ Բոջոլյանն այսօր նամակներ են հասցեագրել ՀԱԿ ղեկավարությանը` նպատակ ունենալով կանխել իրադարձությունների նման ընթացքը:
Մուրադ Բոջոլյանը հիշեցնում է, որ շուտով լրանում է իր անազատության վերջնաժամկետը՝ նշելով, որ չէր ցանկանա՝ այդ փաստը խոչընդոտեր իշխանության ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությանը:
Սարգիս Հացպանյանն իր նամակում կոչ է անում երկխոսություն սկսել իշխանության հետ՝ օգտվելով շարժման «այսօր առկա ուժային և դիրքային հզոր առավելությունից»: «Գտնում եմ, որ եզակի այդ հնարավորությունը չի կարելի կորցնել, և ինձ ազատ չարձակելը չի կարող դրան խանգարող պատճառ հանդիսանալ: Վստահ եմ, որ նման պատասխանատու պահին այս դիրքորոշմամբ շատ ավելի մեծ նպաստ եմ բերում վերջնական հաղթանակին և արագացնում եմ այն, ուստի պահանջում եմ հարգել իմ այս խնդրանքը»,- գրում է նա:
Անկախ այն հանգամանքից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես է վերաբերվում այս երկու գործիչներին, գործունեությանը` նրանց այսօրվա հրապարակային քայլը միայն հարգանքի և ակնածանքի է արժանի: Նույնիսկ անազատության մեջ նրանք վերացրեցին այն փոքր խոչընդոտը, որն առնվազն բարոյական հարթության մեջ կարող էր ի չիք դարձնել իշխանություն-ընդդիմություն երկխոսության հնարավորությունը:
Հացպանյանի և Բոջոլյանի քայլը որքան բարոյական է, այնքան էլ` պարտավորեցնող: Պարտավորեցնող է քաղաքական առաջնորդների, իշխանության և ընդդիմության առանցքային դերակատարների համար: Եթե մարդիկ` իրենց անազատության գնով, պատրաստ են նպաստել երկխոսությանը, համաձայնությանը, քաղաքական այրերը պարտավոր են մի կողմ թողնել իրենց ամբիցիաները, շահերը և միասնական ուժերով ձևավորել այն օրակարգը, որ երկիրը դուրս կբերի ճգնաժամից:
Հույս ունենանք, որ անազատության մեջ գտնվող մարդկանց ուղերձը հենց այդպես էլ կգնահատվի: Ուղերձը չպետք է դառնա սոսկ արժեվորման կամ հիացմունքի առիթ, այլ պետք է խթանի ռացիոնալ վարքագիծն այն մարդկանց, որոնց կեցվածքից ու հարաբերություններից էլ կախված են մեր երկրի կայունությունն ու զարգացումը, քաղաքական համակարգի հեռանկարը:
Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության Նախագահի 2010 թվականի մրցանակին են արժանացել.
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած Ռեյմոն (Հարություն) Գևորգյանը (Ֆրանսիա)` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար և Իսրայել Վ. Չերնին (Իսրայել)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար,
բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Մարտին Գրիգորյանը և Արծրուն Սարգսյանը` «Ոչ գծային մոտարկումներ և Ֆուրիեի գործակիցներ» գիտական հոդվածների շարքի համար,
տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հարություն Թերզյանը` «Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում. թվային մեթոդներ և լուծումներ» (անգլերեն) մենագրության համար,
արվեստի բնագավառում՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը, Ռուբեն Խաչատրյանը, Վրեժ Պետրոսյանը, Կարեն Ծատուրյանը` «Սահման» ֆիլմի համար,
բժշկագիտության բնագավառում` Անդրանիկ Պետրոսյանը, Արմեն Վարդանյանը` «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի և տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արմեն Ներսեսյանը, Տիգրան Հակոբյանը, Վադիմ Օհանյանը, Վահագն Եղիկյանը` «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն» գիտական հոդվածների շարքի համար.
գրականության բնագավառում՝ Վարդան (Սլավիկ) Հակոբյանը` «Պոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպե» պոեմի համար.
հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Արգամ Այվազյանը` «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի Դ, Ե, Զ հատորների համար:
Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.
Կերպարվեստի և կինոյի բնագավառում՝ Վահե Հակոբյանին` ինքնադիմանկարների շարքի համար և Սարգիս Բաբայանին` «Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար:
Գրականության բնագավառում` Լիլիթ Կարապետյանին` «Նորից երկուշաբթի», «-…-Չգիտեմ», «Կոր պատմվածք», «Հենակով ստվերներ», «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար և Հարություն Հովակիմյանին` «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար:
Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել` Արմեն Մանասյանին (դաշնամուր)`լավագույն կատարման համար:
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՎՐՈ-2012 Ռուսաստանի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա «Պետրովսկի» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Մայիսի 31-ից հունիսի 2-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք Ֆուտբոլի ակադեմիայում:
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի կազմը`
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի «Խիմկի», Ռուսաստան
Ստեփան Ղազարյան «Բանանց»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Հրայր Մկոյան «Միկա»
Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա», Լեհաստան
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան «Լեխիա», Լեհաստան
Աղվան Մկրտչյան «Միկա»
Վալերի Ալեքսանյան «Ուլիս»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Արթուր Եդիգարյան «Պաս» Իրան
Լևոն Պաչաջյան «Սանան Նաֆթ», Իրան
Գևորգ Ղազարյան «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա
Արտակ Դաշյան «Բանանց»
Մարկոս Պիզելի «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան «Ուլիս»
Հարձակվողներ
Զավեն Բադոյան «Իմպուլս»
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»
Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան
Ըստ «Հայկական ժամանակի»` երեկ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանը: Քանի որ մայիսի 26-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած համաներման որոշումը չէր տարածվել Շմավոն Գալստյանի վրա, ՀՀ իշխանությունները գտել են հետևյալ տարբերակը. երեկ նրան արձակուրդ է տրամադրվել, որի ընթացքում պետք է դատական կարգով լուծվի նրա պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը:
Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը. «Շմավոն Գալստյանը տեղափոխվել է մեկուսացման աստիճանով պատժի կրման ավելի մեղմ`բաց ռեժիմ: Դրանից բացի, սոցիալական վերականգնման նպատակով նրան տրամադրվել է կարճաժամկետ մեկնում»: Դա նշանակում է, որ մեկնումի հետ մեկտեղ՝ կավարտվի նաև Գալստյանի պատժաժամկետը:
Հիշեցնենք, որ քաղբանտարկյալներ Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանն ազատ կարձակվեն, համապատասխանաբար, ամենաուշը հունիսի 9-ին և 13-ին, քանի որ այդ օրերին լրանում է նրանց ազատազրկման ժամկետը:
«Որևէ մեկը չփորձի Վերահսկիչ պալատը տանել սուբյեկտիվ դաշտ, դա չի լինելու». սա ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի սիրած արտահայտությունն է: Վերջերս հայտարարվեց, որ Վերահսկիչ պալատի հերթական ստուգումների թիրախը դառնալու է քաղաքապետարանը: Որքան էլ Հայաստանի թիվ մեկ վերահսկիչը սիրում է խոսել իր աշխատանքի վրա սուբյեկտիվ գործոնի ազդեցության անհնարինության մասին, այնուամենայնիվ, որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է հնարավոր Հայաստանում բացառել սուբյեկտիվ գործոնը:
— Պարո´ն Զաքարյան, որքան էլ Դուք ասում եք` մի´ փորձեք Վերահսկիչ պալատը սուբյեկտիվ դաշտ տեղափոխել, այնուամենայնիվ, քաղաքապետարանում Ձեր ստուգումները որքանո՞վ են օբյեկտիվ լինելու` հաշվի առնելով ձեր կնոջ պաշտոնավարումն այնտեղ (Իշխան Զաքարյանը կարողացավ հասնել նրան, որ կնոջը` Գայանե Սողոմոնյանին նշանակեցին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ-Լ.Կ.):
— Մենք արդեն ստուգում ենք: Բայց դա ի՞նչ կապ ունի, մենք հիմա սոցապ բաժինն ենք ստուգում, նպաստների բնագավառն ենք ստուգում: Քաղաքապետարանը լրիվ չենք ստուգում: Մենք ստուգում ենք միայն քաղաքապետարանի նպաստները, թոշակները, միայն սոցիալական ծառայությունն ենք ստուգում, էն էլ` քաղաքապետարանինը չէ, է՛, համայնքների սոցիալական ծառայությունները: 10 համայնք կա, դրանց ծառայությունները:
— Բայց կոնկրետ կրթության վարչությունում էլ կոռուպցիոն մեծ ռիսկեր կարող են լինել, դպրոցների հետ կապված… Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե էդ ոնց է, որ մինչև հիմա ոչ մի տնօրեն «պրոֆնեպրիգոդնիության» համար չի հեռացվել աշխատանքից, թե՝ մեծ դխկոց է լինելու, բայց մինչ օրս նույնիսկ չխկոց չեղավ: Օրինակ, հենց Չեխովի անվան դպրոցում (այս դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը դպրոցի տնօրենների մեջ առանձնանում է որպես թիվ մեկ «օլիգարխ» և, ի դեպ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնի համար պայքարում Իշխան Զաքարյանի կնոջ ամենալուրջ մրցակիցն էր— Լ.Կ.) ինչե~ր են կատարվում, և Դուք, փաստորեն, շրջանցում եք այդ ամենը:
— Դե, հիմա դպրոցը մենք ո՞նց գնանք ստուգենք: Դպրոց ստուգելու ըտենց բան չկա, բայց կարծեմ ահագին բան հիմա շտկվել ա, էլի:
Թե ինչ «ահագին բան է շտկվել» Իշխան Զաքարյանի տեղեկություններով` առանց ուսումնասիրություն անելու, հայտնի չէ, բայց, ինչպես տեսնում ենք, ի դեմս Վերահսկիչ պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետությունն ունի իսկապես շրջահայաց պաշտոնյա, որն իսկապես միմիայն պատասխանատու հայտարարություններ է անում, քանի որ նախապես է հոգ տանում, որ իր ասածը անպայման ճիշտ լինի. Իշխան Զաքարյանի համար քաղաքապետարանում ստուգումներ անցկացնելիս կինը զուր տեղը սկանդալներ չի սարքի, ճաշից չի զրկի, չի սպառնա՝ շորերն այլևս չլվանալ ու չարդուկել, որովհետև շրջահայաց ամուսինը նախապես է հոգ տարել կնոջ գլխավորած վարչությունը շրջանցելու վերաբերյալ: Ավելին, ինչպես տեսնում ենք, շրջանցվել է ոչ միայն կողակցի վարչությունը, այլև կողակցի գործընկերներինը` շեշտը դնելով ընդամենը համայնքային սոցիալական ծառայությունների վրա: Իսկ գուցե՞ մենք շտապում ենք եզրակացություններ անելիս ու մոտ ապագայում, ամենակոռումպացված հիմնարկներից մեկը համարվող Երևանի քաղաքապետարանում էլ ստուգումներ կլինեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.