23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվեց ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքնեորի պաշտպան Արման Թաթոյանը:«Անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են.հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով:Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ուղիղ եթերում ներկայացրեց ՀՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի կողմից ընդունված հայտարարությունը:
Yerkir.am-ն ստորև ներկայացնում է հայտարարության տեքստը և հիշյալ քաղաքական ուժերի անունները.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի և Թուրքայի կողմից սանձազերծված պատերազմի 20-րդ օրն է:
Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու մեր երկու պետականությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքը:
Ադրբեջանաթուրքական ագրեսիան՝ միջազգային ահաբեկաչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի:
Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում՝ հանգեցնելով մեծաթիվ անդառնալի կորուստների: Պատերազմը սանձազերծած ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը:
Օրհասական այս իրավիճակում՝ ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում:
Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում.
1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:
«Ազատություն» կուսակցություն
«Ազգային օրակարգ» կուսակցություն
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«Համերաշխություն» կուսակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայրենիք» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Մեկ Հայաստան» կուսակցություն
Հայտարարությունը բաց է ստորագրման համար:
Սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ «անօդաչուների ադրբեջանական արշավը» հետաքրքիր կերպով հիշեցնում է Թուրքիայի՝ դեռևս 2020-ի սկզբին սիրիական բանակի դեմ «Գարնանային վահան» գործողությունը։ Ըստ ամենայնի, Անկարան Հարավային Կովկասում իր դաշնակիցին է փոխանցել ոչ միայն անօդաչու սարքեր, այլև ռոբոտային համակարգի ամբողջական ռազմական դոկտրինը և գործողությունների հայեցակարգը, գրում է The Jamestown Foundation հետազոտական և վերլուծական ինստիտուտը։
Հոդվածագրի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ որոշ առումներով ադրբեջանական ռազմական պլանավորումն ու օպերատիվ արվեստը նմանակել են թուրքական զինված ուժերի «Գարնանային վահան» գործողությանը։
«Առաջին հերթին, հետախուզական տվյալների բաց աղբյուրներից հետևում է, որ ադրբեջանական ցամաքային կրակները եղել են անօդաչու օդային համակարգերի հետ սերտ համակարգմամբ։ Երկրորդ կարևոր նմանությունը հակառակորդի հակաօդային պաշտպանության շարժական միջոցների համակարգված որսն էր։ Ղարաբաղյան բախումների ամենասկզբում ադրբեջանցիները ջանասիրաբար հետապնդել են հայկական զենիթահրթիռային համակարգերը։ Եվ երրորդ, Ադրբեջանում անօդաչու սարքերի օգտագործման կարևոր բաղադրիչն են տեղեկատվական գործողությունները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ամենօրյա թարմացում ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքերի տեսագրությունները YouTube-ի եև Twitter-ի իր էջերում: Այդպես էին վարվում նաև թուրքական «Գարնանային վահան» գործողության ժամանակ»,- նշում է հոդվածագիրը։
Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտությունում անօդաչուների պատերազմը, մասնավորապես, առաջին պլան է մղվել որպես թուրք-ադրբեջանական երկկողմ պաշտպանական կապերի թերևս ամենակարևոր հենասյուն։
Ստամբուլի հայ համայնքն էլ ավելի է վախենում իր անվտանգության համար՝ հայկական շրջաններում ուլտրաազգայնական բողոքի ցույցերից հետո, հաղորդում է France 24-ը:
Մեկ օր անց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 27-ին մարտական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղում, թուրք ուլտրաազգայնականները ավտոերթ կազմակերպեցին Կումպակապի շրջանում, որտեղ գտնվում է հայոց Պատրիարքարանը: Այդ շրջանում տեղի շատ հայեր են բնակվում:
Վարորդները ավտոմեքենաների շչակների ներքո ադրբեջանական դրոշներ են ծածանել: Այս մասին Twitter-ում գրել էր հայազգի լրագրող Ռոբեր Կոպտաշը՝ բողոքի ակցիաները «շատ վտանգավոր» անվանելով:
«Ժողովուրդների դեմոկրատիա» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Կարո Փայլանը դա «սադրանք» էր անվանել:
Թուրքական կառավարամետ Yeni Safak թերթը հայտնել էր, որ ակցիան կազմակերպել է մարդասիրական օգնության թուրքական գործակալությունը (IHH), որը սերտ կապեր ունի Թուրքիայի կառավարության եւ հատուկ ծառայությունների հետ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարցն այժմ օրակարգում չկա, գրում է belta.by կայքը։
Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ն նախատեսում է այս տարի իր խաղաղապահ առաքելությունը ՄԱԿ-ում ընդգրկելու համար անհրաժեշտ իրավական աշխատանքներն ավարտին հասցնել, իսկ մյուս տարի արդեն այս ուղղությամբ կոնկրետ բանակցություններ կանցկացվեն։
Զասը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնական նպատակն է ոչ թե ռազմական, այլ քաղաքական միջոցներով ապահովել միջազգային խաղաղության ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու պահպանումը: Այս նպատակով կան լավ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք ունակ են լուծել խաղաղապահ խնդիրներ, հակամարտող կողմերին առանձնացնելու պայմաններ ստեղծել, բանակցային գործընթաց սկսել և, ընդհանուր առմամբ, խաղաղություն հաստատել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
Հայաստանում հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1540 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 63000 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 344053, վերջին մեկ օրում` 3937 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13694 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 47925 անձ` վերջին մեկ օրում 384 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 1067 է:
Նշենք, որ այլ հիվանդություններից մահացած անձանց ընդհանուր թիվը 314 է, որոնք ունեցել են նաեւ կորոնավիրուսային հիվանդություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում է, որ Ղարաբաղում խաղաղապահների մասնակցությունն ու կազմը հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում է, սակայն դրանք դեռեւս քննարկումների փուլում են, Բաքուն այդ հարցը վաղաժամ է համարում, նաեւ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ հակամարտության ամենահիմնարար սկզբունքները դեռեւս համաձայնեցված չեն՝ քննարկման առարկա են: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ հայտարարել է Ալիևը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Տարածաշրջանում խաղաղապահների տեղակայումը հիմնարար սկզբունքներում է։ Պետք է ուշագրավ լինի այն, որ հակամարտության հիմնարար սկզբունքները համաձայնեցված չեն, դրանք միայն քննարկման առարկա են։ Խաղաղապահների տեղակայման հարցը դեռեւս լայնորեն չի քննարկվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Այդ պատճառով դեռ հայտնի չէ, թե ով է ընդգրկվելու նրանց կազմում: Ներկա պայմաններում, երբ ընթանում է ռազմական գործողությունների ակտիվ փուլը՝ մի քիչ վաղ է։ Բայց այդ հարցում պետք է հաշվի առնվի Ադրբեջանի խոսքը, քանի որ գործողությունները կատարվում են Ադրբեջանի տարածքում», — հայտարարել Է Ալիեւը։
«Free Azerbaijan» կայքի լրագրողը զրուցել է Ուդմուրթական հանրապետության ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Զուլֆիգար Միրզաևի հետ։ Վերջինս կրիտիկական է որակել Ադրբեջանում տիրող իրավիճակը: Նրա խոսքով ՝ Բաքվում և այլ քաղաքներում իրական «որս» է սկսվել։
Երեկոյան ժամը 9-ից հետո ադրբեջանցիները վախենում են փողոց դուրս գալ, քանի որ ռազմական ոստիկանության սպաները նրանց բռնի ուժով տեղափոխում են զինկոմիսարիատ, ապա՝ ռազմաճակատ:
Լինում են նաև դեպքեր, երբ ռազմական ոստիկանությունը ներխուժում է տներ և բռնի ուժով կռվի ուղարկում տան բոլոր տղամարդկանց: Նրա խոսքով ՝ սպանվածների մեծամասնությունը աղքատ ընտանիքների զինծառայողներ են:
Ժողովուրդը տարակուսած է՝ եթե Ալիևն ասում է, որ Ադրբեջանն ունի 100.000-անոց մարտունակ բանակ, ապա ինչո՞ւ է մարդկանց բռնի հավաքում և ուղարկում ռազմաճակատ: Արդյոք զինվորական անձնակազմի կորուստներն այդքան վիթխարի են, և նրանց փոխարինելու համար անհրաժեշտ է գործել նման մեթոդով։
Անդրադառնալով ադրբեջանական բանակում թուրք զինծառայողների ներկայությանը՝ Միրզաևն ասել է, որ ռազմաճակատի մարտերում կռվում են ադրբեջանցիներ և արաբ զինյալներ, սակայն ռազմական բոլոր գործողությունները ղեկավարում են թուրք բարձրաստիճան սպաները:
«Գուցե սա՞ է պատճառը, որ ադրբեջանական կողմը հսկայական կորուստներ ունի, որովհետև թուրքական հրամանատարությունը ծանոթ չէ տեղանքին և ռազմական գործողություններ իրականացնելու հմտություններին։ Գուցե դա է պատճառը, որ ձերբակալվել է ադրբեջանական բանակի միակ բարձրաստիճան զինծառայող, գեներալ Սադիգովը, ով կարող էր շտկել իրավիճակը և հասցնել այն ավարտի»,- գրված է հոդվածում։
Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ:
Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ:
Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաեւ թիրախավորելով երեխաների ու տարեցների:
Այնուհետեւ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո, համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաեւ ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում:
Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ:
Տեսանյութերը եւ լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»,- գրել է նա։
Հայաստանում հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1465 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61460 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 340116, վերջին մեկ օրում` 4005 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13919 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 2400-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 47541 անձ` վերջին մեկ օրում 422 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1056 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.