23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հակառակորդը շարունակում է առաջնագծում թողնել իր զինծառայողների դիակները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Եթե սպայի պատիվս կորցնեմ ու միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներն արհամարհեմ, կհրապարակեմ հարյուրավոր տեսանյութեր՝ սեւացած, ուռած, փտած դիեր։ Չեն տանում, թքած ունեն իրենց դիերի վրա։ Նրանք հայտարարեցին, որ կարող են միակողմանի տալ մեր դիերը, այսինքն՝ իրենց դիակներն իրենց պետք չեն։ Ընդ որում, այդ դիակների մեծ մասն իրենց ԶՈւ-երի զինծառայողներ են։ Վիրավորներին էլ են թողնում, արնաքամ լինում ու մեռնում են»,- պատմեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցին՝ հակառակորդի այդ քայլին արդյոք կա՞ բացատրություն, Հովհաննիսյանը պատասխանեց. «Մի օր այնտեղ հարցնելու են, բայց ինքն ուզում է մինչեւ այդ մի օրը գա, ինքն ինչ-որ բան ստանա»։
Կենտրոնական ուղղությամբ հայ զինծառայողների դիերը դուրս բերելու առնչությամբ խնդիրներ չկան:
Նա պարզաբանել է, որ ռազմական գործողություններն այդտեղ այդքան ակտիվ չեն:
«Դիերը դուրս բերելու հետ կապված խնդիրներ են առաջանում հարավային եւ հյուսիսային ուղղություններով»,-հավելել է Հովհաննիսյանը:
ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարեն Նավասարդյանը, զանգահարելով aravot.am-ի խմբագրություն, ասել, որ ինքը պատրաստ է իր բոլոր բախտակից ընկերների հետ որպես մահապարտ մեկնել Արցախ՝ պայքարելու։ Մեկ այլ դատապարտյալ՝ 40-ամյա Էդգար Համբարձումյանն էլ իր հերթին նշել է, որ ժամանակին ծառայել է Մարտունիում։
«Հիմա դիմում եմ գրել, որ ինձ ուղարկեն հենց այդտեղ, պատրաստ եմ մինչեւ վերջին շունչս պայքարել ազերիների դեմ։ Ես ինքս Քաջարանից եմ՝ քաջերի քաղաքից, կարծում էլ բան պետք չի ասել»,–ասել է Էդգար Համբարձումյանը։
60-ամյա Հենրիկ Ավագյանի խոսքով էլ, ինքը մասնակցել է 1990-ականների հայ–ադրբեջանական սահմանային հակամարտությանը, զենք կիրառելու մեծ փորձ ունի։
«Անիմաստ ստեղ լռված ենք։ Տանեն, թող կռվենք, էդ մեր ծախսերն էլ թող փոխանցեն բանակին»,–ասել է Հենրիկը։
Ի դեպ, դատապարտյալների հավաստմամբ, կապանցի և քաջարանցի տասնյակ դատապարտյալներ նույնպես դիմում են գրել՝ ընդգրկվելու իրենց քաղաքներում կազմավորված ինքնապաշտպանական ջոկատներին։
Aravot.am-ը գրում է, որ հարցի պարզաբանման համար արդեն, արդեն 12 օր է, ինչ հարցում են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և սպասում են նրանց պաշտոնական պատասխանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Քննարկումներ են գնացել այն մասին, թե որ կառույցը և ինչպես է վերահսկվելու ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը: Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություններից հետո «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները (որոնք կազմում են ԵԱՀԿ Մինսկի խումբը) խնդրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Հրադադարի մասին համաձայնության ձեռքբերումից հետո այն չի պահպանվել: Հիմնական հարցն այն է, թե ինչպես ապահովել վերահսկողությունը հրադադարի ռեժիմի պահպանման վրա», — լրագրողներին ասել է Նեբենզյան:
Նրա խոսքով՝ երկուշաբթի օրը հնչեցին հայտարորություններ, որ ՌԴ ՊՆ-ն բանակցություններ է վարում Հայաստանում և Ադրբեջանում իր գործընկերների հետ, թե ինչպես իրականացնել այդ վերահսկողական մեխանիզմը: «Իհարկե, այս հարցը բարձրացվեց խորհրդակցության ժամանակ, և Խորհուրդը միասնական դիրքորոշում ունի այդ հարցում»,- ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահող Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:
Պատասխանելով այն հարցին, թե որ կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը թե ԵԱՀԿ-ն ավելի հարմար կլինեն Լեռնային Ղարաբաղում հրդադարի պահպանումը դիտարկելու համար՝ Նեբենզյան ասել է. «ՄԱԿ-ը պետք է Անվտանգության խորհրդի մանդատ ունենա, դա հեշտ և արագ բան չէ: ԵԱՀԿ-ն մեծ դեր է խաղում կարգավորման գործընթացում: Ով կլինի այնտեղ և ինչ կարգավիճակով, ով կստուգի, սրանք դեռ հարց են: Քննարկվում է: Թե ինչպես դա գործնականում կիրականացվի, դա այլ պահ է»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցող սիրիական ահաբեկչական խմբավորումների գրոհայինները սպառնալիք են նաեւ Ռուսաստանի համար, եւ այդ պատճառով Մոսկվան «իրավիճակին արձագանքելու համար օրինական իրավունք ու հիմքեր ունի»: ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Մերձավոր Արեւելքից ԼՂ հակամարտության գոտի զինյալների տեղափոխման մասին հաղորդագրությունները՝ նա համոզմունք է հայտնել, որ այդ տարրերը կթափանցեն Ռուսաստանի Դաշնության տարածք:
Փաշինյանն ընդգծել է, որ այդ հաղորդագրությունների հրապարակումից հետո, արաբական երկրների ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ որոշ խմբավորումներ ոչնչացվել են մարտի դաշտում կամ էլ «ցրվել տարբեր ուղղություններով»: «Ինձ համար ակնհայտ է, որ այդ ոչնչացված խմբերից առանձին անհատներ ներթափանցել են Ռուսաստան, քանի որ նրանք, կարծում եմ, Ռուսաստանին ընդունում են որպես թշնամու, ինչպես Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանին:
Հարցն այն է, թե որքան կշարունակվի այդ գործընթացը: Արդյոք Ռուսաստանը կսպասի, թե երբ են այդ տարրերը ներթափանցելու իր տարածք: Ես չգիտեմ, միգուցե, Ռուսաստանի կառավարությունը կամ հատուկ ծառայությունները քննարկում են, որ այնտեղ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում կարելի է հակաահաբեկչական գործողություն իրականացնել»,-ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան «հակաահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Սիրիայում, որը բավականին հեռու է Ռուսաստանից, քանի որ սիրիացի գրոհայինների եւ ահաբեկիչների գործողություններն ուղղակի սպառնալիք էին ներկայացնում նրա ազգային անվտանգության համար»: «Իսկ այժմ գրոհայիններն ավելի մոտ են Ռուսաստանի սահմաններին: Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է, եւ ես կարծում եմ՝ Ռուսաստանն ունի օրինական իրավունք եւ հիմք արձագանքելու այս իրավիճակին»,-հավելել է վարչապետը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով։
«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել», — ասել է Փաշինյանը ТАСС-ին տված հարցազրույցում:
Իր հերթին, Ադրբեջանի նախագահը ТАСС-ին տված հարցազրույցում ևս ասել է, որ պատրաստ է բանակցությունների:
«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի գտնենք կարգավորման ուղիներ», -ասել է Ալիևը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է մեկնել Մոսկվա՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար:
Դուք նշեցիք տարբերակ, որին Հայաստանը պատրաստ էր մի քանի տարի առաջ: Այստեղ միայն մի նրբություն կար՝ իսկ ի՞նչ կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստ է սկսել կարգավորումը ԼՂ շուրջ 7 շրջաններն Ադրբեջանին փուլային կերպով փոխանցելուց՝ պահպանելով Լաչինի միջանցքը մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը:
«Դուք գիտեք, ես բազմիցս ասել եմ, որ բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ինչը ռազմավարական կարեւոր դեր ունի մեզ համար: Դուք նշեցիք տարբերակ, որին Հայաստանը պատրաստ է եղել մի քանի տարի առաջ: Այստեղ մի նրբություն կար՝ իսկ ի՞նչ կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Այդ թվում նկատի ունեմ Կազանյան նախաձեռնությունը: Պետք է հասկանալ, թե այդ հարցին ինչ կպատասխանի Ադրբեջանը, եւ արդյոք պատրաստ է ճանաչել ԼՂ ինքնորոշման իրավունքը»,-ասել է Փաշինյանը:
Պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, Փաշինյանն ասել է. «Իհարկե, մենք պատրաստ ենք փոխզիջումների, մենք միշտ ասել ենք դրա մասին: Մեզ համար մեկնարկային կետ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եթե Ադրբեջանը համաձայնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ապա կարելի է ասել, որ փոխզիջման նախադրյալներ կան»:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարար Մնացականյանն իր զրուցակցին հանգամանալից տեղեկատվություն տրամադրեց սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, այդ վայրագությունների հետեւանքով մեծաթիվ տեղահանվածների մասին: Նախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց նաեւ Ադրբեջանի կողմից իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի եւ սպանությունների վրա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի հաստատման շուրջ պայմանավորվածությանը եւ դրան հաջորդած իրավիճակին՝ ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին հայտնեց, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը եւ խախտելով ձեռքբերված պայմանավորվածությունը, չի հրաժարվում Արցախի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու եւ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտավարությունից:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչն էլ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև.
Ֆրանս 24 — Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հարցազրույց տալու Ձեր համաձայնության համար։ Վստահաբար, ձեր տարածաշրջանը շատ դժվարին ժամանակներ է ապրում այս օրերին։
Ես կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել մի քարտեզի վրա, որն այս պահին լայնորեն շրջանառվում է միջազգային հարթակներում։ Հնարավոր է, որ Դուք համաձայն չեք այդ քարտեզում պատկերվածի հետ։ Այնտեղ Հայաստանը գտնվում է ձախ մասում, իսկ Ադրբեջանը՝ աջ կողմում, և այն, ինչ կարմիրով ներկված է որպես ադրբեջանական տարածք, վիճելի շրջանն է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության, որը նախորդ դարի 90-ականների սկզբին անկախություն հռչակեց, ինչն առ այսօր չի ճանաչվել ՄԱԿ-ի գեթ մեկ անդամ երկրի կողմից, ներառյալ Հայաստանը։
Վերջերս մենք ականատես եղանք խնդրի լուծման չափազանց կոշտ մոտեցումների։ Մասնավորապես, Դուք գնացիք Լեռնային Ղարաբաղ և հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Այստեղ կրկին ես պետք է հիշատակեմ, պարոն վարչապետ, որ ՄԱԿ-ի անդամ երկրներից և ոչ մեկը համաձայն չէ այդ ձևակերպման հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Նախ ես Ձեր ցուցադրած քարտեզը, ցավոք սրտի, չեմ տեսնում, և դրա հետ կապված որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը, շատ կարևոր է իմանալ Լեռնային Ղարաբաղի հարցի պատմությունը, որովհետև Ձեր խոսքի մեջ էլ Դուք ասացիք՝ վիճարկվող տարածք: Ցավոք, ինչ-որ պահի միջազգային լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացնում են որպես տարածքային վեճ: Եվ սրա պատճառն այն է, որ մոռացության է մատնվել Լեռնային Ղարաբաղի հարցի ծագման պատմությունը:
1988 թվականին Խորհրդային Միության ժամանակներում, երբ տեղի էր ունենում վերակառուցման և ժողովրդավարացման գործընթաց, Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով գորբաչովյան բարեփոխումների շրջանից, որոշեց վերականգնել իր իրավունքները: Իսկ իրավունքը խախտվել էր Խորհրդային Միության ձևավորման շրջանում, երբ Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը կցվեց Խորհրդային Ադրբեջանին և ոչ թե դրվեց Խորհրդային Հայաստանի կազմ: Եվ ահա 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանն ընդունեց Հայաստանին միավորվելու վերաբերյալ որոշում, և դա բացարձակապես խաղաղ գործընթաց էր: Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ այն ժամանակ այդ շարժումն ընկալվում էր որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթաց, և շատերը Եվրոպայում ասում էին, որ Ղարաբաղյան շարժման սկսած պրոցեսի արդյունքում էր, որ փլուզվեց Բեռլինի պատը: Եվ ահա այս խաղաղ քաղաքական որոշմանը Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ իրականացնելով հայերի սպանություններ Սումգայիթ և Բաքու քաղաքներում: Եվ ահա այսպես ծագեց կոնֆլիկտը:
Ինչ վերաբերում է արդեն Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանին, երբ Խորհրդային Ադրբեջանը հռչակեց անկախություն Խորհրդային Միությունից, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, օգտվելով խորհրդային այն օրենսդրությունից, որ եթե խորհրդային հանրապետությունն անկախություն է ստանում, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը կարող է իր կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնել, կայացրեց որոշում և հռչակեց իր անկախությունը: Ինչ վերաբերում է նրան, որ մինչև հիմա ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դրա համար էլ Ղարաբաղի ժողովրդի և հայ ժողովրդի պայքարը շարունակվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն օգտագործելու, իրացնելու հնարավորություն ունենա:
Իսկ ինչո՞ւ է Արցախը, Լեռնային Ղարաբաղը Հայաստան: Եթե Դուք այսօր լինեք Ղարաբաղում, կտեսնեք այնտեղ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը և ավելին միշտ եղել են հայեր: Իսկ Հայաստան նշանակում է հայերի երկիր, և Լեռնային Ղարաբաղն իր ողջ պատմության ընթացքում եղել է հայերի երկիր: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ, այո՛, սա ոչ թե տարածքային վեճ է, սա մարդկանց իրավունքի իրացման խնդիր է, որովհետև, ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, 1988 թվականին այդ գոյութենական վտանգը եղել է:
«Ֆրանս24» — Պարոն վարչապետ, Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքի մասին։ Ես կուզենայի վկայակոչել միջազգային իրավունքի շրջանակում առկա կարգավորումները։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, և Դուք գիտեք, պարոն վարչապետ, այնտեղ նշված է՝ օկուպացված տարածքներ, ինչը ենթադրում է, որ այդ տարածքներն օկուպացվել են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ո՞վ է օկուպացրել: Եթե ուշադիր նայեք այդ բանաձևերը…
«Ֆրանս24» — Օրինակ, 62243 բանաձևի մեջ նշված է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում, որից հետևում է, որ Ադրբեջանը չէ, որ օկուպացրել է իր սեփական տարածքները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ես շարունակեմ իմ նախադասությունը: Ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում էր գոյութենական վտանգի առաջ: Մինչև շարժում սկսելն այդ գոյութենական վտանգը սողացող էր՝ այն առումով, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված էր հայկական ինքնության դեմ: Իսկ շարժումը սկսվելուց առաջ այդ գոյութենական վտանգն արդեն դարձավ ուղիղ սպառնալիք, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայության դեմ օգտագործվում էր ուժ: Եվ անկախության հռչակման այդ շրջանում ամբողջական ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Քաղաքները, գյուղերը, բնակավայրերը ռմբակոծվում էին, և մարդիկ հնարավորություն չունեին շուրջ 2 տարի իրենց բնակարաններում, իրենց տներում ապրելու: Եվ քանի որ ոչ մի միջազգային ուժ չէր կանգնեցնում այս պրոցեսը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանական ուժեր ձևավորեց, և ինքնապաշտպանական ուժերի գործունեության արդյունքում այդ հրետակոծություններն ու հրթիռակոծությունները պարզապես ստիպված էին հեռու տանել իրենց տներից:
Եթե Դուք ուշադիր նայեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, կտեսնեք՝ այդտեղ հստակ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները կորսվել են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի, տեղի հայկական ուժերի գործունեության արդյունքում: Այսօր էլ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը, և դա կարող է կրկին բերել ծանր հետևանքների ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ադրբեջանի համար:
«Ֆրանս24»— Պարոն վարչապետ, քիչ ժամանակ է մեզ մնացել։ Ես կուզենայի անդրադառնալ այն հռետորաբանությանը, որն օգտագործվում է Ձեր կողմից Թուրքիայի առնչությամբ։ Դուք ասում եք, որ Թուրքիան ուղղակիորեն և բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջոցներով։ Դուք պնդում եք, որ Թուրքիան ներգրավված է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական նկրտումներում։ Այնքան էլ մեծ չէ աջակցությունը Ձեր միջազգային գործընկերներից, մասնավորապես Ռուսաստանից։ Արդյոք Դուք գտնում եք, որ աշխարհը ճիշտ չի ընկալում խնդիրը կամ անտարբեր է դրա նկատմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Նախ եկեք արձանագրենք, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արդեն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում, և Թուրքիան է հրահրել այս ռազմական գործողությունները:
Երկրորդը՝ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ, երկրներ, պետություններ՝ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, այլ երկրներ, ընդունել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը ձեռնարկելու համար: Եվ, ըստ էության, ես հստակ ասում եմ, որ, այո՛, Թուրքիան վերադարձել է 100 տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ՝ որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում, և աշխարհը պետք է առերեսվի այս փաստի հետ: Ես ասել եմ, որ եթե այս փաստը պատշաճ ձևով գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում:
«Ֆրանս24»— Պարոն վարչապետ, մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես կուզենայի ևս մեկ հարց ուղղել Ձեզ։ Վերջերս պատասխանելով քաղաքացիական անձանց սպանություններին առնչվող հարցադրմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Հայաստանին ռազմական տեխնիկան քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայելու մեջ, ինչն էլ իր կարծիքով հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի։ Ձեր մեկնաբանությունը, պարոն վարչապետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Գիտեք, վերջերս տեսանյութ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի ռմբակոծությունների մասին, և միջազգային լրատվամիջոցները նկարահանել են այդ տեսարանները: Եվ ես ուշադրություն դարձրի, որ այդ տեսարաններում, այն տեղերում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք չկա, այլև ընդհանրապես ոչ մի զինվորական չկա: Դա արվում է ցեղասպան քաղաքականության շրջանակում: Ալիևը, Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով:
Եվ կարող են միջազգային լրատվամիջոցները վկայել դա, որ Ստեփանակերտում ընդհանրապես տեղի է ունենում հետևյալը՝ ուղղակի քանդվում են մարդկանց տները, որ նրանք հետագայում այդտեղ ապրելու հնարավորություն չունենան: Եվ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, և այս հարցի լուծումը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակում: Որովհետև Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա ուղղակի բացառված է, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսն սկսել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի:
«Ֆրանս24» — Պարոն վարչապետ, և ամենավերջին հարցը։ Դուք աննախադեպ մեծ հեղինակություն եք վայելում Ձեր երկրում։ Միջազգային հանրությունը չափազանց բարյացակամ վերաբերմունք դրսևորեց Ձեր կառավարության հանդեպ։
Բոլորովին վերջերս՝ 2018 թ.-ին խաղաղ գործընթացի արդյունքում, որը հայտնի է որպես Թավշյա հեղափոխություն, Դուք եկաք իշխանության։ Ինչու՞ չեք օգտագործում Ձեր հեղինակությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար, որն ինչպես Դուք գիտեք, ենթադրում է փոխզիջում` տարածքային զիջումներ, որը շատ ավելի լավ տարբերակ է, քան այն մահերն ու ավերածությունները, որը մենք տեսնում ենք այսօր և որի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ ձգձգվող հայ-ադրբեջանական այս հակամարտության ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես փորձել եմ անել դա և կոմպրոմիս եմ առաջարկել, բայց բանակցային այդ պրոցեսների ընթացքում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից: Եվ ես էլի ասում եմ, որ այս խնդիրն այսօր առավոտ ևս այլ լուծում չունի, քան «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի կիրառումը: Որովհետև Ադրբեջանը, հիմա նաև Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ, մի խնդիր է դրել իր առաջ՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն:
«Ֆրանս24» — Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ներկայացնել, պարոն վարչապետ, թե ինչ զիջումների եք պատրաստ Դուք գնալ։ Ես Ձեզ կխնդրեի այդ ենթատեքստում անդրադառնալ նաև այսպես կոչված բուֆերային գոտուն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Իհարկե, կարող եմ ավելի կոնկրետ: Երբ ես դարձա վարչապետ, ես նախ առաջարկեցի հետևյալ բանաձևը: Գիտեք, ինչ, անընդհատ խոսվում է զիջումների մասին: Նախ մենք պետք է հայեցակարգ ունենանք՝ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Եթե որևէ մեկը կարծում է, որ հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի, խոսում է հայկական կողմի կապիտուլյացիայի մասին: Դա հարցի կարգավորում չէ: Ես առաջարկել եմ, որ մենք նախ հայեցակարգային մակարդակով հասկանանք լուծման բանաձևը: Եվ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին ղեկավարն եմ, ով ասում է, որ որևէ լուծում պետք է նաև հակառակ կողմի համար ընդունելի լինի: Բայց Ադրբեջանը շարունակել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի համար, որը, ըստ էության, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով հայերից պետք է մաքրվի:
«Ֆրանս24»— Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, մենք կուզենայինք Ձեզ ավելի շատ հարցեր տալ։ Սակայն, ցավոք սրտի, ժամանակակը թույլ չի տալիս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:
Թրամփի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ի պատասխան ղարաբաղյան հակամարտության մեջ նրա գործողությունների, եւ զգուշացրել են, որ Թուրքիայի գործողությունները պայմանավորված են քրիստոնյաների նկատմամբ թշնամանքով, հայտնում է Catholic News Agency-ը։
Կոչերը հնչել են «Թուրքիան հերթական քրիստոնեական ցեղասպանությունն է իրականացնում. Ինչու է լռում Թրամփի վարչակազմը» անվանումով հարթակային քննարկման ժամանակ, որը կազմակերպվել է ի պաշտպանություն քրիստոնյաների։
Քննարկմանը մասնակցել են «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության նախագահ Թուֆիկ Բաակլինին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Ամփարյանը, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտից Մայքլ Ռուբինը, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունից Ռիչ Հազալը եւ Հունա-ամերիկյան առաջնորդների խորհրդի անդամ Էնդի Զեմենիդեսը:
Բաակլինիի խոսքով՝ Թուրքիան վտանգավոր դերակատար է, եւ «մենք ակնկալում ենք, որ Թրամփի վարչակազմը քայլեր կձեռնարկի»: Նա նշել է, որ Թուրքիայի նկատմամբ ներկայիս քաղաքականությունը չի աշխատում, եւ «նախագահ Թրամփն ու Կոնգրեսը պետք է խստորեն պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի դեմ»՝ քրիստոնյաների հանդեպ նրա թշնամանքի համար:
Քննարկման որոշ մասնակիցներ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել՝ ի պատասխան Թուրքիայի կողմից միջազգային համաձայնագրերի խախտման:
Ինչպես պարզաբանել է Հազալը, 2019-ի հոկտեմբերին պատժամիջոցները վերացվել են այն բանից հետո, երբ Թուրքիան համաձայնել է դադարեցնել կրակը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Սակայն այդ ժամանակվանից «Թուրքիան ավելի քան 800 անգամ խախտել է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարը»:
Հոկտեմբերի 8-ին զինյալները կրակ են բացել Շուշիի հայկական եկեղեցու ուղղությամբ: Տաճարի վրա հարձակումը դատապարտել են քրիստոնյա առաջնորդները եւ կրոնական ազատության պաշտպանները:
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հայտարարել է, որ «տագնապած է» եւ կոչ է արել պաշտպանել «աղոթատեղիները եւ կրոնական վայրերը»:
Ռոբերտ Ավետիսյանը նշել է, որ ներկայիս հակամարտությունն «աննախադեպ է», եւ որ բռնությունների մեծ մասի հետեւում կանգնած են Թուրքիայի կողմից վարձված վարձկանները: «Մեզ պետք է, որ աշխարհը բարձրաձայնի սա»,- ասել է Ավետիսյանը: «Մեզ պետք է, որ աշխարհը ներքաշվի այս իրավիճակում»:
Նա կոչ է արել ճանաչել Արցախը՝ հայտարարելով, որ դա ազդանշան կլինի Ադրբեջանի համար:
Մայք Ռուբինը նշել է, որ այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Արցախում, «որեւէ արդարացում չունի»: Նրա խոսքով, Թուրքիան պատմական պահանջներ չունի Արցախի նկատմամբ, Ռուբինը «հակամարտության միակ դրդապատճառ» համարում է «բացարձակ թշնամանքը»: Ռուբինը հայտարարել է, որ այդ թշնամությունը տարածվում է «ոչ թե հայերի վրա՝ որպես ժողովրդի, այլ քրիստոնեության վրա՝ որպես կրոնի»:
«Պարզ է դառնում, որ գուցե այլեւս չպետք է ընդունենք Թուրքիայի արդարացումները»,- ասել է նա՝ հավելելով , որ Անկարան ակտիվորեն աջակցում է «Իսլամական պետությանը»:
Զեմենիդեսը եւ Հազալը նշել են, որ տարածաշրջանում քրիստոնյաների թվի անկումը նման է ցեղասպանության ընդունված սահմանմանը:
Զեմենիդեսը հայտարարել է, որ «Արցախի գոյությունը անհարմարություն է» Թուրքիայի համար, եւ նշել է, որ ներկայումս երկրում ապրում է ավելի քան 2000 հույն-ուղղափառ քրիստոնյա, եւ Թուրքիայի վերաբերմունքը քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ «ամոթ» է համարել բոլոր արեւմտյան երկրների համար:
Ռուբինը նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «բոլորովին տարօրինակ» է որակել եւ կոչ է արել հետագա գործողությունների դիմել: Ըստ նրա, Կոնգրեսը պետք է «ավելի վճռական» լինի, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, եւ դա վերաբերում է երկու քաղաքական կուսակցություններին:
«Եթե մենք այս փուլում չկարողանանք դիրք զբաղեցնել, երբ ռմբակոծում են եկեղեցիները, երբ ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, երբ վերջը չի երեւում, դա ամոթալի բիծ կլինի մեր հավաքական խղճի վրա»,- ասել է Զեմենիդեսը:
Հազալը նաեւ կոչ է արել, որ Թուրքիան Միջազգային կրոնական ազատության գրասենյակի կողմից «առանձնահատուկ մտահոգություն առաջացնող երկիր» ճանաչվի: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «պետք է միջոցներ ձեռնարկի՝ կոշտ, կտրուկ պատժամիջոցների տեսքով, եւ դադարեցնի ռազմական օգնությունը»:
Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։
Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,- ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.