23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կոպտորեն խախտված երեք հրադադարներով Ադրբեջանը փաստացի մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, և համանախագահող պետություններից յուրաքանչյուրին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ պատահական չէ, որ 3-րդ հրադադարը հայկական ներհասարակական շրջանակներում ընդունվեց բացառապես սկեպտիկ մակարդակում:
-Ինչպե՞ս կգնահատեք հոկտեմբերի 26-ի ԱՄՆ գործուն միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը․ Ադրբեջանը կրկին առանձին ուղղություններով խախտում է այն։
-Հրադադարի պայմանավորվածությունների ռացիոնալ արդյունքը կարող է լինել այն դեպքում, եթե դրան հետևում են երկու կողմերը: Ցավոք, երրորդ անգամն է՝ այն կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից: Հրադադարից րոպեներ անց գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը, կա զոհ, ինչպես նաև վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, ռազմաճակատում շարունակվում են ռազմական գործողությունները: ԱՀ ՊԲ-ն արդեն իսկ դատապարտել է հրադադարի խախտումը:
Նման պայմաններում, Դոնալդ Թրամփի նախընտրական շրջանում ձևավորած խաղաղասիրական իմիջը ևս կոպտորեն խախտված է և պետք է ենթադրել, որ դրա համար գին պետք է վճարվի: Ամերիկյան ընտրությունների նախօրեին ԱՄՆ-ում կար ստանդարտի հասնող գործելակերպ, որն արտահայտվում էր երկրի՝ արտաքին քաղաքական հարցերում ակտիվություն չդրսևորելով: Այս ընտրություններում արձանագրվեց ստանդարտից դուրս գործելակերպ, ինչը ևս PR բաղադրիչ է նախընտրական արշավում, որը Թրամփի դեպքում արդեն իսկ ձևավորվել էր սեպտեմբերին՝ Իսրայել-ԱՄԷ, Սերբիա-ԱՄՆ-Կոսովո և այլ կարևոր համաձայնություններով: ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան հրադադարը շարունակությունն էր այս արշավի, բայց ցավոք, այն գործնականում առայժմ չի աշխատում:
Կոպտորեն խախտված երեք հրադադարներով Ադրբեջանը փաստացի մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, և համանախագահող պետություններից յուրաքանչյուրին: Պատահական չէ, որ 3-րդ հրադադարը հայկական ներհասարական շրջանակներում ընդունվեց բացառապես սկեպտիկ մակարդակում:
-Ի՞նչ նկատի ուներ Դ. Թրամփը՝ ակնարկելով Կոսովոյի մասին:
-ԱՄՆ-ը հասել էր հրադադարի համաձայնությանը եռանկյունաչափ ձևաչափով, հիմքում ունենալով նախորդ երկու պայմանավորվածությունները: Դ. Թրամփն ակնարկել էր Կոսովոյի դեպքը, որով նկատի ուներ Կոսովո–ԱՄՆ-Սերբիա եռանկյունաչափ ձևաչափով սեպտեմբերին կնքված տնտեսական համաձայնությունը: Ի դեպ, Կոսովոյի թեման հասարակության մեջ տարբեր ընկալումներ ունեցավ:
-Դուք նշեցիք, որ Ադրբեջանն իր գործելակերպով փաստացի մերժում է համանախագահությանը, այս պրակտիկան նախկինում գոնե չափավորված էր:
-Ադրբեջանը միայնակ չէր կարող այսպիսի համարձակ որոշումներ կայացնել, սա միայն թուրքական ազդեցությամբ պետք է պայմանավորել: Ադրբեջանը Թուրքիա է: Իսկ այս պահին, եթե կա ակնհայտ ԱՄՆ-Թուրքիա դիմակայություն, Թուրքիա-Ֆրանսիա դիմակայություն, ապա նման պայմաններում Ադրբեջանն ընդամենը աշխատող միջոց է: Թուրքիան Ադրբեջանին հասկացրել է, որ բացարձակ մտահոգվելու առիթ չունի և սատարելու է Ադրբեջանին բոլոր գործողություններում: Ստեղծվել է մի վիճակ, երբ «ագրեսորին խաղաղեցնելու» կուրս պետք է տանել ոչ այնքան Ադրբեջանի, որքան Թուրքիայի ուղղությամբ: Պատահական չէ, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հերթական անգամ կոչ արեց Թուրքիային նպաստել հրադադարին:
-Հրադադարից ժամեր անց Ի. Ալիևը ուղերձով դիմեց Ադրբեջանին, որո՞նք են մեսիջները:
-Փաստորեն, մեսիջները նույնն են. Ալիևի ներքին և արտաքին քաղաքական խոսույթը չի հատվում: Փաստացի, ուղերձը հող է նախապատրաստում հոկտեմբերի 29-ի Ժնևի հանդիպման համար և յուրօրինակ նախազգուշացում պետք է դիտարկել այն իմաստով, որ Ժնևում արտաքին քաղաքական ակտորները նոր ներազդման գործիքակազմի մասին պետք է մտածեն:
Ուղերձը ենթադրում է, որ Ժնևի բանակցություններին Ադրբեջանն ապահովելու է ամորֆ ներկայությունը և որևէ բան փոխել չի պատրաստվելու: Դրանով հրադադարի պայմանավորվածությունը ստորագրելուց մի քանի ժամ անց հասկացնում է սեփական ժողովրդին, որ այն ինչ արվում է արտաքին քաղաքական դաշտում բացարձակ կապ չունի Ադրբեջանի իրական մտադրությունների հետ:
Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ:
Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի շրջանում «Բայրաքթարների» թռիչքներով Թուրքիան փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Նման կարծիք է հայտնել ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը:
«Դա առաջին դեպքը չէ: Հայ-թուրքական սահմանի երկայնքով դրանք հաճախ են հայտնվում: Նման ինտենսիվությամբ թռիչքներ են իրականացվում Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սկզբից»,-ասաց Ներսիսյանը՝ պարզաբանելով, որ նույն ինքնաթիռն ադրբեջանական զորքերին կարող է տեղեկություն փոխանցել եւ նույնիսկ մասնակցել Արցախի երկնքում օդային օպերացիաների կառավարմանը (ավելի վաղ հայտարարվել է, որ օդային օպերացիաների կառավարման կենտրոնը գտնվում է Կարսի եւ Էրզրումի միջեւ ընկած հատվածում-խմբ.):
Ինչպես նշեց ռազմական վերլուծաբանը, թռիչքների հետ մեկտեղ Թուրքիան ակտիվ ինժեներական աշխատանքներ է անցկացնում: «Չեմ կարող հաստատել, որ դա հարձակման պատրաստություն է, սակայն այստեղ որոշակի ճնշման գործոն կա, այդ թվում՝ Ռուսաստանի վրա: Այդ պատճառով դա արվել է Գյումրիի ուղղությամբ: Ցույց են տալիս, որ հետեւում են ռուսական բազային»,-նշեց Լեոնիդ Ներսիսյանը:
Նրա գնահատմամբ՝ պարզ է, որ Էրդողանն ու Ալիեւը հաշվի չեն առնում ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԱՄՆ-ին, ինչի մասին վկայում է 3 անգամ խախտված հրադադարը: Գերտերությունները չեն արձագանքում դրան, որ նրանց փաստացի թողել են դռան հետեւում:
Հարցին, թե արդյոք համընկնում են Թուրքիայի եւ Արեւմուտքի շահերը տարածաշրջանից Ռուսաստանին հանելու հարցում, Ներսիսյանը պատասխանեց, որ եթե այդ մասին խոսվեր 5 տարի առաջ, ապա, հավանաբար, ճիշտ կլիներ: «Սակայն այսօր արեւմտյան նախագծի համար Թուրքիան արդեն կասկածելի մասնակից է. տեսեք, թե ինչ հարաբերություններ նա ունի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ: Չնայած նրան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, նա փաստացի դաշինքից դուրս խաղացող է եւ գործում է բացառապես իր շահերից ելնելով: Ընդ որում, թուրքական Ադրբեջանը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արեւմուտքին: Անկախ նրանից, թե ինչպես պատերազմը կավարտվի, Ադրբեջանը փաստացի թուրքական է»,-եզրափակեց վերլուծաբանը:
Հայաստանում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1600 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80410 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 382938 վերջին մեկ օրում` 3397 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 27027 պացիենտ. մեկ օրում ավելացել է 914 -ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 51814 անձ` վերջին մեկ օրում 652 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 1222 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 347 է:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար — պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ԱՀ նախագահը։
«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության»,–գրել է Հարությունյանը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը։ Նրան շնորհվել է նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
ԱՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը։
Դասընթացներն անցկացվել են հատկապես լեռնային պայմաններում մարտական գործողություններ իրականացնելու հմտությունների և պատրաստվածության ձեռբերման նպատակով: Ընդ որում, անցկացվող վարժանքների, դասընթացների ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ծառայողները փոխանցել են, որ առաջիկայում հարձակում պետք է իրականացվի Արցախի մարտական դիրքերի վրա:
Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ընդհանուր զորահավաքով զորակոչվել է ադրբեջանական պահեստազորը՝ հանրությանն ապատեղեկացնելով, թե զորակոչն իրականացվում է մեկշաբաթյա զորավարժություններ անցկացնելու նպատակով, և պահեստազորն սկսել է մարտական պատրաստություն անցնել Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամիավորումներում:
Սեպտեմբերի 21-ից ինչպես պահեստազորի, այնպես էլ կանոնավոր բանակի զորամիավորումները տեղակայվել են Ադրբեջանի և Արցախի սահմանագծին մոտ գտնվող մարտական դիրքերում և սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը հրաման են ստացել բոլոր ուղղություններով հարձակում գործելու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հենակետերի վրա՝ օգտագործելով ադրբեջանական զինված ուժերում առկա բոլոր զինատեսակները:
Ընդ որում, սեպտեմբերի կեսից սկսած՝ սահմանագծի մոտ գտնվող բնակավայրերում խիտ բնակեցված ադրբեջանական բնակչության շրջանում, բնակիչների այգիներում, ինչպես նաև ծառածածկ և հնարավորինս քիչ տեսանելի այլ վայրերում տեղակայվել են հրետանային համակարգեր՝ քաղաքացիներին ներկայացնելով, թե դրանք զորավարժությունների անցկացման համար են: Սակայն պատերազմի սկսման առաջին իսկ պահից այդ համակարգերն իրականացրել են մարտական խնդիրներ:
Ստացված փաստական տվյալների համաձայն, թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, ըստ պլանի, անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողությունների իրականացմանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները կատարվածի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի «Amanpour» հեռուստածրագրին:
Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր, որ դեռևս հրադադարի հաստատման հույս կա։
Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Քարտուղար Պոմպեոյի ուղերձը այս հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական ձևաչափը ներկայացնող երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուղերձի մեկտեղումն է առ այն, որ պատերազմը պետք է դադարեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, և այնուհետև մենք կշարժվենք առաջ: Սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք և աջակցում։
Քրիստիան Ամանպուր. Դուք այդպես եք ասում: Ձեր գործընկերը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ում, իհարկե, մենք հրավիրեցինք այս ծրագրին, բայց նա չկարողացավ միանալ մեզ, նա պնդում է. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկուպացիային, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Դուք պատրա՞ստ եք գնալու այդ զիջմանը:
Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը գնում է Արցախի ապագայի մասին, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, ովքեր ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման և հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը և մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։
Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության և անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության առանցքում։ Այն ամբողջությամբ մարդկանց մասին է։ Հակամարտության մասին չէ։ Դա մարդկանց իրական կյանքերի մասին է։ Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք հասնել հրադադարի ուղերձի, խաղաղ կարգավորմանը վերադառնալու ուղերձի հետագա ամրապնդմանը, այստեղ ընթացող հանդիպումներից դուրս գալուց անմիջապես հետո Հայաստանից և Արցախից լուրեր էի ստանում առ այն, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին ենթարկվում են հուժկու հրթիռակոծման ադրբեջանական ուժերի կողմից: Զոհվում են խաղաղ բնակիչներ: Քաղաքացիական, հումանիտար իրավիճակը օրհասական է: Եվ սա այլևս չպետք է տեղի ունենա:
Քրիստիան Ամանպուր. Հասկանում եմ, որովհետև մենք հետևում էինք այդ իրավիճակին, և այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ: Ամեն ինչ վերաբերում է մարդկանց, այդպես չէ՞: Դա չի վերաբերում պաշտոնյաներին, ովքեր նստած են իրենց պալատներում կամ շրջում իշխանական սրահներով, դա մշտապես վերաբերում է մարդկանց։
Զոհրաբ Մանցականյան. Միանշանակ։
Քրիստիան Ամանպուր. Ուզում եմ Ձեզ հարցնել հետևյալը. Դուք հենց նոր ասացիք, որ Արցախն էթնիկ առումով պատկանում է այնտեղի ձեր ժողովրդին։ Բայց ՄԱԿ-ը հայերին անվանում է օկուպացիոն ուժ։ Տեսեք, 1993թ., ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձևերի, պահանջվում էր, ինչպես, այսպես կոչված, այդ օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը։ 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հիմնախնդրի վերաբերյալ բանաձև ընդունեց, որում ճիշտ նույն կոչն էր։ Եվ 2008թ. Գլխավոր Ասամբլեան վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, սա ակնհայտորեն պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով: Այդպես է գրված սևով սպիտակի վրա, բայց, միաժամանակ, ինչպես տեսնում եք, գրված է նաև ձեր ժողովուրդի անվտանգության և այլ իրավունքների մասին։ Քանի որ դուք շատ վճռական եք ձեր խոսքերում, կա՞ հնարավորություն, որ դուք և Ադրբեջանը միասին լուծեք այս խնդիրը։ Քանի որ մինչ օրս հաստատված բոլոր հրադադարի ռեժիմները մոտավորապես մեկ օր անց խախտվել են:
Զոհրաբ Մանցականյան. Գերազանց դիտարկում եք անում։ Եթե մենք հետին հայացք ենք նետում 1993թ․-ին, ապա շատ կարևոր դիտարկում կա այդ ամենի հետ կապված։ 1992թ.-ից մինչև 1993թ. մենք շատ վտանգավոր իրավիճակի առջև էինք կանգնած, երբ նեղ արահետ էր թողնվել Արցախի հայերին այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի մնացյալ մասը օկուպացված էր ադրբեջանական ուժերի կողմից, իսկ այդ շրջանների բնակչությունը ենթարկվել էր էթնիկ զտումների և բռնի ուժով դուրս հանվել իրենց տարածքներից։ Հետագա զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Արցախի հայերը ի զորու եղան պաշտպանվելու, լինելու շատ վճռական իրենց կյանքը պաշտպանելու հարցում։ Նրանք անվտագության գոտի ստեղծեցին, և այսօր պարզ երևում է, որ եթե այս գոտին չլիներ, հնարավոր է նրանք կրկին ենթարկվեին էթնիկ բնաջնջման, քանի որ այդ վտանգին մշտապես առերեսվել են։ Մենք բարեխղճորեն բանակցում ենք, որպեսզի գտնենք Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի դրսևորման եղանակը, գտնենք խնդրի կարգավորումը։ Սա մեր հանձնառությունն է, և մենք շարունակելու ենք աշխատել այս նպատակի իրագործման ուղղությամբ։
Քրիստիան Ամանպուր. Լավ, այն ինչ հիմա դուք ներկայացրիք միջազգային և Միացյալ Նահանգներում լայն տարածում ունեցող հարթակով, ձեր հանձնառությունն էր, բայց խնդիրն այն է, որ ձեր վարչապետն Արցախում էր, կարծում եմ՝ օգոստոսին, ավելի ստույգ անցյալ տարի օգոստոսին, շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց նա, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը։ Արդյո՞ք դա է ձեր քաղաքականությունը:
Զոհրաբ Մանցականյան. Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք և որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր անելու, աղավաղելու և խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Աշխարհում չկա այլ ուժ, որը կարող է դա անել կամ արել է։ Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, և նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում և այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից և արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, և հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետևողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում:
Քրիստիան Ամանպուր. Դա այն է, ինչ մարդիկ ուզում են լսել՝ խաղաղություն, փոխզիջում, դիվանագիտություն և ոչ թե այսպիսի պայքար, որին ականատես ենք լինում հենց հիմա: Ուստի, դուք ասու՞մ եք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախը Հայաստանին միավորելը չէ:
Զոհրաբ Մանցականյան. Մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որով կիրացվի նրանց ազատ կամարտահայտումը՝ առանց սահմանափակումների: Հիմա, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ անհնար է ենթարկեցնելը, ահնար է գերակայություն հաստատելը: Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, և նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: Դա պետք է դադարեցվի:
Քրիստիան Ամանպուր. Պարոն նախարար, շատ շնորհակալ եմ մեզ միանալու համար: Կրկին, հույս ունեի հյուրընկալել նաև Ադրբեջանի արտգործնախարարին, ով այսօր չկարողացավ միանալ մեզ:
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն։
Երեւանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության եւ անհրաժեշտության մասին`փոխզիջման հիման վրա եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-նշել է Մանե Գեւորգյանը:
Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ դրսեւորելով մաքսիմալիստական մոտեցում:
«ՀՀ վարչապետն ասել է՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաեւ Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը նրա համար շատ արագ դառնում է անընդունելի: Նա ասել է, որ այն պահին, երբ Հայաստանը հայտնում է փոխզիջման պատրաստակամություն, Ադրբեջանը պահանջում է ավելին: Այնպես, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ եւ ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին»,-ընդգծել է Մանե Գեւորգյանը:
Հայաստանում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 973 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 78810 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 379541 վերջին մեկ օրում` 2201 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 26113 պացիենտ. մեկ օրում ավելացել է 701 -ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 51162 անձ` վերջին մեկ օրում 254 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 1196 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 339 է:
Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»,-գրել է նա:
Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը երեկ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ այսօրվանից հրադադար հաստատելու մասին։ Հայտարարությունում ասվում է․
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.