23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1328 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 94776 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 413515 վերջին մեկ օրում` 2991 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 35381 պացիենտ. մեկ օրում ավելացել է 166 -ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 57599 անձ` վերջին մեկ օրում 1133 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 1413 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 383 է:
ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց են բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ, որոնք պահանջում են ուշադրություն դարձնել թուրք-ադրբեջանական հանցագործություններին։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ թուրք ղեկավարներն ամեն հայ զինվորի գլխի համար ահաբեկիչներին հավելյալ 100 դոլար են խոստացել, իսկ Եվրոպայում գլխատված մեկ անձի համար ամբողջ աշխարհը ցավակցական ուղերձներ է հղել։
Նրանք նշում են, որ այսօր պատերազմական հանցագործություն են իրականացնում Թուրքիան եւ Ադրբեջանը՝ ֆոսֆորային քիմիկան զենք են կիրառում հայերի նկատմամբ. «Իսկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը նյութը դնում է իր Ֆեյսբուքյան էջում՝ այն էլ փակ, մի քանի ընկերների համար: Դա դարի խայտառակաությունն է, ես ասում եմ՝ ամոթ, որ մեր հողում գտնվելով՝ աչք եք փակում մեր խնդրի վրա»։
Ակցիայի մասնակիցներից մեկը շեշտեց, որ այս կառույցին չի ներվելու հայ զինվորների մահը. «Այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Մենք պահանջում ենք, որ նա արձանագրի Արցախում կատարված բոլոր պատերազմական հանցագործությունները: Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչեւ դեսպանը իմանա, որ իր առաքելությունը սահմանված կարգով խնդիրն արձանագրելն է եւ ՄԱԿ-ի ասամբլեային տեղեկացնելը»։
Ակցիայի մասնակիցներից մեկն անդրադարձավ թշնամու կողմից հայերի դիակներն անարգելուն, խոշտանգելուն, որը պատերազմական հանցագործութուն է, եւ , ըստ մասնակցի՝ ՄԱԿ-ի լռությունը եւս մեկ զոհի պատճառ է. «Այս կառույցին չի ներվելու մեր զինվորների մահը, այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Մենք պահանջում ենք, որ նա արձանագրի Արցախում կատարված բոլոր պատերազմական հանցագործությունները: Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչեւ դեսպանը իմանա, որ իր առաքելությունը սահմանված կարգով խնդիրն արձանագրելն է եւ ՄԱԿ-ի ասամբլեային տեղեկացնելը»:
Ակցիայի մասնակիցները որոշեցին փակել ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, մինչեւ գրասենյակի ղեկավարը՝ Շամբի Շարփը, չհանդիպի իրենց հետ:
Այնուհետեւ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանգնեցված կառույցի դրոշը ակցիայի մասնակիցները ձողերով իջեցրին եւ պոկեցին։
Արցախի անկախության ճանաչման հարցը եղել և մնում է ՀՀ օրակարգում: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ համար գլխավոր է ոչ այնքան, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա միշտ կարող է անել, այլ այն, որ ճանաչեն միջազգային հանրության մյուս ներկայացուցիչները: Եվ այսօր կարծում ենք, առավել ևս, այդ հարցը հրատապ է, և ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, հաշվի առնելով հումանիտար աղետի վիճակը, որում գտնվում է Լեռնային Ղարաբաղը, հաշվի առնելով այն անառարկելի փաստը, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում նշանակում է առանց հայերի Լեռնային Ղարաբաղ, նշանակում է էթնիկ զտումներ՝ մենք կարծում ենք, որ այս պարագայում պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը, և միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Լեռնային Ղարաբաղի անկախությունը Նիկոլ Փաշինյանն անվանել է այն նշաձողը, որը Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունն ու հայ ժողովուրդը դնում են բանակցային փոխզիջումների հիմքում:
Ինչ վերաբերում է օրեր առաջ ՀՀ վարչապետի հիշատակած «ցավոտ փոխզիջումներին, Փաշինյանը հիշեցրել է, որ դեռ 2011 թվականին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համաձայնվել էր, որպեսզի որոշ տարածքներ հանձնի Ադրբեջանին՝ դրա դիմաց ստանալով միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար:
«Այդ համաձայնության համատեքստում Լեռնային Ղարաբաղը ստանա միջանկյալ կարգավիճակ, որպեսզի հետագայում Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ փախստականների վերադարձից հետո, հանրաքվե տեղի ունենա, և այդ հանրաքվեով որոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասել է Փաշինյանը`հավելելով, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և ընդհարապես հակամարտության գոտու փախստականների վերադարձի մասին է:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է ընդունել այս փաստաթուղթը, քանի որ ամեն անգամ, երբ հայկական կողմը որոշակի ճկունություն է ցուցաբերում և նույնիսկ մի փոքր զիջում է, դա արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար:
«Որովհետև նրանք հիմնվել են այն տրամաբանության վրա, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Այս դիրքորոշումն է, որ բերել է այսպիսի իրավիճակի»,- ասել է Փաշինյանը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր իտալացի Աննա Բոնֆրիսկոն մասնակցել է Հռոմում հանուն Արցախի կազմակերպված ակցիային և Արցախին սատարող ելույթ ունեցել։ Նա պատմել է, որ հայերին աջակցող իր գործընկերների և ինստիտուտների նկատմամբ ճնշումներ են գործադրում։
«Ադրբեջանցիները և թուրքերը ահաբեկում են հայերին սատարող ինստիտուտներին, քաղաքապետարաններին և քաղաքային խորհրդի անդամներին, սպառնալիքներով լի նամակներ են ուղարկում Արցախի Հանրապետությանը աջակցելու համար։ Դա ցավալի է և անընդունելի Իտալիայի համար», – ասել է նա։
Նա հավելել է, որ մարդու իրավունքների մասին անհանգստացնողները պետք է օգնեն միմյանց և կանխեն լրատվամիջոցներով տարածվող ստերը Հայաստանի և Արցախի մասին։
Պատգամավորը նշել է, որ ԵՄ-ից ակնկալում է` հնարավորինս արագ հետաքննություն սկսել Արցախում հրահրված պատերազմի կապակցությամբ և բացահայտել Թուրքիայի ներգրավվածությունը։
Նշենք, որ մեկ ամսից ավելի է, ինչ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում` փորձելով աշխարհի ուշադրությունը հրավիրել թուրք–ադրբեջանական ագրեսիայի վրա։
Հայաստանում նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1194 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 93448 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 410524 վերջին մեկ օրում` 2544 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 35215 պացիենտ. մեկ օրում ավելացել է 524 -ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 56466 անձ` վերջին մեկ օրում 639 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1391 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 376 է:
Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների եւ քաղաքացիական օդանավերի միջոցով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով ձերբակալված վարձկան ահաբեկիչ, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից:
Վարդանյանը նախ շեշտել է, որ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, որը համապատասխան գումարի դիմաց ադրբեջանական կողմից ներգրավված է եղել ռազմական գործողություններում, եւ նրա հետ տեղափոխվածների խումբը Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության սահմանը հատել են առանց որեւէ փաստաթղթի: «Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որեւէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն եւ ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա»,- ասել է Վարդանյանը։
Այդ անձինք սահմանը հատելիս իրենց մոտ որեւէ փաստաթուղթ չեն ունեցել: «Նրանք տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական օդանավակայան, այն զինվորական օդանավակայան չի հանդիսացել եւ Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ քաղաքացիական օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի դրոշը կրող՝ կրկին քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Ադրբեջան: Եվ օդանավակայանները, եւ օդանավերը բոլորը եղել են քաղաքացիական: Այսպիսով, քաղաքացիական օդանավակայանների եւ օդանավերի միջոցով է իրականացվում վարձկանների տեղափոխությունը»,- ասել է Քրեագիտական վարչության պետը:
Այդ վարձկաններին նախապես տրվել են քաղաքացիական սպորտային համազգեստներ, իրենց մոտ չեն ունեցել անձը հաստատող որեւէ փաստաթուղթ, բջջային հեռախոս կամ այլ իր: Ամբողջն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈՒ-ի, ոստիկանության հովանավորությամբ եւ աջակցությամբ: «Այդ ահաբեկչական խմբավորումների եւ ֆինանսավորումը, եւ զինումը իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Թուրքիան ամբողջությամբ աջակցում եւ հովանավորում է այս պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծել է Արցախի դեմ»,- նշել է Վարդանյանը:
Թուրքիայի զինվորականներն են ղեկավարում ամբողջ հրետանին, ԱԹՍ-ները եւ ռազմական օպերացիաները: Այսպիսով, ամբողջը կառավարվում է թուրք բարձրաստիճան զինվորականների եւ այլ զինծառայողների կողմից:
Չնայած Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում խստագույն գրաքննությանը և տեղեկատվության սահմանափակմանը, ուշադիր վերլուծողը կարող է չափազանց հետաքրքրական և օգտակար տեղեկատվություն ստանալ բաշիբոզուկների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես, միայն այսօր Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են այն բանի, որ արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս, և Բաքվի բռնապետը ստիպված է եղել արտատարածքի (էքսկլավի) մարդուժը (ամենայն հավանականությամբ, հատուկջոկատայիններին) տեղափոխել պատերազմական գոտի, որտեղ էլ նրանք ոչնչացվել են մեր փառապանծ բանակի կողմից։
Կից տեսանյութում՝ ոչնչացված բաշիբոզուկների դիակների առաքումն է Նախիջևան։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված 29 զինծառայողների աճյունները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ ՔԿ քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ նշելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ռ.Վարդանյանի փոխանցմամբ՝ ՔԿ քննիչներն անձամբ ներկա են գտնվել դիակների փոխանցմանը ու դատաբժշկի ներկայությամբ զննություն է իրականացվել՝ հենց տեղում։
«Մինչև վերցնել-ընդունելը տեղում զննել ենք, գործընթացը հենց տեղում ենք կազմակերպել։ Բացի արտաքին զննությունից, դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է դիահերձարանում»,- նշեց Վարդանյանը։
Իսկ թե արդյո՞ք արտաքին զննմամբ խոշտանգման, խեղման վնասվածքներ հայտնաբերվել են, թե ոչ, Վարդանյանը նշեց, որ մինչև փորձագետի եզրակացությունը դա ասել չի կարող, քանի որ կան ածխացած դիակներ, անճանաչելի դիակներ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԿՄԽԿ միջնորդությամբ հակառակորդը հայկական կողմին է փոխանցել 29 զինծառայողի դի և 1 քաղաքացիական անձ։
Հայաստանում ավելի քան 10 կալանավոր ազատ են արձակվել առաջնագիծ մեկնելու համար։ Տեղեկությունը զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«12 կալանավորի խափանման միջոցը փոխվել է, իսկ չորս դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով են ազատ արձակվել` ռազմաճակատ գնալու նկատառումով։ Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում` խնդրի նրբությունը հաշվի առնելով»,- ասաց նա։
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից էլ հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ իսկապես մի շարք դատապարտյալներ դիմումներ են ներկայացրել առաջնագիծ մեկնելու համար, սակայն չնշեցին, թե քանի մարդ է նման դիմում ներկայացրել, և որ հոդվածներով են նրանք դատապարտված։
Մեր տեղեկություններով` դիմում գրածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, նրանք հիմնականում ուժային կառույցների նախկին աշխատակիցներ են, ինչպես նաև արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ։
Հայաստանում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 89813 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 402588 վերջին մեկ օրում` 4992 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 32788 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1330 -ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 55317 անձ` վերջին մեկ օրում 1001 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 1341 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 367 է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.