23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2413 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99563 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 423485 վերջին մեկ օրում` 5405 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 37562 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1060-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 60135 անձ` վերջին մեկ օրում 1323 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1476 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 390 է:
Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։
ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:
Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր:
Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
Ղարաբաղյան հակամարտության գոտում առանց արդյունավետ վերահսկողական միջոցառումների մասին պայմանավորվածությունների դժվար է հասնել կայուն հրադադարի: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Անդրկովկասին վրա հասած ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է: Մենք բոլորովին անտարբեր չենք այն փաստի հանդեպ, որ պատերազմական գործողություններ են ծավալվել Ռուսաստանին ավանդաբար բարեկամ երկու ժողովուրդների միջեւ մի խնդրի պատճառով, որը, մեր խորին համոզմամբ, վաղուց պետք է լուծվեր բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով:
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Ռուսաստանը կապված է ընդհանուր պատմությամբ, մշակույթով, առաջավոր մարդասիրական եւ տնտեսական կապերով՝ դիկտատի դրսեւորումը, հարկադրանքը, ճնշման ուղու օգտագործումը մեր կողմից ավելի քան անտեղի է:
Ռուսաստանի՝ որպես հիմնական միջնորդի խնդիրն է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին թեժ փուլից դուրս գալ եւ սրված հակասությունները լուծելու խաղաղ ճանապարհ գտնել:
Մենք աշխատում ենք այս ուղղությամբ՝ բոլոր մակարդակներում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործնականում ամեն օր միջնորդական ջանքեր է նախաձեռնում` ուղղված իրավիճակի կարգավորմանը: Նրա նախաձեռնությամբ հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակի ավարտին պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար զինադադարի մասին: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, այդ թվում` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող գործընկերների հետ, որպեսզի այս համաձայնագիրն ամբողջությամբ գործի: Զուգահեռաբար առաջարկում ենք քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ: Հուսով ենք, որ ի վերջո Բաքվում եւ Երեւանում կգերակշռի կառուցողական մոտեցումը, ռազմական գործողությունները կդադարեն եւ ղարաբաղյան գործընթացը կվերադառնա քաղաքական ուղի:
Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելու համար ադրբեջանական եւ հայկական ծագում ունեցող մեր քաղաքացիների միջեւ բախումները Ռուսաստանի տարածքում:
Մեզ, իհարկե, անհանգստացնում է Լեռնային Ղhարաբաղի հակամարտության ինտերնացիոնալացումը եւ Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները՝ կանխելու համար վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի: Այս թեման, մասնավորապես, բարձրացրել է Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների (նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի) հետ կանոնավոր շփումներում: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ մղել մեր դիրքորոշումը»:
Նրա խոսքով, կայուն հրադադարի ռեժիմի դժվար է հասնել առանց վերահսկողության արդյունավետ միջոցառումների մասին պայմանավորվածության: «Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, կրակի դադարեցնելու խոստումները, որոնք չեն ապահովվում վերահսկման մեխանիզմներով, միշտ չէ, որ կատարվում են:
Հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությունում նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանելու հատուկ չափորոշիչները հետագայում կհամաձայնեցվեն: Սա բավականին բարդ աշխատանք է: Այս հարցի լուծման համար կան տարբեր մոտեցումներ: Կան կառավարման էլեկտրոնային տարբեր միջոցների, Երեւանի եւ Բաքվի միջեւ թեժ գծի, ԵԱՀԿ հովանու ներքո դիտորդների, ռազմական կոնտինգենտների մասնակցությամբ գործողություններ իրականացնելու եղանակներ: Առայժմ բոլոր չափորոշիչները համաձայնեցնել հնարավոր չի եղել: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում: Գլխավորն այն է, որ ցանկացած մեխանիզմ պետք է ընդունելի լինի կողմերի համար եւ ենթադրի շուտափույթ տեղակայման հնարավորություն»:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ուղեցույց է պատրաստել՝ հարց ու պատասխանի տեսքով ներկայացնելով հատուցում ստանալու իրավունք ունեցողներին անհրաժեշտ տեղեկությունը։
«Ո՞վ կարող է ստանալ հատուցում.
Հատուցում ստանալու իրավունք ունեն մարտական գործողությունների ժամանակ.
Հիմնական սկզբունք
- զոհված կամ դատարանի որոշմամբ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ամուսինը, զավակը, ծնողը
- I կամ II կարգի հաշմանդամության դեպքում տվյալ զինծառայողը
Բացառություններ
- Զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի քույրը եւ եղբայրը, եթե ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում, եւ եթե նշված քույրը/եղբայրը
- Անչափահաս է, կամ
- անգործունակ է ճանաչվել, կամ
- 23 տարեկանը չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող է, կամ
- հաշմանդամ է ճանաչվել մինչեւ 18 տարեկանը եւ գտնվել է զինծառայողի խնամքի տակ
- բոլոր շահառուների բացակայության դեպքում նաեւ այլ անձը, եթե դատարանի որոշմամբ հաստատվել է, որ
- անձը եղել է զինծառայողի խնամքի տակ եւ ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.
- խնամել է զինծառայողին մինչեւ նրա 18 տարին լրանալը:
Ո՞րքան է կազմում հատուցումը.
Հատուցման չափերն են.
Ու՞մ դիմել.
Հատուցում ստանալ ցանկացող անձը պետք է դիմի այն պետական մարմին, որտեղ զինծառայողը նախկինում ծառայել է։ Դիմումը տրվում է առձեռն, այդ մարմնի սոցիալական հարցերով զբաղվող վարչություն։ Դիմումի հետ ներկայացվում են ստորեւ նշված փաստաթղթերը։
Դիմումների ձեւերը՝ ստորեւ։
Ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել.
Զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի դեպքում.
- Դիմում
- զինծառայողի մահվան վկայականը կամ զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում դրա վերաբերյալ դատական ակտը
- հատուցում ստանալու համար դիմող անձանց.
- անձնագրերը կամ նույնականացման քարտերը
- հանրային ծառայությունների համարանիշը (առկա է նույնականացման քարտի եւ սոցիալական քարտի վրա) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
- բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք (վերցնել բնակչության պետական ռեգիստրից)
- եթե զինծառայողի կինն է՝ ամուսնության վկայականը
- եթե զինծառայողի զավակն է՝ ծննդյան վկայականը
- եթե զինծառայողի ծնողն է՝ ծնողների ամուսնության վկայական, զինծառայողի ծննդյան վկայական, կամ հայրության ճանաչման վկայական, կամ միայնակ մայրությունը հավաստող վկայական
- մահացած շահառուների մահվան վկայականները
Բացառությունների դեպքում նաեւ
- եթե զինծառայողի անչափահաս քույրը կամ եղբայրն է՝ ծննդյան վկայականը
- եթե զինծառայողի անգործունակ ճանաչված քույր կամ եղբայրն է՝ անգործունակ ճանաչելու մասին որոշումը
- եթե զինծառայողի՝ մինչեւ 23 տարեկան ուսանող քույրը կամ եղբայրն է՝ ուսումնառության մասին տեղեկանք (վերցնել ուսումնական հաստատությունից)
- եթե զինծառայողի հաշմանդամ քույրը կամ եղբայրն է՝ հաշմանդամության մասին տեղեկանքը (տրված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից)
- եթե այլ անձ է նաեւ զինծառայողի հետ կապը հաստատող դատական ակտը
1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամության դեպքում.
- Դիմում
- Զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին տեղեկանքն (տրված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից)
- Ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին որոշում (տրված ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից)
- Զինծառայողի անձնագիրը կամ նույնականացման քարտը
- Զինծառայողի հանրային ծառայության համարանիշը (առկա է նույնականացման քարտի եւ սոցիալական քարտի վրա) կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
- բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք (վերցնել բնակչության պետական ռեգիստրից)
Լրացուցիչ վճարի դեպքեր.
Հատուցում ստացող անձինք կարող են ստանալ լրացուցիչ վճար (100,000 ՀՀ դրամ ամսական), եթե զինծառայողը հատուցման դեպքի պահին ունի երեք զավակ, ովքեր.
- 18 տարին չլրացած են կամ
- 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող են կամ
- 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ են, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը։
Լրացուցիչ վճարը դադարում է տրամադրվել, եթե այս պայմաններից որեւէ մեկը վերանում է (օրինակ՝ երեխաներից մեկի 18 տարին լրանում է եւ նա չի սովորում առկա ցերեկային ուսուցմամբ)։
Ի՞նչ ներկայացնել լրացուցիչ վճարը ստանալու համար
Վերը նշված ընդհանուր դիմումի եւ փաթեթի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել.
- ամսական լրացուցիչ գումար ստանալու դիմում
- երեխաների ծննդյան վկայականները.
- եթե մինչեւ 23 տարեկան երեխան սովորում է առկա ուսուցմամբ՝ ուսումնառության մեջ գտնվելու եւ ուսումնառության ժամկետի տեղեկանք (վերցնել ուսումնական հաստատությունից)
- եթե երեխան չափահաս է եւ ունի հաշմանդամություն՝ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տեղեկանքները (տրված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից).
- զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի դեպքում, եթե երրորդ երեխան ծնվել է հատուցման դեպքից հետո՝
- երրորդ երեխայի սաղմնավորման օրվա եւ հղիության ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանք (վերցնել հղիության ընթացքը գրանցած բժշկական հաստատությունից)
- զինծառայողի եւ երեխայի մոր ամուսնության վկայականը, ինչպես նաեւ ամուսնալուծության հիմքով այդ ամուսնությունը դադարած չլինելու վերաբերյալ տեղեկանք (վերցնել ՔԿԱԳ-ից).
- առկայության դեպքում՝ զինծառայողի՝ երեխայի հայրությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում
- զինծառայողների զավակների նկատմամբ խնամակալություն հաստատված լինելու դեպքում` խնամակալության վերաբերյալ փաստաթուղթը եւ խնամակալի անձնագիրը, ինչպես նաեւ զինծառայողի կամ նրա ամուսնու կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի անձնագիրը.
- չափահաս զավակների համաձայնությունը` ամսական լրացուցիչ գումարը դիմողի կամ խնամակալի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու, կամ նրանց ցանկությունը` ամսական լրացուցիչ գումարի իրենց հասանելիք չափն առանձնացնելու եւ նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ (այս մասին յուրաքանչյուր զավակ պետք է նշում կատարի դիմումի մեջ)»։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատահական չի հենց սեպտեմբերի վերջին սրվել: РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ենթադրել է, որ պատերազմը Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ պատրաստվել է:
«Ինչո՞ւ այն սկսվեց սեպտեմբերին: Քանի որ Ամերիկան այդ ժամանակ զբաղված էր նախընտրական բանավեճերով: Քանի որ աշխարհում կորոնավիրուս կար, եւ բոլորը զբաղված էին, պայքարում էին առողջության ճակատում: Բացի այդ, այսօր դիտարկվում է Թուրքիայի հսկայական ազդեցությունը Ադրբեջանի վրա»,- ասել է Սարգսյանը:
ՀՀ նախագահի խոսքով՝ ներկայիս հակամարտությունը նախապատրաստվել է երկար տարիներ: «Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինություն գնելու համար, իսկ Ղարաբաղում հայերն այդ ժամանակ գյուղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ են կառուցել: Թեեւ կան վերլուծաբաններ, ովքեր ասում են, որ անհրաժեշտ էր բունկերներ եւ ամրոցներ կառուցել: Բայց հայերը հավատում են միջազգային հարաբերություններին»,- հավելել է նա:
Սարգսյանը նաեւ չի համաձայնել այն կարծիքի հետ, որ գործոններից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում ազգայնական տրամադրությունների աճն է եղել: «Հայերը հայրենասեր են, ովքեր սիրում են իրենց հայրենիքը եւ հնարավոր ամեն ինչ անում են իրենց երկրի ապագայի համար: Ազգայնականությունը հայրենասիրության մուտացիա է, որը դուրս է գալիս առողջ բանականության սահմաններից: Դա Հայաստանում չկա», — ասել է նա:
ՀՀ նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ ներկայիս հակամարտության արմատները գնում են 1920 թվական, երբ Լեռնային Ղարաբաղը տրվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին: «Ադրբեջանը բարձրացնում է տարածքային ամբողջականության հարցը: Ի՞նչ տարածքային ամբողջականություն: Այն, որ տվեց Խորհրդային Միությունը 70 տարի առա՞ջ»,- նշել է նա: «Խորհրդային Միության հիմնադիրները չէին մտածում մշակույթի, պատմության եւ կրոնի հետ կապված նրբությունների մասին: Այդ ամենը երկրորդական էր: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում այն ցավոտ խնդիրներին, որոնք առկա էին ԽՍՀՄ ողջ տարածքում եւ դրսեւորվեցին փլուզումից հետո»,- ասել է Սարգսյանը:
Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97 150-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 35 քաղաքացի, մահացածների թիվը 1448 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 389 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 41 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1837-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1212 է, ընդհանուր առողջացածներինը՝ 58 811, փաստացի բուժվողներինը՝ 36 502 (մեկ օրում ավելացել է 1121-ով): Մեկ օրում արվել է 4565 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 418 080 թեստ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսրայելի իշխանություններին առաջարկել է մարդասիրական օգնություն տրամադրել ոչ թե Երեւանին, այլ Լեռնային Ղարաբաղում կռվող վարձկաններին, որոնց զինում է հրեական պետությունը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ ՀՀ վարչապետն ասել է The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։
«Հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն », – ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրել։
Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից ընկեր Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն իր հիմնադրած «Ապագա» կուսակցության առաջին համաժողովում ելույթի ժամանակ առանց անունը շեշտելու, սակայն ակնհայտ նկատի ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սկանդալային խոսքեր է ասել նրա հասցեին։
«Այսօր Եվրոպայի եւ աշխարհի համար ամենամեծ վտանգը ոչ թե կորոնավիրուսն է, այլ անգրագետ ու պոպուլիստ ղեկավարների տարածած ավտորիտար մշակույթի վիրուսը։
Եթե կորոնավիրուսը մարդու մարմնին է վնաս տալիս, ապա երկրորդը՝ ոչնչացնում է մարդու հոգին ու ուղեղը։
Պատմության այլ վիրուսների պես, կորոնավիրուսը եւս կանցնի, սակայն մյուս վիրուսը մարդու բանականություն ու հոգին է զավթում եւ մնայուն է՝ ոչնչացնելով մարդու ինքնությունը»,– ասել է Դավութօղլուն։
«Նման զենքի կիրառումն աշխարհի բոլոր տեսակի կոնվենցիանով արգելված է, բայց մենք առաջին անգամը չէ, որ տեսնում ենք՝ Ադրբեջանը որևէ տեսակի միջազգային իրավունքի նույնիսկ ստորակետին չի հետևում ։ Դա ահաբեկչական և ցեղասպան երկիր է։ Ինչո՞ւ մնացյալ զինատեսակները, որ ադրբեջանական կողմն օգտագործում է, թույլատրվա՞ծ է, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից ֆոսֆորի բարձր պարունակությամբ արգելված զենատեսակի կիրառմանը։
Հարցին, թե արդյոք հաջողվել է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից կիրառված թունավոր զինատեսակի ազդեցությունը բնակլիմայական մթնոլորտի վրա նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ Դավիթ Բաբայանը նշել է, որ հասցված վնասների չափը դեռևս ճշտված չէ, դրա վերաբերյալ ամբողջական պատկերը պարզ կդառնա միայն պատերազմի ավարտին։ «Մենք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք՝ ադրբեջանական կողմը կարող է թունավորել մեր գետերը և թունավորում են, ինչը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։ Հիմա ֆոսֆորային զինատեսակով անտառներն այրելը պրակտիկորեն ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք։ Ինչ վերաբերում է այս դրվագին՝ անտառային հատվածներում պատսպարված մարդիկ կային։ Հիմա պետք է ճշտել՝ բացի նրանից, որ բնությանն է վնաս հասցվել, ծառերն են այրվել, պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ պատսպարված մարդկանց հետ։ Եթե մարդիկ այրվածքներ ստացած չլինեն, ապա թունավորման դեպքեր անպայման կլինեն։ Այս ամենը ժամանակի ընթացքում պետք է պարզենք,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Անկախ փորձագետների դիտարկմամբ՝ տարիներ առաջ ֆոսֆոր կիրառվել է նաեւ Դոնբասում, որքանո՞վ է ուկրաինական հետքը առարկայական՝ հարցի շուրջ զրուցելիս Դավիթ Բաբայանն այդ վարկածը չհերքեց.«Քանի որ Ուկրաինան այս պահին սերտ հարաբերությունների մեջ է ադրբեջանական կողմի հետ, հետևաբար, չի բացառվում, որ այս զինատեսակը նրանք ձեռք բերեած լինեն հենց ուկրաինական կողմից։ Եթե անգամ դա անմիջապես Ուկրաինայից չի մտել Ադրբեջան, ապա կարող է միջնորդավորված ձևով՝ ծովային ճանապարհով Ուկրաինայից տեղափոխվել է Թուրքիա, այնտեղից էլ՝ Ադրբեջան։ Այստեղ պետք է ավելացնեմ նաև այն, որ ադրբեջանական կողմից հայկական դիրքերին հարվածող «Սմերչ» հրթիռների 90 տոկոսն ուկրաինական արտադրության են, արտադրված՝ 2006-2019 թվականներին»,- ասում է Դավիթ Բաբայանը։
Ամփոփելով զրույցը Արցախի նախագահի խորհրդականը նշում է՝ այսքանից հետո մնում է մեկ անգամ ևս պնդել այն, որ մենք պետք է արմատական փոփոխություններ մտցնենք մեր արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև պաշտպանության հայեցակարգերում։ Զրուցակիցը նկատում է՝ այլընտրանք չկա, հակառակ դեպքում հաջորդն արդեն լիակատար կերպով անդառնալի հետևանքների կհանգեցնի մեզ։
Երեկ պատերազմ էր, այսօր պատերազմ է և ըստ ամենայնի՝ վաղն էլ շարունակելու ենք պատերազմի մեջ լինել: Ազգովի: Միայն թե այդ ազգովիի մեջ որքանո՞վ են տեղավորվում մեր կառավարության ներկայացուցիչները: Այս հարցն երեկ ավելի ցայտուն զգացվեց, երբ ԱԺ-ն քննարկում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը: Պարզվում է՝ կանխատեսումները, թե՝ հարկային մուտքերի նվազմամբ, ավելին՝ դե ֆակտո՝ պատերազմի և նրա հետոյական հետևանքների համապատկերում վերանայումներ կկատարվեն բյուջեի մեջ, այդպես էլ կանխատեսումների ոլորտում կարծող է մնալ: Քանի որ, ի հեճուկս այս ամենի՝ 2021թ-ի բյուջեի նախագծով պարգեւավճարների ֆոնդը պահպանվել է։
Հուսանք՝ քննարկումների արդյունքում բյուջեից այս տողը կհանվի, այլապես արդիական է դառնում տխրահռչակ ձևակերպումը՝ պատերազմը՝ պատերազմ, պարգևավճարը՝ պարևավճար:
Դե, իսկ կառավարության անդամի՝ ոչ մի կերպ չարդարացված հսկայական պարգևավճարից բարեգործություն անելու տարբերակը նույնքան անհասկանալի է, որքան մեր շատ օլիգարխների այն բարեգործությունները, որոնք մի կողմից՝ ժողովրդից խլվում էին, ասենք՝ հարկերից խուսափելու համատեքստում, մյուս կողմից՝ խլվածից մի պուճուր մաս վերադարձվում՝ բարեգործության անվան տակ:
Ընդ որում, այս դեպքում շատ ավելի անբարո ու տգեղ պատկեր ունենք, բյուջեի հաշվին բարեգործությունը ո՞րն է…
Ի դեպ, այս օրերի քրոնիկոնը մեզ երկու իրականություն է ցույց տալիս՝ ատամներով իրենց պարգևավճարները պահած պետական պաշտոնյաների, որոնք անհասկանալի է, թե ինչի համար են այն ստանում և անմնացորդ նվիրումով՝ ինքնակամ ու սիրով թիկունքում տարբեր աշխատանքների մեջ ներգրավված կամավորների, որոնց գործունեությունն է, որ ի շահ հայկական զույգ պետությունների է, ի նպաստ մեր սահմանները պահող զինվորների ու մեր հաղթանակի:
Հ.Գ. Հրապարակումը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ Բյուջե 2021-ի նախագծով կառավարությունն առաջարկում է պարգևավճարների ֆոնդը պահել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.