23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով զոհված երեք խաղաղ բնակիչները երիտասարդ եղբայրներ են` Արկադի և Էրիկ Արսենի Հախումյաններն ու նրանց տատը Սվետլանան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հարազատները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ի սահմաններում: Թշնամական հրթիռն ամբողջությամբ ավերել է առանձնատունը: Եղբայրներն այցելել էին 80-ամյա տատին, որն անկողնային հիվանդ է եղել: Առավոտյան «Արմենպրես»-ի թղթակցի նկարահանման պահին փրկարարները դեռևս շարունակում էին որոնողափրկարարական աշխատանքերը:
Հոկտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ։
Նոյեմբերի 1-ին ևս թշնամին շարունակել է կիրառել սպիտակ ֆոսֆոր, որի հետևանքներն ուսումնասիրվում են։
«Ֆոսֆորը քիմիական տարր է, որը կարող է հանդես գալ երեք ալոտրոպ ձևերով՝ սպիտակ, սև և կարմիր։ Այս երեքից ամենավտանգավորը համարվում է սպիտակ ֆոսֆորը, որը շատ ռեակցունակ է, անմիջապես այրվում է թթվածնային միջավայրում՝ առաջացնելով մոտ 1300 աստիճան ջերմաստիճան։ Այդ նյութն այրվելով՝ առաջացնում է թունավոր գազ, որը օդի խոնավությունից վեր է ածվում ֆոսֆորական թթվի և թափվում շրջակա միջավայրի վրա։ Այն հնարավոր չէ հանգցնել։ Հետևաբար, սպիտակ ֆոսֆորի օգտագործումից հետո ֆոսֆորի թունավոր միացություններն ամբողջ շրջակայքն աղտոտում են, և դա երկար ժամանակ կարող է մնալ շրջակա միջավայրում։ Սպիտակ ֆոսֆորն արգելված է միջազգային մի շարք կոնվենցիաներով, սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանի համար դա նշանակություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանը։
Նրա փոխանցմամբ՝ սպիտակ ֆոսֆորը երկար ժամանակ կարող է մնալ օրգանիզմում, անգամ գենետիկ ազդեցություն ունենալ։ Մահացու քանակությունը 50-150 միլիգրամ է։ Մաշկով անցնում է օրգանիզմ, քանի որ լուծվում է ճարպաթթուներում։
Հարցին՝ դրա դեմ պայքարելու կոնկրետ միջոց չկա՞, ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչը պատասխանեց․
«Դրա դեմ պայքարելու կոնկրետ միջոց չկա, կարծում եմ՝ այդ աղտոտված հատվածի հողի վերին շերտը պետք էր մաքրել, որ ջրերի միջոցով ֆոսֆորի միացությունները շատ չտարածվեն։ Սպիտակ ֆոսֆորը՝ ինչպես մաքուր վիճակում, այնպես էլ՝ ֆոսֆատների և օրտոֆոսֆորական թթվի ձևով կարող է անցնել ստորգետնյա ջրեր և ոչ միայն Արցախի ֆաունան վնասել, այլև տարածվել հարևան երկրներ ու վնասել նրանց ևս։ Սա շատ վատ հետևանքներ է ունենալու հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։
Այս էկոլոգիական աղետը շատ մեծ մասշտաբների է հասնելու։ Ֆոսֆորի այրումից բարձրացող ծուխը կիլոմետրեր անցնելով՝ դառնում է թթու, թափվում ներքև՝ մարդկանց վրա, գետնին, հողն է աղտոտում»։
Ինչ վերաբերում է այրվածք ստանալուց խուսափելուն ու բուժօգնություն ցուցաբերելուն՝ Նաղաշ Միրաքյանը նշեց․
«Եթե անձը ստացել է սպիտակ ֆոսֆորից այրվածք, չի կարելի նրան բաց ձեռքերով դիպչել, քանի որ օգնություն ցույց տվողը ևս կվնասվի։ Անպայման պետք է ունենալ ակնոց, պետք է փակել շնչուղիները, քանի որ աչքի և բերանի լորձաթաղանթի միջոցով շատ արագ կարող է ներթափանցել օրգանիզմ, կուտակվել լյարդում, թոքերում, փայծաղում, կարող է հանգեցնել ոսկրային համակարգի հիվանդությունների։ Ազդում է նաև ատամների վրա։ Այրվածքների դեպքում կարելի է սպիտակ ֆոսֆորը չեզոքացնել սոդայի խիտ լուծույթով, մարգանցովկայի կամ պերեկիսի նոսր լուծույթներով ևս մշակում են»։
Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Նա նշեց, որ այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են. «Կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են։ Կա երկու անձի վերաբերյալ տվյալ, որը ճշգրտվում է։ ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության եւ անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց եւ Ադրբեջանին պարտավորեցվի՝ ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաեւ ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը. այսինքն՝ նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»։
Անդրադառնալով համացանցում տարածված հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգման կադրերին՝ քրեագիտական վարչության պետը նշեց, որ բոլոր տեսանյութերը զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում. «Ունենք անձ, որի խոշտանգված նկարը «Ինստագրամում» էին տեղադրել, այդ մասով նույնպես քննություն ենք իրականացրել, ուղարկվել է քննչական պահանջ միջազգային տարբեր իրավապահ մարմիններին, որպեսզի պարզեն տվյալները եւ հայտնեն»։
Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ այդ տեսանյութերը զննել են, որոնցում, փաստացի, ռազմագերիների նկատմամբ կան խոշտանգման կադրեր. «Այդ մասով անձինք տուժող են ճանաչվել։ Քանի որ թիվն անընդհատ փոփոխվում է, հստակ թիվ ասելը ճիշտ չի լինի։ Կամբողջացնենք տվյալները, երբ արդեն ունենանք հստակ արձագանք Ադրբեջանի կողմից, թե կոնկրետ քանիսն ինչ կագավիճակում են»։
Հարցին՝ արդյոք կա՞ն դեպքեր, որ հայ զինծառայողի նկատմամբ խոշտանգման կադրերը հայտնվում են հարազատների ձեռքում, Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ նման դեպքեր նույնպես կան։
Հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել։
Նա ասաց, որ քննչական խումբը զոհված զինծառայողների դիակների հանձնման գործընթացին մասնակցել է, եւ տեղում իրականացվել են քննչական-դատավարական գործողություններ. «Նույն օրը նշանակված դատաբժշկական փորձաքննությունների շրջանակում արդեն հետազոտությունն իրականացվել է Առողջապահության նախարարության դատաբժիշկ փորձագետների կողմից»։
Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ եղել են ածխացած դիակներ, ինչպես նաեւ դիակներ, որոնց մարմնի մասերը պայթյունի հետեւանքով բացակայում էին. «Բայց այս պահին բոլորի մասով եզրակացություն չենք ստացել։ Նախնական տվյալներով՝ այս պահին խոշտանգված կամ դիտավորյալ անդամահատված դիակների վերաբերյալ տվյալներ չունենք։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 29 դիակներից 4-ին հարազատները ճանաչել են»։
Հայ զինծառայողների դիակների հանձնման պահին արտաքին զննություն է իրականացվել եւ տեսաձայնագրվել, որպեսզի հետագայում ադրբեջանական կողմը չկարողանա ասել՝ ինչպե՞ս կարող եք ապացուցել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Դա Ադրբեջանի Հանրապետության իրավասու տարբեր մարմինների գործելակերպն է, որին մենք հանդիպեցինք նաեւ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո, երբ հերքեցին իրենց կողմից արված գործողությունները։ Երբ հանձնվել են զոհված զինծառայողների դիակները, հենց այդ պահից սկսած ամբողջը տեսաձայնագրվել է։ Տեղում անմիջապես բացվել են, դատաբժշկական փորձագետի եւ ընթերակաների մասնակցությամբ իրականացվել դիակների արտաքին զննություն եւ լուսանկարահանում։ Համապատասխան փաթեթավորելուց եւ ընթերակաների կողմից կնիքված զոհված զինծառայողների աճյունները տեղափոխվել են դատաբժշկական փորձագետի համապատասխան կենտրոն։ Այդ գործողությունները կատարվել են, որպեսզի հետագայում Ադրբեջանը չկարողանա ասել՝ ինչպես կարող եք ապացուցել»,- ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետը։
Հայաստանում նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2210 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 101773 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 428687 վերջին մեկ օրում` 5202 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 38088 պացիենտ. մեկ օրում ավելացել է 526-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 61782 անձ` վերջին մեկ օրում 1647 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 1506 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է:
Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ, հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։
Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։
Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։
Մյուս տվյալները ճշտվում են։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսելու է զոհված ու հաշմանդամ դարձած հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու գործընթացը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը։«Շահառու ընտանիքներին թղթաբանության հարցում աջակցելու նպատակով ներգրավվել են նաև Երևանի թաղապետարանները, հանրապետության մարզպետարանները, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակը: Նշված մարմիններին, ինչպես նաև ՊՆ-ի սոցապ վարչությանն աջակցելու համար հարկավոր են կամավորներ»,–ասված է հայտարարության մեջ:
Տեղեկացվում է, որ կարևոր է, որ կամավորները լինեն իրավաբաններ կամ ունենան իրավական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ:
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո`2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ մտել 2017թ–ի հունվարի 1-ից։ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրն, այս օրենքով, պարտավորվում է իր ամսական աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ վճարել զինծառայողների աջակցության հիմնադրամին։Վերջերս ընդունված որոշման համաձայն` Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի 52-82 մլն դրամ։
Հատուցումը տրամադրվում է 2 եղանակով. առաջինը միանվագ վճարն է 10 մլն դրամի չափով, եթե զոհված է, անհայտ կորած է, կամ առաջին կարգի հաշմանդամ է և 5 մլն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամ է։ Այնուհետև յուրաքանչյուր ամիս ընտանիքի համար բացված հաշվեհամարին փոխանցվում է 100-300 հազար դրամ։ Իսկ եթե զինծառայողն ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ վճարում ենք կատարում։
Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ ավելի է սաստկացնում այն մտավախությունը, որ մարտերը կարող են տարածաշրջանային այլ տերություններին էլ ավելի մեծ հակամարտության մեջ ներքաշել: Նման կարծիք է հայտնել Forbes հանդեսի՝ պաշտպանության ոլորտի փորձագետ Փոլ Իդոնը:
«Արդեն կան որոշ նախանշաններ, որ տարածաշրջանային երեք տերությունները ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, կողմնակի դիտողի դերում չեն մնա»- գրել է Իդոնը իր հոդվածում:
Թուրքիան սահմանափակել էր իր միջամտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում ՝ զգուշորեն խուսափելով Ռուսաստանի ազդեցության գոտու իրադարձություններին միջամտելուց: Բայց այս տարի Թուրքիան ուժեղացրել է աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը, ներառյալ օգոստոսին համատեղ զորավարժություններ անցկացնելը, բացի այդ էլ 77,1 միլիոն դոլար թուրքական ռազմական տեխնիկա է վաճառել Ադրբեջանին սեպտեմբեր ամսին:
Թուրքիայի աճող աջակցությունը Ադրբեջանին և Ռուսաստանի ու Հայաստանի միջև համատեղ պաշտպանության պայմանագիրը մտահոգություն են առաջացնում առ այն, որ Լեռնային Ղարաբաղը կդառնա Ռուսաստան-Թուրքիա «սառը պատերազմի» նոր թատերաբեմ` Սիրիայից և Լիբիայից հետո:
Իրանը ևս մեկ տարածաշրջանային պետություն է, որը գնալով ավելի ու ավելի դժգոհ է բռնություններից:
Հոկտեմբերի 6-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «լուրջ մտահոգություն» է հայտնել հակամարտության մեջ «Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների զինյալների» ներգրավման կապակցությամբ ՝ նկատի ունենալով այն ջոկատները, որը, տեղակայել է Թուրքիան ի աջակցություն Ադրբեջանի:
«Չնայած նրան, որ Իրանը դժվար թե որևէ սահմանային միջամտությամբ ներգրավվի Ղարաբաղյան հակամարտության մեջ, սակայն այն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի և վերջինիս հովանավոր Թուրքիայի վրա` ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու համար»,-գրել է փորձագետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Եթե Արցախը պարտվի, կպարտվի Հայաստանը, և եթե պարտվի Հայաստանը, կպարտվի Եվրոպան: Այս մասին Nation News-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը՝ շեշտելով, որ այդ մասին պետք է հստակ խոսել:
Վերջինս հայտնել է, որ Ֆրանսիայի փողոցներում թուրք-ադրբեջանցի ազգայնականներ են շրջում՝ «մենք փնտրում ենք հայերին, մենք հայերի որս ենք անում» խոսքերով: Նրա կարծիքով՝ դա անմիջական կապ ունի Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
«Ե՛վ Էրդողանը, և՛ Ալիևը նման կերպ փորձում են առաջ տանել իրենց հակահայկական քարոզարշավը, նրանք ուզում են ատելություն բորբոքել հայերի նկատմամբ»,- կարծում է Փարիզի փոխքաղաքապետը:
Նա նշել է, որ եթե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը միակ ելքն է, որը կապահովի արցախցիների խաղաղությունը, ապա այդ քայլն անպայման պետք է արվի:
«Փարիզի քաղաքապետը հայտարարում է, որ Արցախի Հանրապետության ճանաչումն այն է, ինչ մենք պատրաստ ենք անել՝ չնայած, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը դեռ միանշանակ չի աջակցում այդ որոշմանը: Միևնույն ժամանակ կարծում ենք, որ պետք է գոնե մեկ երկիր լինի, որը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, որից հետո այդ գործընթացն անդադար շղթայական ռեակցիա կդառնա»,- շեշտել է Թորանյանը:
Փարիզի փոխքաղաքապետը մեկնաբանել է Արցախի քաղաքացիական թաղամասերում ֆոսֆորային, կասետային և այլ արգելված զենքի կիրառումը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ էմանուէլ Մակրոնն առաջին իսկ օրերից հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները միանշանակ ագրեսիա են:
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարելի էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ զենքի չդիմելով, Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է հակամարտությունն արագ ավարտելու համար, կապ է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ու հույս ունի, որ կհաջողվի արդյունքների հասնել, որոնք կբավարարեին բոլորին, Ժողովրդական միասնության օրը կրոնական դավանանքների ներկայացուցչների հետ տեսակոնֆերանսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դուք գիտեք՝ Ռուսաստանը մեզնից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունն ավարտվի, եւ որքան հնարավոր է արագ, որ փրկվեն մարդկանց կյանքերը, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ եւ միմյանց դեմ զենք են օգտագործում այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել նաեւ խաղաղ բանակցային գործընթացով»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը «կապ է պահպանում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ»։
«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել․․․այն հիմքով, որը կբավարարեր տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում՝ դրան հասնել խաղաղ միջոցներով»,- ամփոփել է ՌԴ նախագահը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.