23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի ռազմական հրամանատարությունը անհապաղ պետք է ադրբեջանական բանակի՝ Շուշի ներթափանցած դիվերսիոն խմբերի շրջապատման և ոչնչացման ծրագիր կազմի։ Իրավիճակը խիստ վտանգավոր է և ոչ ստանդարտ. անսպասելի լուծումներ են պահանջվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել անկախ Հայաստանի զինված ուժերը ստեղծողներից մեկը` նախկինում ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Բերդաքաղաք Շուշիի մերձակայքում ծանր մարտեր են ընթանում։ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ չնայած Արցախի պաշտպանության բանակը դիվերսիոն խմբերին հսկայական վնաս է հասցնում, այնուամենայնիվ, վերջիններս լուրջ վտանգ են ներկայացնում, որն անհրաժեշտ է հնարավորինս արագ չեզոքացնել։
«Հիմա պետք է պահեստային զորք տեղափոխել Շուշի, հզոր կրակային հարվածներով շղթայել հակառակորդի հիմնական խմբավորումը, կաշկանդել նրա ուժերը ականապայթյունային պատնեշներով և առաջ անցած խմբերը ոչնչացնելու համար ուժեր գործարկել, հակառակ դեպքում նրանք կարող են մեր հրամանատարության համար մի շարք խնդիրներ ստեղծել»,-նշեց Տեր-Գրիգորյանցը։
Գեներալը ադրբեջանական զորքերի մարտավարությունը հետևյալ կերպ է բացատրում․ որոշակի հատվածներ են գրավում, այնտեղ պլացդարմներ են ստեղծում, մեկուսացնում են հայկական զորքերը, հետո արդեն մոտենում են նրանց մյուս ստորաբաժանումները։ Բացի այդ, իր գործողություններով հակառակորդը հայկական հրամանատարությանը ստիպում է ուժեր տեղափոխել այլ ուղղություններից, ինչն էլ հանգեցնում է այդ հատվածների թուլացմանը։ Հենց այնտեղ՝ թուլացած հատվածներ էլ նետվում են ադրբեջանական ստորաբաժանումները։
«Իրականում դա շատ խորամանկ մարտավարություն է։ Առհասարակ պատերազմի ժամանակ մի կանոն կա՝ ով ավելի խելոք կխաբի, նա էլ հաղթել է։ Ով առաջինը մոլորեցնի հակառակորդին, նա էլ հենց առավելություն ունի»,-ասաց գեներալը։
Հայկական բանակի գլխավոր խնդիրներից մեկը, ըստ Տեր-Գրիգորյանցի, օպերատիվ շարվածքի պահպանումն է։ Պետք է ամեն գնով հակառակորդին թույլ չտալ կտրել պաշտպանվող ստորաբաժանումների միջև կապը, խախտել պաշտպանական շղթան։
«Նկատե՞լ եք, որ հակառակորդը գլխավոր հարվածը կենտրոնին չհասցրեց, այլ ցրվեց դեպի թևեր։ Հայկական հրամանատարությունը պետք է նախապես թևերում լուրջ պահեստազոր պահեր։ Ձախ թևում (հայերի կողմից)՝ Վարդենիսի և Մարտակերտի միջև ընկած հատվածում, պետք էր պահեստային զորք պահել, աջ թևում՝ Հորադիզի մոտ և մի փոքր դեպի Արցախի խորքեր նույնպես։ Պահեստազորը հարկավոր էր անսպասելիորեն ծագող խնդիրների կատարման համար»,-ասաց նա։
Բայց հիմա արդեն եղել է այն, ինչ եղել է, և իրավիճակը շտկելու համար երբեք ուշ չէ։ Կարելի է, օրինակ, Կովսական (Զանգելան) հասած ադրբեջանական զորքերի համար «պարկ» կազմակերպել։ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ որոշակի ջանք գործադրելու դեպքում կարելի է կտրել ադրբեջանական բանակի հաղորդակցությունը։ Եթե նրանք մնան առանց լուրջ համալրման` կարելի է հեշտությամբ ջարդել և նետել դեպի Արաքս։ Դա կարելի էր անել դեռևս Զանգելանի գրավման առաջին օրերին, բայց չեն արել։ Արդյունքում ադրբեջանական զորքերին թույլ են տվել թեքվել հյուսիս՝ դեպի Բերձոր(Լաչին)։
Խոսելով մոբիլիզացիայի մասին՝ գեներալը նշեց, որ դեռևս Արցախում ներկայիս մարտերից առաջ ինքը նշում էր աշխարհազորային համակարգ կազմավորելու անհրաժեշտությունը։ Այս թեման նա անձամբ է բարձրացրել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցում։ Հարկավոր էր տեղաբնակ բոլոր տղամարդկանց նախապես պատրաստել պատերազմի, յուրաքանչյուրին ինքնաձիգ հատկացնել, պահել այդ զենքը ոստիկանական բաժանմունքներում կամ զինկոմիսարիատներում և պարբերաբար նրանց հետ պարապմունքներ ու ռազմական հավաքներ իրականացնել։
«Մարտական գործողությունների ընթացքում աշխարհազորը զբաղվում է թիկունքի ռազմական օբյեկտների և առանցքային ենթակառուցվածքների պահպանությամբ, իսկ կանոնավոր բանակը կռվում է առաջնագծում։ Իսկ եթե այդ մարդկանց սովորեցնեն նաև աշխատել ավտոմատ զենիթային տեղակայանքների հետ, նրանք իսկապես անգին կլինեն»,-ասաց մեր զրուցակիցը։
Հայաստանում նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1042 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 107466 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 441174 վերջին մեկ օրում` 2358 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 40569 պացիենտ. մեկ օրում ավելացել է 288-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 64910 անձ` վերջին մեկ օրում 731 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1580 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 407 է:
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները.
Գրիգորյան Կարեն Արբենի, ծնվ. 2001թ.
Սահակյան Արմեն Արմանի, ծնվ. 2000թ.
Պահեստազորային Դադամյան Արմեն Վալերիի, ծնվ. 1980թ.
Պահեստազորային Ծատրյան Ալբերտ Արթուրի, ծնվ. 1991թ.
Պահեստազորայի Գագրեյան Գոռ Ստյոպայի, ծնվ. 1996թ.
Կամավորական Ավետիսյան Մարտուն Պապիշի, ծնվ. 1960թ.
Գրիգորյան Արթուր Վոլոդյայի, ծնվ. 1977թ.
Հովհաննիսյան Վարդան Գևորգի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Գառնիկ Կարենի, ծնվ. 2001թ.
Գալստյան Տիգրան Գառնիկի, ծնվ. 2000թ.
Սուքիասյան Ստյոպա Սարդարի, ծնվ. 2001թ.
Կիրակոսյան Հայկ Արծվիկի, ծնվ. 1986թ.
Կամավորական Բարսեղյան Ռոբերտ Վարազդատի, ծնվ. 1998թ.
Եգանյան Գառնիկ Ֆելիքսի, ծնվ. 2001թ.
Զաքարյան Գառնիկ Սիսակի, ծնվ. 1976թ.
Գալստյան Վաղարշակ Սերյոժայի, ծնվ. 1989թ.
Մանուկյան Արարատ Գագիկի, ծնվ. 1983թ.
Վարդանյան Արտակ Հուսիկի, ծնվ. 1986թ.
Կամավորական Խաչատրյան Կիմ Սիմոնի, ծնվ. 1995թ.
Արշակյան Ռուբեն Սամվելի, ծնվ. 1983թ.
Կարապետյան Հմայակ Գրիշայի, ծնվ. 1979թ.
Չոբանյան Հարություն Սարգսի, ծնվ. 1993թ.
Կամավորական Գրիգորյան Դավիթ Կամոյի, ծնվ. 1996թ.
Գալստյան Արթուր Սուրենի, ծնվ. 1964թ.
Ասատրյան Կարեն Գևորգի, ծնվ. 1980թ.
Պահեստազորային Ադամյան Գենադի Գեորգիի, ծնվ. 1956թ.
Հակոբյան Կարապետ Նշանի, ծնվ. 1997թ.
Պողոսյան Արթուր Սիսակի, ծնվ. 1997թ.
Բաբաջանյան Գևորգ Դավթի, ծնվ. 2001թ.
Մինասյան Արմեն Սմբատի, ծնվ. 2001թ.
Մելիքսեթյան Կարեն Արմենի, ծնվ. 2001թ.
Կարապետյան Հրահատ Փայլակի, ծնվ. 1983թ.
Բաբայան Աշոտ Մանասերի, ծնվ. 1983թ.
Պահեստազորային Գաբրիելյան Գագիկ Ավետիսի, ծնվ. 1952թ.
Պետիկյան Կարեն Վարդանի, ծնվ. 1998թ.
Տիգրանյան Առաքել Տիգրանի, ծնվ. 2002թ.
Սուքիասյան Հայկ Արտուշի, ծնվ. 1996թ.
Սողոմոնյան Արտակ Սողոմոնի, ծնվ. 1990թ.
Սուքիասյան Հարություն Արմենի, ծնվ. 1997թ.
Մարգարյան Սերյոժա Հմայակի, ծնվ. 1991թ.
Շահինյան Հակոբ Արտակի, ծնվ. 1987թ.
Պահեստազորային Հարությունյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 1984թ.
Փանդունց Սոս Մուշեղի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Հարությունյան Հովհաննես Ժիրայրի, ծնվ. 1991թ.
Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր:
Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք:
Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ:
Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին:
Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
NEWS.am–ի զրուցակիցն է Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչ, հայ-ֆրանսիական գործարարների համախմբման նախագահ Վարդան Գաբրիելյանը։
Պարոն Գաբրիելյան, Ֆրանսիայի իշխանությունների ձեռնարկած վերջին խստացումների, մասնավորապես «Գորշ գայլերի» գործունեության արգելումից հետո ի՞նչ իրավիճակ է Ֆրանսիայում, արդյոք ներկայումս թուրք–ադրբեջանական շրջանակները շարունակվում են բացահայտ կամ ընդհատակյա հակահայկական շարժումները։
«Գորշ գայլերի» գործունեության արգելումից հետո Ֆրանսիայիում այդ շրջանակների կողմից հայերի դեմ նոր ցույցեր չեն իրականացվել, բայց դա դեռ չի նշանակում, որ թուրքերը հանգստացել են: Ֆրանսիայում ոստիկանությունն ուժեղացրել է հայկական դպրոցների ու եկեղեցիների անվտանգությունը, ինչը նշանակում է, որ Ֆրանսիայի իշխանությունները կամ նախազգուշական քայլեր են իրականացնում կամ տեղեկություներ ունեն հնարավոր ոտնձգությունների մասին և ապահովում են հայերի անվտանգությունը։ Մենք լավ գիտենք, թե ովքեր են ղեկավարում թուրքերին և կազմակերպում հայերի դեմ այս արշավները։ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, նախքան այդ պաշտոնին նշանակվելը Թուրքիայի գաղտնի ծառայությունների երկրորդ դեմքն էր և այդ ակցիաներն անմիջականորեն ղեկավարվում էին նրա միջոցով՝ Անկարայի կողմից։ Բացի «Գորշ գայլերից», Թուրքիան մեծ ազդեցություն ունի այլ իսլամիստ ծայրահեղական շրջանակների վրա և բացառված չէ, որ հայերի դեմ նոր ագրեսիայի սցենարներ են մշակվում։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ի վեր, բացի քաղաքական, լոբբիստական աշխատանքներից Ֆրանսիայի հայ համայնքը ակտիվ է նաև քարոզչական տիրությում։ Այս ընթացքում որքանո՞վ է հաջողվել Ֆրանսիայում, ի օգուտ Արցախի հանրային կարծիք ձևավորել։
Ֆրանսիացիները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բարեկամական են տրամադրված հայերի նկատմամբ։ Նրանց վերաբերմունքը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ նրանք սիրում են հայերին, այլ նաև նարանով, որ նրանք լավ գիտեն պատմություն, արդարության կողմից են և բացահայտ ցույց են տալիս իրենց վերաբերմունքը։ Ֆրանսիայում հայամետ գործիչներ կան տարբեր բնագավառներում, այդ թվում լրատվական դաշտում։ Այս ընթացքում ֆրանսիական մամուլում հայանպաստ հրապարակումների, հոդվածների ցուցանիշը սովորականից մի քանի անգամ ավելի է, սակայն դա չի նշանակում, որ ինֆորմացիոն դաշտում մեր կռիվն ավարտված է։ Պետք է իմանալ, որ այս դաշտում մեծ է Թուրքիայի ճնշումը և Ադրբեջանի կողմից մամուլին ֆինանսավորումը։ Ֆրանսահայերն ակտիվ են նաև սոցիալական ցանցերում և արձագանքում են Արցախի վերաբերյալ ցանկացած հրապարակման։
Ֆրանսիայի տարբեր քաղաքներ, քաղաքապետական խորհրդի մակարդակով հանդես են եկել Արցախի անկախության ճամաչման օգտին՝ այդ կերպ ազդակ հղելով Ֆրանսիայի կառավարությանը։ Ի՞նչ ակնկալել Ֆրանսիայի իշխանություններից, ի վերջո ե՞րբ Արցախի ճանաչման հարցը կընդգրկվի Ֆրանսիայի քաղաքական օրակարգում։
Հայաստանի իշխանությունները սփյուռքին ազդակ են հղել, որ պետք է գնանք Արցախի ճանաչումը պարտադրելու ուղղությամբ։ Հայաստանից և Արցախից վերադարձած ֆրանսիացի պատգամավորները արդեն իսկ խորհրդարանում բարձրաձայնել են այդ մասին, հարցեր են ուղղել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին և որոշել Արցախի ճանաչման հարցով բանաձև ներկայացնել Ֆրանսիայի խորհրդարանում։ Սպասում ենք, սա մեկ–երկու օրվա լուծելի հարց չէ, քանի որ խորհրդարանի օրակարգը մեկ օրվա մեջ չի ճշտվում և հատուկ պրոցեսներ կան, սակայն վստահ եմ, որ այս հարցը կմտնի խորհրդարան և մենք կփորձենք կենտրոնացնել մեր բոլոր ուժերը այս հիմնահարցի լուծման համար։
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը թվիթերի իր միկրոբլոգում արաբերենով գրառում է կատարել ու խնդրել այն տարածել արաբախոս և իսլամադավան ծանոթների շրջանում։
Նա նաև ներկայացրել է գրառման բովանդակությունը.
«Ադրբեջանցիները ժամանակավորապես օկուպացրած տարածքների գյուղական մզկիթներում խոզեր են բերում, նկարում և ի ցույց մուսուլմանական աշխարհի ներկայացնում՝ նպատակ ունենալով վերջինիս ատելությունը հրահրել մեր հանդեպ։ Եվ դա այն դեպքում, որ ԽՍՀՄ տարիներին Շուշվա առնվազն 3 մզկիթներ իրենք վերածել էին ՔԿԱԳ շենքի, ասմունքի տան, շրջկոպի պահեստի և թանգարանի»։
Արցախի հանրային հեռուստատեսությունը ռեպորտաժ է ներկայացրել Թաղավարդ գյուղի մոտ ընթացող հերոսական մարտերի մասին։
Ռեպորտաժում նաև բացառիկ կադրեր կան որտեղ երևում է, թե ինչպես են հայ զինվորները թշնամու կրակոցների տակ մարտի դաշտից դուրս բերում իրենց 2 վիրավոր ընկերներին։
Հետո արդեն վիրավորներին ավտոմեքենայով տեղափոխում են հոսպիտալ, իսկ իրենք շարունակում հայրենի հողի համար պայքարը։
«Ադրբեջանա-թուրքական զորամիավորումները շարունակում են Թաղավարդի ուղղությամբ հարձակումները՝ սիրիացի վարձկանների ներգրավմամբ: Գյուղի պաշտպանությանը մասնակցում են ՊԲ-ի ստորաբաժանումները, աշխարհազորն ու կամավորականները: Տղաները ամուր են կանգնած, տիրապետում են իրավիճակին և հաջողությամբ կասեցնում թշնամու ոտնձգությունները»,– ասվում է Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում։
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացիներ որպես վարձկաններ ներգրավված են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին: Վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 6-ին որոշումներ են կայացվել Աբու Սթեֆ ալ–Հինդավիին, Ահմադ ալ-Տայեբին և Աբու Դիաբ Հալաբին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նույն օրը որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և միջնորդություններ ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Հայաստանում նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2476 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 104249 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 434026 վերջին մեկ օրում` 5339 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 39055 պացիենտ. մեկ օրում ավելացել է 967-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 63258 անձ` վերջին մեկ օրում 1476 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 1533 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 403 է:
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես ԱՄՆ Պատերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակված է Արցախի դրոշը՝ կոչով՝ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:
ԱՄՆ հայաշատ Լոս Անջելեսի փողոցներից մեկում փակցված պաստառով էլ կոչ է արվում կանգնել հայերի կողքին այսօր, քանի որ վաղը շատ ուշ կլինի, մյուս պաստառին գրված է. « Խաղաղություն՝ Հայաստանին»:
Այս նախաձեռնության հեղինակը ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.