23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բրիտանացի լրագրող, Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները:
Կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետի խոսքերով` հայկական կողմի համար համաձայնագիրը նվաստացուցիչ է, չնայած դեռ կան շատ անհասկանալի կետեր, որոնք ադեկվատ կերպով չեն քննարկվել:
«Սա մեծ պարտություն է հայերի համար»,-ասել է լրագրողը:
Դե Վաալը նշել է նաև, որ հայ հասարակությանը շոկի ենթարկած մեկ այլ գործոն էլ այն էր, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէր անում ժողովրդին նախապատրաստելու համար և անգամ համաձայնագիրը ստորագրելուց ժամեր առաջ խոսում էր հաղթանակի մասին:
Դե Վաալն ընդգծել է, որ ադրբեջանական ուժերի համար Շուշին վերցնելը բավական էր, որպեսզի Բաքուն հայտարարեր իր հաղթանակի մասին:
«Շատ պատճառներ կան, որպեսզի նրանք երջանիկ լինեն ստորագրածով»,-ասել է նա, քանի որ դաշնագրով Ղարաբաղի 7 շրջանների վերահսկողությունը անցնում է Ադրբեջանին` ինչը բարոյական խթան կհանդիսանա երկրի համար:
Ըստ դե Վաալի, դա ամբողջը չէր, ինչ ուզում էր Ադրբեջանը, բայց «երկիրը ստացել է ավելի քան երազում էր»:
Փորձագետը նշել է, որ սա նաև մեծ հաղթանակ է Թուրքիայի համար, քանի որ Անկարան և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորապես ներգրավված էին այս հակամարտության մեջ:
Դե Վաալը նշել է նաև, որ այս համաձայնագիրը, Էրդողանի ժամանակաշրջանից հետո կարող է բերել թուրք-հայկական մերձեցման, ինչքան էլ որ դա ներկայում ռեալ չի թվում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,-ասել է նա:
ԱՄՆ կոնգրեսի Հայկական հանձնախմբի կոնգրեսականներ, այդ թվում՝ Ֆրանկ Փալոունը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Ջեքի Սփեյերը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործարքի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն են տարածել.
«Որպես հայկական հարցերով կոնգրեսական խմբի համանախագահներ, մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին: Նրանք համարձակորեն պաշտպանեցին իրենց հայրենիքն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությամբ օտարերկրյա վարձկանների՝ բախվելով անօդաչու թռչող սարքերի սարսափելի հարձակումներին և դիմանալով ադրբեջանական ուժերի կատարած վայրագություններին: Մենք կանգնած ենք Հայաստանի և Արցախի կողքին և վերահաստատում ենք մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը և Արցախի ինքնորոշման իրավունքին:
Մենք խորապես հիասթափված ենք այն բանից, որ ԱՄՆ-ն չկարողացավ արդյունավետ դեր խաղալ այս ողբերգական արդյունքից խուսափելու հարցում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական հարձակման սկզբից ի վեր մենք վարչակազմին կոչ ենք արել օգտագործել բոլոր առկա ռեսուրսները՝ Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Եթե Վարչակազմը վճռականորեն գործեր հրադադարի հասնելու համար և օգտագործեր այնպիսի լծակներ՝ զերծ մնալով ռազմական օգնության տրամադրումից և վերականգնելով օրենքի 907-րդ բաժինն ու պատժամիջոցները, հազարավոր կյանքեր կարող էին փրկվել, և հնարավոր էր վերադարձ խաղաղ բանակցություններին:
Երեկ հայտարարված համաձայնագրի ուսումնասիրության ընթացքում մենք կրկնապատկելու ենք մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին Ադրբեջանի և Թուրքիայի աղաղակող թշնամանքի դեմ և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր վերջին շաբաթների ընթացքում վայրագություններ են գործել խաղաղ բնակչության դեմ: ԱՄՆ-ը չպետք է շարունակի պասիվ անտեսել Թուրքիայի սպառնալիքը՝ ուղղված Արևելյան Միջերկրական ծովի, Մերձավոր Արևելքի և Կովկասի կայունությանը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը Լեռնային Ղարաբաղի նոր զարգացումների մասին ասել էր, որ ԱՄՆ-ը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով բռնության աճը և մարդկային կյանքերի կորուստը: Ի գիտություն են ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ մարտերի դադարեցումը և շահագրգռված կլինեն ավելին իմանալ այս նոր պայմանավորվածության և դրա իրականացման մանրամասների մասին, դրանց իրագործման ընթացքում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հայաստանի սահմանամերձ Վարդենիս քաղաքի բոլոր բնակիչներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են ոտքի կանգնել՝ իրենց քաղաքը պաշտպանելու։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վարդենիսի քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Արցախում մարտական գործողությունների պատճառով Վարդենիս տանող ճանապարհն առավել անվտանգ է համարվում խաղաղ բնակիչների համար, չնայած որոշ հատվածներում պարբերաբար գնդակոծությունների է ենթարկվում։
«Մենք չենք հարձակվում։ Մենք պաշտպանում ենք մեր հողը։ Վարդենիսի բոլոր բնակիչները կամավորագրվել են։ Մենք բազմաթիվ բրիգադներ ու ջոկատներ ունենք։ Մենք չենք կռվում Արցախում, մենք պաշտպանում ենք Ադրբեջանի հետ սահմանը։ Սեփական ուժերով»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նա ընդգծել է, որ այդ միջոցն արդարացված է, քանի որ եղել են Ադրբեջանի ԶՈւ–ի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեպքեր:
«Դեպքեր են եղել, երբ դիվերսիոն խմբերը թափանցել են այստեղ, նույնիսկ իջել են գյուղերից մեկը։ Այն կամավորները, որոնք ուզում են Արցախում կռվել՝ իրենց ցանկությունն է։ Այնտեղ խաղաղ բնակիչներ են զոհվում, և մենք պետք է պաշտպանենք նրանց»,-ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Նա պատմել է նաև, որ պարբերաբար ոչ միայն սահմանին, այլև անմիջականորեն քաղաքի երկնքում հայտնվող ԱԹՍ-ները բնակիչներին խանգարում են զբաղվել գյուղատնտեսական դաշտերի բերքահավաքով։
Նրա խոսքով՝ հիմնական եկամուտը բնակիչները ստանում են գյուղատնտեսությունից։ Հիմնականում այստեղ ցորեն և կարտոֆիլ են ցանում։ Հոկտեմբերի սկզբին սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։
«Բայց ադրբեջանական անօդաչուները հարձակվել են այդ տարածքների վրա, և մարդիկ չեն կարողանում բերքը հավաքել»,-ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ դեռևս պատերազմի սկզբում գյուղատնտեսական դաշտում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Վարդենիսի շրջանում ծանր վիրավորվել էր 14-ամյա դեռահաս։ Բացի այդ, քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ ԱԹՍ-ներ նկատում և ոչնչացնում են ոչ միայն սահմանի մոտ, այլև բուն քաղաքի երկնքում:
Արցախի պաշտպանության բանակը: հրապարակել է հայրենիքի համար մղվող մարտերում զոհված 81 զինծառայողի անունները:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
Պահեստազորային Գրիգորյան Արտյոմ Աշոտիկի, ծնվ. 1975թ.
Պահեստազորային Աղաբեկյան Մհեր Զարմոյի, ծնվ. 1972թ.
Պահեստազորային Աբրահամյան Արմեն Անդրանիկի, ծնվ. 1973թ.
Պողոսյան Հովհաննես Գագիկի, ծնվ. 1992թ.
Հայրապետյան Գոռ Լևոնի, ծնվ. 1992թ.
Կիրակոսյան Երեմ Զավենի, ծնվ. 1992թ.
Լալայան Անդրանիկ Գրիշայի, ծնվ. 1990թ.
Բարխուդարյան Արմեն Կարենի, ծնվ. 1989թ.
Ասրյան Դավիթ Արտյուշայի, ծնվ. 1986թ.
Պահեստազորային Բրուտյան Վարուժան Ալեքսանդրի, ծնվ. 1968թ.
Գրիգորյան Արամ Էռնեստի, ծնվ. 2002թ.
Պահեստազորային Օհանյան Հրաչիկ Էրիկի, ծնվ. 1994թ.
Պահեստազորային Գրիգորյան Վարուժան Սիմոնի, ծնվ. 1979թ.
Պահեստազորային Խաչատրյան Սուքիաս Անդանիկի, ծնվ. 1983թ.
Պահեստազորային Նիկողոսյան Ջանիբեկ Դավիթի, ծնվ. 1979թ.
Պահեստազորային Սաֆարյան Մարատ Արմենի, ծնվ. 1982թ.
Պահեստազորային Հովհաննիսյան Գերասիմ Լևոշայի, ծնվ. 1974թ.
Պահեստազորային Աբրահամյան Էդուարդ Իլյիչի, ծնվ. 1967թ.
Պահեստազորային Այվազյան Վարդան Արայի, ծնվ. 1995թ.
Հովհաննիսյան Մխիթար Գրիգորիի, ծնվ. 1982թ.
Գրիգորյան Հովիկ Արսենի, ծնվ. 1996թ.
Գաբրիելյան Լեռնիկ Վլադիմիրի, ծնվ. 1990թ.
Չոբանյան Արեն Ավագի, ծնվ. 2001թ.
Ասատրյան Հովիկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
Պահեստազորային Դավիդյան Հովհաննես Վլադիկի, ծնվ. 1994թ.
Շաքարյան Գուրգեն Կամոյի, ծնվ. 1991թ.
Մելիքյան Հայկ Սարգսի, ծնվ. 2001թ.
Սողոմոնյան Կորյուն Կառլենի, ծնվ. 1984թ.
Համբարձումյան Հրայր Հարությունի, ծնվ. 1999թ.
Հակոբյան Ռուսլան Կարոյի, ծնվ. 1985թ.
Վահանյան Սուրեն Հարությունի, ծնվ. 1994թ.
Հակոբյան Պարույր Գրիգորի, ծնվ. 1990թ.
Կակոյան Վլադիմիր Իշխանի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Նվեր Հայկազի, ծնվ. 2000թ.
Առաքելյան Անդրանիկ Գուրգենի, ծնվ. 2001թ.
Արսենյան Նելսոն Վազգենի, ծնվ. 1988թ.
Խաչատրյան Արտակ Ավետիսի, ծնվ. 1993թ.
Ստեփանյան Հայկ Հրաչիկի, ծնվ. 1996թ.
Ապրեսյան Կարեն Արմենի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Ալբերտ Արարատի, ծնվ. 2001թ.
Բադոյան Արման Արմենի, ծնվ. 2002թ.
Սաֆարյան Մարատ Էդիկի, ծնվ. 1995թ.
Բաղրամյան Բարիս Արսենի, ծնվ. 1998թ.
Կամավորական Հարությունյան Հակոբ Վոլոդիայի, ծնվ. 1972թ.
Յաղուբյան Սարգիս Սլավիկի, ծնվ. 2001թ.
Հովսեփյան Նարեկ Գրիգորի, ծնվ. 1999թ.
Շահինյան Արմեն Գեղամի, ծնվ. 2001թ.
Շահինյան Ռուբեն Գեղամի, ծնվ. 2001թ.
Սողոմոնյան Վահան Խաժակի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Յուրի Համազասպի, ծնվ. 1995թ.
Գրիգորյան Մորիս Հակոբի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Ռոման Վագիֆի, ծնվ. 1982թ.
Միքաելյան Վալերի Արմենի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Գևորգյան Վարդան Սեյրանի, ծնվ. 1977թ.
Կամավորական Ստեփանյան Արիստակես Հոկտեմբերի, ծնվ. 1993թ.
Պահեստազորային Գրիգորյան Անդրանիկ Գրիգորի, ծնվ. 1989թ.
Քոթանջյան Էդգար Վահագնի, ծնվ. 2001թ.
Գասպարյան Պարգև Սուրենի, ծնվ. 2001թ.
Աղաբաբյան Էդգար Իշխանի, ծնվ. 2002թ.
Ուզունյան Դավիդ Բագրատի, ծնվ. 2001թ.
Սահակյան Հայկ Հարությունի, ծնվ. 2000թ.
Ասլանյան Վազգեն Արմենի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 2000թ.
Ղամբարյան Հովհաննես Մխիթարի, ծնվ. 2000թ.
Գևորգյան Մարատ Արթուրի, ծնվ. 2000թ.
Պետրոսյան Ռոբերտ Արտյոմի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Գևորգ Ռուստամի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Սերգեյ Արտաշեսի, ծնվ. 2001թ.
Միքայելյան Էրիկ Արսենի, ծնվ. 2001թ.
Անտոնյան Սամվել Դավթի, ծնվ. 2000թ.
Ավագյան Էմմանուել Արսենի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Արմենակ Արտակի, ծնվ. 1998թ.
Ճաղարյան Արման Արտակի, ծնվ. 1999թ.
Մնացականյան Գրիգոր Գուրգենի, ծնվ. 1995թ.
Սերոբյան Կարեն Գարեգինի, ծնվ. 1981թ.
Խաչատրյան Հովհաննես Արթուրի, ծնվ. 1991թ.
Մալխասյան Արտյոմ Մելիքսեթի, ծնվ. 1982թ.
Ադյան Վահե Ավետիքի, ծնվ. 2001թ.
Մանասյան Սամվել Համլետի, ծնվ. 2001թ.
Փարսոյան Արմեն Արտակի, ծնվ. 2001թ.
Կամավորական Բադիկյան Վահագն Ժորայի ծնվ. 1969թ.
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտակոչով ձևավորված «Հայրենիք» զորախումբը հաջողությամբ կատարելով իր առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները՝ Արցախից վերադարձել է մայր Հայաստան։
Կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության համաձայն, «Հայրենիք» զորախումբը գործել է Արցախի պաշտպանության բանակի անմիջական ենթակայության ներքո, իսկ գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ՊԲ բարձրագույն հրամանատարության հետ միասին համակարգել է զորախմբի օպերատիվ-մարտավարական գործողությունների ողջ ընթացքը՝ անմիջականորեն ներգրավված լինելով մարտական առաջադրանքների կատարմանը։
«Շարունակելով անմնացորդ ծառայությունը Հայրենիքին և Արցախի պաշտպանության սուրբ գործին՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հայրենիք» կուսակցության բոլոր քայլերը բացառապես միտված են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանը, իսկ ովքեր պատերազմական այս իրավիճակում իշխանության թելադրանքով շարունակում են վարկաբեկել ռազմական և քաղաքական գործիչներին` կանգնելու են ազգի և հայրենիքի դատաստանի առջև»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Civilnet․am-ը թարգմանաբար ներկայացրել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև գիշերն ստորագրված հայտարարության տեքստը։
Մենք ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, հայտարարել ենք հետևյալի մասին:
- Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից: Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
- Աղդամի շրջանը և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում հայկական կողմից պահվող տարածքները ադրբեջանական կողմին են վերադարձվում մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
- Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինյալներ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
- Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
- Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
- Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Քելբաջարի շրջանն է վերադարձնում, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը՝ պահպանելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին:
Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի է Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը՝ Հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
- Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
- Կատարվում է ռազմագերիների և այլ պահվող անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:
- Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:
Հանրապետության նախագահի երեկ արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո’չ հաջողությունը, ո’չ անհաջողությունը: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:
Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:
Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…
Կռվում ենք մինչև վերջ»,-գրել է նա:
Tert.am-ի հարցմանը, թե արդյոք կոտրել են իր ֆեյսբուքյան էջը, Վահրամ Պողոսյանը, պատասխանեց, որ իր էջը չեն կոտրել։ «Դա իմ գրառումն է»,-նշեց նա:
«Նոյեմբերի 8-ի առավոտյան, քայլելով Ստեփանակերտի հրապարակում, ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը: Ինչո՞ւ եմ հայտարարել`չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով իրողությունների մասին , որոնք արդեն արձանագրված են
Շարունակելով իր խոսքը՝ նա նշեց. «Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 92, 94 թվականին՝ կորցնելով շատ հարազատներ: Այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել:
Ինչո՞ւ: Նախ ռազմական վիճակի առումով: 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։
Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները, տեղափոխվելով ինչ-որ տեղ մեր առաջնագծի համար թիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով։
Չեմ ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով: Շրջափակման մեծ հնարավորություններ կարող էին ունենալ։
Կարծես թե մի քանի օր հաջողվել էր մեզ պաշտպանվել մեր հակաօդային ուժերի առումով ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը, չգիտեմ՝ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով, հնարավորություն ունեցավ նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել միայն երեկ՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում, Մարտունու շրջանում»։
WarGonzo նախագծի հեղինակ, լրագրող Սեմյոն Պեգովը ռեպորտաժ է հրապարակել Շուշիից:
«Հակառակ Ալիևի հայտարարությունների՝ Արցախի Շուշի քաղաքն այդպես էլ չի անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրանց մինչ օրս հետ են մղում Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները։ Հակառակորդի կենդանի ուժը «Դժոխքի կիրճում» ոչնչացնելուն օգնում է հրետանին»,- գրված է տեսանյութին կից։
Մանրամասները՝ տեսանյութում:
Սուրեն Սարգսյանը նկատում է, որ աշխարհի տարբեր առաջնորդներ արդեն շնորհավորել են ԱՄՆ նորընտիր նախագահին, այդ թվում Բայդենի ամենամտերիմ գործիչները՝ Իսրայելի և Հնդկաստանի վարչապետները։ Շնորհավորել է նաև մեր հարևան Վրաստանի վարչապետը։ Սարգսյանը կարծում է, որ արդեն ժամանակն է, որ հայկական կողմն էլ շնորհավորի։ Նրա խոսքով` շուտ շնորհավորելը ավելի կհեշտացնի հետագայում ադմինիստրացիայի հետ հարաբերությունների կարգավորումը:
«Հայաստանի ներկա իշխանությունները պետք է մի կողմ դնեն բոլոր տեսակի ներքաղաքական տարաձայնությունները, օգտագործեն նախկին իշխանությունների կապերը Բայդենի վարչակազմի հետ, որպեսզի առավել օպերատիվ և էֆեկտիվ կապ հաստատեն նոր քաղաքական թիմի հետ, որը մեծ հաշվով, որքան նոր է, նույնքան էլ հին է: Այս առումով, իրոք պետք է համագործակցել նախկին իշխանությունների հետ և մեզ համար այս կարևոր պահին գործակցություն ձևավորել ԱՄՆ-ի հետ՝ որպես առաջնահերթություն ունենալով հենց Արցախյան հիմնախնդիրը»,-նշում է Սարգսյանը:
Սուրեն Սարգսյանն իրատեսական է համարում հակաադրբեջանական բանաձևի վերականգնումը. պետք է խնդրել Բայդենին վերահաստատել 907-րդ բանաձևը վերականգնելու և Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Քաղաքագետի կարծիքով` սա իրատեսական է, քանի որ դրա մասին Բայդենը հայտարարություն է արել։ Սարգսյանը նշում է, որ այսօր դա մեր իշխանությունների, մեր համայնքի, մեր լոբբիստների համար պետք է լինի թիվ մեկ խնդիրը:
«ԱՄՆ հայկական համայնքային կազմակերպությունները արդեն շնորհավորել են Բայդենին, մենք կարող ենք հետևել նրանց օրինակին: Մենք այժմ պետք է առաջնորդվենք մեր շահերով, իսկ մեր շահերից է բխում նոր վարչակազմի հետ լավ հարաբերությունների հաստատումը»,-նշում է Սարգսյանը:
Միաժամանակ, ըստ Սարգսյանի, պետք է պահպանել հարաբերությունները Թրամփի և հանրապետականների հետ, քանի որ նախ Թրմափը մինչև հունվարի 20-ը համարվում է ԱՄՆ նախախագահ և ապա 2024-ին, Սարգսյանի կանխատեսմամբ, նա նորից կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Այս պահին ընտրությունների արդյունքների չեղարկումը, միջազգայնագետը իրատեսական չի համարում. Բայդենը բավական վստահ է հաղթանակ տարել։ Սակայն պարզ է, որ Թրամփը գնալու է մինչև վերջ, փորձելու է պայքարել, այդ թվում և դատական ատյաններում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.