23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական Տաթևիկ Սողոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։
«ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ
Հարգելի պարոն Աղաջանյան,
Պատերազմի 44 օրերին ՀՀ վարչապետի աշխատակազմի էլէկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից ստացել եմ 3 շրջաբերական՝ ամեն օր 9:00-21:00-ն աշխատավայրում լինելու, ճաշարանի և ծառայողական ավտոբուսների աշխատանքի վերաբերյալ։ Պաշտոնապես ստացել և կատարել եմ 3 աշխատանք՝ հասարակական զուգարաններում վերահսկողություն իրականացնելու, պետական մարմնի վարչական շենքում ընթացիկ նորոգում իրականացնելու և ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնաժողովի նիստին մասնակցելու վերաբերյալ։ Ուրիշ ոչ մի հանձնարարություն չեմ ստացել և չեմ կատարել։
Գիտակցելով վարչապետի աշխատակազմում իմ գտնվելու անպատեհությունը, ինչպես նաև ականատես լինելով ՀՀ վարչապետի դիվանագիտական պարտությանը, այդ պարտությունը և սեփական պաշտոնավարման անպատեհությունը չընդունելու համառությանը, որի արդյունքում վտանգվում է մեր Հայրենիքի և մեր ապագան՝ համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում հետագա աշխատանքս և խնդրում եմ ազատել ինձ իմ զբաղեցրած պաշտոնից։
ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական Տաթևիկ Սողոյան»։
Որոշել էի, մինչև պատերազմի վերջնական ավարտը չխոսել ձեզ հետ որպես զինվարական, որը հասկանում է զինվարական գործողութույններից, դրանց նախապատրաստվելուց և այլ հարցերի մասին, բայց երբ դուք բոլորտ որպես երկրի ղեկավար, փորձում եք ձեր վրայից գցեք ձեր պատասխանատվությունը, ու դա բարդեք ամբողջ մի ժողովրդի վրա, որ 40 օր շարունակ հավատաց ձեզ, ու արեց ամենա անհնարաին, դուք հիմա կանգնեք ու նրանց անվանեք դավաճան, սա մեղմ ասած ՇԱՆՏՂՈՒԹՅՈՒՆ է:Խնդրեմ եթե ձեզանից որևիցե մեկը ունի հյուլեի չափ արժանապատվություն այս հարցերի պատասխանը տվեք, որպեսզի հետագայում մեր ժողովուրդը կարողանա արդարացնել ձեզ, ձեր բացթողումների համար: ա- դուք որպես երկրի ղեկավարներ, ամիսներ առաջ ՀՀՊՆ ԶՈՒ ԳՇ-ի և ՀՀԱԱԾ հետախուզության և հակահետախուզության կողմից ստացել եք տեղեկատվութոյւն, որ պատերազմը վրա է հասնում: ազերները պատրաստվում են լայնամասշտաբ ու երկարատև պատերազմի, սահմանի վրա կուտակել են դեռ օգոստոս ամսից շուրջ 100000 զորք ու մի քանի հազար միավոր զինտեխնիկա: Տեղեկացրել են ձեզ, որ արդեն մեծ քանակությամբ վարձկաններ են տեղափոխվում տարբեր տեղերից, առաջնագիծ, և լիքը այլ տեղեկություններ: Ինչ արեցիք դուք, բոլորտ տեղյակ էիք, որ հիմնական հարվածը լինելու է ՎԱՐԱՆԴԱՅԻՑ, այդտեղ են կուտակված հիմնական զորքն ու զինտեխնիկան, ինչ արեցիք դրանց արագ առաջխաղացումը առնելու համար, տանկերի և այլ զինտեխնիկայի արագ անցնելու համար հավելյալ խրամատներ և այլ արգելապատնեշներ կառուցեցիք… պատասխանը թողնեմ ձեր խղճին… բ- դուք գիտեիք վերահաս պատերազմի մասին, տեղյակ էիք թե ինչ զինատեսակներով են կռվելու մեր դեմ, քանի որ ավելի քան մեկ ամիս մեր քթի տակ զորավարժություն էին իրականացնում, ու դուք մանրամասը տեղեկություն էիք ստանում կիրառված զօինատեսակների մասին, ինչ արեցիք, Իրականության մեջ ոչինչ… բայց դուք պատասխանեք… գ- տեղյակ լինելով ամիսներ շարունակ մեր մարտական դիրքերի վրա թռնող ազերական ԱԹՍ-ների մասին, ինչ միջոցառումներ ձեռնարկեցիք մեր ՀՕՊ համակարգի և այլ տեղակայված զինտեխնիկայի քողարկման համար… պատերազմը սկսելուց հետո ազգի կանայք դրանցից էին գործում, ուր ասես դպրոցից մինչև օպերայի դահլիճ… իսկ դուք դա գիտեիք, որ պետք է… դ- դուք տեղեկացված էիք երկարատեև պատերազմի մասին, ինչու հավելյալ զինամթերք չգնեցիք ու չբերեցիք երկիր: Արդեն ապրիլյան պատերազմից դուք գիտեիք որ իրենք կիռարելու են շատ մեծ քանակությամբ ԱՏՍ-ներ, ինչու դրա հազենքը չգնեցիք ու չտեղափոխեցիք ՀԱՅԱՍՏԱՆ, որ այդքան զոհ չտայինք առաջին իսկ օրերին: ե- դուք ԳԻՏԵԻՔ ՎԵՐԱՀԱՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ… ինչու հարբերություններ փչացրեցիք մեր ռազմավարաակն գործընկերների հետ… դավիթ, օնիկ ձեր երկուսին չեր հետաքրքրում թե ինչու ամսիներ իվեր Իրանը ռազմական կցորդ չի ուղարկում, դա ձեզ չեր մտահոգում… նիկոլ, դու իմանալով, որ քո միակ ազատ ելքը ու վստահելին Իրանն է, ինչու պատերազմի սկսելուց ընդամենը օրեր առաջ, բացում ես դեսպանատուն Իսրայելում, ԱՄՆ-ին տուրք տալով… Երբ դրանից օրեր առաջ քեզ ասել էին, որ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ի առավոտյան սկսելու է պատերազմը: զ- իմանալով հանդերձ պատերազմի մեջ կարևորը վիրավորների կյանքը փրկելն է, ինչու էր մեր ՀՀ ՊՆ ԳՇ-ի բուժվարչության պահեստը դատարկ, ամբողջ ազգով խանութներից ԺԳՈՒՏ, ԲԻՆԴ… հավաքում էինք, Սփյուռքը մեռավ ուղարկելով… Հիմա վաղն էլ պետք է մեր հաշմանադամ դարձած երեխերքին պրոտեզավորենք, դրա մասին մտածել եք… է- Իմանալով վերահաս պատերազմի մասին, ինչ հանձնարարականներ եք տվել ԱԳՆ-ին, ու իր փոստատար դեսպաններին… միայն թե չասեք դա պետական գաղտնիք է… քանի որ ոչ մի բան չարեցիք, ամենա տարականը… լավ չասեմ, դուք հասկացաք, եթե գիտակից եք… ը- արայիկ, դու եղել ես ԱՐՑԱԽԻ վարչապետ, շատ երկար տարիներ, ինչ արեցիր ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ… փաստացի ոչինչ, ՀԷԿ-եր ավելացրեցիր քո հարստթյան վրա, որոնք այսօր պատրաստ վիճակում հասնելու են ազերներին… ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏՂԱՄԱՐԴ ԵՂԵՔ ՈՒ ԱՐԵՔ ՆԵՐՈՂՈՒԹՈՅՒՈՆ ԽՆԴՐԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՑ… ՄՆԱՑԱԾԸ ԿԽՈՍԵՆՔ ԵՐԲ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ՆՈՐԻՑ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ ՎԱՐԱՆԴԱՅՈՒՄ…
Ռուսաստանը չի լքել հայերին ու Հայաստանը, այլ գործադրել է բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակվել են նյութեր այն մասին, թե ով է հաղթել ու ով պարտվել ստեղծված իրավիճակում։
«Կցանկանայի պատասխանել հատուկ այն արտահայտությանը, թե իբրև Ռուսաստանը լքել է Հայաստանն ու հայերին։ Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, այլ գործադրել է իր բոլոր ջանքերն այդ իրավիճակի կարգավորման համար։ Նախ (կիրառել է — Tert.am) քաղաքական ուժերը՝ օգտագործելով դիվանագիտությունը, միջազգային իրավունքներն ու բանակցային գործընթացը, ապա այնտեղ է տեղակայել իր խաղաղապահներին», — շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Նրանք, ովքեր այսօր մեկը մյուսից բարձր բղավելով ելույթ են ունենում հեռուստածրագրերում, պետք է հիշեն, որ այսօրվա դրությամբ այս տարածաշրջանի քաղաքացիների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան երաշխավորում են ռուս խաղաղապահները: Սա այն հարցի շուրջ, թե որքանով է Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված այս տարածաշրջանի կայունությամբ», — հավելել է Զախարովան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կկարգավորվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հուսով եմ, որ մենք այլեւս չենք օգտագործի «ղարաբաղյան հակամարտություն» արտահայտությունը, հուսով եմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը»,- ասել է Պուտինը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար հարցերի լուծմանը նվիրված խորհրդակցությանը:
Հանդիպման մասնակիցների թվում էին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինչյովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին:
Փաստաթղթի տեքստը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հարցերի լուծմանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը նպաստելու նպատակով ես որոշում եմ կայացնում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն (այսուհետ` Միջգերատեսչական կենտրոն) ստեղծելու մասին»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից:
Հայաստանում նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1472 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115855 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 460606 վերջին մեկ օրում` 3697 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 39564 պացիենտ. մեկ օրում նվազել է 566-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 74105 անձ` վերջին մեկ օրում 1989 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 1738 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 448 է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ-ում մարտական գործողությունների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազարը, գրում է ria.ru-ն։
«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազար է՝ արձանագրելով, որ ավերվել են նաև «շատ մշակութային օբյեկտներ» և քաղաքացիական ենթակառուցվածքներ:
«Հուսով եմ՝ մենք այլևս չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։ Հուսով եմ՝ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը մեկնաբանել է ՌԴ-ում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի՝ ՀՀ տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի վերաբերյալ հայտարարությունը, գրում է tass.ru-ն:
Հաջիևը Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24-ի խոցման մասին դեսպանի հայտարարությունը՝ «պատերազմում, ինչպես պատերազմում», համարում է ոչ տեղին: Այս խոսքերը առաջացրել էին նաև Մոսկվայի դժգոհությունը: ՌԴ ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություն ողբերգական այդ միջադեպի առնչությամբ:
«Եթե Ռուսաստանը դավաներ «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքին, պատասխանը ջախջախիչ կլիներ»,-նշել էին ՌԴ ԱԳՆ-ում: Նախարարությունը նաև ընդգծել էր՝ ակնկալում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից խոստացված հետաքննության անցկացում:
«Արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք պարտավոր են զերծ մնալ ինքնագլուխ հայտարարություններից»,-ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Հաջիևը:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է:
«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՊՆ ներկայացուցիչ, պատերազմի օրերին հասարակայնության հետ կապը ապահովող Արծրուն Հովհաննիսյանը:
Նա գրել է. «Ինչպես եմ այն վարել, կգնահատեն ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո՛, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա: Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից: Քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում զբաղվել: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ: Պետք է կյանքս ներդնեմ նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ»:
Մի պահ տեղափոխվենք այս տարվա սեպտեմբերի 21, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Հայաստան 2050» իր ծրագիրը, իսկ պատերազմին մնում էր ընդամենը 6 օր։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Նա գրել է. «Ըստ այդ հեքիաթային ծրագրի՝ 30 տարուց Հայաստանի բնակչությունը պիտի դառնար 5 մլն, ստեղծվեր 1,5 մլն նոր աշխատատեղ, 20 անգամ ավելացվեր ՀՆԱ-ն, կյանքի սպասվող տևողությունը՝ 90 տարի, և այլն, և այլն… Իբր հենց այդպիսին էր տեսնում ապագա Հայաստանը Նիկոլ Փաշինյանը։
Այս օրը Հայաստանի ղեկավարությունը չէր կարող չհասկանալ, որ Ադրբեջանի հետ պատերազմին հաշված օրեր են մնում (նույնիսկ Ռազմինֆոյում էինք դա հասկացել, հիմնվելով բացառապես բաց աղբյուրների վրա)։
Այնուամենայնիվ Նիկոլն այդ օրը լիովին նվիրվեց տոնախմբություններին, որից ամբողջ 1,5 ժամ ծախսեց ծրագիրը ներկայացնելու վրա…
Բայց ամենակարևորը նոր եմ նկատում…
Մեկ և կես ժամ խոսելով ապագա Հայաստանից՝ Նիկոլը հիշատակեց Արցախը ՄԻԱՅՆ 1 ԱՆԳԱՄ։ Այն էլ մեղադրանքներից պաշտպանվելու համատեքստում։ Ահա այդ հատվածը (57:20 – 58:03)․
«Իմիջիայլոց տեղեկատվական պաշտպանությունը շատ կարևոր է։ Էսօր մեր հանրությունը շատ խոցելի է։ Օրինակ կարող ա մեկը դրսից նպատակով ասել՝ «Գիտե՞ք ինչ, ծախել են Ղարաբաղը»։ Ասենք մեկը ինչ-որ տեղից, մի հատ օտար երկրից, «հավաստի աղբյուրներից» և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան։ Ո՞նց, էդ ո՞վ, ո՞րտեղ, ե՞րբ, ինչի՞։ Եվ 21-րդ դարում հատկապես տեղեկատվական անվտանգությունը չպետք ա անտեսել, և մենք էսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում ա տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակների միջոցով»։
Արցախի այլ հիշատակում այդ ելույթում չնկատեցի։ Եթե բաց եմ թողել, խնդրում եմ մատնանշեք (ելույթի հղումը՝ մեկնաբանությամբ)։
Այսինքն պատերազմը սկսվելուց 6 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ապագա Հայաստանի իր տեսլականն և այդ տեսլականում Արցախ ուղղակի չկար։
Միակ հիշատակումը՝ Ղարաբաղը ծախելու մեղադրանքներից պաշտպանվելու հարցով էր։
Եզրակացություններն ինքներդ արեք…»:
ՌԴ-ն շահագրգռված է, որ աշխարհում ամեն տեղ, և հատկապես Ռուսաստանի սահմաններին մոտ, լինի հանգիստ իրադրություն և չլինեն «ծխացող» հակամարտություններ։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ակնհայտ սուտ է, երբ հայտարարում էին, որ Ռուսաստանն բոլորից շատ է հետաքրքրված Լեռնային Ղարաբաղում հակամարտության չլուծման հարցում և այսքան տարի ձգձգում էր դրա հանգուցալուծումը», — ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ իրականում Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրել է հակամարտության խաղաղ կարգավորման համար։
«Ռուսաստանն առաջատարն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խթանման հարցում, ինչի օրինակն է հայտնի Կազանի փաստաթողթը, որը թույլ կտար հասնել նույն արդյունքներին, ինչ կա այսօր, սակայն առանց արյունահեղության», — ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը հնարավոր չեղավ կյանքի կոչել, ինչից հետո ՌԴ-ն առաջարկել է հակամարտության լուծման երկփուլային տարբերակը, որը նույնպես հակամարտող կողմերը սկզբում ոգևորությամբ են ընդունել, այնուհետև սկսել են կասկածներ հայտնել հանձնվող տարածքների, անվտանգության ապահովման և այլ հարցերի շուրջ։
«Սա նույնպես ձախողվեց ու անորոշ ժամանակով մի կողմ դրվեց ոչ մեր մեղքով, ուստի մենք չունենք բարի մտադրությունների ու առաջարկությունների պակաս։ Այժմ, ցավոք ուժի կիրառմամբ ու երկու կողմից զոհերի գնով, մենք այնուամենայնիվ հանգել են այն կարգավորմանը, որն առաջարկում էր Ռուսաստանը», — նշել է Լավրովը՝ ընդգծելով, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում։
«Միևնույն է ցավալի է, որ այսօրվա արդյունքը, որը եղավ արյան գնով, կարող էր լինել առանց արյան», — հավելել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.