23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչո՞ւ սուպեր նախարարը ձայն-ծպտուն չի հանում․ ԿԳՄՍՆ-ի դիմաց ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել
Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ. 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիվ տվեց։
Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի համապատասխանում։
Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.
- Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
- Տրված առաջարկը անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց
«Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ինչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք
հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը: - Այդ ժամանակ բարձրացվեց նաև հարյուր հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:
Ինչևէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակմանԱրցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները
հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա: Ցավոք նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:
Պատերազմի չորրորդ օրըանվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը
նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում:
Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:
Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը:
Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…
Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պետք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն:
Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար:
Խոնարհում եմ գլուխս բոլոր նահատակների հիշատակի և նրանց հարազատների առջև: Մեզ պարտադրվեց շատ դաժան պատերազմ, և անհավասար պայքարում Հայ զինվորն ու սպան ցույց տվեցին մինչև վերջ կռվելու վճռականություն ու բարոյակամային ամենաբարձր որակներ:
Սա իսկական Հերոսամարտ և Գոյամարտ էր… Հայոց ազգը կարող է հպարտանալ իր զինվորով, սպայով ու գեներալով:
Զինակից ընկերներ
Չպետք է հուսահատվենք ու պետք է շարունակենք մեր հայրենյաց սահմանների պաշտպանությունը, լրջորեն վերլուծենք և անենք հետևություններ, վերակառուցելով Հայոց բանակը` բարձրացնենք նրա մարտունակությունը:
Շնորհակալ եմ անձնվեր ծառայության համար: Բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ անշեղորեն իրականացնենք մեր առջև դրված մարտական խնդիրների կատարումը, մեր միասնականությամբ ու անկոտրուն կամքով արժանի լինենք մեր զինակից ընկերների ու սրբացած նահատակների նվիրումին:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ
գեներալ-գնդապետ Օ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Արևմուտքի հստակ ղեկավարմամբ իրականացվող «գունավոր հեղափոխությունները» կարելի է համեմատել պետական օրգանիզմում մահաբեր վարակի ներդրման հետ, որը ոչ թե միանգամից է սպանում, այլ աստիճանաբար, ներսից քայքայում է պետությունը և եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն, մի քանի տարում պետական օրգանիզմը կոչնչանա:
Այս մասին գրում է EurAsia Daily-ի վերլուծաբան Իրակլի Չխեիձեն՝ բերելով Հայաստանի օրինակը, որտեղ երկու տարի առաջ տեղի ունեցան «գունավոր հեղափոխության» լավագույն ավանդույթների համաձայն իրադարձություններ և ինչից հետո իշխանության եկավ դեմագոգ Նիկոլ Փաշինյանը.
«Այդ պահին ողջամիտ մարդու համար պետք է ակնհայտ լիներ. Հայաստանին ծանր փորձություններ են սպասվում: «Գունավոր հեղափոխությանը» որպես կանոն հաջորդում են պետականության ավերումն ու ժողովրդի տառապանքները՝ չնայած, որ հեղափոխություններն ուղեկցվում են ազատության, ժողովրդավարության, ժողովրդի բարեկցության ու լուսավոր ապագայի մասին կրքոտ կարգախոսերով: «Եվրոպամետ երիտասարդության» հաղթանակած առաջնորդ Փաշինյանը կոռուպցիայի խնդիրը դարձրեց քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարի գործիք, ինչը հին և փորձված մեթոդ է. նույն տեխնոլոգիաները կիրառվել են նաև Սերբիայում, միջինասիական պետություններում, Բելառուսում. բացի այդ, դա Միխեիլ Սաակաշվիլիի սիրած մեթոդն էր»,-գրում է հեղինակը:
Փորձելով վերլուծել երկուսուկես տարվա իշխանության ընթացքում Փաշինյանի քայլերը՝ վերլուծաբանը նշում է, որ կոռուպցիան այդպես էլ վերացված չէ, ազատությունն ու ժողովրդավարությունը հաղթանակած չեն. Փաշինյանը բռնել է Սաակաշվիլիի ուղին՝ բանտերը լցնում է ընդդիմադիրներով ու իր քաղաքականության ընդդիմախոսներով: Միևնույն ժամանակ ժողովուրդը շարունկում է առաջվանից էլ վատ ապրել:
«Եվ ուրեմն ինչո՞վ էր զբաղված Փաշինյանն այս երկու տարում: Նրա հեղափոխական կառավարությունը ժամանակ չուներ զբաղվել այնպիսի «մանրուքներով», ինչպիսիք են տնտեսությունը, քանի որ այն զբաղված էր քաղաքական հակառակորդնեռրի հաշվեհարդարներով:
Հայաստանի ողբերգությունն այն է, որ անպետք լրագրողը, գալով իշխանության, նախևառաջ սկսել է պետական պաշտոններին իր մարդկանց նստեցնել: Բանակում, հետախուզությունում, իրավապահ համակարգում և պետանվտանգության ոլորտում նրա անհեթեթ տեղափոխումների հետևանքով հեռացվում էին պրոֆեսիոնալները, իսկ պատասխանատու պաշտոններում նշանակվում էին Փաշինյանին հավատարիմ պատահական, շատ հաճախ անփորձ երիտասարդներ, սակայն վարչապետին դա քիչ էր անհանգստացնում:
Այսօր շատերը համոզված են, որ Փաշինյանը նպատակաուղղված ու միտումնավոր հաձննել է Լեռնային Ղարաբաղը»,-գրում է վերլուծաբանը՝ հավելելով, որ վաչապետը առավելագույնս թուլացրել է ՀՀ ուժային կառույցները, միջազգային ասպարեզում հասել է ՀՀ մեկուսացման, փչացրել է հարաբերությունները Մոսկվայի հետ:
Ինչ վերաբերում է արցախյան պատերազմին, ապա հեղինակը գրում է, որ Փաշինյանը, իր ժողովրդին տանելով դեպի անդունդ, հույսը դրել էր ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա, սակայն աջակցության վերաբերյալ հռետորական հայտարարություններից զատ նրանցից այլ բան չստացավ:
«Նույնիսկ նման ձախողված ղեռկավարության և թշնամու կենդանի ուժի գերազանցության պայմաններում հայ զինվորների և կամավորների քաջության և վճռականության շնորհիվ թուրք-ադրբեջանական բլիցկրիգը տապալվեց, քանի որ մարդիկ շարունակում էին պաշտպանել իրենց հողը: Եվ այդ ժամանակ Փաշինյանը գնաց ազգային դավաճանության. անհասկանալի պայմաններում նա հանձնեց անառիկ Շուշին՝ ԼՂ-ում առանցքային բարձունքը: Այսօր արդեն այդքան էլ կարևոր չէ՝ Փաշինյանը դավաճան է, թե ուղղակի անխելք: Փաստն այն է, որ նա հայկական պետությունը հասցրել է անդունդի եզրին: Դավաճանը, որը ցանկանում էր ստանալ ԱՄՆ-ի և Եվրոպայի օգնությունը ու ամեն կերպ փորձում էր հեռվանալ ՌԴ-ից, երկիրը հասցրեց իրական աղետի, իսկ հիմա փորձում է ամեն կերպ իր վրայից պատասխանատվությունը գցել գործընթացի հետ կապված այլ մարդկանց վրա»,-գրում է հեղինակը՝ հավելելով, որ նման ղեկավարության դեպքում ամեն ինչ միայն Արցախի կորստով կարող է չսահմանափակվել և ապագայում Հայաստանին կարող են ավելի մեծամասշտաբ դժբախտություններ սպասվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մի շարք դատախազներ հրաժարվում են մասնակից դառնալ քաղաքական հետապնդումներին և դավաճանական գործողությունների մաս կազմել: Ու հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը անձամբ էր ներկայացել դատարան և մասնակցել Նիկոլ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման գործով ձերբակալման որոշումների դեմ պաշտպանների ներկայացրած բողոքների քննությանը: Սա աննախադեպ երևույթ է, որ գլխավոր դատախազի տեղակալը ընդհանուր իրավասության դատարանում մասնակցի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննարկմանը:
Ակներեւ է, որ գործերը հարուցվում են, իսկ նախաքննությունը կատարվում է ամենաբարձր օղակների հանձնարարությամբ և խնդիր է դրված հասնել իրենց ուզածին՝ ընդդիմադիր գործիչների ազատազրկմանը ամեն գնով։ Ստորին օղակների դատախազներն անհանգստացած են, որ ոչ միայն պատասխանատվության են ենթարկվելու ապօրինությունների համար, այլեւ իրենց անունը կապվելու է երրորդ հանրապետության ամենամեծ դավաճանության հետ:
Ի դեպ, դատարանների գործողությունները` ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու, կալանավորումները մերժելու մասին, ավելի է խորացրել դատախազների շրջանում բողոքները, որ գլխավոր դատախազն իրենց «դեմ է տվել» պատին ու զոհաբերում է հանուն Փաշինյանի:
Արթուր Վանեցյանին արգելանքից ազատելը, Վահրամ Բաղդասարյանին չկալանավորելը լուրջ ապտակ էր ՀՀ գլխավոր դատախազության ղեկավարությանը։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, պրն. Քոչարյանը, ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է հետևյալը. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։
Ըստ էության, պաշտոնյան, որը պետք է առնվազն քաջատեղյակ լինի երկրի պաշտպանության հետ կապված կարևորագույն խնդիրներին, չի տիրապետում նույնիսկ պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների։ Տեղեկացնենք պարոն Քոչարյանին, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։ Փոխարենը գոյություն ունի «ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն», որի ղեկավարը գնդապետ Գագիկ Ասլանյանն է։ Ավելին. հատուկ պարոն Քոչարյանի համար նշենք, որ ԶՈՒ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը։
Պարոն Քոչարյանին նաև տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ ԱԺ-ում հայտարարել էր. «Շատ տարօրինակ է, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական չի ներկայացրել»: նա հայտնել էր, որ վաղը նախաձեռնելու է ընդլայնված հանձնաժողովի նիստ, հրավիրելու է Պաշտպանության նախարարին եւ ուղղի կոնկրետ հարցեր, որոնք իրեն են վերաբերում, ոչ թե վարչապետին. «Պարզ հարց տամ՝ էդ ՍՈւ-30-ներն ինչո՞ւ չթռան։ Ես Տոնոյանին պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, դու նկարահանվում եք, նստում եք։ Պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, երբ դուք 2016 թվականին ապրիլի 12-ին «Ազատության» հարցին, որ հակառակորդն օգտագործել է անօդաչու, դու ասում եք՝ անօդաչուն թանկ է, մենք գրանատով կխփենք։ Դա նշանակում է, որ նախարարի այն ժամանակվա առաջին տեղակալը չի տիրապետում այդ վտանգներին»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 11-ին ստորագրած որոշմամբ Արտակ Դավթյանն ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։
Որոշման տեսքտում մասնավորապես գրված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»։
Երեկ երեկոյան ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի գրառում, որն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված առանձնապես ծանր մի շարք հանցագործությունների հատկանիշներ: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը ներկայումս պատրաստում է հանցագործության մասին հաղորդում, որը պատրաստ լինելուն պես կներկայացվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով հարուցել քրեական հետապնդում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,-նշել է նա:
Ռուսաստանը պահեց Հայաստանի հարավը, 24 ժամվա ընթացքում ապահովեց Երասխից մինչև Մեղրի սահմանների անառիկությունը, երբ թշնամին ֆիզիկապես Սյունիք մտնելու ճանապարհին էր, — հայտարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Պատերազմի սկզբից կար չորս կողմ՝ բանակը, դաշնակիցը, դավաճան իշխանությունն ու թշնամին։
Բանակը, չնայած հաճախ տրվող քաոտիկ, անտրամաբանական հրահանգներին ու քաղաքական միջամտություններին, հերոսաբար կռվեց։
Իշխանությունը դավաճանեց, արդյունքում թշնամին հաղթեց։
Օգնությունը կարող է լինել ոչ բավարար, բայց երբեք չի կարող լինել չգնահատված։
Ռուսաստանը պահեց Հայաստանի հարավը, 24 ժամվա ընթացքում ապահովեց Երասխից մինչև Մեղրի սահմանների անառիկությունը, երբ թշնամին ֆիզիկապես Սյունիք մտնելու ճանապարհին էր։
Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմի սողանքը Հայաստանի Հանրապետություն։
Ռուսաստանը պատերազմի առաջին օրից արել է աղետի հանգուցալուծման հայանպաստ հիմնավոր առաջարկներ, որոնք ամեն անգամ մերժում էր խելագարը մինչև հասցրեց կապիտուլյացիայի։
Դետալները շատ են. ռազմական օգնությունից մինչև դիվանագիտական աշխատանք, այդ թվում՝ Հայաստանի փոխարեն, նույնիսկ մեր հարևանների հետ։
Իսկ այս օրերի ընթացքում, երբ Հայաստանը խճճվել է կոմպլեքսների, ստի ու ցավի հորձանուտում և կորցրել ամենակարևոր չորս օրը, Ռուսաստանի նախագահը, տեսնելով աղետաբեր անգործությունը, անձամբ ստանձնեց հոգևոր և մշակութային արժեքները փրկելու առաքելությունը և Քարվաճառից հայկական զորքի էվակուացիայի հետաձգումը»։
Գործող իշխանությունները հերթական անգամ ապօրինի եւ շինծու գործով փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը։ Այս մասին ասօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը բավարարեց եւ Վանեցյանն ազատ արձակվեց։
«Փառք Աստծո, արդարությունը դեռեւս այս երկրում կա, եւ արդարություն այս փուլում հաղթեց։ Հարգելի հայրենակիցներ, իմ աջակիցներ, ես հավաստիացնում եմ բոլորիդ, որ ես որեւէ հանցանք չեմ գործել ոչ այս պահին, ոչ առհասարակ իմ կյանքում։ Ես մշտապես պաշտպանել եմ օրենքը եւ շարունակելու եմ պաշտպանել։ Օրենքի գերակայությունը երկրի զարգացման ուղին է։ Ես մշտապես կոչով եմ հանդես եկել՝ պահպանել Սահմանադրությունը, չխախտել այն, սակայն այս իշխանությունները խախտելով մեր Սահմանադրությունը, ժողովրդի մեջքի հետեւում թաքուն ստորագրեցին մեր հայրենիքի մի հատվածը թուրքին հանձնելու խայտառակ պայմանագիրը։
Այս խայտառակ պայմանագիրը պետք է մեր հասարակությունը հասկանա, որ սա ուղղակի պայմանագիր չէ, սա մեր ինքնության, մեր ազգի եւ մեր պետության ապագայի մասին է։ Բոլորս պայքարելու ենք մինչեւ իրական հաղթանակ։ Կեցցեե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցեե Արցախի Հանրապետությունը եւ կեցցե հայ ժողովուրդը»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։
Նշենք, որ այսօր նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դեռեւս չի քննվել։
***
Սահակյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում բավականին հետաքրքրական բացահայտումներ են եղել. «Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին դատարանին, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում առնվազն ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունների հետ։ Մենք ներկայացրել ենք այդ փաստերը։ Դատախազը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել եւ մոնտաժել են ձայնագրությունները։ Այսինքն՝ նա ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են»։
Լուսինե Սահակյանը նշեց, որ Արթուր Վանեցյանի կասկածանքը նաեւ զայրույթ է առաջացնում այն իմաստով, որ կասկածանքի բովանդակության մեջ նշված է՝ այս պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներն են հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը. «Այսինքն՝ իշխանությունները եւ վարույթն իրականացնող մարմինը Արցախի Հանրապետությունը համարում են, որ ընդամենը գտնվել են Արցախի վերահսկողության տակ, դրա համար էլ իրենք այսպես դյուրին հանձնել են Ադրբեջանի Հանրապետությանը»։
Պաշտպան Սահակյանը հայտնեց նաեւ, որ այս քրեական գործի ընթացքում իրենց որեւէ ապացույց չի ներկայացվել. «Չի ներկայացվել որեւէ ապացույց, որը կարող էր փաստել, որ Արթուր Վանեցյանը որեւէ հանցագործության հետ որեւէ առնչություն ունի։ Ասեմ ավելին, ասում էին՝ այս փուլում այդ ապացույցները բավականին խորությամբ անհրաժեշտություն չկա ներկայացնելու, եւ որեւէ ապացույց չի ներկայացվել»։
Նա ասաց, որ դատական նիստին հարց է բարձրացվել Վանեցյանի՝ քրեական գործից թաքնվելու վտանգի վերաբերալ. «Չի կարող թաքնվելու ռիսկ լինել՝ որպես ձերբակալման նպատակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Վանեցյանը օրեր շարունակ անընդհատ հրավիրվել է տարբեր քննչական մարմիններ, ներկայացել է։ Նույնիսկ երբ խուզարկություն է կատարվել իր, իր ծնողների բնակարաններում, ինքը տեղյակ է եղել կասկածանքի բովանդակությանը, նրան հրավիրել են ԱԱԾ եւ ինքն էլ ներկայացել է ԱԱԾ։ Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի ձերբակալությունն ապօրինի է, ակնհայտ է, որ այն պիտի ճանաչվի ոչ իրավաչափ, եւ նա պետք է ազատ արձակվի»։
Մենք @wargonzo նախագծում վերջ ենք դնում Արցախից մեզ դուրս հանելու մասին պատմությանը:
1. Մենք ռազմական թղթակիցներ ենք, մեր նախագիծն աշխատում է նախ առաջնագծում, ներքաղաքական իրադրությունն ու ինտրիգները մեզ չեն հետաքրքրում, դա մեր ուղղվածությունը չէ եւ այդպիսի խաղերում մենք ներգրավված չենք:
2. Արամ Գաբրիելյանովը @Aramcaramba ժամանակին կանգնած է եղել @wargonzo նախագծի ստեղծման ակունքներում, նա մեր ուսուցիչն է մասնագիտության մեր եւ կյանքում: Ներկայում մենք աշխատում ենք տարբեր կազմակերպություններում, սակայն շարունակում ենք մարդկային շփումն անկախ մեր հայացքներից:
3. Իսկապես, պատերազմի սկզբում եղել է տհաճ իրավիճակ՝ կապված Պուտինի ընկերոջ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին մեր հրապարակման հետ: Հրապարակումը որոշակի արձագանք էր առաջացրել հայկական տիրույթում, որը համակարգում է մամուլի աշխատանքը: Առանձին մարդկանցից մենք ստացել ենք ազդակներ, որ Արցախում մեր աշխատանքը կարող է խնդիրներ ունենալ, եթե մենք գոնե մասնակի չհերքենք այդ տեղեկատվությունը: Մենք հրաժարվել ենք դա անել, սակայն նախապատրաստել ենք գրառում, որ չենք զբաղվում քաղաքականությամբ եւ քաղաքական խաղերով: Որից հետո մեր նկատմամբ առանձին անձանց պահանջները հանվել էին: Մենք չենք համարում, որ նրբանկատ է անվանել նրանց ազգանունները, որոնք մեզ հետ նմանօրինակ զրույցներ են վարել:
4. Վահրամ Պողոսյանն իսկապես զանգահարել է @wargonzo նախագծի ղեկավարին եւ խնդրել արձագանքել Սոլովյովի եթերին: Սեմյոն Պեգովը պատասխանել է, որ նախ կդիտի եթերը, այնուհետեւ կարձագանքի: Մենք @wargonzo նախագծում չենք տալիս գնահատական հայտարարություններին, քանի դեռ չենք ուսումնասիրել դրանք: Սոլովյովի եթերում խոսքը վերաբերում է Գաբրիելյանովի եւ Պողոսյանի հեռախոսազրույցին: Դրա ընդարձակ բովանդակությունը մենք չենք կարող իմանալ: Ուստի չենք մեկնաբանի:
5. @wargonzo նախագիծը մեկնել է Արցախից միայն այն պատճառով, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Մենք ունենք աշխատանք այլ թեժ կետերում: Սակայն մենք պարտադիր կվերադառնանք Ստեփանակերտ առաջիկայում: Ոչ մեկը չի կարող արգելել մեզ վերադառնալ եւ ոչ մեկը դուրս չի հրավիրել:
6. Մեր տվյալները Շուշիում հրետակոծության մասին ոչ միշտ են համընկել Արցախի կառավարության պաշտոնական հայտարարությունների հետ, ինչի մասին մենք տեղեկացրել ենք մեր հետեւորդներին: Մենք նաեւ պատրաստ ենք երաշխավորել դրանց հավաստիությունը ցանկացած պաշտոնական անձի առաջ:
7. Եւ վերջապես մենք նույնպես չենք համարում, որ ճիշտ է միտումը, որը ստեղծվել է հասարակությունում՝ բարդել տեղի ունեցած ողբերգությունը բացառապես այն տղաների վրա, որոնք պայքարել են ռազմադաշտում: Մենք @wargonzo նախագծում այդ առաջնագծում տեսել ենք տարբեր երեւույթներ եւ տարբեր մարդկանց: Այո, կային նաեւ նահանջողներ: Սակայն տասնյակ ավելի շատ էին մարդիկ, որոնք մինչեւ վերջ անձնազոհաբար պայքարում էին անհավասար պայմաններում: Եւ այդ մարդիկ սպասել են պատերազմից ցանկացած ելք, սակայն ոչ նահանջի հրաման: Սեւացնել նրանց անուններն ու ճակատագրերը՝ հանցագործություն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.