23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեկ օրվա ընթացքում 2 զինծառայողի, այս դեպքում` սպաների մահվան հանգամանքը, ոչ միայն նրանց ընտանիքների համար է ողբերգություն, այլ զինված ուժերի: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Անընդունելի եմ համարում հապշտապ որոշումները, առավել ևս` «օպերատիվ քայլերի» անվան տակ զորամաս/զորամիավորում օղակում արագ պաշտոնանկությունները:
Յուրաքանչյուր դեպքով պետք է քննություն իրականացվի, պատճառահետևանքային կապը պարզվի ու միայն դրանից հետո, ըստ պատասխանատվության չափի, պրոցեսներ տարվի:
Առանց քննության զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի եմ համարում, ինչի ականատեսն եղել ենք նախկին միջադեպերի ժամանակ և ինչպես երևում է` դրանք իրենց նպատակին չեն ծառայել:
Զինված ուժերում յուրաքանչյուր ծառայող` շարքայինից գեներալ, ունի սահմանված պարտականություններ` պատասխանատվության կոնկրետ դաշտ և հետագա որոշումները դրա վրա պետք է կառուցել»:
2024թ. հունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ։
Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր գործողությունները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Դեկտեմբերի վերջին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կառավարության անդամների և պատգամավորների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Արցախի լուծարման որևէ փաստաթուղթ իրավական դաշտում գոյություն չունի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Արցախի լուծարման փաստաթուղթը չեղարկված է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Երբ Սամվել Շահրամանյանը նման արտահայտություն է անում, որ իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով Արցախը լուծարվում է, սա հիմք է մտածելու, որ այո՛, այսպես կոչված այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չեղակված է, և Արցախի Հանրապետությունը գոյություն ունի և գործում է՝ անկախ այդ թղթից»,- ենթադրում է արցախցի պատգամավորը։
Դավիթ Գալստյան Շահրամանյանի հրավիրած խորհրդակցությանը ներկա է եղել, Արցախը լուծարելու որոշմումը չեղարկելու ենթադրյալ փաստաթուղթը չի տեսել, բայց պնդում է, որ Արցախը չի լուծարվել։
«Մենք հենց առաջին օրվանից էլ ասում էինք, որ այդ փաստաթուղթը հիմք չէ Արցախի և պետական ինստիտուտների լուծարկմանը։ Ինչ- որ մարդիկ դա ներկայացնում էին որպես փաստաթուղթ և, հիմք ընդունելով ասում էին, որ Արցախն այլևս գոյություն չունի։ Ի դժբախտություն այդ մարդկանց՝ Արցախի Հանրապետությունը գործում է»,- ընդգծեց նա։
Նշենք, որ, ըստ մամուլի տեղեկությունների, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել։ Ըստ լրատվամիջոցի՝ որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Tert.am-ը վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին փորձեց ճշտել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ստացել է Շահրամանյանի՝ Արցախի լուծարման ենթադրյալ հրամանագիրը չեղարկելու որոշումը։ Փաշինյանի խոսնակը խոստացավ հարցի վերաբերյալ ավելի ուշ տեղեկություն հայտնել։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Սամվել Շահրամանյանը հանդիպումներ ունեցավ ադրբեջանական կողմի հետ և հայտարարություն տարածեց, թե հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը, այդ թվում՝ մինչև հունվարի 1-ը կլուծարվեն նաև պետական բոլոր կառույցները։
Անցյալ տարվա վերջին Արցախի տեղեկատվական շտաբն էլ հաղորդել էր, որ Սամվել Շահրամանյանը հանդիպել էր հասարակական հիմունքներով աշխատող պաշտոնյաների հետ, քննարկել արցախցիները խնդիրները։
Անդրադառնալով Արցախը լուծարելու մասին իր ստորագրած հրամանագրին՝ Շահրամանյանն ընդգծել էր, թե Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
Հունվարի 6-ին թուրքական «TVNet»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, նա նշել է, որ Բաքվից մինչև Հորադիզ և այնտեղից Օրդուբադ հասնող տարածքում ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում և այդ հատվածում բացառություն է կազմում միայն Հայաստանի տարածով անցնող ճանապարհահատվածը:
«Նախիջևանում՝ մինչև Դիլուջուի սահման ընկած հատվածում, մոտ 100 կմ-անոց մի գիծ կա, որը բարելավվելու է, այնուհետև (քարտեզի վրա) կանաչով Դիլուջու-Իգդիր-Կարս հատվածն է, որի տենդերն անցկացրել ենք և այս տարի սկսում ենք»,- ասել է նա:
Բացի այդ, թուրք նախարարը հայտնել է, որ իրենց կողմում գտնվող 224 կմ-անոց հատվածի կառուցման համար տենդերը ևս անցկացրել են:
Ուրարօղլուն համոզմունք է հայտնել նաև, որ ամբողջ միջանցքի շինարարական աշխատանքները տևելու են շուրջ 5 տարի:
«Այսինքն մտածում ենք, որ 2028թ․-ին երթուղին ամբողջությամբ կյանքի կոչած ենք լինելու»,- հավելել է նա:
Ծանր տեխնիկան, որն ավելի վաղ բերվել էր Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածք, երեկ դուրս է բերվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունվարի 8-ին ասել է ՀՅԴ Երուսաղեմի «Հայ դատի» կոմիտեի անդամ Հակոբ Սեւանը։
Նա տեղեկացրել է, որ տարածք են այցելել նաեւ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակիցները։ Սեւանն ավելացրել է, որ դեկտեմբերի 28-ին ցուցարարների դեմ վերջին հարձակումից հետո ոչ մի միջադեպ չի եղել։ «Առայժմ իրավիճակը հանգիստ է, նոր խնդիրներ չեն առաջացել»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին դիմակավոր անձանց մի խումբ՝ զինված մահակներով, արցունքաբեր գազի նռնակներով եւ այլ միջոցներով, հարձակվել էր հայերի վրա, որոնք գտնվում էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքում։
Նշենք, որ Երուսաղեմի պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը ավելի վաղ հրեա գործարարին 99 տարվա վարձակալությամբ հանձնել էր «Կովերի այգու» տարածքը։ Այս որոշումը բավական աղմուկ էր առաջացրել, եւ երկար պայքարից հետո հաջողվել էր չեղարկել գործարքը։ Բայց ավելի ուշ ընկերության (որին վարձակալությամբ տրվել էր տարածքը) բուլդոզերները սկսել են քանդել վիճելի տարածքի մի մասը։ Երբ ցուցարարները փորձել են կանգնեցնել այդ գործողությունները, հայտնվել են զինված հրեա վերաբնակները եւ փորձել ցրել ցուցարարներին, բայց անհաջող։
Ֆրանսիացի լրագրողը մանրամասներ է հայտնել ադրբեջանական իշխանությունների կողմից երկու ֆրանսիացիների նկատմամբ լրտեսության մեղադրանքների մասին։
Հայ-լիբանանյան ծագումով ֆրանսիացի ռազմական թղթակից Լեո Նիկոլյանը Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի ձերբակալված քաղաքացիներից մեկի անունը։
«Մարտին Ռայանը կալանավորված է Բաքվում դեկտեմբերի 4-ից, MERKORAMA ՍՊԸ-ի գործադիր տնօրենը մեղադրվում է լրտեսության մեջ, նրան մանիպուլյացիայի են ենթարկել երկու վտարված DGSE գործակալներ (Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաքին անվտանգության գլխավոր տնօրինություն — խմբ.) ովքեր ստիպել են նրան համագործակցել, գաղտնի բանակցություններ են ընթանում»,- գրել է լրագրողը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Ադրբեջանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի և հրամայել նրանց 48 ժամվա ընթացքում լքել հանրապետությունը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 26-ին իրենք կանչել են Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Անն Բուլյոնին նրան «խիստ բողոք է ներկայացվել՝ կապված Ֆրանսիայի դեսպանատան երկու անդամների գործողությունների հետ, որոնք անհամատեղելի էին նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ և հակասում էին 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային»:
Նշված ձերբակալությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել։
Զինվորական կոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացու մահ չի արձանագրվել:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«Անհիմն պատճառահետևանքային կապերի շեշտադրմամբ՝ մամուլում տեղեկություններ են տարածվում ՀՀ ԶՈՒ չզորակոչված քաղաքացի Է. Հ.-ի մահվան պատճառների վերաբերյալ, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինվորական կոմիսարիատում առկա փաստաթղթերի համաձայն՝ զորակոչիկը ինչպես զինվորական հաշվառման, այնպես էլ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրվել է ստացիոնար հետազոտության և իրավասու հանձնաժողովների կողմից գտնվել է բժշկական փորձաքննության փուլում։
Քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու և փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։
ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք քաղաքացու մահվան վերաբերյալ չհիմնավորված պատճառահետևանքային կապեր չարծարծել:
Պաշտպանության նախարարությունը ցավակցում է մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին և հարազատներին»,- ասված է հայտարարության մեջ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով նախատեսված է վկայի և ամբաստանյալների հարցաքննությունը։
Պաշտպան Երեմ Սարգսյանն պահանջեց առաջինը քննարկել իրենց միջնորդությունը՝ թույլ տալ Գ.Խաչատրյանին մեկնել Գերմանիա վիրահատության նպատակով։
«Ինչո՞ւ չեք սկսում միջնորդության քննարկումը, հետո նոր հարցաքննությունը»,- հարցրեց պաշտպանը։
Դատավորը հետաքրքրվեց. «Ձեզ համար ի՞նչն է պրոբլեմը, եթե սկզբում հարցաքննությունը լինի»։
Ե. Սարգսյանն ասաց, վստահ է՝ այսօր չի լինի իրենց միջնորդության քննությունը, քանի որ հնարվոր չէ վկայի հարցաքննությունն ընդհատել, դրանից հետո քննարկել միջնորդությունը, հետո նորից շարունակել հարցաքննությունը։
Հիշեցնենք, որ չնայած առողջական հանգամանքներին՝ Գագիկ Խաչատրյանը ներկա է նիստին։ Նա դատարան է բերվել բժշկական հաստատությունից, անվասայկալով է:
Պաշտպաններից Ամրամ Մակինյանն ասաց. «Ընդհանրապես այս դատավարությունը մրցակցայի՞ն է, թե՞ ոչ։ Մեղադրողն ուզում է հարցաքննություն իրականացնի… Գագիկ Խաչատրյանը փաստացի ներկա է նիստին, նստած է Ձեր դիմաց։ Հարցաքննություն եք իրականացում, ո՞ւմ եք հարցաքննում, ինչի՞ վերաբերալ»։
Ե. Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազին՝ ասելով. «Գագիկ Խաչատրյանի կյանքը վտանգի տակ է։ Եթե մեղադրողը չի ուզում այս փաստը գնահատի, նշանակում է, չի կարող լինել օբյեկտիվ։
Ներկայացված բոլոր բժշկական փաստաթղթերը համարում է ձևականություն։ Ձևականություն չի։ Այն, որ չեք ընդունում, որ վատառողջ է, այն փաստաթղթերը, որոնք ձեր պետական մարմիններն են տվել, չեք ընդունում, ուրեմն կանխակալ եք, բացասական վերաբերմունք ունեք»։
Ա. Մակինյանը նույնպես նշեց, որ մեղադրողը չի կարող անաչառ լինել, չի կարող այս գործով հանդես գալ։
Գագիկ Խաչատրյանը միացավ միջնորդությանը։ Նա նշեց, որ տարիներ շարունակ բժիշկների հսկողության տակ է. «Եթե դատաբժշկական հանձնաժողովը ամիսներ շարունակ իրականացնում է տարբեր ստուգումներ, եթե ոչ մի արժեք չունի, ինչո՞ւ եք ուղարկում։ Ինչո՞ւ եք ուղարկում ձեր հսկողության տակ առողջապահության նախարարության բժշիկների մոտ, որ եզրակացություն տան ու չեք կարդում, կամ եթե կարդում եք, հետևություն չեք անում։ Իմաստը ո՞րն է, ձեր նպատակը ո՞րն է։
Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում։ Համբերատար սպասում եմ, առարկություն չեմ արել, ինչ խաղի կանոններ հաստատում եք, այդ կանոններով խաղում ենք։
60-ից ավելի նիստերին ո՞վ է ներկայացել, մեծ ջանքեր եմ կիրառում, որ մասնակցեմ նիստերին»։
Նիստը պարբերաբար ընդմիջվում է, քանի որ Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատանում է։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատախազ Գևորգ Սարգսյանին ներկայացված բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանը որոշեց բացարկի միջնորդությունը մերժել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի վերը նշված պաշտոնատար անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող ընկերության օգտին թողտվության, հովանավորչության, այն է՝ հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, Տ. Մ.-ն, դարձյալ Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ի և Ա. Ա.-ի օգտին թողտվության և հովանավորչության, այն է՝ վերջիններիս փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված կանաչապատ ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 750.000 ՀՀ դրամ կաշառք:
Տ. Մ.-ին ու Ա. Հ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), իսկ նրանց կաշառք տված անձանց՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է հողատարածքի օտարմանը։ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։ Գործով մեղադրյալները 13-ն են, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.