23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին։ Այս մասին հաղորդում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Բանձևում նշված է. «Օ-դը-Ֆրանսը, որն ունի շուրջ 6 միլիոն բնակչություն, հանդիսանում է Ֆրանսիայի երրորդ ամենաբնակեցված ռեգիոնըԳՈՎԱԶԴ00:18Իմանալ ավելին
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը,
Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զենքի օգտագործման լուրջ կասկածը,
Հաշվի առնելով Ֆրանսիայի ունեցած պատասխանատվությունը՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի անդամ ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն լուծում գտնելու գործում,
Հաշվի առնելով ջիհադիստ աշխարհազորայինների անհերքելի ներկայությունը ադրբեջանական բանակի շարքերում,
Հաշվի առնելով հակամարտության ողբերգական ազդեցությունը տեղի բնակչության վրա, հազարավոր մարդկային կյանքերի կորուստը, հազարավոր տների ավերածությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը փաստացի ենթակայության կամ աքսորի դատապարտելը,
Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունն ու միջամտական աջակցությունը, որոնք մեծապես ապակայունացրեցին հակամարտությունը՝ հօգուտ Ադրբեջանի,
Հաշվի առնելով նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, որը սառեցնում է հակամարտությունը ի օգուտ վերջինիս, առանց որևէ միջազգային ճանաչված ատյանի ներգրավման,
Հաշվի առնելով, որ տվյալ համաձայնագրով խախտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքը ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո «միջանցքի» ստեղծմամբ,
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չկարգավորելու փաստը հղի է զինված հակամարտության վերսկսման վտանգով,
Հաշվի առնելով 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախության օգտին կատարած և մշտապես վերահաստատած՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ընտրությունը, ովքեր օժտված են ժողովրդավարական կառույցներով և գործելակերպով Արցախի Հանրապետության անվան ներքո,
Հաշվի առնելով հայկական դարավոր մշակութային ժառանգության ոչնչացման լուրջ սպառնալիքները՝ պայմանավորված դրանց՝ Ադրբեջանի հսկողության տակ փաստացի անցնելու հանգամանքով,
Հաշվի առնելով Ֆրանսիային և Հայաստանին միավորող պատմական և մշակութային կապերը և մասնավորապես այն ժամանակից ի վեր, երբ Ֆրանսիան իր դռները բացեց 1915 թ. հայոց ցեղասպանության մազապուրծների առջև,
Օ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհուրդը.
Արտահայտում է իր եղբայրական զորակցությունը թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի, թե ողջ աշխարհի, և թե Ֆրանսիայի ու Օ-դը-Ֆրանս շրջանի բոլոր հայերին,
Սատարում է Ֆրանսիայի Սահմանադրության 34-1 հոդվածի համաձայն 2020 թ. նոյեմբերի 18-ին Սենատում ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի առաջարկը,
Դիմում է Կառավարությանը՝ վերահաստատելու դեռ 2007 թ.-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի արտահայտած առարկությունը Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցում:
Կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) դատապարտել Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները և վերջինիս հանդեպ առևտրային հակազդամիջոցներ ձեռնարկել՝ դեպի ԵՄ նրա արտահանումների վրա մաքսատուրքեր կիրառելու միջոցով,
Դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, դիմել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և Միացյալ Թագավորությանը՝ չեղյալ հայտարարելու նոյեմբերի 10-ի համաձայնագիրը և գտնելու համաձայնություն, որը կերաշխավորի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն՝ միևնույն ժամանակ հարգելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը իր տարածքի վրա,
Կոչ է անում ՄԱԿ-ին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը` ապահովել ազգերի ինքնորոշման իրավունքի հարգումը և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները Հայաստանի և Ադրբեջանի միջև այս ճգնաժամի համատեքստում,
Կոչ է անում ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու նպատակով,
Կաջակցի, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Ֆրանսիայում կազմակերպվող նախաձեռնություններին, որոնք մարդասիրական օգնություն կտրամադրեն հակամարտության հայազգի զոհերին»:
Հիմնավորապես իշխանության սխալականության արդյունքում մենք առաջիկայում բախվելու ենք հետևյալ ծանր իրողությունների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«1. Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը դառնալու է բացառապես անվտանգության գործոնը և ամեն ինչ պտտվելու և կառուցվելու է դրա շուրջ:
2. Տեղի է ունենալու Հայաստանի անկումը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և «քչից շատից» ինքնուրույն խաղացող պետություն:
3. Մենք այլևս չենք կարող դիրքավորվել, որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունեցող պետություն, որը ոչ թե մեկ այլ երկու հայկական պետությունների անվտանգությունն է ապահովում:
4. Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ինչը տարածաշրջանում անվտանգային բարդ բալանսի փոփոխություն է ենթադրում:
5. Հայաստանն այլևս ինքն իր անվտանգության երաշխավորն էլ չէ:
6. Հայաստանն այլևս չի դիտարկվելու` որպես իրենից հզորի հետ պատերազմած և հաղթած պետություն:
7. Մենք այլևս չենք ունենալու դիվերսիֆիկացված, հավասարակշռված կամ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն:
8. Մեր արտաքին քաղաքականությունը լինելու է «հարմարվողականությունը»: Հարմարվելու ենք ձևավորված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների հետ:
Կա՞ արդյոք այս արհավիրքի հետևանքները մեղմելու հնարավորություն: Կարծում եմ դեռ շանս կա: Սակայն գործող իշխանությունների հեռացումը մինչև վերջին «բաժնի պետ», այդ շանսի նախապայմանն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով ՌԴ կառավարական պատվիրակությանը` վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, հարգելի գործընկերներ, ջերմորեն ողջունում եմ ձեզ Երևանում: Ցանկանում եմ ընդգծել, որ շատ բարձր ենք գնահատում ձեր ներկայությունը մեր երկրում: Դա շատ կարևոր է մեզ համար ոչ միայն շարունակելու, այլ նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակի յուրահատկությունը` ամրապնդելու մեր կապերը, փոխգործակցությունը, որպեսզի հաղթահարենք այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսաստանցի գործընկերներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են ոչ միայն ռազմական ճգնաժամի, այլ նաև կորոնավիրուսի ընթացքում: Կարծում եմ` բոլորս այս ժամանակահատվածում, հատկապես վերջին ամիսների ընթացքում զգացել ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և այն բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, որոնք մեր երկրների միջև ավանդաբար առկա են:
Մենք ունենք քննարկման բավականին մեծ օրակարգ, վստահ եմ` կգանք բավականին շատ հարցերի լուծման ոչ միայն ընթացիկ, այլ նաև ռազմավարական բնույթի, որովհետև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է` հաշվի առնելով հայտնի հանգամանքներն ու իրադարձությունները: Կարծում եմ` մենք պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը մոտակա և ռազմավարական ապագայի համատեքստում: Կարծում եմ, այս առումով մենք ունենք ընդհանուր հայացքներ և ծրագրեր ու այսօրվա բանակցությունների ընթացքում պետք է դրանք հստակեցնենք: Շնորհակալ եմ»:
Իր հերթին, Սերգեյ Լավրովը հավելել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել նախագահ Պուտինի, կառավարության նախագահ Միշուստինի ջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները: Մենք այստեղ ենք գտնվում Վլադիմիր Վլադիմիրիի որոշմամբ, Դուք նրա հետ քննարկել եք մեր այսօրվա հանդիպումների օրակարգը, նաև այդ մասին խոսել եք Միխայիլ Միշուստինի հետ:
Մենք շահագրգռված ենք, որպեսզի ինչպես Դուք նշեցիք հարգելի Նիկոլ Վովայի, դիտարկենք մեր հարաբերությունների ողջ համալիրն այն բանից հետո, այն իրավիճակում, երբ նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երեք առաջնորդների հայտարարությունը, որը վերջ դրեց արյունահեղությանը և իրավիճակի կայունացման հնարավորություն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թվում` հումանիտար:
Գիտեք, որ մեր խաղաղապահներն ակտիվորեն զբաղվում են այդ պայմանավորվածության իրականացման ուղղությամբ, այդ թվում` հումանիտար աջակցության ցուցաբերման: Մենք այսօր կքննարկենք նաև հարցեր, որոնք կապված են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն ևս նոր կառույց է, ամբողջությամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Կդիտարկենք նաև մեր տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար:
Նաև ընդգծեմ, որ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչպիսիք են` փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը: Բոլոր այս կազմակերպությունների, նրանց ղեկավարների հետ կապ ենք հաստատել, և այսօր էլ պատրաստ ենք մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես օպտիմալ կերպով կազմակերպենք նրանց ներդրումն այն հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է այսօր դիտարկել և կարգավորել:
Մենք շնորհակալ ենք Երևանում ավանդական ջերմ ընդունելության համար, և վերահաստատում ենք մեր աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին: Իմ գործընկերները Ձեր թույլտվությամբ պատրաստ են ներկայացնել մեր մոտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցության ասպեկտներով, այդ թվում` մեր ընդհանուր ջանքերը կոնորանվիորսւի դեմ պայքարարքում»:
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, կոնորավիրուսի դեմ պայքարի և այլ ուղղություններով համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ուղիղ հումանիտար աջակցությանը, ինչպես նաև պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման, հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերին: Ընդգծվել է դրանց հետևողականության կարևորությունը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար կերպով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և դրա կայունացման շուրջ համագործակցության վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Արցախում բնականոն կյանքի վերսկսումը և արցախցիների` հայրենի բնակավայրեր վերադառնալու հանգամանքը և նշել, որ ՀՀ կառավարությունն Արցախի կառավարության հետ իրականացնելու է ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման հետևողական ծրագրեր:
Ռուսաստանը միակ տերությունն էր, որ կարողացավ դադարեցնել այն, ինչը կարող էր վերաճել վտանգավոր տարածաշրջանային բախման, Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին գրում է New York Times-ը։
«Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի հանդեպ Արեւմուտքի ներկայիս թշնամանքը, գայթակղություն է առաջանում Ռուսաստանի գործողությունները պատկերել որպես ընկած կայսերական լորդի, որը փորձում է որոշակի չափով վերականգնել իր վերահսկողությունը նախկին վոտչինաների վրա, ինչպես եղավ Ուկրաինայի արեւելքում կամ Վրաստանի հյուսիսում։ Սակայն փաստը մնում է փաստ․ Ռուսաստանը եղավ միակ տերությունը, որ կարողացավ դադարեցնել այն, ինչը կարող էր դառնալ վտանգավոր տարածաշրջանային բախում։
Հայկական մեծ եւ ազդեցիկ սփյուռքով Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Ռուսաստանի հետ Մինսկի խմբի մեջ են, որին հանձնարարված էր գտնել երկարաժամկետ լուծում։ Սակայն նրանք չկարողացան հասնել հաջողության, եւ երբ սկսվեցին ներկայիս ռազմական գործողությունները, Միացյալ Նահանգները զբաղված էր նախագահական պայքարով, իսկ Ֆրանսիան առանց Ամերիկայի հնարավորություն չուներ հասնելու հրադադարին։
Ռուսաստանը, հակառակը, պատերազմը դադարեցնելու լուրջ պատճառներ ուներ։ Նա երկու երկրների զենքի մատակարարն է եւ Հայաստանի հետ դաշնակցությամբ է կապված։ Ադրբեջանին հարձակման գործում ակտիվորեն աջակցում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իսկ Պուտինը շահագրգռված չէր Թուրքիայի հետ նոր առճակատմամբ, քանի որ նրանց ծրագրերը Սիրիայում բաժանվել էին։ Գործարքը, որն առաջ էր մղում Ռուսաստանը, իր լայն պարամետրերով միակ հնարավորն էր, որ արդյունավետորեն ճանաչում էր Ադրբեջանի հաղթանակը՝ նրան թույլ չտալով նվաճել Լեռնային Ղարաբաղը կամ մարտերի մեջ ներքաշել ռուսական ուժերը։
Բացի վտանգավոր հրդեհը մարելուց եւ իր նախկին հողերում շարունակվող ազդեցության ցուցադրումից, Ռուսաստանը չկարողացավ հավակնել անվերապահ հաղթանակի։ Մոսկվան հիմա հանձնառու է նվազագույնը 5 տարի գրեթե 2000 մարդ թվաքանակով խաղաղապահ ուժեր պահելուն այն անկայուն անկյունում, որ ռուսներն անվանում են իրենց «մերձավոր արտասահման», եւ ստիպված է գործ ունենալ Թուրքիայի հետ, որը պատրաստվում է մեծացնել իր կշիռը՝ հատկապես Ադրբեջանում իր թյուրք (եւ նավթով հարուստ) զարմիկների շահերի շրջանակում։
Միացյալ Նահանգները եւս տոնելու ոչ մի բան չունի։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, ինչպես նաեւ ադրբեջանական նավթի, հակամարտության գոտու կողքից անցնող նավթատարների կարեւորությունը, Իրանի մերձավորությունը, Ամերիկայում հայկական սփյուռքի մեծաթիվությունը, հակամարտության մեջ իսրայելական անօդաչուների օգտագործումը եւ Ռուսաստանին հավասարակշռելու անհրաժեշտությունը՝ Միացյալ Նահանգները իր եվրոպացի գործընկերնեի հետ պետք է լիներ խաղաղապահության ավանգարդում։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն իսկապես երկու կողմերին կանչեց Վաշինգտոն։ Բայց կրակի դադարեցումը, ինչի մասին նա հայտարարեց, անմիջապես խախտվեց, ինչը դարձավ աշխարհում Թրամփի վարչակազմի հեղինակության կորստի ցուցանիշը։
Մարտերը դադարել են։ Բայց տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական փոխդասավորությունը բանակցությունների միջոցով խաղաղությունն է՛լ ավելի անհրաժեշտ է դարձնում, իսկ Ամերիկայի մասնակցությունը է՛լ ավելի կարեւոր։ Սա այն տարածաշրջանը չէ, որը Միացյալ Նահանգները կարող է թողնել Պուտինի կամ Էրդողանի մեքենայությունների պատճառով։ Մինսկի խումբը դեռեւս օժտված է ԵԱՀԿ մանդատով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծումը գտնելու համար։ Այս անգամ ողջամիտ կլիներ չսպասել բռնության հաջորդ գալարին»։
«Արմնյուզին» տված հարցազրույցում Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետն նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը անդրադառնալով ՊՆ տարածած հաղորդագրությանը՝ օրերս տեղի ունեցած ասուլիսի վերաբերյալ, ասաց, որ տարընթերցումներ են եղել, մասնավորապես․
«Ես ասել եմ, որ վարչապետը չի զանգել մեր ռազմավարական դաշնակցին եւ օգնություն խնդրել, դա ընկալեցին, որ չի զանգել առհասարակ: Ոչ, զանգել է, ամեն օր, օրը մի քանի անգամ, բայց մինչեւ ամսի 30-ը օգնություն չի խնդրել: Իսկ եթե ուզում եք ավելի մանրամասն, կարող եմ ասել, թե վարչապետն ինչ է պատասխանել, որ օգնություն չի խնդրել, բայց չեմ ասի»:
Անդրադառնալով պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակմանը, որում նա մեղադրվում էր․ նշեց․
«ՊՆ-ի այդ հայտարարություն գրողը շատ երկար պետք է բանակում ծառայի, որ հասկանա, թե գաղտնին ոչ գաղտնիիից ինչով է տարբերվում: Մեկ օրինակ կարող եմ բերել. եթե մեր կառուցվածքն առկա է թուրքերի 887-րդ բրիգադի հետախուզական վաշտի հրամանատարի հեռախոսի մեջ, ապա ո՞րն է դրա գաղտնիությունը: Մեր ժողովրդի՞ց եք պահում գաղտնի: Մնացած մասով հարուցված է քրեական գործ, եթե կա գաղտնիություն, եւ ես բացել եմ ինչ-որ գաղտնի փաստաթղթեր, ապա պատրաստ եմ կրել պատասխանատվություն, որովհետեւ ես գտնում եմ, որ հայրենիքին ինձ համար ավելի թանկ է, քան որեւէ անձի ձերբակալելը կամ չձերբակալելը»։
Նա նշեց, որ ուղերձն ուղղված է այսօրվա իշխանավորին՝ շտկելու բացթողումները, որոնք եղել են։
Ի թիվս այլ հարցերի, Հակոբյանը պատասխանելով նաև ԱԹՍ-ների խոցման մասին տեղեկեկություններին և «ՍՈՒ 30»-ների անպիտան լինելու մասին նախկինում արված հայտարարությանը, ասաց․
«Ինչպես 44 օր ստել են, այսօր ևս ստում են: Եթե կա, հարց համար մեկ, ինչո՞ւ չեն թռել: Եթե այդ 62 ԱԹՍ-ները խոցել են, ոնց են դա հաշվարկել, և ոնց է օդը եղել անպաշտպան: Կոնկրետ ովքեր են խփել և որտեղ են այդ ԱԹՍ-ները: Հիմա կասեն այն տարածքներում է, որոնք փոխանցեցինք Ադրբեջանին Օրինակ են բերում «Հերմես-900»-ը խփելը Տավուշի դեպքերի ժամանակ: Ցանկացած մարդ, որը հասկանում է «Հերմեսի» կիրառումից և որտեղ, ինչ բարձրության վրա են խոցում, կհասկանա, որ «Հերմեսը» հայտնվել է այդ բարձրության վրա տեխնիկական անսարքության պատճառով: Չեմ ուզում մանրանալ՝ խփվել է, թե ընկել : Լսեք «Հերմես» արտադրող գործարանի տված հիմնվարումները, թե «Հերմեսը» ոնց է կործանվել Տավուշում»,-հարցազրույցում ընդգծեց գեներալը:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը: Դրա մասին են վկայում արդեն իսկ բացահայտված հանցավոր դեպքերը, հարուցված բազմաթիվ քրեական գործերը: Այս մասին հայտարարություն է տարածել Գլխավոր դատախազությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ ռիսկերն էլ ավելի են մեծանում հատկապես ներքին հասարակական անկայունության պայմաններում:
Իսկ ռազմական դրության պայմաններում զանգվածային անկարգությունները, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքների կազմակերպումը՝ հաճախ միաժամանակ հակընդդեմ տարբեր շրջանակների կողմից անցկացվելով, դրանց ընթացքում արվող առանձին հայտարարություններում դրսևորվող ագրեսիան, ատելության խոսքը լուրջ նախադրյալներ են ստեղծել նման ապակայունացման համար:
Վերոնշյալ իրողություններն իրենց ընդհանրության մեջ հանրապետությունում զգալիորեն ավելացրել են հանցածին ռիսկերի, հասարակական անվտանգության և իրավակարգի սպառնալիքները՝ բազմապատկելով հանցագործությունների կանխարգելմանը, հանցավոր դրսևորումների բացահայտմանը և իրավական ներգործության միջոցների կիրառմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերը: Վերջիններս այս օրերին գործում են ուժերի գերլարումով՝ խնդիր ունենալով մի կողմից ապահովելու քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հասարակական կյանքի բնականոն կենսագործունեությունը, մյուս կողմից՝ վերահսկելու օպերատիվ իրավիճակը՝ պետական անվտանգության համատեքստում:
Համանման իրավիճակում հատկապես նախապատրաստվող ծանր, առանձնապես ծանր՝ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասին ստացված օպերատիվ տվյալներն արագ արձագանքման, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում նախ կանխարգելման, ապա օբյեկտիվ ու արդյունավետ քննության անհրաժեշտություն են առաջացնում: Իրավապահ մարմինները վճռական են այդ գործում, ձեռնարկվել և ձեռնարկվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները հանրապետությունում իրավակարգն ապահովելու ուղղությամբ:
Այդպիսի անհրաժեշտությունը աներկբա պահանջում է քրեական հետապնդման համապատասխան մարմինների համագործակցված, քրեական վարույթի անխափան ու անխոչընդոտ ապահովման համար պատասխանատու բոլոր պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականություններից բխող գործառույթների օպերատիվ և արդյունավետ իրականացում:
Մինչդեռ վերոնշյալ բնույթի առանձին գործերով ձերբակալությունների, կալանավորման միջնորդությունների քննարկման ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում երբեմն դրսևորվում է վարույթն իրականացնող մարմինների ներկայացրած հիմնավորումների, փաստարկների, ապացույցների ոչ պատշաճ գնահատման, դրանց նշանակության նսեմացման, իրավիճակին ոչ համարժեք վարքագծի դրսևորման անհիմն դիրքավորում, որն արտահայտվում է նաև դատավարական որոշումներով: Եվ չնայած այդ անհիմն և որոշ դեպքերում ապօրինի ոոշումներն իրավական ընթացակարգերով բողոքարկվում են վերադասության կարգով, կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում է նախաձեռնվում, սակայն ակնհայտ է, որ նման վերաբերմունքի պատճառով ոչ միայն խնդրահարույց են դառնում հանցագործությունների լիարժեք բացահայտման գործընթացները, այլ նաև շատ դեպքերում նոր հանցագործությունների կանխմանն ուղղված իրավապահ մարմինների ներդրած ջանքերը, իրականացրած տևական, ռեսուրսատար և բարեխիղճ աշխատանքը դառնում է անարդյունավետ:
Համոզված լինելով, որ իրավունքի գերակայության, արդարադատության իրականացման բարձր առաքելությունն իրականացվում է ՀՀ սահմանադրությամբ և օրենքների անվերապահ կատարման, այլ ոչ թե դրա գիտակցմանն ուղղված (ընդ որում, հանրահայտ հիշատակումներով) գերատեսչական հրապարակային հայտարարություններով, որոնք այսպես թե այնպես ենթատեքստ են ստանում կոնկրետ իրավիճակում և կոնկրետ հանգամանքների լույսի ներքո՝ քրեական վարույթում պաշտոնեական պարտականություններ ունեցող բոլոր սուբյեկտներին կոչ ենք անում ղեկավարվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված՝ հանրային, պետական անվտանգության ապահովման պատասխանատվության, ծառայողական վեհ պարտքի բարձր գիտակցումով՝ ի շահ բացառապես Հայաստանի Հանրապետության:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներից ակնկալում ենք ողջախոհ և օրինապահ վարքագիծ՝ մեր երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունն ապահովելու, ռազմական դրության իրավիճակում օրհասական կարևորություն ունեցող արտաքին վտանգների, մարտահրավերների առջև հանրային խոցելիությունը բացառելու, այդ ուղղությամբ իրականացվող պետական բարդ ու դժվարին աշխատանքների արդյունավետությանը նպաստելու քաղաքացիական պետականամետ գիտակցմամբ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարվող հսկայական գումարների մուտքերի երաշխավորներից մեկը, ընդ որում, պատերազմի ժամանակ՝ ամենակարևոր երաշխավորը, ում նույն հիմնադրամի նախագահը համատեղ ասուլիսի ժամանակ անվանել էր «առաջնագծի խորհրդանիշ», պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էր։ Նրա խաթրին եթե մեկը կպներ այդ օրերին, կամ եթե նրա հայտնած տեղեկատվությունը վիճարկեր, հայտնվելու էր մեր բազմաթիվ հայրենակիցների քննադատության թիրախում։
Շատերի լույսը բացվում էր առաջնագծից՝ նրա տեղեկություններով, օրն ավարտվում՝ նրա հաղորդած լուրերով։ Առաջնագծից՝ հավաստի․․․հաղթական․․․ Թեեւ այսօր արդեն պարզվեց, որ դրանց 100 տոկոսը եղել է ապատեղեկատվություն: Համենայն դեպս նման հայտարարությամբ հանդես է եկել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` նշելով, որ թշնամուն ապակողմնորոշելու համար թույլատրելի է միայն 30 տոկոսը:
Հետաքրքիր է, «առաջնագծի խորհրդանիշ» համարվող Արծրուն Հովհաննիսյանն ի՞նչ է զգում, երբ լսում ու տեսնում է, որ «Հայաստան» հիմնադրամի հաշվին աշխարհի հայերի հանգանակած գումարները ներկա կառավարությունն ուղղակի գրպանում է։ Այո, Արցախի առաջնահերթ կարիքներին ուղղված գումարները Փաշինյանի կառավարությունը գողանում է, դեռ մի բան էլ՝ գողոնը արդարացնելով, իբր՝ միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը։
Արծրուն Հովհաննիսյանն ինքը անձնական պատասխանատվություն էր ստանձնել, հոկտեմբերի 8-ին աշխարհի հայությանն ուղղված նրա դիմումին անսալով գիտե՞ք քանի հայ է Հայաստանում և Սփյուռքում հսկայական հանգանակություններ ուղղել «Հայաստան» հիմնադրամին։ Իր ֆեյսբուքյան էջով դիմելով ամբողջ աշխարհում բնակվող բազմամիլիոն հայությանը՝ նա հայտարարել էր՝ «Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն նպատակին ծառայում է բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ։ Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկը ամուր թիկունքն է»։
Այս երաշխիքը նա տվել էր այն մարդկանց, ովքեր ամեն օր իրեն նամակներ էին գրում, խորհուրդ հարցնում․ «Ես ամեն օր հարյուրավոր, հազարավոր նամակներ եմ ստանում արտերկրի մեր հայրենակիցներից, հարցնում են, թե ինչպես կարող են օգնել, ինչ ուղարկել։ Այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու մեկ տարբերակ կա, նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին» ։
Հիմա ի՞նչ պատասխան ունի տալու Արծրուն Հովհաննիսյանը բոլոր այն հայերին՝ Հայաստանում և արտերկրում, բոլոր այն օտարազգիներին, որ իրենց գումարներն ուղղել են «Հայաստան» հիմնադրամին՝ հավատալով նրա խոսքին և մտածելով, որ իրենց գումարները բացառապես ուղղվելու են ի շահ Արցախի վերականգնման և ի նպաստ արցախահայերի խնդիրների լուծման։ Իսկ գումարներն ուղղվել են պետական բյուջե, որի գումարները մսխվում են պարգեւավճարների ու հավելավճարների վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս այցելել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և ակնհայտորեն մատնանշել տարածաշրջանում իր հետաքրքրությունը։ Թեև ՄԱԿ-ը հուսով է, որ Կիպրոսի հակամարտությունը կկարգավորվի միասնական դաշնային պետության ստեղծման միջոցով, ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը, որը վայելում է Էրդողանի աջակցությունը, գտնում է, որ կղզու վրա պետք է գոյակցեն երկու անկախ պետություններ։
Քաղաքագետ, արևելագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտական կենտրոնի հիմնադիր և նախագահ Եվգենի Սատանովսկիի կարծիքով՝ Թուրքիան նոր Օսմանյան կայսրություն է ստեղծում և դա ոչ մեկի համար այլևս գաղնիք չէ։
«Էրդողանը նոր Օսմանյան կայսրություն է կառուցում և այդ մասին խոսում է բացեիբաց։ Հյուսիսային Կիպրոսը Թուրքիան վերահսկում է 70-ական թվականներից և մտադիր է շարունակել վերահսկումը։ Էրդողանը երբեք չի թաքցրել Թուրքիան գերտերություն դարձնելու իր մտադրությունը և ակտիվորեն զբաղվում է այդ ուղղությամբ»,- հայտնել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան շահերի բախում ունի բոլորի հետ՝ և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում, և՛ Մերձավոր Արևելքում:
«Սինցզյան-Ույգուրյան շրջանում նա Չինաստանի հետ ևս շահերի բախում ունի։ Էրդողանը պարզապես այդպիսին է», — նշել է Սատանովսկին։
2017թ․ եղել է 2018-2022 թթ․ զարգացման պլան, թե ինչ ռազմական տեխնիկա պետք է ձեռք բերել, սակայն այն փոխվել է, «Տոռ»-երի փոխարեն ձեռք են բերվել «ՍՈՒ»-եր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:
«ՊՆ փոխնախարար եմ եղել եւ ես եմ այդ պայմանագրերը կնքել, որով մեր բանակը պառազինվել է: Ձեռք է բերվել «Սմերչ» կայաններ, «Տոռ»-եր, «Իգլա Ս» եւ «Վերբա»-ներ: Դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմում կռվել են: Դրանք հիմնականում ձեռք են բերվել 2017 թվականին, իսկ «Տոռ»-երի մի մասը 2018-ին: Ձեռք է բերվել մեծ քանակի նռնկանետեր, Կորդեր, խնդիր է դրվել մեծ քանակի հրետանային հրթիռներ ձեռք բերելու:
2017-ին եղել է 2018-2022 թվականի զարգացման պլանը, թե ինչ պետք է ձեռք բերել։ Պետք է ձեռք բերվեր եւս 2 դիվիզիոն «Տոռ», որից մեկը 2018-ին, եւ 10 տոկոս կանխավճարը մուծված է եղել, մյուսը՝ 2019-ին: Այդ պլանը վերացական չի եղել, գրված է եղել, թե գումարը որտեղից պետք է վերցնել: Դա կար: Պետք է ձեռք բերվեր եւս մեկ դիվիզիոն «Սմերչ», պետք է կատարելակործվեր մեր «Իսկանդերի» համակարգը, պետք է ձեռք բերվեր «Կոռնետներ» եւ մեծ քանակի զինամթերք:
2018-ի գործող պլանը փոխել են: Ձեռք են բրել «ՍՈՒ 30ՍՄ», «ՕՍԱ»-ներ: Հիմա հարցրեք, թե դրանցից քանի՞սն է կրակել: Ոչ մեկը: Ձեռք են բերել, որովհետեւ չեն պատկերացրել պատերազմն ինչ է:
Ես վարչապետին անձամբ ասել եմ՝ սրա համար պատասխան եք տալու:
Ես որ երկիր էլ գնացել եմ, հյուրանոցի ֆոյեյում ինձ սպասում էին «ՍՈՒ 30» եւ «ՕՍԱ» վաճռողները այնտեղ մեզ սպասում էին, որ դրանք մեզ վաճառեն: Զենքի վճառքն այդպես է: Անընդհատ պրպտում են, որ մի բան քեզ վաճառեն: Ես հետո իմացա, թե իմ մարշրուտն ով է տալիս, որ այդ մարդիկ հայտնվեն այդտեղ եւ փորձեն ինձ համոզել: 2016-ից ինձ համոզել են, որ «ՍՈՒ30» ձեռք բերենք, ես մերժել եմ: Հիմնավորել եմ երկրի նախագահին, թե ինչու դա մեզ պետք չի:
Այսօր իշխանությունը չի կարող հերքել, որ ինքը զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, որ զինամթերքն իրենց չեն վաճառելու: Այսինքն, այն, որ գովազդում են, որ դա հակաօդային օդ-օդ հրթիռներ կարող է կրակել մինչեւ 130 կմ, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրի վաճառել: Դրա համար «ՍՈՒ»-երը գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի:
«ՕՍԱ»-ների դեպքում ես նույնպես ասել եմ, որ դրանք նպատակահարմար չեն, պետք է ձեռք բերվի նոր սպառազինություն, որովհետեւ նոր սերնդի պատերազմ է լինելու:
Ասել եմ՝ լավ, «Տոռ»-ի փողով «ՍՈՒ» եք առել, էս տարվա գումարները դրեք «Տոռ» առեք: Թե բա՝ «Տոռ»-ի պայմանագիրը երկար է տեւում, սա արագ կարողանում ենք բերել: Ես պնդել եմ, որ դա սխալ է:
Իմանալով, որ այսօր «ՕՍԱ»-ի հրթիռ, սարքավորումներ չեն արտադրում, եթե փչանա՝ չես կարող սարքել: Այնպես չէ, որ իրենք այդ մասին տեղյակ չեն եղել, բայց արագ-արագ ինչ-որ բան ձեռք բերեն, ասեն, որ օդը փակել են: Բայց փակե՞լ են: Ինձ կասե՞ք, թե քանի ԱԹՍ է փոխցվել եւ ինչից է խոցվել: Խոցվել է հրաձգային զենքից, «Իգլա Ս»-ից, «Տոռ»-ից»,- նշեց նա։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազություն՝ խնդրանքով քննություն անցկացնել ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծի հեղինակի նկատմամբ: Ինքը՝ լրագրողը, իր հանդեպ նման ուշադրությունը բացատրում է նախագծի մասնակիցների «բացահայտող աշխատանքով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Բաքվում լրագրողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:
Քրեական գործ է հարուցվել 214-2 (ահաբեկչության հրապարակային կոչեր), 281.1 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր), 283.2.1 (ԶԼՄ-ներում հրապարակային կոչեր՝ ուղղված ազգամիջյան թշնամության հրահրմանը բռնություն կիրառելու սպառնալիքով) հոդվածներով, հետաքննություն է ընթանում:
«Ադրբեջանի գլխավոր դատախազության որեւէ սպառնալիք չի կարող ազդել WarGonzo նախագծի աշխատանքի եւ մեր անձնական համոզումների վրա»,-Telegram-ի իր ալիքում գրել է Պեգովը:
Գլխավոր դատախազությունում հստակեցրել են, որ «նշված փաստերի հետ կապված քրեական գործի շրջանակներում պաշտոնական միջնորդություն է ուղարկվել ՌԴ գլխավոր դատախազություն եւ այլ երկրների իրավապահ մարմիններին՝ խնդրանքով անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացնել Սեմյոն Պեգովի եւ այլ անձանց նկատմամբ»: Այդ առնչությամբ մշտական շփմում է հաստատվել ռուս գործընկերների հետ, իսկ հետաքննության ընթացքի եւ արդյունքների մասին հավելյալ տեղեկատվության կտրամադրվի հասարակությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.