23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Անհետ կորածների մասին տեղեկատվության հավաքագրման եւ մշակման գործընթացը բարդ է եւ դելիկատ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Արցախում մարտական գործողությունների հետեւանքով անհետ կորածների որոնման հետ կապված իրավիճակը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ անհետ կորածների հարազատներն ամեն օր բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկում երկրի իշխանությունները: Նախօրեին նրանց ընդունել է վարչապետը:
«Հիանալի հասկանում եմ ծնողներին: Մենք այդ հարցով աշխատում ենք 30 տարի: Պետք է ասել, որ տեղեկությունը հրապարակելիս պետք է հաշվի առնել դրա գաղտնիությունը: Սակայն նույնիսկ բողոքի ակցիայի մասնակիցների թվից երեւում է, որ անհետ կորածները շատ են: Իմանալով աշխատանքի բնույթը՝ կարող եմ ասել, որ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկատվության հավաքագրման աշխատանքը նման արդյունքներ չի տա, որոնց մասին հնարավոր կլինի հայտնել հասարակությանը: Ավելին, ադրբեջանական կողմը խոչընդոտում է, ինչպես կարողանում է:
Այլ հարց է դիմել ՄԻԵԴ ՝ գերեվարման հաստատված դեպքերի հետ կապված: Արտակ Զեյնալյանը մասնավոր անձ է: Ինչո՞ւ է տեղեկությունը հայտնում նա, այլ ոչ թե պետությունը: Հանկարծ, չգիտես ինչու, փորձել են խնդիրը բարդել օմբուդսմենի վրա: Դա անգրագիտություն է կամ չարամտություն: Օմբուդսմենն ընդհանրապես որեւէ գործադիր գործառույթ չունի:
Իշխանությունները պատասխանատվությունը գցում են այս կամ այն անձանց կամ ինստիտուտների վրա, որոնք դրանով չպետք է զբաղվեն: Իսկ գործադիր մարմինները, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, իշխանություններից հստակ հրահանգներ չեն ստանում: Իշխանությունները չեն հասկանում իրենց առջեւ դրված խնդիրներն ու չեն կատարում իրենց պարտականությունները: Նրանք չեն կատարում նույնիսկ կառավարական գործառույթները: Պետությունը ձեռքերը լվացել է: Վարչապետը կարո՞ղ է ավելին ասել, քան մասնագիտացված եւ որոշակի գործողություններ կատարող իշխանությունների մարմինները»,-հարց է ուղղել Լարիսա Ալավերդյանը:
Առաջին օմբուդսմենը շատ դրական է գնահատել տեղեկատվության հավաքագրման եւ մշակման խմբի աշխատանքը, ինչպես նաեւ գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ անհետ կործաների որոնման աշխատանքների հարցերով Ռուսաստանի խաղաղապահ առաքելության եւ ԿԽՄԿ-ի հետ կապերը: «Երկրորդ հերթին, ստացվում է, որ իշխանությունները խնդիրը բարդում են միայն ՊՆ-ի վրա: Միեւնույն ժամանակ, այդ բազմաբնույթ աշխատանքով պետք է զբաղվեն գրեթե բոլոր նախարարությունները: Նման աշխատանք է կատարել հանձնաժողովը»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:
Առաջին օմբուդսմենը կարծում է, որ երկրորդ հանձնաժողովի ստեղծման մասին լուրն ընդհանրապես «սառը ցնցուղ» էր հասարակական կազմակերպությունների համար, որոնք կառավարության որոշմամբ ներառված էին արդեն գործող հանձնաժողովի կազմում: «Եվ հանկարծ մենք լսում ենք եւս մեկ հանձնաժողովի ստեղծման մասին՝ առանց առաջին հանձնաժողովի լուծարման: Ես հատուկ զանգել եմ եւ պարզել, որ լուծարման մասին հրաման չի եղել: Փոխվել է պաշտպանության նախարարը, եւ ի՞նչ: Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Միեւնույն ժամանակ, գոյություն ունեցող հանձնաժողովը կազմված է գրեթե բոլոր նախարարությունների նախարարների տեղակալներից կամ առաջին տեղակալներից, ինչպես նաեւ կազմակերպություններից, որոնք տասնյակ տարիներ զբաղվում են անհետ կորածների հարցերով, մեր կազմակերպությունն ակտիվ մասնակցել է 90-ական թվականներին որոնման աշխատանքներին: Նոր միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարությունը բացարձակ պոպուլիստական քայլ է կամ անտեղյակության արդյունք, իսկ միգուցե՝ արհամարհանք գործող ինստիտուտների եւ հենց վարչապետի հրամանի նկատմամբ»,-եզրափակեց ՀՀ առաջին օմբուդսմենը:
Ադրբեջանի գյխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի եւ գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ու դեռ մի հատ էլ հայտարարվել է, թե քրեական վարույթներ են սկսել ու մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության:
Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի մեծագույն մասն իրականություն է: Դրանք ապացույցի տեսքով հայաստանյան ու արցախյան կողմերն ամրագրել են. ներկայացրել ու շարունակում են ներկայացնել միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:
Իսկ հիմա մեղավորների պատասխանատվության հարցով՝
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է նաեւ, որ այդ դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են:
Դրանք կատարել են Ադրբեջանի ոչ թե առանձին վերցված զինվորներ՝ իրարից անկախ, այլ այդ ամենը Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական կազմակերպված քաղաքականության անբաժան մաս է, Ադրբեջանում տարիներով կուտակված ու պետական աջակցությամբ համակարգված հայատյացության արդյունք է:
Ավելին, այդ դաժանությունները տարածվել են հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու, լարվածություն առաջացնելու դիտավորությամբ ու դրանով սեփական հասարակությունում գովեստների ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար։
Այնպես, որ պատասխանատվությունը առանձին զինվորների վրա գցելով չէ, այդ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են»:
2020 թ. նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին տված իր պատասխաններում մի քանի կարևոր մեկնաբանություններ արեց Արցախյան պատերազմի վերջին զինադադարի վերաբերյալ, որը նա միջնորդեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Ռուսաստանի ղեկավարն իր հարցազրույցն սկսեց Արցախյան հակամարտության պատմությունը ներկայացնելով. «Ամեն ինչ արդեն սկսվել էր հեռավոր 1988 թվականին, երբ ազգամիջյան բախումներ տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Հայ խաղաղ բնակիչները զոհ դարձան այս իրադարձություններին, իսկ ավելի ուշ դրանք տարածվեցին Լեռնային Ղարաբաղում:
Եվ քանի որ Խորհրդային Միության ղեկավարները պատշաճ կերպով չարձագանքեցին այս իրադարձություններին… թույլ տվեք նորից ասել․ սրանք զգայուն հարցեր են, ես չեմ ուզում որևէ մեկի կողմից լինել կամ որոշել, թե ով էր ճիշտ կամ սխալ։ Այժմ դա ընդհանրապես հնարավոր չէ որոշել, բայց պետք էր կարգուկանոն հաստատել, պաշտպանել խաղաղ բնակիչներին, իսկ դա չարվեց։
Այդ ժամանակ հայերն իրենք զենք վերցրեցին, ու սկսվեց այս երկարաձգված հակամարտությունը, որը տևեց տարիներ։ Ի վերջո, դա հանգեցրեց Ղարաբաղի կողմից իր անկախության, ինքնիշխանության և ինքնուրույնության հռչակմանը 1991 թվականին: 1994 թ․ ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը և Բիշքեկի այս հուշագիրն այն ժամանակ կանգնեցրեց ռազմական գործողությունները։ Ի՞նչ տեղի ունեցավ արդյունքում։ Ինպես ասացի, Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը և հարակից յոթ այլ շրջանները հայտնվեցին հայերի, այսինքն՝ Հայաստանի վերահսկողության տակ»:
Ի պատասխան լրագրողի այն մեկնաբանությանը, որ «ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի կարգավիճակը», Պուտինը նշեց․ «Դա ճիշտ է. ոչ ոք դա չճանաչեց այն ժամանակ և հետո: Ի դեպ, Հայաստանն ինքը ևս չճանաչեց դա․․․ Ինչ վերաբերում է Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելուն կամ չճանաչելուն, կարող են լինել տարբեր մոտեցումներ, սակայն դա, անկասկած, էական գործոն էր, այդ թվում՝ վերջերս ավարտված (հուսով եմ) արյունալի հակամարտության դեպքում: Ղարաբաղի, այդ թվում՝ հենց Հայաստանի կողմից չճանաչելու փաստը խոր հետք է թողել իրադարձությունների զարգացման և դրա ընկալման ձևի վրա:
Անկեղծ ասած, Վրաստանի նախկին ղեկավարության, անշուշտ, հանցավոր գործողություններից հետո, նկատի ունեմ Հարավային Օսեթիայում մեր խաղաղապահների դեմ հարձակումները, Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Մենք արդարացիորեն ճանաչեցինք Ղրիմում ապրող ժողովրդի կամարտահայտությունը և նրանց ձգտումը վերամիավորվել Ռուսաստանի հետ, մենք ընդառաջ գնացինք մարդկանց, մենք բացահայտ կերպով ենք դա արել։
Ինչ-որ մեկին կարող է դուր գալ, ոմանց կարող է դուր չգալ, բայց մենք դա արել ենք մարդկանց շահերից ելնելով, որոնք ապրում են այնտեղ, և ամբողջ Ռուսաստանի շահերից ելնելով, և մենք ձգտում ենք ուղիղ խոսել այդ մասին: Ղարաբաղի նկատմամբ դա չի արվել, և դա էապես, իհարկե, ազդել է այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների վրա»։ Հարցազրույցում ավելի ուշ Պուտինը հավելեց. «Հայաստանը չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից դա նշանակում էր, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները հանդիսանում էին Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մասը»:
Սա կարևոր հայտարարություն էր Պուտինի կողմից։ Հայաստանը դժկամ էր ճանաչելու Արցախի անկախությունը՝ մտահոգվելով միջազգային հանրության հակադարձության պատճառով: Վախ կար, որ նման քայլը կարող էր խանգարել խաղաղ բանակցություններին և, հնարավոր է, հանգեցներ պատերազմի կամ առնվազն մերժման և պատժամիջոցների կիրառման ՄԱԿ-ի կողմից Հայաստանի դեմ:
Հայաստանի ղեկավարները, մինչև Պուտինի վերը նշված մեկնաբանությունները, գաղափար չունեին, որ Արցախի անկախությունը չճանաչելը Ռուսաստանի ղեկավարի կողմից դիտվում էր որպես սխալ՝ բացասաբար ազդելով Ռուսաստանի աջակցության վրա: Անցած տասնամյակների ընթացքում Մինսկի խմբի միջնորդների, այդ թվում`Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում հետաքրքիր է, արդյոք Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը երբևէ հարցրել է Պուտինին կամ նրա նախորդներին արձագանքել Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչմանը:
Եթե Հայաստանի ղեկավարները չեն բարձրացրել այս հարցը, դա շատ մեծ սխալ էր: Եթե Հայաստանը իմանար, որ Ռուսաստանը կողջունի իր կողմից Արցախի ճանաչումը, հետագա իրադարձությունները, ներառյալ վերջին պատերազմը, բոլորովին այլ կլինեին: Որոշ հայեր ենթադրում էին, որ եթե Արցախը միավորված լիներ Հայաստանի հետ, ապա դա կստիպեր Ռուսաստանին պաշտպանել Արցախն արտաքին հարձակումներից, հիմնված Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ պաշտպանության պայմանագրի վրա: Ինչպես նախօրոք առաջարկել էի, միգուցե այս ուշացած փուլում Հայաստանը վերջապես կլսի Պուտինի խորհուրդը և կճանաչի Արցախի անկախությունը կամ կմիավորի այն Հայաստանի հետ`Ադրբեջանի հետ բանակցություններում սակարկություն անելու համար:
Ի պատասխան Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեկ այլ հարցի՝ Պուտինը հայտարարեց. «Այո, այդ խնդիրը կա, քանի որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի լուծվել: Մենք պայմանավորվել ենք պահպանել ներկա կարգավիճակը: Թե ինչ կլինի հետո, ի վերջո կորոշեն ապագա ղեկավարներն ու այս գործընթացի ապագա մասնակիցները: Կարծում եմ, եթե նորմալ կյանքի համար ստեղծվեն պատշաճ պայմաններ և վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, մարդկանց առօրյա կյանքում, հատկապես հակամարտության գոտում գտնվող մարդկանց միջև, դա միջավայր կստեղծի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»: Այս պատասխանը հույսի մի նշույլ է, որ ժամանակի ընթացքում Արցախը կկարողանա հասնել իր նպատակին՝ անկախ կարգավիճակ ստանալուն: Հետաքրքիր է, որ Պուտինն այս որոշումը թողեց «ապագա ղեկավարներին և այս գործընթացի ապագա մասնակիցներին»:
Մեկ այլ հարց վերաբերում էր Արցախին հարակից տարածքներին և Շուշիի կարգավիճակին՝ մինչև Ադրբեջանի կողմից դրա գրավումը: Նախագահ Պուտինը բացատրեց, որ Արցախը շրջապատող տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին Ռուսաստանն առաջին անգամ առաջարկել է 2013 թվականին և ստացել է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի աջակցությունը: Նա ասաց, որ դա կպահպաներ Արցախի ներկա կարգավիճակը «որպես չճանաչված պետություն», իսկ նրա վերջնական կարգավիճակը պետք է լուծվեր ապագայում: Պուտինը հայտարարեց, որ պատերազմ չէր լինի, եթե Հայաստանը համաձայնվեր երկու կողմերի փախստականներին վերադառնալ իրենց նախկին տները:
Շուշի քաղաքի վերաբերյալ Պուտինը հաստատեց, որ դրա փոխանցումը Ադրբեջանին երբեք չի բարձրացվել: Պուտինը հիշեց, որ պատերազմի ավարտից 20 օր առաջ, երբ Ադրբեջանը նվաճել էր Արցախի միայն «աննշան մասը», նա կարողացել էր համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ ադրբեջանցի փախստականները կկարողանան վերադառնալ Շուշի` հայկական հսկողության տակ, ռուս խաղաղապահների ներկայությամբ: Սակայն, Փաշինյան Պուտինին ասաց, որ այս պայմանն անընդունելի է Հայաստանի համար, և շարունակել է մարտերը՝ հանգեցնելով Շուշիի կորստին: Պուտինը հավելեց, որ Փաշինյանի կողմից «դավաճանություն» չի եղել:
Նախագահ Պուտինը նաև մի քանի կարևոր զիջողական արտահայտություններ արեց Թուրքիայի վերաբերյալ: Ռուսաստանի առաջնորդը խոստովանեց, որ «Ադրբեջանը անկախ ինքնիշխան պետություն է և ունի բոլոր իրավունքները դաշնակիցներ ընտրելու, ինչպես հարմար է գտնում։ Ո՞վ կարող է մերժել այս իրավունքը: Սա առաջին: Եվ երկրորդ, ինչպես արդեն ասել եմ, ոչ ոք, նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
Ի՞նչ է սա նշանակում միջազգային իրավունքի տեսանկյունից: Դա նշանակում է, որ Ադրբեջանը ձգտում էր վերականգնել իր տարածքները, որոնք Ադրբեջանը և ողջ միջազգային հանրությունը համարում են որպես ադրբեջանական տարածքներ: Եվ այս առումով նա իրավունք ուներ ընտրելու ցանկացած դաշնակցի, որն իրեն որոշակի օգնություն կցուցաբերեր այդ հարցում: Կարող եք Թուրքիայի գործողությունները գնահատել ինչպես ուզում եք, բայց դժվար է նրան մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ»։
Հատկանշական է, որ Պուտինը չնշեց Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումների մասին՝ Հյուսիսային Սիրիայից ահաբեկիչներ հավաքագրելու և նրանց Ադրբեջան տեղափոխելու մասին՝ Արցախի դեմ կռվելու համար: Հաշվի առնելով Ռուսաստանի բազմաթիվ շահերը Թուրքիայի հետ համագործակցության հարցում, զարմանալի չէ, որ նա անտեսեց Թուրքիայի հանցագործությունները:
Նախագահ Պուտինն անսպասելիորեն նշեց այն պատճառը, թե ինչու թուրք խաղաղապահները չեն կարող միանալ ռուսներին Արցախում: Նա հայտարարեց, որ դա պայմանավորված է «անցյալի դառը ժառանգությամբ, ողբերգական և արյունալի իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ցեղասպանությամբ: Սա գործոն է, որը կարող է ճանաչվել կամ մերժվել. ոմանք դա հասկանում են, իսկ ոմանք՝ ոչ: Ռուսաստանի համար դա խնդիր չէ. մենք դա վաղուց ենք ճանաչել: Բայց ինչո՞ւ հայկական կողմին սադրել շփման գծում թուրք զինվորականների ներկայությամբ։ Կարծում եմ, որ նախագահ Էրդողանը լիովին տեղյակ է այդ մասին»։
Վերջապես, Նախագահ Պուտինը արդարացրեց ռազմական գործողությունները դադարեցնելու մասին վարչապետ Փաշինյանի համաձայնությունը: Նա ավելացրեց, որ ստորագրված համաձայնագրի ցանկացած մերժում Հայաստանի համար «ինքնասպանություն» կլինի․․․ «Դա հսկայական սխալ կլինի»:
Պուտինը նաև խոստովանեց, որ չնայած ինքը լավ հարաբերություններ ուներ Հայաստանի նախկին ղեկավարների հետ, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ չեն փոխվել: Այս հայտարարությունը կարելի է բացատրել այն փաստով, որ քանի որ Հայաստանում ընդդիմությունը քննադատում է Փաշինյանի կողմից զինադադարի համաձայնագրի ստորագրումը, Պուտինը չի ցանկանում քննադատել նրան, քանի որ նրա հակառակորդները, եթե գան իշխանության, մերժելու են համաձայնագիրը, որ հնարավոր է հանգեցնի պատերազմի վերսկսման Ադրբեջանի հետ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Երեկ հայտնվեցի ինձ համար անսովոր իրավիճակում՝ համացանցային տիրույթում ակամա արժանանալով հանրային չվաստակած ուշադրության՝ կապված ինձ ԱԱԾ հրավիրած լինելու տեղեկատվության հրապարակումների հետ: Այս մասին պարզաբանում է տարածել Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Պարզաբանման մեջ նաեւ ասվում է. «Նկատի առնելով, որ այս ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց մի մասին չեմ կարողացել արձագանքել, նպատակահարմար եմ տեսնում ընդհանրացված ներկայացնել հետեւյալը:
Նախ խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց զորակցությունն են փոխանցել ինձ եւ տեղեկացնել, որ որեւէ անհանգստության պատճառ չկա: Ես գտնվում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ շարունակում եմ իմ ծառայությունը:
Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ եւ ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել:
ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ:
Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը:
Շարունակելու եմ ծառայել իմ Եկեղեցուն ու իմ ժողովրդին՝ ապավինելով Աստծու օրհնությանն ու զորակցությանը:
Թող Տերը օրհնի մեր երկիրը եւ մեր ժողովրդին»:
Հայաստանում 2018 թվականի համաժողովրդական շարժման էյֆորիան, որը իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, իր տեղը զիջում է հուսահատության զգացումին: Այս մասին գրում է երեւանում ֆրանսիական Le Monde պարբերականի թղթակից Ֆաուստինա Վենսանը:
«Անհրաժեշտ չէ շատ հեռու անցյալ վերադառնալ ՝ հիշելու համար ժողովրդական ընդվզման արդյունքում առաջացած մեծ հույսերը, որոնց ստեղծողը երիտասարդներն էին: Դա տեղի էր ունենում 2018-ի գարնանը: Պատգամավոր եւ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը երկար երթ էր սկսել ամբողջ հանրապետությամբ ՝ վարչապետ Սերժ Սարգսյանի «ռեժիմը» տապալելու նպատակով: Հարյուր հազարավոր մարդիկ շուտով միացան նրան: Բազմությունը երգում ու պարում էր փողոցներում: Ոգեշնչված բնակչությունը երազում էր «նոր Հայաստանի» մասին, որը խոստացվել էր նրանց այս խաղաղ ու ուրախ հեղափոխության հերոսի կողմից: Նիկոլ Փաշինյանը, որն անմիջապես ընտրվեց վարչապետ, վայելում էր աննախադեպ լեգիտիմություն եւ ժողովրդականություն»,-գրում է հոդվածագիրը:
Երկուսուկես տարի անց Լեռնային Ղարաբաղի պատերազմը ոչնչացրեց այդ հույսերը եւ ցնցեց Հայաստանը: Հիմա մարդկանց չեն հետաքրքրում խոստացված բարեփոխումները, եւ այն, թե արդյո՞ք տեղական մանր կոռուպցիան ճնշած Նիկոլ Փաշինյանը վերջապես կլուծի խոշոր օլիգարխների հարցերը, թե ոչ:
Առաջնահերթությունները կտրուկ փոխվել են: Երկիրը պետք է ուշքի գա ջախջախիչ պարտությունից, որի հետեւանքով մահացել է 2300-ից ոչ պակաս մարդ, ընդունի 100 000 փախստականի հոսք եւ հաղթահարի կորոնավիրուսի կտրուկ աճը»,-գրում է Վենսանը:
«2018 թվականին նրանք հույսի շող ունեին: Այն ձգվեց 2 տարի: Այսօր երկիրը անդունդի մեջ է: Հայաստանի համար սա զրո տարի էր»,-ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:
Այժմ բնակչության մի մասը հեղափոխության երեկվա հերոս Նիկոլ Փաշինյանին համարում է «դավաճան», քանի որ նա նոյեմբերի 9-ին ստորագրել է հրադադարի պայմանագիր` ճանաչելով Ադրբեջանի հաղթանակը: Իր ֆեյսբուքյան էջում կեսգիշերին հայտարարած լուրը բոլորին անակնկալի էր բերել, քանի որ բնակչությունը պատրաստ չէր պարտության»,-գրված է հոդվածում:
«Հեղափոխության ընթացքում հայերը երազում էին նոր ապագայի մասին: Այժմ նրանց հետապնդում են 1915 թ. Ցեղասպանության հիշողությունները, որոնք վերածնվել են իրենց ադրբեջանցի եւ թուրք թշնամիների հաղթանակից հետո, եւ նրանք ունեն մի պարզ հարց. արդյոք կկարողանա՞ն գոյատեւել», — եզրափակում է հոդվածը Ֆաուստինա Վենսանը:
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով եւ Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:
Թարգմանությունը՝ Tert.am-ի
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 23-ին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբը, որը բաղկացած էր Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից, զոհվածների որոնում էր իրականացնում Տերտերի շրջանում:
«Մատաղիս բնակավայրի տարածքում աշխատանքի ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով վիրավորվել է ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի սպա: Սպանվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեկ սպա: Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության եւս չորս աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասել են պաշտպանության նախարարությունից: «Ռուս զինծառայողը տեղափոխվել է Բաքու քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Կյանքին վտանգ չի սպառնում»,- հավելել են գերատեսչությունից:
Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարության նախաձեռնությամբ ստեղծված՝ հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների որոնման եւ տեղափոխման համատեղ խմբերը արդեն մեկ շաբաթից ավելի աշխատում են համախմբված եւ արդյունավետ: Նրանց աշխատանքի արդյունքում հայտնաբերված մահացածների բոլոր մարմինները հանձնվում են կողմերին՝ հուղարկավորության համար:
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել` կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որում տասնյակ զինծառայողներ ինչ–որ անհայտ շինությունում քնած են գետնին։ Այդ կադրերը համացանցում բուռն քննարկումների առիթ են դարձել։ Շատերը մեղադրում են բանակի ղեկավարությանն այն բանի մեջ, որ նրանք զինծառայողների համար չեն ապահովում անգամ տարրական պայմաններ։
ԱՀ ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները:
«Հասկանալի պատճառներով` նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում է, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորում է առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրի համար լուծում գտնելու քայլերից:
Ըստ Past.am-ին հասած տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով:
Ըստ նույն աղբյուրների, փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ սրբազանին լռեցնել:
Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը օրերս Ֆեյսբուքում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:
Ռուս լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը եթերում մի քանի ցավոտ հարց է հնչեցրել ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Արձանագրելով, որ Ալիևը հայտարարել է իբրև թե պատրաստ են ապրել հայերի հետ և նրանց որևէ վտանգ չի սպառնում` Սոլովյովը ցուցադրում է Շուշիից նկար, թե ինչպես են ադրբեջանցիները պղծել Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի արձանը. «Այստեղ Վազգեն Սարգսյանի արձանն է, իսկ նրա վրա նստած է ադրբեջանցի, ինչու՞ է արձանն այս վիճակին։ Հարց ունեմ նաև հայկական կողմին. ինչու՞ արձանը դեմոնտաժ չի արվել ու տեղափոխվել Շուշիից, կամ չի պայթեցվե։ ԼՂ իշխանություններից ո՞վ է պատասխանատու հակառակորդի տարածքում մնացած հուշարձանների համար»,-նշում է Սոլովյովը։
Վերջինս ցույց է տվել մեկ այլ տեսանյութ, որում երևում է ադրբեջանցի զինվորներն ինչպես են շշեր տեղադրել պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանին ու կրակում. «Ո՞րն է դրա իմաստը։ Ի՞նչ են ուզում դրանով ասել։ Ուզում եմ հասկանալ նրանք որևէ կերպ կպատժվե՞ն։ Ասեք ինձ խնդրում եմ, երբ ասում են, որ ոչինչ չի սպառնում հայերի կյանքին, այդ դեպքում սա՞ ինչի համար է»,-ասում է Սոլովյովը` ցուցադրելով մեկ այլ տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորները մտել են հայի տուն ու ջարդուփշուր արել ամեն ինչ, կամ մեկ այլ տեսանյութում ծաղրում հազիվ քայլող հայ ծերունու նկատմամբ: «Ասեք ինձ սա ինչի՞ համար է։ Ինչու՞ է ադրբեջանցի զինվորը սա անում։ Նա փորձում է ապացուցել իր հարգանքը հայերին և ասում է բարի գալուստ ազատ Ադրբեջա՞ն։ Թե որքան են հարգում տարեցների՞ն»:
Նրանց այս ամենի համար դատելու ե՞ն։ Նրանց նկատմամբ ինչ-որ միջոցառումներ կձեռնարկվ՞ն, թե հիմա սա նորմալ է համարվում»,-ասում է Սոլովյովը։
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Պատմության մեջ բացառիկ արդյունք է, չգտա երկրորդը, ուղղակի չկա, գոյություն չունի։ Մենք առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օր տևած պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716 քառակուսի կիլոմետր։ Նույնիսկ այս տվյալներն իրական չեն, որովհետև հենց ադրբեջանցիների հրապարակած պաշտոնական հաղորդագրություններով, որոնք, ի դեպ, ըստ օրերի պահել եմ, նրանք գրավել էին շատ ավելի քիչ։
Ես գիտեի, որ մեզ ապուշացրել են այս տարիներին, բայց պարզվում է անհույս լավատես եմ եղել։ Անգամ 1918 թվականի հունիսի 4֊ի Բաթումի, 1920 թվականի դեկտեմբերի 2֊ի Ալեքսանդրապոլի պայմանագրերը այսչափ ստորացուցիչ ու ամոթալի չեն եղել։ Մոռացա ասել, բանակի սարսափելի վատ վիճակի մասին պատմողները, հուսով եմ, կկարողանան որևէ կերպ մեկնաբանել ադրբեջանական զորքերում տիրող վիճակը, դուրս գրված ու պահեստներում որպես մետաղական ջարդոն նետված Т-55 տանկերի հայտնությունը ռազմաճակատում վերջին օրերին, երկրով մեկ խստագույն կարանտինային ռեժիմը, բազմաթիվ քաղաքներում, իսկ մայիսի 8֊ին նաև մայրաքաղաք Բաքվում, պարետային ժամի սահմանումը, և լիքը այլ բաներ։
Ցավում եմ, իսկապես ցավում եմ, 873 տարի անկախությունից զրկված ժողովուրդը Ցեղասպանությունից և պսեվդոանկախ քաղաքական գոյությունից հետո ճակատագրի նվերով սեփական իրապես անկախ պետությունը ստեղծելու երազը իր ձեռքով սպանեց։ Ստի, կեղծիքի ու հանցագործությունների արյան վրա կառուցեցինք մի պետական համակարգ, որ ոչ մի օր իր քաղաքացու հետ չկարողացավ լինել ազնիվ ու արդար։ Գուցե հիմա հայտնվեն մարդիկ, ովքեր էլի կխոսեն անկախության արժեքից, անկախ պետության գաղափարից, լո՞ւրջ։ Վստահ եմ, մեր իսկ ձեռքերով քանդում են այն ապագայի տեսլականը, որը մեզ դարերով պահպանեց որպես ազգ, անկախության ու ազատության պայքարի ունակ ժողովուրդ, սեփական անկախ պետության արժանի։
Ու երբ ավարտեն, ինքներս կատու դարձած կմտնենք հարևան կայսրություններից մեկի կազմ որպես լավագույն դեպքում ինքնավար մարզ, վիլայեթ կամ օսթան, բայց այդ էլ ժամանակավոր կլինի։ Մենք դարերով սովորեցինք գաղթական լինել, գուցե սովորենք նաև հայրենազուրկի կարգավիճակին։ Պատմության մեջ շատ ունենք օրինակներ, երբ մեզ հավաքել տարել են ուրիշ երկիր, ցար Պետրոսը մեզ առաջարկում էր տեղափոխվել Ռուսիա, մեր Վասպուրականի թագավոր Սանատրուկը, երկիրը կտակեց Բյուզանդիային, ինքն էլ իր ժողովրդի հետ գաղթեց։
Պատահական չհիշեցի, մյուս տարի կլրանա հազար տարին, երբ 1 միլիոն հայկական բնակչությամբ թագավորությունը բռնակցվեց Բյուզանդիային ու դարձավ կայսերական սահմանային երկրամաս։ Սիմվոլիզմի դարաշրջանում ենք ապրում կարծես»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.