23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այնտեղ մի քանի ժամ է՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի զինվորականների մասնակցությամբ իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատում, որպեսզի հստակեցվեն Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանները։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։
«Այդ սահմանազատված սահմաններին էլ կտեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ-երի դիրքերն ու հենակետերը։ Որպեսզի հետագայում թյուրիմացություն կամ սադրանք տեղի չունենա, նաեւ ռուսական կողմի մասնակցությամբ, ինչպես նաեւ հատուկ սարքերի կիրառմամբ GPS նավիգատորների կիրառմամբ ընթացքն իրականացվում է»,- նշեց նա։
Ալթունյանի խոսքով՝ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, շուտով կավարտվի եւ սահմանազատումը վերջնական տեսքի կբերվի։
Հարցին՝ արդյոք Սոթքի՝ ադրբեջանական կողմի վերհսկողության տակ անցնելու վտանգ կա՞, Ալթունյանը պատասխանեց. «Եթե նայում ենք քարտեզին, ապա եթե Քարվաճառի շրջանն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուրեմն Սոթքի հանքավայրի որոշ հատվածներ կգտնվեն Քարվաճառի այդ հատվածում»։
Մամուլում շրջանառվող այն լուրը, թե ադրբեջանական ԶՈւ-երի զինծառայողները Սոթքի հանքավայրի աշխատակիցներին ժամանակ են տվել՝ հանքը լքելու համար, Ալթունյանն այսպես մեկնաբանեց. «Մենք ճշտել ենք, մեզ ասել են՝ նման բան չկա։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այնտեղ ուղղակի իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։ Մեր տեղեկություններով՝ որեւէ կոնֆլիկտ չի եղել։ Գործընթացն իրականացվում է կոռեկտ պայմաններում»։
Միաժամանակ, Գևորգ Ալթունյանը հերքեց այն տեղեկությունը, որ ադրբեջանական զինված ուժերը կոտրել են Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասները և մտել Հայաստան տարածք. «Իրենք եկել են, մերոնք դարպասները բացել են, իրանց զինվորականները եկել են ռուսների հետ ու սկսել են սահմանազատման աշխատանքները»։ Նրա խոսքով՝ այդ դարպասները ժամանակավոր են դրվել, որպեսզի մեքենաները չերթևեկեն, մինչև կլինի պաշտոնական սահմանազատում։
Հարցին, թե ինչու էր ավելի վաղ ՊՆ–ն հերքում այդ տեղեկությունը, Ալթունյանն ասաց, որ իրենք հերքել են ոչ թե ադրբեջանցիներին՝ Սոթքում գտնելու տեղեկությունը, այլ այն, որ «ադրբեջանցիները ներխուժել են հանքի տարածք»։
Նշենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ընդհանրապես հերքել էր ադրբեջանցի զինվորների՝ Սոթքում գտնվելու լուրը։
«Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը»,– գրել էր «Արմենպրեսը»:
Նշենք, որ համայնքային ղեկավարությունը, ըստ էության նաև Սոթքի հանքավայրի աշխատակիցներն ու ղեկավարությունը, նախապես տեղյակ չեն եղել կատարվելիք սահմանազատման աշխատանքների մասին։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը, համենայն դեպս, այն տպավորությունը չուներ, որ հանքավայրի տարածքում սահմանազատման խաղաղ աշխատանքներ են ընթանում։
«Ուրեմն էս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը նախատեսված էդ դարպասները, որ դրվել էր, այդ տեղը անցել են արդեն ու եկել են հենց հիմա ոսկու հանքի տարածքում են, էդ գագաթին կանգնած են, որը մեր հանքի տարածքն էր արդեն: Ու էդտեղից պահանջում են ազատել տարածքը: Բայց հիմա այս պահին բանակցություններ ա գնում»,– ասել էր նա։
Նույնիսկ այսքան կորուստներից հետո առնվազն տարօրինակ է տեսնել գործող իշխանությունների անհոգությունը և շարունակաբար հանրությանը մոլորեցնելու փորձերը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
« Բազմաթիվ ականատեսներ ահազանգում են ադրբեջանական զորքերի կողմից Սոթքի հանքավայրի ներխուժման մասին, սակայն իշխանությունները ինչպես միշտ անգործության են մատնված, մտածում են լոկ իրենց իշխանությունն երկրաձգելու մասին։ Անկախ նրանից թե ով կմնա իշխանության այդ հանքավայրի նկատմամբ վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունի։ Սոթքի հանքը շահագործող «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատու և մեծաթիվ աշխատատեղեր ունեցող ընկերություններից մեկը։
2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 16,3 մլրդ ՀՀ դրամի հարկեր (34 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 30,4 տոկոսով կամ 3,8 ՀՀ մլրդ դրամով։
Կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել Սոթքի հանքավայրի անխափան գործունեությունը ապահովելու ուղղությամբ, յուրաքանչյուր չաշխատած օրը մեծ և անդառնալի վնասներ է հասցնում մեր երկրի տնտեսությանը և ազգաբնակչությանը»։
Մինչ կառավարությունը հերքում է ադրբեջանական զինուժի՝ Վարդենիսի տարածք, ավելի կոնկրետ՝ Սոթքի հանքի տարածք հասնելու մասին շրջանառվող լուրերը, Սոթքի հանքի տարածքում ընթանում են բանակցություններ հայ և ադրբեջանցի զինվորականների միջև: Ընթացող բանակցությունների մասին 168.am-ի հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը՝ պաշտոնապես հաստատելով, որ ադրբեջանական զինուժը Սոթքի հանքի տարածքում է:
«Ուրեմն էս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը նախատեսված էդ դարպասները, որ դրվել էր, այդ տեղը անցել են արդեն ու եկել են հենց հիմա ոսկու հանքի տարածքում են, էդ գագաթին կանգնած են, որը մեր հանքի տարածքն էր արդեն: Ու էդտեղից պահանջում են ազատել տարածքը: Բայց հիմա այս պահին բանակցություններ ա գնում»,- ասաց Հակոբ Ավետյանը:
Հարցին, թե ովքե՞ր են բանակցում, նա պատասխանել է. «Իրանց կողմից իրանց հրամանատարությունը կլինի, պարզ ա, որ զինվորների հետ չի, բայց իրանց զորքը կանգնած ա էնտեղ, էս կողմից էլ մեր հրամանատարությունն է: Այո, մեր կողմից արդեն կան զինվորականներ: Էնտեղ չեն թողնում, որ ավելի առաջ գան, բայց դե իրանք բավականին առաջ եկել են, էլի: Ու իրավունք չունեին իրանք էնտեղ հայտնվելու: Նախատեսված տեղը էդ դարպասներն էր, բայց դարպասներից շա՜տ առաջ են եկել, հասել են արդեն Սոթքի սահմանին»։
Հակոբ Ավետյանի խոսքով՝ կլինի մոտավորապես 2 ժամ գուցե ավելի, ինչ ադրբեջանական ուժերը Սոթքի հանքի տարածքում են. «Իրանք եկել են, կանգնել են էն տեղը, ասում են, որ՝ «էդի արդեն մերն ա, սահմանն ա, ստեղ ազատեք», ու դա արդեն ոսկու հանքի մի մասը դրա մեջ ա մտնում»։
Հակոբ Ավետյանը վերահաստատել է տեղեկությունը, որ հանքի տարածքից հանվում է տեխնիկան: «Էս պահին արդեն տեխնիկաները հանում են էդտեղից»,- ասել է նա:
Անդրադառնալով բնակիչների անվտանգության ապահովման հարցին՝ Հակոբ Ավետյանը նշել է. «Հիմա, գիտեք, զգոն ենք, էս պահին եթե ինչ-որ գործողություն պետք ա արվի, պատրաստ լինենք ամեն ինչի: Բայց որ հասել են էստեղ, ճիշտ ա, կրակոցներ չկան, չգիտենք՝ ինչ կարա լինի: Ամեն վայրկյան կարա նաև լինի: Եթե կարողացել են հասնել էդտեղ, ի՞նչ երաշխիք կա, որ չեն կարա մի հատ էլ կրակոցներ անեն արդեն գյուղերի վրա»:
Ադրբեջանի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել դիմել ԵԱՀԿ-ին` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է խորհրդարանի հայտարարությունում:
«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը` դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար»,- ասված է հայտարարությունում:
Դրանում նաև կոչ է արվում վերանայել Ադրբեջանի և Ֆրանսիայի գործող քաղաքական հարաբերությունները և հետ կանչել Փարիզում Ադրբեջանի դեսպանին` խորհրդակցությունների համար:
Ադրբեջանի խորհրդարանը նման կոչով կառավարությանը դիմել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ի երեկոյան Ֆրանսիայի Սենատը ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:
Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում հանգամանորեն խոսել է արցախյան պատերազմում գերեվարված և անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրների մասին։
Հայաստանի նախկին օմբուդսման Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` գերիների ու անհետ կորածների հարցը երկար ժամանակ, եթե ոչ տարիներ, մնալու է արդիական, ինչը ցույց է տալիս դեռ առաջին արցախյան պատերազմի դառը փորձը, որովհետև երեսուն տարի անց ունենք 227 անձ, որոնց ճակատագիրը դեռ պարզ չէ։ Ըստ նրա` պատերազմում գերեվարված կամ անհետ կորած անձանց պարզապես պետք է ճանաչել հավասարեցված սոցիալական պաշտպանվածության առումով։
«Այսօր միայն ծնողների բողոքներով տեսնում ենք, որ դաժան ճակատագրի արժանացած մարդիկ մեծ թիվ են կազմում։ Կպահանջվի երկար ժամանակ, մինչև անհետ կորածների ցուցակը այս կամ այն աստիճան ճշգրտությամբ կամ հավաստիությամբ կկազմվի»,– նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը։
Լարիսա Ալավերդյանի կարծիքով` ներկա պահին նշված խնդրում ընդգրկվածությունը բավականին մեծ է, իրենք ստացվող տեղեկատվությունը փոխանցում են Կարմիր Խաչի ներկայացուցիչներին և խաղաղապահ առաքելություն իրականացնողներին։
Ըստ նրա` ամբողջ աշխատանքը չի կարելի դնել միայն ՊՆ–ի ուսերին, որովհետև տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, որոնողական աշխատանքներ իրականացնելու առումով մասնագիտացված կառույցների հետ կապերի հաստատումն այնքան տարողունակ գործընթաց է, որով միայն ՊՆ–ն ի զորու չէ արդյունավետորեն զբաղվել։ Ըստ այդմ` գերեվարվածների, անհետ կորածների ընտանիքները պետք է շարունակ լինեն պետության ամբողջական հոգածության ներքո։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի համոզմամբ` հրադադարի հայտարարության յուրաքանչյուր կետը, այդ թվում գերիներին ու անհետ կորածներին առնչվող կետը, պետք է առանձին իրավական փաստաթղթերով լրացուցիչ ամրագրվի, մասնավորապես, պետք է հստակեցվի խնդիրների լուծման ժամանակացույցը, ինչպես որ կոնկրետ ժամկետ է տրված Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները հանձնելու համար։
Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ անքակտելի կապն այսօր դրսեւորվում է Սենատում միասնությամբ, եւ այն պետք է շարունակական բնույթ ունենա:
Այս մասին այսօր Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցով քննարկումների ժամանակ հայտարարել է Սենատի միջազգային եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավար Քրիստիան Կամբոնը: «Ի՞նչ ենք արել մենք հայերին պաշտպանելու համար: Հայերի համար սուրբ տարածքներում հակամարտությունը կանխելու համար մենք ոչինչ չենք արել: Ի պատասխան սահմանափակվել ենք զսպվածության կոչերով: Թուրքիան Ադրբեջանի միջոցով առաջ տարավ իր շահերը, ինչպես դա անում է Մերձավոր Արեւելքում եւ Լիբիայում: Մենք գիտեինք, որ Թուրքիան կանգ չի առնի: Սակայն ի՞նչ ենք արել մենք: Մենք պետք է տեսնեինք այդ ֆոնին Ռուսաստանի ուժը: Այդ ամեն ցույց տվեց, որ Եվրոպան իրական ուժ չէ, նա թույլ տվեց փոխել սահմանները, որոնք պետք է փոխվեին բանակցությունների ճանապարհով: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդամենը երկրորդ Աստանա է, որտեղ արտացոլված են առանց միջազգային իրավունքը հաշվի առնելու Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը»,-ասել է նա:
«Ֆրանսիան պետք է առավել ակտիվ ներգրավվի այդ գործընթացներում եւ փորձի դուրս բերել իսլամիստական ուժերին այդ տարածաշրջանից եւ թույլ չտա այնտեղ հիմնվել: Ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն: Անհրաժեշտ է մեծացնել Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ հակամարտությունը կարգավորելու համար: Պետք է ոչ միայն արտահայտել դիրքորոշումը, այլ նաեւ գործել եւ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ»,-հավելել է Կամբոնը:
Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։
Սենատի նախագահի հայտարարությունը ֆրանսիացի սենատորներն ընդունեցին հոտնկայս ծափահարություններով։ Սենատորներն անկեղծ ու անթաքույց ոգևորությամբ ընդունեցին իրենց որոշումը։
Բանաձևով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։
Բանաձևում սենատորները նաև խնդրում են Ֆրանսիայի կառավարությանը զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի բնակչությանը, պահանջում են հումանիտար միջանցքներ բացել և Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել:
Բանաձևն ինքնին իրավական ուժ չունի, այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է։ Արցախի ճանաչման վերջին խոսքը կասի արդեն Ֆրանսիայի կառավարությունը։
Բանաձևը Սենատի քննարկմանն էր ներկայացվել նոյեմբերի 18-ին Սենատի տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորների՝ Բրունո Ռեթայլոնի (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանների, Էրվե Մարսելի («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասիի և Գիոմ Գոթարի կողմից:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի կեսին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին նախագիծ էր ներկայացվել նաև խորհրդարան, այսինքն՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ:
Երկու օրինագծերն էլ առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա սկսած Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատն այսօր քննարկեց ու ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևը։ Սենատում պատգամավորների ելույթներից հետո վերջնական խոսքով հանդես եկավ
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։
«Լուրջ, բռնի ռազմական գործողությունների վեց շաբաթը լուրջ ողբերգություն է մարդասիրական, քաղաքական առումով։ Այս ճգնաժամը մեզ լրջորեն հուզում է, հազարավոր զոհվածներ, քսանամյա երիտասարդներ, որոնց կյանքը խեղվել է, Ղարաբաղից արտաքսված հազարավոր բնակիչներ։ Համերաշխության լուրջ ալիք բարձրացավ տեղական իշխանությունների, ասոցիացիաների օգնությամբ։ Մեր երկիրը, որը մի ժամանակ կարողացել է ընդունել բազում հայերի, որոնք վերապրել են ցեղասպանությունը, պետք է հավատարիմ մնա այդ պատմական բարեկամությանը և այդ խոստմանը ու աջակից կլինի այս առանձնահատուկ դժվար իրավիճակում»,-ասաց Ժան-Բատիստ Լըմուանը, հավելելով, որ Ֆրանսիան նաև Ադրբեջանի ժողովուրդների բարեկամն է։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին, նշեց, որ Ֆրանսիան ակտիվորեն ներգրավվել է բոլոր մակարդակներում՝ բանակցելու հակամարտությանը խաղաղ լուծման համար։ Նշվեց, որ եղել են պահեր, որ հնարավոր է եղել հանգել լուծման, դժբախտաբար, չի ստացվել։
«Դժբախտաբար տեսանք, որ սա վերք էր, որ պատրաստ էր կրկին բացվելու։ Պատերազմը ավարտվեց հրադադարով։ Իրավիճակը խորապես փոխվել է։ Եթե հրադադարի այս համաձայնությունը (նոյեմբերի 9-ի՝ ՀՀ-ի ՌԴ-ի ու Ադրբեջանի պայմանավորվածությամբ․-խմբ) մերը չի եղել, ամեն դեպքում հնարավորություն է տվել ռազմական գործողությունները դադարեցնել։ Սակայն լուրջ հարցեր է դնում, որոնք պետք է լուծվեն»,-ասաց Լըմուանը։
Պետքարտուղարը նշեց, որ բանաձևի առաջարկն արտահայտում է լեգիտիմ հույս, սակայն գործադիր իշխանության պատասխանատվությունն է՝ մշակել ու իրականացնել քաղաքականություն, որը հնարավորություն կտա վերջապես խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։
Լըմունաը նշեց, որ այսօր նպատակն է, որ քաղաքացիական բնակչությունը վերադառնա, խաղաղ ապրի։ Նշվեց, որ սեպտեմբերի 27-ին պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ֆրանսիայի նախագահն առաջինն է եղել, որ խոսել ու նշել է, որ հարյուրավոր վարձկաններ են Թուրքիայից ուղարկվել Ղարաբաղ։
«Չնայած մեր պահանջներին՝ հստակեցնել այդ հարցը, Թուրքիան շարունակում է ապակայունացնող դեր խաղալ մեր անմիջական հարևանությամբ»,-ասաց Լըմուանը։
Նշվեց, որ Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների հետ, ինչպես նաև ԱԳ նախարար Լը Դրիանը՝ իր գործընկերների։
«Նոյեմբերի 9-ի համաձայնությունը հրադադարի համաձայնություն է։ Ռուսաստանը, բնականաբար, զարմանալի չէ, որ շատ կարճ ժամանակահատվածում զինվորականների կոնտինգենտ ուղարկեց, սակայն այս համաձայնությունը չի լուծում հակամարտությունը, շատ հարցեր են մնում առանց պատասխանի ու հատկապես այն, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին։ Հրադադարի հիմքի վրա պետք է կարողանալ տևական խաղաղություն հաստատել։
Այս մեծապես փոփոխված համատեքստում Ֆրանսիան երեք ուղղությամբ է գործում՝ առաջինը քաղաքացիական բնակչությանը վերաբերող հրատապությունն է, հումանիտար աջակցությունը։
Հաջորդը մշակութային ու պատմական ժառանգության պահպանումն է Լեռնային Ղարաբաղում։ Ֆրանսիան նախագահի ձայնով կոչ արեց ժառանգության հրադադար իրականացնել։ Դրա համար մեզ պետք է բոլորի համագործակցությունը։
Երրորդ ուղղությունը քաղաքական կարգավորումն է՝ սահմանների անվտանգություն, օտար զինյալների մեկնում։ Եվ այստեղ է, որ Մինսկի խումբը պետք է ամբողջապես ներգրավվի։ Այս հարցերը չպետք է քննարկվեն միայն Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։ Հնարավոր չէ այդ երկխոսությունը լինի միայն նրանց միջև։ Ֆրանսիան նպատակ ունի բոլոր կողմերի հետ խոսել, ինչպես միշտ է արել։ Սա շատ կարևոր է, եթե ցանկանում ենք տևական լուծում գտնել։ Սա պայմանն է ոչ միայն լեգիտիմության, այլ նաև արդյունավետության»,-ասաց ԱԳ ներկայացուցիչը։
Լըմուանը ընդգծեց, որ Թուրքիան հստակորեն աջակցել է ռազմականորեն Ադրբեջանին՝ ներառյալ Սիրիայից բերված վարձկաններով։ Ասաց, որ Եվրոպական խորհրդի հաջորդ գագաթնաժողովին քննարկվելու է այս հարցը։ Ֆրանսիան նաև «Գորշ գայլերի» կազմալուծման վրա աշխատանք կատարեց։
«Ինչ վերաբերում է միջազգային քրեական դատարանին, քանի որ մենք բոլորս ենք ցնցվել որոշ դեպքերից, բնականաբար, այստեղ կա կոմպետենցիայի, իրավասության հարց, քանի որ, դժբախտաբար, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը Հռոմի պայմանագրի անդամ չեն։ Գուցե ՄԱԿ-ի ԱԽ որևէ որոշմամբ մի լուծում գտնվի, սակայն այնտեղ այս հարցում տարաձայնություններ կան»,-ասաց Լըմուանը։
Խոսելով Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին՝ Լըմուանն ասաց, որ այս հարցին պետք է պատասխանել ճշմարտության, պատասխանատվության և արդյունավետության ոգով։
«Պետք է հաշվի առնել բոլոր հետևանքները։ Լեռնային Ղարաբաղը իր անկախությունը հայտարարել է 1991թ․-ին։ Ոչ մի պետություն չի ճանաչել նրա անկախությունը, նույնիսկ Հայաստանը։ Եվ մեր կառավարության պատասխանատվությունն է հարց տալ ինքն իրեն՝ արդյո՞ք այս ժեշտը օգտակար ու արդյունավետ կլինի տեղում, արդյո՞ք դրական հետևանքներ կունենա հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Մենք պետք է հիշենք, որ արդյունավետությունն է կարևորը։ Ֆրանսիայի պատասխանատվությունը Մինսկի խմբի կազմում այն է, որ Ֆրանսիան չի կարող կշիռ ունենալ այս հարցում, եթե նրա քայլերը չընդունվեն երկու կողմից։ Եթե այսօր մենք ճանաչենք ԼՂ-ն, մենք կկորցնենք մեր հնարավորությունը՝ ազդեցություն ունենալ կողմերից մեկի վրա։ Մինչդեռ մենք պարտավոր ենք շարունակել ներգրավված լինել այս հարցում։
Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի տա ոչ մեկին՝ ոչ Հայաստանին, ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ոչ Ֆրանսիային, ոչ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ոչ մեկին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող գտնվել միակողմանի որևէ ժեստի միջոցով, այլ բոլոր կողմերի բանակցությունների։ Այսօր, առավել քան երբևէ, կողմերն ունեն համանախագահների աջակցության կարիքը՝ այս բանակցությունները շարունակելու համար»,-ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։
Պետնաքարտուղարը նշեց, որ ԵՄ 27 անդամ երկրները վերջերս հայտարարություն են ընդունել, որն աջակցում է հումանիտար օգնությունը, աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, բանակցությունների վերսկսմանը։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը արգործնախարարության 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ քննադատել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արցախյան հակամարտության հարցում: Փայլանը նշել է՝ ինքը մի երազանք ունի, որ մի օր Թուրքիան ինչպես Ադրբեջանին է անվանում եղբայրական պետություն, նույն կերպ էլ Հայաստանին անվանի: Ըստ Փայլանի՝ այս պատերազմի միակ հաղթողը Ռուսաստանն է։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նախարար Չավուշօղլուն ամփոփիչ ելույթում պատասխանել է Փայլանին՝ ասելով. «Պրն Փայլա՛ն, մինչև այսօր երբևէ ասե՞լ եք Հայաստանը թող դուրս գա Ադրբեջանի օկուպացված հողերից: Նույնիսկ Ձեր հետ հեռախոսային խոսակցություն ունեցանք և Դուք հարցրեցիք, թե այս հարցը ինչպես է լուծվելու:
Ես էլ ձեզ հարցրեցի՝ կարո՞ղ եք Հայաստանին ասել, որ դուրս գա այնտեղից: Դուք վստահ չէիք, որ կարող եք: Պարոն Փայլան, ոչ մի անգամ հրապարակային չեք ասել, որ դրանք Ադրբեջանի հողերն են, ու թող Հայաստանը դուրս գա այնտեղից: ԼՂ-ի կարգավիճակի հարցով բանակցություններն էլ շարունակվելու են, Ադրբեջանն էլ է ասել, որ պատրաստ է հարցը քննարկել»:
Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան ՌԴ-ի հետ առանձին համաձայնագիր է ստորագրել հրադադարի մոնիթորինգի կենտրոն հիմնելու համար և դրա շրջանակներում կունենա իրեն վերապահվելիք մի շարք լիազորություններ:
Ամարասն այն տարածքում է, որտեղ ռուսական խաղաղապահ զորքերը վերահսկողություն են իրականացվում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Ամարասն անցել է Ադրբեջանի կազմ:
«Այսինքն՝ մենք կարող ենք այցելել ինչպես Դադիվանք, այնպես էլ Ամարաս: Դա կարևոր ձեռքբերում է, որովհետև իմ կարծիքով Ամարասը Արցախի տարածքում ամենակարևոր մշակութային ժառանգություններից է և բավականին մեծ գումար է ծախսվել վերականգնման համար, պահպանման համար»,-ասաց նա և նշեց, որ ինչպես Գանձասարը, Տիգրանակերտը այնպես էլ Ամարասը կարևորագույն հուշարձան է:
Տիգրան Գալստյանը նկատեց, որ Ամարասը պահպանվել է մշակութային ժառանգության համար մտահոգ հայ մտավորականների բարձրացրած հարցի շնորհիվ: Բացի այդ նա նշեց, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարությունը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ` պահպանելու քրիստոնեական արժեքները, իսկ հայկական կողմի ներկայացրած նամակը շատ հեղհեղուկ ձևակերպված է եղել:
«Հադրութի շրջանում կարևոր հուշարձաններ ևս կան, որոնք ևս անհրաժեշտություն կա պահպանելու: Կարող է Ադրբեջանի համար դրանք այդքան էլ նշանակություն չունենան և հայկական կողմին զիջեն, կամ փոխանակվի այլ տարածքների հետ»,-ասաց նա:
Տգիրան Գալստյանը ներկայացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կարևոր հուշարձաններ
Հադրութի շրջան
1. Գտչավանք, 9-13-րդ, 18-րդ դդ.
2. Մոխրենիսի «Օխտը դռնի» եկեղեցի, 6-7-րդ դդ.
3. Տող գյուղ. Դիզակի Մելիք Եգանյանների մելիքական տան համալիր, 18-րդ դ., Մելիքական ընդունարան և մուտքի 1737թ. ընդարձակ արձանագիր
Ասկերանի շրջան
1. Ավետարանոց գյուղի Ս. Կուսանաց վանք, 17-18-րդ դդ.,Մելիքական գերեզմանոց, Վարանդայի Մելիք Շահնազարյանների մելիքական տուն, 18-րդ դ.
Մարտակերտի շրջան
1. Թալիշ գյուղի մոտ՝ Հոռեկավանք, 4-7-րդ, 13-րդ դդ.,
Գյուլիստանի Մելիք Բեգլարյանների մելիքական տուն, 18-րդ դ.
2. Մատաղիս գյուղի մոտ՝ Ջրվշտիկ կամ Եղիշե առաքյալի վանք, 4-7-րդ, 13-18-րդ դդ.
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.